fbpx
6-06-2019

Լոգասենյակի լուսավորությունը. տարբերակների լուսանկարներ

Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը: Որպեսզի այս սենյակը պայծառ լուսավորել փափուկ ցրված լուսավորությամբ, որը ստեղծում է հարմարավետություն և ներդաշնակություն, պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

Լոգարանում լուսավորության մի քանի աղբյուրներ
  1. Ինչի՞ց է կախված լոգարանում լուսավորության ընտրությունը
  2. Ինչպիսի՞ն է լինում լոգասենյակի լուսավորությունը, տարբերակների լուսանկարներ և տարբեր առաստաղներում տեղադրման հնարավորություն
    • Լոգասենյակի առաստաղների և դրանց համապատասխան լուսավորման սարքերի տեսակները
  3. Ի՞նչ պահանջեր են առաջ քաշվում լոգասենյակի լուսատուներին
  4. Ինչպե՞ս ճիշտ անցկացնել լուսավորությունը լոգասենյակում
  5. Աստիճանային լուսավորություն

Ինչի՞ց է կախված լոգարանում լուսավորության ընտրությունը

Որպեսզի լոգարանում ճիշտ կազմակերպել լուսավորության համակարգը, անհրաժեշտ է հասկանալ, որ ընտրությունը կախված է հետևյալ կարևոր գործոններից.

  1. Տարածքի գունային միջավայրից և ինտերիերի ձևավորման ոճից,
  2. Սենյակը ֆունկցիոնալ գոտիների բաժանելու առանձնահատկությունից,
  3. Ամրացված լուսատուների տեղադրման մակարդակների քանակից,
  4. Լուսատու սարքավորումների գրագետ ընտրությունից,
  5. Վերանորոգվող տարածքի չափսերից,
  6. Տարածքը լուսավորության օգնությամբ վիզուալ փոփոխելու մարդու կարողությունից:
Լոգնոցի յուրահատուկ լուսավորում

Առաջին հերթին պետք է նշել, որ պետք է նախքան լոգասենյակի վերանորոգումը մտածել լույսի աղբյուրների տեղադրման վայրերի համար լուսավորման համակարգի կոնկրետ լուծումներով կոնցեպցիայի մասին: Տարբեր օբյեկտների լուսանկարները կօգնեն որոշում կայացնել ընդհանուր կոմպոզիցիայի վերաբերյալ: Անհրաժեշտ է, որ նախատեսված լինի ամեն ինչ. անցկացված լինել լուսատուների համար մալուխները, համալրված լինեն գիպսակարտոնե կախոցները, ձեռք բերված լինի լոգնոց, որն ունի լուսավորման հնարավորություն, և ձեռնարկված լինեն մյուս անհրաժեշտ միջոցները:

Պետք է նշել նաև, որ լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելիս ձեզ օգնության կհասնի Varpet հավելվածը, որի միջոցով հնարավոր է հեշտությամբ պատվիրել փորձառու վարպետի ծառայությունները:

Լոգարանի ջահը պետք է պատրաստված լինի անջրաթափանց նյութերից

Ինչպիսի՞ն է լինում լոգասենյակի լուսավորությունը, տարբերակների լուսանկարներ և տարբեր առաստաղներում տեղադրման հնարավորություն

Լոգարան կիրառման համար պիտանի բոլոր լուսատուները կարելի է դասակարգվել ըստ մի քանի չափանիշների.

  1. Ըստ սենյակում տեղակայման մակարդակի կարելի է առանձնացնել պատի, առաստաղի և նույնիսկ հատակի լուսատուներ:
  2. Ըստ մակերևույթի նկատմամբ դիրքի դրանք կարող են լինել՝ բաց կամ ներկառուցված:
  3. Ըստ այն աշխատանքային գոտու, որտեղ տարածվում է դրանց լույսը, անհրաժեշտ է նշել նրանք, որոնք տեղադրվում են հայելու կամ դռան մոտ, պահարաններում կամ լոգնոցի վերևում:
  4. Ըստ լամպերի տեսակի տարբերում են հալոգեն, շիկացման, լյումինեսցենտ, LED լուսադիոդային, մետաղական հալոգեն:
  5. Ըստ օգտագործման նպատակի՝ գլխավոր կամ ընդհանուր, աշխատանքային (ուղղորդված կամ հատուկ) և լրացուցիչ դեկորատիվ:
Պատի և առաստաղի լուսավորության համատեղություն

Օգտակար խորհուրդ: Լոգարանի լուսավորման ձևավորման պլանավորման փուլում պետք է նախօրոք հաշվարկել էլեկտրական ցանցի վրա այս սենյակից ընկնող ծանրաբեռնվածությունը: Լոգասենյակի առավել խոնավությամբ պայմանավորված անհրաժեշտ է այս ճյուղին տեղադրել առանձին ավտոմատ ապահովիչ, որը պաշտպանելում է ցանցը կարճ միացումից:

Ջահը լուսավորում է լվացարանը և հայելին

Լոգասենյակի առաստաղների և դրանց համապատասխան լուսավորման սարքերի տեսակները

               Գոյություն ունի առաստաղային կոնստրուկցիաների մի քանի տարբերակ, որոնցով վերանորոգելիս համլրում են լոգասենյակը: Դրանց լուսանկարները միշտ որևէ տեսակի լուսավորման պատկեր ունեն: Սովորական ներկված առաստաղներին կարող ենք նկատել կախովի լուսատուներ: Դրանց ընտրությունը բավականին բազմազան է, իսկ շատերը հատուկ նախագծված են լոգարանների համար, քանի որ ունեն առավելագույն պաշտպանությունը խոնավությունից:

Կախովի կոնստրուկցիաները, ինչպիսիք են գիպսակարտոնե, պլաստիկ վահանակներից կամ սալիկներից  առաստաղները, ամենից հաճախ վերազինված են ներկառուցված կետային լուսատուներով: Այն հարմար է և էսթետիկ, և միևնույն ժամանակ անվտանգ, քանի որ բոլոր մալուխները ապահով թաքցված են: Կետային լուսատուներն օգտագործվում են նաև ձգվող առաստաղների դեպքում: Եթե լոգասենյակում կառուցված է մի քանի աստիճանից կազմված առաստաղային համակարգ, ապա կարելի է նրանց միջև կիրառել լուսադիոդային լուսավորում:

Կարդացե՛ք նաև՝ Տարանցիկ անջատիչ. տարբեր վայրերից միացման գծագիր

Առաստաղային լուսատուների հետ համատեղված ջահեր

Ինչ վերաբերում է լոգասենյակի լուսավորման համար կիրառվող լամպերի տեսակին, ապա  այսօր ամենաժողովրդականը հանդիսանում են հալոգեն և լյումինեսցենտ լամպեր: Միևնույն ժամանակ, դեռևս հանդիպում են զգալի քանակությամբ շիկացման լամպեր, ինչպես նաև սկսել են հայտնվել LED լույսի աղբյուրները:

Իրականում այնքան էլ կարևոր չէ, թե ինչպիսի լամպ է օգտագործվում լուսավորման սարքում: Կարևորն այն է, թե ինչպես է այս սարքը համապատասխանում այն պահանջներին, որոնք սովորաբար ներկայացվում են սարքավորումներին, որոնք աշխատում են այնպիսի յուրահատուկ միջավայրում, ինչպիսին է լոգարանը:

Մտացված բազմաֆունկցիոնալ լուսավորություն լոգասենյակում

Ի՞նչ պահանջեր են առաջ քաշվում լոգասենյակի լուսատուներին

Քանի որ լոգասենյակի տարածքն իր յուրահատկությամբ ունի խոնավության և ջերմաստիճանի տատանումների առավելագույն մակարդակ, ապա և օգտագործվող էլեկտրական սարքավորումների հատուկ պահանջներ.

  • Լուսատուները չպետք է վախենան դրանց վրա խոնավության և նույնիսկ ջրի ցայտերի ընկնելուց: Դա անհնար է դարձնում շիկացման լամպերի օգտագործումն առանց պաշտպանիչ կաղապարների, քանի որ տաք լամպի վրա ջրի ընկնելիս տեղի է ունենում դրա ոչնչացում՝ տաք փշրանքների ցրմամբ, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների և այրվածքների: Լոգարանում լուսավորության սարքավորումների պաշտպանվածության մակարդակը խոնավությունից պետք է սկսվի IP24-ից:
Լուսավորումը թաքնված է պատային նիշում
  • Լոգնոցի գոտին կամ լոգախցիկը պետք է հագեցած լինի միայն ցածր լարման լամպերով՝ մինչև 12Վ:
  • Լոգախցիկի կամ լոգնոցի անմիջական հարևանությամբ (մոտ 60սմ) թույլատրվում է օգտագործել միայն էլեկտրական հոսանքի հարվածից երկրորդ կարգի պաշտպանվածությամբ լուսատուներ:
Լոգասենյակի հիմնական և լրացուցիչ լուսավորություն
  • Լոգասենյակում օգտագործվող ցանկացած լամպ պետք է համալրված լինի պաշտպանիչ կաղապարով, իսկ դրա մետաղյա բաղադրատարրերը պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից:
Փափուկ ցրված լուսավորության օրինակ

Օգտակար խորհուրդ: Պետք չի ծանրաբեռնել լոգասենյակն էլեկտրական սարքավորումներով: Մալուխների և լուսատու սարքերի չափից շատ քանակը վաղ թե ուշ կհանգեցնի կարճ միացման:

Ինչպե՞ս ճիշտ անցկացնել լուսավորությունը լոգասենյակում

Որպեսզի լոգասենյակում լուսավորությունը ճիշտ կազմակերպել, պետք է իմանաք որոշ կանոններ և կանոնակարգեր: Օգտագործվող լույսի աղբյուրների քանակը մեծապես կախված է սենյակի տարածությունից: 4.5մ² տարածք ունեցող ստանդարտ լոգասենյակը կարող է բավականին որակյալ լուսավորվել առաստաղի վրա տեղադրված մեկ լուսատուվ, որն ունի երկու 60Վտ-անոց լամպ:

Միևնույն ժամանակ չի խանգարի ևս մեկ լամպը հայելու մոտ, եթե տանը տղամարդ կա: Չէ՞ որ սափրվելը լավ լուսավորության պայմաններում ավելի հարմար է: Ինչու չէ, կանայք էլ են հաճախ սիրում դիմահարդարումն անել լոգարանում:

Պատի լուսատուները տեղադրված են մեծ հայելու երկու կողմերում

Ընդարձակ լոգասենյակները պահանջում են լուսավորել յուրաքանչյուր ֆունկցիոնալ գոտի. լողանալու (այնտեղ, որտեղ տեղադրված է լոգնոցը կամ լոգախցիկը), լվացվելու և այլն: Լվացվելու գոտում լուսավորումը պետք է լինի բնական և համաչափ ոչ ավելի քան 600 լյուքս լույսի հոսքին: Այդ պատճառով հայելու մոտ չարժի տեղադրել լյումինեսցենտ լամպեր, որոնք ուժգին խորացնում են ստվերը և դեմքը դարձնում են անբնական կապտականաչավուն գույնի:

LED լուսավորման օգտագործման օրինակներ

Պետք չի մոռանալ նաև ներդաշնակության պահանջների մասին լոգասենյակում վերանորոգում իրականացնելիս: Լուսանկարները, որտեղ լամպերը լիովին համապատասխանում են սենյակի ինտերիերի բոլոր գույներին, ավելի գրավիչ են: Սպիտակ պատերի վրա ձևավորման տաք գույները կազմում են հիանալի ներդաշնակություն ճերմակ նրբերանգներով լուսադիոդային և շիկացման լամպերի հետ: Եթե պատերը դեղին են, ապա LED-երը, հալոգեն լամպերը և թափանցիկ ապակիներով շիկացման լամպերը լավ տեսք կունենան:

Ինտերիերի դեղնականաչ ձևավորումը պահանջում է նույն լամպերի օգտագործումը, սակայն <3300Կ գունային ջերմաստիճանով: Ձևավորման կարմիր և նարնջագույն գույները պահանջում են նույն ջերմաստիճանի ավելի փափուկ լուսավորություն: Սառը երանգների համար հարմար են LED-երը, լյումինեսցենտ և մետաղական հալոգեն լամպերը` 3000-ից մինչև 5000Կ չեզոք սպիտակ լույսով:

Կետային լուսավորություն գիպսակարտոնե առաստաղում

Աստիճանային լուսավորություն

Սովորաբար նկատվում է որոշակի շերտավորություն լոգասենյակի լուսավորությունում: Որոշ լուծումների լուսանկարները դա շատ լավ ցույց են տալիս:

Վերին մակարդակի լուսավորումը համարվում է այն, որը հատակի մակարդակից 180սմ և ավել բարձրության վրա է գտնվում: Այն կարող է բաղկացած լինել ինչպես մի քանի լուսատու սարքավորումներից, այնպես էլ միայն մեկից: Հետևաբար երևակայության թռիչքն այստեղ անսահման է. աստղային երկնքից մինչև միակ շքեղ ջահը: Առաստաղի վրա կարող են լինել մի քանի շարք լամպեր, որոնք լուսավորում են յուրաքանչյուր իր գոտին:

Կարդացե՛ք նաև՝ Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

Ցնցուղի գոտու առաստաղային լուսավորում

Լուսավորության միջին մակարդակը բարձր չէ մարդու աչքի մակարդակից: Դրա խնդիրն է լուսավորել հայելու գոտին: Սափրվելու համար բավական է հայելու վերևում մեկ լուսատուն, իսկ դիմահարդարման համար անհրաժեշտ կլինի լուսավորությունը կատարել երկու հակառակ կողմից:

Օգտակար խորհուրդ: Լոգարանում շատ օգտակար է հատկապես կահույքի ներքին տարածության լուսավորումը: Դրա համար կարող է ծառայել լուսադիոդային ժապավենը: Այն կարող է օգտագործվել նաև լոգնոցի եզրերը զարդարելու համար:

Լոգասենյակում կահույքի լուսավորման տարբերակներ

Հատակային ծածկին հատակից ոչ ավել քան 10սմ բարձրության վրա գտնվում է ստորին մակարդակը: Ամենից հաճախ դա դեկորատիվ ստորին լուսավորում է լոսադիոդային ժապավենից կամ հերմետիկ լուսատուներից բաղկացած:

Այսպիսով, հեշտ բան չէ լոգասենյակի լուսավորումը: Առաջարկվող լուսանկարներն ու հրահանգները կօգնեն ճիշտ կազմակերպել այն: Իսկ լավագույն տարբերակն այս գործը հմուտ վարպետին վստահելն է, ինչը հնարավոր է միայն շնորհիվ Varpet հավելվածի (այն կարող եք ներբեռնել այստեղից), որով կարող եք ընտրել էլեկտրիկի ծառայությունները և ուղղակի սպասել, մինչև ձեր վարպետը կժամանի և կկատարի բոլոր անհրաժեշտ աշխատանքները կատարյալ լուսավորություն ունենալու համար:

varpet
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
6-06-2019
              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:
6-06-2019
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:
6-06-2019
Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:
6-06-2019
Լուսատու սարքավորումների շահագործման կոմֆորտի և հարմարավետության բարձրացման համար տարանցիկ անջատիչի միացման գծագիրն արտացոլում է կոմունիկացիոն սարքավորման աշխատանքի սկզբունքը: Դրա օգնությամբ կարելի է իրականացնել տարածքի լուսավորման կառավարումը ցանկացած կետից:
6-06-2019
Այս հոդվածից կարելի է իմանալ, թե ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. առկա արտադրատեսակների դասակարգումը, դրանց բնութագրական գծերը, գործողության սկզբունքը: Տրվում են խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել բարձրորակ սարքեր ըստ հիմնական չափանիշների, ինչպես նաև ջահի տեղադրման և վերանորոգման գործընթացի մանրամասն նկարագրության ուղենիշներ՝ խափանումների ամենատարածված տարբերակներով:
6-06-2019
Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը: