Խոհանոցն օջախի կենտրոնն է: Ոչ միայն սուրճի և թարմ խմորեղենի հոտն են այստեղ ստեղծում հարմարավետության զգացողություն: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը: Խոհանոցային տարածքների շահագործման պայմանների առանձնահատկությունը որոշում է ոչ միայն կահույքի մակերեսի, այլև հատակի երեսպատման ուղղությունը: Ամրությունը, խոնավադիմացկունությունը, խնամքի պարզությունը, երկարատև շահագործման հնարավորությունը այն չափանիշներն են, որոնք պետք է հաշվի առնել: Այսօր կան բազմաթիվ ծածկույթներ, որոնք լավ տեսք կունենան խոհանոցում: Լինոլեումը, փայտե հատակները, խցանային ծածկույթները գեղեցիկ տեսք ունեն, սակայն դրանք այնքան էլ գործնական չեն խոհանոցում շահագործման համար և պահանջկոտ են խնամքում: Ծածկույթի ժամանակակից հոյակապ լուծում է խոհանոցի համար հատակային սալիկը: Հիմնական տեսակների լուսանկարները և գները, ինչպես նաև արտադրողների դիտարկումը կօգնեն ճիշտ ընտրություն կատարել:
Խոհանոցում վառ փիրուզագույն փայլուն խճանկար
Հատակի սալիկների ամենատարածված տեսակներն են.

“Կերամիկական սալիկ՝ գործնական լուծում խոհանոցի հարդարման համար”

“«Տոնածառ» – հատակի սալիկների տեղադրման տարածված եղանակ”
Այս ծածկույթները դիմացկուն են և չեն պահանջում հատուկ խնամք, հեշտությամբ են մաքրվում կեղտից և յուղից կենցային քիմիայի շնորհիվ: Տեսականին ներկայացված է տարաբնույթ չափսերով, գույներով և ձևերով: Հասանելի են տարբերակներ այնպիսի բնական նյութերի մակերևույթների իմիտացիայով, ինչպիսիք են փայտը, քարը, կաշին, կտորը, մետաղը: Խոհանոցի համար հատակի սալիկների տեղադրման տարբեր եղանակները (որոնց լուսանկարները կարելի է գտնել ինտերնետում) թույլ են տալիս բաժանել խոհանոցը առանձին գոտիների: Դա հնարավորություն է տալիս խոհանոցում հատակը ձևավորել բազմակողմ դիզայներական լուծումներով:

“Առավել շատ ժողովրդականություն է վայելում քառակուսի սալիկը”
Կերամիկական սալիկների արտադրության համար օգտագործվում են տարբեր տեխնոլոգիաներ և գործընթացներ: Կախված արտադրության եղանակից՝ տարբերում են կերամիկական ծածկույթների այսպիսի տեսակներ. բիկոտուրա, մոնոկոտուրա, մոնոպորոզ, կոտո, կլինկեր, մայոլիկա, կոտոֆորտե, ֆայանս, կերամոգրանիտ, գլազուրապատ և անգլազուրապատ սալիկ: Դրանից խոհանոցում հատակը ծածկելու համար ավելի հարմար են՝

“Կերամիկական սալիկների տեղադրում`փայտե մակերևույթի նմանությամբ”

“Խոհանոցում հատակը ձևավորելիս լամինատի և պատի սալիկների համադրություն”

“Խոհանոցի հատակը երեսպատված է 10×10 սմ քառակուսի սալիկներով”
Կերամիկական սալիկները տեղադրվում են հիմնականում ավազացեմենտային հիմքի վրա: Կարելի է թողնել հին ծածկույթը միայն եթե դրանում չկան թերություններ, աղավաղումներ կամ դատարկություններ: Որակյալ հիմքից է կախված, թե որքան երկար կծառայի սալիկային ծածկը: Հետևաբար, որպեսզի երկակի չվճարել, ավելի լավ է կատարել հատակի նոր հարթեցված շերտ: Տաքացմամբ ծածկույթի համար ընտրե՛ք բարձր ջերմահաղորդականությամբ հիմք:

“Խոհանոցի համար ավելի լավ է ընտրել կերամիկական սալիկներ` փայլուն մակերևույթով”

“Խոհանոց-ճաշասենյակի հատակին պայծառ պատկերով սալիկ”
Կերամիկական սալիկները բավականաչափ դիմացկուն են և չեն վախենում խոնավությունից կամ ջերմաստիճանի տատանումներից: Նման ծածկույթը չի վախենում ջրից և կեղտից, ճարպի կաթիլներից և կենցաղային քիմիայից: Ճիշտ խնամքը կապահովի ընդունելի արտաքին տեսք երկար տարիներ:
Կերամիկական գրանիտը համեմատաբար նոր թանկարժեք հարդարման նյութ է, որը պատրաստվում է բարձրորակ կավի, քվարցի, ֆելդսպարի խառնուրդից՝ բնական ներկերի ավելացմամբ: Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ այս խառնուրդը վերածվում է մոնոլիտ նյութի, որը բնութագրվում է կարծրությամբ և խոնավության ցածր կլանմամբ:
Կերամիկական գրանիտն իր կառուցվածքով և հատկանիշներով չի զիջում բնական քարին, ուստի այն օգտագործում են շինությունների ինչպես ներքին, այնպես ՝էլ արտաքին հարդարման համար: Դրա արտադրության մեջ բնական նյութերի օգտագործումը երաշխավորում է տվյալ արտադրանքի էկոլոգիապես մաքուր լինելը: Այս նյութի դեկորատիվ հատկությունները բազմաբնույթ են:
Կերամիկական գրանիտի օգտագործումը որպես խոհանոցի հատակի սալիկ հարուստ տեսք կտա շինությանը: Ոճից կախված կարելի է ընտրել բնական քարի պատկերի նմանակմամբ սալիկ՝ մուգ, փայլուն կամ խորդուբորդ մակերևույթով, ժայռերի կամ դարավոր խեժի էֆեկտով:

“Կերամիկական գրանիտից սալիկ մարմարի նմանակմամբ”
Սա ճապոնացի գիտնականների գյուտն է, որն իր կիրառությունն է գտել շինարարական տեխնոլոգիաներում: Այս հարդարման նյութի կառուցվածքը բազմաշերտ է: Դրա հիմնական տարրերը բաղկացած են քվարց ավազից և ապակե հյուսվածքներից: Ուլտրամանուշակագույն ֆիլտրով վերին շերտն ունի դեկորատիվ գործառույթ, որին փակցնում են լուսատպվող նկար: Պոլիուրեթանից և պոլիվինիլ քլորիդից կազմված պաշտպանիչ շերտը նյութին տալիս է ամրություն և խոնավադիմացկունություն: Խոնավադիմացկունությունը, հրակայունությունը և ձայնի կլանումը ևս կարելի է վերագրել քվարց վինիլային հատակների առավելություններին:

“Քվարց-վինիլային սալիկը`ժամանակակից հարդարման նյութ է”
Այս նյութից արտադրանքները պատրաստվում են քառակուսի կամ ուղղանկյուն: Լուսատպագրության օգնությամբ արտադրողները հասել են ահռելի արդյունքների դիզայնի բազմազանության մեջ:
Խոհանոցի հատակի համար սալիկը կարելի է ընտրել ցանկացած բնական նյութի նմանակմամբ տարբերակով: Կամ էլ կարելի է ընտրել պայծառ գույնով կամ շռայլ նախշերով:
Ծածկույթի մակերևույթը նույնպես հասանելի է մի քանի վարկածով՝ հարթ կամ կոշտ: Այս ամենը թույլ է տալիս շրջել երևակայությամբ և կյանքի կոչել դիզայներական ամենաանսովոր լուծումները: Իսկ նման հարդարման նյութի արժեքը չի հարվածի ձեր գրպանին, քանի որ գնային միջակայքը շատ հասանելի է:

“Սև և սպիտակ քվարց վինիլային սալիկները շրված են շախմատի տախտակի տեսքով”
Ասում են, որ քվարցվինիլային հատակի սալիկներ վնասակար են առողջության համար: Այս հասարակական կարծիքը զարգացել է լսողության համար անսովոր քիմիական անվանումների անվստահության հետ կապված՝ «պոլիվինիլ քլորիդ» և «նավթամթերք»: Իրականում PVC արտադրանքը լայնորեն կիրառվում է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Այս նյութը կարող է վտանգավոր լինել միայն այրման ժամանակ, քանի որ դա հանգեցնում է թունավոր նյութերի արտաազատմանը՝ ինչպես սովորական պլաստիկից ցանկացած այլ առարկա: Հետևաբար, այս ծածկույթի օգտագործման համար սահմանափակումներ չկան:
Կարդացե՛ք նաև՝ Ջրակայուն լամինատ, 12մմ 33 կարգ, Գերմանիա. տեխնիկական բնութագրերը, արտադրողները և գները

“Քվարց վինիլային ծածկույթը բացարձակապես անվտանգ է առողջության համար”
Խոհանոցի համար հատակի սալիկները թողարկվում են գույների, նկարների և նախշերի լայն ընտրությամբ: Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրերին, ապա այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել կարգավորիչ փաստաթղթերով սահմանված որոշ պարամետրեր: Դրանք կօգնեն ձեզ ընտրել ձեր խոհանոցի համար հարմար լավագույն տարբերակը.

“Հատակի սալիկն ունի դիմացկուն մակերևույթ, որը կայուն է մեխանիկական ազդեցությունների նկատմամբ”

“Կերամիկական սալիկները հեշտ է մաքրել”

“Խոհանոցի հատակը ձևավորված է վառ կարմիր սալիկներով”

“Սալիկների անկյունագծային տեղադրումը (սալիկապատում) ժամանակակից խոհանոցի հատակին”
Արտադրողները սովորաբար նշում են տեխնիկական պարամետրերը կատալոգներում կամ փաթեթավորման վրա մակնշմամբ: Իմանալով, թե սալիկի ինչպիսի տեսակ պետք է տեղադրվի խոհանոցում, մի զլացեք ստուգել դրա համապատասխանությունը նշված նորմերին, և խոհանոցի ձեր հատակը կպահպանի իր էսթետիկ տեսքը երկար ժամանակ:

“Տարբեր չափերի կերամիկական սալիկների օգտագործում հատակի ձևավորման մեջ”
Հատակի ձևավորումը հանդիսանում է դեկորի գլխավոր տարրերից մեկը: Հատակի սալիկների ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել, որ այն կլինի ընդհանուր անսամբլի անբաժանելի մասը: Հատակի ձևավորման գունային գամման և ոճն անհրաժեշտ է ընտրել խոհանոցի ինտերիերից, դրա լուսավորությունից և չափսերից ելնելով: Քիչ լուսավորված և փոքր խոհանոցում լավ են նայվում պայծառ սալիկավոր հատակները: Մուգ գույնը, ցրված պայծառ ներդիրներով, հարմար է մեծ սենյակների համար:

“Խոհանոցում նրբագեղ գրաֆիտի գույնի սալիկներ”
Մարմարե սալիկը ներդաշնակորեն կընկղմվի դասական ոճում: Ժամանակակից դիզայնով խոհանոցում լավ տեսք կունենա մոնոտոն ծածկույթը կամ նեյտրալ պատկերով հատակը: Արհեստականորեն հնեցված կերամիկական սալիկը գերազանց հարմար է պրովանս ոճին:
Այնպիսի բնական նյութերի, ինչպիսիք են փայտը, քարը, ապակին, մետաղը և նույնիսկ սողունների կաշին, նմանակմամբ հատակի ծածկույթները նույնպես իրենց կիրառությունը կգտնեն խոհանոցի ինտերիերի ձևավորման մեջ: Իսկ տարաբնույթ ձևերը, չափսերը, գույները և կառուցվածքները դիզայներներին կընծայեն անսահման հնարավորություններ որպես լրացուցիչ դեկոր սալիկի կիրառման հարցում:

“Փայտ և կերամիկա խոհանոց-ճաշասենյակի ձևավորման մեջ”
Սալիկներ արտադրող ընկերությունների աշխարհագրությունը շատ լայն է: Ամենապահանջվածը հանդիսանում է Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Չինաստանում, Թուրքիայում ու Գերմանիայում պատրաստված արտադրանքը: Սալիկային հատակային ծածկույթ պատրաստում են նաև նախկին ԽՍՀՄ երկրներում՝ Ռուսաստան, Բելառուս, ՈՒկրաինա:
Այս արտադրողների ապրանքները տարբերվում են ոչ միայն որակով, այլև գնային քաղաքականությամբ: Հետևաբար, ընտրությունը հիմնականում կախված է սպառողի կարգավիճակից և ֆինանսական հնարավորություններից:

“Հարդարման նյութերի շուկան առաջարկում է հատակի սալիկների լայն ընտրություն”
Դիտարկենք խոհանոցի հատակի սալիկների մոտավոր գները (վերոհիշյալ սալիկների գներին կարող եք ծանոթանալ Նոր Տուն խանութների ցանցում, իսկ տեղադրման աշխատանքերի գներին՝ Varpet հավելվածում, որը կարող եք ներբեռնել այստեղից):
Առավել մատչելի տարբերակներ են համարվում ռուսական արտադրողներինը (Kerama Marazzi, Coliseumgres, Cersanit, Lesselsbergers, Belleza, Uralkeramika, Global Tile, Atlas Concord, Atla Cera): Այս արտադրողների կողմից թողարկված ապրանքների նախնական գինը մեկ քառակուսի մետրի համար տատանվում է 1000-6000 դրամի միջակայքում: Պահանջարկ են վայելում նաև Կերամին բելառուսական ֆիրմայի սալիկները (1քմ-ն սկսած 3600 դրամից), Խարկովի սալիկների գործարանի, ԻնտերԿերամա և Ատեմ ուկրաինական ապրանքանիշները (1քմ-ն սկսած 4300 դրամից):

“Քանթրի վինտրաժային ոճը խոհանոցի ձևավորման մեջ”
Հասանելի կլինեն նաև միջին գնային միջակայքում լեհական Opoczno և Paradiz ընկերությունների արտադրանքները (1քմ-ն սկսած 5100 դրամից), Cerrol Polcolorit (1քմ-ն սկսած 7300 դրամից) և Tubarzin (1քմ-ն սկսած 12400 դրամից): Այստեղ անհրաժեշտ է նշել նաև չինական սալիկի գործարանները Bertini Mosaic, Color Viva, Bars Cristal Mosaik, Fiorano, Dong Peng, Primacolor և շատ ուրիշներ, որոնց սալիկների գները սկսվում են 1քմ-ի համար 3600 դրամից:
Չնայած հարաբերականորեն ոչ բարձր գնին, այս արտադրողների ապրանքատեսականին համապատասխանում է որակի միջազգային ստանդարտներին: Դրանք չեն զիջում արտաքին տեսքից դիզայներական լուծումներով Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից ավելի թանկարժեք տարբերակներին: Էժան հատակի սալիկներ չի նշանակում անորակ:

“Կերամիկական սալիկները լավ են համադրվում հատակի ծածկույթի այլ տեսակների հետ”
Ֆինանսական մեծ հնարավորությունների դեպքում հնարավոր է խոհանոցում հատակը զարդարել և ավելի թանկ սալիկներով: Այդ դեպքում արժի ուշադրություն դարձնել նաև այնպիսի արտադրողների, ինչպիսիք են՝ Absolut Keramika, Aparici, Azteca (Իսպանիա), Alta Ceramika, Ctrasarda, Magorica FAP Ceramice (Իտալիա), Love Ceramic Tiles (Պորտուգալիա): Դրանց գները սովորական սալիկի համար սկսվում են 8700 դրամ/մ²-ից: Միայն ձեր դրամապանակը կորոշի վերին սահմանը:
Ցանկալի է առանձին խոսել կերամոգրանիտե և կվարց-վինիլային ծածկույթների արտադրողների և գների մասին: Դրանցից կարելի է նշել ռուսական այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Estima, Atlas Concorde, ՈՒրալյան գրանիտ, Italon: Դրանց արտադրանքն ունի բարձր որակ և մատչելի գին: Օրինակ, ռուսական 45х45 չափսի կերամոգրանիտե հատակի սալիկը կարժենա սկսած 4400 դրամից 1քմ-ի համար:

“Ուղղանկյուն սալիկները ամենից հաճախ շարում են «աստիճաններով»”
Կարելի է նշել կերամիկական գրանիտե սալիկները իտալական Delconca, Sintesi, Pastorelli բրենդներից (1քմ-ն սկսած 17000 դրամից) և չինական Sal Sapiente, Fiorano բրենդները (1քմ-ն սկսած 13000 դրամից):
Քվարց-վինիլային հատակային ծածկույթի առաքանիներն արտադրվում են բելգիական, չինական, գերմանական, շվեյցարական արտադրողների կողմից: Այդպիսի հատակի 1քմ-ն բելգիական Fine Floor, Contesse NV, Vinilam, Vinipol արտադրողների կողմից կարժենա սկսած 12500 դրամից: Քիչ ավելի էժան է չինական Alpine Floor, Art Tile, Decoria, Nox Eco Click բրենդների հատակի սալիկը (1քմ-ն սկսած 9500 դրամ և բարձր): Թանկարժեք կլինի շվեյցարական վինիլը Pergo և Progress ֆիրմաներից (1քմ-ն սկսած 18000 դրամից):

“Խոհանոցի հատակը երեսպատված է գունավոր քառակուսի սալիկով”
Ինչպես տեսնում եք, այսօր խոհանոցի համար հատակի սալիկների ընտրությունը բավականին լայն է: Տասնյակ արտադրողներ, հազարավոր առաջարկներ ըստ կառուցվածքի, միլիոնավոր երանգներ, գծանկարներ, հյուսվածքներ և ոճեր: Այս բազմազանության մեջ յուրաքանչյուր ոք կարող է ընտրել իրեն հասանելի սալիկ խոհանոցի հատակի համար, որը կծառայի երկար տարիներ և պարգևել լավ տրամադրություն առավոտյան արագ նախաճաշի կամ էլ ընտանիքի շրջանակում ավանդական ընթրիքի ժամանակ:
Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի