Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս, բայց արդեն հասցրել են գրավել իրենց հատուկ տեղը այլ հարդարման նյութերի շարքում: Չնայած շատերը դեռ գերադասում են դասական թղթի պաստառները՝ սխալմամբ ենթադրելով, որ ավելի հեշտ է աշխատել դրանց հետ: Ավելի մանրամասն ուսումնասիրենք ի՞նչ են իրենցից ներկայացնում հարդարման այս նյութերը՝ հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին և այլ մակերևույթներին: Իրականությանը համապատասխանում է արդյո՞ք որ դրանց կիրառումը բարդ աշխատատար գործընթաց է, որը պահանջում է հատուկ նախապատրաստություն:

“Հեղուկ պաստառներ – ժամանակակից հարդարման նյութ պատերի համար”
Հեղուկ պաստառներն ըստ էության դեկորատիվ սվաղ են: Վաճառքում այս պաստառները ներկայացված են չոր և հեղուկ տեսքով, սակայն ավելի հաճախ հանդիպում է առաջին տարբերակը: Հեղուկ պաստառների փաթեթեի գինը կախված է արտադրողից, խառնուրդի կազմից և լցանյութի տեսակից: Չոր տեսքով դրանք նման են փշուրների՝ փափեփավորված 1կգ քաշով տոպրակներում:
Այս խառնուրդի հիմնական բաղադրիչներն են.

“Հեղուկ պաստառները հյուրասենյակի ինտերիերում”
Տվյալ չոր խառնուրդը լուծում են սովորական ջրով, իսկ պատին քսում են մալայի կամ շպակլիի օգնությամբ, ինչպես և հարդարման սվաղների մյուս տեսակները:
Վերջնական արդյունքը գեղեցիկ, էկոլոգիապես մաքուր դեկորատիվ ծածկույթն է՝ հպվելիս տաք և կոշտ, գերազանց ջերմա- և ձայնամեկուսիչ հատկություններով:
Քանի որ բացադրությունը ենթադրում է պատրաստում թղթից, ուստի հեղուկ պաստառները հեշտ է պատրաստել սեփական ձեռքերով: Բացի այդ, կան ամբողջական ուղեցույցներ և տեսանյութեր տվյալ խորագրով:

“Հեղուկ պաստառներ – գերազանց ձայնա- և ջերմամեկուսիչ նյութ”
Այս նյութն արժանացել է սպառոների դրական գնահատականին ամբողջ աշխարհում՝ դրան բնորոշ առավելությունների շնորհիվ,

“Հեղուկ պաստառները վանում են փոշին, դիմանում են ջերմության տատանումներին, չեն ներքաշում հոտերը, չեն այրվում, հրակայուն են և չեն ենթարկվում դեֆորմացիայի”

“Վառ կարմիր հեղուկ պաստառները սենյակի ինտերիերում”
Հեշտ է հասկանալ, որ պատերին կարող են կիրառվել հեղուկ պաստառները, եթե կրկին լավ ուսումնասիրել բաղադրությունը: Սոսնձվող բաղադրիչի առկայությունը թույլ է տալիս կիրառել պաստառների այս տեսակը գրեթե ցանկացած մակերևույթին: Հիմնավորապես պարզենք, թե ի՞նչ են հեղուկ պաստառները, ինչպե՞ս քսել դրանք պատին:
Հեղուկ պաստառները հանդիսանում են շատ մատչելի հարդարման նյութեր, իսկ կիրառման համար չեն պահանջում իդեալական հարթ պատ, հետևաբար, նախապատրաստական աշխատանքներում մեծ ներդրումներ չեն պահանջվում:

“Հեղուկ պաստառների կիրառման տեխնոլոգիա”
Հեղուկ պաստառները կարելի է ուղղակիորեն կիրառել սվաղի վրա: Սակայն որակյալ արդյունք ստանալու համար նպատակահարմար է իրականացնել մակերևույթի նախապատրաստումը.

“Պատերին հեղուկ պաստառները քսելը շատ հեշտ է”
Քսման վերաբերյալ հաճախ տրվող հարցերը.

“Հեղուկ պաստառը ստեղծում է ջերմ և կոշտ զգացողություն”
Պատրաստելուց առաջ պետք է մանրամասն ծանոթանալ ուղեցույցին: Սովորաբար բաղադրությունը պետք է պատրաստել մոտ 5-10 ժամ առաջ նախքան քսելը: Պատրաստման համար տաք (20-40 աստիճան) ջրով ոչ մեծ տարայի մեջ լցնում են բաղադրատարրերը՝ նախապես խառնելով խառնուրդը, եթե դրա բաղադրիչները փաթեթավորված են տարբեր տոպրակներում:
Բոլոր համամասնությունները պետք է պահպանվեն ըստ ուղեցույցի, սակայն սովորաբար պահանջվում է 4,5լ ջուր մեկ փաթեթի համար (1կգ): Պետք է ստացվի թթվասերանման կոնսիստենցիա: Եթե ստացված լուծույթը շատ պինդ է, ապա կարելի է մի փոքր էլ ջուր ավելացնել:
Կարելի է ձեռքով խառնել, ընդ որում պետք է հետևել, որպեսզի գնդիկներ չմնան: Շատ փորձառու մասնագետներ խորհուրդ չեն տալիս խառնելու համար օգտագործել հարիչը, քանի որ երկար թելերի և մանրաթելերի առկայության պարագայում դրանք կարող են կտրվել իրարից:
Կարդացե՛ք նաև՝ Ջրակայուն լամինատ, 12մմ 33 կարգ, Գերմանիա. տեխնիկական բնութագրերը, արտադրողները և գները

“Չոր խառնուրդ հեղուկ պաստառների համար”
Մեկ տարայում հարկավոր է խառնել միայն մեկ անգամ միայն մեկ փաթեթի պարունակությունը: Չի թույլատրվում խառնել փոթեթի պարունակության մի մասը: Անհրաժեշտ է միանգամից պատրաստել լուծույթի այնքան քանակ, որը կծածկի պատը անկյունից անկյուն, որպեսզի տարբերություն չնկատվի անցումներում: Ստացված լուծույթը պետք է թողնել մի քանի ժամ: Կիրառելուց առաջ այն պետք է լավ խառնել:
Եթե կոմպոզիցիան ենթադրում է դեկորատիվ տարրերի առկայություն (փայլեր, հատիկներ և այլն), առաջին հերթին ջրի մեջ լցնում են դրանք, և միայն դրանից հետո են ավելացնում հիմքը: Հեղուկ պաստառները նկարով, ինչպես նաև դեկորատիվ լցոնումներով, առանձնահատուկ հետաքրքրությամբ են դիտվում: Եթե բաղադրիչները խոշոր են թվում, դրանք կարելի է ինքնուրույն ծեծել և ավելացնել մանրացված տեսքով:

“Դեկորատիվ լցոնումներ հեղուկ պաստառների համար”
Հեղուկ պաստառները քսելը դժվար գործընթաց չէ:Գլխավորը ճշգրտությունն է, ուշադրությունը և ցանկությունը: Գործընթացից յուրահատուկ հաճույք կստանան ստեղծագործական ջիղով մարդիկ կողմից, քանի որ այդ պաստառները հնարավորություն են տալիս ստեղծել տարբեր դեկորատիվ նախշեր և կերպարներ:
Քսելու համար անհրաժեշտ գործիքներն են՝ շպակլին, քերիչը, ձևավոր ռելիեֆով վալիկը (եթե նախատեսվում է ռելիեֆային ծածկույթ), հատուկ ատրճանակը:
Տարածքում դրական ջերմաստիճանը (10 աստիճանից ոչ պակաս) պարտադիր նախապայման է հեղուկ պաստառների կիրառման համար:

“Հեղուկ պաստառների կիրառում պատին”
Մանրամասն նկարագրությունը, թե ինչպես քսել հեղուկ պաստառները պատերին (կարելի է լրացուցիչ ուսումնասիրել տեսանյութեր), հնարավորություն կտա հեշտությամբ հաղթահարել գործընթացը:
Ինչպե՞ս ճիշտ քսել հեղուկ պաստառները պատին: Պետք է վերցնել պաստառի մի փոքր խմբաքանակ ձեռքով կամ շպակլիով, տարածել այն նախապատրաստված մակերևույթին: Անբողջ գործընթացը բարդ չէ քան սովորական սվաղելը: Քսելու համար հաճախ կիրառում են հատուկ քերիչներ (դրանք մի փոքր նեղացված են և պատրաստված են թափանցիկ նյութից): Շերտի պահանջվող հաստությունը 2-3մմ է, չնայած պաստառների տարբեր տեսակների համար այն կարող է տարբերվել: Իսկ եթե դժվարանում եք դա անել կամ կասկածում եք, որ հնարավոր է ինչ-որ բան այն չանեք և փչացնեք ձեր տան պատերի տեսքը, ապա հեշտությամբ կարող եք աշխատանքը վստահել հմուտ վարպետին` ուղղակի ներբեռնելով Վարպետ հավելվածը և պատվիրելով ծառայությունը այստեղից:

“Ավազագույն հեղուկ պաստառներ”
Գործիքն ուժեզ սեղմել չարժի, սակայն խորհուրդ է տրվում քերիչը բռնել պատի հանդեպ որոշակի անկյան տակ (5-15 աստիճան): Դա թույլ կտա ստեղծել անհրաժեշտ հաստության հավասարաչափ շերտ: Հավասարեցնել պետք է տարբեր ուղղությամբ շարժումներով: Սակայն կարելի է կոմբինացնել շպակլիի շարժման ուղղությունները, եթե դա նախատեսված է դիզայնով: Ինչպես սոսմձել հեղուկ պաստառները տեսանյութերը թույլ կտան հասկանալ ակյուններում դրանց կիրառման սկզբունքը:
Լուծույթի հաջորդ խմբաքանակն ավելացնում են արդեն պատին եղածին՝ զգուշորեն հավասարեցնելով: Գլխավորը, որ արդյունքում ստացվի միատարր անթերի մակերևույթ, հետևաբար պետք է հատուկ ուշադրություն դարձնել հանգույցների և սահմանների վրա:

“Տարբեր կազմի և նրբերանգների հեղուկ պաստառներ”
Եթե որևէ հատված ստացվել է տեսանելի թերությամբ, այն կարելի է հեռացնել՝ թրջելով ջրով:
Վերջնական փուլը կլինի ամբողջ մակերևույթի հավասարեցումը ջրում թրջած քերիչով: Տեսանյութերը և լուսանկարները, որոնք կարելի է գտնել ցանցում, կօգնեն համոզվել, թե որքան պարզ է հեղուկ պաստառների կիրառման գործընթացը:

“Ինտերիերում պաննո ձևավորումը հեղուկ պաստառների կիրառմամբ”
Այս պաստառները շատ են սիրում դիզայներները, քանի որ դրանց օգնությամբ կարելի է ստեղծել անհավանական նախշեր և նկարներ, դրանով իսկ յուրաքանչյուր ինտերիեր դարձնելով յուրօրինակ և օրիգինալ: Համացանցում կարելի է գտնել ինտերիերի նկարներով հեղուկ պաստառների բազմաքանակ լուսանկարներ:
Սակայն որպեսզի տունը դարձնել անկրկնելի, պարտադիր չի ստանալ դիզայների մասնագիտություն: Մանրամասն ուսումնասիրելով ինչպես քսել հեղուկ պաստառները տնային պայմաններում, կարելի է հեշտությամբ անկրկնելի զարդարանք ստեղծել, որը նաև կուրախացնի նրանով, որ ինքնուրույն է արված:
Նախ նկարն անում են մատիտով կամ մարկերով, կարելի է օգտագործել հատուկ ձևապատկերներ:

“Հեղուկ պաստառը, ըստ էության, նույն պատերի սվաղն է դեկորատիվ լցոնումներով”
Նյութը քսվում է շատ փոքր խմբաքանակներով: Կարևոր է պահպպանել գունային հաջորդականությունը (նախ բոլոր տարածքները լցվում են մեկ գույնով, ապա մեկ այլ և այլն): Չի կարելի քսել տարբեր գույների հատվածները միանգամից ամբողջությամբ, անհրաժեշտ է սպասել մինչև ամբողջական չորանալը, այնուհետև լրացնել բացերը: Եզրագծերը կարելի է ընդգծել մարկերով կամ ֆլոմաստերով՝ ամբողջ պատկերի չորանալուց հետո:
Պատերին զարդարանք ստեղծելու գործընթացը համառ աշխատանք է, որը պահանջում է մեծ համբերություն, ժամանակ և ջանքեր: Այնուամենայնիվ, արդյունքը դրան արժանի է: Կարելի է նայել պատերին հեղուկ պաստառներով նկարների զանազան լուսանկարներ և ընտրել ինչ-որ բան ձեզ համար: Եվ կարելի է միացնել երևակայությունը և ստեղծել իսկական հեղինակային գլուխգործոց: Ինչպես նաև կարող եք օգտվել համապատասխան վարպետի ծառայություններից, ում կարելի է հրավիրել Varpet հավելվածի օգնությամբ (ներբեռնելու համար սեղմեք այստեղ):

“Հեղուկ պաստառներն իդեալական հարմար են երեխայի սենյակի ձևավորման համար”
Պաստառների տվյալ տեսակը ունիվերսալ նյութ է, որը համապատասխանում է առաստաղի դեկորատիվ ձևավորման համար:
Ինչպե՞ս քսել հեղուկ պաստառներն առաստաղին – հաճախակի տրվող հարցերից մեկն է: Քսելու տեխնոլոգիան նույնն է, ինչ պատերինը: Նյութը կիրառվում է առաստաղի մակերևույթին և հավասարեցվում գործիքով:

“Հեղուկ պաստառների կիրառումն առաստաղին հատուկ քերիչի օգնությամբ”
Առաստաղի ձևավորման համար հարմար է օգտագործել հեղուկ պաստառների կիրառման ևս մեկ եղանակը՝ փչելը ցողատրճանակով: Հիմնական առանձնահատկությունն այն է, որ անհրաժեշտ է քսել մի քանի շերտով: Առաջին շերտը 1-1,5 մմ է, ապա հիմնականը՝ ցանկալի հաստությամբ:
Այն սենյակներում, որտեղ խոնավության մակարդակը բարձր է, օրինակ, լոգասենյակում կամ խոհանոցում, լրացուցիչ ծածկույթ ակրիլե լաքի շերտով: Դա մակերևույթին կավելացնի խոնավադիմացկունություն: Բայց դա պետք է արվի պաստառների չորանալուց հետո:
Կարդացե՛ք նաև՝ Տների վերանորոգում. նախագիծ-դիզայնից մինչև վերջնական ձևավորում

“Հեղուկ պաստառները կարելի է օգտագործել ինչպես պատերի, այնպես էլ առաստաղների ձևավորման համար”
Գլանային պաստառներից ևս մեկ տարբերություն է հանդիսանում այն, որ հեղուկ պաստառները չեն վախենում միջանցիկ քամուց: Սենյակը կարելի է անմիջապես օդափոխել, և ավելի լավ է, որ պաստառները չորանան բնական եղանակով: Իրենց վերջնական տեսքը դրանք ձեռք կբերեն 12 ժամ հետո:

“Ալ կարմիր հեղուկ պաստառներ”
Չնայած հեղուկ պաստառները քսելու հրահանգների վերաբերյալ բազմաքանակ նյութերի անմիջապես հարդարման գործընթացում ծագում են էլի բազում հարցեր: Կարելի է տեղեկատվություն հավաքել թեմային առնչվող տեսանյութերից:
Գլխավորը տարածքը ձևավորելիս այն է, որ պահպանել խորհուրդ տրվող բոլոր հրահանգները և տեխնոլոգիաները, պահպանել ճիշտ համամասնությունները, դրան ավելացնել ստեղծագործական տրամադրություն և սեփական տունը հարմար և անկրկնելի դարձնելու ցանկություն:
Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի