Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. էլեկտրականություն և էլեկտրամոնտաժման աշխատանքներ
    19 Հունվարի 2021

    էլեկտրականություն և էլեկտրամոնտաժման աշխատանքներ

    By VarpetԷլեկտրականություն
    էլեկտրականություն և էլեկտրամոնտաժման աշխատանքներ

    Առանձնատան կամ բնակարանի էլեկտրամոնտաժման աշխատանքները բավականին բարդ են և ժամանակատար, սակայն գործի նրբություններին ծանոթ և հմուտ վարպետը կարող է արագ կատարել չափագրումներ և հաշվարկներ։ Չափագրումները կատարվում են տան հատակագծի հիման վրա, որտեղ նշվում են բոլոր միացման կետերը և, իհարկե, հիմնվելով ձեր նախասիրությունների և պահանջների վրա։ Էլեկտրամոնտաժման աշխատանքները գրագետ իրականացնում են մասնագետ էլեկտրիկները, որոնք, ապահովում են էլէկտրականության անխափան և անվտանգ աշխատանքը բնակարանում։

    Եթե մտադրված եք ինքնուրույն կատարել հաշվարկման բոլոր աշխատանքները, ձեռքի տակ ունեք բոլոր անհրաժեշտ գործիքները կամ պարզապես ցանկանում եք վերահսկել աշխատանքները, ապա կարող եք ծանոթանալ էլեկտրամոնտաժման նրբություններին քայլ առ քայլ:

    Աշխատանքները բաղկացած են մի քանի հիմնական փուլից.

    • տեղադրման մեթոդի ընտրություն (բաց, փակ)
    • սխեմայի գծագրում
    • նշագծման աշխատանքներ
    • բաղադրիչ տարրերի ընտրություն
    • էլեկտրամոնտաժման աշխատանքներ
    • էլեկտրացանցին միանալու թույլտվության ստացում

    Բնակարանում էլեկտրական լարերի անցկացման սխեման գծագրելու ժամանակ պետք է հաշվի առնել հետևյալ պահանջները և առաջարկությունները.

    • Լարերը պետք է անցնեն պատերի և առաստաղի երկայնքով միայն ուղղահայաց և հորիզոնական: Էլեկտրալարերի տեղը պետք է հստակ նշվի սխեմայի վրա։
    • Թեքումը պետք է լինի ուղիղ անկյան տակ: Հնարավոր է նաև էլեկտրական լարերն անցկացնել հատակով՝ պաշտպանելով լարերը գոֆրեով։
    • Արտաքին կամ թաքնված էլեկտրալարեր անցկացնելիս պետք է համոզվել, որ դրանք չեն շփվում մետաղական մասերի հետ։
    • Լարերը պետք է տեղադրվեն առաստաղից 20 սմ հեռավորության վրա։
    • Լարերը պետք է անցկացվեն վերևից ներքև ուղիղ և միանան անջատիչներին, իսկ դեպի վարդակները՝ ներքևից վերև։
    • Լարերը պետք է անցնեն դռան և պատուհանի բացվածքներից 10 սմ հեռավորության վրա:
    • Անջատիչները պետք է տեղադրվեն հատակից և դռան բռնակի կողքից 80 սմ - 90սմ հեռավորության վրա: Դրանք պետք է տեղադրված լինեն այնպես, որ բաց դուռը չխանգարի անջատիչին։ Եթե դուռը բացվում է դեպի աջ, անջատիչները պետք է տեղադրվեն ձախ կողմում և հակառակը։
    • Վարդակներն անհրաժեշտ է տեղադրել հատակից 20-90 սմ բարձրության վրա, իսկ խոհանոցում վարդակները պետք է տեղադրել խոհանոցի սեղանից (столешница) 10 սմ բարձրության վրա:
    • Վարդակները տեղադրվում են գազի և էլեկտրական վառարաններից, ջեռուցման մարտկոցներից և խողովակներից 50 սմ հեռավորության վրա։
    • Խորհուրդ չի տրվում անջատիչները և վարդակները տեղադրել այնտեղ, որտեղ խոնավությունը նորմայից բարձր է:
    • էլեկտրական լարերի հիմնական տարրերը՝ բաշխիչ տուփերը, հաշվիչները, վարդակները և անջատիչները պետք է լինեն հեշտ հասանելի:
    • Սենյակներում վարդակների քանակը պետք է լինի 1հատ 6 քառ․մետրի համար։ Բացառություն է կազմում խոհանոցը: Այստեղ պետք է տեղադրվի այնքան վարդակ, որքան կենցաղային տեխնիկա միացնելու անհրաժեշտություն կլինի:
    • Սանհանգույցում լարերի անցկացումն արգելվում է: Լոգարանում վարդակների լարերն անցկացվում են գոֆրեով։
    • Մի քանի զուգահեռ լարեր անցկացնելու դեպքում դրանց միջև եղած հեռավորությունը պետք է լինի առնվազն 3 մմ, կամ մետաղալարերը պետք է ունենան պաշտպանիչ շերտ։
    • Լարերի բաշխումը և միացումը իրականացվում է հատուկ միացման տուփերի ներսում: Միացումները խնամքով մեկուսացվում են:

    Ինչպես հավասարաչափ բաշխել հոսանքը ամեն սենյակում

    Հոսանքի բաշխում (էլեկտրիկ)

    Բնակարանում կամ առանձնատանը անհրաժեշտաբար տեղադրվում են կենցաղային տեխնիկա և ինժեներական սարքավորումներ, որոնք սպառում են մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա: Նման տեխնիկաները գործնականում կոչվում են բեռներ: Բնակարանում հոսանքի հավասարաչափ բաշխումը կօգնի ճիշտ օգտագործել էլեկտրաէներգիան։ Varpet-ի հմուտ էլէկտրիկ մասնագետները պատրաստ են կատարելու ձեր բնակարանի հոսանքի ճիշտ բաշխում, որը կապահովի էլէկտրաէներգիայի օպտիմալ և անխափան օգտագործումը ամբողջ տարածքում։

    Բնակարանում մեծ թվով էլեկտրական սարքերի՝ լվացքի մեքենա, օդորակիչ, կաթսաները, աուդիո և վիդեո տարբեր սարքավորումների կիրառումը մեծացնում է էլեկտրական լարերի ծանրաբեռնվածությունը։ Ամենաշատ էլեկտրատեխնիկան՝ էլեկտրական վառարան, սառնարան, միկրոալիքային վառարան, աման լվանալու մեքենա, էլեկտրական թեյնիկ և շատ ու շատ այլ սարքեր, օգտագործվում են խոհանոցում և մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են սպառում:\

    Էլեկտրաէներգիան հավասարաչափ բաշխելու և շահագործման ընթացքում անվտանգություն ապահովելու համար էլեկտրական լարերը բաժանվում են խմբերի: Այս մեթոդը թույլ կտա ձեզ վերահսկել հոսանքի մատակարարումը առանձին սարքերում կամ սենյակներում: Հոսանքի բաշխումը հարմար է նաև վերանորոգման աշխատանքներ կատարելիս, քանի որ կարող եք անջատել էլեկտրամատակարարման ցանկացած խումբ:

    Հոսանքի բաշխում սպառման աղբյուրների միջև

    • Խոշոր կենցաղային տեխնիկան, որը համարվում է էներգիայի հզոր սպառող, տեղադրվում է առանձին՝ ավտոմատ անջատիչներով: Նման հզոր սպառող են համարվում էլեկտրական վառարանը, էլեկտրական թեյնիկը, ջրատաքացուցիչը, օդորակիչը և լվացքի մեքենան:
    • Յուրաքանչյուր սենյակի՝ հյուրասենյակի, ննջասենյակի, գրասենյակի համար խորհուրդ է տրվում տեղադրել առանձին բաշխիչ տուփ կամ ավտոմատ անջատիչ։
    • Խոհանոցը բնակարանի ամենածանրաբեռնված հատվածն է, որտեղ նույնպես պետք է վարդակները տեղադրվեն առանձին-առանձին:
    • Լուսավորության համակարգը տեղադրվում է անհատական բլոկով, հնարավորության դեպքում ավելի լավ է յուրաքանչյուր սենյակի լուսավորությունը տեղադրվի առանձին ավտոմատ անջատիչով։
    • Սանհանգույցի սնուցումը, որը համարվում է էլեկտրական անվտանգության համակարգի համար ամենավտանգավոր կետը բարձր խոնավության պատճառով, նույնպես պետք է կատարվի առանձին խմբով:

    Նախքան լարերը խմբերի բաժանելը անհրաժեշտ է կազմել սենյակի հատակագիծը, որտեղ հստակ կնշվեն բոլոր վարդակների, հզոր կենցաղային տեխնիկայի, լամպերի, անջատիչների տեղադրման վայրերը: Այս սխեման հետագայում կօգնի անմիջապես հայտնաբերել վնասված խումբը և վերանորոգել։

    Կարդացե՛ք նաև, Վարդակ․ինչ պետք է իմանալ դրա տեղադրման մասին

    Բնակարանում էլեկտրական լարերի էլեկտրամոնտաժի մեթոդի ընտրությանը պետք է մոտենալ մտածված և մանրակրկիտ, քանի որ դրանից է կախված ամբողջ շղթայի անվտանգ և անխափան աշխատանքը։ Գոյություն ունի հոսանքի բաշխման երեք տեսակ․

    Մոնտաժման եղանակները և բարդությունները

    Հոսանքի բաշխում

    Բնակարանի հոսանքի բաշխման և մալուխների տեղադրման սխեման ճիշտ կազմելու համար որոշակի գիտելիքներ են պետք։ Գիտելիքների և հմտության բացակայության դեպքում մենք խորհուրդ չենք տալիս ստանձնել նման բավականին բարդ աշխատանքը, քանի որ ձեր փորձերը կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Լրացուցիչ բարդություններ կարող են առաջանալ այն դեպքում, եթե չկա մոնտաժի սխեմա, կամ նախնական սխեմայից հետո կատարվել են փոփոխություններ, որոնք չեն ֆիքսվել սխեմայի վրա։ Ձեր բնակարանի էլեկտրականության հետ կապված բոլոր հարցերը վստահեք varpet-ի արհեստավարժ էլեկտրիկին, ով արագ և արդյունավետորեն ոչ միայն կկազմի մանրամասն պլան` հաշվի առնելով բնակարանի բոլոր հատկությունները, այլև անհրաժեշտության դեպքում կշտկի անսարքությունը կամ կփոխարինի հին էլեկտրալարերը:

    Նոր տան մեջ էլեկտրալարերի տեղադրումը կամ հին մալուխների փոխարինելը կարող է իրականացվել երկու եղանակով` բաց և փակ: Ընտրությունն, իհարկե, կախված է ձեր նախասիրությունից, բայց կան որոշակի ասպեկտներ, որոնք կարող են ազդել դրա վրա:

    Առաջին հերթին դա, իհարկե, էլեկտրալարերի տեսքն է: Եթե ​​մենք խոսում ենք բնակելի տարածքների մասին, ապա այս ասպեկտը առաջին պլան է մղվում: Փակ լարերը կոչվում են փակ, քանի որ դրա գրեթե բոլոր տարրերը թաքնված են։ Բաց էլեկտրալարերի մոնտաժման դեպքում, անկախ նրանից, թե ինչ տեխնոլոգիաներ եք օգտագործում, բոլոր տարրերը տեսանելի են:

    Տեղադրման բարդության տեսանկյունից բաց լարերը անհերքելի առավելություն ունեն: Այն կարող է հեշտությամբ տեղադրվել ցանկացած մակերեսի վրա, և մալուխի վնասման դեպքում վերանորոգում չի պահանջվի: Փակ էլեկտրալարերի մոնտաժումը բավականին աշխատատար պրոցես է և պահանջում է տարածքի հետագա վերանորոգում:

    Կախված մակերեսի տեսակից՝ հրակայուն կամ ոչ հրակայուն, տեղադրման պահանջները կարող են տարբեր լինել: Փակ էլեկտրալարերի տեղադրումը չի պահանջում լրացուցիչ նյութեր, որոնք կարող են ազդել վերջնական արժեքի վրա:

    Էլեկտրալարերի բաց մոնտաժ

    • Էլեկտրալարերի բաց մոնտաժով նախատեսվում է մալուխների անցկացում կառույցի վրա՝ պատեր, առաստաղներ և այլն: Լարերն անցկացվում են բաշխիչ տուփերի, մեկուսիչների, խողովակների, մետաղական ամրակների միջոցով։
    • Բաց մոնտաժի դեպքում կարևոր է օգտագործել հատուկ լրացուցիչ աջակցող լարեր, որոնք թույլ չեն տա մալուխներին տեղաշարժվել կամ կախվել։
    • Լարերի բաց մոնտաժի դեպքում հնարավոր է նաև անցկացնել անկյունափայտի երկարությամբ կամ անկյունափայտի մեջ։ Նույնիսկ անկյունափայտի մեջ թաքցված մոնտաժը համարվում է բաց։ Այս դեպքում անկյունափայտը կատարում է պաշտպանիչ տուփի դեր, որը մետաղալարերը պաշտպանում է մեխանիկական վնասվածքներից: Եթե ընտրվել է մոնտաժի այս տեսակը, կարևոր է, որ անկյունափայտը լինի հրակայուն։

    Էլեկտրալարերի փակ մոնտաժ

    • Փակ է համարվում մոնտաժի այն եղանակը, որի ժամանակ էլեկտրական լարերը տեղադրվում են շենքի կառուցվածքային տարրերի ներսում: Դա արվում է հստակ սխեմայով, որին հաջորդում է սվաղումը:
    • Բացի այդ, այս եղանակը ներառում է էլեկտրական լարերի տեղադրումը պանելային տան հատակի ծածկույթի մեջ: Այս դեպքում լարերի լրացուցիչ պաշտպանության համար կիրառվում են խողովակներ։
    • Կախովի առաստաղների տակ էլեկտրալարերի տեղադրումը նույնպես համարվում է փակ մոնտաժ: Այս դեպքում պետք է պահպահնել հստակ կանոններ․ հաշվի առնել կախովի առաստաղների մակերեսի դյուրավառությունը, եթե այն հրակայուն չէ, լարերը պետք է պաշտպանված լինեն մետաղական շերտով կամ խողովակներով։ Եթե ​​մակերեսը հրակայուն է, ապա լարերը կարող են անցկացվել պլաստիկ խողովակներով:

    Էլեկտրամոնտաժի կոմբինացված եղանակ

    Այս մեթոդը ներկայացնում է նախորդ երկու մեթոդների համատեղումը: Չնայած տեղադրման հեշտությանը, հետագայում դժվարություններից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել ստորև ներկայացված կանոնները.

    • Լավագույն տարբերակը դա պատի միջով ուղիներ բացել և անցկացնել հրակայուն լարեր։
    • Համոզվեք, որ պատի մեջ լարերն անցնում են առանց խոչընդոտի և չեն հպվում միմյանց։ Կաղապարը, որով անցնելու են հզոր և թույլ էլեկտրալարերը, պետք է ունենա մի քանի սեկցիա։
    • Ի տարբերություն նախորդ երկու տեսակների, կոմբինացված մոնտաժը կարող է իրականացվել նաև անկյունագծով։

    Ավտոմատ անջատիչի տեղադրում

    Ավտոմատ անջատիչի տեղադրում

    Ավտոմատ անջատիչների տեղադրումը և փոխարինումը էլեկտրիկի հիմնական խնդիրներից մեկն է էլեկտրական լարերը նորոգելիս և փոխարինելիս։ Ավտոմատ անջատիչների տեղադրումը դիֆերենցիալ ավտոմատ սարքերի և RCD- ների (մնացորդային հոսանքի անջատիչներ) հետ միասին ապահովում է էլեկտրականության ճիշտ աշխատանքը, պաշտպանում շղթաները կարճ միացումից և ծանրաբեռնվածությունից:

    Ավտոմատ անջատիչների մոնտաժի ժամանակ էլեկտրիկներն առաջնորդվում են ավտոմատ անջատիչներն էլեկտրական ցանցերին միացնելու որոշակի պահանջներով՝ հաշվի առնելով խմբի գծին միացված սպառողների օգտագործած հոսանքի հզորությունը, մալուխների հատույթները, էլեկտրական ցանցերի հնարավորությունները և այլն։

    Ապահովություն՝ հոսանքի տատանումներ-հետևանքներ-ճիշտ օգտագործում

    Եթե էլեկտրամոնտաժը կատարվել է ոչ մասնագետի կողմից, կարող են առաջանալ մի շարք խնդիրներ։ Բացի դրանից, անկախ մոնտաժի իրականացման որակից, էլէկտրականության հիմնախնդիրներից է հոսանքի տատանումները, որի պատճառով կարող են այրվել լամպերը, շարքից դուրս գալ կենցաղային տեխնիկան և նույնիսկ հրդեհավտանգ իրավիճակ ստեղծվել բնակարանի էլեկտրալարերում։

    Գրեթե ցանկացած ժամանակակից բնակարան ունի էներգիայի սպառման շատ աղբյուրներ: Իհարկե, նրանք ստեղծված են կյանքը ավելի հարմարավետ դարձնելու համար, սակայն, միևնույն ժամանակ, զգալիորեն մեծացնում են էլեկտրաէներգիայի սպառումը: Էլեկտրացանցը միշտ չէ, որ կարողանում է հաղթահարել նման ծանրաբեռնվածութունը, ինչը և հանգեցնում է լարման տատանումներին։

    Հոսանքի տատանումներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հետևել մի շարք կանոնների։ Սարքերը գերլարումից պաշտպանելու լավագույն տարբերակը էլեկտրամատակարարման համակարգի ամբողջական վերանորոգումը և դրա հետագա սպասարկումը փորձառու մասնագետներին վստահելն է: Սակայն միշտ չէ, որ հնարավոր է իրականցնել նման մասշտաբային աշխատանքներ։

    Կենցաղային սարքավորումների անվտանգությունը բարձրացնելու և գերլարման պատճառով վնասի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար օգտագործվում են հետևյալ սարքերը.

    • Լարման կառավարման ռելե (RKN): Այն իրենից ներկայացնում է փոքր սարք, որի խնդիրն է անջատել շղթան հոսանքի տատանման ժամանակ և վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը ցանցի պարամետրերի ստաբիլանալուց հետո:
    • Բարձր լարման սենսոր (DPN): Այս սարքը պետք է տեղադրված լինի ցանցում ավտոմատ անջատիչի հետ միասին: Երբ սարքը հայտնաբերում է ցանցի պարամետրերի խախտում, այն առաջացնում է հոսանքի արտահոսք, որը հայտնաբերելով՝ ավտոմատ անջատիչը (RCD) հոսանքազրկում է ցանցը:
    • Կայունացուցիչ (ստաբիլիզատոր)։ Այն կետերում, որտեղ հոսանքի տատանումներից անընդհատ պաշտպանության կարիք կա, անհրաժեշտ է տեղադրել ստաբիլիզատոր: Այս սարքը, միացված լինելով ցանցին, անկախ մատակարարվող հոսանքի որակից, ելքում լարումը բերում է անհրաժեշտ հզորության։

    Էլեկտրամոնտաժման աշխատանքները պետք չէ վստահել անփորձի կամ սկսնակի, քանի որ հենց գրագետ կատարված աշխատանքից է կախված ձեր անվտանգությունը և սարքավորումների անխափան աշխատանքը։ Վստահեք էլեկտրամոնտաժման աշխատանքները varpet-ի հմուտ էլեկտրիկներին, որոնք կանցկացնեն խորհրդատվություն, կկատարեն չափագրումներ և մոնտաժման աշխատանքներ։ Ներբեռնեք Varpet հավելվածը, և ընդամենը մեկ հպումով փորձառու էլեկտրիկը կայցելի ձեզ։

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020