Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Կենցաղային տեխնիկա
    23 Փետրվարի 2021

    Կենցաղային տեխնիկա

    By VarpetԿենցաղային տեխնիկա
    Կենցաղային տեխնիկա

    Որո՞նք են հարմարավետ բնակարանի ձեր չափանիշները։ Կարո՞ղ եք պատկերացնել ձեր կյանքն առանց սառնարանի կամ գազօջախի։ Իսկապես, մեզ համար այլևս անհնար է պատկերացնել կյանքն առանց ժամանակակից կենցաղային տեխնիկայի: Դրանցից յուրքանչյուրը ստեղծված է հեշտացնելու մեր կյանքը։

    Կենցաղային տեխնիկան հանճարեղ գիտական ​​նվաճում կարելի է համարել։ Յուրաքանչյուր նոր մոդել ավելի ու ավելի կատարելագործված է և բազմաֆունկցիոնալ։ Կենցաղային տեխնիկան կարելի է ձեռք բերել մասնագիտացված խանութներում կամ առցանց: Վերջին տարբերակը նախընտրելի է, քանի որ այս կերպ ձեռք եք բերում անհրաժեշտ սարքավորումներ՝ խնայելով ձեր ժամանակը։ Գոյություն ունի ժամանակակից կենցաղային տեխնիկայի հսկայական բազմազանություն, և հեշտությամբ կարելի է խճճվել՝ փորձելով հնարավորինս ճիշտ ընտրություն կատարել։ Պատկերն ավելի հստակ դարձնելու համար փորձենք կենցաղային տեխնիկան դասակարգել մի քանի չափանիշներով։

    Կենցաղային տեխնիկայի տեսակներն ըստ նպատակի՝

    • խոհանոցի համար` սառնարան, էլեկտրական մսաղաց, սպասք լվացող մեքենա, գազօջախ և այլն
    • չափիչ սարքավորումներ՝ կշեռք, ժամացույց
    • տան մաքրման համար՝ փոշեկուլ
    • կլիմայական՝ օդի խոնավեցնող սարք, օդափոխիչ, օդորակիչ
    • հագուստի խնամքի համար` արդուկ, լվացքի մեքենա
    • այլ` լուսավորող սարքեր, հեռուստացույցներ, համակարգիչներ, տաքացուցիչներ և այլն

    Կենցաղային տեխնիկայի հիմնական չափաբաժինը կուտակված է խոհանոցում։ Ողջ կենցաղային տեխնիկան, ներառյալ խոհանոցային տեխնիկան, կարելի է բաժանել երկու խմբի․

    • խոշոր
    • մանր

    Խոշոր կենցաղային տեխնիկայի տեղադրման համար հարկավոր է հատկացնել առանձին տարածք։ Տեղադրման աշխատանքներն իրականացնում են մասնագետները՝ նախապես կատարելով չափագրումներ, պարտադիր ստուգվում է հոսանքի մատակարարումը։ Գրագետ և անթերի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել Varpet հավելվածի մասնագետներին, ովքեր կկատարեն միացումները և կօգնեն ճիշտ օգտվել սարքից։

    • Խոշոր կենցաղային տեխնիկայի տեսակներն այնքան էլ շատ չեն։ Այս կատեգորիան ներառում է ՝
    • սառնարան, սառցարան
    • գազօջախ, վառարան
    • օդաքաշ պահարան (вытяжка)
    • սպասք լվացող մեքենա

    Գազօջախ

    Գազօջախը և վառարանը կարող են լինեն

    • գազով
    • էլեկտրական
    • համակցված

    Գազօջախի տեսակի ընտրությունը կախված է կենտրոնացված գազամատակարարման առկայությունից կամ բացակայությունից: Եթե կա հնարավորություն, նշանակում է՝ ունեք երեք տարբերակ։ Գազով վառարանն ավելի արագ է տաքացնում սնունդը՝ պահպանելով դրա սննդային արժեքն ու համը:

    Ժամանակակից էլեկտրական վառարաններն ավելի էսթետիկ են, բացի դրանից, օգտագործման ընթացքում չի առաջանում այրում, հետևաբար, էկոլոգիապես ավելի մաքուր են։

    Համակցված վառարանները համատեղում են գազի և էլեկտրական գազօջախի առավելությունները։ Այս տեսակն առավել լայն տարածում ունի։

    Խոհանոցային վառարանների տեսականին շատ բազմազան է՝ սովորական առանձին գազօջախ, ներկառուցվող վառարաններ, էլեկտրական սալիկներ և այլն։ Կարևոր է հիշել, որ գազի կամ էլեկտրական վառարանի տեղադրումը պետք է վստահվել բացառապես որակավորված մասնագետի։

    Ջեռոցի հիմնական պարամետրերից մեկը դրա ծավալն է: Մեծ վառարանները կարող են ունենալ նաև գրիլի բաժին։ Յուրաքանչյուր օգտագործումից հետո վառարանը պետք է մաքրել։ Թարմ կեղտը ավելի հեշտ է հեռացնել, քան այրված սննդի մասնիկները: Ժամանակակից շատ վառարաններ ունեն ավտոմատ մաքրման ֆունկցիա։

    Սառնարան, Սառցարան

    Սառնարանը խոհանոցի ամենամեծ և ամենակարևոր սարքավորումներից մեկն է, առանց որի անհնար է պատկերացնել կյանքը: Սառնարանները լինում են շարժական և ներկառուցվող։ Վերջինս ավելի քիչ տեղ է զբաղեցնում և կարող է թաքնված լինել կահույքի մեջ։ Ներկառուցվող ցանկացած տեխնիկայի տեղադրումը խորհուրդ է տրվում վստահել միայն մասնագետի։

    Սառնարանի ընտրությունը կախված է խոհանոցի մակերեսից և ձեր կարիքներից։ 8-10մ2 խոհանոցի համար պետք է ընտրել 60x60 սմ սառնարան։ Ավելի փոքր տարածքին կհամապատասխանեն 45x60 սմ կոմպակտ մոդելները:

    Սպասք լվացող մեքենա

    Սպասք լվացող մեքենան դարձել է անհրաժեշտություն հատկապես բազմանդամ ընտանիքներում՝ ժամանակ խնայելու համար։ Լայն տարածում ունեն ներկառուցվող մեքենաները, որոնք չեն զբաղեցնում ավելորդ տարածք, իսկ վերևի հատվածը կարող է օգտագործվել որպես սեղանիկ։ Կրկին ցանկանում ենք հիշեցնել, որ տեղադրման աշխատանքները պետք է վստահել մասնագետի։

    Օդաքաշ պահարան

    Խոհանոցի օդաքաշ պահարանը նախատեսված է օդը գոլորշիացումից և սնունդի պատրաստման ընթացքում առաջացած տհաճ հոտերից մաքրելու համար: Այն օգնում է կանխել ճարպի կուտակումը պատերին և պահարաններին՝ սենյակում օդը պահելով թարմ և մաքուր:

    Սարքի աշխատանքի սկզբունքը հիմնված է հարկադիր օդափոխության վրա։ Դրա ներսում կան հատուկ ֆիլտրեր, որոնք կլանում են մուրը, գոլորշին և հոտերը: Որպես կանոն, օդաքաշ պահարանը տեղադրվում է վառարանի վերևում, այն կարող է թաքնված լինել փոքր պահարանում:

    Կենցաղային տեխնիկա տան մաքրման համար

    Տան մաքրման հիմնական սարքը փոշեկուլն է: Գոյություն ունեն փոշեկուլներ չոր մաքրման համար և լվացող փոշեկուլներ՝ նախատեսված թաց մաքրման համար։ Վերջիններս ունեն մի քանի գլխիկ՝ տարբեր մակերեսների համար։ Օգտագործման համար առավել հարմարավետ են անլար փոշեկուլները և ռոբոտ-փոշեկուլները։

    Լվացքի, չորացման և արդուկման տեխնիկա

    Հագուստը մաքուր և կոկիկ պահելուն մեզ օգնում են՝

    Լվացքի մեքենա

    Լվացքի մեքենան շատ հաճախ տեղադրվում է խոհանոցում (բարձր խոնավության պատճառով խորհուրդ չի տրվում այն տեղադրել լոգարանում): Լվացքի մեքենայի տեղադրումը կամայական չէ, այն պետք է ունենա հստակ տեղ և չտեղաշարժվի, քանի որ միացումները չի կարելի տեղաշարժել։ Լվացքի մեքենաների տեսականին բազմազան է, գների միջակայքը՝ բավականաչափ լայն: Ժամանակակից լվացքի մեքենաներն ունեն չորացնող ֆունկցիա, այնպես որ առանձին չորացնող սարքի տեղադրման անհրաժեշտություն չի առաջանում։

    Արդուկ

    Եվս մեկ անհրաժեշտ իր բնակարանում, առանց որի հնարավոր չէ պատկերացնել հարմարավետ կյանքը։ Կան արդուկների տարբեր տեսակներ․

    • Դասական, կամ սովորական:
    • Թերմոստատով և հեղուկացիրով:
    • Ստիմեր կամ գոլորշիով արդուկ
    • Ճանապարհորդական արդուկ

    Դասական արդուկները ներկայացված են պարզ տարբերակով և ունեն փոքր ֆունկցիոնալություն: Ունեն թերմոստատ, որով կարգավորվում է արդուկի տաքացման աստիճանը: Այսօր այս մոդելները քիչ տարածում ունեն, քանի որ նրանց եկել են փոխարինելու ավելի ժամանակակից տեսակները։

    Ճանապարհորդական արդուկները փոքր են և տեղավորվում են պայուսակի մեջ։ Նրանց տեխնիկական հնարավորությունները պարզեցված են:

    Թերմոստատով և գոլորշիով արդուկները այսօր շատ տարածված են: Արդուկի այս տեսակները հարմար են չոր և խոնավ արդուկման համար:

    Շարժական կենցաղային տեխնիկա

    Շարժական կենցաղային տեխնիկա (kencaxayin texnika)
    “Ինչպես խոշոր կենցաղային տեխնիկայի պարագայում, մանր և շարժական կենցաղային տեխնիկան նույնպես խոհանոցի հիմնական մաս է հանդիսանում։ Շրջեք խոհանոցով և հաշվեք, թե քանի էլեկտրական իր կա ձեր խոհանոցում։”

    Միկրոալիքային վառարան

    Երկար տարիներ միկրոալիքային վառարանի վնասակարության մասին պտտվում էին տարատեսակ կարծիքներ, սակայն ֆունցիոնալության շնորհիվ այն դարձավ շատ խոհանոցների անբաժան մասը։ Միկրոալիքային վառարանը թույլ է տալիս արագ տաքացնել, հալեցնել սառած սնունդը և նույնիսկ եփել։

    Էլեկտրական թեյնիկ

    Խոհանոցում թերևս ամենակարևոր սարքավորումներից մեկը էլեկտրական թեյնիկն է, որը թույլ է տալիս հաշված վայրկյանների ընթացքում եռացնել ջուրը: Էլեկտրական թեյնիկներն ունեն 1-ից 3,5 լիտր ծավալ: Խորհուրդ չի տրվում միացնել թեյնիկը քիչ ջրով․ միացնելուց առաջ պետք է համոզվել, որ հատակի տաքացնող հատվածն ամբողջությամբ ծածկված է ջրով։ Էլեկտրական թեյնիկների բազմազանությունը թույլ է տալիս ընտրել այն դիզայնը, որն առավել համահունչ կլինի խոհանոցի կենցաղային տեխնիկայի այլ պարագաների հետ։

    Ջրի ֆիլտրեր

    Տնային պայմաններում ջուրը մաքրելու միջոցներից են զտիչ համակարգերը։ Ամենատարածված տեսակներից են սեղանի ֆիլտրերը՝ սափորների կամ փոքր դույլերի տեսքով: Ֆիլտրման ընթացքում տհաճ հոտը անհետանում է, ջուրը դառնում է թափանցիկ, սակայն ֆիլտրացման ժամանակ բակտերիաները չեն վերանում։ Եթե ջրում կան վնասակար բակտերիաներ, անհրաժեշտ է այն եռացնել:

    Հարիչ

    Անհնար է պատկերացնել տանտիրուհու խոհանոցն առանց հարիչի։ Այն օգնում է արագ և հեշտ հարել խմորը։ Հարիչները լինում են ձեռքի և ստացիոնար: Ձեռքի հարիչ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել՝ արդյո՞ք բռնակը և քաշը հարմար են՝ ձեռքով աշխատելու համար։ Ստացիոնար հարիչն ավելի հարմար է արտադրության մեջ աշխատելիս, իսկ բնակարանում՝ եթե ունեք մեծ խոհանոց։

    Բլենդեր

    Վերջին տարիներին բլենդերը դարձել է արագ և առողջ սննդի պատրաստման միջոց։ Դրա օգնությամբ կարելի պատրաստել կրեմ-ապուրներ, վիտամիններով հարուստ մրգային, բանջարեղենային և կաթնային սմութիներ, ինչպես նաև հարել մանկական սնունդ։ Բլենդերները լինում են ձեռքի և ստացիոնար: Ձեռքի խառնիչները առավել հարմար են ավելի ջրիկ զանգված հարելու համար։ Այն պետք է լինի ձեռքին հարմար և միջին ծանրության։ Ստացիոնար բլենդերի բազմազանությունը թույլ է տալիս ընտրել ձեր խոհանոցին հարմար դիզայն։

    Հյութաքամիչ

    Առողջ սննդակարգի անբաժան մասն են հանդիսանում բնական հյութերը։ Դրանք պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է հյութաքամիչ, որի շնորհիվ կարելի է արագ հյութ քամել ցանկացած մրգից և բանջարեղենից։ Առավել հարմար են արագությունը և հզորությունը կարգավորող ունիվերսալ հյութաքամիչները։ Որակյալ հյութաքամիչների կտրող մասնիկները պատրաստվում են չժանգոտվող պողպատից։ Ճիշտ և խնամքով օգտագործման դեպքում հյութաքամիչը կարող է շատ երկար ծառայել։

    Մսաղաց

    Ժամանակակից էլեկտրական մսաղացները մեզ օգնում են՝ շատ ջանք և ժամանակ չծախսել միս աղալու համար։ Ավելին, այս մսաղացները թույլ են տալիս մշակել հում միս, հավ և ձուկ։ Մսաղացը կարող է ունենալ տարբեր գլխիկներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում սարքը օգտագործել բանջարեղենի և մրգի մանրացման համար։ Որքան բարձր է մսաղացի հզորությունը, այնքան բարձր է դրա արտադրողականությունը և ավելի կոշտ միս կարող է այն մշակել:

    Սրճաղաց և սրճեփ

    Խոհանոցում աշխատելուց հետո ժամանակն է վայելել հանգիստը` ըմպելով մի բաժակ սուրճ։ Էլեկտրական սրճաղացները թույլ են տալիս ստանալ ցանկացած մանրության աղացած սուրճ։

    Ժամանակակից էլեկտրական սրճեփների բազմազանությունը թույլ է տալիս պատրաստել ցանկացած տեսակի սուրճ ըստ նախասիրության։ Գոյություն ունեն կաթիլային կամ պարկուճային ավտոմատ սրճեփներ։ Առավել տարածված են կոմբինացված սրճեփները, որոնցով կարելի է պատրաստել ըմպելիք և՛ աղացած սուրճով, և՛ սուրճի պարկուճներով։ Բազմաֆունկցիոնալ ավտոմատ սրճեփները թույ են տալիս պատրաստել մի քանի տեսակի սուրճ՝ էսպրեսսո, ամերիկանո, կապուչինո այլն։

    Խոհանոցային կոմբայն

    Կենցաղային տեխնիկայի տեսակները չեն դադարում զարմացնել։ Նրանք օր օրի կատարելագործվում են և դառնում բազմաֆունկցիոնալ։ Նման բազմաֆունկցիոնալ կենցաղային սարքերից է խոհանոցային կոմբայնը, որը ներառում է հարիչի, բանջարեղենի կտրիչի, մսաղացի, քերիչի, հյութաքամիչի և սրճաղացի գործառույթները: Կոմբայնի ֆունկցիոնալությունը կախված է գլխիկների բազմազանությունից։

    Շոգեփ

    Որպես առավել դիետիկ և օգտակար սնունդ խորհուրդ է տրվում օգտագործել շոգեխաշած բանջարեղեն և միս։ Շոգեխաշելու համար օգտագործվում է շոգեփ (пароварка): Կրկնակի կաթսայի շահագործման սկզբունքն այն է, որ եռացրած ջուրը գոլորշի է առաջացնում, որը տաքացնում է սնունդը՝ պահպանելով դրա օգտակար հատկությունները:

    Շոգեփը թույլ է տալիս արագ հալեցնել սնունդը, 15 րոպեում ձուկ պատրաստել և 30 րոպեում միս շոգեխաշել։ Բազմահարկ շոգեփները թույլ են տալիս միաժամանակ մի քանի ճաշատեսակ պատրաստել։ Բազմաֆունկցիոնալ խելացի շոգեփներն ավտոմատ ընտրում են ջեռուցման օպտիմալ ջերմաստիճանը և պատրաստման ժամանակը:

    Շոգեփների թերությունն այն է, որ խոհանոցում ավելի շատ տեղ են զբաղեցնում, քան միկրոալիքային վառարանները, ավելի աղմկոտ են, իսկ խնամքը՝ ավելի դժվար:

    Մուլտիեփիչ (Мультиварка)

    Մուլտիեփիչը ևս մեկ բազմաֆունկցիոնալ կենցաղային սարք է, որը միավորում է մի քանի գործառույթ՝ շոգեխաշել, եփել և տապակել:

    Ճաշատեսակ պատրաստելու համար բավական է ընտրել ծրագրերից մեկը, փակել կափարիչը, և սարքը ավտոմատ կհաշվարկի պահանջվող ժամանակն ու ջերմաստիճանը՝ սննդի պատրաստման համար։

    Ճարպաջեռոց (Фритюрница)

    Ճարպաջեռոցից սովորաբար օգտվում են տապակած կերակուր սիրողները: Ժամանակակից ճարպաջեռոցները թույլ են տալիս ավելի քիչ յուղով տապակել սնունդը։

    Ճարպաջեռոցի ձեթը պետք է պարբերաբար փոխվի, որպեսզի վնասակար նյութեր չկուտակվեն:

    Տոստեր

    Տոստերը նույնպես վերջին շրջանում առավել մեծ տարածում գտած խոհանոցային տեխնիկաներից մեկն է, որի օգնությամբ կարելի է համեղ սենդվիչներ պատրաստել։ Դասական տոստերի միջոցով կարելի է կարմրացնել հացը, սակայն կան այլ մոդելներ, որոնք թույլ են տալիս պատրաստել տաք սենդվիչներ։

    Խնամքի համար նախատեսված փոքր կենցաղային տեխնիկա

    փոքր կենցաղային տեխնիկա
    “Մազերի, դեմքի և մարմնի խնամքի համար նախատեսված տեխնիկան այնքան բազմազան է, որ անհնար է թվարկել ամբողջը։ Թվարկենք միայն ամենահաճախ հանդիպող սարքերը, որոնք կարելի է գտնել գրեթե յուրաքանչյուր բնակարանում։”
    • Վարսահարդարիչ
    • Մազի արդուկ
    • Էպիլյատոր
    • Էլեկտրական սափրիչ
    • Էլեկտրական ատամի խոզանակ

    Հանգստի և ժամանցի համար նախատեսված տեխնիկա

    Ցանկացած կենցաղային տեխնիկա ստեղծված է մարդու աշխատանքը թեթևացնելու համար։ Շնորհիվ վերոնշյալ տնային օգնականների՝ դուք ավելի շատ ազատ ժամանակ կունենաք վայելելու հանգիստը՝ երաժշտություն լսելով կամ հետաքրքիր ֆիլմ դիտելով։ Ժամանցի համար ևս կա համապատասխան տեխնիկա։

    • Երաժշտական ​​կենտրոն
    • Նվագարկիչ
    • DVD նվագարկիչ
    • Հեռուստացույց
    • Խաղային համակարգեր
    • Ռադիոընդունիչ

    Ավելի բարդ համակարգերը ներառում են տնային կինոթատրոններ և ակուստիկ սարքավորումներ:

    Կենցաղային տեխնիկան ինտերիերում
    “Նոր կենցաղային տեխնիկայի ձեռքբերման հարցը հաճախ իսկական գլխացավանք է դառնում․ ինչպե՞ս տեղադրել այն, որպեսզի ինտերիերը ոչ միայն չտուժի, այլև ընդհակառակը, դառնա ավելի համահունչ:”

    Կենցաղային տեխնիկան, եթե չունի նորաձև դիզայն, կարող է հեշտությամբ փչացնել բնակարանի տեսքը: Ինտերիերի ձևավորման և տեխնիկայի տեղադրման հարցը ունի մի քանի լուծում։

    Թաքցնել

    Կենցաղային տեխնիկան «անտեսանելի» դարձնելու ամենադյուրին ճանապարհն այն կահույքի մեջ թաքցնել է։ Կարևոր է, որ տեխնիկան լինի հեշտ հասանելի, հիմնականում օգտագործվում են բացվող դռներ և պահարաններ: Այս լուծումն ունի մեկ թերություն․ ինտերիերը կարող է ծանրաբեռնվել կահույքով և փոքրացնել տարածքը։

    Զարդարել

    Եթե ինտերիերը և կահույքի դիզայնը թույլ չեն տալիս կենցաղային տեխնիկան թաքցնել դարակների և դռների հետևում, ապա այն կարելի է հեշտությամբ դարձնել ինտերերի մի մաս՝ զարդարելով կամ ներկելով։ Կատարյալ արդյունքի համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի և ոչ մի դեպքում փորձարկումներ չանել թե՛ կենցաղային տեխնիկայի, թե՛ ինտերիերի ձևավորման հետ։ Կենցաղային տեխնիկայի ձևավորումը կարող է դառնալ հիանալի լուծում ընդարձակ և փոքր տարածքների համար։

    Գույների ճիշտ ընտրություն

    Ժամանակակից կենցաղային տեխնիկաներն իրենց դիզայնով բավականին ակնահաճո են և հանգիստ կարող են դառնալ ինտերիերի գեղեցիկ լրացում։ Առավել տարածված են սև և մետալիկ գույնի կենցաղային տեխնիկաները։

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020