Varpet

Wanna book services and track the statuses? Download Varpet app

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Looking for a vacancy? Join our team by downloading Partner app.

Download on the App StoreGet it on Google Play

Categories

    Varpet

    Other

    Our Sites

    Subscribe for more interesting news.

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Developed by Addevice. All rights reserved.
    Privacy Policy|Terms of Use

    Armenia

    Varpet
    Varpet
    HomeHomeMarketplaceMarketplaceServicesServices
    1. Home
    2. ›
    3. Blog
    4. ›
    5. Colored acrylic bathtubs
    11 March 2021

    Colored acrylic bathtubs

    By VarpetPlumbing
    Colored acrylic bathtubs

    Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել: Հետևաբար, այս հրապարակումը տեղեկություն է պարունակում այն մասին, թե ինչպիսի ակրիլային գունավոր լոգնոցներն են իդեալական համապատասխանում այս կամ այն ինտերիերին, ինչպես նաև կներկայացնի, թե ինչով են դրանք տարբերվում նմանատիպ այլ մոդելներից:

    Վաննայի տեղադրում
    “Սանտեխնիկայի շուկայում առկա են գունավոր լոգնոցներ այնպիսի նյութերից, ինչպիսք են ակրիլը, պողպատը, քարը, ապակին և փայտը։”

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Ապրանքի առանձնահատկությունները, շուկայի վերլուծություն

    Գունագեղ սանտեխնիկական մոդելները ժամանակակից դիզայներական լուծումների արդյունք են: Այս ապրանքները վերջերս են հայտնվել հայրենական շուկայում: Դա կապված է սանտեխնիկայի դիզայնի զարգացման նոր փուլի սկզբնավորման, ինչպես նաև սպառողների՝ լոգասենյակի խորհրդային հասարակ ձևավորումից հրաժարվելու ցանկության հետ: Ժամանակակից նյութերի ի հայտ գալու շնորհիվ հնարավոր դարձավ ստեղծել ակտուալ մոդելներ, օրինակ՝ երկնագույն ակրիլային լոգնոց, վանիլային գույնով կամ շոկոլադե ստվերով կոնստրուկցիաներ:

    Շատերը սանտեխնիկայի խանութում ուշադրություն են դարձրել ակրիլային և թուջե գուանվոր լոգնոցներին: Սեփական բնակարանի կամ տան համար նման մոդելի գնումը երաշխավորում է հատուկ հմայքը և լավ տրամադրություն: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի հաճախ գնորդները գերադասում են ճերմակ դասական մոդելները: Լոգնոցի, լվացարանի և զուգարանակոնքի ճերմակ համադրությունը մաքրության և կարգուկանոնի էտալոնն է:

    Ներկա պահին սանտեխնիկայի շուկայում կան հետևյալ նյութերից պատրաստված գունավոր ապրանքներ՝

    • պողպատ
    • ակրիլ
    • բնական քարեր
    • ապակի
    • փայտ

    Պետք է ընդգծել, որ ապակուց, փայտից և քարից պատրաստված նմուշները բացառիկ մոդելներ են, որոնք նախատեսված են ունևոր գնորդների համար, քանի որ այդպիսի մեկ լոգնոցի գինը կարող է կազմել տասնյակ հազար դոլար կամ եվրո:

    Ակրիլե լոգնոցներ
    “Ակրիլե լոգնոցները կարող են պատրաստվել ցանկացած ձևի, իսկ ահա թուջե և պողպատե արտադրատեսակները դրանով չեն կարող պարծենալ։ Սովորական սպառողները գերադասում են տարածված սանտեխնիկական ապրանքներ մատչելի գներով: Հետևյալ մոդելները ամենահանրաճանաչն են՝”

    Առանձնահատուկ պետք է խոսել թուջե լոգնոցների մասին: Այդպիսի կոնստրուկցիաները վաղուց մեծ ժողովրդականություն են վայելում: Մեր ժամանակներում նման մոդելները տեղափոխվել են պատվի և շքեղության դաս: Գունավոր արտադրատեսակների գները բավականին բարձր են, քանի որ շատ հաճախ թուջե լոգնոցները հավաքվում են ձեռքով: Կարևոր է նշել, որ այդպիսի կոնստրուկցիան պետք է տեղադրել շինությունում միայն կապիտալ վերանորոգման դեպքում, քանի որ այն պահանջում է լրացուցիչ ջրամեկուսացում:

    Հետաքրքիր է իմանալ: Սանտեխնիկայի վաճառքի հայրենական վիճակագրությունը ցույց է տալիս, որ գունավոր անկյունային լոգնոցները և ոչ տանդարտ ձևի մոդելները հաճախ գնվում են առանձնատանը, քոթեջում կամ ամառանոցում տեղադրելու համար:

    Գունավոր արտադրատեսակներ
    “Ակրիլե լոգնոցները թեթև քաշ ունեն, որը տատանվում է 15-ից մինչև 25կգ”

    Գունավոր լոգնոցներ: Ակրիլային նմուշների առավելություններն ու թերությունները

    Ակրիլային լոգնոցները կարող են լինել ցանկացած ձևի և չափի, ինչն արդյունավետորեն առանձնացնում է դրանք ավանդական պողպատե և թուջե մոդելներից: Դրա շնորհիվ արտադրատեսակները հեշտությամբ տեղավորվում են ցանկացած չափերի տարածքներում, ներառյալ խրուշչովյան նախագծի փոքր լոգասենյակներում կամ քաղաքից դուրս փոքր առանձնատներում: Դիտարկենք, թե ինչ այլ առավելություններ ունի ժամանակակից ակրիլային սանտեխնիկան:

    Բոլոր ակրիլային լոգնոցները, կախված արտադրության եղանակից, բաժանվում են երկու տեսակի՝ ակրիլային համաձուլվածքներ և կաղապարված մոդելներ: Համաձուլվածքային կոնստրուկցիաներն ամբողջությամբ պատրաստված են ակրիլից, իսկ երկրորդ տարբերակը հավաքված է այլ նյութից և միայն պատված է բյուրեղյա ակրիլի գնդով: Հետևաբար, առաջին տարբերակն ավելի թանկ է, քանի որ ակրիլը թանկարժեք հումք է:

    Գունավոր կոնստրուկցիաները՝ և՛ թուջե, և՛ համաձուլվածքային, ունակ են լոգարանում ստեղծելու անկրկնելի տրամադրություն: Եթե սպիտակ երանգները սառն են և չեզոք, ապա գունավոր լոգնոցները, լվացարաններն ու այլ արտադրատեսակները կարող են սանհանգույցը դարձնել ջերմ, հարմարավետ, ժամանակակից և հմայիչ: Այս առումով լոգասենյակի դիզայնի անսահմանափակ հնարավորություններ կան:

    Ակրիլային սանտեխնիկայի կարևորագույն առավելությունն է կոնստրուկցիայի թեթև քաշը: Այն տատանվում է 15-ից 25 կիլոգրամ: Այս առավելությունը էապես թեթևացնում է ապրանքի մոնտաժման պրոցեսը: Կարևոր է նաեւ նշել, որ որակյալ պատրաստված լոգնոցը պետք է պատրաստված լինի 5 մմ-ից ոչ պակաս հաստության ակրիլի շերտից:

    Կաղապարված ակրիլե լոգնոց

    Ակրիլե լոգնոցները բաժանվում են երկու տեսակի՝ կաղապարված և համաձուլվածքային Ակրիլային լոգնոցների գլխավոր առավելությունը գունային բազմազանությունն է: Մոդելները կարող են արտադրվել ցանկացած ձևի և գույնի, թեև դա բավականին ծավալուն գործընթաց է: Գունավոր ակրիլային լոգնոցների ընտրությունը հսկայական է. վաճառքում կան ցանկացած վառ գույնի մոդելներ, ինչպես նաև արտադրատեսակներ, որոնք լրացուցիչ պատված են մարգարտային կամ տարատեսակ փայլերով:

    Բացի այդ, ակրիլը հիանալի մեկուսիչ հատկություններ ունի: Այս հումքի լոգնոցները լավ պահում են ջերմաստիճանը և վերացնում են հոսող ջրի աղմուկը: Ակրիլային արտադրատեսակները տարբերվում են անտիսեպտիկ հատկություններով, այդ պատճառով էլ լոգանքի համար հարմարանքի մակերևույթին սնկի և բորբոսի բազմացումը գրեթե բացառված է:

    Ակրիլային լոգնոցը բացարձակապես անվտանգ է: Չնայած նրան, որ դրա մակերևույթը փայլուն է, այն բացառում է սահումը:

    Ակրիլից պատրաստված ապրանքներն ունեն նաև իրենց թերությունները: Այս մոդելները շատ հեշտ է վնասել անզգույշ մաքրման ժամանակ: Բացի այդ, կոնստրուկցիաները միշտ չէ, որ դիմացկուն են ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններին:

    Ակրիլային ձուլածո լոգնոցներն ունեն բավականին բարձր գին (շուրջ 700000 դրամ): Գնման պահին պետք է կողմնորոշվել այս թվի շրջանակներում՝ հաշվի առնելով փոքր տարբերության հավանականությունը: Բոլոր արտադրատեսակները, որոնց գները զգալիորեն ցածր են վերը նշվածից, պետք է կասկածի տեղիք տան կոնստրուկցիայի որակի կամ կազմի վերաբերյալ: Բարձրորակ ակրիլային գունավոր լոգնոցները իրենց արժեքով կարող են համեմատվել մարմարյա կամ թուջե գունավոր լոգնոցների հետ:

    Ակրիլային ձուլածո լոգնոց

    Ակրիլային ձուլածո լոգնոցներն ունեն բավականին բարձր գին։ Օգտակար խորհուրդ: Ինչ վերաբերում է բյուրեղյա ակրիլի շերտով պատված կոնստրուկցիաներին, ապա պետք է հաշվի առնել, որ այն պետք է լինի առնվազն 3 մմ: Նման հաստության շերտով արտադրանքները կծառայեն շուրջ 4 տարի, 4 մմ հաստության շերտովները՝ շուրջ 7 տարի, իսկ ահա 5-6.5 մմ շերտով պատված լոգնոցի շահագործման ժամկետը կազմում է 10-12 տարի: Սովորաբար շատ բարակ կամ հաստ շերտը նկատելի է անմիջապես: Որոշ անբարեխիղճ արտադրողներ ակրիլը փոխարինում են կոմբինացված պլաստիկով, ապակե մանրաթելով կամ կիրառում են ակրիլի շատ բարակ շերտ:

    Ընտրում ենք գունավոր հավաքածու. լոգնոց, լվացարան և զուգարանակոնք

    Ժամանակակից սանտեխնիկայի շուկան առաջարկում է նման մոդելային արտադրանքի բավականին լայն տեսականի: Համապատասխան տարբերակը ընտրելը շատ պարզ է: Եթե առկա առաջարկները չեն բավարարում հարցումները, ապա միշտ էլ հնարավոր է պատվիրել անհրաժեշտ մոդելի արտադրությունը ըստ անհատական նախասիրությունների:

    Սանտեխնիկա ընտրելիս սպառողները պետք է ուշադրություն դարձնեն գունավոր ակրիլային արտադրանքի հետևյալ պարամետրերին.

    • չափ
    • ձև
    • նրբերանգ
    • բաղադրիչ նյութեր

    Գնել կարելի է ինչպես ամբողջ հավաքածուն, այնպես էլ առանձին լոգնոցը, զուգարանակոնքը և գունավոր լվացարանը լոգասենյակի համար պատվանդանով: Սա առաջին բանն է, որ պետք է որոշել խանութ գնալուց առաջ:

    Միագույն լվացարան և լոգնոց

    Վաճառքում առկա են ինչպես առանձին նմուշներ, այնպես էլ միևնույն գույնի լոգնոցից, զուգարանակոնքից և լվացարանից բաղկացած հավաքածուներ Ոչ ստանդարտ ակրիլային լոգնոցները կօգնեն սանհանգույցին շռայլություն և ֆուտուրիզմ հաղորդել: Որպեսզի տարածքը բնական տեսք ունենա, շատ կարևոր է հաշվի առնել սենյակի չափերը: Եթե լոգասենյակն ընդարձակ է, ապա պետք է ձեռք բերել վառ լոգնոց և գունավոր պահարանով լվացարան: Տվյալ հավաքածուն պետք է միավորվի մեկ ոճով, դիզայնով եւ գույնով:

    Գունավոր ակրիլային մոդելները հիանալի կերպով համակցվում են ցանցավոր հյուսված կահույքի հետ: Հետևաբար կոմոդի և փոքր աթոռներով համապատասխան կահույքի հավաքածուն հրաշալի միտք է գունավոր վերադիր լվացարանով և լոգնոցով սանհանգույցի ձևավորման համար: Լոգասենյակի վերազինման ժամանակ շատ կարևոր է հաշվի առնել, որ մուգ ու սառը նրբերանգները տեսողականորեն մեծացնում են սենյակը, իսկ տաք և արևոտները, ընդհակառակը, փոքրացնում են այն:

    Կոնստրուկցիա ընտրելիս մասնագետները խորհուրդ են տալիս դիտարկել ապրանքի եզրաշերտը, որպեսզի պարզել շերտերի քանակը և դրանց հաստությունը: Այստեղ կարևոր նրբություն կա: Հաճախորդին մոլորության մեջ գցելու համար որոշ անազնիվ արտադրողներ հաճախ լցոնում են եզրաշերտերը ավելի շատ, քան բուն մոդելը: Հետևաբար, պետք է սեղմել լոգնոցի գավաթի ներքևի մասը: Եթե կոնստրուկցիան պատրաստված է բոլոր կանոններով, ապա այն չի ճկվի:

    Ստուգման համար ևս մեկ եղանակ կա՝ լուսավորել ներքևի մասը լապտերով: Եթե լույսը տեսանելի է լոգնոցի ներքևի մասը թափանցելով, նշանակում է, որ ամրապնդման հաստությունը քիչ է, քան անհրաժեշտ է: Հետևաբար նման արտադրանքը վատ որակի է: Նշենք նաև, որ այս հարցում կարող եք օգտվել մասնագիտական խորհրդատվությունից և անհրաժեշտ ծառայություններից՝ պարզապես Varpet հավելվածով ամրագրելով անհրաժեշտ աշխատանքների պատվերը։

    Սև ակրիլային վաննա

    Սանտեխնիկայի գունավոր հավաքածու ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել չափսին, ձևին և ապրանքի երանգին Հետաքրքիր է իմանալ: Ակրիլային արտադրանքները առանձնանում են մի հաճելի առանձնահատկությամբ. դրանք երկար ժամանակ պահպանում են ջերմությունը: Սա հատկապես կարևոր է տաք լոգնոցում ընկղմելու սիրահարների համար: Պետք է հիշել, որ ակրիլային կոնստրուկցիաները պետք է լվանալ յուրաքանչյուր ջրային գործընթացից հետո: Եթե դա չանել, ապա գունավոր ակրիլային լոգնոցը շատ արագ կկորցնի իր գրավիչ տեսքը:

    Գունավոր լոգասենյակ, միագույն լոգնոց, լվացարան և զուգարանակոնք

    Ժամանակակից ինտերիերի դիզայներները առաջարկում են պրոյեկտների լայն ընտրություն, որոնք թույլ են տալիս ձևավորել կոմֆորտ և հարմարավետ տարածություն՝ զարդարելով լոգասենյակը ակրիլե գունավոր կոնստրուկցիաներով:

    Ամենապարզ տարբերակը սպիտակ սանտեխնիկայի կամ չեզոք նրբերանգների ընտրությունն է: Նման արտադրանքը կարելի է հեշտությամբ տեղադրել ցանկացած ինտերիերում, սակայն այս դեպքում էքսկլյուզիվություն պետք չէ ակնկալել: Եթե հիմնական նպատակն է ստեղծել անկրկնելի դիզայն, ապա գունավոր սանտեխնիկան կօգնի այս խնդրի լուծման հարցում:

    Լոգնոցից, զուգարանակոնքից և լվացարանից բաղկացած հավաքածու

    Լոգնոցից, զուգարանակոնքից և լվացարանից բաղկացած հավաքածուն ոչ միայն սենյակին կհաղորդի յուրօրինակ տեսք, այլև թույլ կտա վիզուալ կերպով մեծացնել դրա տեսքը։ Գունավոր ակրիլային լոգնոցները մեծ ժողովրդականություն են վայելում սպառողների շրջանում: Մասնավորապես հաճախ նման գունավոր զուգարանակոնքեր և լոգնոցներ տեղադրվում են հասարակական վայրերում: Օրինակ, բաղնիքի և սաունայի ներքին ձևավորումը միշտ էլ յուրահատուկ է և ոչ սովորական: Այստեղ օգտագործում է պարագծային լուսավորություն և սալիկապատ կամ փայտյա հատակ: Այս ինտերիերում շատ ներդաշնակ և արդյունավետորեն ներառվում են ջակուզիի համար ոչ սովորական գունավոր գավաթը կամ ջրային արարողությունների համար նախատեսված ոչ ստանդարտ ձևի փոքր արտադրատեսակները:

    Ինչ վերաբերում է պարզ բնակելի շինություններին, ապա ակրիլային գունավոր սանտեխնիկան օպտիմալ տարբերակ է ոչ մեծ սանհանգույցների համար: Որպես օրինակ կարելի է դիտարկել իրենց մանրանկարչական չափսերով տարբերվող կորեական կամ ճապոնական բնակարաններում տեղադրված գունավոր ակրիլային լոգնոցների լուսանկարները: Քանի որ արտադրատեսակները քիչ տեղ են գրավում, ուստի և շատ ավելի հեշտ է հոգ տանել դրանց համար:

    Դիզայներները մշակել են մոդելներ, որոնք կատարյալ են ժամանակակից ինտերիերի համար, ինչիսիք են հատկապես անկյունային գունավոր ակրիլային լոգնոցները: Նման արտադրատեսակները գեղեցիկ և տպավորիչ տեսք կունենան փոքր լոգասենյակի պայմաններում: Նրբերանգների և նկարների հսկայական ընտրությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր տանտիրոջը ձեռք բերել անհրաժեշտ սանտեխնիկան, ինչպես նաեւ կախովի պահարաններ և լվացարաններ իրենց անհատական ինտերիերի համար:

    Միագույն սանտեխնիկա

    Սանտեխնիկայի գունավոր հավաքածուի առկայությունը ենթադրում է պատերի և հատակի հասարակ ձևավորում Եթե ընտրել մեկ գույնի մեջ պատրաստված լոգնոցի, զուգարանակոնքի, լվացարանի և սանհանգույցի այլ դետալների հավաքածու, ապա տվյալ համադրությունը շինությանը կհաղորդի ոչ միայն անկրկնելի հմայք, այլ նաև թույլ կտա այն վիզուալ ընդարձակել:

    Լոգասենյակի ձևավորման համար շատ լավ տարբերակ է պատի երկայնքով փոքր լոգնոցը: Կոնստրուկցիան ձևով նման է մանկական լոգնոցի, սակայն ունի մեծ խորություն: Տվյալ արտադրատեսակները հանրաճանաչություն են ստացել բոլորովին վերջերս: Հիմնական առավելությունն այն է, որ նման լոգնոցի գույնը պարտադիր չէ, որ համակցված լինի կամ համընկնի սենյակում սանտեխնիկայի այլ առարկաների հետ:

    Օգտակար խորհուրդ

    Առանձին ձեռք բերված գունավոր լոգնոցի և լվացարանի կամ էլ զուգարանակոնքի և լվացարանի հավաքածուի առկայությունը ենթադրում է ոչ վառ աքսեսուարների, կահույքի օգտագործում, ինչպես նաև նախատեսում է պատի և հատակի հասարակ ձևավորում: Հակառակ դեպքում լոգասենյակը կարող է ստանալ պայծառ, բայց անճաշակ և անհարմար տեսք:

    Լոգասենյակի կահույքի կանաչ նրբերանգ
    “Լոգասենյակի կահույքի կանաչ նրբերանգները խթանում են մարդու օրգանիզմի ինքնավերականգնմանը”

    Վերազինում ենք սանհանգույցը. ընտրում ենք գունավոր կահույք լոգասենյակի համար

    Բոլորը գիտեն անձի տրամադրության և սենյակում մթնոլորտի ձևավորման վրա տարբեր գույների ազդեցության մասին: Այս առումով պետք է նշել, որ նախքան գունավոր լոգնոց գնելը անհրաժեշտ է հաշվի առնել մարդու օրգանիզմի կողմից գունային ընկալման նրբություները, քանի որ նույնիսկ մեր նախնիները հավատում էին, որ յուրաքանչյուր գույն ունի իր սեփական էներգիան: Հետևաբար, լոգասենյակի համար կոնստրուկցիաներ ընտրելիսս պետք է հաշվի առնել սեփականատերերի հոգեբանական առանձնահատկությունները և տվյալ գույնի բնութագրերը:

    • Կարմիր կահույքն ապահովում է անվտանգության և պաշտպանվածության զգացում: Այս գույնի սանտեխնիկան լավագույնս համապատասխանում է այն մարդկանց, ովքեր սիրում են տաք լոգանք ընդունելիս մտածել լռության մեջ՝ տքնաջան աշխատանքային օրվա ավարտից հետո: Բացի այդ, կարմիր երանգները խթանում են մարսողական համակարգի աշխ
    • Նարնջագույն սանտեխնիկան օգնում է հանգստանալ և ուշադրությունը կենտրոնացնել: Հարմար է նրանց համար, ում բնութագրական են հաճախակի տրամադրության վայրիվերումները և ուժգին ապրումները:
    • Լոգասենյակի ձևավորման համար դեղին գույնը նպաստում է վերականգնել լավ տրամադրությունը և ազատվել բացասական էներգիայից:
    • Կանաչ նրբերանգները (օրինակ, լոգասենյակի գունավոր սալիկների տեսքով) կօգնեն ձերբազատվել անքնությունից, ինչպես նաև հանգստանալ և ակտիվացնել մարդու օրգանիզմի ինքնավերականգնումը:
    • Կապույտ գույնը հանգստացնող ազդեցություն ունի, այն կարգավորում է մտքերն ու զգացմունքները:
    • Կապույտ նրբերանգները ակտիվացնում են օրգանիզմը, տալիս կենսական էներգիայի հոսք: Այդպիսի գունավոր պողպատե լոգնոցները կօգնեն առավոտյան թարմանալ:
    • Մանուշակագույն գույնը խորհուրդ է տրվում «արտույտներին», ովքեր սիրում են արթնանալ արևածագին: Հենց նրանց են համապատասխանում լոգասենյակի մանուշակագույն լվացարանները:
    • Լոգասենյակում բեժ գույնը կլցնի տարածքը ջերմությամբ և հարմարավետությամբ: Այս երանգներով ինտերիերի ձևավորումը ստեղծում է ռոմանտիկ մթնոլորտ:
    • Սևը ուժի և կենտրոնացվածության գույնն է: Սև լոգնոցը ոճի և դրա տիրոջ գերազանց ճաշակի ցուցանիշ է: Եթե ընտրել ներդաշնակ լուսավորություն, ապա այս սանտեխնիկան շատ նորաոճ և ժամանակակից տեսք կունենա:
    Կանաչ նրբերանգով լոգնոց

    Նախքան լոգասենյակի գունավոր կահույքի գնումը անհրաժեշտ է հաշվի առնել մարդու օրգանիզմի գունային ընկալման առանձնահատկությունները Բացարձակապես հավատալ, որ կոնստրուկցիաների գույնը կօգնի լուծել առողջական խնդիրները, չարժե՛: Այնուամենայնիվ, գունավոր լվացարանները և լոգնոցները սանհանգույցին առանձնահատուկ տեսք են տալիս: Օրինակ, պասիվ և ծույլ մարդկանց օգնության կհասնի վառ կարմիր սանտեխնիկան, որը նպաստում է կենսական ուժերն ակտիվացնելուն: Եթե մարդուն բնութագրական են սթրեսները և գերլարվածությունը, ապա նուրբ անկողնային գույների լոգնոցը և լվացարանը կօգնեն հանգստանալ ծանր աշխատանքային օրից հետո և սենյակում կստեղծեն համապատասխան միջավայր:

    Օգտակար խորհուրդ

    Լոգասենյակի համար գունավոր կոնստրուկցիա գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել լուսավորմանը, որը կարող է ապրանքին բոլորովին այլ գույն տալ: Այնուամենայնիվ, հաճախ ակրիլային սանտեխնիկայի համար օգտագործվում է չեզոք գույների լուսավորություն:

    Կարմիր բաղնիք. շոգեբաղնիքի ինտերիերի համար ոչ սովորական պայծառ շեշտադրություն

    Կարմիր գույնի ակրիլե լոգնոցը նորաձև և օրիգինալ դիզայներական լուծում է, որը տպավորիչ է և վերացնում է տարածքի անշուք ու ձանձրալի տեսքը: Ուստի, այդպիսի նմուշները պատրաստվում են տարբեր ոճերով և նրբերանգներով:

    Կարմիր ակրիլային լոգնոցը և լվացարանի տակի գունավոր պահարանը լոգասենյակի հիմնական զարդն են: Այդպիսի կոնստրուկցիայի տեղադրման լավագույն դիրքը կարող է լինել սենյակի կենտրոնում կամ անկյունում:

    Կարմիր ակրիլային լոգնոց

    Կարմիր ակրիլե լոգնոցը շատ տպավորիչ տեսք ունի և զրկում է սենյակը միապաղաղությունից և ձանձրալիությունից։ Դիզայներական և սովորական էժան կարմիր լոգնոցները կարող են լրացուցիչ համալրվել ջեռուցման, հիդրոմերսման սարքավորումներով և նույնիսկ ներմոնտաժված ռադիոյով: Լուսավորության օգնությամբ կարելի է արդյունավետ կերպով զարդարել ապրանքը: Ոչ սովորական տեսք ունեն նաև կիսաթափանցիկ կարմիր ակրիլային լոգնոցները:

    Դասական ոճի լոգասենյակի ինտերիերի համար կատարելապես համապատասխանում է «առյուծի թաթերի» վրա ակրիլային կոնստրուկցիան՝ արտաքինից պատված կարմիր ներկով: Տարածքը կարելի է արդյունավետ կերպով ձևավորել արևելյան ոճով վիշապի պատկերով խճանկարով զարդարված լոգնոցով:

    Օգտակար խորհուրդ

    Ակրիլային կոնստրուկցիաները հատկապես գեղեցիկ և նորաձև են դիտվում մեծ տարածքներում, սակայն փոքր սանհանգույցների սեփականատերերին չարժե վրդովվել: Կարելի է յուրահատուկ կերպով վերափոխել հին թուջե լոգնոցը՝ զարդարելով այն կարմիր սալիկներով կամ խճանկարով:

    Գունավոր ակրիլային լոգնոցներ. գներ, շուկայի վերլուծություն

    Եթե անհրաժեշտ է լոգասենյակում ստեղծել անկրկնելի մթնոլորտ, ապա դա կարելի է անել ոչ սովորական վառ շեշտադրությամբ՝ ակրիլային լոգնոցի տեսքով: Նման կոնստրուկցիաները կարելի է ձեռք բերել անմիջապես սանտեխնիկայի խանութից կամ պատվիրելով առցանց: Խանութում կարելի է իրապես տեսնել և շոշափել ապագա գնումը, իսկ վեբ ռեսուրսները մանրամասն նկարագրում են առաջարկվող ապրանքը` տրամադրելով գունավոր ակրիլային լոգնոցների լուսանկար և տվյալներ արտադրողի, չափերի, գների վերաբերյալ:

    Լոգնոցի օպտիմալ լայնությունը 75-80 սմ է

    Լոգնոցի օպտիմալ լայնությունը 75-80 սմ է, սակայն ապրանքն ընտրելիս ավելի լավ է կենտրոնանալ սեփական կառուցվածքին և անձնական նախապատվություններին համապատասխանող մոդելների վրա Ժամանակակից արտադրողները առաջարկում են տարբեր գույների դեկորատիվ ակրիլային լոգնոցների լայն ընտրություն` դասական սպիտակից և երկնագույն-կապույտից մինչև ածխային-սև նրբերանգների։

    Շատ զարմացնում է նաև ձևերի բազմազանությունը, ինչը ևս ազդում է գունավոր ակրիլային լոգնոցների վերջնական գների վրա.

    • ստանդարտ ուղղանկյունաձև,
    • մեծ շրջանաձև,
    • կոմպակտ տեղադրվող և էկոնոմ անկյունաձև,
    • դիզայներական առանձին տեղակայվող:

    Ինչ վերաբերում է արտադրանքի երկարությանը, ապա հնարավոր է գտնել հետևյալ չափերը`120, 130, 140, 150, 160, 170, 180, 190, 200 սմ: Սա երաշխավորում է, որ յուրաքանչյուր գնորդ կկարողանա ընտրել իր սանհանգույցի համար կատարյալ տարբերակը:

    Լոգնոցի առավել հարմար բարձրությունը հատակի մակերեսից 70 սմ է: Սա հնարավորություն է տալիս օգտվել ապրանքից ոչ միայն մեծահասակներին, այլև երեխաներին: Կոնստրուկցիաների խորությունը պետք է լինի մոտավորապես 60 սմ: Դա բավական է, որպեսզի ջուրը լիովին ծածկի լոգնոցում պառկած մարդու մարմինը:

    Լոգնոցի բարձրությունը հատակից 70 սմ է

    Ակրիլային գունավոր լոգնոցների գնի վրա ազդում է այնպիսի գործառույթների առկայությունը, ինչպիսիք են հիդրոմերսումը և լուսավորումը Կոնստրուկցիաների օպտիմալ լայնությունը 75-80 սմ է, սակայն այս պարամետրի ընտրությունը կախված է հավաքածուից և տանտերերի անձնական նախապատվություններից:

    Ակրիլային գունավոր լոգնոցների գինը կարող են բարձրացնել առաջադեմ ֆունկցիաները, ինչպիսիք են օրինակ՝ հիդրոմերսումը կամ յուրօրինակ լուսավորումը: Դրանք պարտադիր հավելումներ չեն, բայց շատ օգտակար են, քանի որ օգնում են օրգանիզմը հանգստացնել ծանր աշխատանքային օրվա ավարտից հետո և վերալիցքավորել էներգիայով առաջիկա աշխատանքային շաբաթվա համար: Հոգեբանները պնդում են, որ հիդրոմերսումը հզոր հակասթրեսային մեթոդ է:

    Օգտակար խորհուրդ

    Ակրիլային լոգնոց ընտրելիս ուշադրություն պետք է դարձնել ոչ միայն վերին շերտի հաստությանը, այլ նաև ապրանքի տեսքին: Մակերեսը չպետք է ունենա անհարթություն կամ քերվածություն, այն պետք է լինի ողորկ ինչպես ապակին: Բացի դրանից, սեղմված ափը չպետք է սահի, այլ պետք է կարծես թե կպչի:

    Հայրենական արտադրության գունավոր ակրիլային լոգնոց

    Հայրենական արտադրության գունավոր ակրիլային լոգնոցները, զուգարանակոնքները և լվացարաններն ունեն մատչելի գին Ակրիլը ժամանակակից նյութ է, որն իրենից ներկայացնում է պոլիմերների բարդ համադրություն՝ ակրիլաթթուների և պոլիեսթերների հիման վրա: Պարզ ասած, այն բարձր ամրություն ունեցող պլաստիկ է՝ առաձգական և հարթ մակերևույթով:

    Ակրիլային լոգնոցները, գունավոր զուգարանակոնքերը և լվացարանները կամ լոգասենյակների համար ապրանքատեսակները յուրահատուկ իրեր են, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյու տան համար: Կոնստրուկցիաների ճիշտ ընտրված գույնը կարող է վերականգնել էներգետիկ հավասարակշռությունը և ներդաշնակեցնել սեփականատիրոջ հոգե-հուզական վիճակը:

    Լոգասենյակի համար գունավոր ակրիլային արտադրատեսակները հյուրերին կպատմեն տան սեփականատիրոջ մասին՝ որպես ոչ սովորական և ինքնատիպ անձնավորության: Գունավոր նմուշների ընտրությունը ենթադրում է, որ սեփականատերը ստեղծագործական մտածողություն ունի, և նրան օտար են օտար են շաբլոնները: Բացի այդ, լոգասենյակի համար նախատեսված պահարանով կախովի գունավոր լվացարանները, զուգարանակոնքերի յուրօրինակ նստարանները և բաքերի կափարիչները, լվացարանների գունավոր ծորակները հարմար են ստեղծագործական մտքի պաշար ունեցող մարդկանց համար:

    Only on Varpet

    Exclusive stories you won't find anywhere else

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Loosening the soil

    Loosening the soil

    Loosening the soil is one of the most important factors affecting plant health, growth rate, and yield. It is known that crops grow more slowly on dense and dry soils, develop worse and get sick more often than on soft porous soils. For the season-opening of garden works it will be useful to find out the technique of loosening the soil and the timing of the work.

    19 March 2021
    Pruning and spraying of trees and shrubs

    Pruning and spraying of trees and shrubs

    The garden needs constant care so that in the fall it will delight you with a rich harvest and a beautiful view. Any work in the garden requires special knowledge and skills. Before we get started, let's find out why spring pruning and spraying of trees and shrubs is so important.

    16 March 2021
    The stretch ceiling

    The stretch ceiling

    The stretch ceiling is no longer a luxury in the apartment, but a reasonable choice in terms of price-quality ratio. For installation of the stretch ceiling we recommend to turn to a specialist who will be able to perform quality measurement.

    02 February 2021
    Suspended ceilings

    Suspended ceilings

    The ceiling is considered one of the main and sometimes it may even be the only decorative element in the interior design. Suspended ceilings have become an indispensable part of interior and are often used not for functionality, but for design.

    26 January 2021
    Building cladding: opportunities and important topics

    Building cladding: opportunities and important topics

    Before you start cladding the house, you need to understand the type of coating that you want to install, the way you lay it, and not only.

    23 December 2020
    Summerhouse washbasin with water heater

    Summerhouse washbasin with water heater

    To solve the problem of permanent absence of water supply, it is clear that it is enough to install a water sink. This appliance is necessary for basic hygienic processes

    07 August 2020
    Hand-made solar batteries: Available power supply

    Hand-made solar batteries: Available power supply

    The current years many homeowners have more alternate eastern electricity. The establishment of solar panels is gradually gaining popularity.

    07 August 2020
    Floor tiles for the kitchen: photos and prices of popular models

    Floor tiles for the kitchen: photos and prices of popular models

    The kitchen is the center of the home. A stylish interior and, most importantly, practical finishing materials will not be superfluous in this part of the home.

    07 August 2020
    Bathroom and toilet renovation. photos of interesting solutions

    Bathroom and toilet renovation. photos of interesting solutions

    Everyone who lives in a well-maintained apartment will sooner or later make repairs to the bathroom and toilet, a photo of which will become his pride.

    07 August 2020
    Smart home: equipment, or welcome to the future

    Smart home: equipment, or welcome to the future

    The kitchen is the center of the home. A stylish interior and, most importantly, practical finishing materials will not be superfluous in this part of the home.

    06 August 2020
    Liquid wallpaper

    Liquid wallpaper

    Liquid wallpaper has appeared on the market relatively recently, but has already has managed to win its special place among other finishing materials.

    06 August 2020
    Renovation of an apartment in a new building

    Renovation of an apartment in a new building

    Repairing an apartment in a new building from scratch has many nuances, which we will discuss in detail in this article.

    06 August 2020
    Laying paving slabs

    Laying paving slabs

    In this article we will learn the specificity of laying paving slabs on a concrete base: we will the advantages and disadvantages of this technology

    06 August 2020
    Chandeliers with remote control

    Chandeliers with remote control

    From this article you can find out what features chandeliers with a control panel have: classification of existing products, principle of operation.

    06 August 2020
    Gypsum plasterboard ceilings for living room: photos and installation process

    Gypsum plasterboard ceilings for living room: photos and installation process

    Modern design of buildings is meaningless without the use of gypsum plasterboard layers. Very often this material is fitted with ceiling

    06 August 2020
    Bathroom lighting

    Bathroom lighting

    It seems that there is no easier task than organizing the lighting in the bathroom, the photo of which will be interested. However, this opinion does not correspond to reality.

    06 August 2020