Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Այգեգործություն. օգտակար զբաղմունք. ի՞նչն է կարևոր այս գործում
    06 Օգոստոսի 2020

    Այգեգործություն. օգտակար զբաղմունք. ի՞նչն է կարևոր այս գործում

    By VarpetԱյգեգործություն
    Այգեգործություն. օգտակար զբաղմունք. ի՞նչն է կարևոր այս գործում

    Իհարկե յուրաքանչյուր այգի մշտական խնամքի կարիք ունի։

    Դրսում գարուն է, ու հատկապես հիմա բնության զարթոնքին զուգահեռ ճիշտ ժամանակն է մտածել ու նաև սկսել կանաչապատման ու այգու մշակման աշխատանքները։ Նոր այգի ստեղծել կամ Ձեր այգուն նոր շունչ հաղորդել: Չգիտեք ինչպես է պետք այգին մշակել: Ինչպես ավելի գեղեցիկ և բերքատու այգի ունենալ, ինչպես գեղեցկացնել կամ վերականգնել այն։ Մենք կօգնենք Ձեզ։ Այս հոդվածում կպատմենք, թե ինչ է պետք հաշվի առնել այգի ստեղծելիս կամ մշակելիս: Ինչպես բարձրացնել հողն օգտագործել ավելի ռացիոնալ և այգիները մշակել առաջավոր եղանակներով։ Ինչով է օգտակար այս զբաղմունքը ու ինչ է անհրաժեշտ անել նախքան այգեպանի այցը: Հետաքրքրեց, ուրեմն շարունակեք ընթերցել։

    Այգեգործությունը կարող է օգտակար լինել

    Ըստ հետազոտողների՝ այգեգործությամբ զբաղվելը օգտակար է առողջության համար. այն նվազեցնում է սթրեսը, արյան ճնշումը և նույնիսկ նպաստում է երկարակեցությանը: Որոշները նշում են նաև, որ այգեգործությունը կարող է ավելի առողջարար լինել, քան մարզասրահում մարզվելը։ Օրինակ՝ փորելը, փոցխելը, ինչպես նաև նման այլ գործողությունները համաչափ ֆիզիկական վարժություններ են, որոնք ավելի շատ կալորիա են սպառում, քան, օրինակ՝ հեծանիվ վարելը։ Ի գիտություն: Այգի խնամելը հատկապես օգտակար է մեծահասակների համար։ Սպասելով, թե երբ ի հայտ կգա նոր ծիլը կամ բողբոջը՝ նրանք դրական ակնկալիքներով են նայում ապագային։

    Եվ այսպես, ինչպես կազմակերպել այգու խնամքը

    Հայաստանը հարուստ է տարբեր մրգերով ու հատապտուղներով։ Գոյություն ունեցող այգիների խնամքը պետք է այնպես կազմակերպել, որ հողային մեկ միավորից ստացվի հնարավորինս շատ բերք։

    Մինչ այգի հիմնելը անհրաժեշտ է հաշվի առնել՝

    • պտղատու այգիների հիմնադրման համար հողամասի ընտրությունը,
    • ծառերի և թփերի տնկման համար հողի նախապատրաստումը և այլն։

    Այգու տեղի ընտրությունը

    Այգու տեղի ընտրություն

    Այգու տեղի ընտրությունը պատասխանատու և կարևոր գործ է: Դժբախտաբար, այս հարցի հետ կապված սխալներն անուղղելի են։ Պտղաբերման մեջ մտած խոշոր ծառերի վերատնկումը կապված է շատ դժվարությունների ու ավելորդ ծախսերի հետ։ Բացի դրանից, այդ ժամանակ ծառերը վերատնկելիս մեծ մասամբ չորանում և շարքից դուրս են գալիս:

    Օգտակար տեղեկություն։ Այգու հիմնադրման համար հողամասի ոչ ճիշտ ընտրության հետևանքով առաջացած սխալներից շատերը կարող են պարզվել միայն այն ժամանակ, երբ ծառերը մտնում են լիարժեք բերքատվության շրջան: Այս ամենից խուսափելու համար պետք է շատ լրջորեն մոտենալ հիմնադրվող այգիների տեղի ընտրությանը։

    Այսպես, այգու տեղն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել.

    Հետաքրքիր տեղեկություն։ Բազմամյա պտղահատապտղային բույսերը միևնույն տեղում աճում են երկար տարիներ։ Օրինակ, դեղձենին, բալենին աճում են 15-25 տարի, սալորենին, ծիրանենին՝ 40-50, խնձորենին և տանձենին՝ 50- 70։ Այդ գործընթացը տեղի է ունենում այդ ծառերի ժառանգական հիմքի ու առկա պայմանների փոխադարձ ազդեցության տակ։

    Այգիների հիմնադրման համար հողամաս ընտրելիս պետք է իմանալ.

    • տնկման համար նախատեսված ծառատեսակների ու սորտերի կենսաբանական առանձնահատկությունները, դրանց պահանջներն արտաքին միջավայրի գործոնների նկատմամբ,
    • հողամասի հողակլիմայական կոնկրետ պայմանները (օրինակ՝ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը ձմեռվա ամենացուրտ ամսին, աճման լավագույն, նաև առավելագույն ջերմաստիճանները)։

    Պետք է հաշվի առնել նաև՝

    • քամիների ուղղությունը և արագությունը,
    • տեղումների ընդհանուր քանակը՝ հատկապես վեգետացիայի շրջանում,
    • արհեստական ոռոգման ռեսուրսները,
    • հողի տեսակը,
    • վարելաշերտի հզորությունը և այլն:
    Այգու հողի նախապատրաստումը

    Այգու հողի նախապատրաստումը և մշակումը

    Այգու տեղն ընտրելուց, քարտեզավորելուց և հատակագծելուց հետո հողամասը պետք է մաքրել քարերից, թփուտներից, մացառներից։ Բացի այդ, հողի հարթեցման գործիքով՝գրեյդերներով, անհրաժեշտ է հարթեցնել դար ու փոսերը:

    Ի գիտություն: Պտղատու բույսերի կմախքային արմատները տարածվում են հողի 1.5- 3մ և ավելի խոր շերտերում, սակայն մազարմատները գոյանում են հողի վերին շերտերում՝ 20-70-80սմ խորության վրա։ Ուստի մինչև այգետնկումներն այդ խորության վրա հողը պետք է մշակովի դարձնել ( օդաթափանց, ջրաթափանց, հարստացնել սննդանյութերով). այսինքն՝ մազարմատների աճի համար նպաստավոր պայմաններ ստեղծել:

    Այգին հիմնելուց առաջ հողի շերտը պետք է լավացնել: Հենց դրա համար էլ ընտրված հողամասը վարում են աշնանը՝ 30-40սմ խորությամբ. եթե քարեր կամ մոլախոտերի կոճղարմատներ են դուրս եկել, մաքրում են ու հեռացնում այգուց, և հողն այդ վիճակում թողնում են մինչև գարուն:

    Գարնանը հողը պետք է փոցխել և ցանել։ Խոտածածկի առաջին և երկրորդ տարում կատարել մակերեսային պարարտացում՝ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով։ Երրորդ տարվա վերջին հարը չկատարել, այլ պարարտացնել գոմաղբով՝ 60-70տ/հա-ին: Բացի այդ, պարարտացնել նաև մեծ դոզաներով ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով:

    Ի գիտություն։ Գոմաղբով և հանքային պարարտանյութերով պարարտացումը հարստացնում է հողը սննդանյութերով, լավացնում է նրա ֆիզիկա-քիմիական հատկությունները և նպաստավոր պայմաններ ստեղծում տնկվելիք ծառերի լավ աճի համար:

    Կարևոր է։ Հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այգետնկումներից հետո ծառերի միջշարքային կամ մերձբնային տարածությունները 20-25սմ-ից խոր վարել չի կարելի, որ մազարմատները չկտրվեն։

    Ծառերի և թփերի դասավորման կարգը այգում

    Ծառերի և թփերի դասավորման կարգը
    “Այգիները հիմնելիս հատապտղային բույսերը պետք է դասավորել այնպես, որ այն չխանգարի ծառերի աճի ու պտղաբերման նորմալ ընթացքին և նախատեսվող համալիր ագրոմիջոցառումների կիրառմանը։”

    Կարևոր է։ Ջրի հոսքը լրիվ ապահովելու համար շարքերի ուղղությունը անկախ տնկվող ծառատեսակ կազմից և տեղաբաշխումից, պետք է ոռոգման համար հարմար լինի։

    Պտղատու բույսերի սնման մակերեսը

    Տարբեր բույսեր պահանջում են տարբեր սնման մակերես: Այդ է պատճառը, որ այգիները հիմնադրելիս, կախված տնկվող բույսի տեսակային և սորտային առանձնահատկություններից, նրանց միջշարքային և միջբուսային տարածությունները միևնույն մեծությունները չեն ունենում:

    Կարևոր է։ Կենսաբանորեն ուժեղ աճ ունեցող ծառատեսակներին անհրաժեշտ է ավելի մեծ սնման մակերես, քան թույլ աճ ունեցողներին: Տարբեր գոտիներում և տարբեր տեսակների համար սնման մակերեսը նույնը լինել չի կարող:

    Օրինակ՝ խնձորենու աճն ավելի ուժեղ է, քան սերկևիլենունը, ծիրանենին 1,5-2 անգամ ավելի փարթամ է աճում, քան դեղձենին և այլն:

    Ծառերի ու թփերի տնկումը

    Կարևոր է։ Այգում ծառերը պետք է տնկել ուղիղ շարքերով, որպեսզի այգու հողի մշակումը, ծառերի էտի, բուժման, բերքահավաքի ու բերքի տեղափոխման աշխատանքների մեքենայացումն ավելի հեշտ կատարվի:

    Այգու տեղն ընտրելուց հետո անհրաժեշտ է մինչև տնկելը ծառերի տեղը փորել և պատրաստել փոսեր: Փոսերը պետք է պատրաստել տնկելուց առնվազն 1,5-2 ամիս առաջ, որպեսզի փորված հողը, ինչպես նաև փոսերի պատերը և հատակը, բաց մնալով, ենթարկվեն արևի, օդի, անձրևների ազդեցությանը։ Այդպիսի հողերում տնկիների կպչողականությունը բարձր է լինում, իսկ հետագա աճն ավելի արագ է կատարվում:

    Ի գիտություն։ Փոսերի ծավալը պետք է այնքան լինի, որ տնկելու արմատային համակարգն ազատ տեղավորվի փոսի մեջ:

    Սորտերի տեղաբաշխումն այգու տարածքում

    Սորտերի տեղադրումը ըստ հասունացման շրջանի վաղահաս կամ ամառային սորտերը պետք է տնկել մեկ հողամասում, միջահաս կամ աշնանային սորտերը՝ երկրորդ, և ուշահաս կամ ձմեռային սորտերը՝ երրորդ հողամասում։ Այդ ամենը շատ է թեթևացնում բերքի պահպանման և բերքահավաքի աշխատանքները:

    Կարևոր է։ Ցրտադիմացկուն, բայց շուտ ծաղկող սորտերը չպետք է տնկել արևահայաց լանջերում, որովհետև այդպիսի բույսերը ծաղկում են ավելի շուտ, վաղ գարնանային հետադարձ ցրտերի վտանգը մեծ է լինում, որից և ծաղիկները կարող են ցրտահարվել: Դրանից խուսափելու համար շուտ ծաղկող բույսերը պետք է տնկել ստվերոտ լանջերում, որտեղ հողը ուշ է տաքանում, դրանցից բույսը ուշ է ծաղկում և փրկվում է գարնանային ցրտերից:

    Այգետնկման ժամկետները և տեխնիկան

    Սովորաբար ընդունված է այգին տնկել վաղ գարնանը մինչև վեգետացիայի սկսվելը, և աշնանը՝ տերևաթափից հետո, մինչև սառնամանիքները սկսվելը:

    Մարտի 10-15-ից հետո եղանակները լավանում են, ջերմությունը սկսում է արագորեն բարձրանալ։ Պարզվում է, սակայն, որ գարնանը ծառատնկումների ժամկետը շատ սեղմ է, տևում է 12-15 օր: Աշունը, ընդհակառակը, մեզ մոտ տաք է ու երկարատև: Աշնանային տնկումները սկսում են հոկտեմբերից և շարունակում են մինչև նոյեմբերի վերջը, մինչև կայուն ցրտերի սկսվելը, և տևում են մոտ 40-50 օր:

    Կարևոր է

    Տնկման ժամկետները սահմանելիս պետք է հաշվի առնել տնկվող ծառատեսակի ձմեռնադիմացկունության առանձնահատկությունները: Այն բույսերը, որոնք ձմեռնադիմացկուն չեն, օրինակ՝ թզենին, նռնենին, ձիթենին, արևելյան խուրման, դեղձենին, նշենին, կեռասենին, պետք է տնկել միայն գարնանը, իսկ մնացած ծառատեսակները՝ միայն աշնանը:

    Կարևոր է։ Տնկելուց առաջ բոլոր տնկիները պետք է մեկ-մեկ ստուգել, քանի որ տնկիները տնկարանից հանելու ժամանակ հաճախ կոտրված, ջարդված և քերծված են լինում։ Եթե տնկանյութի արմատային համակարգում նկատվում են չորուկներ կամ վնասված մասեր պետք է հեռացնել դրանք այգու սուր դանակով կամ մկրատով՝ առողջ մասի եզրից 2-3սմ խորությամբ կտրելով:

    Նորատունկ ծառերի էտը

    Նորատունկ ծառերի էտը

    Աշնանը տնկած տնկիները էտում են հաջորդ գարնանը՝ մինչև բողբոջների ուռչելը, իսկ գարնանը տնկվածները՝ տնկելուց անմիջապես հետո: էտի նպատակն է` երիտասարդացնել ծառերը, ապահովել ծառերի ամենամյա բավարար աճը, նպաստել նոր պտղաբերող ճյուղերի առաջացմանը և ծաղկաբողբոջների հիմնադրմանն ու նրանց դիֆերենցմանը: Էտի միջոցով ծերացած, մահացող պտղաբերող ճյուղերը փոխարինում են նորերով և պահպանում ծառերի աճող ու պտղաբերող օրգանների առաջացումն ամբողջ սաղարթի վրա:

    Փորում, փխրեցում

    Մերձբնային տարածությունների հողը փորում կամ փխեցնում են մի քանի անգամ: Առաջին անգամ փորում են աշնանը, այնուհետև գարնանն ու ամռանը փխրեցնում են 4-5 անգամ: Մերձբնային տարածությունները կամ, այսպես կոչված՝ բաժակները պետք է փորել այնպիսի խորությամբ, որ մազարմատները չվնասվեն: Մերձբնային տարածությունները որքան շատ վարեն, այնքան լավ:

    Պարարտացում

    Խնամքի կարևոր աշխատանքներից մեկն էլ պարարտացումն է: Մշակվող մերձբնային տարածությունների չափը՝ կախված ծառերի տարիքից, տարբեր է, հետևապես տարբեր չափով էլ նրանք պետք է պարարտացվեն:

    Օգտակար խորհուրդ

    Հայաստանի տարբեր վայրերում խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 1մ2 մերձբնային տարածությանն աշնանը տալ գոմաղբ՝ բարձր լեռնային շրջաններում 5-6 կգ, իսկ մնացած շրջաններում՝ 8-10կգ, ինչպես նաև 9-10գ ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութեր: Ազոտական պարարտանյութերը պետք է տալ վաղ գարնանը և մայիսի վերջին:

    Ծառերի ձևավորումը

    Էվոլյուցիայի ընթացքում լույսի, ջերմության և այլ անհրաժեշտ գործոններից օգտվելու համար բուսերը ձեռք են բերել սաղարթի կազմավորման որոշակի ձևեր: Սակայն, բացի այդ մարդիկ ևս ձևավորում են ծառերի սաղարթը:

    Ձևավորումը կատարում են էտի միջոցով: Կարևոր է: Ծառերը ձևավորելիս պետք է հաշվի առնի էտվող ծառի կենսաբանական առանձնահատկությունները և դրանց տալ համապատասխան ձևավորում՝ խուսափելով ուժեղ վնասվածքներ պատճառելուց: Սաղարթը ձևավորելուց հետո ծառերն իրենց ամբողջ կյանքի ընթացքում ամեն տարի պետք է էտվեն: Էտի նպատակները, ձևերը, աստիճանները և ժամկետները կարող են փոխվել՝ կախված ծառերի աճի տարիքային շրջաններից կամ փուլերից:

    Պայքար այգու հիվանդությունների դեմ

    Պայքար այգու հիվանդությունների դեմ

    Այգին լավ պահպանելու, խնամելու, լավ բերք ստանալու համար պետք է ճանաչել դրանց և իմանալ դրանց դեմ պայքարի միջոցներն ու միջոցառումները։ Վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների լավագույն ժամկետը աշնանը և գարնանը ագրոտեխնիկական միջոցառումների ընթացքում է: Նախազգուշական միջոցառումներ՝ թունավոր նյութերի օգտագործման ժամանակ կարևոր է. թույներով մշակված տարածքներում արգելվում է անասունների արածեցումը, խոտի հունձը և թարմ վիճակով անասունների կերակրումը: Պտղատու և խաղողի վազի տնկարքներում թունավոր նյութերի օգտագործումը դադարեցնել բերքահավաքից 25-30 օր առաջ: Կարևոր է նաև վնասատուների և մոլախոտերի պայքարի գրագետ կազմակերպումը: Վնասատուների և հիվանդությունների հարուցիչների գերակշիռ մասը ձմեռում և պահպանվում են հողում, բուսական մնացորդներում, մոլախոտային բուսականության վրա: Այս տեսակետից կարևոր նշանակություն են ստանում վնասատուներից պաշտպանվելու մեթոդների կիրառումը: Մոլախոտերի դեմ պայքարի նպատակով համալիր միջոցառումների իրականացումը (մոլախոտերի դեմ պայքարը՝ մեխանիկական, քիմիական, ագրոտեխնիկական եղանակներով) կարող է էականորեն նվազեցնել մոլախոտերի քանակը մինչև անվնաս կամ ցանկալի մակարդակ: Մոլախոտերի դեմ պայքարի ամենաարդյունավետ և տնտեսապես արդարացված համակարգն իրենից ներկայացնում է պայքարի տարբեր մոտեցումների և միջոցների համատեղումը: Մոլախոտերի կառավարման երեք հիմնական ռազմավարություններն են՝ կանխարգելումը, ոչնչացումը և պայքարը:

    Այդուամենայնիվ, օգնություն է պետք

    Դե, ինչ այժմ արդեն ավելի տեղեկացված կարող եք նախաձեռնել Ձեր այգու ստեղծումը կամ մշակումը: Այդուամենայնիվ, որոշ մտավախություններ ունեք, չեք ցանկանում միայնակ գործել: Varpet հարթակում գրանցված այգեպանները շատ արագ կարձագանքեն Ձեր կանչին ու կօգնեն Ձեզ: Հողի փորում, փխրեցում, խոտածածկի հնձում- հավաքում, գազոնների փռում, ծառերի(լանդշաֆթ) կամ ծաղիկների ձևավորում, պտղատու ծառերի սրսկում, էտում, տեղափոխություն կամ սենյակային բույսերի և բազմամյա ծաղիկների մշակում, բուժում և ոչ միայն: Այս բոլոր ծառայությունները կարող եք պատվիրել Varpet հավելվածի միջոցով: Այն կարող եք ներբեռնել այստեղից:

    Հոդվածի ամփոփում

    Այգեգործությամբ զբաղվելը օգտակար է առողջության համար. այն նվազեցնում է սթրեսը, արյան ճնշումը և նույնիսկ նպաստում է երկարակեցությանը: Որոշները նշում են նաև, որ այգեգործությունը կարող է ավելի առողջարար լինել, քան մարզասրահում մարզվելը։

    Մինչ այգի հիմնելն անհրաժեշտ է հաշվի առնել՝

    • պտղատու այգիների հիմնադրման համար հողամասի ընտրությունը,
    • ծառերի և թփերի տնկման համար հողի նախապատրաստումը և այլն։
    Այգու տեղի ընտրություն

    Այգու տեղի ընտրությունը պատասխանատու և կարևոր գործ է: Դժբախտաբար այգու տեղի ընտրության հետ կապված սխալներն անուղղելի են։ Պտղաբերման մեջ մտած խոշոր ծառերի վերատնկումը կապված է շատ դժվարությունների ու ավելորդ ծախսերի հետ։ Բացի դրանից, այդ տարիքում ծառերը վերատնկելիս մեծ մասամբ չորանում և շարքից դուրս են գալիս: Օգտակար տեղեկություն։ Այգու հիմնադրման համար հողամասի ոչ ճիշտ ընտրության հետևանքով առաջացած սխալներից շատերը կարող են պարզվել միայն այն ժամանակ, երբ ծառերը մտնում են լրիվ բերքատվության մեջ: Այդ ամենից խուսափելու համար պետք է շատ լուրջ մոտենալ հիմնադրվող այգիների տեղի ընտրությանը։

    Այսպես, այգու տեղն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը.

    • Կլիման. ջերմությունը, խոնավությունը, օդի և լույսի ռեժիմները: Այս գործոնները անպայմանորեն պետք է կապել տնկվելիք պտղատու տեսակների և առանձին սորտերի աճի ու զարգացման առանձնահատկությունների հետ:
    • Տեղի մակերևույթը (ռելիեֆը). աշխարհագրական դիրքը, բարձրությունը ծովի մակերևույթից, լանջերի թեքության աստիճանը, ուղղությունը և դրանց հետ կապված կլիմայական գործոնների փոփոխությունը:
    • Հողը. որպես պտղահատապտղային բույսերի սնման համար հանքային սննդանյութերի և խոնավության (ջրի) աղբյուր, նաև որպես միջավայր, որի մեջ կուտակվում և պահպանվում են ջրի ու օդի պաշարները:

    Այգիների հիմնադրման համար հողամաս ընտրելիս պետք է իմանալ. տնկման համար պլանով նախատեսված ծառատեսակների ու սորտերի կենսաբանական առանձնահատկությունները, նրանց պահանջներն արտաքին միջավայրի գործոնների նկատմամբ, ինչպես նաև հողամասի հողակլիմայական կոնկրետ պայմանները։ Պետք է հաշվի առնել նաև՝ քամիների ուղղությունը և արագությունը, տեղումների ընդհանուր քանակը՝ հատկապես վեգետացիայի շրջանում, արհեստական ոռոգման ռեսուրսները, հողի տեսակը և այլն:

    Այգու տեղն ընտրելուց, քարտեզավորելուց և հատակագծելուց հետո հողամասը պետք է մաքրել քարերից, թփուտներից, մացառներից։ Բացի այդ, հողի հարթեցման գործիքով՝գրեյդերներով, անհրաժեշտ է հարթեցնել դար ու փոսերը:

    Պտղատու բույսերի կմախքային արմատները տարածվում են հողի 1.5- 3մ և ավելի խոր շերտերում, սակայն մազարմատները գոյանում են հողի վերին շերտերում՝ 20-70-80սմ խորության վրա։ Ուստի մինչև

    այգետնկումներն այդ խորության վրա հողը պետք է մշակովի դարձնել, այլ կերպ ասած՝ մազարմատների աճի համար նպաստավոր պայմաններ ստեղծել:

    Այգին հիմնելուց առաջ հողի շերտը պետք է լավացնել: Հենց դրա համար էլ ընտրված հողամասը վարում են աշնանը՝ 30-40սմ խորությամբ. եթե քարեր կամ մոլախոտերի կոճղարմատներ են դուրս եկել, մաքրում են ու հեռացնում այգուց, և հողն այդպես վարած վիճակում թողնում են մինչև գարուն: Գարնանը հողը պետք է փոցխել և ցանել։ Առաջին տարում կատարել մակերեսային պարարտացում՝ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով։ Երրորդ տարվա վերջին հարը չկատարել, այլ պարարտացնել գոմաղբով, նաև մեծ դոզաներով ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով: Ի գիտություն։ Մեծ քանակությամբ գոմաղբով և հանքային պարարտանյութերով պարարտացումը հարստացնում է հողը սննդանյութերով, լավացնում է նրա ֆիզիկա-քիմիական հատկությունները և նպաստավոր պայմաններ ստեղծում տնկվելիք ծառերի մազարմատների լավ աճի համար:

    Ծառերի և թփերի դասավորման կարգը այգում

    Ծառերի և թփերի դասավորման կարգը

    Այգիները հիմնելիս հատապտղային բույսերը պետք է դասավորել այնպես, որ այն չխանգարի ծառերի աճի ու պտղաբերման նորմալ ընթացքին, նախատեսվող համալիր ագրոմիջոցառումների կիրառմանը։ Կարևոր է։ Ջրի հոսքը լրիվ ապահովելու համար շարքերի ուղղությունը անկախ տնկվող ծառատեսակ կազմից և տեղաբաշխումից, պետք է ոռոգման համար հարմար լինի։ Պտղատու բույսերի սնման մակերեսը. Տարբեր պտղահատապտղային բույսեր պահանջում են տարբեր սնման մակերես: Այդ է պատճառը, որ այգիները հիմնադրելիս, կախված տնկվող բույսի տեսակային և սորտային առանձնահատկություններից, նրանց միջշարքային և միջբուսային տարածությունները միևնույն մեծությունները չեն ունենում: Կարևոր է։ Կենսաբանորեն ուժեղ աճ ունեցող ծառատեսակներին անհրաժեշտ է ավելի մեծ սնման մակերես, քան թույլ աճ ունեցողներին: Տարբեր գոտիներում և տարբեր տեսակների համար սնման մակերեսը նույնը լինել չի կարող: Ծառերին տրվում է այնպիսի սնման մակերես, որպեսզի հետագայում աճելով՝ սաղարթները չխանգարեն իրար:

    Այգում ծառերը պետք է տնկել ուղիղ շարքերով, որպեսզի այգու հողի մշակումը, ծառերի էտի, բուժման, բերքահավաքի ու բերքի տեղափոխման աշխատանքների մեքենայացումը ավելի հեշտ կատարվի:

    Այգու տեղն ընտրելուց և հատակագծելուց հետո անհրաժեշտ է մինչև տնկելը ծառերի տեղը փորել և պատրաստել փոսեր: Փոսերը պետք է պատրաստել տնկելուց առնվազն 1,5-2 ամիս առաջ, որպեսզի փորված հողը, ինչպես նաև փոսերի պատերը և հատակը, բաց մնալով, ենթարկվեն արևի, օդի, անձրևների ազդեցությանը։ Այդպիսի հողերում տնկիների կպչողականությունը բարձր է լինում, իսկ հետագա աճն ավելի արագ է կատարվում:

    Սորտերի տեղաբաշխումն այգու տարածքում: Սորտերի տեղադրումը ըստ հասունացման շրջանի վաղահաս կամ ամառային սորտերը պետք է տնկել մեկ հողամասում, միջահաս կամ աշնանային սորտերը՝ երկրորդ, և ուշահաս կամ ձմեռային սորտերը՝ երրորդ հողամասում։ Այդ ամենը շատ է թեթևացնում բերքի պահպանման և բերքահավաքի աշխատանքները: Կարևոր է։ Ցրտադիմացկուն, բայց շուտ ծաղկող սորտերը չպետք է տնկել արևահայաց լանջերում, որովհետև այդպիսի բույսերը ծաղկում են ավելի շուտ, վաղ գարնանային հետադարձ ցրտերի վտանգը մեծ է լինում, որից և ծաղիկները կարող են ցրտահարվել: Դրանից խուսափելու համար շուտ ծաղկող բույսերը պետք է տնկել ստվերոտ լանջերում, որտեղ հողը ուշ է տաքանում, դրանցից բույսը ուշ է ծաղկում և փրկվում է գարնանային ցրտերից:

    Այգետնկման ժամկետները և տեխնիկան. Սովորաբար ընդունված է այգին տնկել վաղ գարնանը մինչև վեգետացիայի սկսվելը, և աշնանը՝ տերևաթափից հետո, մինչև սառնամանիքները սկսվելը: Գարնանը ծառատնկումների ժամկետը շատ սեղմ է, տևում է 12-15 օր, ինչը շատ է դժվարացնում մեծ զանգվածներով այգետնկման աշխատանքները ճիշտ ու ժամանակին կազմակերպելու գործը: Աշունը, ընդհակառակը, մեզ մոտ տաք է ու երկարատև: Աշնանային տնկումները սկսում են հոկտեմբերից և շարունակում են մինչև նոյեմբերի վերջը, մինչև կայուն ցրտերի սկսվելը, և տևում են մոտ 40-50 օր:

    Կարևոր է

    Այն բույսերը, որոնք ձմեռնադիմացկուն չեն, օրինակ՝ թզենին, նռնենին, ձիթենին, արևելյան խուրման, դեղձենին, նշենին, կեռասենին, պետք է տնկել միայն գարնանը, իսկ մնացած ծառատեսակները՝ միայն աշնանը:

    Կարևոր է։ Տնկելուց առաջ բոլոր տնկիները պետք է մեկ-մեկ ստուգել, քանի որ տնկիները տնկարանից հանելու ժամանակ հաճախ կոտրված, ջարդված և քերծված են լինում։ Եթե տնկանյութի արմատային համակարգում նկատվում են չորուկներ, վնասված մասեր պետք է հեռացնել դրանք այգու սուր դանակով կամ մկրատով՝ առողջ մասի եզրից 2-3սմ խորությամբ կտրելով:

    Նորատունկ ծառերի էտը: Աշնանը տնկած տնկիները էտում են հաջորդ գարնանը՝ մինչև բողբոջների ուռչելը, իսկ գարնանը տնկվածները՝ տնկելուց անմիջապես հետո:

    էտի նպատակն է` երիտասարդացնել ծառերը, ապահովել ծառերի ամենամյա բավարար աճը, նպաստել նոր պտղաբերող ճյուղերի առաջացմանը և ծաղկաբողբոջների հիմնադրմանն ու նրանց դիֆերենցմանը: Էտի միջոցով ծերացած, մահացող պտղաբերող ճյուղերը փոխարինում են նորերով և պահպանում ծառերի աճող ու պտղաբերող օրգանների առաջացումն ամբողջ սաղարթի վրա:

    Փորում, փխրեցում

    Փորում, փխրեցում

    Մերձբնային տարածությունների հողը փորում կամ փխեցնում են մի քանի անգամ: Առաջին անգամ փորում են աշնանը, այնուհետև գարնանն ու ամռանը փխրեցնում են 4-5 անգամ: Մերձբնային տարածությունները կամ, այսպես կոչված՝ բաժակները պետք է փորել այնպիսի խորությամբ, որ մազարմատները չվնասվեն: Մերձբնային տարածությունները որքան շուտ վարեն, այնքան լավ:

    Պարարտացում

    Մերձբնային տարածությունների խնամքի կարևոր աշխատանքներից մեկն էլ պարարտացումն է: Մշակվող մերձբնային տարածությունների չափը՝ կախված ծառերի տարիքից, տարբեր է, հետևապես տարբեր չափով էլ նրանք պետք է պարարտացվեն:

    Օգտակար խորհուրդ

    Հայաստանի տարբեր վայրերում խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 1մ2 մերձբնային տարածությանն աշնանը տալ գոմաղբ՝ բարձր լեռնային շրջաններում 5-6 կգ, իսկ մնացած շրջաններում՝ 8-10կգ, ինչպես նաև 9-10գ ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութեր: Ազոտական պարարտանյութերը պետք է տալ վաղ գարնանը և մայիսի վերջին:

    Ծառերի ձևավորումը: Էվոլյուցիայի ընթացքում լույսի, ջերմության և այլ անհրաժեշտ գործոններից օգտվելու համար բուսերը ձեռք են բերել սաղարթի կազմավորման որոշակի ձևեր: Սակայն, բացի այդ մարդիկ ևս ձևավորում են ծառերի սաղարթը: Ձևավորումը կատարում են էտի միջոցով: Կարևոր է: Ծառերը ձևավորելիս պետք է հաշվի առնի էտվող ծառի կենսաբանական առանձնահատկությունները և դրանց տալ համապատասխան ձևավորում՝ խուսափելով ուժեղ վնասվածքներ պատճառելուց: Սաղարթը ձևավորելուց հետո ծառերն իրենց ամբողջ կյանքի ընթացքում ամեն տարի պետք է էտվեն: Էտի նպատակները, ձևերը, աստիճանները և ժամկետները կարող են փոխվել՝ կախված ծառերի աճի տարիքային շրջաններից կամ փուլերից:

    Պայքար այգու հիվանդությունների դեմ

    Այգին լավ պահպանելու, խնամելու, լավ բերք ստանալու համար պետք է ճանաչել դրանց և իմանալ դրանց դեմ պայքարի միջոցներն ու միջոցառումները։ Վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների լավագույն ժամկետը աշնանը և գարնանը ագրոտեխնիկական միջոցառումների ընթացքում է:

    Նախազգուշական միջոցառումներ՝ թունավոր նյութերի օգտագործման ժամանակ կարևոր է. թույներով մշակված տարածքներում արգելվում է անասունների արածեցումը, խոտի հունձը և թարմ վիճակով անասունների կերակրումը: Պտղատու և խաղողի վազի տնկարքներում թունավոր նյութերի օգտագործումը դադարեցնել բերքահավաքից 25-30 օր առաջ: Կարևոր է նաև վնասատուների և մոլախոտերի պայքարի գրագետ կազմակերպումը: Վնասատուների և հիվանդությունների հարուցիչների գերակշիռ մասը ձմեռում և պահպանվում են հողում, բուսական մնացորդներում, մոլախոտային բուսականության վրա: Այս տեսակետից կարևոր նշանակություն են ստանում վնասատուներից պաշտպանվելու մեթոդների կիրառումը: Մոլախոտերի դեմ պայքարի նպատակով համալիր միջոցառումների իրականացումը կարող է էականորեն նվազեցնել մոլախոտերի քանակը մինչև անվնաս մակարդակ:

    #այգեգործություն#ինչպես կազմակերպել այգու խնամքը#այգու տեղի ընտրությունը#հողամաս#այգու հողի նախապատրաստումը#այգու հողի մշակումը#ծառերի և թփերի դասավորման կարգը#պտղատու բույսեր#այգետնկում#ծառերի էտ#aygegorcutyun#careri et#careri srskum#hox#hoxi pxrecum#careri dasavorman karg#tper#hoxamas

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020