Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ
    07 Օգոստոսի 2020

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    By VarpetՍանհանգույց
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք, ով ապրում է բարեկարգ բնակարանում, վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, որի լուսանկարը հետագայում հնարավոր է դառնա նրա հպարտության առարկան: Այնուամենայնիվ, որպեսզի դա տեղի ունենա ճիշտ այդպես, անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն և իրականացնել վերանորոգումը՝ հետևելով շինարարական կանոններով նախատեսված պահանջներին:

    Լոգարանի պատերը ներկված են կոնտրաստային դեղին գույնով

    Խոնավ սենյակների համար նյութերին առաջարկվող պահանջները

    Ցանկացած բնակարանում լոգասենյակը և զուգարանը հանդիսանում են ջրամատակարարման և կոյուղու հետ կապված մեծ թվով ինժիներական հաղորդակցությունների կենտրոնացում: Այդ իսկ պատճառով նման տարածքներում ցանկացած վերանորոգում պարտավոր է լուծել այդ տգեղ, սակայն այնքան անհրաժեշտ տարրերի՝ մարդու տեսադաշտից թաքցնելու խնդիրը:

    Ջրի մշտական օգտագործումը սանհանգույցում և լոգասենյակում ստեղծում է խոնավ «տրոպիկական» կլիմա: Այս հանգամանքը ստիպում է վերանորոգման աշխատանքներում օգտագործել միայն այն նյութերը, որոնց համար ահարկու չէ օդի ջերմաստիճանի պարբերաբար բարձրացումը և ավելացած խոնավությունը: Կարևոր է ոչ միայն ինքնին խոնավությանը դիմակայությունը, այլև պահանջվում է, որպեսզի նյութը հնարավորություն չտա բազմանալ սնկերին, մանրէներին և բորբոսներին, որոնց խոնավությունը դուր է գալիս:

    լոգասենյակ սպիտակ նրբերանգներով
    “Ժամանակակից լոգասենյակ սպիտակ նրբերանգներով”

    Հին տների մեծամասնությունում, որտեղ առաջին հերթին պահանջվում է լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, սենյակները շատ փոքր մակերես ունեն: Այդ իսկ պատճառով, հարդարման ընտրված տեսակը և նյութերը չպետք է ավելի խորացնեն այս իրավիճակը: Բարձր խոնավությունը կարող է պատճառ դառնալ Էլեկտրալարերում կարճ միացումների: Հետևաբար, նյութերը չպետք է հեշտությամբ այրվեն կամ հալման ժամանակ թունավոր նյութեր արձակեն:

    գիպսակարտոնե միջնապատով անջատված զուգարան
    “Զուգարանն անջատված է լոգասենյակից գիպսակարտոնե միջնապատով”

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, օգտագործվող նյութերի լուսանկարներ և դրանց հատկությունները

    Հասկանալով սանհանգույցների և լոգասենյակների վերանորոգման համար օգտագործվող նյութերին առաջադրվող պահանջները՝ կարելի է դիտարկել դրանցից նրանք, որոնք այսօր վաստակած ժողովրդականություն են վայելում:

    փիրուզագույն սալիկներով երեպատված ցնցուղի գոտի
    “Ցնցուղի գոտին երեպատված է փիրուզագույն սալիկներով”

    Անհրաժեշտ է անմիջապես բացառել այն նյութերը, որոնք չի թույլատրվում օգտագործել լոգասենյակի հարդարման համար: Առաջին հերթին դա փայտանյութն է: Որքան էլ լավ այն մշակված լինի, միևնույն է պարզապես անհնար է այն պահպանել փտումից և անցանկալի «կյանքի» առաջացումից: Ի տարբերություն շոգեբաղնիքի, լոգասենյակում փայտանյութը երբեք չի չորանա, քանի որ այստեղ ջերմաստիճանն այնքան էլ բարձր չէ: Չի կարելի նաև լոգասենյակի հարդարման համար օգտագործել մետաղական երեսպատման նյութեր: Կոռոզիան կոչնչացնի ձեր չարչարանքները կարճ ժամկետներում:

    Կարդացե՛ք նաև՝ Զուգարանակոնքի չափերը. ինչպես ընտրել հարմար և օպտիմալ տարբերակ

    Դասական ոճի լոգասենյակ
    “Դասական ոճի լոգասենյակ”

    Օգտակար խորհուրդ

    Լոգասենյակի ձևավորման համար կարելի է կիրառել ալյումնինե վահանակներ: Դրանք հակված չեն կոռոզիոն ոչնչացման այդ մետաղի քիմիական առանձնահատկությունների շնորհիվ:

    սկանդինավյան ոճ
    “Լոգասենյակի ձևավորման սկանդինավյան ոճ”

    Ձևավորում ներկվող սվաղով

    Ակնհայտ է, որ լոգասենյակի և զուգարանի ձևավորման տվյալ եղանակը լիարժեք գոյության իրավունք ունի: Նմանատիպ որոշ աշխատանքների լուսանկարներ արտացոլում են ձևավորման բավական պայծառ և յուրօրինակ տարբերակներ: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ պատերը և առաստաղը սվաղելիս, պետք է կիրառվեն խոնավ սենյակների կամ արտաքին աշխատանքների համար նախատեսված խառնուրդներ:

    Միանգամայն անհրաժեշտ չէ լոգասենյակում օգտագործել դեկկորատիվ սվաղ: Այն անխոս կդառանա գլխացավանքի առարկա կեղտի առումով, որն արագորեն հայտնվում է բոլոր անհարթություններում: Քսված և չորացած սվաղի ներկումը պետք է արվի անջրաթափանց էմալներով: Նման մակերեսների խնամքը բավականին հարմար կլինի, իսկ մի քանի տարի հետո ներկը կարելի է թարմացնել:

    Ծովային ոճ
    “Ծովային ոճով սանհանգույցի նորաձև ձևավորում”

    Այն նյութի հատկանիշները գնահատելիս կարելի է եզրակացնել, որ սվաղն ամենաէժան նյութն է, նույնիսկ ներկելը հաշվի առնելով: Այն հեշտ է քսել՝ ունենալով նման աշխատանքների կատարման համապատասխան տեխնիկա: Ներկված մակերեսի խնամքը պարզ է և հարմար: Այնուամենայնիվ, այս նյութը պահանջում է «խոնավ» աշխատանքներ և սվաղի հին շերտի ամբողջական հեռացում:

    Լոգասնեյակում պատերի երեսպատում դեկորատիվ աղյուսով
    “Լոգասնեյակում պատերի երեսպատում դեկորատիվ աղյուսով”

    Խառնուրդի սխալ ընտրության դեպքում կարող է հայտնվել բորբոս և սնկեր: Սովորական սվաղը չունի վառ արտահայտված դեկորատիվ որակներ: Այդ պատճառով լոգասենյակի և զուգարանի վերանորոգման տվյալ եղանակն այսօր ամենաքիչ ժողովրդականությունն է վայելում: Այս սենյակների դիզայնի լուսանկարներն առավելապես արտացոլում են այլ հարդարման նյութեր:

    Ներկված պատեր լոգասենյակում
    “Ներկված պատեր լոգասենյակում”

    Օգտակար խորհուրդ

    Չարժի ձեռնարկել պատերի հարդարումը սվաղով, եթե դրանք երբեք չեն սվաղվել: Սկսնակների համար այս գործընթացը բավական բարդ է: Ժամանակ է հարկավոր, որպեսզի սովորել դա հավասար կատարել:

    Վերանորոգում PVC վահանակների օգնությամբ

    Պոլիվինիլքլորիդը հանդիսանում է ունիվերսալ նյութ: Դրա հատկություններն այնպիսին են, որ բացառում են ներթափանցելու հնարավորությունը նույնիսկ մոլեկուլյար մակարդակում: Այս հագամանքը հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի կիրառել PVC վահանակները լոգասենյակների և զուգարանների հարդարման համար:

    Վահանակներն իրենցից ներկայացնում են երկու շերտով արտադրանք՝ ձողի տեսքով: Դրանց լայնությունը, ինչպես և գույնը տարբեր է: Վահանակների առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր ձողի եզրին գտնվում է փականային միացում՝ «ատամնային» տիպի: Դա թույլ է տալիս շատ ամուր ծածկել պատերի և առաստաղի մակերևույթը՝ վերացնելով ծածկույթի տակ խոնավության ներթափանցման հնարավորությունը:

    Վերանորոգում PVC վահանակների օգնությամբ
    “Լոգասենյակի ձևավորման մեջ տարբեր նյութերի օգտագործում”

    Հատկանշական է, որ այս նյութի արժեքը հասանելի է գործնականում բոլորի գրպանին: Այն բավականաչափ ամուր է և երկարակյաց: Պլաստիկի նկատմամբ խնամքն ընդհանրապես ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Այն պետք է պարբերաբար սրբել, որպեսզի բծերի հետքեր չմնան: Այդպիսի ծածկույթի մոնտաժը պատերին և առաստաղին հասու է այն մարդկանց, ովքեր գիտեն ինչպես ճիշտ բռնել գործիքները ձեռքերում: Այն իրականացվում է կամ ուղղակիորեն ամբողջովին հարթեցված մակերևույթի վրա կամ հատուկ ուղղորդիչ ճաղավանդակի վրա:

    Երկրորդ դեպքում ստացվում է ավելի հավասար պատ, սակայն տարածքի մակերեսի մի մասը «գողացվում է»: Ճաղավանդակով մոնտաժը նաև լուծում է հաղորդակցությունների թաքցման խնդիրը: Որպես թերություն պետք է նշել այս նյութի ցածր էկոլոգիական լինելը և եզրերի ու անկյունների հերմետիկացման անհրաժեշտությունը հերմետիկ նյութով:

    Կարդացե՛ք նաև՝ Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    վերանորոգում սալիկի և ապակու օգտագործմամբ
    “Սանհանգույցի ժամանակակից վերանորոգում սալիկի և ապակու օգտագործմամբ”

    Այս նյութը հասանելիության շնորհիվ հանդիսանում է ոչ ամենատարածվածը լոգասենյակի և զուգարանի վերանորոգման իրականացման համար: Նշված տարածքների լուսանկարները, PVC վահանակներով ձևավորված, շատ գրավիչ են:

    Զուգարանի ձևավորում սալիկով
    “Զուգարանի ձևավորում սալիկով”

    Լոգասենյակի ձևավորում սալիկով. դիզայնի լուսանկարներ

    Զուգարանի և լոգասենյակի ձևավորման համար ավանդական նյութ է հանդիսանում լոգասենյակի սալիկը: Սալիկով հարդարված բնակարանների լուսանկարները գերակշռում են մյուսներից: Սա պատահական չէ: Չ՞է որ կերամիկական սալիկն ամբողջությամբ համապատասխանում է խոնավ տարածությունների համար նյութին առաջադրվող բոլոր պահանջներին: Այն օգտագործվում է ինչպես պատի, այնպես էլ հատակի ձևավորման համար: Այս նյութի հսկայական քանակությամբ գույներն ու մակերևույթի բնույթը հնարավորություն են տալիս ստեղծել ունիկալ դիզայներական լուծումներ:

    Ճիշտ սոսնձված սալիկը բացառում է դրա տակ խոնավության ներթափանցումը, հետևաբար պատերի համար ահարկու չեն ո՛չ սնկերը, ո՛չ բորբոսները, ո՛չ էլ ախտածին մանրէները: Լոգասենյակի սալիկի խնամքից ավելի հեշտ բան չկա: Լուսանկարը հոյակապ ցույց է տալիս, թե ինչպես է փայլում սալիկը, որը պարզապես լվացվել է ցանկացած մաքրող լուծույթով: Բարձր գինը և տեղադրման որոշ բարդություններըն այս նյութի թերություններն են: Սակայն այդ բարդությունները հաղթահարելի են Varpet հավելվածի օգնությամբ, որով կարելի է ամրագրել համապատասխան որակավորված մասնագետի այցը և աշխատանքների կատարումը:

    Լոգասենյակի ձևավորում սալիկով
    “Զուգարանի պատերն ու հատակը երեսպատված են սալիկով”

    Ինչպես սալիկապատել սանհանգույցը և լոգարանը

    Լոգասենյակի սալիկներով հարդարելը, որի դիզայնի լուսանկարները կարելի է հեշտությամբ ընտրել ըստ ճաշակի, բավականին աշխատատար գործընթաց է: Այն սկսվում է նրանից, որ հեռացվում է ողջ հին ծածկույթը: Պերֆորմատորի օգնությամբ պոկում են հին սալիկները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ցեմենտի շերտը: Այնուհետև ամեն ինչ մաքրում են և վերացնում անհարթությունները:

    Գունավոր սալիկ
    “Գունավոր սալիկը հաճախ է օգտագործվում լոգասենյակի դիզայնի ձևավորման համար”

    Օգտակար խորհուրդ

    Հատկակի ծածկի համար ավելի լավ է օգտագործել կերամոգրանիտը: Այն գրեթե չի սահում թրջվելիս: Պատերն ավելի լավ է ձևավորել լոգասենյակի սալիկով: Որոշ կոմպոզիցիաների լուսանկարները շատ օրիգինալ են:

    Լակոնիկ ոճով ձյունաճերմակ լոգասենյակ
    “Լակոնիկ ոճով ձյունաճերմակ լոգասենյակ”

    Սալիկը հատակին փակցվում է առանց բացերի: Յուրաքանչյուր սալիկի պետք է թակել ռետինե մուրճով՝ օդը դուրս մղելու համար: Սալիկների միջև անցքերի փակումը կարող է իրականացվել մեկուսիչ մետաղալարի համապատասխան տրամաչափի կտորով:

    Ջուգարանի ձևավորում փայտանյութով
    “Ջուգարանի ձևավորման մեջ օգտագործված փայտանյութ”

    Պատերը երեսպատվում են բացվածքներով, որոնց միատեսակությունն ապահովվում է հատուկ խաչերով: Այդ խաչերը տեղադրում են սալիկի յուրաքանչյուր անկյունում: Սալիկները սոսնձել սկսում են ներքևից: Անցքերի մշակումը կատարվում է զուգահեռ: Պատերի անկյուններն անպայման պետք է հերմետիկացվեն սիկիկոնե հերմետիկ նյութով:

    PVC վահանակներ
    “PVC վահանակները լոգասենյակի ձևավորման մեջ”

    Վերանորոգման բոլոր նշված եղանակներից ամենահարմարն է հանդիսանում սալիկով լոգասենյակի ձևավորումը: Այս սենյակի ինտերիերի դիզայնի լուսանկարները խոսում են այն մասին, որ տվյալ նյութը, չնայած իր արժեքին, հանդիսանում է ամենաըժողովրդականը:

    Ավելացնենք նաև, որ վերը նշված բոլոր աշխատանքները և լուծումները կարելի է պատվիրել և ստանալ Varpet հավելվածով (այն կարող եք ներբեռնել այստեղից), որի օգնությամբ ձեր հեռախոսից ընդամենը մի քանի հպումով մասնագետ-վարպետը կայցելի ձեզ և կկատարի անհրաժեշտ աշխատանքները:

    #լոգասենյակի և զուգարանի վերանորոգում#ինչպես սալիկապատել սանհանգույցը և լոգարանը#օգտագործվող նյութեր#սվաղ#Լոգասնեյակում պատերի երեսպատում#Ինչպես սալիկապատել սանհանգույցը և լոգարանը#logasenyak#logasenyaki veranorogum#saliokapatum#logasenyaki salikapatum

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020