Varpet

Wanna book services and track the statuses? Download Varpet app

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Looking for a vacancy? Join our team by downloading Partner app.

Download on the App StoreGet it on Google Play

Categories

    Varpet

    Other

    Our Sites

    Subscribe for more interesting news.

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Developed by Addevice. All rights reserved.
    Privacy Policy|Terms of Use

    Armenia

    Varpet
    Varpet
    HomeHomeMarketplaceMarketplaceServicesServices
    1. Home
    2. ›
    3. Blog
    4. ›
    5. The stretch ceiling
    02 February 2021

    The stretch ceiling

    By VarpetInstallation of ceilings
    The stretch ceiling

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի արագ և առանց խնդիրների տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։ Եթե ցանկանում եք ձեր բնակարանում կամ գրասենյակում երկարակյաց ձգվող առաստաղ ունենալ, կարող եք դիմել varpet հավելվածի մասնագետներին, ովքեր կօգնեն կատարել ճիշտ ընտրություն։

    Ձգվող առաստաղի տեսակները

    Գոյություն ունի ժամանակակից ձգվող առաստաղների երկու տեսակ՝ գործվածքից և ՊՎՔ (PVC) թաղանթից։

    ՊՎՔ թաղանթը պատրաստվում է պոլիվինիլ քլորիդից: Այն բավական խիտ և դիմացկուն նյութ է, չի փչանում խոնավությունից, սակայն կարող է ավելի կարճ ծառայել ցածր ջերմաստիճանի դեպքում։ Ձգվող առաստաղների այս տեսակը իդեալական է բնակարանի և ոչ բնակելի ջեռուցվող տարածքների բոլոր սենյակների համար:

    ՊՎՔ թաղանթն իր հերթին լինում է՝

    • Փայլուն թաղանթ, որն ունի հայելու փայլ, ինչի շնորհիվ սենյակը վիզուալ մեծանում է: Փայլուն կտավն ունի գույների հսկայական տեսականի: Այս տեսակի միակ թերությունը կտորներն իրար միացնող երևացող կարն է։
    • Անփայլ թաղանթ, որն ընդօրինակում է դասական սպիտակեցված առաստաղը, անփայլ է, ստեղծում է կատարյալ հարթ մակերևույթ և նույնպես ունի գույների հսկայական տեսականի:
    • Ատլասից թաղանթ-կտավը նման է գործվածքի, սակայն ի տարբերություն կտորի, այն ունի մարգարտի նուրբ փայլ։

    Գործվածքից ձգվող առաստաղները պակաս դիմացկուն են, քան ՊՎՔ թաղանթից առաստաղները։ Գործվածքը խոնավադիմացկուն չէ, սակայն ավելի լավ է տանում ցածր ջերմաստիճանը։ Այս տեսակի ձգվող առաստաղները խորհուրդ է տրվում տեղադրել հյուրասենյակում, ննջասենյակում և ոչ բնակելի չջեռուցվող սենյակներում:

    Ո՞ր ձգվող առաստաղներն են ավելի տարածված

    Աստղային երկինք-Ձգվող առաստաղ

    Ինտերիերի աշխարհում փոփոխություններն այնքան արագ չեն տեղի ունենում, որքան նորաձևության մյուս ոլորտներում, սակայն կան որոշակի թրենդեր, որոնք լայն տարածում ունեն։ Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ ոչ մի նորաձև ինտերիեր չի կարող ապահովել ձեզ համար հարմարավետություն, եթե այն չի համապատասխանում ձեր ճաշակին։ Ինտերիերի ընտրության ժամանակ պետք է առաջնորդվել բացառապես սեփական նախասիրություններով։

    Այնուամենայնիվ, դիտարկելով ձգվող առաստաղների մեջ ամենատարածված և նորաոճ ձևերը, պետք է առանձնացնել երեք տեսակ։

    • Բաց երանգների անփայլ առաստաղներ

    Ամենատարածված և պրակտիկ տարբերակ է բաց երանգի անփայլ ձգվող առաստաղը։ Այս տեսակը նույնիսկ կարելի է անվանել դասական, քանի որ հնարավոր է համադրել ինտերիերի ցանկացած դիզայնի հետ։

    • Բազմամակարդակ առաստաղներ

    Այս տեսակի առաստաղի մոնտաժման ժամանակ գործվածքը կամ թաղանթը ամրացվում է երկու և ավել հարթություններով՝ ստեղծելով հետաքրքիր վիզուալ անցումներ։ Ոճի և գույնի ընտրությունն անսահմանափակ է, պարզապես պետք է կողմնորոշվել ըստ ինտերիերի դիզայնի։

    • Աստղային երկինք

    Ժամանակակից ձգվող առաստաղների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում աստղային առաստաղները։ Հարմար են ննջասենյակի և մանկական սենյակի համար։

    Ո՞ր առանձնահատկություններին պետք է ուշադրություն դարձնել։ ՊՎՔ և գործվածքից ձգովի առաստաղների տարբերությունը

    ՊՎՔ թաղանթից և գործվածքից ձգվող առաստաղները տարբերում են ոչ միայն արտաքինից, այլ նաև օգտագործման առանձնահատկություններով, որոնք հարկ է մինչև տեղադրումը պարտադիր հաշվի առնել։

    • Լայնություն։ ՊՎՔ թաղանթից առաստաղի ստանդարտ երկարությունը 2-3 մ կամ ավելի է՝ կախված արտադրողից: Բոլոր գործվածքներն ունեն մինչև 5մ լայնություն, ինչը մեծապես հեշտացնում է դրանց տեղադրումը առանց ավելորդ կարերի։
    • Ջերմաստիճան։ Ջերմաստիճանի տատանումների և ցածր ջերմաստիճանի դեպքում գործվածքից առաստաղը միանշանակ առավելություն ունի։ ՊՎՔ թաղանթը ցածր ջերմաստիճանի դեպքում կարող է վնասվել։ Կարևոր է նաև ճիշտ տեղադրել ջահը, քանի որ այն նույնպես կարող է տաքացնել և վնասել առաստաղը։
    • Ամրություն։ Այս հատկանիշով ՊՎՔ թաղանթը նույնպես զիջում է գործվածքին:
    • Խոնավադիմացկունություն։ Բազմաբնակարան շենքերի բնակարանների համար շատ կարևոր է պաշտպանել առաստաղը խոնավությունից։ Խոնավադիմացկունության բարձր հատկանիշներով է առանձնանում ՊՎՔ թաղանթը, որը կարող է դիմակայել մինչև 100 լիտր ջրի ճնշմանը և չի դեֆորմացվում նույնիսկ չորանալուց հետո: Գործվածքից առաստաղները նախատեսված չեն նման դեպքերի համար և կարող են ջրի հետ շփումից հեշտորեն վնասվել:

    Ձգվող առաստաղի առավելությունները

    Ձգվող առաստաղի առավելությունները
    “Նշենք ձգվող առաստաղների առավել էական դրական հատկությունները։”
    • Երկարակեցություն

    Սովորաբար, ձգվող առաստաղների համար արտադրողը 10-15 տարի երաշխիք է սահմանում: Այնուամենայնիվ, շահագործման իրական ժամանակը զգալիորեն ավելի երկար կարող է լինել։ Միևնույն ժամանակ, բարձրորակ ձգվող առաստաղը կպահպանի իր արտաքին տեսքը և կծառայի ձեզ առանց վնասվելու կամ խամրելու։

    Կարևոր է իմանալ: Ձգվող առաստաղների մակերեսը չի պահանջում լրացուցիչ վերանորոգում կամ հատուկ խնամք։ Այն կարող եք պարզապես սրբել շորով։

    • Ջրակայունություն և խոնավադիմացկունություն

    Վատ օդափոխվող կամ բարձր խոնավություն ունեցող սենյակների համար անհրաժեշտ է ընտրել խոնավադիմացկուն առաստաղի տեսակ։ Այս առումով ձգվող առաստաղը հիանալի տարբերակ է, քանի որ այն կարող է ծառայել խոնավ տարածքներում նույնքան անթերի և երկար, որքան օդափոխվող տարածքներում։

    • Անվտանգ է մարդու առողջության համար

    Կա թյուր կարծիք, որ ձգվող առաստաղներն ունեն յուրահատուկ տհաճ և կպչուն հոտ։ Իսկապես նման խնդիր ունեցել են ցածրորակ հումքից պատրաստված առաստաղները, որոնք վաղուց դուրս են եկել շրջանառությունից։ Այսօր արտադրողներն օգտագործում են բարձրորակ հումք, որի շնորհիվ առաստաղներն էկոլոգիապես մաքուր են և անվտանգ։

    • Հասանելիություն

    Եթե ​​վերանորոգման համար մեծ գումար չունեք, ձգվող առաստաղը կարող է դառնալ հիանալի լուծում գեղեցիկ ինտերիերի դիզայն ստանալու համար։

    Այսօր ձգվող առաստաղի հումքի և ամբողջ տեղադրման աշխատանքների արժեքը ավելի ցածր է, քան, օրինակ, գիպսակարտոնի առաստաղի դեպքում։ Դա պայմանավորված է նրանով, որ ձգվող առաստաղն ինքնին գեղեցիկ է և այլ հարդարման նյութերի կամ աշխատանքների կարիք չունի:

    Կարևոր է։ Շուկայում կարող եք գտնել շատ ցածր գներով ՊՎՔ թաղանթներ կամ գործվածքներ, որոնք հանդիսանում են բարձրորակ եվրոպական տեսականու ցածրորակ կրկնօրինակում։ Եթե չեք կողմնորոշվում՝ ինչպես կատարել ճիշտ ընտրություն, կարող եք դիմել varpet-ի մասնագետներին, ովքեր կօգնեն կատարել չափագրումներ և ընտրել ձգվող առաստաղի հումքը։

    • Հեշտ խնամք

    Առաստաղի մաքրումը սովորաբար բարդ է և ժամանակատար։ Ձգվող առաստաղներն այս առումով նույնպես ունեն մեծ առավելություն։ Այն չի պահանջում լրացուցիչ նյութերով խնամք։ Պարզապես պետք է փափուկ կտորով սրբել մակերեսը։ Եթե կան հետքեր, կարելի է օգտագործել ստանդարտ մաքրող միջոցներ և ջուր՝ հետքը վերացնելու համար։

    • Ամրություն

    Ձգվող առաստաղի մեկ քառակուսի մետրի համար ամրությունը կազմում է մոտ 100 կգ:

    • Գրավիչ տեսք

    Եթե ​​բնակարանում չի խախտվում ջերմային ռեժիմը, առաստաղը երբեք չի վնասվում կամ չի փոխում իր սկզբնական գույնը: Ձգվող առաստաղի շնորհիվ կարելի է ստանալ կատարյալ հարթ և անթերի մակերես։

    • Գործնականություն

    Ձգվող առաստաղի տակ կարելի է թաքցնել ոչ միայն հիմնական առաստաղի անհարթությունները, այլ նաև օդափոխման համակարգը, ծխնելույզը, ավելորդ լարեր և այլն։

    • Գույնի և ոճի մեծ ընտրություն

    Ձգվող առաստաղը թույլ է տալի առաստաղին տալ հետաքրքիր դիզայներական լուծումներ։ Առավել տարածված տեսակներից են

    • Հեշտ և արագ տեղադրում

    Ձգվող առաստաղի տեղադրման աշխատանքները տևում են ընդամենը մի քանի ժամ։ Մոնտաժման ընթացքում չի առաջանում ավելորդ փոշի, չեն վնասվում պաստառները և չի կեղտոտվում հատակը։

    Ձգվող առաստաղների թերությունները

    Ձգվող առաստաղների թերությունները
    “Անկախ ակներև առավելություններից՝ ձգվող առաստաղներն ունեն մի շարք թերություններ, որոնք պետք է հաշվի առնել տեղադրումից առաջ։”
    • Ձգվող առաստաղները նկատելիորեն նվազեցնում են առաստաղի բարձրությունը, առավել ևս եթե որոշել եք ստանալ բազմամակարդակ առաստաղ։
    • Հնարավոր են մեխանիկական վնասներ: Թերևս սա ՊՎՔ թաղանթից ձգվող առաստաղի ամենակարևոր թերություններից մեկն է։ Եթե վնասված հատվածը պատին մոտ է, մասնագետը կարող է այն վերանորոգել՝ մի փոքր ձգելով թաղանթը։ Գործվածքից առաստաղն ավելի դիմացկուն է այս առումով։
    • Կարերի առկայությունը: Շատերը վախենում են, որ զոդման կետերը կարող են տեսանելի լինել մակերեսի վրա: Այնուամենայնիվ, ժամանակակից տեղադրման եղանակների շնորհիվ հնարավոր է դարձել լիովին անտեսանելի դարձնել կարերը։

    Հիշեք։ Փայլուն մակերեսի վրա կարերն ավելի նկատելի են, քան անփայլ մակերեսի վրա։

    • Օդափոխության բացակայություն: Սխալ կամ ոչ պրոֆեսիոնալ տեղադրման դեպքում ձգվող առաստաղը լինում է լիովին հերմետիկ և խանգարում է օդափոխությանը։ Ճիշտ տեղադրված առաստաղը թույլ է տալիս իրականացնել օդափոխություն առաստաղի պարագծով և օդափոխության անցքերի հատուկ համակարգով: Կարևոր է ապահովել օդափոխություն հատկապես բարձր խոնավություն ունեցող տարածքներում, որտեղ կա բորբոսի առաջացման վտանգ։
    • Ջերմաստիճանի տատանումներ։ Ցածր ջերմաստիճանի կամ ջերմաստիճանի կտրուկ տատանումների դեպքում խորհուրդ է տրվում ընտրել գործվածքից ձգվող առաստաղ։

    Կարևոր է

    Ինչպե՞ս վատ հումքը տարբերել որակյալից: Ոչ մասնագետի համար բավականին դժվար է գտնել որակյալ հումք, քանի որ շուկան լցված է տարբեր տեսակի և որակի հումքով։ Խորհուրդ ենք տալիս ընտրություն կատարել բացառապես մասնագետի օգնությամբ՝ գումար և ժամանակ խնայելու համար։

    Ի՞նչ պետք է իմանալ ձգվող առաստաղի տեղադրումից առաջ

    Սենյակի ապագա տեսքը լավ պատկերացնելու և տեղադրմանը պատշաճ կերպով պատրաստվելու համար անհրաժեշտ է հաշվի առնել որոշ առանձնահատկություններ։ Առաջին հերթին պետք է հիշել, որ սենյակի ընդհանուր բարձրությունը կնվազի: Բացարձակ հարթ մակերեսներով առաստաղը կնվազի 3-5 սմ-ով։ Եթե նախատեսվում է ներկառուցված լուսավորություն, առաստաղը կարող է իջնել 7-10 սմ-ով:

    Ձգվող առաստաղի ամրացման նրբությունները

    Գոյություն ունի ամրացման երեք տարբերակ

    • Ամրացման հարպունային համակարգը համարվում է ամենատարածված տարբերակը, որը թույլ է տալիս թաղանթը կամ գործվածքը ամրացնել պատին առանց ավելորդ ամրացման դետալների օգտագործման։ Հարպունային համակարգը հարմար է գործվածքից առաստաղի համար։
    • Ապակեպատում (штапиковый). այս տեսակի ամրացման միջոցով թաղանթը սերտորեն չի հպվում պատին, ուստի անհրաժեշտ է օգտագործել դեկորատիվ հիմք:
    • Սեպային համակարգն առավել հաճախ օգտագործվում է բազմամակարդակ ձգվող առաստաղների տեղադրման ժամանակ:

    Մոնտաժման առանձնահատկությունները

    Ձգվող առաստաղների հիմնական առավելություններից մեկը տեղադրման պարզությունն է: Մոնտաժման աշխատանքների տևողությունը կախված է սենյակի մակերեսից և առաստաղի բարդությունից (անկյուններ, խողովակներ, ելուստներ, լամպերի քանակը): Միջինը 15-20 մ2 մակերեսով քառակուսի կամ ուղղանկյուն սենյակում ձգվող առաստաղի տեղադրումը տևում է երկուսից չորս ժամ:

    Բարձր (ավելի քան երեք մետր) առաստաղներով սենյակներում աշխատանքները կարող են մի փոքր դանդաղ ընթանալ՝ չորսից վեց ժամ։

    Բազմամակարդակ բարդ կառույցների տեղադրումը պահանջում է մեծ հմտություն և ժամանակ։ Դրանց տեղադրումը 15-20 մ2 մակերես ունեցող սենյակում կարող է պահանջվել ութից տասը ժամ աշխատանք:

    Չնայած որ աշխատանքները հեշտ են թվում, խորհուրդ է տրվում ձգվող առաստաղի տեղադրման աշխատանքները վստահել մասնագետի։

    Ամփոփում

    Ձգվող առաստաղի ընտրության ժամանակ ուշադրություն դարձրեք հումքի որակին։ ՊՎՔ թաղանթները կարող են տեղադրվել միայն ջեռուցվող տարածքներում։ Գործվածքից ձգվող առաստաղը հարմար է յուրահատուկ դիզայներական լուծումներ ստանալու համար։ Եվ վերջում, վստահեք միայն հմուտ վարպետներին, ովքեր կկարողանան կատարել անթերի աշխատանք սեղմ ժամկետներում։ Ներբեռնեք Varpet հավելվածը, և ձգվող առաստաղի տեղադրման աշխատանքները կլինեն վստահելի ձեռքերում։

    Only on Varpet

    Exclusive stories you won't find anywhere else

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Loosening the soil

    Loosening the soil

    Loosening the soil is one of the most important factors affecting plant health, growth rate, and yield. It is known that crops grow more slowly on dense and dry soils, develop worse and get sick more often than on soft porous soils. For the season-opening of garden works it will be useful to find out the technique of loosening the soil and the timing of the work.

    19 March 2021
    Pruning and spraying of trees and shrubs

    Pruning and spraying of trees and shrubs

    The garden needs constant care so that in the fall it will delight you with a rich harvest and a beautiful view. Any work in the garden requires special knowledge and skills. Before we get started, let's find out why spring pruning and spraying of trees and shrubs is so important.

    16 March 2021
    Colored acrylic bathtubs

    Colored acrylic bathtubs

    Original products for a stylish bathroom Thanks to modern design solutions, choosing a bath has become much easier. Not everyone knows that classy bathtubs are now available in a variety of colors and materials like acryl, steel, stone, etc.

    11 March 2021
    Suspended ceilings

    Suspended ceilings

    The ceiling is considered one of the main and sometimes it may even be the only decorative element in the interior design. Suspended ceilings have become an indispensable part of interior and are often used not for functionality, but for design.

    26 January 2021
    Building cladding: opportunities and important topics

    Building cladding: opportunities and important topics

    Before you start cladding the house, you need to understand the type of coating that you want to install, the way you lay it, and not only.

    23 December 2020
    Summerhouse washbasin with water heater

    Summerhouse washbasin with water heater

    To solve the problem of permanent absence of water supply, it is clear that it is enough to install a water sink. This appliance is necessary for basic hygienic processes

    07 August 2020
    Hand-made solar batteries: Available power supply

    Hand-made solar batteries: Available power supply

    The current years many homeowners have more alternate eastern electricity. The establishment of solar panels is gradually gaining popularity.

    07 August 2020
    Floor tiles for the kitchen: photos and prices of popular models

    Floor tiles for the kitchen: photos and prices of popular models

    The kitchen is the center of the home. A stylish interior and, most importantly, practical finishing materials will not be superfluous in this part of the home.

    07 August 2020
    Bathroom and toilet renovation. photos of interesting solutions

    Bathroom and toilet renovation. photos of interesting solutions

    Everyone who lives in a well-maintained apartment will sooner or later make repairs to the bathroom and toilet, a photo of which will become his pride.

    07 August 2020
    Smart home: equipment, or welcome to the future

    Smart home: equipment, or welcome to the future

    The kitchen is the center of the home. A stylish interior and, most importantly, practical finishing materials will not be superfluous in this part of the home.

    06 August 2020
    Liquid wallpaper

    Liquid wallpaper

    Liquid wallpaper has appeared on the market relatively recently, but has already has managed to win its special place among other finishing materials.

    06 August 2020
    Renovation of an apartment in a new building

    Renovation of an apartment in a new building

    Repairing an apartment in a new building from scratch has many nuances, which we will discuss in detail in this article.

    06 August 2020
    Laying paving slabs

    Laying paving slabs

    In this article we will learn the specificity of laying paving slabs on a concrete base: we will the advantages and disadvantages of this technology

    06 August 2020
    Chandeliers with remote control

    Chandeliers with remote control

    From this article you can find out what features chandeliers with a control panel have: classification of existing products, principle of operation.

    06 August 2020
    Gypsum plasterboard ceilings for living room: photos and installation process

    Gypsum plasterboard ceilings for living room: photos and installation process

    Modern design of buildings is meaningless without the use of gypsum plasterboard layers. Very often this material is fitted with ceiling

    06 August 2020
    Bathroom lighting

    Bathroom lighting

    It seems that there is no easier task than organizing the lighting in the bathroom, the photo of which will be interested. However, this opinion does not correspond to reality.

    06 August 2020