Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը
    06 Օգոստոսի 2020

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    By VarpetՍվաղ
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շինությունների ժամանակակից ձևավորումն անիմաստ է առանց գիպսակարտոնե շերտերի օգտագործման: Այս նյութը ժողովրդականություն է վայելում ոչ պատահական: Շնորհիվ իրենց փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, պատել և կարել դրանցով գրեթե ցանկացած մակերևույթ: Շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները, որոնք կարող են լինել հասարակ կամ բազմամակարդակ: Օրինակ, կարելի է կոնստրուկտավորել ննջասենյակի համար առաստաղներ գիպսակարտոնից. դրանց լուսանկարներ և տեղադրման գործընթացի նկարագրությունը գտնելը դժվար չէ:

    Միաշերտ կախովի առաստաղ
    “Միաշերտ կախովի առաստաղ”
    Գիպսակարտոնե առաստաղ ննջասենյակում
    “Գիպսակարտոնե առաստաղ ննջասենյակում”
    • միաշերտ կախովի առաստաղ ծածկի սալիկին ամրացված կցամասերին ամրացմամբ: Այս տեսակը տեղադրվում է բարձր առաստաղներով արտադրական և առևտրային շինություններում
    Առաստաղի ամրացում
    “Առաստաղի ամրացում կախոցային կցամասերին”
    • բազմաշերտ կոնստրուկցիաներ, շրջանակի ամրացման համակցված տեսակով: Ներքևի շերտը կարող է կառուցված լինել ուղիղ գծերից կամ կորագիծ՝ ցանկացած ձևի:
    Գիպսակարտոնե երկշերտ առաստաղ
    “Գիպսակարտոնե երկշերտ առաստաղ ննջասենյակում”

    Օգտակար խորհուրդ

    Ոչ շատ բարձր պատերի դեպքում չարժե ընտրել կոնստրուկցիաների բազմաշերտ տեսակ: Նման առաստաղով համալրումը մեծապես կնվազեցնի սենյակի բարձրությունը, ինչը դրանում գտնվելը կդարձնի անհարմար: Գեղեցիկ առաստաղ կարելի է ստեղծել և մեկ շերտով:

    Ննջասենյակում միաշերտ կախովի առաստաղի տեղադրումը սեփական ձեռքերով

    Որպեսզի սեփական ննջասենյակում ինքնուրույն ստեղծել կախովի առաստաղ, անհրաժեշտ է զինվել անհրաժեշտ գործիքներով և նյութերով: Դրա համար անհրաժեշտ կլինեն՝

    • գիպսակարտոնե թիթեղ: Դրա ստանդարտ երկարությունը և լայնությունը 120×250սմ է, իսկ հաստությունը`0.6-ից մինչև 0.8 սմ: Հենց սա է առաստաղի գիպսակարտոնը: Ի տարբերություն պատայինի, այն ավելի բարակ և թեթև է: Թիթեղների անհրաժեշտ քանակը հաշվարկում են ըստ սենյակի մակերեսի՝ կլորացնելով այն դեպի մեծ թվի կողմը: Բազմաշերտ առաստաղների տեղադրման դեպքում հաշվարկն ավելի բարդ է: Այդ դեպքում պետք է հաշվի առնել կողային մակերևույթների մակերեսները:
    Գիպսակարտոնե կողատուփ
    “Գիպսակարտոնե կողատուփ առաստաղի եզրագծերով”
    • CD և UD պրոֆիլ: Այն պատրաստում են փափուկ մետաղից: Դրա օգնությամբ համալրում են առաստաղի ամբողջ կոնստրուկցիայի կմախքը: Պրոֆիլը լինում է 350-400սմ երկարությամբ:
    • Ս-աձև ամրացումներ: Դրանք պատրաստված են նույն մետաղից, ինչ և պրոֆիլները:
    • ինքնակտրող պտուտակներ, պտուտակներ, դյուբելներ,
    • ծեփամածիկ,
    • լուսատուներ և դրանց լարերը,
    • ջրային հարթաչափ, որն ունի սենյակի տրամագծից մեծ երկարություն,
    • չոկլայն
    Ննջասենյակում կետային լուսավորություն
    “Ննջասենյակում կետային լուսավորություն”
    • պերֆորատոր և էլեկտրական պտուտակահան,
    • շինարարական դանակ,
    • ֆրեզեր՝ լուսատուների խոռոչի հատման համար
    • գալարամետր, հարթաչափ, շպակլի:
    Երկշերտ ասաստաղ
    “Երկշերտ ասաստաղ”

    Նախապատրաստական աշխատանքներ և նշագծում

    Նախքան հիմնական աշխատանքները սկսելը հարկավոր է նախապատրաստել պատերը և առաստաղի հիմքը: Դրա համար պերֆորմատորով առաստաղից հեռացնում ենք սվաղի կտորները: Եթե պատերի և առաստաղի միջև կլորացում է առկա, ապա դա նույնպես հեռացնում ենք: Անհրաժեշտ է ապահովել, որ պրոֆիլների տեղադրման վայրերում պատերը հարթ լինեն:

    Գիպսակարտոնից ծաղիկ մանկական սենյակում
    “Գիպսակարտոնից ծաղիկ մանկական սենյակում”

    Ճիշտ նշագծում կատարելու համար պետք է օգտագործել ջրային հարթաչափ: Դրա համար ընտրում են այն անկյունը, որտեղ առաստաղը գտնվում է ամնեացածր մակարդակում: Նշումն այնպես են դնում ,որ շրջանակի ներքևի մասը հայտնվի առաստաղից առնվազն 25մմ հեռավորության վրա: Այդ նշումից էլ սկսում են հարթաչափով աշխատել: Դա պետք է երկու հոգով կատարել: Մի հոգին պահում է ջրային հարթաչափը առաջին նշումում, իսկ մյուսը նշումներ է անում մնացած անկյուններում: Այս հարցում ձեզ օգնության կհասնի Varpet հավելվածը (ներբեռնելու համար սեղմեք այստեղ), որի միջոցով կարող եք հրավիրել համապատասխան վարպետին շատ կարճ ժամանակում:

    Փայտ և գիպսակարտոն
    “Փայտ և գիպսակարտոն առաստաղի ձևավորման մեջ”

    Երբ մակարդակը գտնված է բոլոր անկյուններում, կետերը միացնում են ուղիղ գծերով չոկլայնի օգնությամբ: Պատի վրա ամրացման համար նախատեսված է UD պրոֆիլը: Այն ննջասենյակի ամբողջ տրամագծով շրջվում է այնպես, որ դրա ստորին եզրը համընկնի հարթաչափի գծերի հետ: Երբ բոլոր պրոֆիլները ամրացված են, անհրաժեշտ է գտնել սենյակում ամենաուղիղ անկյունը: Հենց դրանից կսկսի տեղադրվել գիպսակարտոնը:

    Կարդացե՛ք նաև՝ Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    փայլուն շագանակագույն առաստաղ
    “Առաստաղը ներկված է փայլուն շագանակագույն ներկով”

    ՈՒղիղ անկյունից յուրաքանչյուր 50սմ մեկ անհրաժեշտ է նշել առաստաղի վրա այն վայրերը որտեղ տեղադրված կլինի առաստաղի CD պրոֆիլը: Սիմետրիկ կետերը պատերի վրա միացնում են զուգահեռ հատվածներով, որոնք կարող են արվել չոկլայնով: 50սմ-անոց այդ կտրվածքներով ամրացվում են U-աձև ամրացումները: CD պրոֆիլները տեղադրվում են UD պատի պրոֆիլներում եզրերով և մտնում U-աձև ամրացումների մեջ: Այնուհետև յուրաքանչյուր պրոֆիլի մեջտեղը բարձրացնում են 2-3սմ և մտցնում մոտակա U-աձև ամրացման մեջ:

    Առաստաղի լուսադիոդային լուսավորություն
    “Առաստաղի լուսադիոդային լուսավորություն”

    CD պրոֆիլների ներսով սերտորեն ձգում են թել UD պրոֆիլների միջև: Այն կծառայի որպես հարթաչափ: Այնուհետև հերթով առաստաղի պրոֆիլները տեղադրվում են թելի երկարությամբ և ֆիքսվում ինքնակրտրող պտուտակներով U-աձև ամրացումների մեջ: Երբ բոլոր U-աձև ամրացումները ձգված են պրոֆիլներին կմախքը կարելի է պատել գիպսակարտոնով, սակայն սկզբում անհրաժեշտ է անցկացնել լուսատու սարքերի լարերը:

    Գիպսկարտոն ննջասենյակի ձևավորման մեջ
    “Գիպսկարտոն ննջասենյակի ձևավորման մեջ”

    Գիպսակարտոնե թերթերի ամրացում

    Ննջասենյակի գիպսակարտոնե առաստաղների տղադրումը, որոնց լուսանկարները չեն հիասթափեցնի ձեր ընկերներին, անհրաժեշտ է ճիշտ կատարել: Դրա համար անհրաժեշտ է հստակ պահպանել առաստաղային պրոֆիլների միջև հեռավորությունը: Այն պետք է լինի ճիշտ 50սմ: Քանի որ թերթերի երկարությունը 50սմ է, ուստի թերթը տեղադրվում է 6 պրոֆիլների վրա: Վերջին 6-րդն այն միայն կիսով չափ է ծածկում: Երկրորդը կծածկի հաջորդ թերթը:

    Միաշերտ առաստաղ ննջասենյակում
    “Միաշերտ առաստաղ ննջասենյակում”

    Օգտակար խորհուրդ

    Եթե սենյակում չի տեղավորվում գիպսակարտոնի թերթերի ամբողջ քանակը, ապա անհրաժեշտ է դրանք ամրացնել: Այնուհետև չափել մնացած տարածությունը և կտրել թերթերը կես-կես, ինչից հետո ավարտել աշխատանքը:

    Լայն եզրակալ
    “Լայն եզրակալ առաստաղի պարագծով”

    Գիպսակարտոնե թերթերի ամրացումը կմախքին կատարվում է 25մմ երկարությամբ ինքնակտրող պտուտակների օգնությամբ: Մեկ թերթում անհրաժեշտ կլինի մոտ 60 հատ: Ինքնակտրող պտուտակը պետք է շատ զգույշ պտտել, որպեսզի թերթը չվնասվի:

    Կետային լուսավորում
    “Կետային լուսավորում կախովի առաստաղում”

    Երբ բոլոր թերթերը կարված են, անհրաժեշտ է սվաղել հանգույցները և ինքնակտրող պտուտակների ամրացման տեղերը: Դրա համար կարելի է օգտագործել, ցանկացած սվաղային խառնուրդներ կամ պատրաստի սվաղ: Որպես գործիք օգտագործում ենք նեղ շպակլի:

    Բարձր առաստաղի ձևավորում
    “Ննջասենյակում բարձր առաստաղի ձևավորում”

    Լուսավորման ստեղծում

    Ննջասենյակում լուսավորումը պետք է լինի հատուկ: Անհրաժեշտ է, որ այն ունենա կարգավորվող պայծառություն: Դրա համար կարելի է օգտագործել հիմնական ջահը կամ լուսատու և լուսավորման անկախ կետային աղբյուրներ: Ջահի ամրացումն առաստաղին իրականացվում է սովորական եղանակով, իսկ ահա կետային ներթափանցված լուսատուների տեղադրման համար անհրաժեշտ է ֆրեզայով անել անհրաժեշտ քանակի անցքեր, որոնց էլ պետք է հասցնել լարերը: Այդ անցքերում վերջնական հարդարումից հետո պետք է տեղադրել լուսատուները:

    Կարդացե՛ք նաև՝ Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Գիպսակարտոնե կոնստրուկցիա
    “Գիպսակարտոնե կոնստրուկցիա՝ անկողնու գլխավերևում”

    Օգտակար խորհուրդ

    Կետային լուսատուների համար որպես աշխատաող տարր ավելի լավ է օգտագործել լուսադիոդները: Չնայած դրանք թանկ են շիկացման լամպերից, սակայն շատ պայծառ են և սպառում են ավելի քիչ էլեկտրաէներգիա:

    Առաստաղային կոնստրուկցիա գիպսակարտոնից
    “Առաստաղային կոնստրուկցիա գիպսակարտոնից”

    Գիպսակարտոնե առաստաղի վերջնական ձևավորում

    Գոյություն ունեն ննջասենյակի գիպսակարտոնե առաստաղների վերջնական ձևավորման շատ եղանակներ: Որոշ տարբերակների լուսանկարներ կարող են հետաքրքիր գաղափարներ հուշել: Ամենատարածված տարբերակն է հանդիսանում պաստառապատումը և ջրաէմուլսիոն ներկերով ներկումը: Բացի դրանից կախովի առաստաղները կարելի է հարդարել հեղուկ պաստառներով կամ կամ դրան քսել դեկորատիվ սվաղ: Նախքան ցանկացած ձևավորումը խորհուրդ է տրվում քսել մ քանի շերտ գրունտանյութ:

    Ընդգրկուն տարրեր առաստաղին
    “Ընդգրկուն տարրեր առաստաղին”

    Բազմաշերտ առաստաղների տեղադրման տեխնոլոգիան շատ չի տարբերվում վերը նկարագրվածից: Սակայն այն համալրելը բավական դժվար է և պահանջում է որոշակի հմտություններ: Շերտավոր առաստաղների տեղադրումը ենթադրում է գիպսակարտոնի շերտերի կծկում կողային մակերևույթների կարման ժամանակ: Դա հեշտությամբ կարելի է անել, եթե շերտերը փոքր ինչ թրջել ջրով: Կորագիծ զանգվածը կտրում են դանակով կամ ոլորահատ սղոցով:

    Ննջասենյակում գեղեցիկ և ֆունկցիոնալ առաստաղ կարելի է պատրաստել այնպիսի հասարակ նյութից, ինչպիսին գիպսակարտոնն է: Անհրաժեշտ է ընդամենը մի փոքր համբերություն և հմտություն, որպեսզի ամեն ինչ որակով, գեղեցիկ և հուսալի ստացվի:

    Այսպիսի առաստաղների տեղադրման հարցում լավագույն օգնական կարող է լինել Varpet հավելվածը, որի միջոցով հեշտությամբ կարելի է ամրագրել տեղադրման աշխատանքների պատվերը մի քանի վայրկյանում անմիջապես ձեր սմարթֆոնից, իսկ հմուտ վարպետը կայցելի և իր մասնագիտական հմտություններով կօգնի իրականություն դարձնել ձեր մտահղացումները

    #գիպսակարտոնե առաստաղներ#ինչպիսին են լինում գիպսակարտոնե առաստաղները#միաշերտ կախովի առաստաղ#բազմաշերտ առաստաղներ#gipsakardon#gipsakardone arastaxner#maishert arastax#bazmashert arastax

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020