Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Համակարգիչների վերանորոգում
    07 Դեկտեմբերի 2020

    Համակարգիչների վերանորոգում

    By VarpetՀամակարգիչների վերանորոգում
    Համակարգիչների վերանորոգում

    Ինչու՞ չի աշխատում համակարգիչը: Այս հարցը գոնե մեկ անգամ առաջացել է յուրաքանչյուրիս մոտ։ Համակարգչային անսարքությունների պատճառներն ամենատարբեր են՝ սարքայինից մինչև ծրագրային, իսկ հարցին գրագետ պատասխանելու, առավել ևս սարքը վերանորոգելու համար ամենակարևոր և առաջին քայլը համակարգչային ճիշտ դիագնոստիկան է։ Հենց համակարգչային և հարակից սարքերի գրագետ դիագնոստիկայի ընթացքում է մասնագետը պարզում համակարգչի անսարքության պատճառը։

    Որո՞նք են համակարգչի ամենաշատ հանդիպող անսարքություններն ու դրանց պատճառները, ինչպիսի՞ լուծումներ են տալիս մասնագետները։ Այս և այլ կարևոր հարցերի կփորձենք պատասխանել հոդվածում։

    Համակարգչի երկու կարևոր բաղադրիչները

    Համակարգչի և հարակից սարքերի խնդիրները լավ հասկանալու համար նախ և առաջ ֆիքսենք մի կարևոր փաստ․ այս բարդ համակարգի աշխատանք պատկերացնելու համար պետք է տարանջատել դրա սարքային և ծրագրային կամ այսպես կոչված՝ hard ու swoft բաղադրիչները։

    Hard (անգլերեն hardware – «ապարատային միջոցներ» և «մետաղ» ժողովրդական լեզվով ասած) համակարգչի էլեկտրոնային և մեխանիկական մասերն են, որոնք մտնում են ցանցի կամ համակարգի մեջ։

    Soft ( անգլերեն software – «ծրագրային ապահովում» կամ կարճ՝ ԾԱ) իրենից ներկայացնում է ինֆորմացիայի մշակման համար անհրաժեշտ բոլոր ծրագրային, կանոնակարգային և համակարգի համապատասխան փաստաթղթերի հավաքածուն։

    Համապատասխանաբար՝ համակարգչում ի հայտ եկող խնդիրները նույնպես լինում են սարքային և ծրագրային՝ կախված անսարք բաղադրիչի տեսակից։

    Համակարգչի սարքային խնդիրներ

    Լինելով սարքային և ծրագրային բաղադրիչներից կազմված բարդ համակարգ՝ անհատական ​​համակարգչի խափանման պատճառ կարող են հանդիսանալ ինչպես սարքային բաղադրիչների, այնպես էլ ծրագրային որևէ կոմպոնենտի/կոմպոնենտների անսարքությունը։

    Խոսենք սարքային բաղադրիչներում առավել հաճախ հանդիպող խնդիրների, դրանց պատճառների և լուծումների մասին։

    Համակարգչային սպասարկման մասնագետների կարծիքով սարքային ամենահաճախ հանդիպող խնդիրներն են․

    Պրոցեսորի անսարքություն

    Պրոցեսոր

    Պրոցեսորի անսարքության դեպքում համակարգիչն անընդմեջ անջատվում և վերագործարկվում է․ համակարգը «կախվում է», ինչի արդյունքում համակարգչի կոշտ սկավառակը չի գործարկվում։ Բնականաբար, չի գործարկվում նաև օպերացիոն համակարգը (Linux, Windows)։ Այս ամենին զուգահեռ նաև ի հայտ է գալիս պրոցեսորի գերտաքացման խնդիրը։ Պրոցեսորի անսարքության, իսկ հետագայում՝ «այրման» խնդրի հիմնական պատճառը համակարգչի ոչ գրագետ հավաքումն է․ օրինակ՝ հավաքման ընթացքում ծալվում են պրոցեսորի մալուխներն, ինչը հետագայում բերում է կարճ միացման և պրոցեսորի վնասման։ Խնդրի լուծումը, ցավոք, պրոցեսորի փոփոխությունն է։ Բացի դրանից, անսարք պրոցեսորը երբեք չի կարելի ստուգելու համար տեղադրել աշխատող մայր պլատայի վրա։ Նման անսարք պրոցեսորը կարող է շարքից հանել նաև մայր պլատան։

    «Կապույտ էկրան» կամ հիշողության սխալ

    Համակարգչի հիշողության անսարքության հիմնական նշանը կապույտ էկրանի անընդհատ հայտնվելն է։ Կան թեստեր, որոնց միջոցով կարելի է իրականացնել օպերատիվ հիշողության դիագնոստիկան։ Սակայն ցածր վալիդությամբ թեստավորման ծրագրերը ոչ բոլոր խնդիրներն են ի հայտ բերում։ Թեստավորումն իրականացվում է միայն սարքին հիշողության կոնտրոլերով աշխատող մայր պլատայի վրա։ Եթե կոնտրոլերը գտնվում է պրոցեսորի վրա, ապա պետք է համոզվել, որ պրոցեսորը նույնպես սարքին է։

    Եթե հայտնաբերվում է հիշողության խնդիր, ապա այն փոխվում է․ վերջինիս վերանորոգումն անիմաստ է։

    «Համակարգիչը չի միանում» կամ մայր պլատայի անսարքություն

    Համակարգչի չմիանալու հիմնական պատճառը մայր պլատայի անսարքությունն է։ Վերջինիս անսարքության պատճառով, եթե անգամ համակարգիչը միանում է, ապա աշխատում է միայն հովացման համակարգն, իսկ մնացած սարքավորումները չեն գործարկվում․չեն աշխատում ստեղնաշարն ու մկնիկը, նաև չի բեռնվում օպերացիոն համակարգը։ Այդ դեպքում տաքանում է նաև պրոցեսորը։ Մայր պլատայի վերանորոգումը՝ գրպանին ամենաշատը խփող վերանորոգման աշխատանքներից մեկն է։ Առանձին դեպքերում կարելի փոխել մայր պլատայի՝ շարքից դուրս եկած մասերը, օրինակ՝ ուռած կոնդենսատորները։ Սակայն հիմնականում փոխվում է ողջ մայր պլատան։

    Սնուցման բլոկի խնդիրներ

    Սնուցման բլոկի անսարքության հիմնական նշանը մայր պլատայի սնուցման խաթարումն է։ Վնասված սնուցման բլոկի դեպքում համակարգչի բաղադրիչները խափանումներով են աշխատում, կամ առհասարակ չեն գործարկվում։ Նպատակահարմար չի համարվում սնուցման բլոկի վերանորոգումը, քանի որ վերջինիս նորոգումը այնքան արժե, որքան նորը գնելը։

    Համակարգչի ցիկլիկ բեռնում կամ կոշտ սկավառակի խնդիր

    Կոշտ սկավառակ (vinchestr)

    Հաճախ հանդիպող համակարգչային խնդիրներից է կոշտ սկավառակի անսարքությունը։ Վերջինիս անսարքության մասին կարելի իմանալ BIOS-ից․ կոշտ սկավառակն ուղղակի բացակայում է տեղադրված սարքերի ցուցակից։ Կոշտ սկավառակի անսարքության դեպքում համակարգիչը ցիկլիկ բեռնվում է, որի հետևանքով Windows ՕՀ-ը կամ շատ երկար, կամ առհասարակ չի բեռնվում, իսկ ծրագրերն իրենց աշխատանքը վթարային ռեժիմով են ավարտում։ Կոշտ սկավառակի անսարքության պատճառ կարող է լինել ինչպես բուն սկավառակի վնասվածությունն, այնպես էլ սկավառակի մալուխների սխալ կամ վնասված միացումները։ Այս դեպքում փոխում են մայր պլատային միացող միակցիչը։ Բուն կոշտ սկավառակը նույնպես ենթակա է վերանորոգման, սակայն վերջինիս հետ կապված խնդիրների ի հայտ գալուն պես, պետք չէ ռիսկի դիմել․ կարևոր տվյալներն անհրաժեշտ է տեղափոխել նոր կոշտ սկավառակի վրա։

    Վիդեո քարտի խնդիրներ

    Վիդեո-քարտի հետ կապված խնդիրների դեպքում համակարգչի էկրանին հայտնվում են տարբեր անհասկանալի սիմվոլներ, բծեր և այլն։ Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ մինչև համակարգի բեռնումը։ Վիդեո-քարտի անսարքության դեպքում անընդհատ ի հայտ է գալիս վերջինիս դրայվերի աշխատանքի խափանում, ինչ բերում է նաև սարքի գերտաքացման։ Նման անսարքություններից պաշտպանվելու համար անհրաժեշտ է ռեգուլյար մաքրել հովացուցիչն ու սառեցման ռադիատորը։

    Ի՞նչ անել, եթե թրջել եք համակարգիչը

    Հաճախ հանդիպող համակարգչային խնդիրներից ամենատհաճը ձեր նոթբուքի վրա թեյ, սուրճ կամ այլ հեղուկ թափելն է։ Համակարգչային ծառայություններ մատուցող ընկերությունների եկամուտներն երևի ավելի համեստ կլինեին, եթե նոթբուք օգտագործողներն իմանային պատահաբար թրջված սարքին ցուցաբերվող «առաջին օգնության» կանոնները։ Եվ այսպես, դիցուք՝ ձեր բաժակը կիսով չափ լիքն է թեյով/սուրճով (շարունակեք ինքներդ), իսկ մնացած մասը՝ ձեր համակարգչում է։ Ի՞նչ անել այդ դեպքում մինչև «շտապ օգնության» ժամանումը։

    Համակարգչի գերտաքացում

    Սիստեմային բլոկի գերտաքացման հիմնական պատճառներից փոշով խցանվածությունն է։ Հանդիսանալով իդեալական ջերմամեկուսիչ՝ փոշին խաթարում է սիստեմային բլոկում ջերացիրկուլացիան՝ բերելով պրոցեսորի գերտաքացման, ինչի հետևանքով կարող է վնասվել սառեցման համակարգը, մաշվել օդափոխիչի կրիչը, վառվել վիդեո-քարտը և այլն։ Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ռեգուլյար կազմակերպել սիստեմային բլոկի փոշեզերծան և մաքրության աշխատանքներ։

    Համակարգչի ծրագրային սպասարկում

    Օպերացիոն համակարգի տեղադրում

    Համակարգչային խնդիրների մի զգալի մաս կապված է ծրագրային փաթեթների, օպերացիոն համակարգի և ԾԱ տարբեր բաղադրիչների միջև ոչ ճիշտ աշխատանքի հետ։ Համակարգչային խնդիրների սպասարկման մասնագետներն առանձնացնում են մի շարք հաճախ հանդիպող ԾԱ խնդիրներ, որոնց լուծման կամ սպասարկման համար իրենց դիմում եմ։ Բացի տարբեր տեսակի ծրագրային փաթեթների կամ օպերացիոն համակարգերի տեղադրումից ծրագրային խնդիրների շարքին են դասվում նաև ֆայլային համակարգի սխալները, վիրուսների ստեղծած խնդիրներն, ՕՀ-ի սխալ աշխատանքն, ինչպես նաև հավելվածների կամ դրայվերների սխալ աշխատանքը կամ խաթարումը։

    Ծրագրային սպասարկման հիմնական ուղղություններն են․

    Օպերացիոն համակարգերի տեղադրում և կարգաբերում/վերաշտկում//կազմաձևում/։

    • Պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ ծրագրային փաթեթների տեղադրում ու կարգաբերում։
    • Կոշտ սկավառակի ինֆորմացիայի վերականգնում։
    • Համակարգչային վարակների և վնասակար ֆայլերի հեռացում։
    • Ծրագրային թարմացում և կարգաբերում։
    • Ծրագրային թերությունների հայտնաբերում և վերացում։
    • Սարքերի ծրագրային ապահովման տեղադրում և կարգաբերում։
    • BIOS-ի թարմացում և կարգաբերում։
    • Ծրագրային դիագնոստիկա։

    Քննարկենք ամենաշատ հանդիպող խնդիրներից մի քանիսը։

    Կիբերհանցագործություններ

    21-րդ դարում ոչ մեկ ապահովագրված չէ կիբերհանցագործությունների զոհ դառնալուց։ Համակարգչի աշխատանքի ծրագրային խաթարման պատճառ կարող են հանդիսանալ վիրուսային կամ այլ վնասակար ծրագրային ներխուժումները։ Ժամանակականից վիրուսներն ավելի վտանգավոր են, քան ավելի վաղ շրջանի վնասակար ծրագրերը, քանի որ դրանք «սովորել են» բլոկավորել հակավիրուսի աշխատանքն ու դրանց տեղադրումը։ Օրինակ՝ SMS վիրուսը բլոկավորում է համակարգչի էկրանը՝ անհնարին դարձնելով որևէ ծրագրի գործարկումը։ Նմանատիպ վիրուսների դեմ պայքարը հնարավոր չէ ինքնուրույն գլուխ բերել, քանի որ դրանց հեռացումը ենթադրում եմ համակարգային գործողությունների և պրոֆեսիոնալ մոտեցում։

    Համակարգչի վիրուսային վարակման հիմնական աղբյուրներն են․

    • Ֆիշինգային կայքերի այցելությունը, վիրուսային նամակների ընթերցումը, ինչպես նաև «վարակված» ծրագրեի ներբեռնումը։
    • Վատ հակավիրուսային համակարգը
    • Մի քանի հակավիրուսների աշխատանքը (օրինակ՝ Կասպերսկու երկու՝ բազային և internet security հակավիրուսներ իրար հետ տեղադրելը շարքից դուրս են բերում Windows-ը )

    Օպերացիոն համակարգի տեղադրում/ կարգաբերում, խնդիրների վերացում

    Օպերացիոն համակարգի տեղադրում/ կարգաբերում, խնդիրների վերացում

    ՕՀ կապված հարցերը տարբեր են՝ համակարգում չշտկվող սիստեմային սխալներից (system errors) մինչև հին ՕՀ-ից ազատվելն ու այն նորով փոխարինելը։

    ՕՀ-ում խնդիրների պատճառները նույնպես կարող են տարբեր լինեն․

    • ՕՀ-ում աշխատող ԾԱ խնդիրներ
    • Բուն ՕՀ-ի անկատարությունները, հատկապես նոր տարբերակներ թողարկելիս հին ԾԱ հետ աշխատելիս պոտենցիալ խնդիրները
    • Ռեեստրում առաջացած սխալներ
    • Համակարգչի ապարատային բաղադրիչների անհամատեղելիություն
    • Հնացած սարքերի օգտագործում
    • Վիրուսային ծրագրեր և այլն։

    Հարակից սարքերը չեն աշխատում

    Հաճախ հանդիպող ծրագրային խնդիրներից է, օրինակ, տպիչի կամ այլ հարակից սարքերի ոչ ֆունկցիոնալությունը։ Ենթադրենք, տպելու գործողության հրամանից հետո, տպիչը չի գործում։ Դրա հավանական պատճառները մի քանիսն են․

    • Հավանական է, որ խնդիրը տպագրության դիսպեչերի հետ է կապված։ Ստուգելու համար վերագործարկեք տպագրության դիսպեչերը կամ վերբեռնեք համակարգը։
    • Տպիչի անսարքությունը
    • Մայր պլատայի չիփսեթի անսարքությունը
    • USB վատ մալուխ կամ շարքից դուրս եկած դրայվեր։
    • Հնարավոր են նաև տպիչի մեխանիկական խնդիրներ (օրինակ՝ խրված թուղթ, վերջացած քարթրիջ, բաց կափարիչ)

    Ինչպիսին էլ որ լինեն ձեր համակարգչի հետ կապված խնդիրները, ակնհայտ է, որ համակարգիչների սպասարկման համար նպատակահարմար է մասնագիտացած անձանց/ընկերությունների ծառայություններից օգտվելը:

    Նման անհատները/ընկերությունները տրամադրում են են ծառայությունների լայն բազա համակարգչային տեխնիկայի և ԾԱ սպասարկման ոլորտում և տարբեր պրոֆիլներով մասնագետների շնորհիվ կարող են օգնել արագ և արդյունավետ լուծել ցանկացած խնդիր:

    Վարպետ հարթակն իրականացնում է համակարգչային տեխնիկայի բարձրակարգ վերանորոգում և լիարժեք սպասարկում։Անսարքության խնդիրները կարող են լինել տեխնիկական և ծրագրային, իսկ Varpet-ի համակարգչային մասնագետները կարող են լուծում տալ և՛ տեխնիկական, և՛ ծրագրային խնդիրներին:

    Ցանկացած մակնիշի համակարգչային սարքային և ծրագրային խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք պատվեր ամրագրել Varpet հավելվածով, և մեր համակարգչային մասնագետները կիրականացնեն դիագնոստիկա, կպարզեն խնդիրներն ու կառաջարկեն լուծման տարբերակներ՝ սահմանելով վերանորոգման արժեքն ու ժամկետները։

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020