Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Զուգարանակոնք. ինչպես ընտրել. ինչին ուշադրություն դարձնել
    07 Օգոստոսի 2020

    Զուգարանակոնք. ինչպես ընտրել. ինչին ուշադրություն դարձնել

    By VarpetՍանհանգույց
    Զուգարանակոնք. ինչպես ընտրել. ինչին ուշադրություն դարձնել

    Զուգարանակոնքի ընտրությանը շատ կարևոր է: Սխալ զուգարանակոնք գնելու դեպքում դրանից օգտվելն անհարմար կլինի։ Այնպես որ, այս հարցին հարկ է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ։

    Ուզո ՞ւմ եք զուգարանակոնքը փոխել, նորը տեղադրել: Չգիտեք, ինչպես ընտրել: Մտածում եք, որ տարբերակն է առավել հարմար:

    Մենք կօգնենք Ձեզ ճիշտ ընտրություն կատարել:

    Այսպես, եկեք միասին հասկանանք, թե ինչն է կարևոր զուգարանակոնք ընտրելիս: Ինչին է պետք ուշադրություն դարձնել, ինչ տարբերակներ կան:

    Կպատմենք, թե որ մոդելներն ինչ առանձնահատկություններ ունեն: Կխոսենք արտադրանքի պատրաստման համար օգտագործված նյութի կարևորություն մասին, որպեսզի չվնասեք Ձեր առողջությունը: Բացի այդ, խոսենք նաև ջրահեռացման բաքի մասին, և թե ինչպես կարելի է խնայել կոմունալ ծախսերը:

    Այս հոդվածը կարդալուց հետո Դուք կկարողանաք ինքնուրույն ընտրել Ձեզ անհրաժեշտ տարբերակը:

    Ի դեպ, Varpet-ի օգտատե ՞ր եք. հոդվածում կարող եք ծանոթանալ նաև մեր գործընկերոջ կողմից Varpet հավելվածի օգտատերերին տրամադրած զեղչի մասին:

    Սա այն էր, ինչ փնտրում էինք: Ուրեմն հաճելի ընթերցում:

    Կարևոր

    Շատերը սանտեխնիկա ընտրելիս հիմնականում ուշադրություն են դարձնում միայն արտադրանքի որակին և այլ տեխնիկական հնարավորություններին: Մասնագետներն այս մոտեցումը, սակայն, սխալ են համարում։

    Գնման ժամանակ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել հետևյալ կետերին.

    • զուգարանակոնքի չափսերի համապատասխանությանը շինության չափսերին,
    • գրավիչ արտաքին տեսքը՝ համապատասխանությունը ընդհանուր դիզայնին,
    • օգտագործման հարմարավետությունը տան բոլոր բնակիչների համար,
    • հեշտ տեղադրումը:

    Զուգարանակոնքի միջին պարամետրերը հետևյալն են.

    • հախճապակե արտադրատեսակներ` 26-31,5 կգ,
    • ճենապակե զուգարանակոնքեր`24.5-29 կգ,
    • չժանգոտվող պողպատից սանտեխնիկա`12-19 կգ
    • չժանգոտվող պողպատից սանտեխնիկա՝ 12-19 կգ,
    • ամարմարե մոդելները համարվում են ամենածանրը, դրանց քաշը կազմում է 100-150 կգ,
    • ամենաթեթևը հատուկ պլաստիկից սանտեխնիկան է`10.5 կգ:

    Զուգարանակոնքի չափսեր. ինչը հաշվի առնել`

    • Տեղադրումից հետո զուգարանակոնքը չպետք է խանգարի սանհանգույցում նորմալ տեղաշարժմանը, չպետք է խոչընդոտի մուտքային դուռը կամ պահարանների դռները բացելիս:
    • Զուգարանակոնքի վրա հարմար տեղավորվելու համար դրա առջևում պետք է թողնել առնվազն 60 սմ ազատ տարածություն։ Ընդհանուր առմամբ, սակայն, այդ ցուցանիշը կախված է նաև մարդու հասակից. եթե հեռավորությունը փոքր լինի, ապա ծնկները կհպվեն պատին կամ կահույքին:
    • Զուգարանակոնքի բարձրությունից է կախված, թե որքան հարմար կլինի դրա վրա նստելը: Ճիշտ է համարվում տեղադրման այնպիսի բարձրությունը, երբ նստած դիրքում ոտքերը գտնվում են հատակին, այլ ոչ թե կախված են օդում։Հակառակ դեպքում ոտքերն ամընդհատ լարված կլինեն:
    • Լայնությունն ընտրելիս նույնպես պետք է առաջնորդվել սանտեխնիկայից առավել հաճախ օգտվող մարդու կազմվածքից: Կարևորն այն է, որ նստելու ընթացքում մկաններում չառաջանա ցավի զգացողություն: Այսպես, եզերքը շատ նեղ լինելու դեպքում, ափերն անընդհատ ճնշում կգործադրի ոտքերի վրա, իսկ եզերքը ծայրաստիճան լայն լինելու դեպքում, ոտքերն արագ կթմրեն:

    Առողջությունը չվտանգելու համար. կարևոր է, թե ինչ նյութից է պատրաստված զուգարանակոնքը

    Լավ է գնել բարձրորակ պլաստիկից պատրաստված արտադրանք, որը նախապես մշակվել է հակաբակտերիալ միջոցներով։

    Խորհուրդ չի տրվում օգտագործել փայտից պատրաստված նստատեղեր։ Դրա վրա հնարավոր չէ քսել հակաբակտերիալ ծածկույթ: Մինդեռ փայտի ծակոտկենության պատճառով նստատեղը կլանում է վնասակար գոլորշիներ և մանրէներ, որոնք կարող են հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

    Կարևոր։ Մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել նաև զուգարանի կափարիչին. հաճախ, երբ զուգարանի կափարիչն օգտագործելուց հետո ընկնում և հարվածում է նստատեղին և օղակին, կարող է հանգեցնել աքսեսուարի կոտրմանը։ Կարևոր է նաև, որպեսզի այն ավելորդ աղմուկ չառաջացնի։

    Ջրահեռացման բաք
    “ա”

    Ջրահեռացման բաքը. ինչպես տնտեսել

    Ժամանակակից զուգարանակոնքերի մեծամասնությունն ունեն արտահոսքի 2 ռեժիմ՝ առավելագույն և կես ծավալով, ինչը թույլ է տալիս խնայել կոմունալ ծախսերը: Տարբեր մոդելներ ունեն բաքի տարբեր թողունակություն։

    Հետաքրքիր է իմանալ: Սանտեխնիկները նշում են, որ առավելագույն բացթողնման համար օգտագործում են 3.5-4լ ջուր, իսկ քիչ քանակության համար բավարար է 1.5լ:

    Ի դեպ, անկախ բաքի ծավալից ջրահեռացման փականը կարելի է կարգավորել որոշակի քանակությամբ ջրի արտահոսքի համար։

    Հետաքրքիր է

    Առաջին բաքով զուգարանակոնքը մշակվել է Մեծ Բրիտանիայում 1596թ.-ին Ջոն Հարինգթոնի կողմից: Սանտեխնիկայի առաջին սեփականատերը դարձավ Էլիզաբեթ թագուհին:

    Այժմ շուկայում ընտրություն կատարելն ավելի հեշտ է

    Այժմ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Այդ ամենը գնորդին հնարավորություն է տալիս ընտրել համապատասխան նմուշը՝ ստանդարտ, կախովի կամ նույնիսկ զուգարանում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:

    Մանկական զուգարանակոնք

    Մանկական զուգարանակոնքեր

    Առանձին խմբում կարելի է առանձնացնել մանկական զուգարանակոնքերը։ Դրանք տեղադրվում են ինչպես նախադպրոցական հաստատություններում, այնպես էլ բնակարաններում: Երեխաների համար նախատեսված զուգարանակոնքերի ստանդարտ չափսերը հետևյալն են՝

    • երկարությունը պետք է լինի 28-40սմ-ի սահմաններում,
    • լայնությունը`21-29 սմ,
    • բարձրությունը`13-33 սմ, այս բնութագիրը կախված է նաև երեխայի տարիքից և կազմվածքի առանձնահատկություններից։

    Կարևոր է։ Պետք չէ մոռանալ, որ երեխաներն արագ են մեծանում, ուստի անհրաժեշտ է նախապես ընտրել 20-25% ավել չափսով սարքավորում:

    Մասնագետները խորհուրդ են տալիս տեղադրել մանկական զուգարանակոնքը միայն այն դեպքում, երբ սանհանգույցում կա բավարար ազատ տարածություն։ Հակառակ դեպքում անհրաժեշտ է զուգարանակոնքի վրա տեղադրել հատուկ հարմարանք, որի օգնությամբ երեխային հարմար կլինի օգտվել սանտեխնիկայից: Այժմ նույնիսկ մշակված են աստիճանով վրադիր հարմարանքներ, որոնք օգնում են երեխային բարձրանալ զուգարանակոնքի վրա նույնիսկ առանց ծնողի օգնության:

    Անկյունային մոդելներ. որ դեպքում ընտրել այն

    Զուգարանակոնքի չափսն ընտրում են ելնելով այն տարածքի լայնությունից, որտեղ պլանավորվում է տեղադրել սարքավորումը։ Որոշ սանհանգույցներում, հատկապես որտեղ մակերեսը սահմանափակ է, հաճախ նախընտրում են տեղադրել անկյունային մոդելներ։ Այդ մոդելները կարող են լինել հատակին ամրացվող կամ կախովի: Օգտակար տեղեկություն։ Անկյունային զուգարանակոնքը հնարավորություն է տալիս բոլոր ենթակառուցվածքները թաքցնել և փոքր սանհանգույցում ավելի շատ ազատ տարածություն թողնել:

    Զուգարանակոնքի չափսը

    Կախովի զուգարանակոնքեր. ինչով են առանձնահատուկ

    Վաճառակետերում առավել հաճախ հանդիպում են հետևյալ չափսերով կախովի զուգարանակոնքեր՝

    • լայնություն` 355-370մմ,
    • խորություն` 470-580մմ,
    • բարձրություն` 390-420:

    Օգտակար տեղեկություն։ Պետք է նշել, որ կախովի մոդելներն ունեն նվազ քաշ, քան բաքով կոմպակտ զուգարանակոնքերը: Կախովի մոդելները բնութագրվում են ոտքերի բացակայությամբ: Ուստի այս տարբերակը ընտրելիս նշյալ հանգամանքը ևս պետք է ուշադրություն դարձնել:

    Ի դեպ, զուգարանակոնքի կշռի վրա ազդում է ոչ միայն զուգարանակոնքի չափը կամ ձևը, այլ նաև նյութի տեսակը, որից պատրաստված է այն:

    Ներկառուցված զուգարանակոնք (unitaz)

    Ներկառուցված զուգարանակոնքեր. ինչու են գրավիչ այս մոդելները

    Oրեցօր մեծ տարածում ստացող այս մոդելները նույնպես, ինչպես կախովի տարբերակները, ժամանակից ինտերիերի բնութագրական են համարվում:

    Այս մոդելների լայն տարածումը կապում են նաև այն հանգամանքի հետ, որ բոլոր բաղադրատարրերը, որոնք աչքի համար շատ գրավիչ չեն, օրինակ՝ ջրահեռացման խողովակը, բաքը, կոյուղու խողովակները և միացումները, թաքցվում են կեղծ վահանակի ետևում: Հիմնականում տեսանելի է լինում միայն ջրի բացթողնման կոճակը։

    Ի գիտություն: Այն, որ ջրահեռացման բաքը տեղակայված է միջպատային տարածությունում, որը մշակվում է ձայնամեկուսիչ նյութերով, զգալիորեն կրճատվում է ջրի բացթողնման և բաքի լցոնման աղմուկը: Այս հանգամանքը ևս գրավիչ է դարձնում տվյալ արտադրանքը։

    Ներկառուցված զուգարանակոնքերի ստանդարտ չափսերը հիմնականում հետևյալն են՝

    • բարձրություն՝ 350-400մմ,
    • խորություն՝ 480-700մմ,
    • լայնություն՝ 350-360մմ

    Կարևոր։ Տեղադրման ժամանակ պետք է հաշվի առնել սարքավորման տրամաչափերը, քանի որ դրանց հիման վրա պետք է հատուկ տեղ հատկացնել, որտեղ կթաքցվեն բոլոր ենթակառուցվածքները:

    Ոչ ստանդարտ չափս կամ բնութագիր է պետք. կարելի է պատվիրել

    Եթե վաճառակետերում չի գտնվում տարածքի մակերեսին համապատասխանող զուգարանակոնքի օպտիմալ չափս, կարելի է պատվիրել սանտեխնիկայի նմուշը ըստ անհրաժեշտ պարամետրերի:

    Առավել հաճախ զուգարանակոնքի ոչ ստանդարտ չափսեր պատվիրում են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այս դեպքում անհրաժեշտ է, որպեսզի սարքավորումը ոչ միայն ունենա մեծացված չափսեր, այլև համալրված լինի հատուկ բռնակներով և նստատեղերով: Այդպիսի մոդելների բարձրությունը 15-20սմ ավել է, քան ստանդարտ տարբերակներինը:

    Կարևոր։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար խորհուրդ է տրվում գնել նստատեղերի մոդելներ, որոնք համալրված են յուրահատուկ բռնակներով:

    Կարևոր։ Եթե զուգարանակոնքն օգտագործում է սայլակով մարդը, ապա նստատեղի բարձրությունը չպետք է գերազանցի հաշմանդամի սայլակի չափսերը: Սովորաբար այս պարամետրը 50-60սմ է:

    Ներկառուցված զուգարանակոնք

    Հայաստանյան շուկայում առկա զուգարանակոնքերի գները հետևյալ են.

    Սովորական, ստանդարտ զուգարանակոնքերը՝

    չինական, ռուսական արտադրության՝ սկսած 35- 40 հազ. դրամից

    եվրոպական արտադրության՝ սկսած 95- 100 հազ. դրամից

    Կախովի զուգարանակոնքերի գները՝

    Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 105 հազ. դրամից,

    եվրոպական արտադրության՝ սկսած 100-150 հազ. դրամից,

    թուրքական, լեհական արտադրության՝ սկսած 160 հազ. դրամից։

    Մանկական տարբերակների գները՝

    Մեր հարցումները ցույց տվեցին, որ ոչ բոլոր խանութներն ունեն մանկական տարբերակներ։

    Նշենք։ Առանձին մանկական զուգարանակոնքի գները կարող են սկսել անգամ մի քանի հարյուր հազարից։ Մինչդեռ զուգարանի վրա հարմարեցվող փոքրիկների համար նախատեսված հարմարանքների գները սկսում են՝ 5-8 հազ. դրամից։

    Ուշադրություն։ Varpet-ի օգտատերերին

    Մեր գործընկեր «Նոր տուն» խանութների ցանցը Varpet հավելվածի օգտատերերին տրամադրում է մեկանգամյա զեղչ՝ 20%-ի չափով՝ ցանկացած ապրանք գնելու դեպքում։

    Պատրաստվո՞ւմ եք զուգարանակոնք տեղադրել. Varpet-ը կօգնի Ձեզ

    Զուգարանակոնքերի տեղադրում, փոխարինում, խցանում, ջրթափ համակարգի փոխարինում և վերանորոգում, ընդհանուր կարգավորում և սպասարկում. այս բոլոր հարցերում Ձեզ պատրաստ է օգնել հմուտ սանտեխնիկ ը:

    Պարզապես պատվիրեք համապատասխան ծառայությունը Ձեր հեռախոսից Varpet հավելվածի միջոցով։ Այն կարող եք ներբեռնել այստեղից:

    Զուգարանակոնքերի տեղադրում (unitaz)

    Հոդվածի ամփոփում

    Գնման ժամանակ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել հետևյալ կետերին՝զուգարանակոնքի չափսերի համապատասխանությանը շինության չափսերին, գրավիչ արտաքին տեսքը՝ համապատասխանությունը ընդհանուր դիզայնին,օգտագործման հարմարավետությունը և հեշտ տեղադրումը:

    Զուգարանակոնքի սխալ չափսեր ընտրելու դեպքում դրանից օգտվելն անհարմար կլինի։

    Տեղադրումից հետո զուգարանակոնքը չպետք է խանգարի սանհանգույցում նորմալ տեղաշարժմանը: Սարքավորումը չպետք է խոչընդոտի մուտքային դուռը կամ պահարանների դռները բացելիս:

    Զուգարանակոնքի բարձրությունից է կախված, թե որքան հարմար կլինի դրա վրա նստելը: Ճիշտ է համարվում տեղադրման այնպիսի բարձրությունը, երբ նստած դիրքում ոտքերը գտնվում են հատակին, այլ ոչ թե կախված են օդում։

    Զուգարանակոնքի վրա հարմար տեղավորվելու համար անհրաժեշտ է, որ դրա առջև առնվազն 60 սմ ազատ տարածություն լինի։

    Մանկական տարբերակ տեղադրելիս մասնագետները խորհուրդ են տալիս նախապես ընտրել 20-25% ավել չափսով սարքավորում։Պետք չէ մոռանալ, որ երեխաներն արագ են մեծանում։

    Կախովի մոդելներն ունեն նվազ քաշ, քան բաքով կոմպակտ զուգարանակոնքերը։ Զուգարանակոնքի կշռի վրա ազդում է նաև նյութի տեսակը, որից պատրաստված է այն:

    Անկյունային մոդելները հիմնականում տեղադրում են փոքր սանհանգույցում. այն հնարավորություն է տալիս ավելի շատ ազատ տարածություն թողնել։

    Ներկառուցված զուգարանակոնքերն օրեցօր լայն տարածում են ստանում նրա շնորհիվ, որ բոլոր բաղադրատարրերը թաքցվում են կեղծ վահանակի ետևում: Տեսանելի է լինում միայն ջրի բացթողնման կոճակը։ Բացի այդ, այս մոդելներն զգալիորեն անաղմուկ են։ Կարևոր. այս մոդելը ընտրելիս պատի մեջ պետք է հատուկ տեղ հատկացնել, որտեղ կթաքցվեն բոլոր ենթակառուցվածքները:

    Զուգարանակոնքի ոչ ստանդարտ չափսեր պատվիրում են հիմնականում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այս դեպքում անհրաժեշտ է, որպեսզի սարքավորումը ունենա մեծացված չափսեր, ինչպես նաև համալրված լինի հատուկ բռնակներով և նստատեղերով: Կարևոր. եթե զուգարանակոնքն օգտագործում է սայլակով մարդը, ապա նստատեղի բարձրությունը չպետք է գերազանցի հաշմանդամի սայլակի չափսերը:

    Կարևոր է նյութը, որից պատրաստված է զուգարանակոնքը, որպեսզի չվնասեք Ձեր առողջությունը: Լավ է գնել բարձրորակ պլաստիկից պատրաստված արտադրանք, որը նախապես մշակվել է հակաբակտերիալ միջոցներով։ Խորհուրդ չի տրվում օգտագործել փայտից պատրաստված նստատեղեր։ Դրա վրա հնարավոր չէ քսել հակաբակտերիալ ծածկույթ: Հակառակ դեպքում այն կարող է կլանել վնասակար գոլորշիներ և մանրէներ, որոնք կարող են հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

    Կարևոր։ Մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել նաև զուգարանի կափարիչին. դրա սխալ ընտրությունը կարող է անընդհատ ընկնել և հարվածել նստատեղին։ Կարևոր է նաև, որ այն ավելորդ աղմուկ չառաջացնի։

    Հայաստանյան շուկայում լոգախցիկների գները շատ տարբեր են։

    Սովորական, ստանդարտ զուգարանակոնքեր կարելի է գտնել սկսած 35- 40 հազ.դրամից, կախովի զուգարանակոնքեր՝ 100-150 հազ.դրամից։ Մանկական տարբերակների գները կարող են սկսել անգամ մի քանի հարյուր հազար դրամից։ Ի դեպ, ոչ բոլոր խանութներն ունեն մանկական տարբերակներ։

    #զուգարանակոնք#զուգարանակոնքի միջին պարամետրերը#զուգարանակոնքի չափսեր#ջրահեռացման բաքը#մանկական զուգարանակոնքեր#կախովի զուգարանակոնքեր#ներկառուցված զուգարանակոնքեր#zugaranakonq#unitaz#nerkarucvac zugaranakonq (unitaz)#kaxovi zugaranakonq#zugaranakonqi chapery

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020