Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Ջահի տեղադրում
    31 Մարտի 2021

    Ջահի տեղադրում

    By VarpetԷլեկտրականություն
    Ջահի տեղադրում

    Ժամանակակից բնակարանի ինտերիերը ոչ միայն լրացնում, այև նրան առանձնակի շքեղություն են հաղորդում ջահերը, որոնք նաև լույսի աղբյուր են։ Այսօր համարյա բոլոր նման սարքերը օգտագործվում են ոչ միայն տարածքները լուսավորելու, այլ նաև դրանք զարդարելու համար: Ջահերի ընտրությունն ու տեղադրումը տան ներքին հարդարման առավել հաճելի փուլերից մեկն է: Գեղեցիկ դիզայնով ջահը կարող է դառնալ ամբողջ բնակարանի գլխավոր տարրերից մեկը: Ճիշտ ընտրված ջահը կարող է ընդգծել սենյակի բոլոր առավելությունները և, հակառակը, թաքցնել հնարավոր թերությունները:

    Ճիշտ ընտրությունը չի սահմանափակվում միայն որակյալ լուսավորություն ստեղծելով։ Ջահի ընտրությանը հաջորդում է առավել պատասխանատու փուլը՝ տեղադրումը։ Քանի որ ջահի տեղադրումը կապված է էլեկտրականության հետ, խորհուրդ ենք տալիս աշխատանքները կատարել միայն մասնագետի վերահսկողությամբ կամ ջահի տեղադրման աշխատանքներն ամբողջությամբ վստահել վարպետին։ Եթե չգիտեք՝ ում դիմել, կարող եք օգտվել Varpet հավելվածի ծառայություններից և ակնկալել որակյալ աշխատանք։

    Ջահի լուսավորությունը՝ կախված տարածքի չափից

    Որպեսզի ջահը չդառնա պարզապես ինտերիերի դիզայնի գեղեցիկ տարր, այլ նաև հանդիսանա լույսի աղբյուր, նոր ջահ ընտրելիս ձեզ անհրաժեշտ է հիշել մի քանի կարևոր կետեր:

    Ջահերի տեսակները

    Կան երկու տեսակի ջահեր` դասական կախովի և առաստաղին կամ պատերին ամրացվոող:

    Դասական ջահը շղթայի միջոցով կախվում է առաստաղից։ Ժամանակակից կախովի ջահերի հարուստ տեսականին հնարավորություն է տալիս ընտրել տարբեր երկարության ջահեր, որոնք լրացնում են բնակարանի ինտերիերը։ Դասական ոճի կախովի ջահերն ավելի հարմար են դասական ինտերիերի համար։

    Առաստաղին ամրացվող ջահը ավելի նորաոճ տարբերակ է։ Այստեղ նույնպես ունեք դիզայնի լայն ընտրություն։

    Առաստաղի բարձրությունը

    Ջահ ընտրելիս պետք է հաշվի առնել տվյալ սենյակի առանձնահատկությունները, որի համար այն նախատեսված է։ Այսպիսով, եթե սենյակի առաստաղը բարձր է, ապա նախապատվությունը պետք է տալ դասական ջահին: Այս դեպքում շղթայով կամ զսպանակով ջահերը տեսողականորեն չեն փոքրացնի տարածությունը:

    Եվ, համապատասխանաբար, եթե ​​սենյակը ցածր առաստաղ ունի, ապա խորհուրդ է տրվում ընտրել առաստաղին ամրացվող ջահ, որը վիզուալ կբարձրացնի առաստաղը: Ուղղանկյունաձև կամ ավելի երկար ձև ունեցող սենյակում կարելի է տեղադրել երկու փոքր ջահ և հավասարաչափ բաշխել լուսավորությունը։

    Ջահի դիզայնը

    Ջահի դիզայն-lyustra
    “Ջահի դիզայնի ընտրությունը կախված է նրանից, թե որ սենյակի համար է այն նախատեսված։”

    Հյուրասենյակի համար իդեալական տարբերակ է դասական կախովի ջահը: Մեծ սենյակներում բավարար լուսավորություն ապահովելու համար ցանկալի է ընտրել 5 լամպով ջահ: Այդ ժամանակ նա հիանալի կլուսավորի սենյակը: Հյուրասենյակի ջահերի դիզայնը կարող է լինել բավականին համարձակ ու ինքնատիպ: Կարևորն այն է, որ ջահը ներդաշնակ լինի ինտերիերի մյուս տարրերի հետ:

    Ննջասենյակի ինտերիերը, երանգները և լուսավորությունը պետք է լինեն ավելի մեղմ և հանգստացնող։ Հետևաբար, այս սենյակի համար նախընտրելի են առաստաղին ամրացվող ջահերը։ Որպես կանոն, ննջասենյակում հաճախ օգտագործվում են լույսի լրացուցիչ աղբյուրներ` մահճակալի վերևում գտնվող լուսամփոփներ կամ սեղանի նորաձև լամպեր:

    Խոհանոցի համար նախընտրելի են առաստաղին ամրացվող ջահերը, որոնք ունեն ավելի պրակտիկ տեսք։ Լույսի լրացուցիչ աղբյուրները կարող են տեղադրվել խոհարարական տարածքի վերևում կամ ճաշասեղանի վերևում: Խոհանոցի համար կարող եք ընտրել ապակուց և ակրիլից պատրաստված ջահեր․ դրանք հեշտ են մաքրվում և երկարակյաց են։

    Մանկական սենյակի համար ջահ ընտրելիս անհրաժեշտ է հիշել անվտանգության մասին: Հետևաբար, պետք է խուսափել ապակյա ջահերից և նախապատվությունը տալ տեքստիլ և պլաստիկ ջահերին:

    Ջահերի տեխնիկական առանձնահատկությունները

    Լուսավորության աստիճանը գնահատելու համար հարկավոր է սկսել 3 հիմնական պարամետրերից` սենյակի տարածքը, առաստաղի բարձրությունը և սենյակի նշանակությունը։

    Բանաձևը հետևյալն է. Սենյակի մակերեսը բազմապատկվում է ՎՏ-ով: Եթե ​​սենյակի առաստաղի բարձրությունը 3 մ-ից ավելի է, ապա ստացված թիվը պետք է բազմապատկվի առնվազն 1,5 անգամ:

    Լուսավորության ընդհանուր ստանդարտներ՝ նախատեսված 3մ-ից ոչ ավել բարձրության առաստաղների համար։

    Ջահը պետք է գերազանց կատարի իր հիմնական խնդիրը` բավարար քանակությամբ լույս ապահովել: Հիշեք, որ մեծ սենյակի համար լավագույն տարբերակը կլինի 150-300 վտ հզորությամբ ջահը: Միջին չափի խոհանոցի համար հարմար է 130 - 170 վտ: Լոգարանի համար 80-110 վտ բավարար է:

    Բացի այդ, կան տարբեր տեսակի լուսատուներ: Պայմանական շիկացման լամպերը տալիս են տաք լույս, իսկ լյումինեսցենտային լամպերը` սառը սպիտակ: Հալոգեն լամպերը նույնպես ապահովում են բավարար լուսավորություն։

    Ջահի հավաքում

    Ինչպես արդեն նշեցինք, գոյություն ունի ջահերի երկու տեսակ՝ կախովի և ամրացվող։ Կախովի ջահերը հատուկ ճարմանդի օգնությամբ ամրացվում են առաստաղից կախված կեռին։ Կեռիկը առավել ապահով և հուսալի ամրացման տարբերակ է, որը հարմար է թե՛ փոքր և թեթև ջահերի համար, թե՛ ավելի մեծ ջահերի համար։ Տեղադրումը շատ պարզ է և արագ։

    Առաստաղին ամրացվող ջահերի տեղադրման համար պահանջվում է մի փոքր ավելի երկար աշխատանք։ Ջահի մոնտաժի համար նախապես առաստաղին ամրացվում է հատուկ մետաղյա դետալ, որի վրա այնուհետև հավաքվում է ջահը։ Մետաղյա շերտի տակ են թաքցվում էլեկտրականության լարերը։

    Լարերի մոնտաժ և ջահի տեղադրում

    Լարերի մոնտաժ և ջահի տեղադրում

    Էլեկտրականության հետ կապված ցանկացած աշխատանք վտանգավոր է, քանի որ գործ ունենք բարձր լարման հոսանքի հետ: Որպեսզի լարերի մոնտաժն ու ջահի տեղադրումն ի սկզբանե ճիշտ կատարվեն, խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի օգնության, քանի որ առանց համապատասխան փորձառության և հմտությունների հնարավոր է վնասել ամբողջ տան էլեկտրականությունը։ Մինչ այդ, խորհուրդ ենք տալիս հաշվի առնել հետևյալ կանոններն ու խորհուրդները.

    • Ջահի տեղադրումից առաջ պետք է հոսանքազրկել սենյակը
    • Համոզվեք, որ սենյակում էլեկտրականություն չկա՝ լույսերը միացնելով / անջատելով:
    • Օգտագործեք ցուցիչ պտուտակահան՝ առաստաղից եկող լարերի լարումը ստուգելու համար: Եթե ​​հոսանք չկա, անցեք աշխատանքի:
    • Միացրեք մետաղալարերը՝ օգտագործելով տերմինալային բլոկներ: Կտրականապես արգելվում է լարերը միմյանց ամրացնել մեկուսիչով։

    Անջատիչի ճիշտ բաշխման եղանակները

    Այն դեպքում, երբ ջահից ելքային լարերը երկուսն են, լարերի միացումը լինում է շատ պարզ ու արագ։ Երկու անջատիչով ջահի միացման դեպքում լարերի քանակը ավելի շատ է, այդ պատճառով էլ միացումը մի փոքր ավելի բարդ է և պահանջում է հմտություններ։

    Լարերի նշանակությունը

    Ջահից դուրս եկող լարերը հետյալն են L - ֆազ (կարող է լինել երկու ֆազ) N- նոլ PE - հողանցման լար

    Նոր ջահերում լարերը նշված են և հեշտությամբ կարելի է կատարել միացումներ։ Ավելի հին ջահերի լարերը առանձնացված չեն հատուկ նշաններով, հետևաբար, նմանատիպ ջահը տեղադրելիս պետք է պարզեք ամեն լարի նշանակությունը մուլտիմետրի միջոցով:

    Ջահի հողանցում

    Նոր ջահերում հողանցման մետաղալարը դեղին կամ կանաչ է, այն միանում է էլեկտրալարերի հողանցման լարին: Բնակարանների մեծ մասը չունի հողանցման հաղորդիչ: Բացի այդ, հին ջահերում նույնպես այդպիսի մետաղալար չկա․ այս դեպքում հողանցում չի կատարվում, մանավանդ որ դա չի ազդում ջահի շահագործման վրա:

    Ջահի միացում երկու լարով

    Ջահի տեղադրումը մեկ լարի, մեկ լամպի և մեկ անջատիչի առկայությամբ բավականին պարզ է։ Առաստաղից դուրս մնացած մետաղալարերը ոլորվում են ջահի հաղորդիչների հետ:

    Ջահի միացում երեք լարով

    Ջահի միացում երեք լարով-անջատիչ
    • Եթե ​​ջահն ունի մեկից ավելի լամպ, հնարավոր է երեք տարբեր միացում.
    • Բոլոր լամպերը միացված են
    • Բազմաֆունկցիոնալ անջատիչի առկայության դեպքում յուրաքանչյուր լամպ առանձին կարող է միացվել և անջատվել
    • Լամպերի խմբերով միացում

    Առաստաղից դուրս եկող 2 լարով ավելի հեշտ է ջահը միանգամից միացնել բոլոր լամպերին: Սովորաբար, ջահերում լարերը նախապես զույգերով միացված են, և մնում է առաստաղի լարերը պարզապես միացնել ջահի լարերին։ Ավելի բարդ տարբերակ է յուրաքանչյուր լամպը առանձին միացնելու եղանակը: Այս դեպքում զույգ լարերը միացվում են զուգահեռ:

    Մի քանի ջահերի միացում մեկ անջատիչից

    Մեծ սենյակում, ինչպես նաև կախովի առաստաղի դեպքում անհրաժեշտ որակի լուսավորություն ապահովելու համար տեղադրվում է ոչ թե մեկ ջահ, այլ միանգամից մի քանի ջահ կամ մի քանի հալոգեն լամպ։ Որպեսզի բոլոր տարրերը միաժամանակ վառվեն մեկ անջատիչով, բոլոր լուսավորող սարքերը միացվուն են զուգահեռ շղթայով, ճիշտ այնպես, ինչպես ջահի փամփուշտներն են միացված:

    Լարերի միացման առանձնահատկությունները

    Ջահում օգտագործվող լամպերն ունեն ցածր հզորություն: Նույնիսկ եթե ջահում տեղադրված են վեց 100վտ շիկացման լամպ կամ 220վոլտ հալոգեն լամպեր, միաժամանակ բոլոր լամպերի հոսանքը 3 ամպերից բարձր չի լինի: Նման բեռը կարող է դիմակայել 1,5մմ2 պղնձե մետաղալար: Դա հնարավորություն է տալիս 2 կՎտ լամպի ընդհանուր հզորությամբ ջահը միացնել պղնձե լարերին:

    Լամպերում և ջահերում 12վոլտ լարման հալոգեն լամպեր օգտագործելիս սպառումը զգալիորեն մեծանում է, ուստի տրանսֆորմատորից դեպի ջահ մետաղալարերը պետք է հաշվարկվեն լարմանը համապատասխան:

    Եթե ​​լամպերով ջահը սպառում է բավականին շատ հոսանք, ապա կարելի է լամպերը փոխարինել ավելի ժամանակակից մոդելներով` LED կամ լյումինեսցենտային լամպ: Այս լամպերի սպառումը շատ ավելի քիչ է, քան շիկացման լամպերինը: Կարելի է նաև ջահի լամպերի քանակը պակասեցնել։

    Չնայած ժամանակակից ջահերի տեսականու բազմազանությանը՝ որակյալ ապրանք գտնելը շատ դժվար է։ Ջահերում առաջին հերթին կարող են շարքից դուր գալ փամփուշտները, ինչի պատճառով ստիպված եք լինելու փոխել դրանք և երբեմն նույնիսկ ջահն ամբողջությամբ։ Որպեսզի ջահը երկար ծառայի ձեզ, խորհուրդ ենք տալիս անախափան լուսավորություն ապահովելու համար օգտագործել միմիայն LED լամպեր։

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020