Մասնագետի ընտրություն
Ինչպե՞ս ընտրել մասնագետ
Կարդացեք կարծիքները։ Ստուգեք մասնագետի գնահատականը և նրա կատարված աշխատանքների քանակը։ Կարդացեք, թե ինչ է գրել մասնագետը իր մասին, ինչ աշխատանքներ է ավելացրել։ Ուշադրություն դարձրեք մասնագետի նկարի վրա գրված "VERIFIED" և "NOT VERIFIED" գրվածքին, առաջին դեպքում նշանակում է, որ մասնագետը հաստատել է անձը հաստատող փաստաթուղթը։
Ինչպես է ձևավորվում մասնագետի գնահատականը և կարծքիները
Ի սկզբանե ցանկացած վարպետ սկսում է իր ճանապարհը 5 գնահատականով։ Այդ իսկ պատճառով բացի գնահատականից, պետք է նաև ստուգել տվյալ մասնագետի կողմից կատարված աշխատանքների քանակը։ Իսկ կարծիքները գրված են այլ հաճախորդների կողմից, ովքեր առիթ են ունեցել սպասարկվել այդ վարպետի կողմից։
Ի՞նչ անել երբ վարպետը ուշանում է կամ չի գալիս
Երբ ընտրում եք որևէ մասնագետի, Ձեզ հասանելի է դառնում տվյալ անձի հեռախոսահամարը, Իսկ ընտրված մասնագետը տեսնում է Ձեր հասցեն և հեռախոսահամարը։ Ուշանալու դեպքում խորհուրդ ենք տալիս փորձել կապ հաստատել հեռախոսազանգի միջոցով։ Իսկ եթե վարպետը չի գալիս, դուք կարող եք չեղարկել տվյալ վարպետին՝ բացեք պատվերը, և գտեք "փնտրել այլ վարպետ" հնարավորությունը։ Դրանից հետո Ձեր պատվերը նորից հասանելի կդառնա բոլոր վարպետներին, իսկ դուք հնարավորություն կունենանք տեսնելու նախկին առաջարկները և կատարել այլ ընտրություն։