Ծորակի տեղադրում

Date 15 Հունիսի 2021
Ծորակի տեղադրում

Բնակարանի հարմարավետությունը մեծ մասամբ կախված է նրանից, թե որքան գրագետ է կահավորված բնակարանի յուրաքանչյուր սենյակը։ Այսօր դժվար է պատկերացնել ժամանակակից մարդու կյանքն առաջին հայացքից մանր թվացող, բայց իրականում առանց մի շարք կարևոր տարրերի, ինչպիսինն է, օրինակ, ծորակը։ Կենցաղում մշտապես մենք բախվում ենք այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են բնակարանի մաքրությունը, սնունդ պատրաստելը, մեր անձնական հիգիենայի մասին հոգ տանելը, իսկ այդ ամենը կրկնակի դժվար կլիներ առանց լվացարանի և ծորակի: 

Ծորակի նույնիսկ փոքր անսարքությունը կարող է առաջացնել շատ անհարմարություններ, և ժամանակին խնդիրը չլուծելը կարող է հանգեցնել ջրի անիմաստ կորստի և լրացուցիչ ծախսերի։ Ծորակի ամենակարևոր հատկություններն են հուսալիությունն ու ամրությունը, ինչպես նաև՝ հարմարավետ դիզայնը: Այնուամենայնիվ, ինչպե՞ս ճիշտ ընտրել որակյալ ծորակ ըստ նշանակության։ Եթե առաջին անգամ եք առնչվում նման խնդրի հետ, խորհուրդ ենք տալիս ծորակի ընտրության և տեղադրման աշխատանքները վստահել Varpet հավելվածի մասնագետներին, ովքեր տիրապետում են որակյալ աշխատանք կատարելու բոլոր անհրաժեշտ հմտություններին։

Կոնստրուկցիայի առանձնահատկությունները

Սկսենք այն տարրերից, որոնք ընդհանուր են բոլոր ծորակների համար: Տան համար նախատեսված ծորակները հիմնարար տարբերություններ չունեն` անկախ նրանից, թե որտեղ են օգտագործվում (լինի դա խոհանոցի լվացարանի, թե լոգարանի ծորակ): 

Եթե ​​նախընտրում եք պարզությունը, ապա կարելի է նախապատվությունը տալ ձուլված կորպուսով անշարժ ծորակին․ այն պարզ է և ամուր։ Դրանով հանդերձ, այն նաև ունի թերություններ. Ջրի շիթի ծածկույթի տարածքը բավականին սահմանափակ է: Ծորակի պտտվող գլխիկը ավելի հարմար է օգտագործման համար, երաշխավորում է օգտագործման դյուրինությունը և ջրի խնայողությունը, բայց նաև պահանջում է ավելի շատ տարածք տեղադրելու համար:

Այսքանով ավարտվում են ծորակների ընդհանուր հատկությունները: Եկեք քննարկենք ծորկաների հիմնական դասակարգումը ըստ կոնստրուկցիայի ձևի, նյութի և նշանակության։  

Ծորակների տեսակներն ըստ կոնստրուկցիայի 

  1. Մեկտեղանի։ Փականը կարգավորում է ջրի հոսքը և ջերմաստիճանը։ 
  2. Երկտեղանի։ Փականներից մեկը կարգավորում է սառը ջրի հոսքը, իսկ մյուսը` տաք ջրի: Այս տեսակը համարվում է առավել տարածված և հուսալի ծորակներից մեկը։ 
  3. Թերմոստատով ծորակ: Ի տարբերություն ստանդարտ ծորակների՝ թերմոստատով ծորակներն աշխատում են բոլորովին այլ սկզբունքով: Մեխանիզմն ունի երկու կարգավորիչ՝ ջերմաստիճանի և ջրի: Թերմոստատը պահպանում է ջրի ցանկալի ջերմաստիճանը, կարգավորում է մատակարարվող սառը և տաք ջրի քանակը՝ կախված ջրի ճնշումից: 
  4. Սենսորային ծորակներ: Ի տարբերություն նախորդ մոդելների, այս մեկը չունի փական: Ծորակը գործում է միայն այն ժամանակ, երբ ձեռքը մոտեցնում են սենսորին, որը սնուցվում է ցանցից կամ հատուկ վերալիցքավորվող մարտկոցներից: Սենսորային մոդելների ամենամեծ առավելություններից մեկը հիգիենան է, քանի որ ծորակին դիպչելու անհրաժեշտություն չկա: Այս է պատճառը, որ մոդելներն ավելի հաճախ տեղադրվում են հասարակական վայրերում:
  5. Ջրվեժ ծորակ: Շատ հաճախ ունենում են նույն կոնստրուկցիան, ինչ դասական ծորակները։ Միակ տարբերությունը ծորակի ինքնատիպ դիզայնն է, որի շնորհիվ ջուրը հոսում է ջրվեժի նման։ 

Ծորակների տեսակներն ըստ մոնտաժման եղանակի 

Կախված մոնտաժման առանձնահատկություններից, ծորակները բաժանվում են մի քանի տեսակների.

  • Պատին տեղադրվող: Ծորակի մոնտաժման առավել տարածված տեսակներից է, որը հարմար է թե՛ խոհանոցի, թե՛ լոգարանի լվացարանի համար։ 
  • Հատակին տեղադրվող։ Բավականին հազվադեպ հանդիպող տարբերակ է։ Այն հիմնականում համադրում են դիզայներական հետաքրքրի լուծումներով լոգասենյակի ինտերիերի հետ։ 
  • Ներկառուցված։ Սովորաբար համադրված են լվացարանների հետ։

Ծորակների տեսակներն ըստ նյութի

Սովորաբար ծորակը պատրաստվում է արույրից, իսկ դետալները կարող են լինել մետաղական կամ կերամիկական, օգտագործվում է նաև ալյումինի օքսիդ: Լոգարանի ծորակները պատրաստված են չժանգոտվող պողպատից, իսկ կցամասերի արտաքին մասը` նիկելապատ, քրոմապատ և էմալապատ են: Այս նյութերը դիմակայում են ջրի հետ մշտական ​​փոխազդեցությանը, չեն ժանգոտվում և երկար ժամանակ չեն փչանում ՝ պահպանելով իրենց փայլն ու ամբողջականությունը:

Որակի և երկարակեցության տեսանկյունից պլաստիկը և կերամիկան չեն կարող մրցել մետաղների հետ, բայց այդ նյութերն ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Պլաստիկը էժան է, թեթև և ունի ցածր ջերմահաղորդականություն: Կերամիկան ավելի ծանր է և հաճելի է դիպչելը, չնայած որ ծորակների անզգույշ օգտագործման դեպքում կերամիկան հաճախ ճաքեր է տալիս:

Ինչպես ընտրել լոգարանի ծորակ

Լոգարանի ծորակ ընտրելու համար առաջարկում ենք ծանոթանալ գոյություն ունեցող տեսակների հետ։ 
 
Պտտվող երկար ծորակ

Ունիվերսալ դասական ծորակը հարմար է փոքր լոգասենյակների համար, որտեղ  լոգարանն ու լվացարանը միմյանց մոտ են, և ծորակն օգտագործվում է երկու ուղղությամբ։ Գլխավոր առավելությունն այն է, որ օգտագործվում է երկու տեղ։ Թերությունը նրանում է, որ ծորակը մոնտաժվում է ցնցուղի հետ, և անհրաժեշտություն է առաջանում  առանց ծորակի անցքերի լվացարան գտնել։ Օգտագործման անհարմարություններից հարկավոր է նշել նաև այն, որ ծորակը տեղադրվում է նախատեսվածից բարձր, և լվացարանի վրա թեքելուց կամ հակառակը ջուրը պետք է փակել, այլապես հատակը կթրջվի։ 

Պատի կարճ ծորակ ցնցուղով

Այն կարող է լինել պտտվող կամ չպտտվող։ Պտտվողը հարմար է այնքանով, որ կարելի է թեքել ծորակը, եթե այն խանգարում է լոգանք ընդունելիս։ Այս տեսակն ունի ընտրության լայն հնարավորություն։ Թերություններից է պատից մի փոքր դուրս եկող տեսանելի կցամասերը և խողովակները։ 

  Ներկառուցված ծորակ

Այս տարբերակում ծորակի խողովակները թաքնված են պատի մեջ և ծորակը փականներով ամուր հպված է պատին։ Առավելություններից է առավել կոկիկ և գեղեցիկ
դիզայնը։ Թերություններից է բարձր գինը և բարդ մոնտաժումը։ 

Հորիզոնական մակերեսի վրա ներկառուցված ծորակ

Տեղադրվում է լոգարանի հորիզոնական եզրին։ Ակրիլային լոգարանի վրա ամրացվում է շատ արագ, քանի որ կտրվածքներ անելը հեշտ է: Առավելություններից է էսթետիկ տեսքը։ 

Խոհանոցի ծորակ

Ինչպես ընտրել խոհանոցի ծորակը

Խոհանոցի լվացարանի ծորակի ընտրության ժամանակ պետք է նախ և առաջ հաշվի առնել հարմարավետությունը, հետո միայն դիզայնը։ 

Երկտեղանի։ Ինչպես լոգարանի, այնպես էլ խոհանոցի լվացարանի համար ամենապրակտիկ և տարածված տարբերակը մնում է երկու փականով ծորակը: Ժամանակակից ծորակները ունեն նաև ճկվող և ձգվող ցնցուղ-գլխիկներ, ֆիլտր և այլ նորարարական առավելություններ։.

Մեկտեղանի ծորակները հարմար են այն խոհանոցում, որտեղ ժամանակի խնայողությունն առաջնահերթ է․ ձեռքի մեկ հպումով հնարավոր է բացել և փակել փականը։

Սենսորային ծորակ: Գերժամանակակից տեխնիկայով հագեցած խոհանոցների համար հարմար տարբերակ է սենսորային ծորակը։ Առավելություններից է անհպում միացում և անջատումը, ջրի խնայողությունը և մաքրությունը։ Գլխավոր թերությունը ծորակի բարձր գինն է և ջերմաստիճանը կարգավորելու բարդությունը․ միշտ չէ, որ տարբեր իրավիճակներում հարմար է ջրի նույն ջերմաստիճանը։ 

Բոլոր ծորակները յուրովի են օգտակար և հարմար, այդ դեպքում ինչպե՞ս ընտրել ճիշտ ծորակ խոհանոցի համար:

Խոհանոցի համար ամենապրակտիկ մոդելներից մեկը բարձր գլխիկով ծորակն  է, որը  լվացարանի և ծորակի միջև բավարար տարածություն է տալիս ցանկացած աշխատանք կատարելու համար: Երկտեղանի լվացարանների համար ծորակը լինում է շարժական։ 


Հորիզոնական կարճ ծորակը նորաձև է և հարմար է խորը լվացարանների համար, քանի որ կարճ ծորակն արդեն սահմանափակում է լվացարանի տարածքի օգտագործումը։ Բացի այդ, կարճ ծորակը պետք է տեղադրվի լվացարանի մեջտեղում, որպեսզի հարմար լինի լվանալ մեծ թավաները և տարաները։ 

Ինչո՞վ են առանձնանում խոհանոցի և լոգարանի ծորակները

  Չափանիշներ             Խոհանոցի ծորակ        Լոգարանի ծորակ
Ծորակի ձև Ծորակը պետք է լինի ավելի բարձր Ծորակը պետք է լինի կարճ և կոմպակտ
Կոնստրուկցիա Շարժական Կարող է լինել շարժական և անշաժ
Ցնուղի առկայություն Ժամանակակից մոդելներն ունեն ձգվող ցնցուղ գլխիկ Ցնցուղի առկայությունը պարտադիր է
Մոնտաժ Տեղադրվում է լվացարանի վրա Տեղադրվում է լոգարանի եզրին կամ պատին

 

Ծորակի տեղադրում և փոխարինում

Ծորակների մոդելների բազմազանությունը, որոնք տարբերվում են դիզայնով, մեխանիզմով և տեղադրման եղանակով, հնարավորություն է տալիս գտնել ձեր ինտերիերին համապատասխան լուծում։ Սանտեխնիկայի ժամանակակից մոդելների մոնտաժը մաքսիմալ պարզ է և հեշտ, ինչը թույլ է տալիս տեղադրման և փոխարինման աշխատանքները կատարել կարճ ժամանակում։ Այդուհանդերձ, եթե տեղադրման աշխատանքները կապված են նաև խողովակների մոնտաժի, լվացարանի և ծորակի տեղադրման հետ, խորհուրդ ենք տալիս դիմել փորձառու սանտեխնիկի օգնությանը։

Ծորակի տեղադրում 
 
Ծորակի տեղադրման կամ փոխարինման աշխատանքները կատարվում են մի քանի փուլով։ 

  • Անջատեք տաք և սառը ջրի մատակարարումը: Համոզվեք, որ նույնիսկ կաթիլներով ջուր չի արտահոսում: Հակառակ դեպքում մոնտաժման ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ:
  • Ապամոնտաժել հին ծորակը: Զգուշորեն պտուտակել ամրացնող մանեկները: Ստուգել էքսցենտրիկները, թելի և մետաղական կառուցվածքի ամբողջականությունը: Պտուտակել էքսցենտրիկները ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ: Դրանք հեռացնելուց հետո մաքրել խողովակը հնարավոր կեղտերից:
  • Տեղադրել նոր կամ մաքրված հին էքսցենտրիկները: Նախապես փաթաթել թելը։ Կարևոր է այն փաթաթել հավասար, խիտ շերտով: Ամուր պտուտակել մյուս դետալը։ 
  • Ծորակի տեղադրում: Էքսցենտրիկների վրա տեղադրել դեկորատիվ մասեր, ապա տեղադրել միջադիրները: Աշխատանքի ընթացքում մանեկները պետք է սահեցնել ներքև,  էքսցենտրիկների վրա թել փաթաթել և հետո նոր ձգել մանեկները։ 
  • Կախովի տարրերի հավաքում: Կցամասերի վրա հավաքվում են ծորակը, ցնցուղի խողովակը և գլխիկը։ 
  • Վերջին քայլով անհրաժեշտ է ստուգել ծորակի աշխատանքը։

Ճկուն խողովակի միացում (դրա երկարության կարևորությունը)
 

Ծորակները ջրամատակարարման համակարգին միացվում են սանտեխնիկայի աշխատանքների վերջին փուլում: Ծորակների միացման համար որպես պրակտիկ լուծում օգտագործվում են ճկուն խողովակներ։ 
 
Ի՞նչ է իրենից ներկայացնում ճկուն խողովակը

Նախևառաջ պետք է նշել, որ չնայած ջրամատակարարման նման տարբերակը բյուջետային է համարվում, այն բավականին հուսալի է՝ պայմանով, որ օգտագործվի որակյալ խողովակ և մոնտաժը կատարվի հմուտ սանտեխնիկի կողմից։ 

Ճկուն խողովակը փաստացի ռետինե խողովակ է, որի արտաքին շերտը պատրաստված է մետաղական թելերից։ Դրա հիմնական նպատակն է պաշտպանել ռետինե խողովակը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մեխանիկական վնասներից: Ստանդարտներին համապատասխան, նման խողովակները պետք է նախագծված լինեն առնվազն 10 մթն ճնշման համար:

Ճկուն խողովակի նշանակությունը 

  • լվացարանի ծորակները, ցնցուղը և այլ սարքավորումներ տաք ջրին միացնելու համար: Տաք ջրի խողովակի համար ավելացվում է կարմիր թել որպես տարբերակիչ նշան։ 
  • սառը ջրի խողովակների միացման համար: Նրանց հյուսվածքում կան կապույտ թելեր
  • ունիվերսալ, կարող են օգտագործվել ցանկացած նպատակով: Նման խողովակներն ունեն կարմիր և կապույտ գծանշումներ:

Ինչպես ընտրել ծորակի ճկուն խողովակ

Մասնագետները խորհուրդ են տալիս խոհանոցում կամ լոգարանում սանտեխնիկա տեղադրելու համար ճկուն խողովակներ ընտրելիս ուշադրություն դարձնել հետևյալ առանձնահատկություններին

  • Տեխնիկական բնութագրերով պիտակի առկայությունը, որը թույլ կտա խուսափել սխալներից: Համոզվեք, որ կցամասի տրամագիծը և տեսակը համապատասխանում են ձեր խողովակներին:
  • Ուշադրություն դարձրեք խողովակի ծանրությանը, եթե այն ունի ալյումինե հյուսվածք, ապա խողովակը շատ ավելի թեթև կլինի, քան պողպատե շերտով խողովակները։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ալյումինե ճկուն խողովակները շատ արագ շարքից դուրս են գալիս։ 
  • Մի ընտրեք այնպիսի խողովակ, որն ունի պլաստիկ խողովակային փոխանցիկ (штуцер): 
  • Պակաս ճկունությունը վկայում է խողովակի անորակությունը։ Նման խողովակի վրա շատ արագ առաջանում են ճաքեր և ռետինե խողովակը կարող է կարճ ժամանակում վնասվել։ 
  • Ստուգեք մանեկների որակը․ եթե դրանք շատ բարակ կամ թեթև են, ապա դա վկայում է ապրանքի ցածր որակը։ 
  • Անորակ ռետինն ունի սուր հոտ։ Ուշադրություն դարձրեք նաև այդ հատկությանը։ 
  • Տաք ջրի համար խողովակ ընտրելիս պարտադիր ուշադրություն դարձրեք գունային նշաններին, դրանք պետք է լինեն կարմիր կամ կարմիր-կապույտ թելերով։
  • Ընտրեք համապատասխան երկարության ճկուն խողովակ. այն չպետք է կախվի, ոչ էլ ձգվի։ 
  • Շատ դեպքերում ծորակների հետ կոմպլեկտում առկա են 50 սմ ճկուն խողովակներ: Խոհանոցում ծորակ միացնելու համար այս երկարությունը բավարար է, բայց այլ սարքավորումներ միացնելու համար դրանք կարող են կարճ լինել, օրինակ` լոգարանի ծորակների տեղադրման համար անհրաժեշտ է 150 սմ: 

Նմանատիպ նորություններ

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play