Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Փափուկ կահույքի քիմ մաքրում
    13 Հունվարի 2021

    Փափուկ կահույքի քիմ մաքրում

    By VarpetՔիմ մաքրում
    Փափուկ կահույքի քիմ մաքրում

    Փափուկ կահույք գնելիս մենք բոլորս էլ սպասում ենք, որ այն մեզ հնարավորինս երկար ու հուսալի կծառայի՝ ամբողջացնելով մեր տան կամ բնակարանի գեղեցիկ ինտերիերային տեսքը։ Որակյալ կահույքն, իհարկե, երկար ծառայում է ոչ միայն արտադրական բարձր ստանդարտներին համապատասխանելու պատճառով, այլև վերջինիս խնամքն ու մաքրումը գրագետ ու ժամանակին իրականցնելու արդյունքում։ Փափուկ կահույքի ռեգուլյալ մաքրումն ու խնամքը կանխում են մեր սիրելի բազմոց-բազկաթոռների արտաքին շերտի ժամանակից շուտ մաշումը ու երկար պահում վերջիններիս ներկայանալի տեսքը։ Գրագետ ու ճիշտ խնամքի տակ, մենք իհարկե ի նկատի ունենք պրոֆեսիոնալ քիմմաքրումը, քանի որ դժվարանցանելի բծերի վերջնական ու որակյալ մաքրում կարող են ապահովել մասնագետներն ու հատուկ տեխնոլոգիաները․ շուկայում առկա կենցաղային քիմիան (Fairy, Vanish և այլն) չի կարող ապահովել գերազանց արդյունք։ Ցավոք նման միջոցներով ինքնուրույն մաքրումը հաճախ ոչ միայն չի ապահովում փափուկ կահույքի պատշաճ մաքրումն, այլև փչացնում է այն՝ հաճախ ունենալով անդառնալի հետևանքաներ։

    Եթե չեք ցանկանում ժամանակից շուտ աղբավայր ուղարկել սիրելի բազմոցն, ապա երբեք մի փորձեք սեփական ուժերով տնային պայմաններում հեռացնել արյան, մեզի, տնային կենդանիների, եղունգի լաքի կամ այլ դժվարանցանելի հետքերը։

    Փափուկ կահույքի քիմմաքրման տեսակները

    Պրոֆեսիոնալ քլինինգային ընկերությունները տնական մեթոդներով աշխատող սիրողականներից մի քանի առումներով են տարբերվում։ Առաջինն, իհարկե, պրոֆեսիոնալ անձնակազմն է, որ յուրաքանչյուր խնդրին անհատական մոտեցում է ցուցաբերում․ կարող է ճշգրիտ որոշել մաքրման միջոցը կամ միջոցների համադրությունը՝ այս կամ այն տեսակի աղտոտվածության ու մակերևույթի համար։

    Երկրորդ կարևոր հանգամանքը տեխնիկական զինվածությունն է․մասնագիտացված ընկերություններն ունեն տեխնիկական և միջոցների լայն փաթեթ և չեն սահմանափակվում էժանագին ստանդարտ միջոցներով։

    Ընդհանուր առմամբ, մասնագետները փափուկ կահույքի մաքրման երեք հիմնական եղանակ են առանձնացնում՝ չոր, խոնավ և շոգեմաքրման։

    Չոր մաքրում

    Այս եղանակը կիրառելի է մակերևույթների մեծ մասի համար։ Չնայած իր արդյունավետությանը՝ չոր մաքրումը արդյունքով զիջում է թաց մաքրմանը, որի ժամանակ ակտիվ և քիմիապես ավելի ագրեսիվ նյութեր են կիրառվում՝ ապահովելով խորը թափանցումն ու կեղտաբծերի հիմնովին մաքրումը։

    Չնայած դրան՝ չոր մաքրումը նույնպես ունի իր կիրառման սպեկտրը։ Ոչ խորը աղտոտվածությունների դեպքում կիրառվող այս մեթոդի ընթացքում մաքրվող մակերեսը փոշեկուլվում է, այնուհետև հատուկ սորբենտները կամ փոշիները տարածվում են մաքրվող մակերևույթին և մնում որոշ ժամանակ։ Չոր մաքրման պրոցեսն ավարվում է փոշեկուլով մաքրող միջոցն ու կեղտը հեռացնելով։ Չոր մաքրումից հետո հնարավոր է մաքրող միջոցի պինդ մասնիկներ մնան կահույքի մակերևույթին։

    Բազմոցի մաքրություն

    Խոնավ մաքրում

    Խոնավ կամ թաց մաքրումը դասական ու ամենատարածված մաքրման տեսակն է: Վիճակագրորեն սա ամենակիրառելի ու արդյունավետ մաքրման եղանակն է, որի կիրառմամբ հնարավոր է մաքրել կեղտաբծերի մինչև 99% -ը: Այստեղ, իհարկե, նույնպես նրբություններ կան։ Օրինակ՝ կտորե և կաշվե մակերևույթները միևնույն ագրեսիվ քիմիական նյութերով կամ կոնցենտրացիաներով չեն մաքրվում։ Միայն մասնագետները կարող են ընտրել ճիշտ նյութ կամ նյութերի համադրություն՝ ըստ մակերևութի և աղտոտվածության աստիճանի։

    Շոգեմաքրում

    Գոլորշիով կամ շոգեմաքրումը կատարվում է շոգեգեներացուցիչ սարքերով։ Մարքման ողջ պրոցեսը մի քանի փուլով է ընթանում։ Նախ մաքրվող մակերևույթը փոշեկլվում է, հետո հատուկ աղտահանիչ միջոցներով մշակվում են կեղտաբծերը։ Վերջին փուլում շոգեգեներացուցիչ սարքով շոգեմամաքրում է իրականցվում՝ հատուկ միջոցով և կոնցենտրացիայով՝ ըստ մարքման մակերևույթի։ Այս միջոցն, օրինակ, համարվում է ավելի արդյունավետ, քան չոր մաքրումը։

    Գոլորշիով քիմմաքրում

    Փափուկ կահույքը մաքրող կենցաղային քիմիական նյութեր

    Թե ինչպիսի քիմիական նյութեր է օգտագործում այս կամ այն ընկերությունը, դժվար է ասել։ Յուրաքանչյուր ընկերության համար օգտագործվող նյութերի անվանացանկը կոմերցիոն գաղտնիք է։ Բացի դրանից քլինինգային ընկերությունները հաճախ մշակում են մի քանի նյութերից բաղկացած խառնուրդներ, որի բաղադրակազմը մաքրվող մակերևույթից ու աղտոտվածությունից է կախված։ Կարևոր է նաև մաքրման սարքային բաղադրիչը, քանի որ տարբեր ընկերություններ օգտագործում են ամենատարբեր քիմ մաքրման գործիքակազմ, որոնք ոչ միայն հեշտացնում են մաքրման գործընթացը, այլև էապես բարձրացնում են մաքրման միջոցների արդյունավետությունը:

    Փափուկ կահույքի մաքրման ժողովրդական մեթոդներ

    Ինչպես արդեն նշեցինք, փափուկ կահույքի մաքրման ժողովրդական մեթոդներն այնքան էֆեկտիվ չեն և կարող են վնաս հասցնել ձեր իրերի մակերևույթներին։ Սա հատկապես կարևոր է հասկանալ, քանի որ ինչքան էլ «փորձված» լինեն ժողովրդական միջոցները, միևնույն է, պրոֆեսիոնալ կենցաղային քիմիան մշակվում է մասնագետների կողմից, ովքեր անընդմեջ կատարելագործում են մաքրղ միջոցների բանաձևերը։ Այնուամենայնիվ, հոդվածում առանձնացրել ենք մի քանի աշխատող միջոց, որոնք կարող եք կիրառել տնային պայմաններում փափուկ կահույքի մաքրման ժամանակ։

    Թաց անձեռոցիկ և մանր աղ։ Խորը ներթափանցելով կտորի մակերևույթի շերտեր՝ աղի մանր մասնիկները կեղտը դուրս են մղում։

    Էթիլ սպիրտ։ Հրաշալի միջոց է չորացած կոշտ կեղտերի (օրինակ՝ մաստակ) հեռացման համար։

    Ացետոն։ Բավականին ագրեսիվ, սուր հոտով մաքրման միջով։ Ացետոն օգտագործելիս պետք է շատ զգույշ լինել՝ համոզվելով, որ մակերևույթի մաքրման համար կարելի է օգտագործել այն։

    Քացախային լուծույթ։ Քացախային լուծույթը հիմնականում օգտագործում են հին կեղտաբծերի մաքրման համար։ Սովորական 9%-անոց լուծույթ ստանալու համար 1լ ջրին խառնում են 2 ճ․գ․ քացախ։ Օգտագործելուց առաջ համոզվեք, որ կիրառման մակերեսը կարելի է մշակել այս լուծույթով։

    Օճառային լուծույթ։ Այս պարզագույն միջոցը սովորական օճառի ու ջրի խառնուրդ է։ Հարմար է պրոֆիլակտիկ մաքրման համար։

    Սոդա։ Սոդան մեկ այլ ժողովրդական հայտնի միջոց է, հատկապես տհաճ հոտերի կլանման համար։ Եթե բազմոց/բազկաթոռի վրա հյութ կամ այլ հոտավետ հեղուկ է թափվել, վերջինիս հոտը կարելի է վերացնել սոդայի միջոցով։

    Կարդացե՛ք նաև, Ինչպե ՞ս արագ մաքրել բնակարանը. որտեղից սկսել և ինչպես կազմակերպել

    Տարբեր մակերևույթներով կահույքի խնամքը

    քիմմաքրում (qimmaqrum)
    “Մաքրման գործընթացը սկսելուց առաջ բացի փափուկ կահույքի մակերևութից կարևոր է նաև հասկանալ աղտոտվածության մակարդակը։ Այնուամենայնիվ՝ կան որոշ ընդհանուր խորհուրդներ, թե ինչպես խնամել այս կամ այն տիպի մակերևույթներով փափուկ կահույքը:”

    Կտորային ծածկույթով կահույք։ Այս խմբի մեջ են մտնում ժակարդից, բուկլե կամ նմանատիպ կտորային ծածկույթով կահույքը։ Այստեղ կարևոր է հետևել մեկ գլխավոր կանոնի՝ խուսափել շատ հեղուկի քանակից։ Սա ամենևին չի նշանակում խոնավ քիմմաքրման բացառում, սակայն նմանատիպ կահույքի շատ թրջումը կբերի կահույքի մյուս շերտերի փչացմանը։ Նմանատիպ մակերևույթների համար խորհուրդ են տրվում լավ քամված թաց կտորներ կամ սպունգեր օգտագործել։

    Կաշվե մակերևութով կահույք։ Կաշվե կահույքն, իհարկե, շքեղ տեսք է տալիս ցանկացած ինտերիերին, սակայն դա իրականություն է այնքան ժամանակ, քանի դեռ կաշին չի լաքապատվել կամ կորցրել թարմ տեսքը։ Սեփական ուժերով կաշվե մակերևույթը մաքրել գրեթե անհնարին է։ Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս պրոֆիլակտիկ նպատակով ռեգուլյար խնամել կաշվե կահույքը, հատուկ մաքրող միջոցներով սրբել այն։ Կարելի է կաշվե մակերևույթը կոսմետիկ վազելինով մշակել, որը, լրացուցիչ մակերես ստեղծելով, կօգնի պահպանել կաշին ներկայանալի տեսով։

    Փափուկ կահույքի խնամքի և մաքրման համար առաջին կանոնը, ինչպես կարող եք գլխի ընկնել, կանխարգելիչ խնամքն է՝ կախված կահույքի մակերեսի նյութից։ Ժողովրդական միջոցները կարող են օգնել հեռացնել փոքր և թարմ կեղտաբծերը, սակայն դրանք երբեք չեն կարող փոխարինել պրոֆեսիոնալ քիմմաքրմանն ու մասնագետների գրագետ մոտեցումները, առավել ևս ապահովել անվտանգ մաքրումը։

    Այս գործը բարդ է թվում․ լուրջ մոտեցում է պահանջում և չգիտեք ինչպես վարվել։ Լավ կլինի վստահել մասնագետներին։ Varpet հավելվածում գրանցված հմուտ վարպետները պատրաստ են օգնել Ձեզ։ Պարզապես ներբեռնեք հավելվածն այստեղից և պատվիրեք համապատասխան ծառայությունը: Ընդամենը հաշված րոպեների ընթացքում հմուտ վարպետն ինքը կգտնի Ձեզ, ում կարող եք վստահել հայելիների տեղադրման կարևոր գործը:

    #qim maqrum#maqrutyun#tan maqrutyun#qimmaqrum#քիմ մաքրում#քիմմաքրում#մաքրություն

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020