Բնակարանի անթերի վերանորոգման գրավականներից մեկը հարթ հատակներն են։ Իսկ վերջնական հարթ մակերես կարելի է ստանալ միայն հատակի հարթեցնող շերտի միջոցով։
Հատակի հարթեցնող շերտը (стяжка) վերին ծածկույթի և հիմքի միջև միջանկյալ շերտի դեր է կատարում: Որքան որակով ու պրոֆեսիոնալ է կատարված հարթեցումը, այնքան ավելի երկարակյաց կլինի հատակի ծածկույթը: Խորհուրդ ենք տալիս ի սկզբանե դիմել փորձառու մասնագետի, ով կկարողանա կատարել ցանկացած բարդության հատակի հարթեցման աշխատանքներ։ Նման մասնագետների կարող եք գտնել Varpet հավելվածում։
Անկախ նրանից, հատակի հարթեցման աշխատանքները կատարում եք ինքնուրույն, թե մասնագետի օգնությամբ, առաջարկում ենք ծանոթանալ հատակի հարթեցնող շերտի տեսակներին և աշխատանքների իրականացման հերթականությանը:
Նախքան հարթեցումը սկսելը պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում հատակի հարթեցնող շերտը, և որոնք են դրա առանձնահատկությունները: Շաղախի համար օգտագործվում է լուծույթ, որը պարունակում է ավազ և ցեմենտ, ինչպես նաև այլ նյութեր:
Հատակի ստանդարտ խառնուրդը բաղկացած է ցեմենտի, ավազի և ջրի ճշգրիտ համամասնությունից: Այժմ կան տարբեր հավելումներով պատրաստի խառնուրդներ, որոնք արագացնում են ամրացումը և ամբողջական չորացումը, ինչպես նաև կարող են հատակը հավասարեցնել նվազագույն շեղումներով:
Հատակի որակը կախված է խառնուրդի բաղադությունից։ Հարթեցնող շերտը մի քանի կարևոր դեր է կատարում․

“Հատակի հարթեցնող շերտի տեսակները բաժանվում են ըստ խառնուրդի մաս կազմող պարտադիր բաղադրիչների, հատակի մակերևույթին տեղադրման մեթոդի և ըստ շաղախի տեսակի: Բացի դրանից ըստ խառնուրդի կազմի մեջ ջրի պարունակության հարթեցնող շերտը լինում է «թաց», «կիսաչոր» և «չոր»։”
Թաց շաղախ
Թաց ցեմենտ-ավազե խառնուրդը հատակի հարթեցման դասական տարբերակներից է։ Այս շաղախի հիմնական թերությունը չորացման տևողությունն է (առնվազն 21-28 օր), իսկ մանրահատակի տեղադրման համար անհրաժեշտ է սպասել 2 ամիս: Հավասար չորացման համար հարկավոր է հատակը ծածկել պոլիէթիլենով:
Թաց շաղախ մոդիֆիկատորով
Լուծույթի մեջ ջրի քանակը նվազեցնելու համար «թաց» խառնուրդին ավելացվում են տարբեր նյութեր, որոնք թույլ են տալիս նվազեցնել լուծույթի ջրի քանակը ՝ առանց որակի կորստի։
Թաց շաղախի առավելությունները
Թաց շաղախի թերությունները
Կիսաչոր շաղախ
Կիսաչոր շաղախը բաղկացած է ցեմենտ-ավազե խառնուրդից, որին ավելացվում է նվազագույն քանակությամբ ջուր: Այն տեղադրվում է հիմքի վրա, ոտքերով ամրացվում և հասցվում ցանկալի մակարդակի: Հավասարեցումից անմիջապես հետո կիսաչոր շաղախը հարթեցվում է կամ ձեռքով, կամ սարքով: Կիսաչոր շաղախի առավելությունները
Կիսաչոր շաղախի թերությունները
Չոր շաղախ
Այս տեսակի խառնուրդը չի ենթադրում որևէ թաց աշխատանք: Տեխնոլոգիան բավականին պարզ է. Տեղադրվում է թեթև ձայնա և ջերմամեկուսիչ շերտ, որը ծածկվում է գիպսաստվարաթղթի, նրբատախտակի կամ տախտակի շերտով։
Կարևոր է պաշտպանել չոր խառնուրդը ջրից, այլապես կարող է բորբոս առաջանալ։ Հետևաբար, այս տեսակը հարմար չէ չջեռուցվող կամ խոնավ սենյակների համար:
Չոր շաղախի առավելությունները
Չոր շաղախի թերությունները
Ըստ տեղադրման մեթոդի խառնուրդը լինում է՝
Հիմքին լցվող
Այս տարբերակում խառնուրդը լցվում է հիմքի վրա, որտեղ չկա առանձնացնող շերտ։ Նման խառնուրդն ի վիճակի է դիմակայել ծանր բեռների: Այս տեսակի հարթեցնող շերտն իրականացվում է միայն թաց շաղախով։ Շաղախը պետք է պարունակի մեծ քանակությամբ ջուր, քանի որ չորանալուց հետո սեղմվելով շերտի հաստությունը պակասում է։
Հարթեցնող շերտ՝ առանձնացնող հիմքի վրա
Հիմքի հետ հպումը բացառելու համար շերտը լցվում է խոնավամեկուսիչ բաժանարար հիմքի վրա: Նման բաժանարար հիմքի համար օգտագործվում են պերգամին, ռուբերոիդ, բիտումային թուղթ և, իհարկե, պոլիէթիլենային թաղանթ: Անհրաժեշտ ամրություն ունենալու համար հարթեցնող շերտի հաստությունը պետք է լինի առնվազն 30 մմ:
Լողացող շերտ
Լողացող շաղախը իրենից ներկայացնում է հիմքին չկապվող կառուցվածք, որի դեպքում հիմքի վրա դրվում է խոնավամեկուսիչ շերտ, դրա վրա դրվում են ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ շերտեր, որոնց վրա նոր միայն լցվում է առնվազն 50 մմ հաստությամբ թաց շաղախ:
Հարթեցնող շերտի այս տեսակն ունի գերազանց ջերմա և ձայնամեկուսիչ հատկություններ: Սակայն լողացող շերտը աչքի չի ընկնում իր ամրությամբ, և ամրությունն ապահովելու համար հատակը պահանջում է լրացուցիչ ամրացում։ Այն լրացնելու պատճառով է, որ լողացող շաղախներն ավելի հաստ են լինում։

“Հարթեցնող շերտերը բաժանվում են ոչ միայն շաղախի, այլ նաև կառուցվածքի տեսակներով։ Լինում են ամբողջական և հավաքվող։”
Ամբողջական
Ամբողջական են համարվում թաց շաղախով պատրաստված հարթեցնող շերտերը։ Երբ հարթեցումը կատարվում է մեկ շերտով, այդ տեսակը կոչվում է միաշերտ։ Եթե շաղախը լցվում է մի քանի շերտերով, ապա դա բազմաշերտ շաղախ է: Շերտերը շարվում են հաջորդաբար, և յուրաքանչյուր հաջորդ շերտը դրվում է ամբողջովին չոր նախորդի վրա և պետք է լավ կպչի դրան:
Հավաքվող
Հավաքվող շերտն իրենից ներկայացնում է մեծ թիթեղներից` փայտաշեղային սալեր (ДСП), փայտաթելային սալեր (ДВП), գիպսե մանրաթելային թերթեր և այլն, պատրաստված շերտ:
Գիպսե մանրաթելային թերթերից պատրաստված չոր հավաքովի շերտը առանձնանում է հրակայունությամբ և խոնավադիմացկունությամբ։ Այն էկոլոգիապես մաքուր է, քիմիապես՝ չեզոք:
Ըստ պարտադիր բաղադրիչների՝ չոր խառնուրդները լինում են ցեմենտի, ցեմենտ-պոլիմերի, գիպսի և գիպս-պոլիմերի: Սա պետք է հաշվի առնել բազմաշերտ շաղախներ պատրաստելիս:
Ցեմենտի խառնուրդ: Այն կարող է օգտագործվել ինչպես բնակարանի, այնպես էլ առանձնատան հատակի հարթեցման համար: Ցեմենտի և ավազի խառնման առավել օպտիմալ հարաբերակցությունը 1:3 է։
Ավազաբետոնե խառնուրդ: Հարթեցումը կատարվում է պատրաստի խառնուրդով, որը կարելի է ձեռք բերել ցանկացած շինանյութի խանութից: Հատակի հավասարեցման այս մեթոդի ամենամեծ թերությունը չորանալուց հետո նյութի շերտի պակասումն է: Խառնուրդի հետ աշխատելիս անհրաժեշտ է վերահսկել շաղախի հաստությունը, ինչպես նաև լուծույթի բաշխման միասնականությունը: Հարթ և ամուր մակերես ստանալու համար ավազաբետոնե շերտը պարբերաբար պետք է ջրով ցողել 2 շաբաթվա ընթացքում: Առնվազն 20 օր կպահանջվի, որպեսզի շերտը ամբողջությամբ չորանա:
Գիպսե հատակի խառնուրդ: Այս տեսակի շերտը շատ հեշտ է տեղադրվում, ունի բարձր ճկունություն և շերտը չի նվազում ժամանակի ընթացքում։ Դրվում է փոքր հաստության շերտ: Այս դեպքում գիպսը շատ արագ չորանում է: Այս նյութի միակ թերությունն այն է, որ գիպսե խառնուրդը հարմար չէ բարձր խոնավությամբ սենյակներում։
Բետոնե խառնուրդ: Տեղադրման աշխատանքները նույնն են, ինչ ցեմենտի խառնուրդի դեպքում։
Որպեսզի հատակի հարթեցնող շերտը լիովին կատարի իր գործառույթները, այն պետք է համապատասխանի մի շարք պահանջների։ Եթե չունեք համապատասխան գիտելիքներ և փորձ, խորհուրդ ենք տալիս զերծ մնալ փորձարկումներից, խնայել ժամանակ և գումար՝ դիմելով varpet-ի փորձառու արհեստավորների օգնությանը։
Անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ
Հարթեցնող շերտի նախապատրաստական և տեղադրման աշխատանքները կախված են խառնուրդի, կառուցվածքի և նյութի տեսակից և հատակի նախնական վիճակից, սակայն կան որոշ քայլեր, որոնք կատարվում են անկախ վերը նշված հանգամանքների։ .
Հատակի թաց հարթեցնող շերտի տեղադրում

“Հատակի թաց հարթեցումը կատարվում է մի քանի փուլով:”
Հատակի չոր հարթեցնող շերտի տեղադրում
Հատակի չոր հարթեցնող շերտի տեղադրումն իրականացվում է մի քանի քայլով։
Կարևոր է։
Չոր շաղախի հաստությունը որոշվում է խողովակների և այլ մոնտաժվող տարրերի առկայությամբ կամ բացակայությամբ, հիմքի առանձնահատկություններով և ջերմամեկուսացման պահանջներով: Մասնագետները խորհուրդ են տալիս իրականացնել 3-5 սմ բարձրությամբ հարթեցնող շերտ։
Հատակի կիսաչոր հարթեցնող շերտի տեղադրում
Կիսաչոր հարթեցնող շերտի տեղադրման աշխատանքները գրեթե չեն տարբերվում թաց շերտից։ Միայն մի քանի նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնել։
Ձմռանը բետոնի կարծրացման համար անհրաժեշտ հիմնական պայմանը ջերմային ռեժիմի պահպանումն է, որպեսզի բետոնը ձեռք բերի առնվազն 70% ամրություն: Հաճախ բետոնե խառնուրդը լցվում է այն սենյակներում, որտեղ հիմնական աշխատանքն ավարտված է, այսինքն կա տանիք և պատեր, բայց ջեռուցում չկա: Հետևաբար, ցանկալի է ապահովել տարածքի ջեռուցումը նախքան աշխատանքներն սկսելը: Որպեսզի շաղախը բարձրորակ լինի, անհրաժեշտ է սենյակում ապահովել առնվազն +10°C ջերմաստիճան:

Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի