Ինչպե՞ս ճիշտ լուսավորել լոգասենյակը

Date 08 Սեպտեմբերի 2020
Ինչպե՞ս ճիշտ լուսավորել լոգասենյակը

Այս «սենյակի» լուսավորումը միայն նախընտրությամբ չէ պայմանավորված:
Լոգասենյակը տան ամենախոնավ հատվածն է։ Ուստի այստեղի լուսավորմանը հարկավոր է շատ զգուշորեն մոտենալ: Այստեղ ամենակարևորն անվտանգ լուսավորության կազմակերպումն է:

Ուզո՞ւմ եք լոգասենյակը լուսավորել: Չգիտեք ինչպես: Ինչից սկսել: Ինչը հաշվի առնել:

Մենք հասկանում ենք Ձեզ: Գիտենք, թե որքան կարևոր է տան հենց այս հատվածի հարմարավետություն ու ներդաշնակությունը: Եկեք փորձենք միասին գտնել բոլոր հարցերի պատասխանները:

Այս հոդվածում մենք պատմենք Ձեզ, թե որոնք են լոգասենյակի լուսավորությունը ճիշտ և գրագետ կազմակերպելու պահանջները։ Կտեղեկացնենք լուսավորության տարբերակների և անվտանգ լուսավորության հնարավորությունների մասին։ Հոդվածը կարդալիս Դուք կծանոթանաք նաև լուսավորության միջոցով տարածքի չափերը վիզուալ փոփոխելու գաղտնիքներին։
Բացի այդ, կներկայացնենք նաև հայաստանյան շուկայում լոգասենյակի համար նախատեսված լույսերի, դրանց պաշտպանիչ կաղապարների, այդ ապրանքներն արտադրողների և դրանց գների մասին:

Ի դեպ, Varpet-ի օգտատե՞ր եք. հոդվածում կարող եք ծանոթանալ նաև մեր գործընկերոջ կողմից Varpet հավելվածի օգտատերերին տրամադրած զեղչի մասին:

Հետաքրքրեց, դե ինչ, ուրմեն, առաջ շարժվենք։

Ի՞նչ պահանջեր են առաջ քաշվում լոգասենյակի լուսատուներին

Լոգասենյակում օգտագործվող էլեկտրական սարքավորումների համար հատուկ պահանջներ կան։
Լոգարանում լուսավորության սարքավորումների պաշտպանվածության մակարդակը պետք է բավականին բարձր լինի։ Հակառակ դեպքում, տաք լամպի վրա ջրի ցայտեր ընկնելիս կարող են լուրջ հետևանքներ առաջանալ։

Կարևոր է. լոգարանում լուսատուն չպետք է վախենա խոնավորությունից։ Իհարկե, այս ամենն անհնար է առանց շիկացման լամպերի համար նախատեսված պաշտպանիչ կաղապարների։

Օգտակար խորհուրդ: Պետք չէ ծանրաբեռնել լոգասենյակն էլեկտրական սարքավորումներով: Մալուխների և լուսատու սարքերի չափից շատ քանակը վաղ թե ուշ կհանգեցնի կարճ միացման:

Նախքան լոգասենյակը լուսավորելն անհրաժեշտ է նախատեսել ամեն ինչ

Լոգարանում լուսավորության համակարգը

Լոգարանում լուսավորության համակարգը կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել՝
 վերանորոգվող տարածքի չափսերը,

  • տարածքի գունային միջավայրն ու ինտերիերի ձևավորման ոճը,
  • տարածքը ֆունկցիոնալ գոտիների բաժանելու առանձնահատկությանը,
  • տարածքում լուսավորության օգնությամբ վիզուալ փոփոխություններ անելու հնարավորությունները,
  • լուսատուների տեղադրման մակարդակների քանակն ու լուսատու սարքավորումների գրագետ ընտրությանը,
  • վաննայի ձեռք բերված լինելու հանգամանքը, եթե այն լուսավորման հնարավորություն ունի, նաև,
  • որպեսզի ձեռնարկված լինեն մյուս անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Կարևոր։ Նախքան լոգասենյակի վերանորոգումը պետք է մտածել լույսի աղբյուրների տեղադրման վայրերի, լուսավորման համակարգի կոնկրետ լուծումների և կոնցեպցիայի մասին:

Լոգասենյակի լուսավորության ամենատարածված ձևերը. լույսի աղբյուրները տեղադրվում են՝

  • առաստաղի,
  • հատակի,
  • հայելու մակարդակում:

Կարևոր է. լոգարանը լուսավորելիս լամպեր կարելի է տեղադրել սանտեխնիկայի ցանկացած կետի վրա, սակայն, ամեն ինչ ֆունկցիոնալ առումով պետք է արդարեցված լինի:

Առաստաղի լուսավորությունը լոգասենյակում. ինչին է պետք ուշադրություն դարձնել

Կարևոր է. ընդհանրապես առաստաղի լուսավորության դեպքում ամեն ինչ կախված է լոգասենյակի բարձրությունից: Լոգասենյակի տարածքի չափերից է կախված նաև լամպերի հզորության ընտրությունը:

Լոգասենյակի լուսավորության ամենատարածված տարբերակներից է սովորական առաստաղի լամպերով լուսավորելու եղանակը:

առաստաղի լամպերով լուսավորելու եղանակ

Փոքրիկ լոգասենյակում միայն մեկ առաստաղի լույսը կարող է բավարար լինել: Միևնույն ժամանակ չի խանգարի ևս մեկ լամպը հայելու մոտ։ Տղամարդկանց համար հայելու մոտ գտնվող լամպը ավելի հարմար պայման կապահովի սափրվելու ժամանակ։ Կանայք էլ հաճախ սիրում են դիմահարդարումն անել հենց լոգարանում:

Ընդարձակ լոգասենյակի համար մեկ առաստաղի լույսը քիչ կլինի. այն չի կարողանա ապահովել անգամ գույնի բաշխվածություն: Նման լոգասենյակում պետք է մի քանի լուսատու տեղադրել:
Այստեղ լուսավորությունը կարող է լինել նաև որոշակի շերտավորությամբ, այսինքն՝ կարող է բաղկացած լինել մի քանի լուսատու սարքավորումներից: Հետևաբար, այստեղ երևակայության հսկայական հնարավորություններ կան. աստղային երկնքից մինչև շքեղ ջրվեժ:

Ի գիտություն. ընդարձակ լոգասենյակները պահանջում են լուսավորել յուրաքանչյուր ֆունկցիոնալ գոտի. լողանալու (որտեղ տեղադրված է վաննան կամ լոգախցիկը), լվացվելու և այլն: Լվացվելու գոտում լուսավորումը պետք է լինի բնական և համաչափ:

Ըստ մակերևույթի նկատմամբ դիրքի լուսատուները կարող են լինել՝ բաց կամ ներկառուցված: Սակայն, առաստաղի բարձր լինելու դեպքում ավելի լավ է օգտագործել առաստաղի կախազարդ լամպերը:

Լոգասենյակի առաստաղային կոնստրուկցիաները լինում են մի քանի տարբերակով՝

Կախովի լուսատուներ: Այս տարբերակի ընտրությունը բավականին բազմազան է։ Դրանցից շատերը հատուկ նախագծված են լոգարանների համար, քանի որ խոնավությունից առավելագույն պաշտպանություն ունեն:

Ներկառուցված կետային լուսատուներ։ Գիպսակարտոնե, պլաստիկ վահանակներից կամ սալիկներից կազմված առաստաղներն ամենից հաճախ վերազինված են հենց այս տարբերակով։ Այս լուսատուներն օգտագործվում են նաև ձգվող առաստաղների դեպքում:

Լոգասենյակի հայելիների լուսավորությունը

Լվացվելու գոտում լուսավորումը պետք է լինի համաչափ: Դիզայներները խորհուրդ են տալիս տեղադրել լամպեր հավասար՝ հայելու երկու կողմերում: Դրանք կապահովեն գերազանց լուսավորություն:   Կարևոր է, սակայն, որ այդ լույսերը չարտացոլվեն հայելու մեջ, որպեսզի չվնասեն մարդու աչքերը:

Ի գիտություն. ամենափոքր լոգասենյակում անգամ հայելու առաջ պետք է ազատ տարածություն թողնել:

Հատակի լուսավորություն լոգասենյակում

Հատակի լամպերը ռոմանտիկ մթնոլորտ կստեղծեն: Լոգասենյակի նման լուսավորությունը դեկորատիվ է և ընտրովի: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել հզոր լամպեր՝ մինչև 5 Վտ: Դրանք սովորաբար օգտագործում են պարտեզի ուղիների լուսավորության համար: Նման լամպերը պաշտպանված են ջրի ներթափանցումից:

Լոգասենյակի կահույքի լուսավորությունը

Դիզայներներն առաջարկում են որպես լուսավորման լրացուցիչ տարբերակ լոգասենյակի կահույքի լուսավորության ապահովումը: Դարակները լուսավորությամբ հագեցած լինելու դեպքում, դռան բացելով, կարող եք հեշտությամբ գտնել անհրաժեշտ իրերը:

Կարևոր է. Լուսավորությունը ոչ միայն գեղեցկացնում, այլև լրացնում է ինտերիերը։

Ինչպես վիզուալ ընդարձակել փոքր լոգասենյակը լուսավորությամբ

Լոգասենյակի կահույքի լուսավորություն

Լավ մտածված լուսավորության շնորհիվ կարող եք արմատապես փոխել լոգասենյակի չափերը՝ տեսողական խաբկանք ստեղծելու միջոցով: Փոքր լոգարանը կարող եք փոխակերպել այնպես, որ այն տեսողականորեն ավելի ընդարձակ լինի, իսկ մեծ լոգասենյակը, ընդհակառակը՝ ավելի նուրբ և նորաձև:
Կեղծ պատուհանը կմեծացնի փոքր լոգասենյակը

Փոքր տարածքի լուսավորության համար հիանալի լուծում կարող է դառնալ կեղծ պատուհանի տեղադրումը:
Այս պարագայում լուսավորությունը պետք է հնարավորինս պայծառ լինի: Ընդհանրապես փոքր
լոգասենյակում բավականաչափ վառ լուսավորությամբ, կերամիկական, պայծառ գույների սալիկներով, կարող եք մեծացնել տարածությունը:

Ընդարձակ լոգասենյակում խորհուրդ է տրվում օգտագործել բազմաշերտ լուսավորություն:

Լոգասենյակում ամենակարևորն անվտանգ միջավայրի ստեղծումն է

բազմաշերտ լուսավորություն

Գեղեցիկ ինտերիերի փնտրման ճանապարհին պետք չէ մոռանալ անվտանգության մասին: Բարձր խոնավությամբ տան այս հատվածի լուսավորման կազմակերպմանը պետք է շատ զգուշորեն մոտենալ: Բոլոր լուսավորող սարքերը, որոնք ունեն մետաղական կցամասեր, պետք է հիմնված և պաշտպանված լինեն խոնավության անմիջական շփումից:

Օգտակար խորհուրդ: Մասնագետները նշում են․լոգասենյակի առավել խոնավությամբ պայմանավորված անհրաժեշտ է տեղադրել առանձին ավտոմատ ապահովիչ, որը կպաշտպնի ցանցը կարճ միացումից: Բացի այդ, խորհուրդ է տրվում լոգասենյակում կիրառել լամպերի համար նախատեսված պաշտպանիչ կաղապարներ:

Ուշադրություն։ Varpet-ի օգտատերերին

Մեր գործընկեր «Լույս» խանութների ցանցը Varpet հավելվածի օգտատերերին տրամադրում է զեղչ՝ 20%-ի չափով՝ որոշ ապրանքներ գնելու դեպքում։

Պարզապես ցույց տվեք հեռախոսում Varpet հավելվածը և ստացեք զեղչ որոշ նորաոճ լամպերի համար։

Լոգասենյակի լուսավորումը հեշտ գործ չէ: Հմուտ վարպե՞տ է պետք

Այժմ արդեն որոշակի պատկերացում ունեք լոգասենյակի լուսավորությունը ճիշտ կազմակերպելու մասին:
Այդուամենայնիվ, լավագույն տարբերակն ինչ խոսք գործը հմուտ վարպետին վստահելն է:

Պարզապես ամրագրեք Ձեզ անհրաժեշտ ծառայությունը Varpet հավելվածի միջոցով։ Հմուտ վարպետը կմոտենա նշված վայր Ձեզ հարմար ժամին և կօգնի։

Varpet հավելվածը կարող եք ներբեռնել այստեղից:

Հայաստանյան շուկայում գներն ընդհանուր առմամբ հետևյալն են՝

Հայաստանյան վաճառակետերում առաջարկվող լամպերի գները հետևյալն են՝

չինական արտադրության՝ սկսած 1200-1300, որոշ վայրերում՝ 1600 դրամից սկսած,

ռուսական արտադրության՝ սկսած 1800-2000 դրամից:

Ճապոնական արտադրության երաշխիքային լամպեր՝ սկսած 12000- 13000 դրամից:

Բացի այդ, կարելի է գնել ջրակայուն մետրային լամպեր` 1 մետրն արժե 3500 դրամ: Որոշ խանութներում վաճառում են նաև լամպերի համար նախատեսված առանձին պաշտպանիչ կաղապարներ՝ սկսած 1400-1500 դրամից: Գնային տատանումը կախված է լամպի չափերից:

Հոդվածի ամփոփում

Նախքան լոգասենյակի վերանորոգումը պետք է ծրագրել բոլոր մանրամասները՝ մտածել լույսի աղբյուրների տեղադրման վայրերի, լուսավորման համակարգի կոնկրետ լուծումների և կոնցեպցիայի մասին։

Պետք չէ ծանրաբեռնել լոգասենյակն էլեկտրական սարքավորումներով: Մալուխների և լուսատու սարքերի չափից շատ քանակը վաղ թե ուշ կհանգեցնի կարճ միացման:

Լուսավորությունը լոգասենյակում

Լոգարանում լուսավորության սարքավորումների պաշտպանվածության մակարդակը պետք է բավականին բարձր լինի։ Հակառակ դեպքում, տաք լամպի վրա ջրի ցայտեր ընկնելիս կարող են լուրջ հետևանքներ առաջանալ։

Լոգարանը լուսավորելիս լամպեր կարելի է տեղադրել սանտեխնիկայի ցանկացած կետի վրա, սակայն, ամեն ինչ ֆունկցիոնալ առումով պետք է արդարեցված լինի:

Լոգասենյակի լուսավորության ամենատարածված սկզբունքը հետևյալն է. լույսի աղբյուրները տեղադրվում են՝ առաստաղի, հատակի և հայելու մակարդակում:

Առաստաղի լամպերով լուսավորելու եղանակը: Փոքրիկ լոգասենյակում միայն մեկ առաստաղի լույսը կարող է բավարար լինել: Ընդարձակ լոգասենյակի համար մեկ առաստաղի լույսը քիչ կլինի. այն չի կարողանա ապահովել անգամ գույնի բաշխվածություն: Ուստի ընդարաձակ լոգասենյակի պարագայում պետք է մի քանի լուսատու տեղադրել: Կարևոր է. ընդհանրապես առաստաղի լուսավորության դեպքում ամեն ինչ կախված է լոգասենյակի բարձրությունից: Լոգասենյակի տարածքի չափերից է կախված լամպերի հզորության ընտրությունը:

Լոգասենյակի հայելիների լուսավորությունը։ Դիզայներները խորհուրդ են տալիս տեղադրել լամպեր համաչափորեն՝ հայելու երկու կողմերում: Դրանք կապահովեն գերազանց լուսավորություն: Կարևոր է, սակայն, որ այդ լույսերը չարտացոլվեն հայելու մեջ, որպեսզի չվնասեն մարդու աչքերը: Ի գիտություն. ամենափոքր լոգասենյակում անգամ հայելու առաջ պետք է ազատ տարածություն թողնել:

Հատակի լուսավորությունը լոգասենյակում։ Այս լուսավորությունը դեկորատիվ է և ընտրովի: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել հզոր լամպեր՝ մինչև 5 Վտ: Նման լամպերը, որպես կանոն, պաշտպանված են ջրի ներթափանցումից: Հատակի լամպերը ռոմանտիկ մթնոլորտ կստեղծեն:

Լոգասենյակի կահույքի լուսավորությունը։ Դիզայներներն առաջարկում են որպես լուսավորման լրացուցիչ տարբերակ նաև կահույքը լուսավորել։ Դարակները լուսավորությամբ հագեցած լինելու դեպքում, դռան բացելով, կարող եք հեշտությամբ գտնել անհրաժեշտ իրերը: Լուսավորությունը ոչ միայն գեղեցկացնում, այլև լրացնում է ինտերիերը։

Լոգասենյակը կարող եք վիզուալ ընդարձակել լուսավորությամբ։ Սանհանգույցի լավ մտածված լուսավորության շնորհիվ կարող եք արմատապես փոխել լոգասենյակի չափերը՝ տեսողական խաբկանք ստեղծելու միջոցով: Օրինակ՝ կեղծ պատուհանը «կմեծացնի» փոքր լոգարանը։ Ընդհանրապես փոքր լոգասենյակում բավականաչափ վառ լուսավորությամբ և պայծառ գույների սալիկներով, կարող եք մեծացնել տարածությունը:

Մեծ լոգասենյակում խորհուրդ է տրվում օգտագործել բազմաշերտ լուսավորություն․ այստեղ երևակայությունը կարող է անսահման լինել։

Լոգարանի լուսավորության մեջ ամենակարևորը՝ անվտանգությունն է: Գեղեցիկ ինտերիերի փնտրման ճանապարհին պետք չէ մոռանալ անվտանգության մասին: Բոլոր լուսավորող սարքերը, որոնք ունեն մետաղական կցամասեր, պետք է հիմնված և պաշտպանված լինեն խոնավության անմիջական շփումից:

Օգտակար խորհուրդ․ մասնագետները նշում են, որ լոգասենյակի առավել խոնավությամբ պայմանավորված անհրաժեշտ է տեղադրել առանձին ավտոմատ ապահովիչ, որը պաշտպանելու է ցանցը՝ կարճ միացումից:

Հակառակ դեպքում, օրինակ՝ ջրի ցայտերն ու գոլորշին կարող են վտանգավոր լինել, անգամ վնասներ պատճառել:

Անվտանգությունից բացի, իհարկե հենց լուսավորությամբ է պայմանավորված նաև, թե ինչպիսին կլինի լոգասենյակը. հանգստություն փոխանցող ու մի քիչ էլ խորհրդավոր վայր, թե՝ պայծառություն ու առույգություն հաղորդող միջավայր:

Հայաստանյան շուկայում առաջարկվող լամպերի գներն ընդհանուր առմամբ հետևյալն են՝ չինական արտադրության՝ սկսած 1200-1300, որոշ վայրերում՝ 1600 դրամից սկսած, ռուսական արտադրության՝ սկսած 1800-2000 դրամից: Ճապոնական արտադրության երաշխիքային լամպեր՝ սկսած 12000- 13000 դրամից: Բացի այդ, կարելի է գնել ջրակայուն մետրային լամպեր` 1 մետրն արժե 3500 դրամ: Որոշ խանութներում վաճառում են նաև լամպերի համար նախատեսված առանձին պաշտպանիչ կաղապարներ՝ սկսած 1400-1500 դրամից:

Նմանատիպ նորություններ

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play