Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել
    06 Օգոստոսի 2020

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    By VarpetՍվաղ
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ:

    Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:

    Չգիտեք ինչի՞ց սկսել: Ինչպե՞ս պլանավորել նորակառույցում բնակարանի տարածքներն ու վերանորոգման հաջորդականությունը: Անհանգստանո՞ւմ եք միջնապատերի տեղադրման ու էլեկտրամոնտաժման աշխատանքների վերաբերյալ: Այս հոդվածը հենց Ձեզ համար է, կարող է օգնել:

    Ի դեպ, Varpet-ի օգտատե՞ր եք. հոդվածում կարող եք ծանոթանալ նաև մեր գործընկեր խանութ- սրահների կողմից Varpet հավելվածի օգտատերերին տրամադրված զեղչերի մասին:

    Հետաքրքրե՞ց, ուրեմն, հաճելի ընթերցում։

    Ի՞նչ է իրենից ներկայացնում բնակարանը նորակառույցում

    Նորակառույցում բնակարանի վերանորոգումը կախված է դրա վիճակից, որով այն հանձնվում է ապագա տերերին: Այն կարող է լինել.

    • ընդգրկուն շինություն նախագծային վերանորոգմամբ՝ նախատեսված ազատ պլանավորման համար,
    • նախնական ձևավորմամբ բնակարաններ,
    • ընդհանուր հարդարմամբ բնակարաններ

    Կարևոր է

    Նորակառույցում վերանորոգված բնակարան գնելը միշտ չէ, որ հաջող գաղափար է: Կառուցապատողներն հաճախ օգտագործում են անորակ նյութեր վերանորոգման և հարդարման աշխատանքներ կատարելիս: Իհարկե, այդ ամենն ազդում է բնակարանի գնի ոչ արդարացի բարձրացման վրա:

    Օգտակար խորհուրդ

    Շինանյութերն ավելի լավ է ձեռք բերել ձմռանը, երբ դիտվում է շուկայի ակտիվության անկում, իսկ աշխատանքներն ավելի լավ է սկսել գարնանը:

    Այժմ շատերը նախընտրում են ընդգրկուն շինություն՝ նախատեսված ազատ պլանավորման համար: Այդտեղ ամեն ինչ հարկավոր է կատարել զրոյից, ինչը լավ հնարավորություն է բոլոր աշխատանքներն որակյալ իրականացնելու համար:

    Տարածքը ձևավորելիս, եթե ցանկություն ունեք իրականություն դարձնել համարձակ դիզայներական գաղափարներ, ապա ավելի լավ է ընտրեք ազատ պլանավորման բնակարան: Ընդհանուր հարդարմամբ բնակարանն իրենից ներկայացնում է կոսմետիկ վերանորոգման համար պատրաստ անհրաժեշտ կոմունիկացիաներով տարածք:

    Սենյակների և կոմունիկացիաների դասավորության պլանավորում

    Սենյակների և կոմունիկացիաների դասավորություն
    “Նորակառույցում բնակարանի նորոգումը սկսվում է հիմնական կոմունիկացիաների տեղանքի պլանավորմամբ և անցկացմամբ: Իհարկե, այն կախված է ձեռք բերված շինության նախագծից:”

    Տարածության գրագետ կազմակերպում

    Սովորաբար նոր շենքի բնակարանները վաճառվում են ազատ պլանավորմամբ, որտեղ առկա են միայն դատարկ պատեր: Մի կողմից սա լավ հնարավորություն է Ձեր դիզայներական մտահղացումները կյանքի կոչելու համար, իսկ մյուս կողմից էլ այդպիսի ազատությունն ունի մի շարք սահմանափակումներ, որոնց խախտումը կհանգեցնի որոշակի սանկցիաների կիրառման:

    Ի գիտություն: Անձնական նախապատվությունների հիման վրա մշակվում է բնակարանի նախագիծը, որը կարելի է պատվիրել ինտերիերի դիզայներին: Նախագիծը պետք է հաստատվի գործող օրենսդրության համաձայն:

    Հաջորդիվ կարելի է անցնել ինժեներական հաղորդակցության անցկացման նախագծի պատրաստմանը: Այն կազմվում է սանտեխնիկական և էլեկտրական սարքավորումների և խոշոր կահույքի տեղադրման հիման վրա:

    Բնակարանի վերաձևափոխման ժամանակ խստիվ արգելվում է հետևյալը.

    • գազի վառարանով խոհանոցային գոտու միավորումը բնակելի սենյակի հետ,
    • դեպի սանհանգույց մուտքի տեղադրումը խոհանոցից կամ բնակելի սենյակից,
    • խոհանոցի տեղափոխումը սանհանգույցի կամ բնակելի սենյակի տեղը,
    • լոգասենյակի տեղափոխումը հարևանների բնակելի տարածքների տակ,
    • օդափոխության անցքի փակում և ոչ միայն:

    Կարևոր է

    Չի կարելի սենյակների ձևավորումը կատարել առանց բնական լույսի: Ցանկալի է մշակել շինության ինտերիերի դիզայնի գունային լուծումները մինչև նախնական հարդարման սկիզբը, որպեսզի խուսափեք հետագա գունային տարբերություններից:

    Տեխնիկական թույլտվություններ են պահանջում՝ գազի հետ կապված բոլոր աշխատանքները, ճակատների ճարտարապետական տեսքը փոխելու հետ կապված աշխատանքները, լոգասենյակների կամ սանհանգույցների տեղափոխման կամ ընդլայնման հետ կապված աշխատանքները և այլն:

    Ի՞նչ կարելի է անել առանց թույլտվության

    Նորակառույցում ինքնուրույն վերանորոգման ժամանակ առանց տեխնիկական թույլտվությունների կարելի է կատարել հետևյալ աշխատանքները, որոնց մասին պետք է միայն տեղեկացնել համապատասխան մարմնին.

    • դռնային մուտքերի հանումը կամ տեղադրումը ոչ կրող միջնապատերի հատվածում,
    • լրացուցիչ ոչ կրող միջնապատերի տեղադրում,
    • ոչ կրող միջնապատերի ապամոնտաժում,
    • պատշգամբների և կիսապատշգամբների ապակեպատում:

    Աշխատանքների ցանկը, որոնք կարելի է իրականացվել առանց պատկան մարմիններին ծանուցման.

    • շինության կոսմետիկ վերանորոգման իրականացում,
    • նոր ինժեներական սարքավորումների տեղադրում, որոնց պարամետրերը և տեխնիկական կառուցվածքը նման է նախորդին,
    • շենքի ճակատների վրա արտաքին տեխնիկական սարքերի՝ օդորակիչների, պաշտպանիչ ցանցերի, ալեհավաքների տեղադրում,
    • ինքնուրույն շարժվող կամ ճոճանակային տիպի դռների և ցուցափեղկերի տեղադրում՝ առանց շինության չափսերի փոփոխության,
    • կիսապատշգամբների, պատշգամբների և այլ արտաքին կառույցների արտաքին տեսքի փոփոխություն,
    • գազի և ջեռուցման սարքավորումների վերադասավորում:

    Կարևոր է

    Տարածքի վերաձևափոխումը պահանջում է մանրամասն հաշվարկներ: Կյանքի համար վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար ավելի լավ է այս փուլը վստահել պրոֆեսիոնալներին:

    Բնակարանի ոճային ձևավորումը

    Հարմարավետ և նորաձև բնակարան ունենալու համար անհրաժեշտ է անմիջապես որոշել դրա ոճային ձևավորումը: Դրա համար կարող եք օգտվել փորձառու դիզայների ծառայություններից, ով կստեղծի լուսանկար-նախագիծ Ձեր անձնական նախասիրությունների և պահանջների հիման վրա: Նախագծի օգնությամբ կարող եք առավելագույնս արդյունավետ օգտագործել բնակարանի պիտանի մակերեսը:

    Իհարկե, կարելի է նաև ինքնուրույն մշակել ոչ թանկարժեք դիզայն: Այդ հարցում Ձեզ կօգնեն համացանցում տեղադրված բնակարանների նորոգման լուսանկարները:

    Ի գիտություն: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մինչև վերանորոգումը սկսելը կարելի է վիզուալիզացնել բնակարանի հարդարման և ձևավորման արդյունքը:

    Վերանորոգման փուլերի ցուցակի ստեղծումը

    Ձևավորման ընդհանուր ուղղությունն ընտրելուց հետո կարելի է անցնել վերանորոգման փուլերի ցուցակի ստեղծմանը: Այստեղ ամեն ինչ անհրաժեշտ է մտածել մինչև անգամ ամենաչնչին մանրուքը: Այն թույլ կտա ապագա էլեկտրական լարերի և այլ ինժիներական կոմունիկացիաների տեղադրումը բնակարանում կանխամտածված իրականացնել:

    Ի գիտություն: Մանրամասն պլանը իր մեջ պետք է ներառի բնակարանի վերանորոգման նախահաշիվը՝ անհրաժեշտ գործիքների և նյութերի ցանկով, այդ նյութերի առաքման ծախսերը, շինարարական աղբի տեղափոխման ծախսերը և ոչ միայն: Այդ ամենից հետո միայն լավ կլինի սկսել բնակարանի ուրվագծային ձևավորումը:

    Նորակառույցում բնակարանի վերանորոգման հաջորդականությունը

    Նորակառույցում բնակարանի նորոգումը սկսվում է ուրվագծային ձևավորումից: Սրանք ամենակեղտոտ աշխատանքներն են, որոնք իրականացվում են միանգամից բոլոր սենյակներում: Ուրվագծային վերանորոգումը ներառում է.

    • պատուհանների և մուտքի դռան ապամոնտաժում՝ բացվածքների հնարավոր ընդլայնմամբ կամ փոքրացմամբ,
    • նոր դռան և պատուհանների տեղադրում նախագծի համաձայն հին միջնապատերի քանդում և նորերի կառուցում,
    • պատերում անցքերի և ակոսների բացում կոմունիկացիաների տեղակայման համար, նախագծին համաձայն էլեկտրական լարերի անցկացում՝ վահանակի, բաշխիչ տուփերի, վարդակների տակդիրների տեղադրմամբ, որոնց միացվում են մալուխների ծայրերը,
    • ցածրավոլտ հոսանքով լարերի տեղադրում (հեռախոս, ինտերնետ, հեռուստցույց, անվտանգության համակարգեր),
    • առաստաղի և պատերի ձայնամեկուսացում, հարթեցում
    • տաք և սառը ջրամատակարարման խողովակաշարի տեղադրում, միացում կողուղու համակարգին,
    • պատշգամբի և կիսապատշգամբի ապակեպատում և ձևավորում,
    • հատակի պատրաստում. ջեռուցում և հարթեցված ամրացնող շերտով պատում,
    • լոգարանի և սանհանգույցի ձևավորում:

    Խոհանոցում և լոգարանում սալիկների տեղադրումը կատարվում է բնակարանի նախնական հարդարման փուլում:

    վերանորոգման վերջնական փուլը բաղկացած է աշխատանքների հետևյալ ցանկից.

    • պատի երեսպատում հարդարման նյութերով,
    • հատակային ծածկի տեղադրում,
    • միջսենյակային դռների տեղադրում,
    • կողափայտերի և շրիշակների (плинтус) տեղադրում,
    • վարդակների և անջատիչների տեղադրում,
    • կենցաղային տեխնիկայի միացում,
    • կահույքի և դեկորատիվ տարրերի տեղադրում:

    Օգտակար խորհուրդ

    Խորհուրդ է տրվում հատակը տեղադրել վերանորոգման վերջին փուլում, որպեսզի չվնասվի նյութի մակերևույթը: Ի գիտություն: Հաճախ նորակառույց-բնակարաններում տեղադրվում են անորակ դռներ, որոնք պահանջում են պարտադիր փոխարինում ավելի թանկարժեք և հուսալի արտադրանքով:

    Ապամոնտաժման աշխատանքներ

    Մինչ այս փուլի սկիզբն արդեն մշակված է շինության նախագիծը: Կարող են ապամոնտաժվել գոյություն ունեցող ոչ կրող միջնապատերը՝ տարածքի մակերեսի վերաձևափոխման, ընդլայնման կամ փոքրացման նպատակով: Ցանկության դեպքում կարելի է նաև պատշգամբի որոշակի մասի ապամոնտաժում իրականացնել՝ վերածելով այն ցուցափեղկով պատուհաններով կիսապատշգամբի:

    Կարևոր է

    Հիմնական պատերը ենթակա չեն քանդման: Դրանց ֆունկցիոնալ նշանակությունն արտացոլված է շինության տեխնիկական անձնագրում:

    Միջնապատերի տեղադրում

    Ազատ նախագծով նոր բնակարանում միջսենյակային միջնապատեր, համաձայն մշակված նախագծի, կարելի է կառուցել շատ կարճ ժամանակահատվածում:

    Բնակարանում միջնապատերի կառուցման համար ամենաժողովրդական նյութը հանդիսանում է գիպսակարտոնը, որը տեղադրվում է մետաղյա պրոֆիլներով կոնստրուկցիաների վրա: Այդպիսի կոնստրուկցիան օժտված է բարձր դիմացկունությամբ և խոնավակայունությամբ: Սակայն կառուցման գործընթացը բավականին աշխատատար է: Ի դեպ, առաստաղի և միջնապատի գագաթի միջև անհրաժեշտ է թողնել 35-40 մմ նեղ բացվածք, որը լցվում է մոնտաժային փրփուրով:

    Հաջորդ ոչ պակաս ժողովրդականություն վայելող տարբերակը հանդիսանում է միջսենյակային միջնապատերի տեղադրումը գազաբետոնե կամ փրփրաբետոնե բլոկներով: Կարևոր է: Բարձր խոնավությամբ սենյակների համար ավելի լավ է օգտագործել փրփրաբետոնը, որը բնութագրվում է գոլորշու ցածր կլանմամբ: Լավ ձայնամեկուսացում ստեղծելու համար պետք է օգտագործել ոչ պակաս, քան 75մմ հաստությամբ արտադրատեսակները:

    Ավելի քիչ ժողովրդականություն վայելող տարբերակ է շինարարական հաստ աղյուսից միջնապատերի կառուցումը: Նման միջնապատը զբաղեցնում է ազատ տարածության զգալի մասը: Էլեկտրամոնտաժման աշխատանքներ

    Այս գործն սկսելուց առաջ անհրաժեշտ է հաշվարկել որքան և ինչ սարքեր պետք է օգտագործվեն:

    Ի գիտություն: Էլեկտրամոնտաժման աշխատանքները կատարելուց առաջ անհրաժեշտ է մշակել բնակարանի էլեկտրամատակարարման մանրամասն նախագիծ՝ միացման բոլոր կետերի նշմամբ:

    Օգտակար խորհուրդ

    Բաշխիչ բոլոր տուփերում անհրաժեշտ է պահուստային տեղ և լարեր թողնել՝ հետագայի համար:

    Նոր բնակարանի համար խորհուրդ է տրվում տեղադրել էլեկտրական լարերի մի քանի գիծ, որոնք կօգտագործվեն հզոր էլեկտրասպառիչների սնուցման համար: Օրինակ՝ լուսավորության գծեր, վարդակների գծեր, հզոր խոհանոցային և կենցաղային տեխնիկայի գծեր:

    Այստեղ կարևոր է հետևել որոշ կանոնների.

    • Յուրաքանչյուր սենյակ պետք է մտնի առնվազն երկու ճյուղ՝ լուսավորության և վարդակների համար,
    • Լարերի տեղադրումը կատարվում է խիստ ուղղահայաց կամ հորիզոնական ուղղությամբ, լարերի բոլոր միացումներն ու ճյուղավորումները պետք է փաթեթավորվեն մեկուսիչ տուփերում,
    • սենյակներում անջատիչներն անհրաժեշտ է տեղադրել մուտքի դռան մոտ՝ շուրջ 1.5մ հատակից բարձր,
    • միջին վիճակագրական սովորական բնակարանի համար վարդակների քանակը սովորաբար կազմում է 6քմ-ի համար 1 հատ:

    Սանտեխնիկական հաղորդակցությունների տեղադրում

    Բնակարանում սանտեխնիկայի տեղադրումն իրականացվում է նախապես ուրվագծված պլանի համաձայն: Եթե սեփականատերերը չեն բնակվում բնակարանում, ապա սանտեխնիկական սարքերի տեղադրումը կարելի է իրականացնել վերանորոգման ամենավերջում:

    Կարևոր է

    Նորակառույցում առանց հաղորդակացությունների բնակարանի դեպքում սանտեխնիկական կոմունիկացիաների տեղադրումն իրականացվում է լոգախցիկի, զուգարանակոնքի, ծորակների և լվացարանների տեղը որոշելուց հետո, իսկ սանտեխնիկական սարքերի տեղադրումը՝ուրվագծային վերանորոգումից հետո:

    Նորակառույցում առաստաղի վերանորոգումը. ի՞նչ տարբերակներ են առաջարկվում

    Սանտեխնիկական հաղորդակցությունների տեղադրում

    Ամենամատչելի տարբերակը հանդիսանում է առաստաղի մակերևույթի ներկումը կամ սպիտակեցումը: Սա արդարացված եղանակ է իդեալական հարթ մակերևույթի դեպքում: Այնուամենայնիվ, եթե մակերևույթն ունի աննշան անհարթություններ, դրանք հարկ է վերացնել սվաղի օգնությամբ, ինչը ծախսատար, աշխատատար և կեղտոտ գործընթաց է:

    Ավելի ընդունելի տարբերակ է հանդիսանում ցանկացած տիպի գիպսակարտոնե կոնստրուկցիայի տեղադրումը՝ հիմնակմախքի լողացող ամրացմամբ: Այս դեպքում մակերևույթի ամբողջականությունը չի խախտվի օրինակ՝ շինության մաշվածության հետևանքով:

    Ի գիտություն: Կախովի առաստաղները հանդիսանում են ամենաօպտիմալ լուծումն առաստաղային մակերևույթի հարթեցման համար: Այդպիսի տարբերակի թերությունը հանդիսանում է նյութի բարձր արժեքը: Բացի այդ, կախովի կոնստրուկցիան նվազեցնում է պատերի բարձրությունը 10-15սմ:

    Ամենատարածված եղանակը հանդիսանում է ձգվող առաստաղի տեղադրումը: Տվյալ աշխատանքը կատարվում է մասնագիտացված կազմակերպության կողմից՝ կարճ ժամկետներում: Արդյունքում կարելի է ստանալ իդեալական հարթ առաստաղ ցանկացած գույնի և կառուցվածքի:

    Կարևոր է

    Նմանատիպ առաստաղի հիմնական թերությունը հանդիսանում է դրա ցածր դիմացկունությունը. կահույքով կամ սուր առարկայով կարելի է անվերադարձ վնասել այն:

    Նորակառույցի համար ևս մեկ հարմար տարբերակ է առաստաղի ձևավորումը PVC կամ MDF վահանակներով: Այս ապրանքի լայն տեսականու շարքում կարելի է ընտրել փայտի թանկարժեք տեսակների իմիտացիայով արտադրանք:

    Պատերի պատրաստման առանձնահատկությունները

    Շինությունում պատերը կարող են պատրաստված լինել բետոնից, երկաթբետոնից, աղյուսից կամ գազի սիլիկատից: Որոշ դեպքերում, պատերի համար կառուցապատողը կարող է օգտագործել բարձրորակ երկաթբետոնե վահանակներ, որը բավարար է միայն ծեփամածիկել: Շատ դեպքերում պատերն անհրաժեշտ է հավասարեցնել սվաղի օգնությամբ:

    Ի գիտություն: Բարձր խոնավությամբ սենյակների համար նպատակահարմար է կիրառել ավազացեմենտային բաղադրություններ, որոնց համար նախապես տեղադրվում է ամրանային ցանց:

    Հատակ. տեղադրում, հարթեցում և հղկում

    Հատակ. տեղադրում, հարթեցում և հղկում

    Հատակային ծածկի տեղադրումն իրականացվում է վերանորոգման ավարտական փուլում: Նոր բնակարանում հատակն իրենից ներկայացնում է «մերկ» մոնոլիտ սալաքար, որն անհրաժեշտ է ոչ միայն հարթեցնել, այլև տաքացնել և ձայնամեկուսացնել: Դրա համար կարելի է օգտագործել կերամզիտ, որն օժտված է լավ ջերմա և ձայնամեկուսիչ հատկություններով: Նախքան կերամզիտի տեղադրումը լոգարանում և սանհանգույցում անհրաժեշտ է հատակային ջրամեկուսացման շերտ տեղադրել: Դրանից հետո անհրաժեշտ է իրականացնել հատակի հարթեցում՝ օգտագործելով ավազացեմենտային հարթեցնող շերտ կամ լցնովի հատակ:

    Ի գիտություն: Ավազացեմենտային խառնուրդն ամբողջությամբ չորանում է 3-4 շաբաթից, ինչը ձգձգում է վերանորոգման աշխատանքների ընթացքը: Լցնովի հատակներն ավելի տեխնոլոգիական տարբերակներ են:

    Դրանց խառնուրդն ունի բավականաչափ հեղուկ բաղադրություն, ինչը թույլ է տալիս այն հավասարաչափ լցնել ամբողջ տարածքով և ստանալ հորիզոնական մակարդակ: Օգտակար խորհուրդ: Հատակը լցնելուց առաջ հիմքը պետք է կրկնակի գրունտացվի ակրիլային գրունտանյութով:

    Ի գիտություն: Ավելի նպատակահարմար է օգտագործել լցնովի հատակները, երբ բարձրությունների տարբերությունը կազմում է ոչ ավել, քան 4սմ: Ավելի էական տարբերությունների դեպքում կարելի է իրականացնել ավազացեմենտային հարթեցնող շերտ, իսկ դրա վերևում տեղադրել լցնովի հատակի շերտ՝ ավելի հարթ մակերևույթ ստանալու համար: Այս տարբերակն առավել նախընտրելի է, երբ որպես հատակային ծածկույթ, օգտագործվելու է լամինատը կամ մանրահատակը:

    Լցնովի հատակները չորանում են 5-7 ժամվա ընթացքում: Լինոլիումը կամ սալիկներն արդեն կարելի է տեղադրել 2 օր հետո, իսկ հատակի փայտե ծածկույթը՝ 7 օր հետո: Գոյություն ունի ևս մեկ ժամանակակից լուծում: Դա չոր հավաքովի հատակների տեղադրումն է: Սա արագ եղանակ է մի քանի օրից վերջնական ձևավորման համար հարթ մակերևույթ ստանալու համար: Սակայն, այս տարբերակներն ավելի թանկ արժեն:

    Ցանկացած տարբերակ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ հատակի բարձրորակ պատրաստումը հատակային ծածկույթի երկարատև շահագործման գրավականն է:

    Նորակառույցում բնակարանի նորոգում՝ նյութերով և առանց նյութերի

    Նոր շենքում բնակարանը կարող է լինել ազատ պլանավորման, նախնական կամ ընդհանուր հարդարմամբ: Դրանից կախված շինարարական ընկերություններն առաջարկում են կատարել նորակառույցում բնակարանի վերանորոգման տեսակներից մեկը, որի գինը որոշվում է աշխատանքների ցանկով.

    • Էկոնոմ,
    • բազային,
    • ամբողջական:

    Էկոնոմ փաթեթը ներառում է աշխատանքի հետևյալ տեսակները.

    • էլեկտրալարերի տեղադրում,
    • միջնապատերի տեղադրում,
    • հատակի հարթեցված շերտի իրականացում,
    • պատի և առաստաղի մակերևույթների հարթեցում և մատչելի երեսպատում,
    • լինոլիումի տեղադրում,
    • շրիշակների տեղադրում,
    • դռների տեղադրում,
    • պատրաստի կոմունիկացիաների վրա սանտեխնիկական սարքավորումների մոնտաժ:

    Ի գիտություն: Ինքնուրույն կապիտալ վերանորոգում կատարելու որոշում կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև հատուկ սարքավորումների ձեռքբերման կամ վարձակալության համար լրացուցիչ ծախսերը:

    Բազային փաթեթը բաղկացած է աշխատանքների նույն ցանկից, որոնց գումարվում են.

    • սանտեխնիկական սարքերի ներքո գտնվող կոմունիկացիաների մոնտաժը,
    • կախովի առաստաղի տեղադրումը,
    • լոգարանի և սանհանգույցի հարդարումը սալիկներով,
    • լուսավորման սարքերի տեղադրումը:

    Ամբողջական վերանորոգումը ենթադրում է միջոցառումների համալիր, որն ընդունակ է վերածել դատարկ տարածությունը հարմարավետ բնակարանի: Բազային փաթեթի համար իրականացվող աշխատանքներին ավելացվում են հետևյալ միջոցառումները.

    • բնակարանի նախագիծ-դիզայնի ստեղծում,
    • պատերի և առաստաղի հարդարում որակյալ նյութերով,
    • լամինատի տեղադրում,
    • ցանկացած տեսակի և բարդության սանտեխնիկակայի և ինժեներական կոմունիկացիաների տեղադրում:

    Այսպես, նորակառույցում բնակարանի վերանորոգումը ենթադրում է հաղորդակցությունների անցկացման և հարդարման աշխատանքների որակյալ և ճշգրիտ պլանավորում: Վերանորոգման գործում շատ գործեր կարելի է կատարել ինքնուրույն կամ էլ օգտվել մասնագետի ծառայությունից:

    Այդուամենայնիվ, դժվարանո՞ւմ եք. օգնություն է պետք

    Նորակառույցում բնակարանի նորոգումը բավականին բարդ է: Հենց դրա համար էլ լավագույն տարբերակն է այս գործը հմուտ մասնագետին վստահելը: Նրա օգնությամբ կարող եք Ձեր մտածածը արագ և որակով կյանքի կոչել:

    Եվ այսպես, սեփական կյանքն ու առողջությունը տարբեր վտանգների ենթարկելու փոխարեն, կարող եք հրավիրել մասնագետի: Varpet հարթակում գրանցված փորձառու վարպետները պատրաստ են օգնել Ձեզ:

    Պարզապես ներբեռնեք Varpet հավելվածն այստեղից և պատվիրեք համապատասխան ծառայությունը:

    Ուշադրություն։ Varpet-ի օգտատերերին

    Որոշել եք սկսել Ձեր բնակարանի նորոգումը: Այս զեղչերը հենց Ձեզ համար են: Մեր հարթակի տարբեր գործընկեր խանութ- սրահները Varpet հավելվածի օգտատերերին տրամադրում են հատուկ զեղչեր՝ տարբեր ապրանքներ գնելու դեպքում։ Տրամադրվող զեղչերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Varpet հավելվածի «Գործընկերներ» բաժնում, որտեղ քարտեզի վրա կարող եք գտնել խանութ- սրահների հասցեների, հեռախոսահամարների ու տրամադրվող զեղչերի մասին ինֆորմացիա:

    Պարզապես ներբեռնեք Varpet հավելվածն և օգտվեք համապատասխան զեղչերից:

    Հաճելի գնումներ:

    Հոդվածի ամփոփում

    Նորակառույցում վերանորոգված բնակարան գնելը միշտ չէ, որ հաջող գաղափար է: Կառուցապատողներն հաճախ օգտագործում են անորակ նյութեր վերանորոգման և հարդարման աշխատանքներ կատարելիս: Իհարկե, այդ ամենն ազդում է բնակարանի գնի ոչ արդարացի բարձրացման վրա:

    Շինանյութերն ավելի լավ է ձեռք բերել ձմռանը, երբ դիտվում է շուկայի ակտիվության անկում, իսկ աշխատանքներն ավելի լավ է սկսել գարնանը: Տարածքը ձևավորելիս, եթե ցանկություն ունեք իրականություն դարձնել համարձակ դիզայներական գաղափարներ, ապա ավելի լավ է ընտրեք ազատ պլանավորման բնակարան: Ընդհանուր հարդարմամբ բնակարանն իրենից ներկայացնում է կոսմետիկ վերանորոգման համար պատրաստ անհրաժեշտ կոմունիկացիաներով տարածք:

    Սենյակների և կոմունիկացիաների դասավորության պլանավորում: Նորակառույցում բնակարանի նորոգումը սկսվում է հիմնական կոմունիկացիաների տեղանքի պլանավորմամբ և անցկացմամբ: Իհարկե, այն կախված է ձեռք բերված շինության նախագծից: Տարածության գրագետ կազմակերպում: Սովորաբար նոր շենքի բնակարանները վաճառվում են ազատ պլանավորմամբ, որտեղ առկա են միայն դատարկ պատեր: Մի կողմից սա լավ հնարավորություն է Ձեր դիզայներական մտահղացումները կյանքի կոչելու համար, իսկ մյուս կողմից էլ այդպիսի ազատությունն ունի մի շարք սահմանափակումներ, որոնց խախտումը կհանգեցնի որոշակի սանկցիաների կիրառման: Ի գիտություն:

    Անձնական նախապատվությունների հիման վրա մշակվում է բնակարանի նախագիծը, որը կարելի է պատվիրել ինտերիերի դիզայներին: Նախագիծը պետք է հաստատվի գործող օրենսդրության համաձայն: Հաջորդիվ կարելի է անցնել ինժեներական հաղորդակցության անցկացման նախագծի պատրաստմանը:

    Տարածքի վերաձևափոխումը պահանջում է մանրամասն հաշվարկներ: Կյանքի համար վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար ավելի լավ է այս փուլը վստահել պրոֆեսիոնալներին: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մինչև վերանորոգումը սկսելը կարելի է վիզուալիզացնել բնակարանի հարդարման և ձևավորման արդյունքը:

    Չի կարելի սենյակների ձևավորումը կատարել առանց բնական լույսի:

    Նորակառույցում բնակարանի նորոգումը սկսվում է ուրվագծային ձևավորումից: Սրանք ամենակեղտոտ աշխատանքներն են, որոնք իրականացվում են միանգամից բոլոր սենյակներում: Ուրվագծային վերանորոգումը ներառում է դռների և պատուհանների տեղադրում և ոչ միայն:

    Խոհանոցում և լոգարանում սալիկների տեղադրումը կատարվում է բնակարանի նախնական հարդարման փուլում:

    Ընդհանուր հատակը խորհուրդ է տրվում տեղադրել վերանորոգման վերջին փուլում, որպեսզի չվնասվի նյութի մակերևույթը:

    Ապամոնտաժման աշխատանքներ: Կարող են ապամոնտաժվել գոյություն ունեցող ոչ կրող միջնապատերը՝ տարածքի մակերեսի վերաձևափոխման, ընդլայնման կամ փոքրացման նպատակով: Ցանկության դեպքում կարելի է նաև պատշգամբի որոշակի մասի ապամոնտաժում իրականացնել:

    Կարևոր է

    Հիմնական պատերը ենթակա չեն քանդման:

    Միջնապատերի տեղադրում: Ազատ նախագծով նոր բնակարանում շինության ներքին տարածության ձևավորման համար տեղադրում են միջսենյակային միջնապատեր՝ համաձայն մշակված նախագծի: Դրանք կարելի է կառուցել կարճ ժամանակահատվածում: Ի գիտություն: Բնակարանում միջնապատերի կառուցման համար ամենաժողովրդական նյութը հանդիսանում է գիպսակարտոնը, որը տեղադրվում է մետաղյա պրոֆիլներով կոնստրուկցիաների վրա:

    Կարևոր է

    Բարձր խոնավությամբ սենյակների համար ավելի լավ է օգտագործել փրփրաբետոնը, որը բնութագրվում է գոլորշու ցածր կլանմամբ: Լավ ձայնամեկուսացում ստեղծելու համար պետք է օգտագործել ոչ պակաս, քան 75մմ հաստությամբ արտադրատեսակները: Ավելի քիչ ժողովրդականություն վայելող տարբերակ է հանդիսանում շինարարական հաստ աղյուսից միջնապատերի կառուցումը: Նման միջնապատը զբաղեցնում է ազատ տարածության զգալի մասը:

    Էլեկտրամոնտաժման աշխատանքներ

    Էլեկտրամոնտաժման աշխատանքներ: Գործն սկսելուց առաջ անհրաժեշտ է հաշվարկել որքան և ինչ սարքեր պետք է օգտագործվեն: Անհրաժեշտ է մշակել բնակարանի էլեկտրամատակարարման մանրամասն նախագիծ՝ միացման բոլոր կետերի նշմամբ: Նոր բնակարանի համար խորհուրդ է տրվում տեղադրել էլեկտրական լարերի մի քանի գիծ, որոնք կօգտագործվեն հզոր էլեկտրասպառիչների սնուցման համար: Բնակարանում սանտեխնիկայի տեղադրումն իրականացվում է նախապես ուրվագծված պլանի համաձայն: Եթե սեփականատերերը չեն բնակվում բնակարանում, ապա սանտեխնիկական սարքերի տեղադրումը կարելի է իրականացնել վերանորոգման ամենավերջում:

    Նորակառույցում առաստաղի վերանորոգումը: Ամենամատչելի տարբերակը հանդիսանում է առաստաղի մակերևույթի ներկումը կամ սպիտակեցումը իդեալական հարթ մակերևույթի դեպքում: Մնացած դեպքերում ավելի ընդունելի է ցանկացած տիպի գիպսակարտոնե կոնստրուկցիայի տեղադրումը: Կախովի առաստաղները հանդիսանում են ամենաօպտիմալ լուծումն առաստաղային մակերևույթի հարթեցման համար: Նմանատիպ առաստաղի հիմնական թերությունը հանդիսանում է դրա ցածր դիմացկունությունը. կահույքով կամ սուր առարկայով կարելի է անվերադարձ վնասել այն:

    Պատերի պատրաստման առանձնահատկությունները: Շինությունում պատերը կարող են պատրաստված լինել բետոնից, երկաթբետոնից, աղյուսից կամ գազի սիլիկատից: Ի գիտություն: Բարձր խոնավությամբ սենյակների համար նպատակահարմար է կիրառել ավազացեմենտային բաղադրություններ, որոնց համար նախապես տեղադրվում է ամրանային ցանց:

    Հատակ. տեղադրում, հարթեցումն և հղկում: Հատակային ծածկի տեղադրումն իրականացվում է վերանորոգման ավարտական փուլում: Նոր բնակարանում հատակն իրենից ներկայացնում է «մերկ» մոնոլիտ սալաքար, որն անհրաժեշտ է ոչ միայն հարթեցնել, այլև տաքացնել և ձայնամեկուսացնել: Դրա համար կարելի է օգտագործել կերամզիտ, որն օժտված է լավ ջերմա և ձայնամեկուսիչ հատկություններով: Կան նաև այլ տարբերակներ, սակայն ցանկացած տարբերակ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ հատակի բարձրորակ պատրաստումը հատակային ծածկույթի երկարատև շահագործման գրավականն է:

    Այսպես, նորակառույցում բնակարանի վերանորոգումը ենթադրում է հաղորդակցությունների անցկացման և հարդարման աշխատանքների որակյալ և ճշգրիտ պլանավորում: Վերանորոգման գործում շատ գործերկարելի է կատարել ինքնուրույն կամ էլ օգտվել մասնագետի ծառայությունից:

    #gipsakardon#տան վերանորոգում#ինչից սկսել տան վերանորոգումը#վերանորոգման հերթականությունը#վերանորոգում#remont#tan remont#inchic sksel tan veranorogumy (remont)#dizayn

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020