Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը:

“Կարևոր է որոշել վերանորոգման տեսակը, ինչից ելնելով ընտրվելու է հետագա պլանավորման ողջ գործընթացը”
Վերանորոգման, ինչպես ցանկացած գործունեության տեսակի համար, պետք է ամենասկզբից տրամադրվել վճռականորեն և լրջորեն, ինչպես նաև պետք է հստակ գիտակցել, ինչ պետք է ստացվի վերջնական փուլում: Ավելի լավ է վիզուալիզացնել սեփական երազանքը՝ ընտրելով համապատասխան էսքիզներ կամ գեղեցիկ վերանորոգման լուսանկարներ ուսումնասիրել:

“Անհրաժեշտ է անմիջապես որոշել վերանորոգման ուղղությունը և տեսակը”
Որպեսզի չկորցնել սևագիր և կապիտալ հաշվարկները և գրառումները, անհրաժեշտ է հատուկ թղթապանակ և նոթատետր պատրաստել գրառումների համար: Նախապատրաստական փուլում օգնականներ կդառնան նաև գրիչը, մատիտը և հաշվիչը: Այս առարկաները միշտ պետք է մոտ լինեն, մինչև աշխատանքների ավարտը: Նոթատետրում կարելի է ցանկացած պահի գրել կամ պատկերել մտքին եկած գաղափարները, և ամրագրել հաշվարկները: Թղթապանակը որպես հուսալի վայր կծառայի անդորրագրերի, չեկերի, գծագրերի, նախագծերի պահպանման համար:
Անհրաժեշտ է անմիջապես որոշել վերանորոգման ուղղությունը և տեսակը: Եթթ ծրագրվում է փարթամեցնել նորակառույցը, ապա պետք է հոգ տանել բոլոր սենյակների զարդարման մասին, իսկ եթե տունը բնակելի է, ապա կարելի վերանորոգումը բաժանել փուլերի: Օրինակ, սկզբում իրականացնել ճակատի ամբողջական ձևավորումը, կենտրոնանալ ներքին աշխատանքների վրա կամ էլ սահմանափակվել առանձին հարկերի կամ նույնիսկ մեկ սենյակի բարելավմամբ: Եթե վերանորոգումը պետք է իրականացվի փուլերով, ապա ավելի լավ է նախապես կազմել ռազմավարություն և կենտրոնանալ վերանորոգման աշխատանքների ավարտման որոշակի ժամկետի վրա:
Սեփական տան վերանորոգման տեսակի որոշում. կապիտալ կամ կոսմետիկ
Կարևոր է որոշել վերանորոգման տեսակը, որից ելնելով ընտրվելու է հետագա պլանավորման ողջ գործընթացը: Այն կարող է լինել.

“Վերանորոգումը կարող է լինել կապիտալ, կոսմետիկ և եվրո”
Կապիտալ վերափոխումը ենթադրում է որոշակի փոփոխությունների մտցնում շինության դիզայներական ձևավորման և նույնիսկ հատակագծի մեջ: Այդ գործընթացը կարող է ներառել պատերի և հատակի ապամոնտաժում, նոր պատուհանների տեղադրում, դռների տեղադրում, կոմունիկացիաների ամբողջովին փոխարինում: Տան հաստատված նախագծում լրջագույն միջամտության դեպքում կարող է անհրաժեշտություն առաջանալ հատուկ լիազոր մարմիններին դիմելու: Առանց մասնագետների օգնության, նույնիսկ մասնակիի դեպքում, կապիտալ վերանորոգման գործընթացը քիչ հավանական է հաջողեցնել:
Կոսմետիկ վերանորոգումը տարբերվում է իր պարզությամբ: Ծրագրվածը իրականում հնարավոր է իրագործել սեփական ուժերով, քանի որ գաղափարների իրականացումը պահանջում է ավելի քիչ ջանքեր, շինարարական հմտություններ և բյուջետային ներդրումներ: Մասբագետները խորհուրդ են տալիս նման աշխատանքներ իրականացնել յուրաքանչյուր հինգ-վեց տարին:

“Առանց մասնագետների օգնության կապիտալ վերանորոգումը չափազանց դժվար է իրականացնել”
Տան եվրովերանորոգումը շինությունում վերանորոգման աշխատանքների առանձնահատուկ կատեգորիա է, քանի որ պահանջում է հատուկ նախագիծ-դիզայնի կազմում: Բնակարանը, ըստ էության, ենթակա է ամբողջական վերանախագծման՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան: Ընդ որում օգտագործվում են նորագույն տեխնոլոգիական սարքավորումներ և բարձրորակ նյութեր, որոնք համապատասխանում են եվրոպական ստանդարտներին:
Նյութերի բազմազանությունը, ժամանակակից բոլոր հնարավոր տեխնոլոգիաների հասանելիությունը թույլ են տալիս իրագործել տան ձևավորման անսպասելի և նույնիսկ ֆանտաստիկ գաղափարները: Ինտերիերի դիզայնը կարող է ամենաանկանխատեսելին լինել, ինչը միանշանակ զարմացնում է հյուրերին: Այնուամենայնիվ, ամենակարևորն այն է, որ տան դիզայնը համապատասխանի սեփականատերերի ճաշակին, քանի որ տունը հանդիսանում է հարմարավետության և հանգստության կղզի, հենց այստեղ է ընտանիքը ծախսում ժամանակի մեծ մասը: Ինտերիերի դիզայնի ձևավորման հարցում ոմանք կարող են ընտրել այնպիսի ոճ, ինչպիսին է պարզ ժամանակակիցը կամ բարձր տեխնոլոգիականը, իսկ մյուները՝ նուրբ քանթրին կամ մեծարգո դասականը:
Թույլատրելի են ոճերի համադրումը կամ տարածքի առանձին գոտիներում տարաբնույթ ոճային ուղղություններով ձևավորումը: Օրինակ սեփական տանը խոհանոցի և հյուրասենյակի դիզայնը համատեղ կարող է լինել անտիկ ոճով, իսկ միևնույն ժամանակ ննջասենյակի դռից այն կողմ կիշխի դասականը: Այսպիսով, յուրաքանչյուր շինություն կարող է անհատական լինել: Կարևոր է որոշել ինտերիերի դիզայնը մինչև նախագծի կազմումը, քանի որ դրանից կախված կլինի նյութի ընտրությունը:

“Նախագծի մշակումը պատասխանատու աշխատանք է, ուստի մասնագետների ծառայությունները թանկ արժեն”
Աշխատանքի ընդհանուր արժեքը կախված է պահանջվող նյութերի տեսակից, որակից և քանակից: Սրա հիման վրա ձևավորվում է վերանորոգման նախահաշիվը: Այն նաև ներառում է ծառայությունների և վերանորոգման աշխատանքների ճշգրիտ կատարման ժամանակահատվածների վրա ծախսերի ամբողջական ցանկը: Այդպիսով գործողությունների ուղեցույց են հանդիսանում երկու փաստաթուղթը՝ նախագիծ-դիզայնը և նախահաշիվը:
Որպեսզի տան վերջնական դիզայնը համապատա
Աշխատանքի կազմակերպման երեք տարբերակ կա: Տան վերանորոգումը կարելի է իրականացնել սեփական ձեռքերով, ավելի պատասխանատու հատվածները վստահել մասնագետներին կամ էլ ամբողջությամբ վաստահել պրոֆեսիոնալներին՝ նրանց հնարավորություն տալով կատարել աշխատանքի ամբողջ ծավալը:

“Տան վերանորոգումը կարելի է իրականացնել սեփական ձեռքերով կամ էլ ամբողջությամբ վստահել պրոֆեսիոնալներին”
Ինքնուրույն վերանորոգումը թույլ է տալիս զգալիորեն խնայել նյութական միջոցները, քանի որ շինարարների ծառայությունները քիչ չարժեն: Բացի դրանից զգալիորեն բարձրանում է որակի ռիսկը, իսկ վերանորոգման իրականացման ժամանակը զգալիորեն երկարում է: Աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են որոշակի հմտություններ և որակներ: Եթե դրանք չկան, ապա ավելի լավ է ռիսկի չդիմել, քանի որ խոսքը գնում է սեփական կացարանի մասին: Կոսմետիկ մատչելի վերանորոգման իրականացումը լիովին թույլատրելի է:
Եթե նախատեսվում են մեծածավալ աշխատանքներ, որոնք պահանջում են առանձին կատեգորիայի մասնագետների ներգրավում կամ էլ թանկարժեք սարքավորումներ (օրինակ պատուհանների փոփոխություն), ավելի լավե օգնության դիմել մասնագետներին: Նրանք կկարողանան կանխատեսել այն նրբությունները, որոնք միշտ չէ, որ նկատելի են և հնարավորինս կարճ ժամկետում իրականացնել սեփական տան վերանորոգումը:
Եթե աշխատանքի ծավալը զգալի է, ավելի լավ է վերանորոգումը վստահել շինարարության շուկայում իրեն արդարացրած մեկ ընկերության, որը կկարողանա որակյալ կատարել աշխատանքների ողջ ցանկը: Մի քանի ընկերությունների ներգրավումը սովորաբար թանկ արժի, իսկ թերությունների հայտնաբերման դեպքում դժվար կլինի որոշել ով է մեղավորը:
Մասնագետների ներգրավման գործընթացում հիմնական պայմաններն են՝ պայմանագրերի կնքումը և իրականացվող աշխատանքների բոլոր տեսակների մեկամյա երաշխիքը հաստատող փաստաթղթի առկայությունը:

“Կոսմետիկ վերանորոգման իրականացումը սեփական ձեռքերով լիովին թույլատրելի է”
Նախագծի կազմումը պատասխանառու աշխատանք է, ուստի մասնագետի ծառայությունները քիչ չարժեն: Եթե առկա են փորձ, գիտելիքներ և դա ինքնուրույն կատարելու ցանկություն, ապա անհրաժեշտ է հետևել այս պլանին.

“Նախագծի մշակումը հանդիսանում է տան վերանորոգման կարևոր մաս”
Կարևոր է որոշել վերանորոգման իրականացման ժամանակը: Ամենալավը դա տարվա տաք եղանակին կատարելն է: Ընդ որում պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակ աճում է ոչ միայն պահանջարկը, այլև մասնագետների ծառայությունների և նյութերի գինը: Հետևաբար այդ հարցերն ավելի լավ է լուծել նախօրոք:
Նախահաշվի հաջող կազմման պայմաններից մեկը հանդիսանում է շինարարական շուկայի գներին ծանոթանալը: Դրա համար կարևոր է ոչ միայն անցնել խանութներով, այլև ուսումնասիրել գներն ինտերնետում: Օպտիմալ լուծման կարելի է հանգել ուսումնասիրելով գների հարաբերակցությունը և ընտրելով առավել հարմար տարբերակը` մեծածախ գնումների ժամանակ:
Ինքնուրույն կազմել նախահաշիվը բավականին դժվար է, քանի որ առանց որոշակի փորձի գործնականում անհնար է հաշվարկել պահանջվող նյութերի ճշգրիտ քանակը: Որպես օրինակ կարելի է օգտվել տների վերանորոգման պատրաստի նախահաշիվներից: Լուսանկարներ և հաշվարկներ կարելի է գտնել ինտերնետում:
Կարդացե՛ք նաև՝ Լոգասենյակի լուսավորությունը. տարբերակների լուսանկարներ

“Բավականին դժվար է ինքնուրույն կազմել նախահաշիվը”
Ճիշտ հաշվարկներ կատարել հնարավոր է նաև հատուկ օնլայն-հաշվիչների օգնությամբ: Նախահաշվում պետք է առկա լինեն հետևյալ կետերը պարտադիր հերթականությամբ՝
Նախքան տան վերանորոգումն անհրաժեշտ է հոգ տանել շինարարական գործիքների և դրանց պահեստամասերի առկայության մասին: Կարևոր է հաշվի առնել միջոցների պահուստը անկանխատեսելի ծախսերի համար: Դրա համար առկա գումարին անհրաժեշտ է ավելացնել ևս 20%: Միջոցների պահուստը թույլ կտա օպերատիվորեն վերացնել նախագծի փոփոխման կամ նյութերի թանկացման հետ կապված խնդիրները:
սխանի մտացվածին, անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերի գրագետ կազմում, որը հասկանալի կլինի ինչպես պատվիրատուին, այնպես էլ շինարարներին:

“Նախահաշվում անպայման պետք է նշված լինեն հարդարման նյութերի գինը, որոնց են դասվում լաքաներկային ապրանքները, պաստառները, հատակային ծածկույթները”
Գոյություն ունի սենյակների վերանորոգման իրականացման որոշակի հերթականություն: Փուլային գործողությունների լուսանկարները հստակ ցույց են տալիս այդ մոտեցման արդյունավետությունը: Խորհուրդ է տրվում հետևել աշխատանքների կատարման հետևյալ հաջորդականությանը.
Հարդարման աշխատանքները կատարվում են տարբեր սցենարներով: Օրինակ, նախ կարելի է սվաղել պատերը և առաստաղը, իրականացնել դրանց մաքրումը: Այնուհետև պետք է ներկել առաստաղը, փակցնել պաստառները, փռել հատակի ծածկույթը և կպցնել շրիշակը:
Եթե սենյակում նախատեսվում է ձգվող առաստաղի տեղադրում, ապա առաջին հերթին անում են դա, այնուհետև կպցնում են առաստաղի շրիշակը, և միայն դրանից հետո են փակցնում պաստառները և կատարում մնացած աշխատանքները:

“Վերանորոգման նյութերը ավելի լավ է ձեռք բերել ամբողջությամբ և միանգամից, ինչը կօգնի խնայել առաքման վրա”
Դռների տեղադրումը կարող է կատարվել ինչպես նախքան պաստառների փակցնելը, այնպես էլ դրանից հետո: Սակայն ամեն դեպքում շրջանակի տեղադրումը պետք է իրականացնել մինչ պատերի սվաղելը: Հակառակ դեպքում դժվար կլինի դռան շրջանակի և պատի միջև առկա հանգույցներն անտեսանելի դարձնել, քանի որ հստակորեն տեսանելի կլինեն անհարթ սվաղի հետքերը:
Եթե սրահի վերանորոգումը ենթադրում է մանրահատակի տեղադրում, ապա այն կատարում են նախքան պաստառների փակցնելը, քանի որ հատակային ծածկույթի հղկման գործընթացում կարելի է վնասել պատի ծածկույթը: Այսպիսով, սկզբից շարում են մանրահատակը, այնուհետև հղկում են և ծածկում երկշերտ լաքով: Միայն դրանից հետո են կատարում առաստաղի ներկումը և պաստառի փակցնումը: Վերջում կատարում են եզրահարթակների տեղադրումը, շրիշակների մոնտաժը, լուսավորման սարքերի, անջատիչների և վարդակների ամրացումը: Ի դեպ, այս պատասխանատու աշխատանքը կարելի է վստահել հմուտ վարպետին՝ ամրագրելով ծառայությունները Varpet հավելվածի օգնությամբ (այն կարող եք ներբեռնել այստեղից):
Տների շարքում առանձնակի կատեգորիա են ներկայացնում փայտե կոնստրուկցիաները: Դրանց վերականգնման և վերանորոգման գործընթացն ունի բնութագրական առանձնահատկություններ: Եթե մանրամասն ուսումնասիրել որոշ օրինաչափություններ և կանոններ, ապա գրեթե ամբողջ աշխատանքը կարող է կատարվել ինքնուրույն:

“Փայտե տան վերանորոգումը ունի իր առանձնահատկությունները, որոնց իմացությունը թույլ է տալիս իրականացնել վերափոփոխումը կամ վերակառուցումը նվազ միջոցներով”
Վերակառուցումը ներառում է հետևյալ տեսակի աշխատանքները.
Առաջին հերթին փայտե տների վերանորոգումը ենթադրում է հիմասյուների փոխարինում: Եթե դա չանել, ապա ամբողջ գերանների ծանրության տակ փտած մասերը պոկվում են, ինչի արդյունքում տունը պարզապես կարող է քանդվել: Փոխարինելու համար անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան չափսերի նոր որակյալ գերաններ:
Հատուկ սարքերի օգնությամբ տունը բարձրացնում են հիմքից, հին գերաններն ապամոնտաժում են, իսկ դրանց փոխարեն տեղադրվում են նորերը: Դրանից հետո, կարևոր է փոխարինել ջրամեկուսացումը հիմքի վրայից և իջեցնել կոնստրուկցիան իր տեղը:
Որպեսզի վերացնել հորիզոնական երակարաձիգ ճեղքերը գերաններից, որոնք կարող են լավ վայր դառնալ միջատների և սնկերի բազմացման համար, կարելի է ձեռնարկել գործողությունների երկու տարբերակ.

“Փայտե տների ներքին հարդարումը հաճախ սկսվում է առաստաղից”
Գյուղի տան վերանորոգման իդեալական արդյունք կարելի է ստանալ համատեղելով երկու տարբերակները
Գերաններից հին տանը պետք է փոխարինել ոչ միայն ստորին հիմնասյունները, այլև գերանների այն հատվածները, որոնք փտել են պատուհանից ջրի հոսքի հետևանքով: Փտումը ժամանակի ընթացքում կարող է տարածվել ամբողջ փայտե կոնստրուկցիայով, որն ի վերջո կհանգեցնի տան ամբողջությամբ ոչնչացմանը: Հիմնասյունների փոխարինման համեմատությամբ այս աշխատանքի ծավալն ավելի քիչ կլինի: Գերանի հատվածը, որը վնասվել է, անհրաժեշտ է սղոցել և հեռացնել, իսկ տեղում տեղադրել նույնական փայտի կտոր: Հին և նոր մասերի ամրացումն իրականացնում են փայտյա խոզանակների միջոցով:

“Հատակի վերանորոգումը հաճախ կատարվում է առկա ծածկույթը ամբողջությամբ փոխարինելով, իսկ դրա տակ վնասված փայտե ամրանները փոխարինվում են”
Ամբողջ փայտանյութը փոխելիս հարկավոր է զգույշ և որոշակի ճշգրտությամբ ընտրել մասերը, որոնք պետք է լինեն նույնական ոչ միայն չափսերով, այլ նաև փայտի կառուցվածով: Հակառակ դեպքում փայտանյութի շարքերի արանքում կարող են առաջանալ ճեղքեր, որոնք վերջնական արդյունքում կհանգեցնեն ողջ կառույցի ամբողջական դեֆորմացմանը:
Փայտե տների տանիքի վերանորոգումը իրականացնում են այլ նյութերից տների նմաությամբ: Այստեղ հիմնական դերը խաղում է ոչ թե շինության նյութը, այլ ծածկի տեսքը:
Հատակի վերանորոգումը հաճախ կատարում են առկա ծածկույթը ամբողջությամբ փոխարինելով, իսկ դրա տակ վնասված փայտե ամրանները փոխարինվում են: Ծառայության ժամկետը կերկարացնի հատակի տակի տարածության մանրազնին չորացումը մինչև հատակի տեղադրումը, ինչպես նաև ցանկալի է փայտե կոնստրուկցիաների հատուկ միջոցներով մշակումը:
Կարդացե՛ք նաև՝ Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

“Ամբողջ փայտանյութը փոխելիս հարկավոր է զգույշ և որոշակի ճշգրտությամբ ընտրել մասերը, որոնք պետք է լինեն նույնական ոչ միայն չափսերով, այլ նաև փայտի կառուցվածով”
«Եվրովերանորոգում» անվանումը բոլորովին վերջերս է հայտնվել առօրյա կյանքում, բայց այս գործընթացը նպատակասլացորեն դարձավ ժողովրդական: Այս հասկացությունն ուղղակիորեն կապված չէ Եվրոպայի հետ, այլ պարզապես վկայում է աշխատանքի բարձր որակի և փաստացի ամբողջական նորացման մասին: Վերանորոգման սույն տեսակն աշխատանքի ծավալով գրեթե հավասար է կապիտալին, քանի որ ենթադրում է, բացի առաստաղի, պատերի և հատակի հարդարումից, պատուհանների, դռների, ջեռուցման համակարգերի, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի ամբողջական փոխարինում: Իրականացնել ամբողջ ծրագրածը կարճ ժամկետներում հիմա միանգամայն հնարավոր է՝ շնորհիվ բազմազան շինանյութերի լայն ընտրանու:
Եվրովերանորոգումը դա էլիտար վերանորոգում է սեփական տանը կամ բնակարանում: Հետևաբար, այն իրականացնելու համար օգտագործում են նորագույն տեխնոլոգիաները, իսկ օգտագործվող նյութերը բացառապես բարձր որակի են: Տան ինտերիերի ստեղծման և դիզայներական մտքերի կենսագործման վրա աշխատում են միայն բարձրակարգ մասնագետները, որոնք հստակորեն հետևում են տեխնոլոգիաներին և պահպանում են միջազգային չափանիշները:

“Եվրովերանորոգումը դա էլիտար վերանորոգում է սեփական տանը”
Կարծես թե եվրովերանորոգումը կապիտալից գործնականում չի տարբերվում կապիտալից, սակայն տարբերություններ այնուամենայնիվ կան: Սա վկայում է նախապատրաստական փուլում աշխատանքի հաջորդականությունը, որը ներառում է հետևյալ քայլերը.
Որպես կանոն, եվրովերանորոգումը ներառում է տան վերաձևափոխում, որը ներառում է այսպիսի գործողություններ` միջնապատերի ապամոնտաժում, լրացուցիչ հիմնապատերի տեղադրում, պատուհանների և դռների փոխարինում: Նախագիծը կարող է նախատեսել երկու կամ ավելի սենյակների միացում, շինության ձևի փոփոխություն: Եվրոշինություններում առաստաղները հիմնականում բազմաշերտ են, մուտքերում տեղադրվում են ձևավոր կամարներ: Դռնային բացվածքները զգալի ընդարձակվում են:

“Եվրովերանորոգման ժամանակ փոխարինում են պատուհանների փայտե շրջանակները մետաղապլաստե կոնստրուկցիաներով”
Սանհանգույցը և լոգասենյակը ենթարկվում են ամբողջական ձևափոխության, կատարում են ենթակառուցվածքների ամբողջական փոխարինում: Ջրամատակարարման և կոյուղու համակարգերում օգտագործվում են բացառապես նորագույն տեխնոլոգիաները: Հին մետաղյա և թուջե խողովակները փոխարինվում են PVC խողովակներով կամ պլաստիկ արտադրանքով: Ջեռուցման համակարգը նույնպես ենթակա է ամբողջական փոխարինման: Որպես կանոն, անհատական ջերմամատակարարումը կիրառվում է գազի կամ էլեկտրաէներգիայի խնայողական օգտագործման հիման վրա: Ժողովրդականություն է վայելում տաք հատակների տեղադրումը ծառայողական տարածքներում, ինչպիսիք են միջանցքը, լոգասենյակը, զուգարանը: Բոլոր հաղորդակցությունները թաքցվում են պատերում:
Պատերը և առաստաղը հարթեցնելու համար, օգտագործում են գիպսակարտոն կամ սվաղային լուծույթներ: Գիպսակարտոնով հարդարումը ենթադրում է որոշակի տարածքի թաքցնում: Եթե յուրաքանչյուր սանտիմետր արժեքավոր է, ապա ճշգրտման համար օգտագործվում է սվաղ: Հատակը հարթեցվում է հղկմամբ կամ լցնովի հատակի տեխնոլոգիայի օգտագործմամբ:

“Եվրովերանորոգումը նախատեսում է լոգասենյակի ամբողջական վերափոխում, որտեղ կատարում են բոլոր հաղորդակցությունների փոխարինում”
Վերևում դիտարկվել են տարատեսակ աշխատանքների կատարման կանոնները: Միևնույն ժամանակ, առանձին շինությունների յուրահատկությունը պահանջում է յուրօրինակ մոտեցում վերանորոգման հարցում: Օրինակ, խոհանոցի վերանորոգումը պետք է մտածել ավելի հանգամանալից և ամեն ինչ ճիշտ պլանավորել, քանի որ այս սենյակը շատ ավելի է շահագործվում, քան մյուսները և ենթադրում է բազմատեսակ տեխնիկայի տեղադրում: Հետևաբար, էլեկտրական մալուխը պետք է փոխարինվի առաջին հերթին, նաև պետք է հոգ տանել լրացուցիչ վարդակների տեղադրման մասին:
Օդափոխումը նույնպես հատուկ ուշադրություն է պահանջում: Ծառայողական պատը պատասխանատու է սենյակի մաքրության և գեղագիտական տեսք ունենալու համար, հետևաբար պետք է պատասխանատվությամբ վերաբերվել սալիկի կամ այլ հարդարման նյութի ընտրությանը: Այս սենյակում հատակային ծածկույթի լավագույն տարբերակը լինոլիումը կամ սալիկն է: Վերջնական փուլն են հանդիսանում շրիշակի տեղադրումը և կահույքի հավաքումը: Խոհանոցի լուսանկարները նախքան դրա վերանորոգումը և դրանից հետո ցույց են տալիս էական տարբերությունները:

“Խոհանոցի վերանորոգումը պետք է մտածել ավելի հանգամանալից և ամեն ինչ ճիշտ պլանավորել, քանի որ այս սենյակը շատ ավելի է շահագործվում, քան մյուսները”
Սանհանգույցի վերանորոգումը ենթադրում է զգալի չափի աշխատանք, քանի որ այստեղ տեղակայված են մեծ թվով հաղորդակցություններ, իսկ դրանց մոնտաժը պահանջում է հերմետիկություն եւ ռացիոնալ տեղադրում: Բացի խողովակների փոխարինումից, այստեղ պետք է նախատեսել վարդակների անվտանգ տեղադրումը և որակյալ օդանցքի առկայությունը, ինչպես նաև պետք է հոգ տանել լրացուցիչ ջրամեկուսացման մասին: Սանտեխնիկան տեղադրում են վերջում:
Բնակելի սենյակների վերանորոգման հատուկ պահանջներ չկան: Ինտերնետում կարելի է գտնել բազմազան գաղափարներ սեփական տան համար: Ամեն դեպքում, ննջասենյակի կամ մանկասենյակի վերանորոգումը սկսվում է կահույքի դուրսբերմամբ և պատերիու հատակի հին ծածկույթների վերացմամբ: Հաջորդ քայլը դռան շրջանակի տեղադրումն է: Եթե ընտանիքը վերանորոգման ընթացքում ինչ-որ տեղ տեղավորվելու հնարավորություն ունի, ապա սենյակներում վերանորոգումը կարելի է իրականացնել զուգահեռ: Բնակելի սենյակների ձևավորման գլխավոր կանոնն այն է, որ դա պետք է իրականացնել վերևից ներքև: Այսինքն, սկզբում վերանորոգում են առաստաղը, հետո փակցնում են պաստառները կամ ներկում պատերը և միայն դրանից հետո անցնում հատակային ծածկին:
Եթե պահանջվում է հատակի հարթեցում, ապա այն կատարում են նախնական փուլում: Վերջնական փուլում իրականացվում է տեխնիկայի, կահույքի և դեկորատիվ տարրերի տեղադրումը: Սեփական տանը ննջասենյակի դիզայնին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ այստեղ է, որ սեփականատերերը հանգստանում և անցկացնում են շատ ժամանակ:

“Բնակելի սենյակների ձևավորման գլխավոր կանոնն այն է, որ դա պետք է իրականացնել վերևից ներքև”
Միջանցքը վերանորոգում են վերջում: Մինչ այդ շինությունում սովորաբար կուտակվում են նյութերի մնացորդները, ինչը դժվարացնում է աշխատանքի կատարումը: Հետևաբար պետք է սկսել մաքրությունից՝ թողնելով միայն այն, ինչը հարկավոր է աշխատանքի ընթացքում: Աշխատանքների հաջորդականությունը նույնն է, ինչ սենյակների վերանորոգման ընթացքում: Տարբեր փուլերը ցուցադրող լուսանկարները կարող են ծառայել որպես տեսողական ուղեցույց:
Սրահը կամ հյուրասենյակը համարվում է ցանկացած տան կամ բնակարանի այցեքարտը: Աշխատանքների իրականացման կարգը նույնն է, ինչ մյուս բնակելի սենյակներում, իսկ ահա այս գոտին ձևավորել կարելի է տարբեր ոճերով՝ ելնելով ճաշակային նախապատվություններից և ֆինանսական հնարավորություններից: Փորձագետները խորհուրդ են տալիս ձևավորելիս նախապատվությունը տալ էկոլոգիապես մաքուր նյութերին: Բացի այդ, կահույքը և շինանյութերը, որոնք անվնաս են առողջության համար, շատ գրավիչ տեսք ունեն:

“Հյուրասենյակը կարելի է ձևավորել տարբեր ոճերով՝ ելնելով ճաշակային նախապատվություններից և ֆինանսական հնարավորություններից”
Հյուրասենյակը ձևավորելիս կարելի է կյանքի կոչել տարբեր գաղափարներ: Օրինակ, եթե առաստաղին տեղադրել փայտե կախոցներ, ապա տեղի կունենա շինության վիզուալ գոտիավորում: Սեփական տանը սրահի վերանորոգման որոշ մտքեր նախատեսում են փայտի բուխարու տեղադրում, ինչն առանձնահատուկ հարմարավետություն է ստեղծում ինտերիերում: Պատերի ձևավորումը բնական քարով սենյակին կտա վեհաշուք տեսք:
Քարե շարվածքի հետ իդեալական համատեղվում է փայտե դարակը բուխարու վերևում, իսկ վառ մանրահատակը, ծածկված փափուկ գորգով, իդեալական տարբերակ է քաղաքից դուրս տների համար: Ինտերիերի տարատեսակ տարբերակների լուսանկարները արտացոլում են ներդաշնակություն և հարմարավետություն:
Սեփական տան սրահի օրիգինալ դիզայն կարելի է ստեղծել տարբեր տեսակի փայտանյութի կախոցներով: Գունագեղ բացառիկ պարագաները կօգնեն շեշտադրումներ ստեղծել: Ցանկացած ոճով ինտերիերները կզարդարեն ընտանեկան լուսանկարները. Ճենապակյա կերպարանքները և հնաոճ իրերը: Անհրաժեշտ է առավելագույն շահույթով օգտագործել գեղեցիկ բնապատկերը. դա միշտ անպարտելի գաղափար է մերձքաղաքային տան համար: Այս դեպքում կարելի է նույնիսկ առանց վարագույրների բավարարվել:

“Սեփական տան սրահի օրիգինալ և ոչ սովորական դիզայն կարելի է ստեղծել տարբեր տեսակի փայտանյութի կախոցներով”
Հյուրասենյակի ձևավորման մեջ օգտագործում են տարբեր ոճեր և ուղղություններ, որոնց շարքում սեփական տան համար ավելի հաճախ ընտրում են՝
Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի