Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Ծառերի ու թփերի էտ և սրսկում
    16 Մարտի 2021

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    By VarpetԱյգեգործություն
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Այգում կատարվող ցանկացած աշխատանք պահանջում է հատուկ գիտելիք և հմտություններ, և եթե գարնանը ժամանակին չիրականացվեն էտման և սրսկման աշխատանքները, ապա աշնանն այգին տիրոջը չի ուրախացնի իր առատ բերքով։ Եթե դուք չունեք այգեգործական համապատասխան փորձ ու հմտություններ, խորհուրդ ենք տալիս օգտվել Varpet հավելվածի հմուտ այգեպանների ծառայությունից, ովքեր կիրականացնեն սրսկման, էտման և այգու մշակման հետ կապված ցանկացած աշխատանք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    Ծառերի և թփերի էտում

    Գարնան սկիզբը ծառերի և թփերի էտման լավագույն ժամանակն է: Արևը դեռ չի հասցրել արթնացնել բույսերը ձմեռային քնից, միևնույն ժամանակ, կեղևը սառած չէ, ուստի և ավելի ճկուն է։ Սովորաբար ծառերը էտում են, երբ օդի ջերմաստիճանը 10-150C է, իսկ գիշերները չի նվազում զրոյից:

    Ծառերի էտումը այգեգործության մեջ յուրահատուկ “վիրաբուժական” միջամտության մի տեսակ է, որն ունի հետևյալ նպատակները.

    • Չոր, վնասված ճյուղերի հեռացում, որոնք փչացնում են բույսի էսթետիկ տեսքը և նպաստում խոռոչների առաջացմանը.
    • Ծառի պսակի նոսրացում, խանգարող ճյուղերի հեռացում, որպեսզի մնացած ճյուղերն ավելի շատ արևի լույս ստանան
    • Նախկինում պսակին տրված ձևերի և չափերի պահպանում.
    • Պսակի կրճատում, բույսերի երիտասարդացում:

    Էտման նշանակությունը

    Երիտասարդ ծառերի մոտ ամբողջ էներգիան ուղղվում է դեպի վեր աճի և ավելի խորը՝ արմատների աճի վրա։ Հետևաբար, երիտասարդ ծառերն ունեն երկարավուն տեսք։

    Ավելի հասուն տարիքում ծառերը սկսում են տարածվել լայնությամբ. Կոճղի տրամագիծը մեծանում է, աճում են կողային ճյուղերը: Այս ընթացքում ծառերն արդեն հասնում են իրենց մաքսիմալ բարձրությանը, և դեպի վերև աճն այլևս այդքան կարևոր չէ նրանց համար: Հասուն ծառերի հիմնական խնդիրն է սերմեր արտադրել, որոնց վրա է ծախսվում հինական էներգիան։

    Ծեր ծառերն իրենց էներգիայի մեծ մասը ծախսում են կյանքը երկարացնելու վրա: Նրանք այլևս չեն աճում։ Մեծ պսակը դառնում է ավելորդ ծանրություն ծառաբնի և արմատի վրա, և ծառից մեծ ջանքեր է պահանջվում դրա պահպանման համար: Ավելի ու ավելի շատ էներգիա է օգտագործվում վնասատուներից և հիվանդություններից պաշտպանվելու համար: Ի վերջո, ծառն այլևս չի կարողանում վերականգնել ուժերը. Բունը փչանում է, ճյուղերը՝ կոտրվում:

    Ահա այս գործոնների հիման վրա էլ ձևավորվեց էտման ռազմավարությունը։

    • երիտասարդ ծառերի համար կարճացում
    • հասուն ծառերի համար՝ նոսրացում
    • ծեր ծառերի երիտասարդացում

    Բացի այդ, ծառերը սանիտարական էտման կարիք ունեն բոլոր տարիքային փուլերում:

    Ճիշտ և ժամանակին կատարված էտը հնարավորություն է տալիս

    • Ավելի արդյունավետ օգտագործել պարարտանյութերը
    • Ճիշտ կառուցել ծառի պսակը, կարգավորել շիվերի աճը, տերևների խտությունը, մեծությունը և լույսի, արևի առավելագույն ներթափանցումը բույսի ողջ մակերեսով
    • Ուժեղացնել երիտասարդ ծառերի աճող և փարթամացող ճյուղիկների և պտղագոյացումների զարգացումը
    • Վերականգնել ծերացող ծառերի աճն ու բերքատվությունը, երկարացնել դրանց պտղաբերման ժամանակահատվածը և բարելավել պտուղների որակը
    • Թույլ չտալ սաղարթի խտացում

    Էտի ձևերը

    Այգեգործություն (careri et)
    “Գործնականում էտն ըստ կատարման բնույթի և նշանակության լինում է 2 ձևի՝ նոսրացում և կարճացում: Նոսրացումն այն գործողությունն է, երբ շիվը կամ ճյուղը հիմքից կտրում և ամբողջությամբ հեռացնում են: Նոսրացնելիս սաղարթից հեռացնում են՝”
    • բոլոր այն ճյուղերը, որոնց աճն ուղղված է դեպի սաղարթի ներսը, որովհետև դրանք կարող են խտացնել սաղարթը և խանգարել լույսի և արևի ներթափանցմանը,
    • եթե հորիզոնական ուղղությամբ աճող ճյուղերը մնան, հետագայում կխանգարեն միջշարքային տարածությունների մեքենայացման աշխատանքներին,
    • այն ճյուղերը, որոնց աճն ուղղված է դեպի ներքև՝ դեպի հողը,
    • այն զույգ ճյուղերից մեկը, որոնք սուր անկյուն են կազմում և իրար մրցակից են. սովորաբար էտում են թույլ, վտիտ ճյուղերը,
    • այս ամենից բացի, հեռացվում են նաև այն բոլոր չորացած, ցրտահարված, հիվանդություններով և վնասատուներով խիստ վարակված ճյուղերը, որոնք այլևս չեն կարող վերականգնվել

    Կարճացումը էտի այն ձևն է, երբ էտում և հեռացնում են շիվերի կամ ճյուղերի երկարության մի մասը, իսկ մյուս մասը թողնում են: Կարճացնում են սովորաբար դրսի բողբոջի վրայից, այնպես, որ կտրվածքի վերևի մասը 2-3 մմ-ով ավելի բարձր լինի բողբոջների ծայրային մասից։ Կարճացումը պահպանում է շիվերի թիվը, իսկ հետագայում նպաստում է նոր ճյուղերի առաջացմանը:

    Ե՞րբ է ճիշտ կատարել էտում։ Էտման առանձնահատկությունները Հայաստանում

    Պտղատու ծառերի և թփերի էտման օպտիմալ ժամանակը առավել հաճախ մարտ ամիսն է։ Պսակի ձևավորման նպատակով գարնանը պտղատու ծառերի էտումը կատարվում է, որպես կանոն, մարտի սկզբին:

    Տարբեր շրջանների համար էտման աշխատանքները կարող են իրականացվել նաև փետրվարի վերջին՝ կախված կլիմայական պայմաններից: Հայաստանի այն շրջաններում (Արարատյան դաշտավայր, նախալեռնային գոտի, Զանգեզուր, Լոռի-Փամբակ), որտեղ ամենացուրտ ամսին (հունվարին) ջերմաստիճանն իջնում և հասնում է -10-ի, այդպիսի տեղերում խնձորենին, տանձենին, բալենին, կեռասենին, սալորենին, ծիրանենին էտում են փետրվարի առաջին տասնօրյակից սկսած, իսկ մնացած կորիզավորները՝ մարտի սկզբներից:

    Էտի միջոցով կարգավորվում են բույսի մեջ տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսները։ Կախված ծառերի տարիքային փոփոխություններից` փոխվում է նաև էտի բնույթը և խնդիրները:

    Ի՞նչ գործիքով էտել ծառերը և թփերը։ Յուրաքանչյուր ճյուղի համար անհրաժեշտ է էտման ճիշտ մկրատ:

    Առանց էտման ճիշտ մկրատների էտումը կարող է արագ վերածվել մարդու համար վտանգավոր, իսկ բույսի համար՝ վնասակար գործի: Հաստ և բարակ ճյուղերի համար անհրաժեշտ է օգտագործել տարբեր չափի մկրատներ։ Բարակ ճյուղերի համար հարմար է երկու շեղբով կտրիչ: Սրված վերին և ստորին շեղբերն ապահովում են ճշգրիտ կտրվածք: Հաստ ճյուղերի համար պետք է օգտագործել ավելի ամուր և ավելի մեծ չափի էտման մկրատ։ Այգում էտման համար օգտագորվում են մի քանի տեսակի գործիքներ

    • Այգու մկրատ
    • Այգու սղոց
    • Այգու երկարապոչ մկրատ
    • Այգու դանակ
    • Օդային մկրատ
    • Օդային սղոց

    Գարնանը ծառերի և թփերի էտումը բավականին բարդ պրոցես է, և այգին չվնասելու համար խորհուրդ է տրվում դիմել փորձառու այգեպանի օգնությանը։

    Ծառերի և թփերի սրսկում

    Ծառերի և թփերի սրսկում

    Վաղ գարունը այգեգործության ամենակարևոր շրջաններից մեկն է: Ծառերի և թփերի սրսկման և պարարտացման աշխատանքների ճիշտ և ժամանակին կատարումը երաշխավորում է գերազանց բերք, ինչպես նաև ապահովում է փշատերև ծառերի և դեկորատիվ թփերի բնականոն աճ: Կատարյալ արդյունք ստանալու և ծառերը ճիշտ սրսկելու համար անհրաժեշտ է ոչ միայն օգտագործել որակյալ նյութեր, այլ ունենալ համապատասխան հմտություններ։ Ոչ մի դեպքումխորհուրդ չի տրվում կատարել սրսկման աշխատանքներն ինքնուրույն՝ առանց ունենալու համապատասխան փորձառություն։ Հակառակ դեպքում կարող եք վնասել ոչ միայն ծառերը և թփերը, այլ նաև ինքներդ ձեզ։ Վնասատուներից և միջատների մեծ մասից ազատվելու համար իրականացվում է բույսերի պարտադիր սրսկում:

    Սրսկման աշխատանքներին պետք է պատրաստվել վաղ գարնանը։ Նախ անհրաժեշտ է մաքրել ծառերի կեղևը, իսկ կոճղերը պատրաստել մշակման համար: Բույսերի և ծառերի երկու պլանային սրսկումներն իրականացվում են մարտին՝ +4-150C օդի ջերմաստիճանում։

    Ինչպե՞ս նախապատրաստել այգին սրսկմանը

    Մշակումը կարող է սկսվել, երբ ջերմաստիճանը հասնի + 5-6°С: Այնուամենայնիվ, նախ պետք է պատրաստել ծառերը և թփերը: Անհրաժեշտ է կտրել չոր, հին և հիվանդ ճյուղերը: Դրանից հետո անհրաժեշտ է ծառի կոճղերը մաքրել կեղևի շերտերից, որոնք ձմռան ընթացքում կեղևազերծվել են, հեռացնել ջերմամեկուսացնող շերտը (եթե կա այդպիսինը), մշակել այն պատրաստուկներով, չորացնել և պահել մինչև մյուս աշուն։

    Ծառերի կտրվածքները անհրաժեշտ է մշակել պղնձի սուլֆատի լուծույթով `10 լիտր ջրի համար 300 գրամ լուծույթ։ Այսպիսով, բույսերը պաշտպանված կլինեն մոնիլիոզից և ցիտոսպորոզից: Մաքրված կոճղերն այնուհետև մշակվում են սկիպիդարով, չորանալուց հետո կոճղերը սպիտակեցվում են։ Դրա համար կարելի է օգտագործել կիր ջրային լուծույթով, պղնձի սուլֆատով և փայտի սոսինձով։ Թփերը ոչ թե սպիտակեցնում են, այլ պարզապես վերամշակվում են սկիպիդարով:

    Բոլոր կտրված ճյուղերը, կեղևը, չոր սաղարթը, պտուղները պետք է այրվեն, քանի որ նրանց մեջ ապրում են թրթուրներ և միջատներ։

    Ե՞րբ է ճիշտ կատարել սրսկում

    Ծառերի սրսկում-aygepan

    Այստեղ կարևոր է ընտրել միջինը։ Ավելի ճիշտ է ուղղորդվել ոչ թե օրացույցով, այլ եղանակով: Եթե ​​դրսում մառախուղ է կամ անձրև է, սրսկումը գործնականում անիմաստ կլինի: Նման եղանակային պայմանները և ձյունը նվազեցնում են մշակման արդյունավետությունը: Այգին մշակելու համար ավելի լավ է սպասել արևոտ ու հանգիստ եղանակի:

    Սրսկման փուլերը

    Առանձնացվում են ծառերի գարնանային մշակման հետևյալ փուլերը.

    Գարնանը ծառերի առաջին սրսկում

    Առաջին անգամ ծառերը մշակվում են քնած բողբոջների կամ «մերկ» ծառի վրա: Կարևոր է, որ սրսկման աշխատանքներն իրականացվեն, երբ դեռ բողբոջները չեն ուռել։ Այս ժամանակահատվածում սնկային հիվանդությունների սպորները ցրվում են: Թրթուրները դեռ չեն հայտնվում։

    Գարնանն առաջին սրսկումը կատարվում է մոնիլիոզի դեմ, որը հատկապես սիրում է կորիզավոր պտղատեսակներ (կեռաս, քաղցր բալ, սալոր, դեղձ): Այն հեշտությամբ ճանաչելի է ծառի ճյուղերի շագանակագույն թառամած ծայրերով, կարծես տերևներն այրված լինեն: Հիվանդությունը կոչվում է մոնիլիալ այրվածք:

    Իսկ խնձորենիների և տանձերի (հնդավոր պտղատեսակներ) կեղևի վրա սկսում են ակտիվորեն բազմանալ սպորները: Հիվանդության աղբյուր կարող են լինել չորացած պտուղները, աշնանը ծառի վրա մնացած տերևները: Այս հիվանդության սպորներն ապրում են կեղևի տակ և թափված տերևների մեջ:

    Գարնանը ծառերի երկրորդ սրսկում

    Երկրորդ սրսկումը պետք է իրականացվի, երբ բողբոջները բացվել են, բայց տերևները դեռ չեն բացվել: Այգեգործները բողբոջի այս վիճակը անվանում են «կանաչ կոն»: Այս անգամ անհրաժեշտ են միջատասպաններ, քանի որ երկրորդ բուժումը նախատեսված է հիմնականում արթնացած խնձորի ծաղկի բզեզի կամ երկարակնճիթի դեմ։ Այս վնասատում սիրում է ձվեր դնել հենց բողբոջների մեջ, և թրթուրները խժռում են խնձորի ծաղիկն ու պտուղները: եթե սրսկման աշխատանքները ուշացվեն, վնասատուները կհասցնեն կատարել իրենց “սև” գործը, և այլևս հնարավոր չի լինի փրկել բերքը։ Հետևաբար, սրսկումը պետք է իրականացվի բողբոջի բացվելուց անմիջապես հետո։

    Գարնանը ծառերի երրորդ սրսկում

    Երրորդ ցողումն իրականացվում է ծաղիկների բացվելուց հետո, երբ դրանք դեռ չեն թափվել։ Շերտավոր պտղացեցերը շատ վտանգավոր են և վնասում են ծիրանենուն, դեղձենուն, սալորենուն, ինչպես նաև մի շարք այլ պտղատեսակների (նշենի, խնձորենի, արքայանարնջենի և այլն): Ցեցը ձվեր է դնում ծաղկի մեջ: Թրթուրները սնվում են նաև պտուղներով, կտրուկ գցելով դրանց ապրանքային տեսքը և որակը: Երրորդ սրսկումը թույլ է տալիս վերացնել պտղացեցին՝ մինույն ժամանակ չվնասելով մեղուներին:

    Գարնանը ծառերի չորրորդ սրսկում

    Վերջին ցողումը կատարվում է այն ժամանակ, երբ պտուղները սիսեռի չափ են։ Չորրորդ սրսկումը կօգնի կանխել մոնիլիոզի երկրորդ ալիքը։

    Ի՞նչ այլընտրանքներ կարող են ունենալ քիմիական նյութերը

    ծառերի առաջին սրսկում-aygegorcutyun
    “Ծառերի և թփերի սրսկումն իրականացվում է քիմիական լուծույթներով, որոնք բավականին արդյունավետ են վնասատուների և միջատների դեմ պայքարում, սակայն սխալ կիրառման դեպքում կարող են և վնասել մարդուն։”

    Քիմիական լուծույթների կենսաբանական այլընտրանք կարող են լինել ծխախոտի փոշին, սոխի կլեպը, մանանեխի խառնուրդը, ժանգի լուծույթները և այլն։

    Օրինակ, կարելի է վերցնել 500 գրամ ճզմած սխտոր և լուծել այն չորս լիտր ջրի մեջ: Դրանից հետո ճզմել, քամել և կրկին լուծել ջրով: Ստացված լուծույթը պետք է քամել քամիչով, ապա ավելացնել այնքան ջուր, որ ստացվի 10 լիտր: Բույսերը, որոնք հակված են վարակվելու աֆիդով, կարող են ցողվել սխտորի լուծույթով։ Սխտորի սուր հոտը վանում է վնասատուներին։

    Հաշվի առեք, որ բիոլոգիական լուծույթներն աշխատում են +12°C և ավելի բարձր ջերմաստիճաններում: Եթե ​​դրսում ցուրտ է կամ շոգ, դրանք կարող են չաշխատել:

    #էտ#սրսկում#այգեգործություն#այգեպան#aygegorcutyun#careri et#srskum

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020