Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Վարդակ․ինչ պետք է իմանալ դրա տեղադրման մասին
    27 Նոյեմբերի 2020

    Վարդակ․ինչ պետք է իմանալ դրա տեղադրման մասին

    By VarpetԷլեկտրականություն
    Վարդակ․ինչ պետք է իմանալ դրա տեղադրման մասին

    Էլեկտրացանցին վարդակի միացումը պատասխանատու գործընթաց է: Դրա իրականացումը պահանջում է էլեկտրականության մոնտաժի բոլոր նրբությունների ու նաև անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքներ:

    Այս հոդվածում եկեք միասին ուսումնասիրենք էլեկտրական կցամասերից կարևորներից մեկը՝ վարդակը: Ինչ առանձնահատկություններ ունի այն, ինչպես տեղադրել և միացնել ցանցին: Այս ամենի և անվտանգության պահպանման մասին մասնագետների խորհուրդները կարող եք կարդալ մեր հոդվածում:

    Ինչ պետք է հաշվի առնել վարդակ գնելիս և տեղադրելիս

    Կարևոր է։ Վարդակների մոնտաժի աշխատանքը պետք է սկսել միայն այն դեպքում, երբ բացարձակ համոզված եք, որ ցանցում լարում չկա։

    Կարևոր է

    Ավելի լավ է չձեռնարկել սեփական ուժերով էլեկտրական մալուխներին առնչվող աշխատանքներ, եթե համապատասխան գիտելիքների և հմտությունների չեք տիրապետում։

    Էլեկտրամիացման կետերի ծանրաբեռնումը կախված է էներգիայի սպառման կետերի քանակից: Որքան շատ են շահագործվող վարդակները, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը: Այդ իսկ պատճառով պահանջների ցանկացած խախտում կարող է տհաճ հետևանքների հանգեցնել:

    Վարդակների մոնտաժի ժամանակ սխալը կարող է պատճառ դառնալ՝

    • կոնտակտների հալեցման,
    • էլեկտրական տեխնիկայի գերտաքացման,
    • հրդեհավտանգ իրավիճակի առաջացման:

    Ի գիտություն։ Մասնագետը կարող է ապահով և ճիշտ ձևով տեղադրել վարդակը: Այդ ծառայության արժեքն այնքան էլ բարձր չէ, ուստի չարժե ռիսկի դիմել:

    Բնակելի շինությունում տեղադրելու համար ինչպիսի վարդակներ է ավելի լավ գնել

    Վաճառքում առկա են վարդակների բազմաթիվ տարատեսակներ: Արտադրանքի մի մասն ունի ունիվերսալ նշանակություն, մյուսներն էլ օժտված են որոշակի հնարավորություններով: Ոչ բոլոր տեսակի վարդակներն ու անջատիչներն են հարմար կենցաղում օգտագործման համար: Սարքավորման ընտրությունը կախված է շինության տեսակից, որում այն պետք է տեղադրվի: Օրինակ, լողավազանների, խոհանոցների և լոգարանների համար նախատեսված են անջրանցիկ կամ հերմետիկ հատկություններով մոդելներ:

    Ուշադրություն պետք է հաշվի առնել.

    • Արդյոք հոսանքի լարը համապատասխանում է տվյալ վարդակին, դրա հզորությանը, թե՝ ոչ:
    • Արդյոք որևէ սարքավորման լարը վարդակին միացնելուց հետո անմիջապես կախվում է, այսինքն՝ այն պատրաստված է դեպի վերքև նայող, թե՝ ոչ:

    Կարևոր է

    Դեպի ներքև նայող լարը ավելի երկար կարող է ծառայել: Անգամ երկարաժամկետ օգտագործման դեպքում ծանրությունից լարը չի ճկվի կամ չի վնասվի:

    Ինչ է պետք հաշվի առնել վարդակ- անջատիչի տեղադրման ժամանակ

    Նկատած կլինեք, վարդակ- անջատիչի շուրջը երբեմն կամ շատ հաճախ կեղտոտ է լինում. դրանից խուսափելու համար անհրաժեշտ է այն տեղադրել հարմար վայրում:

    Կարևոր է

    Վարդակ- անջատիչն անհրաժեշտ է տեղադրել դռան կողքը, սակայն 15-20 սմ հեռավորության վրա։ Այդ վայրը շատ հարմար է, քանի որ սենյակ մտնելիս այն անմիջապես ձեռքի տակ է:

    Օգտակար խորհուրդ

    Վարդակ- անջատիչները խորհուրդ է տրվում տեղադրել լույսերով, դրանք ոչ միայն գեղեցիկ են, այլ նաև գիշերային ժամերին հարմարավետ են միացման համար։

    Վարդակների տարածված տեսակները և դրանց առանձնահատկությունները

    Հողանցմամբ վարդակներ: էլեկտրական վառարանների, պոմպերի, լվացքի մեքենաների, ինչպես նաև աման լվացող մեքենաների սպասարկման համար խորհուրդ է տրվում կիրառել հողանցումով վարդակներ, մինչ այդ անհրաժեշտ է համապատասխան կետերում պատրաստել հողանցումով անցկացված լարերը։

    Օգտակար խորհուրդ

    Հողանցմամբ վարդակի միացման համար անհրաժեշտ է երեք ջլանի մալուխ: Դրանցից մեկը միանում է ֆազին, մյուսը՝ զրոյին, իսկ երրորդը՝ գետնին: Առանց հողանցման կոնտակտի արտադրատեսակները ենթադրում են երկջիլ մալուխի օգտագործում:

    Առանց հողանցման հնարավորության վարդակներ: Այս տեսակների տեղադրումն իրականացվում է էլեկտրամատակարարման ցանցի այն հատվածներում, որտեղ փոփոխական հոսանքի արժեքը չի գերազանցում 16 ամպերը, իսկ մշտականինը՝ 10 ամպերը: Դրանք նախատեսված են ցածր հզորության սարքավորումների սպասարկման համար:

    Նկարում պատկերված են ոչ հողանցմամբ տարբերակները, որոնք խորհուրդ է տրվում երկար օգտագործել միայն նկարում պատկերված պատառաքաղի կլոր ելուստով արտադրատեսակների դեպքում։ Այս մոդելների դեպքում հոսանքի առավելագույն թույլատրելի ուժը 6Ա է: Այս տարբերակներին կոչվում են նաև եվրո-վարդակ:

    Ոչ հողանցմամբ վարդակներ

    Օգտակար խորհուրդ

    Եվրո- վարդակները երկար միացնելու հնարավորություն կա, սակայն խորհուրդ է տրվում դրանք երկար ժամերով չօգտագործել։

    Վարդակների միացման տարածված եղանակները

    Գոյություն ունեն վարդակների միացման մի քանի եղանակ: Լարերի տեղակայումը վարդակի նկատմամբ կարող է իրականացվել բաց և փակ եղանակներով:

    Տեխնոլոգիայի ընտրությունը կախված է մի շարք գործոններից, որոնց թվում են՝

    • միջավայրի քիմիական ակտիվությունը,
    • հրավտանգությունը,
    • օդի խոնավության աստիճանը,
    • փոշոտվածությունը,
    • պայթյունավտանգությունը:

    Լարերի տեղակայումն առաստաղին բաց եղանակով

    Բաց լարերի առավելությունները.

    Թերությունների շարքին է դասվում արդյունքի էսթետիկ չլինելը, քանի որ ձգված լարերն ի վիճակի են փչացնել տարածքի ինտերիերը: Բացի այդ, բաց համակարգը ենթարկվում է արտաքին գործոնների ազդեցությանը: Առկա է լարերը վնասվելու ռիսկ:

    Օգտակար խորհուրդ

    Կողատուփում լարերը տեղադրելով կարելի է ոչ միայն լուծել էսթետիկական խնդիրը, այլև ապահովել էլեկտրալարերի լավագույն պաշտպանություն:

    Ի գիտություն։ Վարդակի տակդիրի համար խորության ձևավորման համար անհրաժեշտ կլինի հորատիչ և հատուկ թագ-տակդիր: Նախապես պատին արվում են նշումները: Գազի սարքավորումները չպետք է մոտ գտնվեն լարերին: Նվազագույն թույլատրելի հեռավորությունը 50 սմ է:

    Ինչպես տեղադրել վարդակը վահանակի մեջ

    Կարևոր է։ Էլեկտրական կցամասերի տեղադրման գործընթացը բաղկացած է մի քանի փուլից: Սկզբի համար հոսանքազրկվում է ցանցը: Դրա համար անհրաժեշտ է անջատել ավտոմատ ապահովիչները, որոնք տեղադրված են բնակարանի հոսանքի մուտքի վրա, կամ էլ ետ պտտեցնել խցանները: Նախքան ներքին վարդակները տեղադրելն անհրաժեշտ է համոզվել, որ ցանցում բացակայում է հոսանքը: Այդ ամենը կարելի է ստուգել ցուցիչով (ինդիկատոր)։

    Ինչպես են տեղադրում վարդակը տարբեր հիմքերի վրա

    Վարդակների մոնտաժ

    Այսպես, եթե վարդակը տեղադրվում է բետոնե հիմքի վրա, ապա դրա համար անհրաժեշտ կլինի պատի մեջ հատուկ ալիք բացել հորատման միջոցով: Այնուհետև անցք է բացվում վարդակի համար, տեղադրվում են լարերը և կատարվում է տակդիրի տեղադրումը մեխանիզմի հետ: Գիպսակարտոնում վարդակի տեղադրումն իրականացվում է նույն հերթականությամբ: Միակ տարբերությունն այն է, որ դա շատ ավելի քիչ ջանքեր է պահանջում: Կավե և փայտե պատերի վրա վարդակի տեղադրումն անհրաժեշտ է կատարել բաց եղանակով: Հակառակ դեպքում շահագործումը կլինի հրավտանգ: Այդպիսի մակերևույթներին կոնստրուկցիան տեղադրվում է տակդիրի հետ միասին:

    Օգտակար խորհուրդ

    Մալուխների անվտանգության համար կարելի է օգտագործել հատուկ պլաստիկ տուփ կամ ճկվող խողովակ:

    Փայտից տների պարագայում դրա կիրառումը ոչ թե ցանկալի է, այլ՝ պարտադիր։

    Ինչպես միացնել երկթև վարդակը. բլոկով արտադրատեսակների տեղադրման խորհուրդներ

    Կրկնակի վարդակների տեղադրման հերթականությունը կախված է դրա կառուցվածքի տեսակից:

    Կարևոր է

    Սնուցող լարերը միացվում են տարբեր հաղորդալարերի թիթեղիկներին: Չի թույլատրվում նույն թիթեղիկին ֆազի և զրոյականի միացումը: Համակարգի հավաքման այսպիսի տարբերակը պոտենցիալ վտանգավոր է:

    Օգտակար խորհուրդ

    Ցանցին երկարացման լար միացնելիս անրաժեշտ է հաշվի առնել, որ դրանցում միաժամանակ պետք չէ միացնել մի քանի շատ հզոր սարքեր, օրինակ՝ տաքացուցիչներ:

    Կարևոր է։ Եթե տվյալ մալուխը նախատեսված չի այդպիսի շահագործման համար, ապա կարճ միացում կամ հրդեհ կարող է առաջանալ:

    Վարդակների բլոկը տեղադրելուց առաջ շատ կարևոր է ճիշտ ընտրել վայրը

    Կարևոր է։ Լոգասենյակում ջրի նվազագույն հեռավորությունը վարդակից պետք է լինի 1մ.: Պետք չէ մոտ տեղադրել սարքավորումը: Այս «սենյակ»-ի համար ավելի լավ է ընտրել խոնավությունից պաշտպանված մոդել:

    Հյուրասենյակում հեռուսատացույցի համար վարդակ տեղադրելիս խորհուրդ է տրվում ըստ ճաշակի դիզանի․ տեղադրել այն մաքսիմալ հատակից մեկ մետր բարձրության վրա։ Ննջարանում հատակից 1.5 մետր բարձրության վրա։ Երկու տեղերում էլ չորս տեղանոց՝ էլեկտրական վարդակ (2 հատ), հեռուստացույցային (1 հատ) և ինտերնետ-վարդակ (1 հատ):

    Վարդակի տեղադրման միջին գինը․ ինչից է այն կախված

    Փորձառու էլեկտրիկը նախքան աշխատանքը սկսելը հաշվի կառնի բոլոր այն գործոնները, որոնք կարող են ազդել արդյունքի և անվտանգության որակի վրա.

    • միացվող էլեկտրական սարքերի ընդհանուր հզորությունը,
    • շինությունում օդի խոնավության աստիճանը,
    • միակցիչի տեսակը, որով համալրված են միացվող սարքերը,
    • ներկառուցված էլեկտրոնային բաղադրիչի օգտագործման անհրաժեշտությունը:

    Մոնտաժի արժեքն ուղղակիորեն կախված է աշխատանքի ընդհանուր ծավալից և բարդությունից։

    Վարդակի տեղադրման աշխատանքի ճշգրիտ արժեքը կախված է բազմաթիվ գործոններից.

    • աշխատանքի ընդհանուր ծավալից և բարդությունից,
    • հիմնանյութից,
    • շենքի շահագործման պայմաններից,
    • վարդակի տեսակից (արտաքին կամ ներկառուցվող) և այլն:

    Կարևոր է

    Բարձրորակ էլեկտրամոնտաժման աշխատանքները ենթադրում են ոչ միայն գրագետ տեղադրում, այլև օգտագործվող սարքավորումների և նյութերի ողջ համալիրի պատասխանատու ընտրություն։

    Տնային ցանցերում հոսանքը փոփոխական է, իսկ լարումը կազմում է 220 վոլտ: Մասնավոր տները սովորաբար սնուցվում են 360Վ եռաֆազ ցանցից:

    Ի գիտություն։ Եռաֆազ հոսանքով տներում վարդակի տեղադրման արժեքն ավելի թանկ է, քան ստանդարտ ցանցում: Բացի այդ, աշխատանքների արժեքը կարող է աճել, եթե վարդակի տեղադրման համար անհրաժեշտ է նոր անցք բացել կամ զգալիորեն մեծացնել հինը:

    Կարևոր է։ Կանոնակարգող փաստաթղթերը սահմանում են վարդակների և անջատիչների տեղադրման բարձրությունը՝ կախված դրանց նշանակությունից: Այսպես, ստանդարտ կանոնակարգերը պահանջում են տեղադրել վարդակը հատակից 40-45սմ և ավել բարձրության վրա, իսկ անջատիչը՝ 80-90սմ:

    Հայաստանյան շուկայում վարդակների գները

    Շուկայում տարածված են գերմանական հումքով հայկական արտադրության վարդակները։ Հանդիպում են նաև չինական, իտալական և իսպանական արտադրության վարդակներ։ Դրանց գները սկսում են 600- 5000 դրամից։ Գնային տատանումը կախված է արտադրող երկրից և նյութի որակից։

    Վարպե՞տ է պետք

    Առաջին հայացքից վարդակի տեղադրումը շատ հեշտ է թվում, սակայն այն ունի իր դժվարությունները։ Պետք է չափազանց ուշադիր լինել:

    Այնուամենայնիվ, եթե որոշակի մտավախություններ ունեք ինքնուրույն աշխատանքը կատարելու հարցում, ապա ավելի լավ է գործը վստահել հմուտ վարպետին, ում կարող եք կանչել Ձեր սմարթֆոնից մի քանի հպումով՝ Varpet հավելվածի օգնությամբ: Այն կարող եք ներբեռնել այստեղից:

    Հոդվածի ամփոփում

    Հողանցմամբ վարդակ
    “Վարդակների մոնտաժի աշխատանքը պետք է սկսել միայն այն դեպքում, երբ բացարձակ համոզված եք, որ ցանցում լարում չկա։ Ավելի լավ է չձեռնարկել սեփական ուժերով էլեկտրական մալուխներին առնչվող աշխատանքներ, եթե համապատասխան գիտելիքների և հմտությունների չեք տիրապետում։”

    Վարդակների մոնտաժի ժամանակ սխալը կարող է պատճառ դառնալ՝կոնտակտների հալեցման, էլեկտրական տեխնիկայի գերտաքացման և հրդեհավտանգ իրավիճակի առաջացման: Մասնագետը կարող է ապահով և ճիշտ ձևով տեղադրել վարդակը: Այդ ծառայության արժեքն այնքան էլ բարձր չէ, ուստի չարժե ռիսկի դիմել:

    Մոնտաժի արժեքն ուղղակիորեն կախված է աշխատանքի ընդհանուր ծավալից և բարդությունից։ Վարդակի տեղադրման աշխատանքի ճշգրիտ արժեքը կախված է բազմաթիվ գործոններից՝ աշխատանքի ընդհանուր ծավալից և բարդությունից, հիմնանյութից, շենքի շահագործման պայմաններից և վարդակի տեսակից։

    Կարևոր է ոչ միայն վարդակի գրագետ տեղադրումը, այլև օգտագործվող սարքավորումների և նյութերի ողջ համալիրի պատասխանատու ընտրությունը։

    Եռաֆազ հոսանքով տներում վարդակի տեղադրման արժեքն ավելի թանկ է, քան ստանդարտ ցանցում: Բացի այդ, աշխատանքի արժեքը կարող է աճել, եթե վարդակի տեղադրման համար անհրաժեշտ է նոր անցք բացել կամ զգալիորեն մեծացնել հինը:

    Կարևոր է։ Կանոնակարգող փաստաթղթերը սահմանում են վարդակների և անջատիչների տեղադրման բարձրությունը: Այսպես, ստանդարտ կանոնակարգերը պահանջում են տեղադրել վարդակը հատակից 40-45սմ և ավել բարձրության վրա, իսկ անջատիչը՝ 80-90սմ:

    Պետք է ուշադիր լինել։ Արդյոք հոսանքի լարը համապատասխանում է տվյալ վարդակին, դրա հզորությանը, թե՝ ոչ: Արդյոք որևէ սարքավորման լարը վարդակին միացնելուց հետո անմիջապես կախվում է, թե՝ ոչ: Կարևոր է: Դեպի ներքև նայող լարը ավելի երկար կարող է ծառայել: Անգամ երկարաժամկետ օգտագործման դեպքում ծանրությունից լարը չի ճկվի կամ չի վնասվի:

    Վարդակ-անջատիչն անհրաժեշտ է տեղադրել դռան կողքը, սակայն 15-20 սմ հեռավորության վրա։ Այդ վայրը շատ հարմար է, քանի որ սենյակ մտնելիս այն անմիջապես ձեռքի տակ է: Վարդակ- անջատիչները խորհուրդ է տրվում տեղադրել լույսերով, դրանք ոչ միայն գեղեցիկ են, այլ նաև գիշերային ժամերին հարմարավետ են միացման համար։

    Հողանցմամբ վարդակներ: էլեկտրական վառարանների, պոմպերի, լվացքի մեքենաների, ինչպես նաև աման լվացող մեքենաների սպասարկման համար խորհուրդ է տրվում կիրառել հողանցումով վարդակներ, մինչ այդ անհրաժեշտ է համապատասխան կետերում պատրաստել հողանցումով անցկացված լարերը։ Օգտակար խորհուրդ: Հողանցմամբ վարդակի միացման համար անհրաժեշտ է երեք ջլանի մալուխ: Դրանցից մեկը միանում է ֆազին, մյուսը՝ զրոյին, իսկ երրորդը՝ գետնին: Առանց հողանցման կոնտակտի արտադրատեսակները ենթադրում են երկջիլ մալուխի օգտագործում:

    Առանց հողանցման հնարավորության վարդակներ: Դրանք նախատեսված են ցածր հզորության սարքավորումների սպասարկման համար: Այս մոդելների դեպքում հոսանքի առավելագույն թույլատրելի ուժը 6Ա է: Այս տարբերակներին կոչվում են նաև եվրո-վարդակ: Կարևոր է: Եվրո- վարդակները երկար միացնելու հնարավորություն կա, սակայն խորհուրդ է տրվում դրանք երկար ժամերով չօգտագործել։

    Գոյություն ունեն վարդակների միացման մի քանի եղանակ: Լարերի տեղակայումը վարդակի նկատմամբ կարող է իրականացվել բաց և փակ եղանակներով: Տեխնոլոգիայի ընտրությունը կախված է մի շարք գործոններից, որոնց թվում են՝ միջավայրի քիմիական ակտիվությունը, հրավտանգությունը, օդի խոնավության աստիճանը, փոշոտվածությունը և պայթյունավտանգությունը:

    Էլեկտրական կցամասերի տեղադրման գործընթացը բաղկացած է մի քանի փուլից: Սկզբի համար հոսանքազրկվում է ցանցը: Դրա համար անհրաժեշտ է անջատել ավտոմատ ապահովիչները, որոնք տեղադրված են բնակարանի հոսանքի մուտքի վրա, կամ էլ ետ պտտեցնել խցանները: Նախքան ներքին վարդակները տեղադրելն անհրաժեշտ է համոզվել, որ ցանցում բացակայում է հոսանքը: Այդ ամենը կարելի է ստուգել ցուցիչով (ինդիկատոր)։

    Մալուխների անվտանգության համար կարելի է օգտագործել հատուկ պլաստիկ տուփ կամ ճկվող խողովակ: Փայտից տների պարագայում դրա կիրառումը ոչ թե ցանկալի է, այլ՝ պարտադիր։

    Ցանցին երկարացման լար միացնելիս անրաժեշտ է հաշվի առնել, որ դրանցում միաժամանակ պետք չէ միացնել մի քանի շատ հզոր սարքեր, օրինակ՝ տաքացուցիչներ: Կարևոր է։ Եթե տվյալ մալուխը նախատեսված չի այդպիսի շահագործման համար, ապա կարճ միացում կամ հրդեհ կարող է առաջանալ:

    Հայաստանյան շուկայում վարդակների գները։ Շուկայում տարածված են գերմանական հումքով հայկական արտադրության վարդակները։ Հանդիպում են նաև չինական, իտալական, նաև իսպանական արտադրության վարդակներ։ Դրանց գները սկսում են 600- 5000 դրամից։ Գնային տատանումը կախված է արտադրող երկրից և նյութի որակից։

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020