Հաճախորդ

Հաշվեկշիռ, պրոմո կոդ և հետվճար

Ինչպե՞ս օգտագործել պրոմո կոդը

Պրոմո կոդերն անհրաժեշտ է օգտագործել այն ձեռք բերելուց անմիջապես հետո, քանի որ դրանք տրվում են սահմանափակ ժամկետով։ Ակտիվացնելուց հետո Ձեր բալանսը կավելանա, որը կարող եք օգտագործել միայն քարտով վճարելու դեպքում՝ պատվերն ավարտելուց անմիջապես հետո։

Որտե՞ղ մուտքագրել պրոմո կոդը

Սեղմեք "Հաշիվ"-ը ներքևի աջ անկյունում։ Բացեք Պրոմո կոդ բաժինը։ Մուտքագրեք կոդը և հաստատեք։ Դրանից հետո Ձեր բալանսը կավելանա նշված գումարով։

Ինչո՞ւ պրոմո կոդը չի աշխատում

Յուրաքանչյուր պրոմո կոդ ունի վաղեմության ժամկետ։ Եթե չեք հասցրել օգտագործել ժամանակին, այն դառնում է անվավեր։ Պրոմո կոդերը տրամադրվում են համակարգի կողմից։ Եթե համակարգից ստացած պրոմո կոդը չի աշխատում, դիմեք աջակցության թիմին։

Ի՞նչ է բալանսը

Ըստ էության, բալանսը հավելվածում առկա վիրտուալ գումար է։ Այն կարող եք օգտագործել պատվերը ավարտելիս, եթե ընտրել եք անկանխիկ վճարման եղանակ։

Ինչպե՞ս է բալանսը համալրվում

Կան մի քանի տարբերակներ։

Պրոմո կոդեր

Բալանսը համալրվում է պրոմո կոդերի միջոցով։ Հետևեք մեր սոցիալական էջերին, ինչպես նաև բաժանորդագրվեք և ստացեք էլ․ նամակների միջոցով։ Խորհուրդ է տրվում միացվնել հավելվածի ծանուցումները։

Ընկերների հրավիրում

Հրավիրեք Ձեր ծանոթին օգտվել հավելվածից։ Եթե նա ընդունի հրավերը և ակտիվացնի Ձեր պրոմո կոդը, Ձեր բալանսը կլցվի ավտոմատ։

Քեշբեք

Եթե վճարում եք քարտով, ապա պատվերը ավարտելուց հետո ստանում եք 5 տոկոս քեշբեք պատվերի գումարից։

Ինչպե՞ս ծախսել բալանսը

Բալանսը կարող եք օգտագործել ցանկացած ծառայություն պատվիրելիս, եթե ընտրել եք անկանխիկ վճարման եղանակ։ Պատվերը ավարտելիս կարող եք օգտագործել Ձեր բալանսը, իսկ պակասող գումարը վճարել քարտով։