Varpet

Wanna book services and track the statuses? Download Varpet app

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Looking for a vacancy? Join our team by downloading Partner app.

Download on the App StoreGet it on Google Play

Categories

    Varpet

    Other

    Our Sites

    Subscribe for more interesting news.

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Developed by Addevice. All rights reserved.
    Privacy Policy|Terms of Use

    Armenia

    Varpet
    Varpet
    HomeHomeMarketplaceMarketplaceServicesServices
    1. Home
    2. ›
    3. Blog
    4. ›
    5. Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը
    25 Փետրվարի 2022

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    By VarpetՋեռուցում
    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայության դեպքում հեշտ է պահպանել ցանկալի ջերմաստիճանը: Այդ ամենին հասնելու համար խորհուրդ է տրվում նախապես որոշել մարտկոցների պարամետրերը, միացման եղանակը, տեղադրման (փոխարինման) վայրը և մոնտաժման տարբերակները: Սկսենք վերջին կետից: Ջեռուցման մարտկոցների մոնտաժման աշխատանքը կարող եք վստահել Varpet հարթակի մասնագետներին, ովքեր վապետորեն կկատարեն մոնտաժը և կապահովեն ձեր բնակարանի ջերմությունը:  Փորձառու վարպետը նախապես կհաշվարկի, կօգնի ձեզ ընտրել մարտկոցների տեսակը և քանակը, կկազմի գծապատկեր, և ապա միայն կիրականացնի մոնտաժը:  Իհարկե, կարող եք նաև ինքներդ կատարել մարտկոցների տեղադրումը: Այս դեպքում ձեզ անհրաժեշտ կլինեն որոշակի հմտություններ և նրբություններ, որոնցով կկիսվենք այս հոդվածում:

    Մարտկոցների ընտրությունը և նախապատրաստական աշխատանքները

    Ջեռուցման մարտկոցների տեղադրման լավագույն պահը բնակարանի կապիտալ վերանորոգման ժամանակն է։ Դա արվում է ջերմության պահպանման որակական բարելավման նպատակով: Հին մարտկոցները բավականաչափ չեն տաքանում, բացի այդ արտաքին տեսքը կարող է համահունչ չլինել տան ինտերիերի հետ: Ժամանակակից մարտկոցները կարող են գերազանց լուծել այս խնդիրը: Նրանք կարող են լրացնել ցանկացած ինտերիեր, ինչպես նաև բավականաչափ ջերմություն հաղորդել ձեր բնակարանին:

    Ջեռուցման տեխնոլոգիաների մասնագիտացված սրահներն ունեն սարքավորումների շլացուցիչ տեսականի։ Նշենք, որ ամբողջ տեսականին նախատեսված է տարբեր աստիճանի վճարունակ գնորդների համար, և, հետևաբար, ունի տարբեր արժեք: Այսպիսով, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տեղադրել ջեռուցման համակարգ, նույն հարցն է հետաքրքրում. ինչպես տեղադրել ջեռուցման մարտկոցները: Մենք կօգնենք ձեզ կողմնորոշվել:

    Սխալ է ջեռուցման մարտկոցների ընտրության գործընթացը կառուցել միայն  «որքան թանկ, այնքան լավ» սկզբունքով։ Այն պետք է ընտրվի անհատապես՝ հաշվի առնելով հետևյալ չափանիշները.

    • Բնակավայրը
    • Ջեռուցման համակարգի միացումները
    • Ինչ մեթոդով է կատարվելու ջեռուցման մարտկոցների տեղադրումը
    • Ջերմաստիճանի ռեժիմը ջեռուցման համակարգում
    • Խողովակների հումքը
    • Կարգավորող տարրերի և կցամասերի անհրաժեշտությունը
    • Բնակարանի դիրքը շենքում կամ տարածքում

    Վերը նշված չափանիշներից հետո միայն կատարվում է մարտկոցների ընտրություն: Որակյալ աշխատանքի համար խորհուրդ ենք տալիս դիմել Varpet հարթակի մասնագետներին, ովքեր նախքան տեղադրումը կուսումնասիրեն տարածքը և հաշվի կառնեն բոլոր նրբությունները:

    Ըստ հումքի տեսակի՝ ջեռուցման մարտկոցները լինում են՝

    Պողպատե Պողպատից պատրաստված ջեռուցման մարտկոցները լայն տարածում ունեն: Բնակարանում տեղադրված մի քանի պողպատե մարտկոցը բավական է տարածքն արդյունավետ տաքացնելու համար: Դրանց դրական հատկանիշներից են կոռոզիոն պրոցեսների հանդեպ ունեցած դիմադրողականությունը, տեղադրման պարզությունը և մատչելի գինը։

    Ալյումինե Թեթև, էսթետիկ նյութից պատրաստված այս մարտկոցները լավագույնն են ջերմության տարածման համար: Նրանք դիմանում են ցանկացած ջերմաստիճանի, բայց վախենում են ջրից: Ալյումինը նաև շատ զգայուն է հովացուցիչ նյութի որակի հանդեպ:

    Չուգուն Այս ջեռուցման մարտկոցների հիմնական առանձնահատկությունը նրանց մատչելի գինն է: Հետևաբար, բնակարանների սեփականատերերը հիմնականում ընտրում են հենց չուգունե մարտկոցներ: Առավելություններից է նաև սպասարկման պարզությունը։ Ճիշտ իրականացնելով չուգունե մարտկոցների տեղադրումը՝ կարող եք վստահ լինել, որ դրանք կծառայեն տասնամյակներ շարունակ՝ ապահովելով տան հարմարավետ միկրոկլիման: Բայց որպեսզի այդ չուգունե մարտկոցները արդյունավետ ջեռուցում ապահովեն, սենյակում պետք է տեղադրվի մեծ թվով բաժիններից բաղկացած մարտկոց:

    Բիմետաղական Այս տեսակի հիմնական առավելություններն են թեթև քաշը և էսթետիկ տեսքը: Այս տեսակի ռադիատորները հեշտ է խնամել: Դրանց տեղադրումը մեծ խնդիր չի ներկայացնում։ Բիմետաղական մարտկոցն իրենից ներկայացնում է ալյումինի և պողպատի լավագույն որակների միասնություն: Հետևաբար, նրանք դիմանում են կոռոզիային, իսկ շահագործման ընթացքում ապահովում են ջերմության հաղորդման բարձր մակարդակ:

    Ջեռուցման մարտկոցների տեղադրում

    Մարտկոցների տեղադրման վայրը

    Մարտկոցների դիզայնի հետագա ընտրության համար անհրաժեշտ է նախապես որոշել ջեռուցման սարքերի տեղադրման կետերը: Դրանք տեղադրվում են ցրտի ամենամեծ ներթափանցման վայրերում, օրինակ, պատուհանների տակ։ Դա արվում է, որպեսզի նվազագույնի հասցվի տան նախագծի ազդեցությունը տարածքի միկրոկլիմայի վրա: Մարտկոցների տեղադրման վայրը որոշելիս հաշվի են առնում նաև սպասարկման նպատակով դրանց հասանելիությունն ապահովելը:

    Մարտկոցի տեղադրման վայրերը

    • Պատուհանների խորշեր. ամենատարածված տեղը ջեռուցման մարտկոցների տեղադրման համար:
    • Միջպատուհանների տարածքներ. ևս մեկ տարածված լուծում տան ջեռուցման համար:
    • Անկյուններ և անկյունային սենյակների «կույր» պատերը. այս տարբերակում հաշվի է առնվում քամիների ինտենսիվ ազդեցության պատճառով ջերմության կորուստը և նախատեսված է ջեռուցումն ուժեղացնելու համար:
    • Սանհանգույցներ, խորդանոցներ, լոգարաններ, որոնց մեկ կամ երկու կողմերը համակցված են հիմնական կրող պատով։
    • Չջեռուցվող մուտքեր, առանձնատների միջանցքներ:
    • Բարձրահարկ շենքերի առաջին հարկերի բազմաբնակարան միջանցքներ.

    Քանի՞ բաժին պետք է ունենա ջեռուցման մարտկոցը

    Ջեռուցման մարտկոցների տեղադրումը սկսվում է անհրաժեշտ քանակի բաժինների հաշվարկման գործընթացից: Այս տեղեկատվությունը կարող է տրամադրվել վաճառողի կողմից՝ կախված ձեր տարածքի մակերեսից, բայց դա կլինի մոտավոր հաշվարկ: Իհարկե, դուք կարող եք ինքներդ փոքր հաշվարկ կատարել. երեք մետրը չգերազանցող առաստաղներով բնակարանում մեկ հատվածը հավասարեցվում է երկու քառակուսի մետրի։ Ստացված հատվածների թիվը կլորացվում է մինչև ավելի մեծ ամբողջական թիվը:

    Սակայն պետք է հիշել,  որ հին բնակարանի մեկ սենյակի ջեռուցումը և լավ մեկուսացված նոր բնակարանի մեկ սենյակը երկու բոլորովին տարբեր խնդիրներ են և պահանջում են տարբեր հաշվարկ։ Ցանկացած սենյակի համար բաժինների քանակի ընտրությունը խիստ անհատական է, և սխալ է առաջնորդվել սենյակի տարածքի վրա հիմնված բաժինների ընտրության մեթոդով:

    Մարտկոցների ջերմային հզորության հաշվարկ

    Մարտկոցների նախնական ընտրության փուլն ավարտված է, կարող եք անցնել դրանցից պահանջվող ջերմային հզորության հաշվարկին։ Հաշվարկը հիմնված է 100 Վտ հարաբերական հզորության վրա՝ ստանդարտ սենյակի 1 մ² ջեռուցման համար:

    Ամբողջական բանաձևը ներառում է բազմաթիվ ուղղիչ գործոններ և ունի հետևյալ տեսքը. Q = (100 x S) x R x K x U x T x H x W x G x X x Y x Z, որտեղ:

    S = ջեռուցվող սենյակի տարածքը.

    R - լրացուցիչ պարամետր դեպի արևելք կամ հյուսիս կողմնորոշված ​​սենյակների համար = 1.1;

    K - սենյակում արտաքին պատերի առկայության ճշտում. մեկ = 1.0; երկու = 1,2; երեք = 1,3; չորս = 1,4;

    U - արտաքին պատերի մեկուսացման գործակից. ցածր = 1.27 (առանց մեկուսացման); միջին = 1.0 (գիպս, մակերեսային մեկուսացում); բարձր = 0.85 (ջերմամեկուսացում կատարվում է ըստ հատուկ հաշվարկի);

    T - եղանակային ցուցիչ ամենացածր ջերմաստիճանի համար՝ արտահայտված ⁰С-ով մինչև -10 = 0,7; մինչև -15 = 0,9; մինչև -20 = 1.0; մինչև -25 = 1,1; մինչև -35 = 1,3; ստորև -35 = 1,5;

    H - առաստաղի բարձրության ինդեքսը մետրերով. մինչև 2,7 = 1,0; մինչև 3 = 1,05; մինչև 3,5 = 1,1; մինչև 4 = 1,15;

    W - վերևի հարկում գտնվող սենյակի բնութագիրը. չջեռուցվող և չմեկուսացված = 1.0 (սառը ձեղնահարկ); չջեռուցվող, բայց մեկուսացված = 0,9 (ձեղնահարկ մեկուսացված տանիքով); ջեռուցվում է = 0,8:

    G - պատուհանների որակի աստիճանը. սերիական փայտե շրջանակներ = 1,27; մեկ ապակեպատ շրջանակներ = 1.0; շրջանակներ կրկնակի ապակեպատ պատուհաններով = 0,85;

    X - պատուհանների բացվածքների և սենյակի տարածքի հարաբերակցությունն է. մինչև 0,1 = 0,8; մինչև 0,2 = 0,9; մինչև 0,3 = 1,0; մինչև 0,4 = 1,1; մինչև 0,5 = 1,2;

    Y - մարտկոցի մակերեսի բաց լինելու արժեքն է. լիովին բաց = 0,9; ծածկված պատուհանագոգով = 1.0; ծածկված պատի հորիզոնական եզրով = 1.07; ծածկված պատուհանագոգով և առջևի պատյանով = 1.12; փակված բոլոր կողմերից = 1.2;

    Z - մարտկոցի միացման արդյունավետությունը (1.0 ÷ 1.13):

    Հաշվարկված արժեքը պետք է բազմապատկվի 1,15 պայմանական գործակցով: Դա որոշակի քանակությամբ ջերմություն կապահովի ցածր ջերմաստիճանի ռեժիմում սարքերի ավելի ճշգրիտ կարգավորման համար:

    Ջեռուցման մարտկոցների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ

    Շատերը հարցնում են, թե ինչպես կարելի է ճիշտ տեղադրել ջեռուցման մարտկոցները: Եկեք ամփոփենք, թե ինչ է պետք հաշվի առնել և ինչ նախապատրաստական աշխատանքներ պետք է իրականացնել նախքան մարտկոցների տեղադրումը:

    • Անհրաժեշտ է համոզվել, որ ձեռքի տակ ունեք բոլոր անհրաժեշտ գործիքները
    • Կատարել հաշվարկներ և չափումներ, օրինակ՝ բաժինների քանակը
    • Հաշվի առնել հետագա նորոգման համար անհարժեշտ մեխանիզմները
    • Պատրաստել ջեռուցման մարտկոցների տեղադրման գծագիր, ինչպես նաև ջեռուցման մարտկոցների տեղադրման ստանդարտներ (բացեր, հեռավորություններ և այլն);
    • Համոզվեք, որ բոլոր վերը նշված քայլերը կատարված են և զինվեք համբերությամբ,  քանի որ ջեռուցման մարտկոցների տեղադրումը թեև հեշտ, բայց ժամանակատար գործընթաց է:

    Ջեռուցման մարտկոցների տեղադրման համար անհրաժեշտ գործիքներ

    Ջեռուցման սարքերի ճիշտ տեղադրումն անհնար է առանց հետևյալ գործիքների.

    • Բաց բանալիների հավաքածու
    • Տափակաբերան աքցան
    • Գայլիկոն
    • Պտուտակահան;
    • Հիդրավլիկ մակարդակ
    • Ռուլետկա
    • Մատիտ

    Ջեռուցման մարտկոցի մոնտաժ

    Ջեռուցման մարտկոցների տեղադրման կանոնները նույնն են բոլոր տեսակի ջեռուցման սարքերի համար՝ լինեն դրանք չուգունե, ալյումինե թե պողպատե մարտկոցներ: Հետևելով ստորև ներկայացրած կանոններին՝ կկարողանաք ապահովել տարածքի արդյունավետ ջեռուցումը և օդի ճիշտ շրջանառությունը:

    Օդի ճիշտ շրջանառության համար անհրաժեշտ է սարքի վերևից մինչև պատուհանագոգ թողնել մոտ 5-10 սմ բացվածք. Մարտկոցի ստորին մասի և հատակի միջև պետք է լինի առնվազն 10 սմ տարածություն: Պատից մինչև սարքի հեռավորությունը պետք է լինի առնվազն 2 սմ և ոչ ավելի, քան 5 սմ: Եթե ​​պատն ունի անդրադարձնող մեկուսիչ, ապա տեղադրվում է հատուկ շրջանակ, որն ավելի երկար է, քան ստանդարտ շրջանակները:

    Տեղադրման աշխատանքն սկսելուց առաջ, եթե կան հին մարտկոցներ, նախ պետք է դրանք ապամոնտաժել: Ջեռուցման համակարգից հեռացվում է ջուրը: Կատարվում են նշումներ ռադիատորի ամրացման վայրում: Տեղադրվում է շրջանակը և կախվում է մարտկոցը: Այնուհետև մարտկոցին են միացվում խողովակաշարերը և կցամասերը: Հատուկ ուշադրություն դարձրեք այս աշխատանքներին, քանի որ հերմետիկությունը կախված է նրանից, թե որքան որակյալ են կատարված մոնտաժման աշխատանքները: Վերջում միացվում է ջեռուցման համակարգը, մարտկոցները լցվում են ջերմահաղորդիչ նյութով և ստուգվում՝ արդյոք միացումները հերմետիկ են, թե՝ ոչ:

    Կարևոր է

    Եթե ​​դուք չեք ցանկանում վատնել ձեր ժամանակը տեղադրման վրա և միևնույն ժամանակ ուզում եք ստանալ բարձրորակ տեղադրում, խորհուրդ ենք տալիս փորձարկումների չդիմել և կապվել մեր մասնագետների հետ:

    Only on Varpet

    Exclusive stories you won't find anywhere else

    Loosening the soil

    Loosening the soil

    Loosening the soil is one of the most important factors affecting plant health, growth rate, and yield. It is known that crops grow more slowly on dense and dry soils, develop worse and get sick more often than on soft porous soils. For the season-opening of garden works it will be useful to find out the technique of loosening the soil and the timing of the work.

    19 March 2021
    Pruning and spraying of trees and shrubs

    Pruning and spraying of trees and shrubs

    The garden needs constant care so that in the fall it will delight you with a rich harvest and a beautiful view. Any work in the garden requires special knowledge and skills. Before we get started, let's find out why spring pruning and spraying of trees and shrubs is so important.

    16 March 2021
    Colored acrylic bathtubs

    Colored acrylic bathtubs

    Original products for a stylish bathroom Thanks to modern design solutions, choosing a bath has become much easier. Not everyone knows that classy bathtubs are now available in a variety of colors and materials like acryl, steel, stone, etc.

    11 March 2021
    The stretch ceiling

    The stretch ceiling

    The stretch ceiling is no longer a luxury in the apartment, but a reasonable choice in terms of price-quality ratio. For installation of the stretch ceiling we recommend to turn to a specialist who will be able to perform quality measurement.

    02 February 2021
    Suspended ceilings

    Suspended ceilings

    The ceiling is considered one of the main and sometimes it may even be the only decorative element in the interior design. Suspended ceilings have become an indispensable part of interior and are often used not for functionality, but for design.

    26 January 2021
    Building cladding: opportunities and important topics

    Building cladding: opportunities and important topics

    Before you start cladding the house, you need to understand the type of coating that you want to install, the way you lay it, and not only.

    23 December 2020
    Summerhouse washbasin with water heater

    Summerhouse washbasin with water heater

    To solve the problem of permanent absence of water supply, it is clear that it is enough to install a water sink. This appliance is necessary for basic hygienic processes

    07 August 2020
    Hand-made solar batteries: Available power supply

    Hand-made solar batteries: Available power supply

    The current years many homeowners have more alternate eastern electricity. The establishment of solar panels is gradually gaining popularity.

    07 August 2020
    Floor tiles for the kitchen: photos and prices of popular models

    Floor tiles for the kitchen: photos and prices of popular models

    The kitchen is the center of the home. A stylish interior and, most importantly, practical finishing materials will not be superfluous in this part of the home.

    07 August 2020
    Bathroom and toilet renovation. photos of interesting solutions

    Bathroom and toilet renovation. photos of interesting solutions

    Everyone who lives in a well-maintained apartment will sooner or later make repairs to the bathroom and toilet, a photo of which will become his pride.

    07 August 2020
    Smart home: equipment, or welcome to the future

    Smart home: equipment, or welcome to the future

    The kitchen is the center of the home. A stylish interior and, most importantly, practical finishing materials will not be superfluous in this part of the home.

    06 August 2020
    Liquid wallpaper

    Liquid wallpaper

    Liquid wallpaper has appeared on the market relatively recently, but has already has managed to win its special place among other finishing materials.

    06 August 2020
    Renovation of an apartment in a new building

    Renovation of an apartment in a new building

    Repairing an apartment in a new building from scratch has many nuances, which we will discuss in detail in this article.

    06 August 2020
    Laying paving slabs

    Laying paving slabs

    In this article we will learn the specificity of laying paving slabs on a concrete base: we will the advantages and disadvantages of this technology

    06 August 2020
    Chandeliers with remote control

    Chandeliers with remote control

    From this article you can find out what features chandeliers with a control panel have: classification of existing products, principle of operation.

    06 August 2020
    Gypsum plasterboard ceilings for living room: photos and installation process

    Gypsum plasterboard ceilings for living room: photos and installation process

    Modern design of buildings is meaningless without the use of gypsum plasterboard layers. Very often this material is fitted with ceiling

    06 August 2020
    Bathroom lighting

    Bathroom lighting

    It seems that there is no easier task than organizing the lighting in the bathroom, the photo of which will be interested. However, this opinion does not correspond to reality.

    06 August 2020