Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր
    07 Օգոստոսի 2020

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    By VarpetԷլեկտրականություն
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ: Հետևաբար, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն: Ճիշտ պատասխանը կբացահայտվի սույն հոդվածում:

    Արևային մարտկոցը արևային էներգիան մշտական էլեկտրական հոսանքի փոխակերպող սարք է

    Ի՞նչ է արևային մարտկոցը

    Արևային մարտկոցը կիսահաղորդիչ սարք է, որն արևային ճառագայթները փոխակերպում է էլեկտրական էներգիայի: Նման համակարգի հիմնական խնդիրն է հանդիսանում տան հուսալի, տնտեսող և անխափան էլեկտրասնուցումը: Այսպիսի սարքավորումները նպատակահարմար է այնպիսի շրջաններում, որտեղ առկա են էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրից մատակարարման ընդհատումներ:

    Արևային մարտկոց
    “Արեգակնային էլեկտրակայանն արդյունավետ չի աշխատում գիշերը և ամպամած օրերին, մինչդեռ էլեկտրաէներգիայի սպառման պիկը երեկոյան ժամերին է”

    Արևային մարտկոցի հիմնական առավելությունները հետևյալներն են.

    • սարքի պարզ տեղադրումը, որը չի պահանջում մալուխների անցկացում հիմնապատերով,
    • համակարգը չի պահանջում շատ ժամանակ սպասարկման համար,
    • էլեկտրաէներգիայի արտադրությունը վնասակար ազդեցություն չի ունենում շրջակա միջավայրի վրա,
    • կոնստրուկցիան չունի շարժական մասեր,
    • աշխատանքի անաղմուկ ռեժիմ,
    • էլեկտրաէներգիայի մատակարարումը կախված չէ բաշխիչ ցանցից,
    • շահագործման երկարատև ժամանակաշրջան նվազագույն ծախսերով:

    Արևային մարտկոցի թերությունները.

    • համակարգի պատրաստման գործընթացը շատ աշխատատար է,
    • արևային վահանակը շատ տեղ է գրավում,
    • սարքը շատ զգայուն է աղտոտման հանդեպ,
    • մարտկոցը չի աշխատում գիշերը,
    • սարքի աշխատանքի արդյունավետությունը ուղղակիորեն կախված է եղանակային պայմաններից, մասնավորապես արևոտ և ամպամած օրերից:
    Արևային վահանակը ձմռանը
    “Ձմռանն անհրաժեշտ է մտահոգվել արևային վահանակը սառույցից և ձյունից մաքրելու մասին”

    Արևային մարտկոցի աշխատանքի սկզբունքը

    Համակարգn աշխատում է ֆոտոէլեկտրական փոխարկիչներով, որոնք միացվում են որոշակի հաջորդականությամբ: Յուրաքանչյուր ֆոտոփոխարկիչ բաղկացած է երկու սիլիկոնե պնակից, որոնք տարբերվում են հաղորդականության տեսակով: Մեկը պատված է ֆոսֆորով, ինչը հանգեցնում է բացասական լիցքավորված էլեկտրոնների ավելցուկի ձևավորմանը: Մյուս պնակը պատված է բորով, ինչը հանգեցնում է մասնիկների՝ այսպես կոչված «անցքերի», ձևավորմանը, որոնք բացակայում են բացասկաններ լիցքերի շերտում:

    Այլընտրանքային էներգիայի անսպառ աղբյուրի աշխատանքի սկզբունքը կայանում է հետևյալում. արևի լույսն ընկնում է բացասական լիցքավորված վահանակի վրա, ինչը հանգեցնում է լրացուցիչ «անցքերի» և էլեկտրոնների ակտիվ ձևավորմանը: Ֆոսֆորով պատված վահանակի վրա առկա է էլեկտրական դաշտ, որի շնորհիվ ի հայտ է գալիս պոտենցիալների տարբերություն: Դրական լիցքավորված մասնիկները ձգվում են վերին շերտ, իսկ բացասական լիցքավորված մասնիկները ուղղվում են ստորին: Ստեղծվում է մշտական լարում: Ստացվում է, որ մեկ փոխարկիչն աշխատում է ինչպես մարտկոց: Շղթայում առաջանում է մշտական հոսանք, երբ ծանրաբեռնվում է: Յուրաքանչյուր մարտկոցը ծածկված է բարակ պղնձե երակներով, որոնք կլանում են հոսանքը և ուղղորդում այն նպատակակետին:

    Հոսանքի ուժը կախված է որոշակի պարամետրերից.

    • ֆոտոփոխարկիչի չափսերից,
    • ճառագայթների կլանման մակարդակից,
    • ֆոտոտարրի տեսակից,
    • արևային վահանակին միացած սարքավորումների ընդհանուր դիմադրողականությունից:
    Արևային կայանի միացման և աշխատանքի գծագիր
    “Արևային կայանի միացման և աշխատանքի գծագիր”

    Արևային մարտկոցների տարատեսակներ

    Բոլոր արևային վահանակները կարող են լինել սիլիկոնային կամ ժապավենային: Վահանակները, որոնց համար հիմք է ծառայում սիլիկոնը, բաժանվում են հետևյալ տեսակների՝

    • պոլիբյուրեղային,
    • մոնոբյուրեղային,
    • ամորֆ:

    Պոլիբյուրեղյա արևային մարտկոցն իրենից ներկայացնում է իրենից մուգ կապույտ գույնի քառակուսի սարքավորում: Դրա մակերեսը ներառում է սիլիկոնային բյուրեղների անհամասեռ ներդիրներ: Չնայած 18% ցածր ՕԳԳ-ն՝ այս սարքը հնարավորություն ունի ամպամած եղանակային պայմաններում հոսանք արտադրելու, ինչը դրանք անփոխարինելի է դարձնում այն վայրերում, որտեղ գերակշռում է արևի ցրված լույսը:

    Մոնոբյուրեղային արևային էներգիայի փոխակերպիչներն ներկայացված են կոր անկյուններով սև վահանակներով, որոնց համար օգտագործվում է մաքուր սիլիկոն: Սարքի բոլոր բջիջները ուղղված են մեկ ուղղությամբ, ինչը թույլ է տալիս ստանալ առավելագույն արդյունավետություն՝ 25% ՕԳԳ: Այսպիսի մարտկոցների թերությունն այն է, որ դրանց ճակատային մասը միշտ պետք է ուղղված լինի դեպի արևը: Եթե այն չի հասցել ծագել, թաքնվել է ամպերի ետևում կամ իջել է հորիզոնից, արևային վահանակները թույլ հզորությամբ հոսանք կարտադրեն: Սա ամենաթանկարժեք, բայց և առավելագույն արտադրողականություն ապահովող սարքավորման տեսակն է:

    Կարդացե՛ք նաև՝ Վարդակ. ինչպես միացնել էլեկտրատեխնիկական կցամասերն առանց մասնագետի օգնության

    Ճկուն արևային վահանակ
    “Ճկուն արևային վահանակը հարմար է աշխատանքի համար, այն հեշտ է կպցնել տանիքի անհարթ հատվածներում”

    Յուրաքանչյուր ամորֆ մարտկոց բաղկացած է սիլիկոնի բազմաթիվ բարակ շերտերից, որոնք ստացվում են ապակիների, պլաստիկի կամ փայլաթիթեղի վրա նյութի ամենափոքր մասնիկները շաղ տալով: Այդպիս շերտերը բավականին արագ այրվում են, ինչն արդեն 6 ամսից հանգեցնում է սարքավորման աշխատանքի արդյունավետության 15-20% անկմանը: Նման փոխակերպիչների ՕԳԳ-ն կազմում է ընդամենը 6%: Դրանք ամենաէժանն են և կարող են աշխատել նույնիսկ ամպամած եղանակին: Սակայն դրանց ծառայության առավելագույն ժամկետը 2 տարի է:

    Ժապավենային մարտկոցների հիմքում ընկած է ոչ թե մետաղյա կամ ապակե պինդ թիթեղ, այլ պոլիմերային ժապավեն: Հետևաբար, դրանք թողարկվում են գլանափաթեթներով, ինչը թույլ է տալիս մարտկոցները փռել խոշոր մակերեսներում: Դրանց կոնստրուկցիայի շնորհիվ դրանք կարող են կտրվել տարբեր ձևով և չափով մասերի, տեղադրել արևային մարտկոցները ալիքավոր կորերով տանիքների վրա: Դրանք կոմպակտ և թեթև են: Գլանափաթեթային վահանակն ավելի էժան կնստի, քան սիլիկոնայինը, որի պատրաստման համար օգտագործվում են թանկարժեք նյութեր: Սակայն նման մոդելները շատ հզոր չեն: Այսօր դրանք գնելը բավականին դժվար է, քանի որ արտադրությունը միայն նոր է զարգանում:

    Բոլոր արևային մարտկոցները, անկախ սարքի տեսակից, համալրվում են կարգավորիչներով, որոնք վերահսկում են մարտկոցի լիցքավորման մակարդակը: Նրանք վերաբաշխում են ստացված էներգիան՝ ուղղակիորեն ուղղելով այն սպառման աղբյուրին կամ պահպանելով մարտկոցում:

    Արևային ստացիոնար վահանակներ
    “Արևային ստացիոնար վահանակներ տեղադրել արժե միայն տանիքի արևոտ կողմում”

    Արևային մարտկոցներ սեփական տան համար

    Ավանդական էլեկտրամատակարարման նման այլընտրանքը շատ գործնական է: Բացի այդ, սարքավորման գինը զգալիորեն տարբերվում է էլեկտրաէներգիայի արժեքից: Տան համար սեփական ձեռքերով արևային մարտկոցներ պատրաստելով՝ սեփականատերը կկարողանա օպտիմալացնել էներգիայի սպառումը և այդպիսով նվազեցնել իր սեփական դրամական ծախսերը: Շատերը ցանկանում են նախօրոք տեղեկանալ, թե որքան կարժենա արևային մարտկոցներ տեղադրելը սեփական տան համար: Դրա համար անհրաժեշտ է նախնական հաշվարկներ կատարել, որտեղ կորոշվեն սարքավորման անհրաժեշտ հզորությունը և դրա գործունեության պայմանները:

    Այն պետք է սկսվի հաշվարկելով սպառվող էներգիայի քանակը, որն անհրաժեշտ է ապրուստի ապահովման համար: Ստեղծելով լիարժեք կայան՝ պետք է կենտրոնանալ 150-250Վտ մարտկոցների վրա, իսկ ամառանոցային տնակի համար բավարար կլինի 50 Վտ վահանակները:

    Այժմ անհրաժեշտ է հաշվել բոլոր էլեկտրական սարքերի ընդհանուր հզորությունը` հաշվի առնելով օրվա ընթացքում աշխատանքի ժամանակը: Ստացված արժեքը տվյալ տնային տնտեսության նվազագույն պահանջարկն է:

    Արևային մարտկոցներ սեփական տան համար
    “Արևային վահանակները էլեկտրաէներգիա ստանալու այլընտրանքային եղանակ է, որը թույլ կտա հրաժարվել կոմունալ էլեկտրակայանի ծառայություններից:”

    Այս արժեքը հիմք է հանդիսանում արևային վահանակների հետագա քանակը և օժանդակ պարագաների, որոնց վերաբերում են մարտկոցները, ինվերտորները և կարգավորիչները, թիվը որոշելու համար:

    Օգտակար խորհուրդ

    Էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկին ևս 20 տոկոս պետք է ավելացնել, որը ծախսվում է մարտկոցներում:

    Ոչ պակաս կարևոր ասպեկտ է հանդիսանում արևի ճառագայթների կլանումը, այն է՝ արևային էներգիայի քանակը, որն ընկնում է վահանակների առանձին միավորի մակերեսի վրա: Այս արժեքը յուրաքանչյուր առանձին ռեգիոնի համար անհատական է: Այն կարելի է ստանալ հատուկ գրականությունից կամ մասնագիտացված օդերևութաբանական կայքերում:

    Էներգետիկ նորման բաժանվում է ճառագայթների կլանման արժեքի վրա: Ստացված թիվն անհրաժեշտ է բաժանել արևային կայանքի ընդհանուր հզորության վրա: Սատցված արժեքը պահանջվող մարտկոցների քանակն է: Այստեղ կարևոր է ստանալ առավելագույն թվով վահանակներ: Չէ որ տարբեր ամիսների ընթացքում արևի լույսի քանակը տարբեր կլինի:

    արևային կայանի տեղադրում
    “Նախքան արևային կայան տեղադրելը, պետք է համոզվել, որ այն կարող է բավարարել տան բոլոր սարքավորումների էլեկտրաէներգիայի պահանջարկը”

    Օգտակար խորհուրդ

    Քանի որ ճառագայթների կլանումն անընդհատ փոփոխվում է, հաշվարկները պետք է կատարվեն ամեն ամիս:

    Օրինակ, եթե անհրաժեշտ է իմանալ, թե որքան արևային վահանակներ են անհրաժեշտ 100քմ տան համար, որտեղ կայանը կսնուցի լուսավորող լամպերը, նոութբուքը, հեռուստացույցը, արբանյակային ալեհավաքը, միկրոալիքային վառարանը և էլեկտրական վառարանը, պետք է կատարել բոլոր վերը նշված հաշվարկները: Արդյունքում, արևային կայանի հզորությունը մոտավորապես 1000Վտ կլինի, ինչը ենթադրում է 250 Վտ հզորությամբ 4 արևային վահանակների օգտագործում:

    Վահանակը պետք է տեղադրվի տանիքի հարավային մասում, որը պետք է լինի կատարյալ վիճակում և կարողանա դիմակայել զգալի բեռի: Այստեղ մոտակայքում չպետք է լինեն ծառեր կամ ստվերներ ստեղծող այլ օբյեկտներ:

    Այսպիսի համակարգը կարող է օգտագործվել ոչ միայն էլեկտրաէներգիայի մատակարարման համար: Ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում սեփական տան ջեռուցումը արևային մարտկոցների միջոցով: Սա թույլ է տալիս խուսափել կենտրոնացված գազամատակարարմամբ թանկ ջեռուցման ծառայություններից, ազատվել կոմունալ ծառայության ձեռնարկություններից կախվածությունը և ստանալ շուրտարյա ջերմություն արևային էլեկտրակայանի շահագործման ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում:

    Դե իսկ արևային մարտկոցների անվտանգ տեղադրման և շահագործման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված այլ հարցերում կօգնի էլեկտրիկ-վարպետը, որի այցը ուղղակի կարելի է պատվիրել Varpet հավելվածով:

    արևային կայանի գործողության սկզբունքը
    “Տանը ջեռուցման տարրին միացված արևային կայանի գործողության սկզբունքը”

    Նման համակարգերի տեղադրումը նպատակահարմար է միայն այն շրջանների համար, որտեղ արևը լուսավորում է ամսական առնվազն 20 օր: Եթե արևը բավարար չէ որպեսզի համակարգն ապահովի տան ամբողջական ջեռուցումը, այն կարող է օգտագործվել որպես լրացուցիչ անվճար աղբյուր: Տան ջեռուցման համար արևային մարտկոցների ճիշտ ընտրված համակարգը կփոխհատուցի իր արժեքը 3-4 տարի հետո:

    Արևային մարտկոցներ տան համար. սպառողների կարծիքներ

    Էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրի մասին շատ դրական գնահատականների շնորհիվ հաջողվում է վանել առասպելները, որոնք անհանգստացնում են պոտենցիալ արևային մարտկոցներ տեղադրել ցանկացողներին:

    Շատերը կարծում են, որ նման թանկարժեք սարքավորումներն իրենց չեն փոխհատուցելու ծառայության ամբողջ ժամանակահատվածում: Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան բոլոր կանոններին համապատասխան արևային վահանակների պատշաճ տեղադրման դեպքում սեփական տունը կարելի է ապահովել էլեկտրաէներգիայով առնվազն 25 տարի: Իսկ սարքավորումների արժեքը կփոխհատուվցի 3-4 տարի հետո:

    Արևային մարտկոցների տեղադրում
    “Հարկ է նշել, որ արևային էլեկտրաէներգիայի սպառողների գնահատականները մեծամասամբ դրական են”

    Հաջորդ առասպելը ենթադրում է արևային մարտկոցների անարդյունավետ աշխատանքը ամպամած եղանակին կամ ձմռան ժամանակաշրջանում: Այնուամենայնիվ, սպառողների կարծիքները համընկնում են նրանում, որ արևային կոլեկտորները ընդունակ են առավելագույն ակտիվություն ցուցաբերել անամպ եղանակին, երբ արևը գտնվում է հորիզոնում: Սակայն երբ արև թաքնվում է ամպերի ետևում, վահանակների աշխատանքը տեղի կունենա, սակայն ոչ ամբողջ ծավալով: Հարմարանքն ամբողջովին դադարում է աշխատել գիշերը, երբ արևի լույսը լիովին բացակայում է:

    Արևային մարտկոցների հակառակորդները պնդում են, որ արևային կոլեկտորները բավականին փխրուն են և չեն կարողանում դիմակայել բնության կողմից ստեղծվող տարբեր ճնշումներին: Սակայն սպառողների կարծիքները հակառակն են ապացուցում. արևային վահանակը կարող է դիմակայել նույնիսկ խոշոր կարկուտին:

    Հաջորդ առասպելը վերաբերում է ձյանը, որը կարող է փակել լույսի մուտքը համակարգ: Թերևս վտանգն այստեղ կրում է սառույցը, որին կարող է կառչել ձյունը և պատնեշներ ստեղծել: Որպեսզի դրանից խուսափել, կարելի է տան վրա մարտկոցները տեղադրել ուղղահայաց, այդ դեպքում էլ կարելի է խուսափել մեծաքանակ սողացող լույսիվ:

    Եվ վերջին առասպելը վերաբերում է արևային մարտկոցների չինական արտադրությանը: Չնայած արտադրանքի միանգամայն սոլիդ տեսականուն՝ Չինաստանում գործարանները հաճախ արտադրում են որակյալ ապրանքներ: Հատկապես այն վերաբերում է արևային կոլեկտորների և ջերմային խողովակների արտադրությանը, որոնց արտադրության 90%-ը կենտրոնացած է Չինաստանում: Այս արտադրանքն ունի բարձր տեխնիկական բնութագրեր և սերտիֆիկացված է ոչ միայն իր երկրում, այլ նաև Գերմանիայում:

    Ինտերնետում բազմաթիվ դրական կարծիքներ ապացուցում են, որ էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրը լավ է ոչ միայն սեփական տան համար: Շատերը հաջողությամբ օգտագործում են արևային մարտկոցները բնակարանի համար, որոնք տեղադրում են պատշգամբում: Դրանք կարող են ուղղակիորեն տեղադրվել ապակու վրա կամ ապակիների շրջանակում, որը կկատարի երանգավորման դեր:

    3 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներ
    “Որոշ օգտվողներ պնդում են, որ արևային կայանը կարող է ծածկել էլեկտրաէներգիայի ամբողջ ծախսերը՝ սկսած մանր կենցաղային իրերից մինչև ջեռուցման և ջրատաքացման համակարգ”

    3 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներ ամառանոցի համար սկսած 447000 դրամից

    Ամառանոցում, որպես կանոն, գտնվում են ցածր հզորության էլեկտրական սարքեր, որտեղ պահանջվում են սահմանափակ քանակությամբ մարտկոցներ և դրանց օգտագործման քիչ հաճախականություն: Եթե ամառանոցում կենտրոնացված էլեկտրամատակարարում չկա, ապա նպատակահարմար է տեղադրել արևային մարտկոցների հավաքածու, որն անվճար էլեկտրաէներգիա կգեներացնի: Այնուամենայնիվ, այդպիսի անհատույց հաճույք ստանալու համար սկզբում անհրաժեշտ կլինի գումարներ ծախսել անհրաժեշտ նյութերի ձեռքբերման վրա, որոնց արժեքը կփոխհատուցվի ընդամենը մի քանի տարուց:

    1 կՎտ էլեկտրաէներգիա արտադրելու համար պահանջվում է 200 Վտ-ից ավելի արտադրողականությամբ հավաքածու: Ըստ բազմաթիվ գնահատականների տան համար 800 Վտ հզորությամբ արևային էլեկտրակայանները կարող են ապահովել օբյեկտի ամբողջական ինքնուրույն էլեկտրամատակարարում: Նման համակարգերի արժեքը կկազմի սկսած 600000 դրամից:

    Ամառանոցի համար արևային էլեկտրակայանի ստանդարտ հավաքածուն բաղկացած է 200Վ վահանակներից, 40Ա լարման կարգավորիչից, 3 կՎտ արագացուցիչից, երկու 200Ա մարտկոցներից և այլ օժանդակ մասերից: Նման հավաքածուի գինը սկսվում է 447000 դրամից, իսկ հաշվարկային փոխհատուցման ժամկետը` 3-5 տարի: Այնուամենայնիվ, սա օբյեկտների համար էլեկտրաէներգիա ստանալու ամենաարդյունավետ միջոցն է, առանց կենտրոնացված էլեկտրամատակարարման: Այն ավելի քիչ ծախսատար է, քան դիզելային գեներատորի օգտագործումը:

    Արևային կայանի բաղադրիչներ
    “Արևային կայանի բաղադրիչները”

    Ըստ սեփականատերերի գնահատականների ամառանոցային տան համար արևային մարտկոցներն ավելի լավ է հավաքել 2 կամ 4 մոդուլներով՝ յուրաքանչյուրը 200Վ հզորությամբ: Դա կախված է էներգիայի սպառողների թվից, դրանց օգտագործման տևողությունից և հաճախականությունից: Եթե հզորությունը բավարար չէ, այն կարելի է ավելացնել՝ ավելացնելով արևային վահանակներ:

    Շատերը ձեռք են բերում նման հավաքածուն որպես էներգիայի լրացուցիչ աղբյուր մասնավոր սեկտորի համար, որտեղ առկա է կենտրոնացված էլեկտրամատակարարում: Տան համար արևային մարտկոցների մասին բազմաթիվ կարծիքները վկայում են, որ դրա դեպքում կարելի է զգալիորեն խնայել սպառած էլեկտրաէներգիայի հաշիվների վճարման վրա:

    Ինչպես արևային մարտկոցներ պատրաստել ինքնուրույն

    Երբ պատրաստի արևային կայան ձեռք բերելու հնարավորություն չկա, կարելի է այն ստեղծել սեփական ձեռքերով: Այստեղ կա երկու տարբերակ` ձեռք բերել պատրաստի մոդուլներ և միացնել դրանք ինվերտորով մարտկոցին կամ էլ զոդել վահանակը ինքնուրույն: Հավաքման առաջին եղանակն արագ է, սակայն ավելի թանկարժեք: Երկրորդ տարբերակը պահանջում է հավաքողի որոշակի հմտություն, ով պետք է չափազանց զգույշ լինի փխրուն ֆոտոտարրերի հետ:

    Ինքնուրույն պատրաստված արևային մարտկոցներ
    “Չորս արևային թիթեղներն արտադրում են ընդհանուր առմամբ 2Վ էլեկտրաէներգիա”

    Սեփական ձեռքերով տան համար արևային մարտկոց պատրաստելու համար անհրաժեշտ է որոշակի նյութեր նախապատրաստել:

    Արևային մարտկոցների ստեղծման առաջին հիմնական բաղադրիչը հանդիսանում է բարձրակարգ ֆոտոտարրերի հավաքումը: Այսօր կարելի է ձեռք բերել պօլիբյուրեղյա կամ մոնոբյուրեղյա սիլիկոնե տարրեր: Առավել հայտնի են նորագույն ֆոտոտարրերը, որոնք իդեալական են տնային էներգիայի մատակարարման համար:

    Օգտակար խորհուրդ

    Հավաքման համար անհրաժեշտ բոլոր տարրերը ցանկալի է ձեռք բերվեն մեկ արտադրողի կողմից: Քանի որ տարբեր ապրանքանիշի նյութերը զգալիորեն տարբերվում են, ուստի դա դժվարացնում է ամբողջ կոնստրուկցիայի հավաքումը:

    Ֆոտոտարրերի միացման համար անհրաժեշտ կլինի հատուկ հաղորդիչների հավաքածու: Ապագա մարտկոցի իրանը պատրաստելու համար կհամապատասխանեն ալյումինե անկյունները, որոնք կայուն են մթնոլորտային երևույթների նկատմամբ: Իրանի չափսը կախված է ֆոտոբջիջների որակից: Որպես ֆոտոտարրերի արտաքին ծածկույթ ավելի լավ է օգտագործել թափանցիկ պոլիկարբոնատ կամ օրգանական ապակի, որոնք խոչընդոտում են ինֆրակարմիր ճառագայթների ներթափանցմանը: Որպես լրացուցիչ նյութեր անհրաժեշտ կլինեն ամրացման հարմարանքներ, պղնձե էլեկտրալարեր, Շոտտկի դիոդներ, սիլիկոնե վակուումային տակդիրներ և պտուտակների հավաքածու ամրացման համար:

    Կարդացե՛ք նաև՝ Տարանցիկ անջատիչ. տարբեր վայրերից միացման գծագիր

    AGM մարտկոց
    “Արևայնի մարտկոց կարելի է հավաքել ձեռքի տակ ընկած նյութերից, բայց դրա արդյունավետությունն այդքան էլ բարձր չի լինի”

    Անհրաժեշտ կլինի նաև գնել 12Վ-անոց ինվերտոր 200Վ տան համար, որը փոխակերպում է մշտական հոսանքը փոփոխականի: Էլեկտրականության կուտակման և դանդաղ սպառման համար պահանջվում է մի զույգ գելային կամ AGM մարտկոցներ: Ոչ պակաս կարևոր տարր է հանդիսանում կարգավորիչը, որն անհրաժեշտ է մարտկոցները գլխավոր մարտկոցից անջատելու համար՝ դրա լրիվ լիցքավորման ժամանակ, և էլեկտրականության նոր չափաբաժին ստանալու համար այն միացնելու համար:

    Կարելի է արևային մարտկոցներ հավաքել սեփական ձեռքերով նաև ձեռքի տակ ընկած միջոցներից: Դրա համար հարմար են դիոդները, փայլաթիթեղը կամ տրանզիստորները: Դիոդներից արևային մարտկոցի աշխատանքը կատարվում է արևի ուղիղ ճառագայթների ներքո մոտ 2.5Վ լարման առաջացման արդյունքում: Սակայն, երբ արևը բավարար չէ, այդ թիվը սկսում է նվազել, և դիոդները սկսում են արդեն իրենք սպառել էներգիան: Այդպիսի մարտկոցի պատրաստումը է քիչ արդյունավետ է:

    Փայլաթիթեղից սարքավորումն ավելի հարմար է ջերմային էներգիայի արտադրության համար: Ամենաարդյունավետը տրանզիստորներից հավաքված արևային մարտկոցն է: Որքան շատ է դրանց քանակը, այնքան բարձր է սարքի հզորությունը: Յուրաքանչյուր տրանզիստորի վերևի հատվածը պետք է կտրել, դուրս հանել փոշենյութը: Սարքի ելք են ծառայում կոնտակտները: Այս մարտկոցը նախատեսված է հեռախոսի լիցքավորման համար: Ավելի լուրջ իրադարձությունների համար դրա հզորությունները բավարար չեն:

    Փայլաթիթեղից սարքավորում
    “Արևային կայանը կարելի է համարել դրամական միջոցների երկարաժամկետ ներդրում, որը կփոխհատուցվի և եկամտաբեր կլինի ապագայում”

    Արևային մարտկոցներ տան համար սեփական ձեռքերով. պատրաստման ուղեցույց

    Երբ անհրաժեշտ բոլոր տարրերը նախապատրաստված են, կարելի է անցնել կոնստրուկցիայի հավաքմանը, որը բաղկացած է հետևյալ փուլերից.

    • Իրանի կառուցում ալյումինե շրջանակներից ոչ բարձր կողմերով և ամրացման հարմարանքներով, որոնց չափսը կախված է փոխակերպիչների քանակից և դրանց մակերեսից: Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել բջիջների միջև հեռավորությունը ոչ պակաս 5մմ-ից:
    • Շրջանակների ներքին եզրերին անհրաժեշտ է քսել հերմետիկ նյութը:
    • Իրանին դնել թափանցիկ նյութից թիթեղը՝ ամուր սեղմելով այն սոսնձված հատվածներին:
    • Հերմետիկ սոսնձի լիովին չորանալուց հետո ամրացման հարմարանքներով ձգել շրջանակը և թափանցիկ մակերեսը:
    • Տեղադրել մարտկոցի բոլոր ֆոտոտարրերը հարթ մակերևույթի վրա՝ «բացասական» կողմը դեպի վեր:
    • Ամրազոդման սարքի օգնությամբ յուրաքանչյուր բջիջի կցվում են միևնույն երկարության հաղորդիչները: Այդ ամենը հարմար է իրականացնել, երբ մոդուլը գտնվում է ապակու վրա:
    • Բոլոր տարրերը հաջորդաբար միացվում են միմյանց հետ «օձի» տեսքով:
    • Եզրային կոնտակտներն անհրաժեշտ է ամրազոդել դողին (արծաթե լայն հաղորդիչին):
    • Մթության մեջ լուսավորության որակի նվազեցման կանխարգելման համար անհրաժեշտ է ստեղծել «միջին-կետեր» կայծային դիոդների օգնությամբ, որոնք տեղադրվում են դրական լիցքավորված տերմինալին: Դրա համար հարմար են Շոտտկի դիոդները:
    • Հաղորդիչներով ֆոտոտարրերը դասավորել թափանցիկ հարթության վրա:
    • Քսել մոլոր բջիջներին, դուրս եկող և միացնող լարերը սիլիկոնե սոսնձով:
    • Փակել կոսնտրուկցիան ետևի վահանակով:
    • Միացնել արևային վահանակը գլխավոր մարտկոցին, արևայնի մարռկոցի լիցքավորման կարգավորիչին և ինվերտորին:

    Եթե դժվարանաք ինքնուրույն կատարել այս քայլերը, կարող եք օգնության կանչել փորձառու վարպետին՝ Varpet հավելվածի միջոցով, որը կարող եք ներբեռնել այստեղ:

    Արևային վահանակի միացման պարզ սխեմա
    “Արևային վահանակի միացման պարզ սխեմա”

    Օգտակար խորհուրդ

    Որպեսզի ծանրաբեռնվածության և մարտկոցի առանձին տարրերի միջև չառաջանա կարճ միացում, անհրաժեշտ է տեղադրել ապահովիչներ:

    Գրեթե յուրաքանչյուր տանտեր ձգտում է ստանալ անվճար էլեկտրաէներգիա: Արևային մարտկոցների տեղադրումն առավել ընդունելի տարբերակ է հանդիսանում: Այս սարքի օգնությամբ կարելի է ստեղծել հիմնական (առանց կենտրոնացված էլեկտրամատակարարման) և լրացուցիչ էլեկտրաէներգիայի ստացման աղբյուր: Համակարգն էկոլոգիապես մաքուր է և հուսալի օգտագործման համար: Հիմնական թերությունը թանկարժեք սարքավորումներն են: Սակայն դրա արժեքը կփոխհատուցվի 3-5 տարուց:

    #Արևային մարտկոցներ#ի՞նչ է արևային մարտկոցը#ինչ առավելություն ունի արևային մարտկոցը#ինչ թերուություն ունի արևային մարտկոցը#ինչպես է աշխատում արևային մարտկոցը#arevayin martoc#inch e arevayin martkocy#inchpes e ashxatum areviayin martkocy inch aravelutyun uni arevayin martkocy

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020