Varpet

Ցանկանո՞ւմ եք պատվիրել ծառայություններ և հետևել դրանց կարգավիճակին։ Ներբեռնեք Varpet հավելվածը

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Փնտրո՞ւմ եք աշխատանք։ Միացեք մեր թիմին՝ ներբեռնելով Partner հավելվածը։

Download on the App StoreGet it on Google Play

Կատեգորիաներ

    Varpet

    Այլ

    Մեր կայքերը

    Բաժանորդագրվեք՝ ստանալու հետաքրքիր նորություններ։

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Մշակված է Addevice-ի կողմից։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։
    Գաղտնիության քաղաքականություն|Օգտագործման պայմաններ

    Հայաստան

    Varpet
    Varpet
    ԳլխավորԳլխավորՇուկաՇուկաԾառայությունԾառայություն
    1. Գլխավոր
    2. ›
    3. Բլոգ
    4. ›
    5. Միջսենյակային դռների տեղադրում
    24 Մարտի 2021

    Միջսենյակային դռների տեղադրում

    By VarpetԴռներ և պատուհաններ
    Միջսենյակային դռների տեղադրում

    Սենյակի ինտերիերը ձևավորվում է բազմաթիվ տարրերի համադրությամբ, և այս առումով պակաս կարևոր չեն միջսենյակային դռները, որոնք ինտերիերի գլխավոր տարրերից են հանդիսանում։ Շուկայում ներկայացված միջսենյակային դռների տեսականին բազմազան է թե դիզայնի և թե հումքի ընտրությամբ։

    Առանձնատան, բնակարանի կամ գրասենյակի միջսենյակային դռների ընտրությունը կպայմանավորված է մի շարք գործոններով։ Ճիշտ ընտրություն կատարելու և որակյալ տեղադրման աշխատանքներ իրականացնելու համար խորհուրդ ենք տալիս դիմել Varpet հավելվածի մասնագետներին, ովքեր կիրականացնեն ցանկացած բարդության տեղադրման աշխատանքներ։

    Միջսենյակային դռների տեսակները

    Բնակելի տարածքի միջսենյակային դռները կարելի է բաժանել մի քանի տեսակի՝ ըստ որոշակի չափանիշների

    • հումքը, որից պատրաստված է դուռը
    • կողպեքի առկայություն կամ բացակայություն
    • բացման ձևը
    • բացման ամպլիտուդը

    Միջսենյակային դռների տեսակներն ըստ մեխանիզմի

    Միջսենյակային դռան ընտրության ժամանակ առաջին հերթին հարկ է ուշադրություն դարձնել կառուցվածքի մեխանիզմին: Այլ կերպ ասած, բացման եղանակին: Կան մեխանիզմների չորս հիմնական կատեգորիաներ․

    Բացվող։ Ամենատարածված տարբերակը դեպի դուրս կամ դեպի ներս բացվող դուռն է։ Որոշ մոդելներ նաև թույլ են տալիս բացել դուռը թե՛ ներս, թե՛ դուրս։ Այս տեսակն ունի իր թերությունը․ դուռը լայն բացելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տարածք: Միևնույն ժամանակ բացվող դուռն ապահովում է առավելագույն ջերմա և ձայնամեկուսացում։

    Քաշվող։ Դռները բացվում և փակվում են հատուկ փոքր անիվների շնորհիվ։ Այս տեսակը շատ կոմպակտ է և հարմար է ոչ մեծ տարածքների համար։

    Ծալվող։ Այս տեսակը նորարարական և հետաքրքիր լուծում է ինտերիերի համար։ Ծալվող մեծանիզմն իր հերթին լինում է երկու տեսակի՝ գրքային և ակորդեոն։ Բացվելու և փակվելու մեխանիզմով նրանք նույնն են, միակ տարբերությունը դռան ծալվող հատվածների քանակն ու չափն է։

    Պտտվող։ Միջսենյակային դռների այս տեսակը համեմատաբար նոր է։ Իր մեխանիզմի շնորհիվ այն բացվում է երկու կողմից, որը թույլ է տալիս խնայել տարածությունը։

    Միջսենյակային դռների տեսակներ
    “Միջսենյակային դռների տեսակներն ըստ կոնստրուկցիայի”

    Միջսենյակային դռները տարբերակվում են նաև ըստ կոնստրուկցիայի։

    Միափեղկ։ Այս կոնստրուկցիան առավել տարածված և հարմար է բնակարանի համար։ Հիմնականում լինում են ստանդարտ՝ 70-80 սմ լայնության:

    Երկփեղկ։ Միջսենյակային դռների այս կոնստրուկցիան ունի երկու բացվող փեղկ։ Այս տեսակի դռները լինում են լայն, և, հետևաբար, դռան բացվածքը նույնպես պետք է լինի լայն։ Մեկ ու կես։ Այս դեպքում դռան մի մասը լիարժեք փեղկ է, որն իրականացնում է իր գործառույթները, իսկ մյուսն ավելի նեղ է և բացվում է միայն անհրաժեշտության դեպքում։

    Միջսենյակային դռների տեսակներն ըստ հումքի

    Դռների ընտրության ժամանակ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել հումքին: Այսօր դռների արտադրության համար օգտագործվում են տարբեր հումքեր, որոնցից ամենատարածվածներն են.

    • Փայտ: Այս տեսակը ամենաբնական տարբերակն է, որն առանձնանում է իր ճոխ տեսքով և գույների բազմազանությամբ։ Փայտյա դռները շատ ամուր են և հուսալի, սակայն փայտե դռներն ունեն անհամեմատ բարձր գին։ Ավելի էժան տարբերակում փայտն օգտագործվում է միայն շրջանակի համար: Սոճուց դռները նույնպես բավականին մատչելի են:
    • ՄԴՖ։ Այս տարբերակը փայտյա դռների որակյալ և մատչելի փոխարինող է։ ՄԴՖ-ից պատրաստված դռան ներքին շերտը կարող է լինել տախտակ կամ նմանատիպ հումք։ Ավելի ամուր և թանկարժեք մոդելներն ամբողջությամբ բաղկացած են հաստ ՄԴՖ շերտից։
    • Պլաստիկ։ Այս տարբերակը հարմար է գրասենյակների, պատշգամբների և բարձր խոնավությամբ սենյակների համար: Դիզայնի առումով պլաստիկը ավելի հասարակ տեսք ունի, սակայն իր մատչելիության և խոնավադիմացկունության շնորհիվ այն լայն կիրառում ունի:
    • Մետաղական։ Միջսենյակային դռների համար հիմնականում մետաղական դետալները համադրվում են այլ տարրերի հետ, օրինակ՝ ապակի։
    • Ապակի: Հիմնականում համադրվում են փայտյա և մետաղյա շրջանակների հետ, սակայն հանդիպում են նաև ամբողջովին ապակյա միջսենյակային դռներ։ Երկարակեցության համար օգտագործվում են առավել ամուր ապակիներ։ Դրանք ունեն հատուկ պաշտպանիչ թաղանթ, որը թույլ չի տալիս կոտրվելիս ապակին վերածվի մանր բեկորների։

    Եթե ​​ընտրել եք ՄԴՖ-ից պատրաստված միջսենյակային դռներ, կարող եք հեշտությամբ փոխել արտաքին շերտի գույնը և դիզայնը ՊՎՔ շերտով, լամինատով, կամ այլ բնական և արհեստական ​​ծածկույթով ձեր ինտերիերին համապատասխան:

    Միջսենյակային դռների տեսակներն ըստ նշանակության

    Միջսենյակային դռների չափեր
    “Միջսենյակային դռան հումքն ուղղակիորեն ազդում է դռան որակի վրա: Միջսենյակային դռների ընտրության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել ձայնամեկուսացման, խոնավադիմացկունության և ամրության վրա։ Կարևոր է նաև այն, թե որ սենյակի համար է նախատեսված դուռը։”

    Լոգասենյակի համար պետք է ընտրել այնպիսի հումքից պատրաստված դուռ, որը կդիամակայի ջերմաստիճանի տատանումներին և բարձր խոնավությանը։ Եթե ինտերիերը պահանջում է տեղադրել փայտյա դռներ, պետք է ուշադրություն դարձնել փայտի որակին և երեսպատմանը․ արտաքին շերտը չպետք է ունենա ճաքեր, այլապես խոնավությունը շատ արագ կդեֆորմացնի դուռը։ Նաև, եթե լոգասենյակի համար օգտագործվում է փայտե դուռ, տարածքը պետք է պարտադիր ունենա օդափոխության համակարգ։ Այս չափանիշներին պետք է համապատասխանեն նաև խոհանոցի դռները։ Խոհանոցի համար կիրառվում են նաև ապակյա տարրերով մետաղյա և փայտյա դռներ։

    Հյուրասենյակը ձեզ տալիս է ընտրության լիակատար ազատություն: Այստեղ կարող եք ավելի շատ ուշադրություն դարձնել դիզայնին, այլ ոչ թե հումքի տեսակին: Ննջասենյակի համար ցանկալի է ընտրել էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստված դուռ, այն է՝ փայտ կամ ՄԴՖ։

    Միջսենյակային դռների չափերը և տեղադրումը

    Տարածքի կառուցման և վերանորոգման ժամանակ պետք է հաշվի առնել դռների, պատուհանների, կահույքի չափերը։

    Միջսենյակային դռներն ունեն ստանդարտ չափ։

    Միջսենյակային դռների տեղադրման փուլերը

    Կախված դռան հումքից և կոնստրուկցիայի տեսակից՝ տեղադրման ժամանակ կարող են առաջանալ տարբեր բարդություններ։ Որակյալ տեղադրման աշխատանքներ և հուսալի միջսենյակային դռներ ունենալու համար խորհուրդ ենք տալիս դիմել Varpet հավելվածի մասնագետների օգնությանը։

    ՓՈՒԼ 1։ ՀԻՆ ԴՌԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ԵՎ ԴՌԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ Այս փուլն իրականացվում է, եթե նոր դռան տեղադրումը իրականացվում է հնի փոխարեն: Ապամոնտաժումն իրականացվում է ըստ հետևյալ սխեմայի։

    • դուռը ծխնիներից հանել
    • շրջանակի մեջտեղի հատվածը սղոցով կտրել
    • սղոցված մասերը հեռացնել պատի վրայից
    • մաքրել պատը մեկուսացնող շերտից և ավելորդ աղբից
    • անհարթությունների շտկում

    Միջսենյակային դռան տեղադրման աշխատանքները հիմնականում կատարվում են սենյակի ներքին հարդարանքն ավարտելուց հետո։

    ՓՈՒԼ 2։ ՇՐՋԱՆԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

    փականագործ (dur dnox)
    “Դռան շրջանակը ձողերից կազմված կարկաս է, որը կարող է ունենալ П-ձև ֆորմա կամ լինել ուղղանկյուն։ Վերջիններս առավել հաճախ կիրառվում են լոգարանի և սանհանգույցի համար։”

    Մինչև շրջանակի տեղադրելը պատի մեջ մի քանի տեղով տեղադրվում են ամրացնող ձողեր։ Շրջանակի վրա ավելացվում են 4 մմ տրամագծով փորվածք ձողերի ամրացման համար։ Փորվածքները պետք է համապատասխանեն ներկառուցված փայտե ձողերին։ Այնուհետև շրջանակը պտուտակներով ամրացվում է պատին ներկառուցված փայտե ձողերին։ Դատարկ տարածությունը լցվում է պոլիուրեթանային փրփուրով` ընդարձակման ամենացածր արագությամբ, ինչը կբացառի տարրերի դեֆորմացիան` փրփուրը կարծրանալուց հետո: Նախքան շրջանակի ամրացնելը փրփուրով ստուգվում է ամբողջ կոնստրուկցիայի ամրությունը և ֆիքսվում թույլ տեղերը։ Փրփուրը կարծրանալուց հետո մնացորդները հեռացվում են և կարելի է անցնել հաջորդ փուլին։

    ՓՈՒԼ 3: ԾԽՆԻՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

    Ծխնիների շնորհիվ է, որ դուռը բացվում-փակվում է, և այդ պատճառով դրանք պետք է լինեն որակյալ և դիմացկուն։ Ծխնիները պետք է լինեն դռան հաստությունից ավելի նեղ։

    Ծխնիները տեղադրվում են մի քանի փուլով․

    ՓՈՒԼ 4: ՇՐՋԱԿԱԼԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

    Շրջակալներն (наличник) ունեն դեկորատիվ նշանակություն, կցվում են շրջանակին և ամբողջ դռան կոնստրուկցիան դարձնում ավելի ամբողջական։ Դռան վրա շրջակալի տեղադրումն այնքան էլ բարդ պրոցես չէ, սակայն որակյալ աշխատանքի համար խորհուրդ է տրվում վստահել աշխատանքները Varpet-ի վստահելի վարպետներին:

    Շրջակալների տեսակները և դրանց տեղադրման գործիքները

    Դռների շրջանակի համար կարելի է ընտրել տարբեր տեսակի շրջակալներ, որոնք տարբերվում են ինչպես հումքով, այնպես էլ դրանց ձևով: Առավել հաճախ կիրառվում են փայտյա կամ պլաստիկ շրջակալներ։ Կան նաև պողպատե, ալյումինե շրջանակներ, ինչպես նաև նրբատախտակից կամ լամինատից:

    Շրջակալները կարող են լինել տարբեր ձևերի՝ հարթ, կլորացված և ձևավոր: Հարթ տեսակն ամենապարզ և հաճախ հանդիպող շրջակալն է, որը համահունչ կլինի ցանկացած ինտերիերի հետ։ Կլորացված շրջակալներն ավելի հազվադեպ են հանդիպում և հարմար կլինեն դիզայներական յուրահատուկ լուծումներով ինտերիերի համար։ Էսթետիկության տեսակետից նախընտրելի են ձևավոր շրջակալները, որոնք հանադրվում են փայտյա դռների հետ։

    Միջսենյակային դռան փականի և բռնակի տեղադրում

    Ֆունկցիոնալ առումով միջսենյակային դռները կարող են ունենալ բռնակներ և փականներ, որոնց դիզայնը պետք է համահունչ լինի դռան և ամբողջ ինտերիերի հետ։

    Բռնակի առկայությունը պարտադիր է բացովի դռների համար։ Միջսենյակային դռան վրա բռնակի առկայությունը շատ ավելի հարմարավետ և անվտանգ է դարձնում այն, հետևաբար, բռնակի տեղադրումը պետք է իրականացվի դռան ամբողջ կոնստրուկցիայի տեղադրումից հետո։ Ընդհանուր առմամբ, բռնակի տեղադրումն այնքան էլ բարդ չէ, այնուամենայնիվ, այն պահանջում է որոշակի հմտություններ: Եթե չունեք համապատասխան գործիքներ և փորձ, ցանկալի է դիմել մասնագետի օգնությանը և խնայել ժամանակն ու գնված ապրանքը։

    Բռնակի տեղադրման բարձրության վերաբերյալ ոչ մի տեղ հստակ ցուցում չկա: Սովորաբար դրանք տեղադրվում են հատակից մեկ մետր բարձրության վրա։ Այն կարելի է մի փոքր իջեցնել կամ բարձրացնել` ըստ նախասիրության կամ կախված բնակիչների հասակից։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, լավագույն տարբերակն է 1 մ հեռավորության վրա: Տեղադրելիս պետք է հաշվի առնել մնացած դռների բռնակների բարձրությունը։ Նրանք բոլորը պետք է լինեն նույն բարձրության վրա։

    Գոյություն ունեն միջսենյակային դռների բռնակների մի քանի տեսակներ, և նրանցից յուրաքանչյուրն ունի սարքի և տեղադրման իր առանձնահատկությունները:

    Միայն Varpet-ում

    Բացառիկ պատմություններ, որոնք այլուր չեք գտնի

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Հողի փխրեցում

    Հողի փխրեցում

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում:

    19 Մարտի 2021
    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Ծառերի ու թփերի էտ և սրսկում

    Գեղեցիկ այգի և հարուստ բերք ունենալու համար ծառերին և թփերին հարկավոր է խնամք։ Մինչ աշխատանքներն սկսելը եկեք պարզենք, թե ինչի համար են անհրաժեշտ ծառերի և թփերի էտումն ու սրսկումը։

    16 Մարտի 2021
    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

    Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել:

    11 Մարտի 2021
    Ձգվող առաստաղի տեսակները

    Ձգվող առաստաղի տեսակները

    Բնակարանում ձգվող առաստաղն այլևս շքեղություն չէ, այլ ողջամիտ ընտրություն ՝ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից: Ձգվող առաստաղի տեղադրման համար խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա կատարել չափագրման, տեղադրման որակյալ աշխատանքներ։

    02 Փետրվարի 2021
    Կախովի առաստաղ

    Կախովի առաստաղ

    Ինտերիերի դիզայնում առաստաղը կարող է դառնալ տան հիմնական, իսկ երբեմն էլ ՝միակ դեկորատիվ տարրը: Ժամանակակից ինժեներական և տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս տան ինտերիերի և մասնավորապես առաստաղի դիզայնում իրագործել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

    26 Հունվարի 2021
    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Շենքի երեսպատում․ հնարավորություններն ու կարևոր կետերը

    Մինչ տան երեսպատումն սկսելն անհրաժեշտ է հասկանալ ծածկույթի տեսակը, որը ցանկանում եք տեղադրել, ձևավորման եղանակը և ոչ միայն։

    23 Դեկտեմբերի 2020
    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

    Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան:

    07 Օգոստոսի 2020
    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային մարտկոցներ սեփական ձեռքերով. Էլեկտրամատակարարման մատչելի աղբյուր

    Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը, շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես արևային վահանակներ պատրաստել ինքնուրույն:

    07 Օգոստոսի 2020
    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Հատակի սալիկ խոհանոցի համար. հանրահայտ տեսակների լուսանկարները և գները

    Խոհանոցն օջախի կենտրոնն է: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը:

    07 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

    Ամեն ոք վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, դրա համար անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն

    07 Օգոստոսի 2020
    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տուն. սարքավորումներ կամ բարի գալուստ դեպի ապագա

    Խելացի տունը սեփականատիրոջ հանգստության երաշխիքն է: Մարդը կարող է էլ չանհանգստանալ այն բոլոր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում շենքում ընտանիքի բոլոր անդամների բացակայության ընթացքում:

    06 Օգոստոսի 2020
    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Ունիվերսալ նյութ. հեղուկ պաստառներ, ինչպես դրանք կիրառել պատի և այլ մակերևույթների վրա

    Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին:

    06 Օգոստոսի 2020
    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

    նորակառույցում բնակարան ընտրելիս նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին համապատասխան:

    06 Օգոստոսի 2020
    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Արահետային սալիկների շարում բետոնե հիմքի վրա. տեսություն և գործնական խորհուրդներ

    Այս հոդվածում կպարզաբանենք ինչպիսին է արահետային սալիկների շարումը բետոնե հիմքի վրա, կմատնանշենք տվյալ տեխնոլոգիայի առավելություններն ու թերությունները

    06 Օգոստոսի 2020
    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. արտադրատեսակների դասակարգումը, բնութագրական գծերը, գործողության սկզբունքը:

    06 Օգոստոսի 2020
    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Գիպսակարտոնե առաստաղներ ննջասենյակի համար. լուսանկարներ և տեղադրման գործընթացը

    Շնորհիվ գիպսակարտոնի փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները։

    06 Օգոստոսի 2020
    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորությունը

    Լոգասենյակի լուսավորության համար պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    06 Օգոստոսի 2020