Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Ջրակայուն լամինատ, 12մմ 33 կարգ, Գերմանիա. տեխնիկական բնութագրերը, արտադրողները և գները
    06 Օգոստոսի 2020

    Ջրակայուն լամինատ, 12մմ 33 կարգ, Գերմանիա. տեխնիկական բնութագրերը, արտադրողները և գները

    By VarpetՍվաղ
    Ջրակայուն լամինատ, 12մմ 33 կարգ, Գերմանիա. տեխնիկական բնութագրերը, արտադրողները և գները

    Լամինատը ժամանակակից հատակային ծածկույթ է, որը եկել է փոխարինման թանկարժեք մանրահատակին և փայտե հատակներին: Սկզբում այն վախենում էր խոնավությունից, թափված ջրի ժամանակին չսրբած կաթիլը կարող էր մեկընդմիշտ փչացնել ծածկույթը: Այդ խնդրի լուծումը դարձավ 12մմ 33 կարգի լամինատը, Գերմանիան և այլ եվրոպական երկրների արտադրողներն առաջարկում են ծածկույթներ, որոնք կարելի է ամրացնել նաև լողավազաններում: Այս ունիվերսալ հարդարման նյութը, չնայած իր բավական բարձր գնին, դարձել է սպառողների մոտ ժողովրդականություն վայելող, քանի որ գերմանական որակը միշտ եղել է արժեքավոր:

    Լամինատ
    “Ջրակայուն լամինատը չի սարսափում բարձր խոնավությունից և ջերմաստիճանի կտրուկ տատանումներից”

    Գերմանական արտադրության լամինատ. որակ և հուսալիություն

    Անջրանցիկ լամինատի ժողովրդականության աճին զուգահեռ այն սկսեցին թողարկել լամինատե հատակային ծածկույթի շատ արտադրողներ Բելիգիայում, Իտալիայում, Չինաստանում և Ռուսաստանում: Շուկայի միանձնյա առաջատարը Գերմանիայում արտադրված արտադրանքն է:

    Ջրակայուն հավաքածուներ ամենահնարավոր տպագրական և տեքստային հարուստ ընտրության տարբերակներով առաջարկում են այնպիսի գերմանական ընկերություններ, ինչպիսիք են՝ Egger, Zigart, Krono Original, Westerhof, Aberhof, Hessen Floor, Floorwood, Classen, Ecoflooring, Maxwood, Proteco, Vega, Kronotex և այլն: Նրանց արտադրանքն ունի գնորդների լավագույն գնահատականները, քանի որ «Պատրաստված է Գերմանիայում» պիտակն արդեն դարձել է որակական նշանի հոմանիշ:

    Գերմանական արտադրության լամինատ
    “Խոհանոցի հատակը զարդարված է 33 կարգի լամինատով”

    Խոնավադիմացկուն և ջրակայուն 33 կարգի 12մմ գերմանական լամինատների միջև տարբերությունը

    31-34 կարգի լամինատների բնութագրերում կարելի է գտնել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են խոնավադիմացկունությունը և ջրակայունությունը: Այս երկու հասկացությունները նշանակում են, որ տվյալ հատակը չի վախենում ջրի հետ շփումից և կարող է օգտագործվել բարձր խոնավությամբ տարածքներում, ինչպիսիք են լոգասենյակը, խոհանոցը, լողավազանները և այլն: Լամինատի բոլոր նման արտադրություններում բոլոր շերտերը կլանում են ջրալուծվող հակաագլոմերատային սնկով, իսկ լամելայի և պարկային կողպեքների միջև միացումները մշակում են հատուկ մոմով:

    Խոնավադիմացկուն լամինատ
    “Խոնավադիմացկուն ծածկույթը իդեալական համապատասխանում է լոգասենյակում հատակի ձևավորման համար”

    Այս հասկացությունների միջև տարբերությունը կայանում է նյութում, որից պատրաստվում է լամելան.

    • խոնավադիմացկուն լամինատի հիմք է ծառայում բարձրադիմացկուն HDF սալիկը: Այն պատրաստվում է խեժով ներծծված փայտե մանրաթելից և ընդունակ է դիմակայել ջրի հետ երկարատև շփմանը և ջերմաստիճանի ոչ կրիտիկական տանատանումներին: Սակայն դրան, որպես բնական նյութ, բնութագրական են դեֆորմացիաները ջերմաստիճանի ուժգին տատանումների և ինտենսիվ խոնավության դեպքում (օրինակ, վերևի հարևաններից ջրիալցման դեպքում),
    • 33 կարգի 12մմ հաստությամբ անջրաթափանց լամինատի համար որպես հիմք օգտագործվում է պոլիվինիլքլորիդային (PVC) սալիկը: Այն չի արձագանքում ջերմաստիճանի փոփոխություններին, խոնավությանը և այլ մթնոլորտային և բնական երևույթներին և կարող է մի քանի շաբաթ մնալ ջրում՝ առանց վնասելու ֆիզիկական հատկությունները: Այս PVC սալիկի ներսում գտնվում են ջերմա- և ձայնամեկուսիչ օդային խցիկներ:
    ջրակայուն վահանակի օդային խցիկներ
    “Լամինատի ջրակայուն վահանակի ներսում առկա են օդային խցիկներ”

    Այս երկու տարբերակներն էլ հարմար հարմար են բնակելի տներում հատակի հարդարման համար: Ջրակայուն լամինատը, շատ մասնագետների կարծիքով, ավելի հարմար է լոգասենյակների, սառը պատշգամբների և տաքացվող հատակների, ինչպես նաև քաղաքից դուրս սեզոնային բնակութան առանձնատների, լողավազանների և շոգեբաղնիքների համար: Խոնավադիմացկուն ծածկույթը խորհուրդ է տրվում փակցնել խոհանոցում, մանկական սենյակում, հյուրասենյակում, միջանցքում:

    Օգտակար խորհուրդ

    Լոգասենյակի և խոհանոցի համար ավելի լավ է ընտրել առանց գոգավորության լամինատ: Լամելաներն ավելի սերտ կտեղադրվեն, ինչը կնվազեցնի ջրի և կեղտի ներթափանցումը անցքերի մեջ:

    Կարդացե՛ք նաև՝ Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Խոհանոցի համար լամինատ
    “Խոհանոցի համար ծածկույթ ընտրելիս ավելի լավ է նախապատվությունը տալ անջրաթափանց լամինատին”

    Խոնավադիմացկուն լամինատ 12մմ 33 կարգ, Գերմանիա. բնութագրերը և հատկությունները

    Լամինացված հատակներ արտադրողների եվրոպական ասոցիացիայի (EPLF) կողմից հաստատված ստանդարտների համաձայն՝ գոյություն ունեն լամինատի վեց կարգեր: Կարգը որոշում է արտաքին ազդեցություններին դիմակայությունը: Որքան, բարձր է կարգը, այնքան քիչ է լամինատե ծածկույթը ենթակա վնասվածքների և արտաքին այլ ազդեցությունների: Այսօր ամենատարածվածը հանդիսանում է 31-34 կարգի լամինատը:

    33 և 34 կարգի լամինատն ունի խոնավության նկատմամբ ամենաբարձր դիմակայությունը և խորհուրդ է տրվում ինտենսիվ օգտագործմամբ հասարակական վայրերում՝ խանութներում, մարզադահլիճներում, ռեստորաններում, հատակների ձևավորման համար: Մեր օրերում այն հաճախ գնում են բնակարանների և տների համար: Նման լամինատայի ծառայության ժամկետը զգալիորեն գերազանցում է բնակելի տարածքների համար նախատեսված ցուցանիշներին: Ճիշտ խնամքի դեպքում արտադրողները տալիս են 25 տարվա երաշխիք: Նման երկարակեցության համար նշանակություն ունի նաև տեղադրման որակը, իսկ որակյալ տեղադրում կարող է իրականացնել համապատասխան մասնագետ-վարպետը, ում կարող եք հրավիրել Varpet հավելվածի օգնությամբ՝ ներբեռնելով այն այստեղից:

    Լոգասենյակի ձևավորման համար լամինատ
    “Լոգասենյակի ձևավորման համար օգտագործվել է 12 մմ հաստությամբ լամինատ”

    Պետք է ասել, որ 33 կարգի լամինատի երկարակեցությունը կախված է վահանակի որակից և հաստությունից: Ընտրելիս հաշվի է առնվում շինությունում ինտենսիվությունը և ծանրաբեռնվածության մակարդակը: Առավելագույն հաստություն, համապատասխանաբար և դիմացկունթություն ունի 12մմ լամելան: 33 կարգի 8մմ վահանակի հաստության լամինատե ծածկույթի ծառայության միջին ժամկետը շինություններում 20-25 տարի է, իսկ 12մմ-ինը՝ 30 տարի: Այդպիսի հատակների վրա հետքեր չեն մնում կահույքից և քերծվածքներից: Բացի այդ, նման հաստությամբ լամելայում տեղադրված են միացման ամուր կողպեքներ:

    Կարևոր է

    Հատակը լամինատե հատակային ծածկույթով ձևավորելիս հարկավոր է հաշվարկել, թե որքան կբարձրանա հատակը (ելնելով լամելաների և տակդիրի հաստությունից) և համոզվել, որ դա հետագայում չի խանգարի դռների բացմանը և փակմանը: Հարևան սենյակի հատակային ծածկույթի բարձրությունը ևս պետք է լինի նույնը:

    Կարդացե՛ք նաև՝ Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Լամինատի խնամք
    “Լամինատի հարթ մակերևույթի նկատմամբ խնամքը շատ հեշտ է”

    1 քմ լամինատի միջին գինը

    Անջրանցիկ լամինատը բավականին թանկ է, բայց երկար տարիներ կծառայի: Յուրաքանչյուր ընկերություն ունի հավաքածուներ տարբեր գնային կատեգորիաներով: Դա ծածկույթը հասանելի է դարձնում ցանկացած եկամուտով ընտանիքների համար:

    Գերմանիայից արտադրողներն առաջարկում են 33 դասի 8մմ անջրաթափանց լամինատը այսպիսի գներով (աճման կարգով)

    33 կարգի 12մմ լամինատի (Գերմանիա) միջին գները (աճման կարգով)

    Ամենաթանկարժեքը հանդիսանում է 34 դասի 12մմ հաստության ծածկույթը:

    Այդպիսի հատկանիշներով անջրանցիկ լամինատը (Գերմանիա) գտնվում է հետևյալ գների սահմաններում (աճման կարգով)

    Հավելենք, որ նշված տեսականու տեղադրման աշխատանքների արժեքին հնարավոր է ծանոթանալ և հրավիրել մասնագետ-վարպետին աշխատանքները կատարելու համար Varpet հավելվածի միջոցով, որը կարող եք ներբեռնել այստեղից:

    Ինչպես երևում է, հնարավոր է ձեռք բերել վայելուչ լամինացված ծածկույթ մատչելի գնով: Հիշեք, որ հատակի ձևավորումը երկարաժամկետ ներդրում է: Խոնավադիմացկուն լամինատը ձեզ կձերբազատի հատակին թափված հեղուկների պատճառով անհանգստությունից, ինչպես նաև այն յուրաքանչյուր 5-6 տարին փոխարինելու անհրաժեշտությունից:

    #Laminat#laminati tesaknery#inchpes texadrel#laminati drakan ev bacaskan koxmery#լամինատ#լամինատի տեսակներ#ինչպես տեղադրել#լամինատի դրական ու բացասական կողմերը

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020