Հաճախորդ

Պատվերի գրանցում

Ինչպե՞ս պատվեր գրանցել։

Ընտրեք համապատասխան ծառայությունը։ Լրացրեք պատվերին առնչվող դետալները՝ նկարներ, տեսահոլովակ, մեկնաբանություն և այլն։ Նշեք հասցեն և ժամը, այնուհետև հաստատեք պատվերը։ Այս ամենինց հետո կստանաք գնային առաջարկներ տարբեր մասնագետներից։

Արդյո՞ք պետք է նկար/վիդեո ավելացնել, և ինչո՞վ է դա օգնում։

Այո, միանշանակ պետք է, սա պարտադիր դաշտ է, առանց որի չեք կարող պատվերը հաստատել։ Փորձը ցույց է տալիս, որ 80% դեպքերում մասնագետները կարողանում են հստակ կամ մոտավոր գին առաջարկել տեսանյութը դիտելուց հետո։

Կարելի է մի քանի աշխատանք նշել մի պատվերում։

Այո, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ ծառայությունները ներառված են մի գլխավոր բաժնում։ Օրինակ՝ տան կամ գրասենյակի սպասարկում բաժնում կարող եք ընտրել սանտեխնիկի, էլեկտրիկի կամ կահույքագործի ծառայությունները մի պատվերի մեջ։ Ի դեպ՝ այս պատվերը կտեսնեն միայն այն վարպետները, ովքեր ավելացրել են բոլոր այդ ծառայությունները։ Այսինքն, եթե մի վարպետ սանտեխնիկ է, բայց կահույք չի վերանորոգում, ապա նա Ձեր պատվերը չի տեսնի։

Ինչպե՞ս ընտրել այցի ժամը։

Այս հարցը կախված է միայն հաճախորդից։ Պատվերը լրացնելուց հետո համակարգը Ձեզ հարցնում է այցի հարմար ժամը։ Պատվերի գրանցումից հետո կարող եք փոփոխել այնպիսի տվյալներ, ինչպիսիք են ժամը, ամսաթիվը և պատվերի նկարագրությունը։

Կարե՞լի է շտապ կանչ գրանցել։

Հավելվածում գրանցված են 3000-ից ավել մասնագետներ։ Սովորաբար, պատվերներին արձագանքում են շատ արագ։ Ձեզ միայն մնում է ընտրել այն վարպետին, ով այդ պահին ազատ է, և պատրաստ է մոտենալ Ձեր կողմից նշված հասցեով։

Ի՞նչ անել երբ սխալ հասցե կամ ժամ եմ նշել ։

Պատվերի հաստատումից հետո կարող եք փոփոխել ժամը, ամսաթիվը, հասցեն և նկարագրությունը։