Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ
    06 Օգոստոսի 2020

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    By VarpetՍվաղ
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք այնպիսի գործընթացի յուրահատկությունը, ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները, կդիտարկենք դրա իրականացման մանրամասն սխեման և կծանոթանանք արահետային սալիկային ծածկույթի շարման հիմնական խորհուրդներին այնպիսի նյութերի տեսակների կիրառմամբ, ինչպիսիք են «Աղյուսիկ», «Հին քաղաք», «Շեղանկյուն» սալիկները:

    «Հին քաղաքը» ամենահայտնի ու գրավիչ տեսակի սալիկներից է

    Արահետային սաիկների տեղադրում բետոնե հիմքի վրա. գործընթացի նպատակահարմարությունը

    Արահետային սալիկների շարման կարգով հետաքրքրվում են ոչ միայն ամառանոցների և քոթեջների սեփականատերերը՝ ձգտելով ձևավորել և բարելավել իրենց անձնական հողերը: Սալիկային ծածկույթը ժողովրդականություն է վայելում նաև քաղաքային պայմաններում:

    Որպես այդպիսի ժողովրդականության անվիճելի ապացույց հանդես են գալիս ոչ միայն արահետային սալիկների շարվածքի գեղեցկատես լուսանկարները, որոնք կարելի է տեսնել համացանցում, այլև ցանկացած քաղաքում հանդիպող իրական լուծումները:

    Կարդացե՛ք նաև՝ Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Արահետային սալիկները որպես ծածկույթ
    “Առանձնատան դիմացի տարածքը պատված է «Աղյուսիկ» սալիկով”

    Ամենից հաճախ արահետային սալիկները կիրառում են ծածկույթի կազմակերպման համար՝

    • Խանութների, դեղատների, օֆիսային և ադմինիստրատիվ շենքերի շրջակայքում,
    • գազոնի միջով անցնող ճանապարհին,
    • ավտոմեքենաների կայանատեղերում,
    • խոշոր տեխնիկայի պահպանման վայրերում,
    • քաղաքի հրապարակներում և այլ հատվածներում, որտեղ դիտվում է բարձր անցողություն և ծանրաբեռնվածություն արահետների վրա (թատրոնների, կինոթատրոնների, կայարանների, շուկաների, խոշոր ընկերությունների ու առևտրային կենտրոնների, մարզադաշտերի, ուսումնական հաստատությունների, գրադարանների, սպորտային համալիրների մոտակա գոտիներ):

    ՈՒշադրություն

    Թեթև մարդատար ավտոմեքենաների կայանատեղիների համար արահետային սալիկների հաստությունն ընտրվում է քաշային ծանրաբեռնվածության հաշվի առնմամբ: Կայանատեղի երեսպատման համար չի կարելի օգտագործել հետիոտն ճանապարհների համար գնված նյութը: Այդպիսի ծածկույթն արագորեն կդառնա անպիտան:

    Արահետային սալիկ բետոնի վրա
    “Սալիկն այն նյութն է, որը կատարելապես հարմար է ինչպես քաղաքային փողոցների, այնպես էլ քաղաքից դուրս տարածքների երեսպատման համար”

    Արահետային սալիկ բետոնի վրա. կարելի է արդյո՞ք դնել ծածկույթ բետոնե հիմքի վրա

    Մարդկանց մեծ մասը սովոր է մտածել, որ սալիկային ծածկույթի տեղադրումն իրականացվում է բացառապես ավազոտ մակերևույթի վրա, հետևաբար բետոնի վրա արահետային սալիկների շարման տեխնոլոգիան նրանիցի շատերի մոտ կասկածներ է հարուցում:

    Իրականում բետոնային մակերևույթը համարվում է ամենահուսալի հիմքը ճանապարհների և սալաքարային հրապարակների ձևավորման համար: Դա բացատրվում է նրանով, որ բետոնը կանխում է սալիկի տեղաշարժումը մակերևույթով և բնութագրվում է բարձր կայունությամբ մեծ ծանրաբեռնվածությունների հանդեպ: Որոշ դեպքերում, արահետային սալիկների շարման տեխնոլոգիան խախտելիս, արդյունքը կարող է հակառակը լինել: Հետևաբար, խորհուրդ է տրվում խստորեն պահպանել նման ծածկույթի կառուցման վերաբերյալ բոլոր պահանջները և խորհուրդները:

    Արահետային սալիկների բետոնային հիմքի վրա շարման տեխնոլոգիան հավասարապես հետաքրքիր է ինչպես մերձքաղաքային քոթեջների սեփականատերերին, այնպես էլ քաղաքի բնակիչներին, որոնք ունեն սեփական խանութ կամ բիզնեսի ցանկացած այլ տեսակ: Ինքնըստինքյան մայթը շատ առավելություններ ունի, իսկ սալիկային ծածկույթի համադրությամբ կարելի է ստանալ բոլոր առումներով իսկապես օպտիմալ լուծում: Մայթի թեքության շնորհիվ ջուրը չի հավաքվի սալիկի մակերևույթին:

    Սեփական ձեռքերով արահետային սալիկների շարում մայթի վրա

    Մայթը համարվում է անկախ կառուցվածք, որը սովորաբար ձևավորվում է շենքի շրջակայքում՝ այն պաշտպանելու նպատակով: Այն ամբողջությամբ կարող է զրկված լինել ծածկույթից: Խորհուրդ է տրվում դրա վրա անել սալիկային տարրերի շարում, սակայն դա պարտադիր գործընթաց չէ:

    բետոնե մայթի ստեղծում
    “Սեփական տան շուրջ բետոնե մայթի ստեղծում”

    Օգտակար խորհուրդ

    Որպեսզի ձեր մերձակա տարածքի էքստերիերը դարձնեք արդյունավետ և ներդաշնակ, օգտագործեք սալիկային ծածկույթի միևնույն տեսակը ճանապարհի և մայթի երեսպատման համար: Նման գեղեցիլ լուսանկարներ կարելի է գտնել ինտերնետում:

    Չնայած մայթի երեսպատումը պարտադիր չէ, այն այնուամենայնիվ անհրաժեշտ է կատարել, քանի որ բետոնային մակերևույթը անհրապույր տեսք ունի և կարող է փչացնել բակի և տան տեսքը ընդհանուր առմամբ: Այդ իսկ պատճառով, արժե գումար ծախսել նյութի ձեռքբերման վրա և կանչել մասնագետների կամ գործն ինքնուրույն կատարել:

    Բետոնի հիմքի վրա արահետային սալիկների շարման (մասնագետների ծառայությունների) արժեքը.

    Աշխատանքի տեսակը - Արժեքը, դր./մ²

    Վերին ծածկույթի հեռացում (ասֆալտ, բետոն և այլն) - 1100-4400

    Բետոնից պատրաստի հիմքի հետ աշխատանք

    Չոր խառնուրդ - 1100

    Սալիկային մակերևույթի շարում - 5000

    Ամրաններով բետոնից հարթակի պատրաստւմ

    Ավազ - 100

    Բետոն - 2300

    Ամրանային տարրեր - 1300

    Մասնագետների աշխատանքի արժեքը - 3000

    Բետոնից սովորական հարթակի պատրաստում

    Ավազ - 100

    Բետոն (շերտի հաստությունը 14 սմ) - 2300

    Մասնագետների աշխատանքի արժեքը - 4000

    Եզրաքարերի տեղադրում

    Բետոն - 500

    Ավազ - 100

    Մասնագետների աշխատանքի արժեքը - 550

    Ջրահեռացման համակարգերի տեղադրում

    Բետոն - 400

    Ավազ - 100

    Մասնագետների աշխատանքի արժեքը - 500

    Ավելի մանրամասն մասնագետների աշխատանքի արժեքին հնարավոր է ծանոթանալ Varpet հավելվածում (ներբեռնել այն կարելի է այստեղ), որի օգնությամբ էլ կարող եք ամրագրել մասնագետի այցը ձեր ցանկացած վայր: Իսկ անհրաժեշտ բոլոր նյութերը կարող եք գնտել «Նոր Տուն» խանութների ցանցում:

    Բետոնի վրա արահետային սալիկների շարման առավելությունները

    Բետոնե մակերևույթների հետ աշխատելու առավելությունները.

    • Տեղադրման պարզ համակարգ – ասֆալտային արահետների ձևավորման համար անպայման պետք կգա հատուկ տեխնիկա վարձել, մինչդեռ արահետային սալիկը բետոնի վրա տեղադրելը շատ ավելի հեշտ և արագ է, և դա կարելի է անել ինքնուրույն:
    • Ստացվում է ամուր, հուսալի և երկարակյաց հիմք: Խանութների ժամանակակից ընտրանին ընդունակ է առաջարկել սալիկային տարրերի հատուկ տարատեսակներ, որոնք ապահովում են սահքի էֆեկտի բացակայություն ծածկույթի վրա նույնիսկ ուժեղ տեղումների դեպքում:
    • Ծածկույթը կայուն է նույնիսկ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ազդեցության ներքո: Այն կայուն է տարբեր մեխանիկական վնասվածքների հանդեպ: Շատ դեպքերում արտադրող-ընկերությունը սպառողներին տրամադրում է դեկորատիվ նյութերի շահագործման երկար երաշխիքային ժամկետ: Դրանք կախված են սալիկային ծածկույթի տեսակից և տատանվում են 10-40 տարի:
    Բետոնե մայթի կառուցվածքի գծագիր
    “Արահետային սալիկից ծածկույթով բետոնե մայթի կառուցվածքի գծագիր”

    ՈՒշադրություն

    Ձմռանը կոնստրուկցիան չի ենթարկվում լուրջ սառցակալման, քանի որ ավելցուկային խոնավությունը թափանցում է ընդերք կարերի միջով և ներծծվում է:

    Շնորհիվ նյութերի լայն ընտրանու ընդլայնվում են դիզայնի հնարավորությունները: «Հին քաղաք» արահետային սալիկի շարման գոյություն ունեցող գծագրերը ինքնըստինքնյան հնարավորություն ունեն առաջարկել դիզայնի մի քանի ոչ սովորական տարբերակներ:

    Այս նյութից բացի, կան նաև ուրիշներ, որոնք տարբերվում են..

    • չափով,
    • ձևով,
    • որակով,
    • գունավորմամբ,
    • բնութագրերով և հատկություններով:

    Լուսանկարից կարելի է գնահատել արահետային սալիկի շարման եղանակները, դրանց բազմազանությունը և ստեղծած դեկորատիվ էֆեկտը:

    սալահատակի տեղադրման գործընթաց
    “Առանձնատան դիմաց սալահատակի տեղադրման գործընթաց”

    Սալիկային ծածկույթը շատ հեշտ է ենթարկվում վերանորոգման: Դրա համար անհրաժեշտ չէ ամբողջությամբ փոխարինել ամբողջ արահետը: Անհրաժեշտ է փոխարինել միայն վնասված տարրերը: Եթե դուք աշխատում եք «Հին քաղաք» արահետային սալիկի շարման կամ ինչ-որ այլ ծածկույթի տեղադրման վրա, ապա մասնագետները խորհուրդ են տալիս գնել նյութը հավելապահուստով:

    Արահետային սալիկների շարման տեխնոլոգիայի նկարագրություն

    Բետոնե հիմքի վրա արահետային սալիկների տեղադրման բազմաթիվ տարբերակներ գոյություն ունեն: Մայթը հատուկ պահանջներ չի ներկայացնում ձևավորման ընտրության նկատմամբ, հետևաբար որոշիչ գործոն է հանդիսանում որակը և ձեր անձնական ճաշակը: Հնարավոր է նույնիսկ հին բետոնե հիմքի վրա արահետային սալիկների տեղադրման տարբերակ:

    Մայթի ձևավորման գործընթաց սկսվում է նշագծմամբ: Շինարարության այս փուլի իրագործման համար հարկավոր կլինի գծանշման լար, ինչպես նաև փայտե սյուների հավաքածու: Դրանք տեղադրում են տան շուրջը չափումներին համապատասխան, որից հետո դրանցից յուրաքանչյուրով անցկացվում է լարը: Նրանից, թե որքան ուշադիր և ճշգրիտ է կատարվել նշագծումը, կախված է մայթի որակը:

    Ավազաբետոնային խառնուրդ
    “Ավազաբետոնային խառնուրդի վրա արահետային սալիկի շարում”

    ՈՒշադրություն

    Լուսանկարից մայթի վրա արահետային սալիկով նախշ ստեղծելիս պետք չէ մոռանալ թեքությունների մասին: Հաճախ այս ցուցանիշը տատանվում է 1-3°/մ: Կանոններից բացառություններ էլ են հանդիպում, որտեղ թեքության անկյունը կազմում է 5°/մ:

    Նշագծումը կատարելուց հետո իրականացվում է հողի վերին շերտի հանումը շինարարական աշխատանքների իրականացման գոտում: Լուսանկարներում պատկերված արահետային սալիկների շարման տեսակների մեծամասնությունը ենթադրում է ծածկույթի տեղադրում 40սմ լայնությամբ: Այս ցուցանիշի հաշվառմամբ որոշվում է վերին հողային շերտի հանման խորությունը: Մի մոռացեք, որ բետոնե մայթը պետք է բարձր լինի հողի մակարդակից:

    Այս տվյալներին նաև ավելացվում են գոգավորության պահանջները, որը ձևավորվում է ջրահեռացման համակարգի համար:

    Եզրաքարերի տեղադրում,արահետային սալիկների լուծույթների վրա շարման կարևոր մաս

    Նույնիսկ եթե դուք աշխատում եք արահետային սալիկների շարման պարզագույն տարբերակներից մեկի՝ «Աղյուսի» հետ, լուսանկարը որպես հիմք չի ապահովում որակյալ արդյունք: Շատ կարևոր է պահպանել տեխնոլոգիայի բոլոր պահանջները, ընդ որում՝ ոչ միայն արահետի երեսպատման, այլև մայթերի ձևավորման:

    Մայթային կոնստրուկցիան բավականին դժվար է ստացվում: Այս փուլում մասնագետները խորհուրդ են տալիս եզրաքարեր տեղադրել, ինչը կհեշտացնի աշխատանքը: Բանը նրանում է, որ արահետային սալիկների շարման ցանկացած նկար, չի կենտրոնանում եզրաքարերի վրա, ինչն էլ սահմանափակում է այն: Այս փուլում այն կկատարի ևս մեկ՝ շրջանակի գործառույթ:

    Եթե հրաժարվել եզրաքարերի տեղադրումից, դրա տեղադրումը միևնույն է հարկավոր կլինի կատաևել ավելի ուշ, իսկ մայթի տեղադրման աշխատանքները կբարդանան:

    Եզրաքարի տակ փոսը պետք է անցնի որմնադրության խորության մակարդակից: Ամենից հաճախ դրա հատակը եզրաքարի ստորին սահմանից իջեցվում է մինչև 30սմ ներքև:

    Եզրաքարերի տեղադրում
    “Տան դիմաց ճանապարհը պատված է տարբեր չափերի սալաքարերով”

    Օգտակար խորհուրդ

    Մի մոռացեք այս հաշվարկներում ներառել ջրի արտահոսքը: Չէ՞ որ եզրաքարը չպետք է խոչընդոտի ջրի հեռացմանը, որը կարող է խափանել շենքի հիմքի ամբողջականությունը:

    Դրանից հետո, փոսի ներքևի մասում, ձևավորվում է մանրացված քարից բարձիկ`15սմ հաստությամբ, նյութը պետք է հանգամանորեն սեղմված լինի: Վերևում 2սմ հաստությամբ բետոնե լուծույթով լիցք է արվում, և կատարվում է եզրաքարի տեղադրումը: Լրիվ ներքաշման և չորացման համար անհրաժեշտ կլինի մի քանի օր: Համոզվելով, որ լցոնումը լիովին չորացել է, կարելի է անցնել աշխատանքների հաջորդ զանգվածի կատարմանը:

    Արահետային սալիկների շարվածքի տակ հիմքի ձևավորում

    Եզրաքարերի տեղադրումից հետո հատվածը հարթեցվում է և լավ սեղմվում՝ մակերևույթի սեղմվող անկյունի հաշվի առնմամբ: Խորհուրդ է տրվում հիմքին քսել մի քանի շերտ գեոտեքստիլ: Այս տեսակի նյութը կկանխի բույսերի աճը: Չնայած, որ բուսականությունը ի վիճակի չէ անցնել բետոնե հիմքի միջով, գեոտեքստիլը կապահովի լրացուցիչ պաշտպանություն:

    Արահետային սալիկի հիմքի գծագիր
    “Արահետային սալիկի կամ սալահատակի տակի հիմքի կառուցվածքի գծագիր”

    Որոշ դեպքերում բիտումի նյութը օգտագործվում է որպես հատակի շապիկ: Այս նյութի տեղադրումը իրականացվում է ծածկույթի ջրամեկուսացման հատկությունների բարձրացման նպատակով:

    Բետոնի հիմքի ձևավորման սխեման.

    • Առաջին հերթի շերտը ձևավորվում է խճաքարից: Եթե կատարվել է եզրաքարերի տեղադրում, այս փուլը կարելի է բաց թողնել:
    • Եթե նախատեսվում է ծածկույթի վրա լուրջ ծանրաբեռնվածություններ, հարկ կլինի մայթը պատել ամրանային շերտով: Այն կարելի է պատրաստել ամրանային ձողերից:
    • Հետիոտնային անցուղու տակ մոնոլիտային կոնստրուկցիայի համար բավարար է 10սմ բարձրությունը: Ավտոմոբիլային կայանատեղու հիմքը պետք է ունենա առնվազն 20սմ բարձրություն:

    Օգտակար խորհուրդ

    Որակյալ արդյունք ստանալու համար օգտագործեք M200 մակնիշի բետոն: Այն օպտիմալ է որակի և արժեքի առումով:

    Արահետային սալիկներ. Ինչպես դնել լուծույթին վերջնական ծածկույթը

    Եթե համեմատել արահետային սալիկների շարման լուսանկար-օրինակները, տվյալ տեխնոլոգիան շատ բանով նման է երեսպատման սալիկների հետ աշխատանքի տեխնիկային: Այստեղ տարբերակիչ առանձնահատկություն է հանդես գալիս լուծույթը, որն ունի որոշակի այլ բաղադրություն և կոնսիստենցիա:

    Արահետային սալիկների լուսանկարներում ծածկույթի տարրերի շարման նկարները շատ բազմազան են: Դիզայնի առանձնահատկությունը չի ազդում արահետների տեղադրման եղանակի, ինչպես նաև ընդհանուր տեղխնոլոգիայի վրա: Գոյություն ունի սալիկի տեղադրման երկու մեթոդ՝ ավազացեմենտային խառնուրդ և ավազացեմենտային լուծույթ:

    Ավազացեմենտային խառնուրդի դեպքում ստացվում է լուծույթի ավելի խիտ կոնսիստենցիա, քան այն, որը կիրառվել էր հիմքի շինարարության ժամանակ: Խառնուրդը չի հանդուրժում մանր քարերի առկայություն, ուստի նախապես ավազը պետք է մաղել: Դա թույլ կտա պարզեցնել արահետային ծածկույթի ինքնուրույն պատման աշխատանքները: Քսվող շերտի անհրաժեշտ հաստությունը կազմում է 2-3սմ, որից հետո խառնուրդը հավասարեցվում է մալայի օգնությամբ:

    Կարդացե՛ք նաև՝ Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Սալիկի շարման չոր մեթոդ
    “Գոյություն ունի սալիկի շարման երկու եղանակ՝ ավազացեմենտային խառնուրդի և ավազացեմենտային լուծույթի օգնությամբ”

    Չոր մեթոդը օգտագործելիս հնարավոր է արահետային սալիկի ծավալի պակասում: Թե որ լուծույթին են դնում ծածկույթը մասնագետներն, այս դեպքում էական նշանակություն չունի, քանի որ դրա համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ: Մասնագիտացված խառնուրդի ձեռքբերման գները բավականին բարձր են, հետևաբար ավելի լավ է ռիսկի չդիմել և նախապատվությունը տալ ավազացեմենտային խառնուրդին:

    Երկրորդ դեպքում կարող է օգտագործվել ավազացեմենտային լուծույթ՝ համապատասխանաբար 3:1 հարաբերակցությամբ: Լուծույթը պատրաստելուց հետո այն պետք է քսել հիմքին, հավասարեցնել և սղմել:

    Օգտակար խորհուրդ

    Սալահատակ տեղադրելու համար օգտագործեք փայտե կամ ռետինե թակ: Այն չի կարող վնասել սալիկը:

    Ծածկույթի բոլոր տարրերը դնելուց հետո մակերեսն առատորեն թրջվում է ջրով: Որոշակի ժամանակահատվածի ընթացքում սալիկը չորանում է, այնուհետև արահետի տարրերի միջև հանգույցները լցոնվում են: Մնացորդային ցեմենտը և կեղտը մաքրելու համար ծածկույթը նորից պետք է լվացվի ջրով:

    «Հին քաղաք» արահետային սալկների շարման տարբերակներ

    Դատելով «Հին քաղաք» արահետային սալիկների տեղադրման բազմաթիվ լուսանկարներից՝ այս տեսակի ծածկույթը ամենատարածվածն է մյուսների համեմատությամբ: Նման ժողովրդականությունը պայմանավորված է առավելությունների մեծ թվով, որն իր մեջ կրում է այս նյութը:

    «Հին քաղաք» սալիկը թույլ է տալիս ձևավորել հետաքրքիր նկարներ և ծածկույթի տարրերի կոմբինացիաներ: Այս նյութի մեկ փաթեթում կարող են գտնվել չորս տարբեր չափսերի դետալներ: Երբեմն հանդիպում են տուփում երեք չափսային համադրությամբ ընտրանիներ (առանց ամենափոքր տարբերակի):

    Ամբողջ փաթեթը ներառում է.

    • մեծ սալիկ,
    • քառակուսի սալիկ,
    • մեծ սալիկի չափսի ½-ը կազմող տարր,
    • մեծ սալիկի ½-ը կամ քառակուսի սալիկի 1/3-ը կազմող տարր:
    Հին քաղաք
    “«Հին քաղաք» սալիկի շարման բազմաթիվ հետաքրքիր սխեմաներ գոյություն ունեն, որոնք թույլ են տալիս ստեղծել հատվածի յուրահատուկ դիզայն”

    Այդպիսի չափսային բազմազանության շնորհիվ «Հին քաղաք» արահետային սալիկի շարման տարբերակները բավականին շատ են: Սխեմաները կարելի է բարդացնել՝ ավելացնելով մի քանի գույներ:

    Մյուս կողմից, չափսերի այդպիսի մեծ քանակի առկայությունը կարող է քաոս և անկարգություն առաջացնել: Եթե աշխատանքում չպահպանել որոշակի օրինաչափություն, կարելի է ստանալ ոչ շատ գեղեցիկ ծածկույթ:

    Օգտակար խորհուրդ

    Ինչ-որ չափով, մի փոքր քաոսը կարող է նույնիսկ ողջունելի լինել: Գլխավորը խուսափեք բծերի ձևավորումից, որոնք բաղկացած են միաչափ կամ միագույն սալիկային տարրերի կուտակումներից:

    Եթե ցանկանում եք հնարավորինս պարզեցնել ձեր աշխատանքը, բավական է սահմանափակվել արահետային սալիկների շարման երկու գույնանի նկարով, որը գրավիչ է յուրովի: Ամբողջական աշխատանքների կատարումը կարող եք վստահել մասնագետ-վարպետին, ում կարող եք կանչել Varpet հավելվածի օգնությամբ մի քանի հպումով: Վարպետը կկատարի աշխատանքները՝ սկսա արահետի նշագծումից և բետոնե հիմքի ձևավորումից մինչև սալիկների վերջնական տեղադրումը:

    Աղյուսիկ
    “Տարբեր տեսակների և տարբեր գույների սալիկների համադրության օրինակ”

    «Աղյուսիկ», «Շեղանկյուն» և այլ ձևերի արահետային սալիկների շարման առանձնահատկությունները և լուսանկարները

    Սկզբում կարող է թվալ, որ արահետային սալիկից սխեմաների կազմումը բավականին բարդ առաջադրանք է: Իրականում, համապատասխան տեսնյութերի դիտումից հետո արահետային սալիկների տեղադրումը դադարում է դժվար թվալ: Օգտագործելով սխեմաների ընտրության խորհուրդներ՝ հեշտությամբ կկողմնորոշվեք ընտրության մեջ: Օրինակ, եթե դուք ընտրել եք «Աղյուս» ձևը ձեր արահետի համար, ապա պետք է ուշադրություն դարձնեք հետևյալ սխեմաներին.

    • գծային տիպի շարվածք, որը կարող է բարդացվել տեղաշարժմամբ, կամ էլ ընդհանրապես առանց դրա բավարարվել,
    • մոդուլային ձևի շարվածք,
    • պարուրաձև շարվածք:

    Կլորացված եզրերի շնորհիվ նման սալիկը հիանալի արտացոլում է իր դեկորատիվությունը բոլոր վերը նշված նախշերում:

    Աղյուսիկ սալիկի շարման սխեմա
    “«Աղյուսիկ» սալիկի շարման սխեմաները հանդիսանում են ամենապարզերից մեկը”

    Լուսանկարներում արահետային սալիկի «Շեղանկյուն» ծածկույթի շարման տարբերակները գրեթե 3D-պատկերի տեսք ունեն: Նման շարվածքի արդյունքում առաջանում է ցնցող օպտիկական պատրանք՝ ստեղծելով ծավալային էֆեկտի տպավորություն մայթի մակերևույթին:

    Այս էֆեկտը բացատրվում է լուսանկարում արահետային սալիկի «Շեղանկյուն» շարվածքով՝ հիմնված տարբեր արտաքին հատկանիշներով տարրերի կիրառման վրա, որոնք առանձնանում են՝

    • ձևով,
    • մակերևույթի կառուցվածով,
    • գունավորմամբ:

    Ընդհանուր առմամբ, ժամանակակից տեսականին ներառում է սալիկային արտադրանքի ավելի քան 40 տարատեսակներ՝ նմանատիպ երկրաչափական տվյալներով:

    Քաղաքային տարածքում սալահատակի տեղադրում
    “Քաղաքային տարածքում բետոնե հիմքի վրա սալահատակի տեղադրում”

    Հատուկ ժողովրդականություն է վայելում ավազապոլիմերային սալիկը: Նյութը ունակ է առաջարկել գերազանց տեխնիկական բնութագրեր և հարմար է այն սպառողներին, ովքեր ցանկանում են արագացնել տեղադրումը: Արտադրանքը պատրաստվում է ավազի, պոլիմերների և գունանյութերի հիմքից և և կարող է ներառել բոլորովին տարբեր կոնֆիգուրացիաների տարրեր:

    Սալիկապատման ժամանակակից ծածկույթների մեծ մասը հիանալիորեն դիմանում են արևի և ցածր ջերմաստիճանի ազդեցությանը, տարբերվում են երկարակեցությամբ և բարձր կարծրությամբ, ինչպես նաև այլ ոչ պակաս շահավետ գործառնական բնութագրերով: Սպառողներին մնում է միայն ընտրել դիզայնը և գույնը, որով կարվի ծածկույթը:

    #արահետային սալիկների#արահետային սաիկների տեղադրում#«Աղյուսիկ»#բետոնե մայթի ստեղծում#սալահատակ#եզրաքարերի տեղադրում#սալաքարեր#«Հին քաղաք»#arahetayin salikner#bruschatka#mayt#salahatak#ezraqarer

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020