Varpet

Wanna book services and track the statuses? Download Varpet app

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Looking for a vacancy? Join our team by downloading Partner app.

Download on the App StoreGet it on Google Play

Categories

    Varpet

    Other

    Our Sites

    Subscribe for more interesting news.

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Developed by Addevice. All rights reserved.
    Privacy Policy|Terms of Use

    Armenia

    Varpet
    Varpet
    HomeHomeMarketplaceMarketplaceServicesServices
    1. Home
    2. ›
    3. Blog
    4. ›
    5. Suspended ceilings
    26 January 2021

    Suspended ceilings

    By VarpetInstallation of ceilings
    Suspended ceilings

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝ միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։ Այս կոնտեքստում, կախովի առաստաղները դառնում են անփոխարինելի և հաճախ օգտագործվում են ոչ թե ֆունկցիոնալության, այլ դիզայնի համար։

    Կախովի առաստաղները լայն տարածում են ստացել համեմատաբար վերջերս՝ 90-ականների սկզբին, և այժմ էլ շարունակում են լինել ամենաարդյունավետ լուծումը: Կախովի առաստաղներն առանձնանում են իրենց բազմազանությամբ, բոլոր տեսակներն էլ կազմված են հատուկ “կմախքից”, որը հատուկ կախոցի միջոցով կցվում է առաստաղի մակերեսին: Թեև մոնտաժման աշխատանքները այնքան էլ բարդ չեն, խորհուրդ ենք տալիս դիմել փորձառու վարպետի, ով կկարողանա գրագետ կատարել չափագրումները և նույնիսկ ամենաբարդ դիզայնով առաստաղի մոնտաժը։ Խորհրդատվության համար կարող եք դիմել varpet հավելվածի մասնագետներին։

    Ժամանակակից բնակարանների, առանձնատների և գրասենյակների գերակշիռ մասում տեղադրված են կախովի առաստաղներ: Դրանք գեղեցիկ են, հարմարավետ և ունեն մի շարք առավելություններ սովորական ներկված կամ պաստառապատ առաստաղների համեմատ:

    Կախովի առաստաղների հիմնական առավելությունները

    • Մոնտաժման աշխատանքները կարելի է սկսել առանց նախապատրաստելու առաստաղի մակերեսը։
    • Կախովի առաստաղի տակ կարող եք թաքցնել էլեկտրալարերը և տեսանելի անցանկալի այլ տարրեր։
    • Մեկ ջահի փոխարեն կախովի առաստաղը թույլ է տալիս տեղադրել մի քանի լամպեր՝ ըստ անհրաժեշտության և նախասիրության։
    • Ժամանակի ընթացքում առաստաղի գույնը չի խամրում։
    • Ջրի արտահոսքի ժամանակ կախովի առաստաղի ջրակայուն հիմքը կպաշտպանի տարածքը։
    • Առաստաղի տեղադրումը կարող է իրականացվել վերանորոգման ցանկացած փուլում և նույնիսկ այն ավարտելուց հետո:
    • Ծածկույթը կարող է բազմիցս տեղադրվել և ապամոնտաժվել, այն չի կորցնի իր հատկությունները:

    Կախովի առաստաղների գլխավոր թերությունն այն է, որ տեղադրվելուց հետո սենյակի բարձրությունը կնվազի 5-15 սմ-ով, ինչը անցանկալի է, եթե առաստաղը երկուսուկես մետրից պակաս է:

    Կախովի առաստաղի տեսակները։ Ինչպես կատարել ճիշտ ընտրություն

    Գոյություն ունեն կախովի առաստաղների բազմաթիվ տեսակներ՝ նախատեսված բնակարանի տարբեր հատվածների, գրասենյակային տարածքների և արտադրական տարածքների համար։

    Գիպսակարտոնե կախովի առաստաղներ

    Գիպսակարտոնե առաստաղն իրենից ներկայացնում է հաստ երկշերտ ստվարաթուղթ և գիպս՝ շերտերի միջև։ Գիպսակարտոնի միջոցով կարելի է ստանալ մակերևույթ կամ ցանկացած այլ դիզայն-լուծումներ՝ կոր գծերով, ելուստներով և խորշերով։

    Գիպսակարտոնե կախովի առաստաղներ կարող են տեղադրվել ինչպես չոր, այնպես էլ խոնավ և մասնագիտացված սենյակներում: Կախված տարածքից՝ կարելի է ընտրել գիպսակարտոնե առաստաղի հետևյալ հումքերից մեկը․

    • ստանդարտ նյութ
    • խոնավադիմացկուն - սիլիկոնային հավելումով, որն օգտագործվում է խոհանոցի, լոգարանի և սանհանգույցի համար
    • հրդեհակայուն - ապակեթելային հավելումներով, որոնք հարմար են այն տարածքների համար, որտեղ բարձր է հրդեհի վտանգը
    • հատուկ ներծծմամբ, որը և՛ հրդեհակայուն է, և՛ պաշտպանում է խոնավությունից
    • ճկուն՝ դիզայնի համար

    Գիպսակարտոնը չի պարունակում վնասակար խառնուրդներ, ապահովում է անհրաժեշտ միկրոկլիմա, ինչպես նաև ունի հիանալի ջերմային և ձայնամեկուսիչ հատկություններ: Մեկ շերտի քաշը 15 կգ է:

    Նյութն ինքնին բավականին փխրուն է և տեղադրման ընթացքում պահանջում է հատուկ հմտություններ։ Մոնտաժման աշխատանքներին մասնակցում են առնվազն երեք հոգի։ Խորհուրդ ենք տալիս հումքը չփչացնելու և ավելորդ ծախսերից խուսափելու համար դիմել մասնագետի։ Հիմնական տեղադրման աշխատանքներն ավարտելուց հետո գիպսակարտոնի շերտը ծածկվում է ծեփամածիկով, հիմնաներկով և ներկով: Յուրաքանչյուր փուլ տևում է մի քանի օր, քանի որ պետք է սպասել մինչև այն ամբողջովին չորանա:

    Կարդացեք նաև՝ Գիպսակարտոնե առաստաղներ․ ինչո՞ւ են ամենատարածվածը շուկայում

    Մոդուլային կախովի առաստաղներ

    Մոդուլային առաստաղը կազմված է կարկասի առանձին տարրերից, որոնց վրա տեղադրվում է առաստաղը։ Ամենատարածված տեսակներից են սալիկային, ձողային, Արմսթրոնգ (Armstrong) և Գրիլյատո (Griliato):

    Սալիկային կախովի առաստաղներ

    Սալիկային կախովի առաստաղ

    Սալիկային կախովի առաստաղը պատկանում է կախովի առաստաղների նոր սերնդին: Այն բաղկացած է շրջանակից (մետաղյա կարկաս) և փափուկ կամ կոշտ հանքային մանրաթելերից պատրաստված սալիկներից (1.5 սմ հաստությամբ, 60х60սմ կամ 61x61 սմ): Մոդուլային ցանցն իր հերթին բաղկացած է միմյանց T-ձև բջիջներից, որոնց մեջ էլ տեղադրվում են սալիկները։ Անհրաժեշտության դեպքում սալիկները հեշտությամբ կարելի է հանել և փոխարինել:

    Սալիկները կարող են լինել մի քանի տեսակի

    • Մետաղական՝ ցինկապատ պողպատից կամ ալյումինից
    • Հայելային՝ սիլիկատային կամ ակրիլային ապակուց, ունեն փայլուն կամ անփայլ մակերես
    • Գիպսից՝ առաջարկվում է տարբեր երանգներով, որոնք հարմար են ցածր խոնավությամբ սենյակների համար, օժտված են աղմուկա և ջերմամեկուսիչ հատկություններով
    • Ապակյա՝ պատրաստված նույն հումքից, ինչ հայելային սալիկները, բայց ունեն թափանցիկություն: Սալիկների տակ տեղադրված լուսավորության շնորհիվ լույսը լինում է ցրված
    • Հանքային կամ ապակե մանրաթելից
    • Փայտյա՝ էլիտար բամբուկից, տիկից, սեղմված փայտից: Բավականին թանկարժեք հումք, որն ընտրվում է բացառապես հատուկ ինտերիերի դիզայներական լուծումներում։

    Ալյումինե կախովի առաստաղներ

    Ալյումինե կախովի առաստաղ

    Ալյումինե կախովի առաստաղը ներդաշնակ կլինի ցանկացած ոճի և ցանկացած չափի տարածքների համար։ Այն տեսողական մեծացնում է տարածությունը, ավելացնում լուսավորությունը, հրակայուն և ջրակայուն է։ Ալյումինը տարբերվում է իր դիմացկունությամբ, չի փոշոտվում, չի պահանջում լրացուցիչ խնամք և միշտ թարմ տեսք ունի։ Թեթև քաշը (մինչև 2կգ/1մ2) թույլ չի տալիս կարկասի դեֆորմացում։ Օգտագործման ժամկետն անսահմանափակ է:

    Կիրառվում են ալյումինե կախովի առաստաղների հետևալ տեսակները՝ Գրիլյատո։ Համակարգը բաղկացած է (ոչ շարժական) ալյումինե սալերից (U-ձև, 3-5 սմ բարձրությամբ, 0,5-1 սմ հաստությամբ), որոնք վանդակաճաղ են կազմում: Սալիկները կարող են լինել տարբեր գույների` ոսկեզօծ, քրոմ, կապույտ, սպիտակ, պղնձագույն, արծաթագույն և այլն: Համադրելով տարբեր բարձրության սալիկներ՝ կարելի է ստանալ շատ հետաքրքիր վիզուալ էֆեկտներով դիզայն։

    Կախովի առաստաղի թափանցիկությունը կախված է բջիջների չափից (3x3-ից 20x20 սմ), առաստաղից ունեցած հեռավորությունից և լույսի քանակից․ որքան բարձր է առաստաղը, այնքան մեծ պետք է լինեն բջիջները:

    Ձողային։ Այս տեսակի կախովի առաստաղը պատրաստված է 3-4 մետր երկարությամբ և 5-20սմ լայնությամբ սալիկներից (մեծ տարածքների համար մինչև 6մ և ավելի երկար առաստաղները պատվիրվում են առանձին)։

    Ձողային կախովի առաստաղները կարող են լինել ալյումինե, մետաղական և պլաստիկ։ Ամենատարածված ու լայն կիրառում ունեն պլաստիկ կախովի առաստաղները։ Խոնավադիմացկունության շնորհիվ առավել հարմար են բարձր խոնավություն ունեցող տարածքների համար։

    Արմսթրոնգ կախովի առաստաղներ

    Անգլիական Armstrong տեսակի կախովի առաստաղները լայն կիրառում ունեն ամբողջ աշխարհում։ Պատրաստվում են բնական, էկոլոգիապես մաքուր հանքային սալիկներից:

    Վնասակար խառնուրդների բացակայությունը թույլ է տալիս դրանք օգտագործել ցանկացած սենյակում և տարածքում։ Armstrong տեսակի առաստաղի տեղադրումը նման է ցանկացած մոդուլային կախովի առաստաղի մոնտաժմանը․ սալիկները տեղադրվում են երկաթե պրոֆիլների վրա: Սալիկներն իրար միակցված չեն, ինչը նշանակում է՝ անհրաժեշտության դեպքում հնարավոր է հեռացնել թեկուզ մեկ սալիկ։

    Armstrong տեսակի կախովի առաստաղները խորհուրդ չի տրվում տեղադրել լոգարանում կամ ջեռուցման սարքերի վրա։ Խոնավության և ջերմաստիճանի տատանումները կարող են ազդել ծածկույթի գույնի վրա:

    Նման բազմազանության մեջ շատ դժվար է կատարել ճիշտ ընտրություն։ Եթե չեք կողմնորոշվում՝ ո՞ր տեսակն է առավել համապատասխանում ձեր բնակարանի, գրասենյակի կամ այլ տարածքի համար, կարող եք խորհրդակցել Varpet-ի հմուտ մասնագետների հետ։

    Ինչպիսի՞ կախովի առաստաղ ընտրել տան համար։ Շնորհիվ դիզայնի լայն հնարավորության՝ գիպսակարտոնե կախովի առաստաղները կարող են օգտագործվել բնակարանի կամ առանձնատան գրեթե բոլոր սենյակներում։ Այն թույլ է տալիս կոտրել հարթ մակերեսը, վիզուալ բաժանել սենյակը հատվածների, տալ լուսային և գունային լուծումներ՝ որպես ինտերիերի կատարյալ լրացում։

    Գիպսակարտոնե առաստաղները, նույնիկ խոնավադիմացկուն տեսակները, այնքան էլ հարմար չեն բարձր խոնավություն ունեցող տարածքների համար, օրինակ՝ լոգարան, սանհանգույց։ Խոնավություն ունեցող տարածքներում օգտնագործվում են այլ տեսակի կախովի առաստաղներ՝ պլաստիկ ձողային և սալիկային։ Երկու տարբերակն էլ ունի դիզայնի և գույնի ընտրության լայն հնարավորություն։ Այս երկու տեսակներն էլ դիմացկուն են և կծառայեն շատ երկար։

    Ինչպիսի՞ կախովի առաստաղ ընտրել գրասենյակի համար: Գրասենյակի կամ այլ հանրային տարածքների հարդարումը և ինտերիերը տարբերվում են բնակարանի կամ առանձնատան հարդարումից թե՛ դիզայնով, թե՛ պահանջներով։ Մեծ տարածքների համար առավել արդյունավետ են սալիկային ալյումինե կախովի առաստաղները՝ Գրիլյատո, Արմսթրոնգ, ալյումինե կամ մետաղական ձողային առաստաղները։ Այս տեսակները ոչ միայն էսթետիկ են, այլ նաև երկարակյաց, կարող են տեղադրվել բարձր խոնավության հրդեհավտանգ տարածքներում, չեն դեֆորմացվում և չեն պահանջում հատուկ խնամք։

    Արտադրական տարածքների, սուպերմարկետների և նմանատիպ շինությունների համար նախընտրելի են մինիմալիստական մոդուլային կախովի առաստաղները, որոնք կծառայեն երկար և չեն վնասվի։

    Only on Varpet

    Exclusive stories you won't find anywhere else

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Loosening the soil

    Loosening the soil

    Loosening the soil is one of the most important factors affecting plant health, growth rate, and yield. It is known that crops grow more slowly on dense and dry soils, develop worse and get sick more often than on soft porous soils. For the season-opening of garden works it will be useful to find out the technique of loosening the soil and the timing of the work.

    19 March 2021
    Pruning and spraying of trees and shrubs

    Pruning and spraying of trees and shrubs

    The garden needs constant care so that in the fall it will delight you with a rich harvest and a beautiful view. Any work in the garden requires special knowledge and skills. Before we get started, let's find out why spring pruning and spraying of trees and shrubs is so important.

    16 March 2021
    Colored acrylic bathtubs

    Colored acrylic bathtubs

    Original products for a stylish bathroom Thanks to modern design solutions, choosing a bath has become much easier. Not everyone knows that classy bathtubs are now available in a variety of colors and materials like acryl, steel, stone, etc.

    11 March 2021
    The stretch ceiling

    The stretch ceiling

    The stretch ceiling is no longer a luxury in the apartment, but a reasonable choice in terms of price-quality ratio. For installation of the stretch ceiling we recommend to turn to a specialist who will be able to perform quality measurement.

    02 February 2021
    Building cladding: opportunities and important topics

    Building cladding: opportunities and important topics

    Before you start cladding the house, you need to understand the type of coating that you want to install, the way you lay it, and not only.

    23 December 2020
    Summerhouse washbasin with water heater

    Summerhouse washbasin with water heater

    To solve the problem of permanent absence of water supply, it is clear that it is enough to install a water sink. This appliance is necessary for basic hygienic processes

    07 August 2020
    Hand-made solar batteries: Available power supply

    Hand-made solar batteries: Available power supply

    The current years many homeowners have more alternate eastern electricity. The establishment of solar panels is gradually gaining popularity.

    07 August 2020
    Floor tiles for the kitchen: photos and prices of popular models

    Floor tiles for the kitchen: photos and prices of popular models

    The kitchen is the center of the home. A stylish interior and, most importantly, practical finishing materials will not be superfluous in this part of the home.

    07 August 2020
    Bathroom and toilet renovation. photos of interesting solutions

    Bathroom and toilet renovation. photos of interesting solutions

    Everyone who lives in a well-maintained apartment will sooner or later make repairs to the bathroom and toilet, a photo of which will become his pride.

    07 August 2020
    Smart home: equipment, or welcome to the future

    Smart home: equipment, or welcome to the future

    The kitchen is the center of the home. A stylish interior and, most importantly, practical finishing materials will not be superfluous in this part of the home.

    06 August 2020
    Liquid wallpaper

    Liquid wallpaper

    Liquid wallpaper has appeared on the market relatively recently, but has already has managed to win its special place among other finishing materials.

    06 August 2020
    Renovation of an apartment in a new building

    Renovation of an apartment in a new building

    Repairing an apartment in a new building from scratch has many nuances, which we will discuss in detail in this article.

    06 August 2020
    Laying paving slabs

    Laying paving slabs

    In this article we will learn the specificity of laying paving slabs on a concrete base: we will the advantages and disadvantages of this technology

    06 August 2020
    Chandeliers with remote control

    Chandeliers with remote control

    From this article you can find out what features chandeliers with a control panel have: classification of existing products, principle of operation.

    06 August 2020
    Gypsum plasterboard ceilings for living room: photos and installation process

    Gypsum plasterboard ceilings for living room: photos and installation process

    Modern design of buildings is meaningless without the use of gypsum plasterboard layers. Very often this material is fitted with ceiling

    06 August 2020
    Bathroom lighting

    Bathroom lighting

    It seems that there is no easier task than organizing the lighting in the bathroom, the photo of which will be interested. However, this opinion does not correspond to reality.

    06 August 2020