Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Տների վերանորոգում. նախագիծ-դիզայնից մինչև վերջնական ձևավորում
    06 Օգոստոսի 2020

    Տների վերանորոգում. նախագիծ-դիզայնից մինչև վերջնական ձևավորում

    By VarpetՍվաղ
    Տների վերանորոգում. նախագիծ-դիզայնից մինչև վերջնական ձևավորում

    Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը:

    Վերանորոգման հերթականություն
    “Կարևոր է որոշել վերանորոգման տեսակը, ինչից ելնելով ընտրվելու է հետագա պլանավորման ողջ գործընթացը”

    Ինչից սկսել տան վերանորոգումը. ռազմավարական նպատակների սահմանումը

    Վերանորոգման, ինչպես ցանկացած գործունեության տեսակի համար, պետք է ամենասկզբից տրամադրվել վճռականորեն և լրջորեն, ինչպես նաև պետք է հստակ գիտակցել, ինչ պետք է ստացվի վերջնական փուլում: Ավելի լավ է վիզուալիզացնել սեփական երազանքը՝ ընտրելով համապատասխան էսքիզներ կամ գեղեցիկ վերանորոգման լուսանկարներ ուսումնասիրել:

    Ինչից սկսել տան վերանորոգումը
    “Անհրաժեշտ է անմիջապես որոշել վերանորոգման ուղղությունը և տեսակը”

    Որպեսզի չկորցնել սևագիր և կապիտալ հաշվարկները և գրառումները, անհրաժեշտ է հատուկ թղթապանակ և նոթատետր պատրաստել գրառումների համար: Նախապատրաստական փուլում օգնականներ կդառնան նաև գրիչը, մատիտը և հաշվիչը: Այս առարկաները միշտ պետք է մոտ լինեն, մինչև աշխատանքների ավարտը: Նոթատետրում կարելի է ցանկացած պահի գրել կամ պատկերել մտքին եկած գաղափարները, և ամրագրել հաշվարկները: Թղթապանակը որպես հուսալի վայր կծառայի անդորրագրերի, չեկերի, գծագրերի, նախագծերի պահպանման համար:

    Անհրաժեշտ է անմիջապես որոշել վերանորոգման ուղղությունը և տեսակը: Եթթ ծրագրվում է փարթամեցնել նորակառույցը, ապա պետք է հոգ տանել բոլոր սենյակների զարդարման մասին, իսկ եթե տունը բնակելի է, ապա կարելի վերանորոգումը բաժանել փուլերի: Օրինակ, սկզբում իրականացնել ճակատի ամբողջական ձևավորումը, կենտրոնանալ ներքին աշխատանքների վրա կամ էլ սահմանափակվել առանձին հարկերի կամ նույնիսկ մեկ սենյակի բարելավմամբ: Եթե վերանորոգումը պետք է իրականացվի փուլերով, ապա ավելի լավ է նախապես կազմել ռազմավարություն և կենտրոնանալ վերանորոգման աշխատանքների ավարտման որոշակի ժամկետի վրա:

    Սեփական տան վերանորոգման տեսակի որոշում. կապիտալ կամ կոսմետիկ

    Կարևոր է որոշել վերանորոգման տեսակը, որից ելնելով ընտրվելու է հետագա պլանավորման ողջ գործընթացը: Այն կարող է լինել.

    • կապիտալ,
    • կոսմետիկ,
    • եվրովերանորոգում:
    Վերանորոգումը կարող է լինել կապիտալ, կոսմետիկ և եվրո
    “Վերանորոգումը կարող է լինել կապիտալ, կոսմետիկ և եվրո”

    Կապիտալ վերափոխումը ենթադրում է որոշակի փոփոխությունների մտցնում շինության դիզայներական ձևավորման և նույնիսկ հատակագծի մեջ: Այդ գործընթացը կարող է ներառել պատերի և հատակի ապամոնտաժում, նոր պատուհանների տեղադրում, դռների տեղադրում, կոմունիկացիաների ամբողջովին փոխարինում: Տան հաստատված նախագծում լրջագույն միջամտության դեպքում կարող է անհրաժեշտություն առաջանալ հատուկ լիազոր մարմիններին դիմելու: Առանց մասնագետների օգնության, նույնիսկ մասնակիի դեպքում, կապիտալ վերանորոգման գործընթացը քիչ հավանական է հաջողեցնել:

    Օգտակար խորհուրդ

    Անձնական համակարգչում կամ սմարտֆոնում ցանկալի է ստեղծել «Վերանորոգում» անունով հատուկ պանակներ, որտեղ կպահպանվեն ինտերնետ-գաղափարներ, ճարտարապետի և դիզայների կողմից ուղարկված նախագծերի, էսքիզների օրինակներ, սեփական ձեռքերով կատարած վերանորոգման լուսանկարներ, որոնք արվել են աշխատանքների որոշակի փուլից առաջ և հետո:

    Կոսմետիկ վերանորոգումը տարբերվում է իր պարզությամբ: Ծրագրվածը իրականում հնարավոր է իրագործել սեփական ուժերով, քանի որ գաղափարների իրականացումը պահանջում է ավելի քիչ ջանքեր, շինարարական հմտություններ և բյուջետային ներդրումներ: Մասբագետները խորհուրդ են տալիս նման աշխատանքներ իրականացնել յուրաքանչյուր հինգ-վեց տարին:

    Տան համար դիզայնի ընտրություն
    “Առանց մասնագետների օգնության կապիտալ վերանորոգումը չափազանց դժվար է իրականացնել”

    Տան եվրովերանորոգումը շինությունում վերանորոգման աշխատանքների առանձնահատուկ կատեգորիա է, քանի որ պահանջում է հատուկ նախագիծ-դիզայնի կազմում: Բնակարանը, ըստ էության, ենթակա է ամբողջական վերանախագծման՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան: Ընդ որում օգտագործվում են նորագույն տեխնոլոգիական սարքավորումներ և բարձրորակ նյութեր, որոնք համապատասխանում են եվրոպական ստանդարտներին:

    Տան համար դիզայնի ընտրություն. նախագծի կազմում

    Նյութերի բազմազանությունը, ժամանակակից բոլոր հնարավոր տեխնոլոգիաների հասանելիությունը թույլ են տալիս իրագործել տան ձևավորման անսպասելի և նույնիսկ ֆանտաստիկ գաղափարները: Ինտերիերի դիզայնը կարող է ամենաանկանխատեսելին լինել, ինչը միանշանակ զարմացնում է հյուրերին: Այնուամենայնիվ, ամենակարևորն այն է, որ տան դիզայնը համապատասխանի սեփականատերերի ճաշակին, քանի որ տունը հանդիսանում է հարմարավետության և հանգստության կղզի, հենց այստեղ է ընտանիքը ծախսում ժամանակի մեծ մասը: Ինտերիերի դիզայնի ձևավորման հարցում ոմանք կարող են ընտրել այնպիսի ոճ, ինչպիսին է պարզ ժամանակակիցը կամ բարձր տեխնոլոգիականը, իսկ մյուները՝ նուրբ քանթրին կամ մեծարգո դասականը:

    Թույլատրելի են ոճերի համադրումը կամ տարածքի առանձին գոտիներում տարաբնույթ ոճային ուղղություններով ձևավորումը: Օրինակ սեփական տանը խոհանոցի և հյուրասենյակի դիզայնը համատեղ կարող է լինել անտիկ ոճով, իսկ միևնույն ժամանակ ննջասենյակի դռից այն կողմ կիշխի դասականը: Այսպիսով, յուրաքանչյուր շինություն կարող է անհատական լինել: Կարևոր է որոշել ինտերիերի դիզայնը մինչև նախագծի կազմումը, քանի որ դրանից կախված կլինի նյութի ընտրությունը:

    Նախագծի մշակումը
    “Նախագծի մշակումը պատասխանատու աշխատանք է, ուստի մասնագետների ծառայությունները թանկ արժեն”

    Աշխատանքի ընդհանուր արժեքը կախված է պահանջվող նյութերի տեսակից, որակից և քանակից: Սրա հիման վրա ձևավորվում է վերանորոգման նախահաշիվը: Այն նաև ներառում է ծառայությունների և վերանորոգման աշխատանքների ճշգրիտ կատարման ժամանակահատվածների վրա ծախսերի ամբողջական ցանկը: Այդպիսով գործողությունների ուղեցույց են հանդիսանում երկու փաստաթուղթը՝ նախագիծ-դիզայնը և նախահաշիվը:

    Որպեսզի տան վերջնական դիզայնը համապատա

    Շինարարական ընկերության և մասնագետների ընտրություն տան վերանորոգման համար

    Աշխատանքի կազմակերպման երեք տարբերակ կա: Տան վերանորոգումը կարելի է իրականացնել սեփական ձեռքերով, ավելի պատասխանատու հատվածները վստահել մասնագետներին կամ էլ ամբողջությամբ վաստահել պրոֆեսիոնալներին՝ նրանց հնարավորություն տալով կատարել աշխատանքի ամբողջ ծավալը:

    Օգտակար խորհուրդ

    Շինարարական ընկերությունների կողմից վերանորոգման աշխատանքների հնարավորությունը պետք տրվի առնվազն 1 տարվա համար:

    Տան վերանորոգում սեփական ձեռքերով
    “Տան վերանորոգումը կարելի է իրականացնել սեփական ձեռքերով կամ էլ ամբողջությամբ վստահել պրոֆեսիոնալներին”

    Ինքնուրույն վերանորոգումը թույլ է տալիս զգալիորեն խնայել նյութական միջոցները, քանի որ շինարարների ծառայությունները քիչ չարժեն: Բացի դրանից զգալիորեն բարձրանում է որակի ռիսկը, իսկ վերանորոգման իրականացման ժամանակը զգալիորեն երկարում է: Աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են որոշակի հմտություններ և որակներ: Եթե դրանք չկան, ապա ավելի լավ է ռիսկի չդիմել, քանի որ խոսքը գնում է սեփական կացարանի մասին: Կոսմետիկ մատչելի վերանորոգման իրականացումը լիովին թույլատրելի է:

    Եթե նախատեսվում են մեծածավալ աշխատանքներ, որոնք պահանջում են առանձին կատեգորիայի մասնագետների ներգրավում կամ էլ թանկարժեք սարքավորումներ (օրինակ պատուհանների փոփոխություն), ավելի լավե օգնության դիմել մասնագետներին: Նրանք կկարողանան կանխատեսել այն նրբությունները, որոնք միշտ չէ, որ նկատելի են և հնարավորինս կարճ ժամկետում իրականացնել սեփական տան վերանորոգումը:

    Եթե աշխատանքի ծավալը զգալի է, ավելի լավ է վերանորոգումը վստահել շինարարության շուկայում իրեն արդարացրած մեկ ընկերության, որը կկարողանա որակյալ կատարել աշխատանքների ողջ ցանկը: Մի քանի ընկերությունների ներգրավումը սովորաբար թանկ արժի, իսկ թերությունների հայտնաբերման դեպքում դժվար կլինի որոշել ով է մեղավորը:

    Մասնագետների ներգրավման գործընթացում հիմնական պայմաններն են՝ պայմանագրերի կնքումը և իրականացվող աշխատանքների բոլոր տեսակների մեկամյա երաշխիքը հաստատող փաստաթղթի առկայությունը:

    Կոսմետիկ վերանորոգում
    “Կոսմետիկ վերանորոգման իրականացումը սեփական ձեռքերով լիովին թույլատրելի է”

    Սեփական տանը վերանորոգման նախագծման և իրականացման փուլերը. նախագծերի տարբերակների լուսանկարներ

    Նախագծի կազմումը պատասխանառու աշխատանք է, ուստի մասնագետի ծառայությունները քիչ չարժեն: Եթե առկա են փորձ, գիտելիքներ և դա ինքնուրույն կատարելու ցանկություն, ապա անհրաժեշտ է հետևել այս պլանին.

    • Հատակագծի ուրվագծի ստեղծում: Դրա համար գծագրի տեսքով պատկերում են բոլոր պատերը որոշակի համարակալմամբ, ինչպես նաև պետք ընդգծել պատերի բացման նախագիծը
    • Ուրվագծին կարևոր է ցուցադրել պատուհանների, դռների, դասավորությունը, ենթադրյալ միջավայրը՝ ներառյալ կահույքը և կենցաղային տեխնիկան: Անհրաժեշտ է հստակ սահմանել վարդակների, անջատիչների, լուսատուների տեղադրությունը:
    • Շինանյութի և տան վերանորոգման գնի հաշվարկը: Նախահաշվարկներում կարևոր է հաշվի առնել բոլոր նյութերի ծախսը պահուստով, վերջնական հաշվարկը կկատարեն շինարարները: Եթե ​​թվերը զգալիորեն տարբվեր, հարկավոր է խնդրել նրանց մանրամասնել իրենց հաշվարկները:
    • Փաստաթղթերի կազմում, որտեղ կսահմանվեն աշխատանքների փուլային կատարման հստակ ժամկետները, գնահատումը և վճարման տեսակները, կնշվեն շինարարական թափոնների հեռացման և շինանյութի մատակարարման եղանակները:
    • Վերանորոգման փուլերի վերահսկողությունը: Անհրաժեշտ է ստուգել տան վերանորոգման աշխատանքների յուրաքանչյուր տեսակի կատարման որակը (լուսանկարները նույնպես ցանկալի են): Օրինակ, ջրամատակարարման խողովակների միացումը կատարելու ժամանակ անհրաժեշտ է համոզվել դրանց հերմետիկության մեջ, այլապես օբյեկտի հանձնումից հետո դժվար կլինի հայտնաբերել թերությունները:
    Նախագծի մշակում
    “Նախագծի մշակումը հանդիսանում է տան վերանորոգման կարևոր մաս”

    Կարևոր է որոշել վերանորոգման իրականացման ժամանակը: Ամենալավը դա տարվա տաք եղանակին կատարելն է: Ընդ որում պետք է հաշվի առնել, որ այդ ժամանակ աճում է ոչ միայն պահանջարկը, այլև մասնագետների ծառայությունների և նյութերի գինը: Հետևաբար այդ հարցերն ավելի լավ է լուծել նախօրոք:

    Օգտակար խորհուրդ

    Աշխատանքների վճարման եղանակն անհրաժեշտ է նախապես քննարկել: Խորհուրդ է տրվում ընտրել փուլային տարբերակ: Այս եղանակը կթեթևացնի ֆինանսական բեռը և թույլ կտա նվազագույն ծախսեր կրել ցածրորակ աշխատանքի պատճառով պայմանագրի խզման դեպքում:

    Նախահաշվի հաջող կազմման պայմաններից մեկը հանդիսանում է շինարարական շուկայի գներին ծանոթանալը: Դրա համար կարևոր է ոչ միայն անցնել խանութներով, այլև ուսումնասիրել գներն ինտերնետում: Օպտիմալ լուծման կարելի է հանգել ուսումնասիրելով գների հարաբերակցությունը և ընտրելով առավել հարմար տարբերակը` մեծածախ գնումների ժամանակ:

    Ինքնուրույն կազմել նախահաշիվը բավականին դժվար է, քանի որ առանց որոշակի փորձի գործնականում անհնար է հաշվարկել պահանջվող նյութերի ճշգրիտ քանակը: Որպես օրինակ կարելի է օգտվել տների վերանորոգման պատրաստի նախահաշիվներից: Լուսանկարներ և հաշվարկներ կարելի է գտնել ինտերնետում:

    Կարդացե՛ք նաև՝ Լոգասենյակի լուսավորությունը. տարբերակների լուսանկարներ

    Նախագծի մշակում
    “Բավականին դժվար է ինքնուրույն կազմել նախահաշիվը”

    Ճիշտ հաշվարկներ կատարել հնարավոր է նաև հատուկ օնլայն-հաշվիչների օգնությամբ: Նախահաշվում պետք է առկա լինեն հետևյալ կետերը պարտադիր հերթականությամբ՝

    • հիմնային աշխատանքների համար նյութերի արժեքը, որոնց մեջ մտնում են լցնովի խառնուրդներ, ծեփոններ, հիմնաներկեր,
    • հարդարման նյութերի գինը, որոնց դասվում են լաքաներկային ապրանքները, պաստառները, հատակային ծածկերը,
    • սպառման նյութերի արժեքը (մանրուքներ, առանց որոնց վերանորոգումն անհնար է)՝ ներկարարական ժապավեն, շինարարական սկոճ, սոսինձ, փայլեցման ցանց,
    • վարձու աշխատողների աշխատավարձը:

    Նախքան տան վերանորոգումն անհրաժեշտ է հոգ տանել շինարարական գործիքների և դրանց պահեստամասերի առկայության մասին: Կարևոր է հաշվի առնել միջոցների պահուստը անկանխատեսելի ծախսերի համար: Դրա համար առկա գումարին անհրաժեշտ է ավելացնել ևս 20%: Միջոցների պահուստը թույլ կտա օպերատիվորեն վերացնել նախագծի փոփոխման կամ նյութերի թանկացման հետ կապված խնդիրները:

    սխանի մտացվածին, անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերի գրագետ կազմում, որը հասկանալի կլինի ինչպես պատվիրատուին, այնպես էլ շինարարներին:

    Վերանորոգման հերթականություն
    “Նախահաշվում անպայման պետք է նշված լինեն հարդարման նյութերի գինը, որոնց են դասվում լաքաներկային ապրանքները, պաստառները, հատակային ծածկույթները”

    Վերանորոգման հերթականությունը սենյակում. հիմնական փուլերը

    Գոյություն ունի սենյակների վերանորոգման իրականացման որոշակի հերթականություն: Փուլային գործողությունների լուսանկարները հստակ ցույց են տալիս այդ մոտեցման արդյունավետությունը: Խորհուրդ է տրվում հետևել աշխատանքների կատարման հետևյալ հաջորդականությանը.

    • Շինության վերաձևափոխման դեպքում թույլատվական փաստաթղթերի ստացում: Նախքան մատչելի վերանորոգում կատարելն այդպիսի գործողությունների անհրաժեշտություն չկա:
    • Պատերի, անցքերի և միջնապատերի ապամոնտաժում: Շինարարական աղբի հավաքում:
    • Նոր միջսենյակային միջնապատերի մոնտաժ (անհրաժեշտության դեպքում)
    • Պատուհանների փոխարինում:
    • Հաղորդակցությունների մոնտաժում, որն ավելի լավ է սկսել էլեկտրալարերից, այնուհետև անհրաժեշտության դեպքում տեղադրել տաք հատակը, այնուհետև անցնել կոյուղու և ջրամատակարարման խողովակների կազմակերպմանը: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև հեռուստատեսային և ինտերնետ մալուխի տեղադրումը, հզոր սարքերի համար հողանցումը:
    • Հատակի լցոնումը: Ընդ որում պետք է հաշվի առնել, որ դրա չորանալու համար կպահանջվի առնվազն մեկ ամիս:
    • Շինության հարդարումը: Դա տան վերանորոգման ամենահաճելի փուլն է: Լուսանկարը ակնհայտորեն ցույց է տալիս, թե ինչպես սվաղից, ներկելուց և պաստառները փակցնելուց հետո սենյակը գեղեցիկ տեսք է ձեռք բերում:

    Սենյակի հարդարման աշխատանքների իրականացման տարբերակներ, օրինակների լուսանկարներ

    Հարդարման աշխատանքները կատարվում են տարբեր սցենարներով: Օրինակ, նախ կարելի է սվաղել պատերը և առաստաղը, իրականացնել դրանց մաքրումը: Այնուհետև պետք է ներկել առաստաղը, փակցնել պաստառները, փռել հատակի ծածկույթը և կպցնել շրիշակը:

    Օգտակար խորհուրդ

    Վերանորոգման նյութերը ավելի լավ է ձեռք բերել ամբողջությամբ և միանգամից, ինչը կօգնի խնայել առաքման վրա: Բացի այդ, մեծ թվով վաճառողները մեծածախ գնորդների համար անում են զգալի զեղչեր: Ընդ որում պետք է նախատեսել հատուկ վայր և համապատասխան պայմաններ նյութերի պահպանման համար:

    Եթե սենյակում նախատեսվում է ձգվող առաստաղի տեղադրում, ապա առաջին հերթին անում են դա, այնուհետև կպցնում են առաստաղի շրիշակը, և միայն դրանից հետո են փակցնում պաստառները և կատարում մնացած աշխատանքները:

    Վերանորոգման նյութեր
    “Վերանորոգման նյութերը ավելի լավ է ձեռք բերել ամբողջությամբ և միանգամից, ինչը կօգնի խնայել առաքման վրա”

    Դռների տեղադրումը կարող է կատարվել ինչպես նախքան պաստառների փակցնելը, այնպես էլ դրանից հետո: Սակայն ամեն դեպքում շրջանակի տեղադրումը պետք է իրականացնել մինչ պատերի սվաղելը: Հակառակ դեպքում դժվար կլինի դռան շրջանակի և պատի միջև առկա հանգույցներն անտեսանելի դարձնել, քանի որ հստակորեն տեսանելի կլինեն անհարթ սվաղի հետքերը:

    Եթե սրահի վերանորոգումը ենթադրում է մանրահատակի տեղադրում, ապա այն կատարում են նախքան պաստառների փակցնելը, քանի որ հատակային ծածկույթի հղկման գործընթացում կարելի է վնասել պատի ծածկույթը: Այսպիսով, սկզբից շարում են մանրահատակը, այնուհետև հղկում են և ծածկում երկշերտ լաքով: Միայն դրանից հետո են կատարում առաստաղի ներկումը և պաստառի փակցնումը: Վերջում կատարում են եզրահարթակների տեղադրումը, շրիշակների մոնտաժը, լուսավորման սարքերի, անջատիչների և վարդակների ամրացումը: Ի դեպ, այս պատասխանատու աշխատանքը կարելի է վստահել հմուտ վարպետին՝ ամրագրելով ծառայությունները Varpet հավելվածի օգնությամբ (այն կարող եք ներբեռնել այստեղից):

    Փայտե տների վերանորոգում. առանձնահատկությունները և նրբերությունները

    Տների շարքում առանձնակի կատեգորիա են ներկայացնում փայտե կոնստրուկցիաները: Դրանց վերականգնման և վերանորոգման գործընթացն ունի բնութագրական առանձնահատկություններ: Եթե մանրամասն ուսումնասիրել որոշ օրինաչափություններ և կանոններ, ապա գրեթե ամբողջ աշխատանքը կարող է կատարվել ինքնուրույն:

    Փայտե տան վերանորոգում
    “Փայտե տան վերանորոգումը ունի իր առանձնահատկությունները, որոնց իմացությունը թույլ է տալիս իրականացնել վերափոփոխումը կամ վերակառուցումը նվազ միջոցներով”

    Վերակառուցումը ներառում է հետևյալ տեսակի աշխատանքները.

    • տան հիմնասյունների փոխարինում,
    • ճաքերի վերացում գերաններում,
    • տանիքի վերանորոգում,
    • հատակի վերականգնում,
    • հիմքի ամրապնդում:

    Առաջին հերթին փայտե տների վերանորոգումը ենթադրում է հիմասյուների փոխարինում: Եթե դա չանել, ապա ամբողջ գերանների ծանրության տակ փտած մասերը պոկվում են, ինչի արդյունքում տունը պարզապես կարող է քանդվել: Փոխարինելու համար անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան չափսերի նոր որակյալ գերաններ:

    Հատուկ սարքերի օգնությամբ տունը բարձրացնում են հիմքից, հին գերաններն ապամոնտաժում են, իսկ դրանց փոխարեն տեղադրվում են նորերը: Դրանից հետո, կարևոր է փոխարինել ջրամեկուսացումը հիմքի վրայից և իջեցնել կոնստրուկցիան իր տեղը:

    Որպեսզի վերացնել հորիզոնական երակարաձիգ ճեղքերը գերաններից, որոնք կարող են լավ վայր դառնալ միջատների և սնկերի բազմացման համար, կարելի է ձեռնարկել գործողությունների երկու տարբերակ.

    • ստեղծել կարկատան տախտակներից կամ վահանակներից, որոնք կկանխարգելեն խոնավության և միկրոօրգանիզմների մուտքը,
    • մանրակրկտորեն մաքրել վնասված գերանը, ճեղքերը մշակել հատուկ հակամանրէային միջոցներով և խնամքով պատել հերմետիկ նյութով:
    Փայտե տների ներքին հարդարում
    “Փայտե տների ներքին հարդարումը հաճախ սկսվում է առաստաղից”

    Գյուղի տան վերանորոգման իդեալական արդյունք կարելի է ստանալ համատեղելով երկու տարբերակները

    Օգտակար խորհուրդ

    Վերանորոգմամբ զբաղվող ընկերություն ընտրելիս, պետք է ուշադրություն դարձնել շինարարության շուկայում դրա գործունեության ժամանակին, ստուգել որոշակի աշխատանքներ կատարելու լիցենզիաների առկայությունը և համոզվել երաշխիքային պարտավորությունները հավաստող փաստաթղթերիում:

    Հին փայտե տան ռեստավրացիա. տանիքի, հատակի և պատերի վերանորոգում

    Գերաններից հին տանը պետք է փոխարինել ոչ միայն ստորին հիմնասյունները, այլև գերանների այն հատվածները, որոնք փտել են պատուհանից ջրի հոսքի հետևանքով: Փտումը ժամանակի ընթացքում կարող է տարածվել ամբողջ փայտե կոնստրուկցիայով, որն ի վերջո կհանգեցնի տան ամբողջությամբ ոչնչացմանը: Հիմնասյունների փոխարինման համեմատությամբ այս աշխատանքի ծավալն ավելի քիչ կլինի: Գերանի հատվածը, որը վնասվել է, անհրաժեշտ է սղոցել և հեռացնել, իսկ տեղում տեղադրել նույնական փայտի կտոր: Հին և նոր մասերի ամրացումն իրականացնում են փայտյա խոզանակների միջոցով:

    Հատակի վերանորոգում
    “Հատակի վերանորոգումը հաճախ կատարվում է առկա ծածկույթը ամբողջությամբ փոխարինելով, իսկ դրա տակ վնասված փայտե ամրանները փոխարինվում են”

    Ամբողջ փայտանյութը փոխելիս հարկավոր է զգույշ և որոշակի ճշգրտությամբ ընտրել մասերը, որոնք պետք է լինեն նույնական ոչ միայն չափսերով, այլ նաև փայտի կառուցվածով: Հակառակ դեպքում փայտանյութի շարքերի արանքում կարող են առաջանալ ճեղքեր, որոնք վերջնական արդյունքում կհանգեցնեն ողջ կառույցի ամբողջական դեֆորմացմանը:

    Փայտե տների տանիքի վերանորոգումը իրականացնում են այլ նյութերից տների նմաությամբ: Այստեղ հիմնական դերը խաղում է ոչ թե շինության նյութը, այլ ծածկի տեսքը:

    Հատակի վերանորոգումը հաճախ կատարում են առկա ծածկույթը ամբողջությամբ փոխարինելով, իսկ դրա տակ վնասված փայտե ամրանները փոխարինվում են: Ծառայության ժամկետը կերկարացնի հատակի տակի տարածության մանրազնին չորացումը մինչև հատակի տեղադրումը, ինչպես նաև ցանկալի է փայտե կոնստրուկցիաների հատուկ միջոցներով մշակումը:

    Կարդացե՛ք նաև՝ Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Փայտանյութի փոխարինում
    “Ամբողջ փայտանյութը փոխելիս հարկավոր է զգույշ և որոշակի ճշգրտությամբ ընտրել մասերը, որոնք պետք է լինեն նույնական ոչ միայն չափսերով, այլ նաև փայտի կառուցվածով”

    Եվրովերանորոգում տանը. կատարման առանձնահատկություններ և նրբություններ

    «Եվրովերանորոգում» անվանումը բոլորովին վերջերս է հայտնվել առօրյա կյանքում, բայց այս գործընթացը նպատակասլացորեն դարձավ ժողովրդական: Այս հասկացությունն ուղղակիորեն կապված չէ Եվրոպայի հետ, այլ պարզապես վկայում է աշխատանքի բարձր որակի և փաստացի ամբողջական նորացման մասին: Վերանորոգման սույն տեսակն աշխատանքի ծավալով գրեթե հավասար է կապիտալին, քանի որ ենթադրում է, բացի առաստաղի, պատերի և հատակի հարդարումից, պատուհանների, դռների, ջեռուցման համակարգերի, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի ամբողջական փոխարինում: Իրականացնել ամբողջ ծրագրածը կարճ ժամկետներում հիմա միանգամայն հնարավոր է՝ շնորհիվ բազմազան շինանյութերի լայն ընտրանու:

    Եվրովերանորոգումը դա էլիտար վերանորոգում է սեփական տանը կամ բնակարանում: Հետևաբար, այն իրականացնելու համար օգտագործում են նորագույն տեխնոլոգիաները, իսկ օգտագործվող նյութերը բացառապես բարձր որակի են: Տան ինտերիերի ստեղծման և դիզայներական մտքերի կենսագործման վրա աշխատում են միայն բարձրակարգ մասնագետները, որոնք հստակորեն հետևում են տեխնոլոգիաներին և պահպանում են միջազգային չափանիշները:

    Օգտակար խորհուրդ

    Հատուկ ծրագրին տիրապետելու և դիզայներական հմտությունների առկայության դեպքում կարելի է ինքնոուրույն ստեղծել նախագիծ-դիզայն, սակայն կասկածի դեպքում ավելի լավ է վստահել այս աշխատանքը պրոֆեսիոնալներին:

    Եվրովերանորոգում
    “Եվրովերանորոգումը դա էլիտար վերանորոգում է սեփական տանը”

    Կարծես թե եվրովերանորոգումը կապիտալից գործնականում չի տարբերվում կապիտալից, սակայն տարբերություններ այնուամենայնիվ կան: Սա վկայում է նախապատրաստական փուլում աշխատանքի հաջորդականությունը, որը ներառում է հետևյալ քայլերը.

    • Նախագիծ-դիզայնի կազմում: Աշխատանքը կատարում է փորձառու դիզայները՝ հաշվի առնելով սեփականատերերի ճաշակային և ոճային նախապատվությունները:
    • Դիզայներական ուրվագծերի հիման վրա կազմում են հաղորդակցությունների՝ ջրամատակարարման և կոյուղու խողովակների, ջեռուցման, էլեկտրականության համակարգերի գծագրերը:
    • Վերաձևափոխման նախագծի կազմում: Հաճախ դա պատերի ապամոնտաժումն է միացյալ սանհանգույցի ստեղծման կամ խոհանոցի և ճաշասենյակի գոտու միացման համար:
    • Նյութերի ձեռքբերումը կախված է ընտրված ոճից և ճաշակից:

    Եվրովերանորոգում սեփական տանը. աշխատանքների կատարման հերթականություն

    Որպես կանոն, եվրովերանորոգումը ներառում է տան վերաձևափոխում, որը ներառում է այսպիսի գործողություններ` միջնապատերի ապամոնտաժում, լրացուցիչ հիմնապատերի տեղադրում, պատուհանների և դռների փոխարինում: Նախագիծը կարող է նախատեսել երկու կամ ավելի սենյակների միացում, շինության ձևի փոփոխություն: Եվրոշինություններում առաստաղները հիմնականում բազմաշերտ են, մուտքերում տեղադրվում են ձևավոր կամարներ: Դռնային բացվածքները զգալի ընդարձակվում են:

    Պատուհանների փոխարինում
    “Եվրովերանորոգման ժամանակ փոխարինում են պատուհանների փայտե շրջանակները մետաղապլաստե կոնստրուկցիաներով”

    Սանհանգույցը և լոգասենյակը ենթարկվում են ամբողջական ձևափոխության, կատարում են ենթակառուցվածքների ամբողջական փոխարինում: Ջրամատակարարման և կոյուղու համակարգերում օգտագործվում են բացառապես նորագույն տեխնոլոգիաները: Հին մետաղյա և թուջե խողովակները փոխարինվում են PVC խողովակներով կամ պլաստիկ արտադրանքով: Ջեռուցման համակարգը նույնպես ենթակա է ամբողջական փոխարինման: Որպես կանոն, անհատական ​​ջերմամատակարարումը կիրառվում է գազի կամ էլեկտրաէներգիայի խնայողական օգտագործման հիման վրա: Ժողովրդականություն է վայելում տաք հատակների տեղադրումը ծառայողական տարածքներում, ինչպիսիք են միջանցքը, լոգասենյակը, զուգարանը: Բոլոր հաղորդակցությունները թաքցվում են պատերում:

    Պատերը և առաստաղը հարթեցնելու համար, օգտագործում են գիպսակարտոն կամ սվաղային լուծույթներ: Գիպսակարտոնով հարդարումը ենթադրում է որոշակի տարածքի թաքցնում: Եթե յուրաքանչյուր սանտիմետր արժեքավոր է, ապա ճշգրտման համար օգտագործվում է սվաղ: Հատակը հարթեցվում է հղկմամբ կամ լցնովի հատակի տեխնոլոգիայի օգտագործմամբ:

    լոգասենյակի ամբողջական վերափոխում
    “Եվրովերանորոգումը նախատեսում է լոգասենյակի ամբողջական վերափոխում, որտեղ կատարում են բոլոր հաղորդակցությունների փոխարինում”

    Սեփական տան առանձին տարածքներում հաջող վերանորոգման պայմանները. աշխատանքի փուլերի լուսանկարներ

    Վերևում դիտարկվել են տարատեսակ աշխատանքների կատարման կանոնները: Միևնույն ժամանակ, առանձին շինությունների յուրահատկությունը պահանջում է յուրօրինակ մոտեցում վերանորոգման հարցում: Օրինակ, խոհանոցի վերանորոգումը պետք է մտածել ավելի հանգամանալից և ամեն ինչ ճիշտ պլանավորել, քանի որ այս սենյակը շատ ավելի է շահագործվում, քան մյուսները և ենթադրում է բազմատեսակ տեխնիկայի տեղադրում: Հետևաբար, էլեկտրական մալուխը պետք է փոխարինվի առաջին հերթին, նաև պետք է հոգ տանել լրացուցիչ վարդակների տեղադրման մասին:

    Օգտակար խորհուրդ

    Նախքան աշխատանքը սկսելը, անհրաժեշտ է որոշել ընտանիքի անդամների ժամանակավոր բնակության վայրի հարցը, քանի որ աշխատանքն ավելի լավ է կատարել դատարկ շինությունում: Եթե դա հնարավոր չէ, ապա անհրաժեշտ է աշխատանքները պլանավորել սենյակների հերթափոխով՝ սկսելով վերանորոգումը սանհանգույցից և խոհանոցից:

    Օդափոխումը նույնպես հատուկ ուշադրություն է պահանջում: Ծառայողական պատը պատասխանատու է սենյակի մաքրության և գեղագիտական տեսք ունենալու համար, հետևաբար պետք է պատասխանատվությամբ վերաբերվել սալիկի կամ այլ հարդարման նյութի ընտրությանը: Այս սենյակում հատակային ծածկույթի լավագույն տարբերակը լինոլիումը կամ սալիկն է: Վերջնական փուլն են հանդիսանում շրիշակի տեղադրումը և կահույքի հավաքումը: Խոհանոցի լուսանկարները նախքան դրա վերանորոգումը և դրանից հետո ցույց են տալիս էական տարբերությունները:

    Խոհանոցի վերանորոգում
    “Խոհանոցի վերանորոգումը պետք է մտածել ավելի հանգամանալից և ամեն ինչ ճիշտ պլանավորել, քանի որ այս սենյակը շատ ավելի է շահագործվում, քան մյուսները”

    Սանհանգույցի վերանորոգումը ենթադրում է զգալի չափի աշխատանք, քանի որ այստեղ տեղակայված են մեծ թվով հաղորդակցություններ, իսկ դրանց մոնտաժը պահանջում է հերմետիկություն եւ ռացիոնալ տեղադրում: Բացի խողովակների փոխարինումից, այստեղ պետք է նախատեսել վարդակների անվտանգ տեղադրումը և որակյալ օդանցքի առկայությունը, ինչպես նաև պետք է հոգ տանել լրացուցիչ ջրամեկուսացման մասին: Սանտեխնիկան տեղադրում են վերջում:

    Սեփական տան սենյակների վերանորոգում. հարմարավետ միջանցքներ և ննջասենյակներ

    Բնակելի սենյակների վերանորոգման հատուկ պահանջներ չկան: Ինտերնետում կարելի է գտնել բազմազան գաղափարներ սեփական տան համար: Ամեն դեպքում, ննջասենյակի կամ մանկասենյակի վերանորոգումը սկսվում է կահույքի դուրսբերմամբ և պատերիու հատակի հին ծածկույթների վերացմամբ: Հաջորդ քայլը դռան շրջանակի տեղադրումն է: Եթե ​​ընտանիքը վերանորոգման ընթացքում ինչ-որ տեղ տեղավորվելու հնարավորություն ունի, ապա սենյակներում վերանորոգումը կարելի է իրականացնել զուգահեռ: Բնակելի սենյակների ձևավորման գլխավոր կանոնն այն է, որ դա պետք է իրականացնել վերևից ներքև: Այսինքն, սկզբում վերանորոգում են առաստաղը, հետո փակցնում են պաստառները կամ ներկում պատերը և միայն դրանից հետո անցնում հատակային ծածկին:

    Եթե պահանջվում է հատակի հարթեցում, ապա այն կատարում են նախնական փուլում: Վերջնական փուլում իրականացվում է տեխնիկայի, կահույքի և դեկորատիվ տարրերի տեղադրումը: Սեփական տանը ննջասենյակի դիզայնին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ այստեղ է, որ սեփականատերերը հանգստանում և անցկացնում են շատ ժամանակ:

    Բնակելի սենյակների ձևավորում
    “Բնակելի սենյակների ձևավորման գլխավոր կանոնն այն է, որ դա պետք է իրականացնել վերևից ներքև”

    Միջանցքը վերանորոգում են վերջում: Մինչ այդ շինությունում սովորաբար կուտակվում են նյութերի մնացորդները, ինչը դժվարացնում է աշխատանքի կատարումը: Հետևաբար պետք է սկսել մաքրությունից՝ թողնելով միայն այն, ինչը հարկավոր է աշխատանքի ընթացքում: Աշխատանքների հաջորդականությունը նույնն է, ինչ սենյակների վերանորոգման ընթացքում: Տարբեր փուլերը ցուցադրող լուսանկարները կարող են ծառայել որպես տեսողական ուղեցույց:

    Հյուրասենյակների գեղեցիկ վերանորոգում. ոճային ձևավորման օրինակներ

    Սրահը կամ հյուրասենյակը համարվում է ցանկացած տան կամ բնակարանի այցեքարտը: Աշխատանքների իրականացման կարգը նույնն է, ինչ մյուս բնակելի սենյակներում, իսկ ահա այս գոտին ձևավորել կարելի է տարբեր ոճերով՝ ելնելով ճաշակային նախապատվություններից և ֆինանսական հնարավորություններից: Փորձագետները խորհուրդ են տալիս ձևավորելիս նախապատվությունը տալ էկոլոգիապես մաքուր նյութերին: Բացի այդ, կահույքը և շինանյութերը, որոնք անվնաս են առողջության համար, շատ գրավիչ տեսք ունեն:

    Օգտակար խորհուրդ

    Անհրաժեշտ է դեռ պլանավորման փուլում որոշել պատերի ձևավորումը: Օրինակ, պատերը, որոնք նախատեսվել է ներկել, պահանջում են ավելի մանրակրկիտ սվաղում և ավելի նուրբ հղկում, քան այն պատերը, որոնց պետք է պաստառ փակցնել:

    Հյուրասենյակի ձևավորում
    “Հյուրասենյակը կարելի է ձևավորել տարբեր ոճերով՝ ելնելով ճաշակային նախապատվություններից և ֆինանսական հնարավորություններից”

    Հյուրասենյակը ձևավորելիս կարելի է կյանքի կոչել տարբեր գաղափարներ: Օրինակ, եթե առաստաղին տեղադրել փայտե կախոցներ, ապա տեղի կունենա շինության վիզուալ գոտիավորում: Սեփական տանը սրահի վերանորոգման որոշ մտքեր նախատեսում են փայտի բուխարու տեղադրում, ինչն առանձնահատուկ հարմարավետություն է ստեղծում ինտերիերում: Պատերի ձևավորումը բնական քարով սենյակին կտա վեհաշուք տեսք:

    Քարե շարվածքի հետ իդեալական համատեղվում է փայտե դարակը բուխարու վերևում, իսկ վառ մանրահատակը, ծածկված փափուկ գորգով, իդեալական տարբերակ է քաղաքից դուրս տների համար: Ինտերիերի տարատեսակ տարբերակների լուսանկարները արտացոլում են ներդաշնակություն և հարմարավետություն:

    Սեփական տան սրահի օրիգինալ դիզայն կարելի է ստեղծել տարբեր տեսակի փայտանյութի կախոցներով: Գունագեղ բացառիկ պարագաները կօգնեն շեշտադրումներ ստեղծել: Ցանկացած ոճով ինտերիերները կզարդարեն ընտանեկան լուսանկարները. Ճենապակյա կերպարանքները և հնաոճ իրերը: Անհրաժեշտ է առավելագույն շահույթով օգտագործել գեղեցիկ բնապատկերը. դա միշտ անպարտելի գաղափար է մերձքաղաքային տան համար: Այս դեպքում կարելի է նույնիսկ առանց վարագույրների բավարարվել:

    Սեփական տան սրահի դիզայն
    “Սեփական տան սրահի օրիգինալ և ոչ սովորական դիզայն կարելի է ստեղծել տարբեր տեսակի փայտանյութի կախոցներով”

    Սեփական տան սրահի դիզայնի ընտրություն. տարածքի լուսանկարներ տարբեր ոճերում

    Հյուրասենյակի ձևավորման մեջ օգտագործում են տարբեր ոճեր և ուղղություններ, որոնց շարքում սեփական տան համար ավելի հաճախ ընտրում են՝

    • ժամանակակիցը,
    • դասականը,
    • մինիմալիզմը,
    • սկանդինավյան ոճը:
    #տների վերանորոգում#տան վերանորոգում#վերանորոգման տեսակները#ինչից սկսել տան վերանորոգումը#նախագիծ#վերանորոգման նախագիծ#tan veranorogum#veranorogum#veranorogman naxagic#kosmetik veranorogum#evroveranorogum#kapital veranorogum

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020