Հաճախորդ

Բիդ կամ գնառաջարկ

Ինչպես է ձևավորվում ծառայության գինը:

Պատվերի գինը որոշում են համակարգում գրանցված մասնագետները։ Նրանք ուղարկում են գնառաջարկներ, որը կարող են փոխել Ձեզ հետ չաթում որոշակի մանրամասներ քննարկելուց հետո։ Հաճախորդը կարող է ընտրել իրեն հարմար տարբերակը, հաշվի առնելով առաջարկված գինը, մասնագետի գնահատականը և նախկինում կատարված աշխատանքների քանակը։ Երբ ընտրում եք որևէ առաջարկ պատվերի գինը ֆիքսվում է համակարգում։

Ինչո՞ւ են տարբեր մասնագետներ տարբեր գներ առաջարկում։

Սա միանգամայն առողջ մրցակցության երևույթ է։ Մեր հարթակում հավաքված են տարբեր ոլորտների մասնագետներ, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները, հետևաբար նրանք են որոշում գները։

Հնարավոր է սակարկել կամ փոխել բյուջեն պատվեր ստեղծելուց հետո:

Գնառաջարկը կարող է փոխել մասնագետը։ Կարող եք սակարկել գինը կամ քննարկել մանրամասները չաթի միջոցով։ Հաճախորդը կարող է փոխել պատվերի գինը պատվերն ավարտելուց հետո։

Հնարավո՞ր է նախապես ծառայության գինը հասկանալ՝ առանց մասնագետի այցի։

Այո։ Գրանցեք պատվեր, հնարավորինս մանրամասն նկարագրեք աշխատանքը։ Կցեք նկարներ կամ տեսահոլովակ։ Կարճ ասած մասնագետին տվեք լիարժեք տեղեկություն, որպեսզի կարողանա որոշել ծառայության գինը։ Ընդունելով որևէ առաջարկ, կֆիքսեք պատվերի գինը համակարգում։ Իսկ լրացուցիչ հարցերի դեպքում մասնագետները կարող են գրել Ձեզ չաթի միջոցով։