Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Ուզո՞ւմ եք վաննա ընտրել. չգիտեք ինչպես ընտրություն կատարել
    07 Օգոստոսի 2020

    Ուզո՞ւմ եք վաննա ընտրել. չգիտեք ինչպես ընտրություն կատարել

    By VarpetԼոգարան
    Ուզո՞ւմ եք վաննա ընտրել. չգիտեք ինչպես ընտրություն կատարել

    Լոգասենյակը վերանորոգելիս շատերը հին սանտեխնիկան նորով են փոխարինում: Մինչդեռ վաննա ընտրելու հարցում երբեմն տարակուսում են: Այսօր, սակայն, օրեցօր շուկայում նոր և հետաքրքիր առաջարկներ են հայտնվում: Գնորդներն այժմ ընտրության լայն հնարավորություններ ունեն։

    Դե ինչ, Դուք նույնպես ուզո՞ւմ եք վաննա գնել: Չգիտեք ինչպես ընտրել հարմար տարբերակ հենց Ձեր լոգասենյակի համար: Ինչին է պետք ուշադրություն դարձնել։ Ինչպես ստուգել որակը կամ այլ նմանատիպ հարցեր ունեք: Հոգ չէ:

    Մենք կպատմենք Ձեզ այդ ամենի մասին։ Կօգնենք հասկանալ. ինչին է պետք ուշադրություն դարձնել: Այսպես, հոդվածը կարդալիս Դուք կտեղեկանաք, թե ինչ տեսակի վաննաներ կան, և, թե ինչ տարբերություններ ունեն դրանք։ Կկարողանաք ինքնուրույն ստուգել որակյալ է տվյալ ապրանքը, թե՝ ոչ։ Կծանոթանաք ժամանակակից սանտեխնիկայի շուկայում առաջարկվող գունավոր վաննաներին. ինչ ազդեցություն ունեն գույները լոգարանում ու ինչն է պետք հաշվի առնել: Բացի այդ, Ձեզ կպատմենք նաև հայաստանյան շուկայում առաջարկվող վաննաների տեսականու ու գների մասին, և, թե ինչից կախված այն կարող է բարձրանալ։

    Ի դեպ, Varpet-ի օգտատե՞ր եք. հոդվածում կարող եք ծանոթանալ նաև մեր գործընկերոջ կողմից Varpet հավելվածի օգտատերերին տրամադրած զեղչի մասին: Հետաքրքրեց: Ուրեմն, շարժվենք առաջ:

    Վաննա գնելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ պարամետրերին.

    • պատրաստման նյութը/ նյութերը
    • չափ
    • ձև
    • նրբերանգ(եթե գունավոր մոդել է) Վաննաների համար առաջարկվող նյութերն են՝ ակրիլը, չուգունը, պողպատը, քարը, ապակին և փայտը։ Հայաստանյան շուկայում, սակայն, հիմնականում տարածված են ակրիլային վաննաները։ Այդ տարբերակներին մեր երկրում բաժին է ընկնում սանտեխնիկայի շուկայում վաճառքի 99% -ը: Ի դեպ,դրանք տարածված լինելուց բացի նաև ավելի մատչելի են: Ակրիլային վաննաներ. ինչին ուշադրություն դարձնել Ի գիտություն։ Ակրիլային վաննաները թեթև քաշ ունեն, որը տատանվում է 15-ից մինչև 25կգ։ Ակրիլից վաննաները լինում են էժան և թանկ: Էժան տարբերակները, որպես կանոն, պատրաստված են արտամղված ակրիլից: Այս տարբերակներն իրենց ձևը լավ չեն պահպանում: Տեղադրման ժամանակ մետաղից կամ տախտակից հիմնակմախք է անհրաժեշտ: Թանկ տարբերակները պատրաստված են ձուլածո ակրիլից: Դրանք իրենց ձևը լավ են պահպանում: Այն կարելի է ամրացնել ստանդարտ տոտիկներով: Ի դեպ, ձուլածո ակրիլը ուշ է վնասվում: Օգտակար տեղեկություն։ Ժամանակակից ակրիլային վաննաները կարող են ստանալ ցանկացած ձև, ինչով ո՛չ չուգունե, ո՛չ պողպատե մոդելները չեն կարող պարծենալ: Ակրիլից պատրաստված վաննաների առավելությունները.
    • ակրիլից վաննաները թեթև են՝ 15-30 կգ,
    • կարելի է ցանկացած ձև տալ. պետք է, սակայն, հաշվի առնել. որքան որակյալ է ակրիլը, այնքան դժվար է ձև տալը,
    • վաննայի գույնը կարելի է ինտերիերին հարմարեցնել,
    • նյութը հարթ է, բայց սղլիկ չէ,
    • ակրիլը չուգունի պես՝ ջրի ձայնը կլանում է: Ուշադրություն: Այս տարբերակն իր թերություններն ունի. տաք ջրի հետ երկար շփումից, ժամանակի ընթացքում միկրոճաքեր են առաջանում: Բացի այդ, ակրիլից վաննաները շուտ են քերծվում, մաքրող միջոցներով մաքրելիս մակերևույթը վնասվում է: Եթե լոգարանը շատ կեղտոտ է, ապա լավ կլինի սպիրտով մաքրել: Շատ հաճախ պատերը բարակ են լինում, ինչի հետևանքով ճկվում են, և կարող են հատակը վնասել: Օգտակար խորհուրդ: Որակյալ ակրիլը միատոն է լինում՝առանց դեղին լաքաների և կտրուկ հոտի: Պատերի հաստությունը նվազագույնը 4 մմ պետք է լինի, իսկ հատակը հարթ է և հավասար: Ակրիլային վաննա ընտրելիս, ուշադրություն դարձրեք, որ պատերն ու հատակը Ձեր քաշից չճկվեն: Կարևոր է: Հիշեք, լավ որակի լոգարանները թանկ են, բայց անհամեմատ երկար կծառայեն: Ակրիլի դեպքում՝ամեն ինչ կախված է մոդելի ընտրությունից: Ինչպես հասկանալ որակյալ է արտադրանքը, թե՝ ոչ… Ժամանակակից սանտեխնիկայի շուկան առաջարկում է վաննաների բավականին լայն տեսականի: Ուշադրություն։ Կոնստրուկցիա ընտրելիս մասնագետները խորհուրդ են տալիս դիտարկել ապրանքի եզրաշերտը։ Այստեղ կարևոր նրբություն կա: Հաճախորդին մոլորության մեջ գցելու համար որոշ անազնիվ արտադրողներ հաճախ լցոնում են եզրաշերտերը ավելի շատ, քան բուն մոդելը: Ինչպես ստուգել՝
    • Պետք է սեղմել վաննայի գավաթի ներքևի մասը: Եթե կոնստրուկցիան պատրաստված է բոլոր կանոններով, ապա այն չի ճկվի:
    • Ստուգման համար ևս մեկ եղանակ կա՝ լուսավորել ներքևի մասը լապտերով: Եթե լույսը տեսանելի է վաննայի ներքևի մասը թափանցելով, նշանակում է, որ ամրապնդման հաստությունը քիչ է, քան անհրաժեշտ է: Հետևաբար նման արտադրանքը վատ որակի է: Չուգունե վաննաներ. ինչ առանձնահատկություններ ունեն Կարևոր է: Չուգունը ուշ է տաքանում, բայց երկար ժամանակ ջուրը չուգունե վաննայի մեջ չի սառչում: Սանտեխնիկայի հայաստանյան շուկայում չուգուն(թուջե) արտադրատեսակների ընտրությունը մեծ չէ։ Այս կոնստրուկցիաները ոչ վաղ անցյալում մեծ ժողովրդականություն էին վայելում: Այժմ, սակայն, չուգունե մոդելները տեղափոխվել են շքեղության դաս: Այս նյութից պատրաստված գունավոր արտադրատեսակների գները բավականին բարձր են, քանի որ հաճախ նման վաննաները հավաքվում են ձեռքով: Չուգունե վաննաների էմալը դժվար է վնասվում, իսկ մաքրելիս դժվարություն չի առաջացնում: Սովետական հին չուգունե վաննաները 150-200 կգ էին կշռում, իսկ նոր արտադրվողների տարբերակները՝ 70- 100 կգ: Չուգունե վաննաները ուղղանկյունաձև են լինում: Եթե Ձեզ համար ձևը նշանակություն չունի, ապա առանց որևէ կասկածի, չուգունե վաննա ընտրեք: Կարևոր է: Չուգունից պատրաստված վաննաները շատ դիմացկուն են և հուսալի: Դրանք Ձեզ երկար կծառայեն: Պողպատե վաննաներ. ինչո՞վ են այս մոդելներն առանձնանում Պողպատե վաննաները բավական էժան են: Այս տեսակի վաննաները, չուգունե վաննաների համեմատ, տարբեր ձևերի են լինում, քաշն էլ անհամեմատ ավելի թեթև է՝մոտ 30 կգ: Կարևոր է: Գլխավոր թերությունն այն է, որ պողպատը լավ ձայնարտադրություն ունի: Նման տեսակի վաննա ընտրելիս, նշանակում է՝ ջուրը բացելուց, ձայնն ամբողջ բնակարանով մեկ կտարածվի: Իհարկե, կարող եք վաննայի հատակին մոնտաժային փրփուր քսել, որպեսզի ձայնամեկուսացում լինի, սակայն այդ խնդիրն ամբողջովին լուծել չի հաջողվի: Բացի այդ, հարկ է նշել, որ պողպատը տաքությունը լավ չի պահում, հետևաբար ջուրը շուտ կսառչի: Մասնագետների խոսքով՝ պողպատե վաննաների թերություններից է նաև ցածր դիմացկունությունը: Օգտակար խորհուրդ: Պողպատե տարբերակներ գնելու փոխարեն ավելի լավ է չուգունե կամ ակրիլային վաննաներ ընտրել: Չուգունե վաննաները բարդ են տեղադրվում, բայց երկար կծառայեն, իսկ ակրիլի դեպքում՝ամեն ինչ կախված է մոդելի ընտրությունից: Հետաքրիքր է։ Ապակուց, փայտից և քարից պատրաստված նմուշները բացառիկ մոդելներ են, որոնցով հետաքրքրված են հիմնականում հարուստ գնորդները։ Նմանատիպ մեկ վաննայի գինը կարող է կազմել տասնյակ հազար դոլար կամ եվրո: Հայաստանյան շուկայում նման վաննաներ գրեթե չեն հանդիպում։ Չափերն ու ձևերը Կարևոր է։ Ապրանքն ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տանտերերի կառուցվածքին և նախապատվություններին՝ մոդելի համապատասխանող տարբերակն ընտրելու համար: Վաննայի օպտիմալ լայնությունը 75-80 սմ է, սակայն այս պարամետրի ընտրությունը կախված է հավաքածուից: Ժամանակակից արտադրողներն առաջարկում են ձևերի բազմազանություն՝

    Ինչ վերաբերում է արտադրանքի երկարությանը, ապա հնարավոր է գտնել հետևյալ չափերը`120, 130, 140, 150, 160, 170, 180, 190, 200 սմ: Սա երաշխավորում է, որ յուրաքանչյուր գնորդ կկարողանա ընտրել իր սանհանգույցի համար կատարյալ տարբերակ: Վաննայի առավել հարմար բարձրությունը հատակի մակերեսից 70 սմ է: Սա հնարավորություն է տալիս օգտվել ապրանքից ոչ միայն մեծահասակներին, այլև՝ երեխաներին: Կոնստրուկցիաների խորությունը պետք է լինի մոտավորապես 60 սմ: Դա բավական է, որպեսզի ջուրը լիովին ծածկի վաննայում պառկած մարդու մարմինը:

    Վաննայի գույնը. չեզոք նրբերանգ, թե՞ գունավոր…

    Այժմ սանտեխնիկայի վաճառակետերում կարելի է հանդիպել ոչ միայն տարբեր նյութերից պատրաստված արտադրանքներ, այլև վաննաների տարատեսակ գունային առաջարկներ:

    Չեզոք նրբերանգ

    Ամենապարզ տարբերակը սպիտակ սանտեխնիկայի կամ չեզոք նրբերանգների ընտրությունն է: Այս դեպքում իհարկե էքսկլյուզիվություն պետք չէ ակնկալել: Այդուամենայնիվ, նման արտադրանքը կարելի է հեշտությամբ տեղադրել ցանկացած ինտերիերում:

    Հետաքրքիր տեղեկություն։ Գնորդներն ավելի հաճախ գերադասում են ճերմակ դասական մոդելները: Ճերմակ գույնի համադրությունը (լոգնոցի, լվացարանի և զուգարանակոնքի) մշտապես մաքրության և կարգուկանոնի էտալոնն է համարվում:

    Գունավոր մոդելներ

    Գունավոր մոդելներ
    “Այս տարբերակները վերջերս են հայտնվել սանտեխնիկայի շուկայում: Գունավոր սանտեխնիկան լոգասենյակին յուրօրինակ տեսք և տրամադրություն կհաղորդի: Անկրկնելի դիզայն եք ուզում ունենալ, գունավոր մոդելները կօգնեն Ձեզ այդ հարցում:”

    Interesting

    Սանտեխնիկայի գունավոր հավաքածուի առկայությունը ենթադրում է պատերի և հատակի հասարակ ձևավորում: Հակառակ դեպքում լոգասենյակը կարող է ստանալ պայծառ, բայց անճաշակ տեսք:

    Կարևոր է։ Գունավոր մոդելներ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել սենյակի չափերը։ Մուգ ու սառը նրբերանգները տեսողականորեն մեծացնում են սենյակը, իսկ տաք և արևոտ գույները, ընդհակառակը, փոքրացնում են այն: Կարևոր է նաև, որպեսզի ընտրված հավաքածուն միավորվի մեկ ոճով, դիզայնով, նաև գույնով:

    Գունավոր հավաքածու ընտրելիս պետք է հաշվի առնել.

    Լոգասենյակի համար գունավոր կոնստրուկցիաներ գնելիս պետք է հաշվի առնել սեփականատերերի կողմից գունային ընկալման առանձնահատկություններն ու նրբությունները:

    Կարևոր է

    Գույները տարբեր ազդեցություններ ունեն: Կոնստրուկցիաների ճիշտ ընտրված գույնը կարող է վերականգնել էներգետիկ հավասարակշռությունն ու ներդաշնակեցնել սեփականատիրոջ հոգեհուզական վիճակը:

    Ինչպես են ազդում գույները՝

    1. Կարմիր գույնն ապահովում է անվտանգության և պաշտպանվածության զգացում: Այս գույնի սանտեխնիկան լավագույնս համապատասխանում է այն մարդկանց, ովքեր սիրում են տաք լոգանք ընդունելիս մտածել լռության մեջ՝ տքնաջան աշխատանքային օրվա ավարտից հետո: Բացի այդ, կարմիր երանգները խթանում են մարսողական համակարգի աշխատանքը: 2. Նարնջագույն սանտեխնիկան օգնում է հանգստանալ և ուշադրությունը կենտրոնացնել: Հարմար է նրանց համար, ում բնորոշ են հաճախակի տրամադրության վայրիվերումները և ուժգին ապրումները: 3. Լոգասենյակի ձևավորման համար դեղին գույնը նպաստում է վերականգնել լավ տրամադրությունը և ազատվել բացասական էներգիայից: 4. Կանաչ նրբերանգները (օրինակ, լոգասենյակի գունավոր սալիկների տեսքով) կօգնեն ձերբազատվել անքնությունից, ինչպես նաև հանգստանալ և ակտիվացնել մարդու օրգանիզմի ինքնավերականգնումը: Ի դեպ, կանաչ նրբերանգները խթանում են մարդու օրգանիզմի ինքնավերականգնմանը: 5. Կապույտ գույնը հանգստացնող ազդեցություն ունի, այն կարգավորում է մտքերն ու զգացմունքները: Կապույտի նրբերանգներն ակտիվացնում են օրգանիզմը, տալիս կենսական էներգիայի հոսք: Այդպիսի գունավոր պողպատե վաննաները կօգնեն առավոտյան թարմանալ: 6. Մանուշակագույն գույնը խորհուրդ է տրվում «արտույտներին», ովքեր սիրում են արթնանալ արևածագին: Հենց նրանց են համապատասխանում լոգասենյակի մանուշակագույն լվացարանները: 7. Լոգասենյակում բեժ գույնը կլցնի տարածքը ջերմությամբ և հարմարավետությամբ: Այս երանգներով ինտերիերի ձևավորումը ստեղծում է ռոմանտիկ մթնոլորտ: 8. Սևը ուժի և կենտրոնացվածության գույնն է: Սև վաննան ոճի և դրա տիրոջ գերազանց ճաշակի ցուցանիշն է: Ներդաշնակ լուսավորություն ընտրելու դեպքում, այս սանտեխնիկան շատ նորաոճ և ժամանակակից տեսք կունենա:

    Օգտակար խորհուրդ

    Լոգասենյակի համար գունավոր կոնստրուկցիա գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել լուսավորությանը։ Հաճախ գունավոր սանտեխնիկայի համար օգտագործվում է չեզոք գույնի լուսավորություն:

    Ի գիտություն: Միագույն պատրաստված լոգնոցի, զուգարանակոնքի, լվացարանի և սանհանգույցի այլ դետալների համադրությունը ոչ միայն շինությանը կհաղորդի անկրկնելի հմայք, այլ նաև թույլ կտա այն վիզուալ ընդարձակել:

    Հայաստանյան շուկայում առկա վաննաների գները հետևյալն են.

    Հայաստանյան շուկայում այժմ առկա են հիմնականում ոչ թե գունավոր, այլ սպիտակ վաննաներ։ Հիմնականում վաճառվում են վաննաների հետևյալ տարբերակները՝ չինական արտադրության ակրիլային տարբերակ՝ սկսած 90- 200 հազ. դրամից (կախված չափերից և որակից), չուգունե տարբերակ՝ սկսած 400 հազ. դրամից: ֆրանսիական արտադրության ակրիլային տարբերակ՝ սկսած 167 հազ. դրամից: լեհական արտադրության ակրիլային տարբերակ՝ սկսած 260 հազ. դրամից:

    Ի գիտություն։ Վաննաների գները կարող են բարձրանալ կախված հավելյալ ֆունկցիաներից, ինչպիսիք են օրինակ՝ հիդրոմերսումը կամ յուրօրինակ լուսավորումը:

    Ի դեպ, հոգեբանները պնդում են, որ հիդրոմերսումը հզոր հակասթրեսային մեթոդ է:

    Որոշեցիք վաննա գնել կամ Ձեր ունեցած տարբերակը փոխել.

    Մենք կօգնենք Ձեզ:

    Վաննաների տեղադրում, ապամոնտաժում, փոխարինում, խցանման բացում. Այս բոլոր ծառայությունները կարող եք վստահել հմուտ վարպետներին։ Պարզապես ընտրեք անհրաժեշտ ծառայությունը՝ Varpet հավելվածի միջոցով և ամրագրեք Ձեզ անհրաժեշտ աշխատանքների պատվերը՝ այստեղից

    Հոդվածի ամփոփում

    Վաննայի ճերմակ դասական մոդելներ
    “Վաննա գնելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ պարամետրերին՝ պատրաստման նյութը, չափ, ձև, նրբերանգ(եթե գունավոր մոդել է)։”

    Վաննաների համար առաջարկվող նյութերն են՝ ակրիլը, չուգունը, պողպատը, քարը, ապակին և փայտը։ Հայաստանյան շուկայում հիմնականում տարածված են ակրիլային վաննաները։ Հենց այդ տարբերակներին է բաժին է ընկնում մեր երկրում սանտեխնիկայի շուկայում վաճառքի 99% -ը:

    Ակրիլային վաննաներ. այս տեսակի վաննաները լինում են էժան և թանկ։ Ակրիլային վաննաներին կարելի է ցանկացած ձև տալ։ Պետք է հաշվի առնել. որքան որակյալ է ակրիլը, այնքան դժվար է ձև տալը։ Կարևոր է. ակրիլի դեպքում՝ամեն ինչ կախված է մոդելի ընտրությունից:

    Ակրիլային վաննաներ ընտրելիս, ուշադրություն դարձրեք, որ պատերն ու հատակը Ձեր քաշից չճկվեն: Որակյալ ակրիլը միատոն է լինում՝ առանց դեղին լաքաների և կտրուկ հոտի: Պատերի հաստությունը նվազագույնը 4 մմ պետք է լինի, իսկ հատակը հարթ է և հավասար: Կարևոր է. ակրիլից վաննաներ գնելիս, պետք է հիշել, որ լավ որակի լոգարանները թանկ են, բայց կծառայեն Ձեզ երկար տարիներ:

    Չուգունե վաննաներ. սանտեխնիկայի հայաստանյան շուկայում չուգունե արտադրատեսակների ընտրությունը մեծ չէ։ Հարկ է նշել, որ այս կոնստրուկցիաները ոչ վաղ անցյալում մեծ ժողովրդականություն էին վայելում: Այժմ, սակայն, չուգունե մոդելները տեղափոխվել են շքեղության դաս:

    Կարևոր է. չուգունը ուշ է տաքանում, բայց ջուրը այդտեղ երկար ժամանակ չի սառչում: Այս տեսակի վաննաները բավականին ծանր են, սովետական հին չուգունե վաննաները 150-200 կգ են, իսկ նոր արտադրվողները՝ 70- 100 կգ: Չուգունե վաննաները ուղղանկյունաձև են լինում: Եթե Ձեզ համար ձևը նշանակություն չունի, ապա առանց որևէ կասկածի, չուգունե վաննա ընտրեք: Դրանք շատ դիմացկուն են և հուսալի. երկար կծառայեն:

    Պողպատե վաննաներ. այս տարբերակները բավական էժան են: Այս տեսակի վաննաները, չուգունե վաննաների համեմատ, տարբեր ձևերի են լինում, իսկ քաշն էլ անհամեմատ թեթև է՝մոտ 30 կգ: Կարևոր է. գլխավոր թերությունն այն է, որ պողպատը լավ ձայնարտադրություն ունի: Նման տեսակի վաննա ընտրելիս, նշանակում է, որ ջուրը բացելուց, ձայնն ամբողջ բնակարանով մեկ կտարածվի: Իհարկե, կարող եք վաննայի հատակին մոնտաժային փրփուր քսել, որպեսզի ձայնամեկուսացում լինի, սակայն այդ խնդիրն ամբողջովին լուծել չի հաջողվի: Բացի այդ, հարկ է նշել, որ պողպատը տաքությունը լավ չի պահում, հետևաբար ջուրը շուտ կսառչի:

    Օգտակար խորհուրդ

    Պողպատե տարբերակներ գնելու փոխարեն ավելի լավ է չուգունե կամ ակրիլային վաննաներ ընտրել: Չուգունե վաննաները բարդ են տեղադրվում, բայց երկար կծառայեն, իսկ ակրիլի դեպքում՝ամեն ինչ կախված է մոդելի ընտրությունից:

    Հետաքրիքր է։ Ապակուց, փայտից և քարից պատրաստված նմուշները բացառիկ մոդելներ են, որոնցով հետաքրքրված են հիմնականում հարուստ գնորդները։ Նմանատիպ մեկ վաննայի գինը կարող է կազմել տասնյակ հազար դոլար կամ եվրո: Հայաստանյան շուկայում նման վաննաներ գրեթե չեն հանդիպում։

    Վաննայի գույնը. Անձի տրամադրության և լոգասենյակում մթնոլորտի ձևավորման վրա գույները տարբեր ազդեցություններ ունեն (գույների նշանակությունը ներկայացված է մի քանի պարբերություն վերև):

    Գնորդներն ավելի հաճախ գերադասում են ճերմակ դասական մոդելները: Ճերմակ գույնի համադրությունը (լոգնոցի, լվացարանի և զուգարանակոնքի) մշտապես մաքրության և կարգուկանոնի էտալոնն է համարվում: Իհարկե այս դեպքում էքսկլյուզիվություն պետք չէ ակնկալել: Այդուամենայնիվ, նման արտադրանքը կարելի է հեշտությամբ տեղադրել ցանկացած ինտերիերում:

    Գունավոր մոդելները վերջերս են հայտնվել սանտեխնիկայի շուկայում: Դրանք լոգասենյակին յուրօրինակ տեսք և տրամադրություն են հաղորդում: Կարևոր է. գունավոր մոդելներ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել սենյակի չափերը։ Մուգ ու սառը նրբերանգները տեսողականորեն մեծացնում են սենյակը, իսկ տաք և արևոտ գույները, ընդհակառակը, փոքրացնում են այն: Նախընտրելի է, որպեսզի ընտրված հավաքածուն միավորվի մեկ ոճով, դիզայնով, նաև գույնով:

    Օգտակար խորհուրդ

    Սանտեխնիկայի գունավոր հավաքածուի առկայությունը ենթադրում է պատերի և հատակի հասարակ ձևավորում: Հակառակ դեպքում լոգասենյակը կարող է լինել պայծառ, բայց՝ անճաշակ:

    Հայաստանյան շուկայում առկա վաննաների գները հետևյալ են։ Հայաստանյան շուկայում հիմնականում առկա են ոչ թե գունավոր, այլ սպիտակ վաննաներ։ Վաճառքում կան չինական արտադրության ակրիլային տարբերակ՝ սկսած 90- 200 հազ. դրամից (կախված չափերից և որակից), չուգունե տարբերակ՝ սկսած 400 հազ. դրամից: Ֆրանսիական արտադրության ակրիլային տարբերակ՝ սկսած 167 հազ. դրամից, լեհական արտադրության ակրիլային տարբերակ՝ սկսած 260 հազ. դրամից:

    #վաննա#ակրիլային վաննաներ#չուգունե վաննաներ#ինչ առանձնահատկություններ ունեն աննաները#պողպատե վաննաներ#վաննայի գույնը#վաննայի տեղադրում#vanna#inchpisi vanna yntrel#chugune vanna#akrilayin vanna#inch arandznahatkutyun unen vannanery

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020
  • ստանդարտ ուղղանկյունաձև,
  • մեծ շրջանաձև,
  • կոմպակտ տեղադրվող և էկոնոմ անկյունաձև,
  • դիզայներական առանձին տեղակայվող: