Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Խոհանոցային ճկուն ծորակ. Ինչո ՞վ է առավել
    23 Սեպտեմբերի 2020

    Խոհանոցային ճկուն ծորակ. Ինչո ՞վ է առավել

    By VarpetԽոհանոց
    Խոհանոցային ճկուն ծորակ. Ինչո ՞վ է առավել

    Նոր դիզայներական հնարքները տան տիկինների կյանքն ավելի են հեշտացնում: Այս առումով նորարարական լուծումը՝ խոհանոցային ճկուն ծորակը, անփոխարինելի գործիք է: Ուզո ՞ւմ եք խոհանոցի ծորակը փոխել, նորը տեղադրել: Խոհանոցի համար հետաքրքիր, ժամանակակից տարբերակ եք փնտրում:

    Ուրմեն այս հոդվածը հենց Ձեզ համար է:

    Մենք կպատմենք, թե ինչ հնարավորություններ է տալիս խոհանոցային ճկուն ծորակը: Որոնք են դրա առավելություններն ու ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Ճկուն ծորակների ինչ տեսակներ կան:

    Այս հոդվածը ընթերցելիս Դուք կտեղեկացնենք նաև հայաստանյան խանութ- սրահներում ճկուն ծորակների կողմնորոշիչ գների մասին: Դե ինչ, սկսենք սկզբից: Նախ, եկեք հասկանանք. ինչ է ծորակի ճկունությունը:՚

    Ավանդական ծորակները սահմանափակ հնարավորություն ունեն, մինչդեռ… Ցածր դիրքով ծորակը թույլ չի տալիս լվալ խոշոր իրերը կամ ջրով լցնել բարձր տարաները: Շատ բարձր դիրքով ծորակի դեպքում ջուրն այս ու այն կողմ է ցայտում: Խոհանոցային ճկուն ծորակը մշակվել է հենց այս խնդիրների լուծման համար։ Այն թույլ է տալիս ջրի հոսքն ուղղել Ձեզ անհրաժեշտ ուղղությամբ։

    Կարևոր։ Այս տեսակի ծորակները կարող են տարաբնույթ ձևափոխությունների ենթարկվել։

    Ճկուն խողովակով ծորակների ինչ տեսակներ կան

    • Խոհանոցային ցնցուղներ: Արտաքնապես այն չունի լրացուցիչ տարրեր, սակայն քթիկը քաշելու դեպքում, այն կվերածվի ճկուն խողովակով ցնցուղի:
    • Կիսապրոֆեսիոնալ մոդելներ: Ցնցուղե գլխիկով ճկուն խողովակը տեղադրվում է ծորակի անշարժ խողովակին զուգահեռ:
    • Հանովի ցնցուղե գլխիկով ծորակ: Ճկուն խողովակը բացակայում է։ Ոչ մի շարժական մաս չկա, սակայն շատ բարձր բարձրացված ծորանը և ջրբաժանը տալիս են լրացուցիչ հնարավորություններ:

    Ցնցուղով խոհանոցային ծորակների ֆունկցիոնալ առանձնահատկությունները

    Ճկուն ծորակները իրենց ֆունկցիոնալ յուրահատկությամբ բաժանվում են երեք տեսակի՝ փականով, լծակով և սենսորային։

    Փականով: Ծորանի ներքևի հատվածում՝ աջ և ձախ կողմից տեղակայված են փականները, որոնց պտտվելու դեպքում բացվում կամ փակվում է տաք կամ սառը ջրի հոսքը: Լծակով: Ունեն մեկ լծակ, որի տեղաշարժման կողմից կախված տեղի է ունենում ջրի շթի ուժգնության և ջերմաստիճանի կարգավորումը: Լծակն օգտագործելն ավելի հեշտ է, քան փականները: Սենսորային: Առավել հարմար տարբերակ է. ջրի բացման համար ֆիզիկական կոնտակտ չի պահանջվում. սենսորն արձագանքում է ձեռքի մոտեցմանը: Ի դեպ, հոսքի ցանկալի ուժգնության և ջերմաստիճանին հասնելու համար այս ծորակների վրա միևնույնն է գոյություն ունի մեխանիկական կարգավորում: Ի գիտություն։ Ամենամատչելին փականով ծորակներն են, ավելի թանկը՝ լծակովները, իսկ ահա սենսորային ծորակները կազմում են պրեմիում դասը:

    Օգտակար խորհուրդ

    Խոհանոցի համար ծորակ ձեռք բերելիս միշտ անհրաժեշտ է խորհրդակցել ծորակի կիրառման եղանակի շուրջ: Երբեմն անգամ փոքր սխալները կարող են հանգեցնել դրա արտաքին տեսքի վնասմանը:

    Կարևոր է

    Նման ծորակ ձեռք բերելիս հարկավոր է հետաքրքրվել նաև վերանորոգման համար պահեստամասերի վաճառքով, որպեսզի հետագայում՝ դրա անհրաժեշտության դեպքում, դժվարություններ չունենաք: Փոխարինումը դժվար չէ, իսկ ահա անհրաժեշտ և համապատասխան մասը գտնելը միշտ չէ, որ հաջողվում է։

    Հայաստանյան շուկայում խոհանոցային ճկուն ծորակների գները

    Խոհանոցային ճկուն ծորակների գները շատ տարբեր են: Գնային տատանումը կախված է ոչ միայն ծորակի կառուցվածքի բազմազանությունից, այլև արտադրող երկրից: Խոհանոցային ճկուն ծորակների գները հայաստանյան խանութներում հետևյալն են՝ չինական արտադրության՝ սկսած 15-20 հազ. դրամից, ռուսական արտադրության՝ 57 հազ․ դրամից, եվրոպական արտադրության նմանօրինակ ծորակները՝ սկսած 100-200 հազ. դրամից: Նշենք, որ միևնույն մոդելի գինը կարող է տարբեր լինել նաև ձեռք բերման վայրից կախված

    Ի գիտություն: Գոյություն ունի խոհանոցային ճկուն ծորակների ամրացման 3 ստանդարտ տարբերակ: Դրանք կարող են ամրացվել՝ լվացարանին, կահույքին կամ պատին։ Ծորակի ամրացման եղանակը կարող է ընտրվել կախված լվացարանի ձևից և չափերից:

    Ուզո՞ւմ եք Ճկուն ծորակ տեղադրել: Չգիտեք ամրացման վերոնշյալ եղանակներից որը ընտրել։ Varpet-ը Ձեր կողքին է:

    Փորձառու վարպետը պատրաստ է օգնել Ձեզ: Ցանկացած տեսակի ծորակի տեղադրման և սպասարկման գործը կարող եք վստահել հմուտ վարպետ-սանտեխնիկին: Նրան հեշտությամբ կարող եք դիմել Varpet հավելվածի օգնությամբ:

    Պարզապես ներբեռնեք Varpet հավելվածն այստեղից ու պատվիրեք համապատասխան ծառայությունը Ձեր հեռախոսի միջոցով։

    Հոդվածի ամփոփում

    Ճկուն ծորակները կարող են տարաբնույթ ձևափոխությունների ենթարկվել։

    Ճկուն խողովակով ծորակների տեսակներն են՝

    խոհանոցային ցնցուղներ. արտաքնապես այն չունի լրացուցիչ տարրեր, սակայն քթիկը քաշելու դեպքում վերածվի ճկուն խողովակով ցնցուղի,

    կիսապրոֆեսիոնալ մոդելներ. ցնցուղե գլխիկով ճկուն խողովակը տեղադրվում է ծորակի անշարժ խողովակին զուգահեռ,

    հանովի ցնցուղե գլխիկով ծորակ. ճկուն խողովակը բացակայում է։ Ոչ մի շարժական մաս չկա, սակայն շատ բարձր բարձրացված ծորանը և ջրբաժանը տալիս են լրացուցիչ հնարավորություններ:

    Խոհանոցի համար ծորակ ձեռք բերելիս միշտ անհրաժեշտ է խորհրդակցել ծորակի կիրառման եղանակի շուրջ: Երբեմն անգամ փոքր սխալները կարող են հանգեցնել դրա արտաքին տեսքի վնասմանը:

    Շարժական ճկուն խողովակով ծորակ ձեռք բերելիս հարկավոր է հետաքրքրվել նաև վերանորոգման համար պահեստամասերի վաճառքով, որպեսզի հետագայում՝ դրա անհրաժեշտության դեպքում, դժվարություններ չունենաք: Փոխարինումը դժվար չէ, իսկ ահա անհրաժեշտ և համապատասխան մասը գտնելը միշտ չէ, որ հաջողվում է:

    Հայաստանյան շուկայում խոհանոցային ճկուն ծորակների գները: Այս ապրանքների գները շատ տարբեր են ոչ միայն կախված ծորակի կառույցվածքի բազմազանությունից, այլև՝ արտադրող երկրից: Հայաստանյան խանութներում խոհանոցային ճկուն ծորակների գները հետևյալն են՝ չինական արտադրության՝ սկսած 15- 20 հազ. դրամից, ռուսական արտադրության՝ 57 հազ․ դրամից, եվրոպական արտադրության նմանօրինակ ծորակները՝ սկսած 100-200 հազ. դրամից: Բացի այդ, միևնույն մոդելի գինը կարող է տատանվել նաև ձեռք բերման վայրից կախված:

    #Խոհանոցային ճկուն ծորակ#ճկուն ծորակ#ճկուն ծորակները ինչ տեսակներ կան#ծորակների գները#ինչո ՞վ է առավել ճկուն ծորակը#chkun corak#xohanoci corak (krant)#inch aavelutyun uni#chkun corakneri tesaknery

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020