Վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է ավարտել:
Այս պնդումը հաճախ կարելի է լսել: Սակայն, այն ճիշտ է միայն այն դեպքում, երբ չկա հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր:
Այս հոդվածում մենք կպատմենք Ձեզ, թե ինչպես կարող եք այդ ամենը կազմակերպել: Հոդվածն ընթերցելիս Դուք կիմանաք, թե ինչպես որոշել վերանորոգման տեսակը և դիզայնը: Կկարողանաք նաև հասկանալ, հաշվարկել և կազմել վերանորոգման աշխատանքների արժեքը: Կծանոթանաք տների վերանորոգման աշխատանքների հերթականությանն ու սենյակի հարդարման տարբերակներին: Բացի այդ, կներկայացնենք նաև օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել Ձեզ խուսափել մի շարք սխալներից:
Դրսում գարնանային հրաշք եղանակ է. ճիշտ ժամանակն է սկսել այդքան սպասված վերանորոգումը:
Ի դեպ, Varpet-ի օգտատե՞ր եք. հոդվածում կարող եք ծանոթանալ նաև մեր գործընկեր խանութ- սրահների կողմից Varpet հավելվածի օգտատերերին տրամադրված զեղչերի մասին: Հետաքրքրեց, դե ինչ, ուրմեն, առաջ շարժվենք։

“Ինչպես ցանկացած գործունեության տեսակի համար, վերանորոգման դեպքում ևս պետք է ամենասկզբից լրջորեն և վճռական տրամադրվել: Բացի այդ, պետք է նաև հստակ գիտակցել, թե ինչ եք ցանկանում ստանալ վերջնական փուլում:”
Նախապատրաստական փուլում Ձեզ պետք կգա գրիչ, մատիտ և հաշվիչ, նաև նոթատետր: Այս առարկաները միշտ պետք է ձեռքի տակ լինեն մինչև աշխատանքների ավարտը: Նոթատետրում անհրաժեշտ է գրել կամ պատկերել մտքին եկած գաղափարներն ու ամրագրել հաշվարկները: Համապատսախան թղթապանակում որպես հուսալի վայր կարող եք դնել անդորրագրերը, չեկերը, գծագրերն ու նախագծերը:
Կարևոր է որոշել վերանորոգման տեսակը, որից ելնելով ընտրվելու է հետագա պլանավորման ողջ գործընթացը: Վերանորոգումը կարող է լինել.

Կապիտալ վերափոխումը ենթադրում է որոշակի փոփոխությունների մտցնում շինության դիզայներական ձևավորման և նույնիսկ հատակագծի մեջ: Այդ գործընթացը կարող է ներառել պատերի և հատակի ապամոնտաժում, նոր պատուհանների, դռների տեղադրում, կոմունիկացիաների ամբողջովին փոխարինում: Առանց մասնագետների օգնության կապիտալ վերանորոգումը չափազանց դժվար է իրականացնել:
Կոսմետիկ վերանորոգումը տարբերվում է իր պարզությամբ: Այն հնարավոր է իրագործել նույնիսկ սեփական ուժերով: Այս տարբերակի իրագործումը պահանջում է ավելի քիչ ջանքեր, շինարարական հմտություններ և բյուջետային ներդրումներ: Մասնագետները խորհուրդ են տալիս նման աշխատանքներ իրականացնել յուրաքանչյուր 5-6 տարին մեկ:
Տան եվրովերանորոգումը վերանորոգման աշխատանքների մեջ ընդունված է համարել որպես առանձնահատուկ կատեգորիա: Ըստ էության, այս դեպքում բնակարանը ենթակա է ամբողջական վերանախագծման՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան: «Եվրովերանորոգում» հասկացությունն ուղղակիորեն կապված չէ Եվրոպայի հետ, այլ պարզապես վկայում է աշխատանքի բարձր որակի և փաստացի ամբողջական նորացման մասին:
Վերանորոգման այս տեսակն աշխատանքի ծավալով գրեթե հավասար է կապիտալին, սակայն տարբերություններ այնուամենայնիվ կան: Եվրովերանորոգումը ներառում է տան վերաձևափոխում. միջնապատերի ապամոնտաժում, լրացուցիչ հիմնապատերի տեղադրում, պատուհանների և դռների փոխարինում. կարող է նախատեսել երկու կամ ավելի սենյակների միացում, շինության ձևի փոփոխություն, ջեռուցման համակարգերի, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի ամբողջական փոխարինում և ոչ միայն: Ի դեպ, եվրովերանորոգումը նախատեսում է լոգասենյակի ամբողջական վերափոխում:

“Նյութերի բազմազանությունն ու ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությունը թույլ են տալիս տան ձևավորման անսպասելի և նույնիսկ ֆանտաստիկ գաղափարները կյանքի կոչել:”
Նախագծի մշակումը պատասխանատու աշխատանք է. հենց դա է պատճառը, որ մասնագետների ծառայությունները թանկ արժեն: Տան վերջնական դիզայնը մտածվածին համապատասխանելու համար անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերը գրագետ կազմել, որը հասկանալի կլինի ինչպես պատվիրատուին, այնպես էլ շինարարներին:

“Աշխատանքի կազմակերպման տարբերակները”
Տան վերանորոգումը կարելի է իրականացնել սեփական ձեռքերով, իսկ ավելի պատասխանատու հատվածները վստահել մասնագետներին: Կարող եք նաև ամբողջությամբ վաստահել վարպետներին՝ նրանց հնարավորություն տալով կատարել աշխատանքի ամբողջ ծավալը:
Ինքնուրույն վերանորոգումը թույլ է տալիս զգալիորեն խնայել նյութական միջոցները, սակայն, այն բարձրանում է որակի ռիսկը, իսկ վերանորոգման իրականացման ժամանակը երկարում է: Այսպես, աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են որոշակի հմտություններ, և, եթե Դուք այդ ամենին չեք տիրապետում, ապա ավելի լավ է ռիսկի չդիմել: Մինդեռ թեթև կոսմետիկ վերանորոգման իրականացումը կարող եք ամբողջովին ինքնուրույն կատարել:
Նախագծի մշակումը հանդիսանում է տան վերանորոգման կարևոր մաս: Այն պատասխանատու աշխատանք է, ուստի մասնագետի ծառայությունները քիչ չարժեն: Կարևոր է որոշել նաև վերանորոգման իրականացման ժամանակը:
Ի գիտություն: Ամենալավը վերանորոգումը տարվա տաք եղանակին կատարելն է: Ընդ որում պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակ աճում է ոչ միայն պահանջարկը, այլև մասնագետների ծառայությունների և նյութերի գինը: Հետևաբար այդ հարցերն ավելի լավ է նախօրոք լուծել:
Շինարարական շուկայի գներին ծանոթանալը կօգնի Ձեզ նախահաշվի հաջող կազմման գործում: Դրա համար կարևոր է ոչ միայն անցնել խանութներով, այլև ուսումնասիրել գներն ինտերնետում:
Ինքնուրույն նախահաշիվ կազմելը բավականին բարդ է: Որպես օրինակ կարելի է օգտվել տների վերանորոգման պատրաստի նախահաշիվներից: Ճիշտ հաշվարկներ կատարել հնարավոր է նաև հատուկ օնլայն-հաշվիչների օգնությամբ, նմանատիպ օրինակներ կարող եք հանդիպել համացանցում:
Ի գիտություն: Նախքան տան վերանորոգումը սկսելը անհրաժեշտ է հաշվի առնել միջոցների պահուստը անկանխատեսելի ծախսերի համար: Այսպես, առկա գումարին անհրաժեշտ է ավելացնել ևս 20%: Այն թույլ կտա օպերատիվորեն վերացնել նախագծի փոփոխման կամ նյութերի թանկացման հետ կապված խնդիրները:
Գոյություն ունի սենյակների վերանորոգման իրականացման որոշակի հերթականություն: Խորհուրդ է տրվում հետևել աշխատանքների կատարման հետևյալ հաջորդականությանը.

“Հարդարման աշխատանքները կատարվում են տարբեր սցենարներով: Օրինակ, նախ կարելի է սվաղել պատերը և առաստաղը, իրականացնել դրանց մաքրումը: Այնուհետև պետք է ներկել առաստաղը, փակցնել պաստառները, փռել հատակի ծածկույթը և կպցնել շրիշակը (плинтус):”
Ի գիտություն: Եթե սենյակում նախատեսում եք ձգվող առաստաղի տեղադրում, ապա առաջին հերթին անում են դա, այնուհետև կպցնում են առաստաղի շրիշակը, և միայն դրանից հետո են փակցնում պաստառները և կատարում մնացած աշխատանքները:
Դռների տեղադրումը կարող է կատարվել ինչպես նախքան պաստառների փակցնելը, այնպես էլ դրանից հետո: Սակայն ամեն դեպքում շրջանակի տեղադրումը պետք է իրականացնել մինչ պատերի սվաղելը: Հակառակ դեպքում դժվար կլինի դռան շրջանակի և պատի միջև առկա հանգույցներն անտեսանելի դարձնել, քանի որ հստակորեն տեսանելի կլինեն անհարթ սվաղի հետքերը:
Եթե սրահի վերանորոգումը ենթադրում է մանրահատակի տեղադրում, ապա այն կատարում են նախքան պաստառների փակցնելը, քանի որ հատակային ծածկույթի հղկման գործընթացում կարելի է վնասել պատի ծածկույթը: Այսպիսով, սկզբից շարում են մանրահատակը, այնուհետև հղկում են և ծածկում երկշերտ լաքով: Միայն դրանից հետո են կատարում առաստաղի ներկումը և պաստառի փակցնումը: Վերջում կատարում են եզրահարթակների տեղադրումը, շրիշակների մոնտաժը, լուսավորման սարքերի, անջատիչների և վարդակների ամրացումը:
Առանձին շինությունների յուրահատկությունը պահանջում է յուրօրինակ մոտեցում վերանորոգման հարցում

Խոհանոցի վերանորոգումը պետք է մտածել ավելի հանգամանալից և ամեն ինչ ճիշտ պլանավորել, քանի որ այս սենյակը շատ ավելի է շահագործվում, քան մյուսները և ենթադրում է բազմատեսակ տեխնիկայի տեղադրում: Հետևաբար, պետք է հոգ տանել լրացուցիչ վարդակների տեղադրման, ինչպես նաև էլեկտրական մալուխի փոխարինման մասին: Այստեղ հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև օդափոխմանը:
Կարդացե՛ք նաև՝ Խոհանոցի լվացարան. Ո՞ր տարբերակն է հարմար հենց Ձեր խոհանոցի համար
Սանհանգույցի վերանորոգումը ենթադրում է զգալի չափի աշխատանք: Այստեղ տեղակայված են մեծ թվով հաղորդակցություններ, իսկ դրանց մոնտաժը պահանջում է հերմետիկություն և ռացիոնալ տեղադրում: Բացի խողովակների փոխարինումից, այստեղ պետք է նախատեսել վարդակների անվտանգ տեղադրումը և որակյալ օդանցքի առկայությունը, ինչպես նաև պետք է հոգ տանել լրացուցիչ ջրամեկուսացման մասին: Սանտեխնիկան անհրաժեշտ է տեղադրել վերջում:
Կարդացե՛ք նաև՝ Վարդակ․ ինչ պետք է իմանալ դրա տեղադրման մասին

“Հարմարավետ ննջասենյակներ: Բնակելի սենյակների վերանորոգման հատուկ պահանջներ չկան:”
Ամեն դեպքում, ննջասենյակի վերանորոգումը սկսվում է կահույքի դուրսբերմամբ և պատերի ու հատակի հին ծածկույթների վերացմամբ: Հաջորդ քայլը դռան շրջանակի տեղադրումն է:
Ի գիտություն: Բնակելի սենյակների ձևավորումը պետք է իրականացնել վերևից ներքև: Այսինքն, սկզբում վերանորոգում են առաստաղը, հետո փակցնում են պաստառները կամ ներկում պատերը և միայն դրանիցհետո անցնում հատակային ծածկին: Վերջնական փուլում իրականացվում է տեխնիկայի, կահույքի և դեկորատիվ տարրերի տեղադրումը: Ննջասենյակի դիզայնին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ այստեղ են տան տերերը հանգստանում, շատ ժամանակ են անցկացնում:
Միջանցքը վերանորոգում են վերջում: Սովորաբար այդտեղ կուտակվում են նյութերի մնացորդները, ինչը դժվարացնում է աշխատանքի կատարումը: Հետևաբար պետք է սկսել մաքրությունից: Աշխատանքների հաջորդականությունը նույնն է, ինչ սենյակների վերանորոգման ընթացքում:
Հյուրասենյակների ոճային վերանորոգում: Սրահը կամ հյուրասենյակը համարվում է ցանկացած տան կամ բնակարանի այցեքարտը: Այս սենյակը կարելի է ձևավորել տարբեր ոճերով ու կյանքի կոչել տարբեր գաղափարներ: Աշխատանքների իրականացման կարգը նույնն է, ինչ մյուս բնակելի սենյակներում, իսկ ահա այս գոտին ձևավորել կարելի է տարբեր ոճերով՝ ելնելով ճաշակային նախապատվություններից և ֆինանսական հնարավորություններից:
Հյուրասենյակի ձևավորման մեջ օգտագործում են տարբեր ոճեր և ուղղություններ: Առավել հաճախ մարդիկ ընտրում են՝

“Ժամանակակից ոճի ժողովրդականությունը պայմանավորում է դրա գործնականությունը, որն արտահայտվում է բազմաֆունկցիոնալ կահույքի մեջ: Սեղանները և ծալովի բազմոցները հեշտությամբ ձեռք են բերում ցանկալի ձևը և կարող են ծառայել տարբեր իրավիճակներում:”
Դասական ոճը միշտ էլ ակտուալ է: Այն արտահայտվում է թանկարժեք փայտե կահույքով, շքեղ շրջանակներով նկարներով և բնական գորգերով: Դասականին լիարժեք հակադրություն է հանդիսանում մինիմալիզմը, որտեղ բացակայում են ավելորդ տարրերը, իսկ շեշտը դրված է պարզության և թեթևության վրա: Թույլատրելի են աբստրակտ նկարների և ծաղկամանների տեսքով վառ պարագաները:
Վերջին ժամանակներում ժողովրդականություն վայելող սկանդինավյան ոճը ենթադրում է տարբեր տարրերի պարզություն և ներդաշնակություն: Այս ոճով ձևավորված հյուրասենյակը պետք է լինի ընդարձակ և լուսավոր՝ նվազագույն պայծառ տարրերով: Պատուհաններն այդպիսի սենյակում, որպես կանոն, ձգվում են ամբողջ պատով՝ հատակից մինչև առաստաղ:
Թույլատրելի է նաև ոճային ուղղությունների համադրությունը: Գլխավորն այն է, որ միջավայրի առանձին բաղադրիչները միմյանց համապատասխանեն:
Օրինակ, սեփական տանը սրահում որոշ դեպքերում նախատեսում են փայտի բուխարու տեղադրում, ինչն առանձնահատուկ հարմարավետություն է ստեղծում ինտերիերում: Պատերի ձևավորումը բնական քարով սենյակին վեհաշուք տեսք է հաղորդում, իսկ վառ մանրահատակը, ծածկված փափուկ գորգով, իդեալական տարբերակ է քաղաքից դուրս տների համար:
Տան սրահի օրիգինալ դիզայն կարելի է ստանալ նաև տարբեր տեսակի փայտանյութի կախոցներով: Ինտերիերը կարող են զարդարել ընտանեկան լուսանկարները, ճենապակյա կերպարանքները և հնաոճ իրերը:

Վերանորոգումից խոսելիս, անհրաժեշտ է հիշել նաև ճակատների մասին, չէ՞ որ այն տան ուրույն այցեքարտն է: Կացարանի արտաքին տեսքից կարծիք է կազմվում սեփականատերերի մասին: Հետևաբար, եթե տեղի է ունենում տան ներքին թարմացում, ապա անհրաժեշտ է հոգ տանել նաև արտաքին տեսքի մասին:
Դեկորատիվ սվաղի կամ փայտով երեսպատման դեպքում տան ճակատը պարզ, բայց միևնույն ժամանակ կոկիկ կլինի՝ շեշտելով շենքի արդիականությունն ու ոճայնությունը: Կարող եք ընտրել նաև երեսպատված սալիկով կամ քարով տարբերակները, որոնք շատ գրավիչ և յուրօրինակ տեսք են հաղորդում: Աղյուսով երեսպատումը համեմատաբար թանկ տարբերակ է:
Ի գիտություն: Տների երեսպատման մեջ, ինչպես և ոճային ձևավորման, թույլատրելի է նյութերի համադրությունը, այստեղ կրկին կարևորը ներդաշնակության զգացողության ստեղծումն է:
Ձեզ ենք ներկայացնում տների վերանորոգման վերաբերյալ օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել Ձեզ խուսափել մի շարք սխալներից.
Այս պատասխանատու գործի համար վարպե՞տ է պետք
Գեղեցիկ նորոգում ստանալու համար շատ կարևոր է մասնագետների ճիշտ ընտրությունը: Պատահական վարպետի դժվար է վստահել Ձեր տունն ու տան վերանորոգման պատասխանատու գործը: Varpet հավելվածը կարող է թեթևացնել տան վերանորոգման հետ կապված Ձեր բոլոր հոգսերը: Պարզապես ներբեռնեք հավելվածն այստեղից և պատվիրեք համապատասխան ծառայությունը: Ընդամենը հաշված րոպեների ընթացքում հմուտ վարպետն ինքը կգտնի Ձեզ, ում կարող եք վստահել Ձեր տան վերանորոգման կարևոր գործը:
Ուշադրություն։ Varpet-ի օգտատերերին
Մեր հարթակի տարբեր գործընկեր խանութ- սրահները Varpet հավելվածի օգտատերերին տրամադրում են հատուկ զեղչեր՝ տարբեր ապրանքներ գնելու դեպքում։ Տրամադրվող զեղչերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Varpet հավելվածի «Գործընկերներ» բաժնում, որտեղ քարտեզի վրա կարող եք գտնել խանութ- սրահների հասցեների, հեռախոսահամարների ու տրամադրվող զեղչերի մասին ինֆորմացիա: Որոշել եք սկսել Ձեր տան վերանորոգումը: Այս զեղչերը հենց Ձեզ համար են, պարզապես ներբեռնեք Varpet հավելվածն և օգտվեք համապատասխան զեղչերից:
Դե ինչ, հաճելի գնումներ:
Տան վերանորոգումն սկսելիս շատ կարևոր է հստակ պատկերացում ունենալ, թե ինչ պետք է ստացվի վերջնական արդյունքում, մտածել վերանորոգման բոլոր փուլերն ու հետևել այդ ամենի իրագործմանը: Օգտակար խորհուրդ: Վիզուալիզացրեք Ձեր երազանքը՝ ընտրելով համապատասխան էսքիզներ կամ գեղեցիկ լուսանկարներ:

“Անհրաժեշտ է անմիջապես որոշել վերանորոգման ուղղությունն ու տեսակը: Կարևոր է որոշել վերանորոգման տեսակը, որից ելնելով ընտրվելու է հետագա պլանավորման ողջ գործընթացը: Եթե տունը բնակելի է, կարելի է վերանորոգումը բաժանել փուլերի:”
Վերանորոգումը կարող է լինել՝ կապիտալ, կոսմետիկ, եվրովերանորոգում:
Կապիտալ վերափոխումը ենթադրում է որոշակի փոփոխությունների մտցնում շինության դիզայներական ձևավորման և նույնիսկ հատակագծի մեջ: Այդ գործընթացը կարող է ներառել պատերի և հատակի ապամոնտաժում, նոր պատուհանների, դռների տեղադրում, կոմունիկացիաների ամբողջովին փոխարինում: Առանց մասնագետների օգնության կապիտալ վերանորոգումը չափազանց դժվար է իրականացնել:
Կոսմետիկ վերանորոգումը տարբերվում է իր պարզությամբ: Այն հնարավոր է իրագործել նույնիսկ սեփական ուժերով: Այս տարբերակի իրագործումը պահանջում է ավելի քիչ ջանքեր, շինարարական հմտություններ և բյուջետային ներդրումներ:
Տան եվրովերանորոգումը վերանորոգման աշխատանքների մեջ ընդունված է համարել որպես առանձնահատուկ կատեգորիա: Ըստ էության, այս դեպքում բնակարանը ենթակա է ամբողջական վերանախագծման՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան:
Դիզայնի ընտրությունը: Ինտերիերի դիզայնը անհրաժեշտ է որոշել մինչև նախագծի կազմումը, քանի որ դրանից կախված կլինի նյութի ընտրությունը: Տան դիզայնը նախևառաջ պետք է համապատասխանի սեփականատերերի ճաշակին, քանի որ տունը հարմարավետության և հանգստության կղզի է, որտեղ ընտանիքը ծախսում իր ժամանակի մեծ մասը:
Նախագծի մշակումը պատասխանատու աշխատանք է. հենց դա է պատճառը, որ մասնագետների ծառայությունները թանկ արժեն: Տան վերջնական դիզայնը մտածվածին համապատասխանելու համար անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերը գրագետ կազմել, որը հասկանալի կլինի ինչպես պատվիրատուին, այնպես էլ շինարարներին:

“Աշխատանքի կազմակերպման տարբերակները: Տան վերանորոգումը կարելի է իրականացնել սեփական ձեռքերով, իսկ ավելի պատասխանատու հատվածները վստահել մասնագետներին: Կարող եք նաև ամբողջությամբ վաստահել վարպետներին՝ նրանց հնարավորություն տալով կատարել աշխատանքի ամբողջ ծավալը:”
Ինքնուրույն վերանորոգումը թույլ է տալիս զգալիորեն խնայել նյութական միջոցները, սակայն, այն բարձրանում է որակի ռիսկը, իսկ վերանորոգման իրականացման ժամանակը երկարում է: Ի գիտություն: Առանց մասնագետների օգնության կապիտալ վերանորոգումը չափազանց դժվար է իրականացնել: Մինդեռ թեթև կոսմետիկ վերանորոգման իրականացումը կարող եք ամբողջովին ինքնուրույն կատարել:
Կարևոր է նաև վերանորոգման իրականացման ժամանակը: Ամենալավը վերանորոգումը տարվա տաք եղանակին կատարելն է: Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակ աճում է ոչ միայն պահանջարկը, այլև մասնագետների ծառայությունների և նյութերի գինը: Հետևաբար այդ հարցերն ավելի լավ է նախօրոք լուծել:
Շինարարական շուկայի գներին ծանոթանալը կօգնի Ձեզ նախահաշվի հաջող կազմման գործում: Նախքան տան վերանորոգումը կարևոր է հաշվի առնել միջոցների պահուստը անկանխատեսելի ծախսերի համար: Այն թույլ կտա օպերատիվորեն վերացնել նախագծի փոփոխման կամ նյութերի թանկացման հետ կապված խնդիրները: Այսպես, առկա գումարին անհրաժեշտ է ավելացնել ևս 20%:
Փորձագետները խորհուրդ են տալիս տունը ձևավորելիս նախապատվությունը տալ էկոլոգիապես մաքուր նյութերին: Բացի այդ, կահույքը և շինանյութերը, որոնք անվնաս են առողջության համար, նույնպես կարող են շատ գրավիչ տեսք ունենալ:
Հոդվածում կարող եք գտնել նաև տների վերանորոգման վերաբերյալ օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել Ձեզ խուսափել մի շարք սխալներից:
Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի