fbpx
4-04-2020

Ներքին հարդարման հրաշալի միջոց. հեղուկ պաստառներ. ինչպես կիրառել դրանք

Հեղուկ պաստառներն աշխարհում հայտնի են տարբեր անվանումներով. Ֆրանսիայում՝ որպես «պատերի
զարմանահրաշ ծածկույթ», Ճապոնիայում՝ «մետաքսե զարդածածկ»: Այն երբեմն կոչում են նաև
«դանիական ծեփ», քանի որ այս տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է դանիացի մասնագետների
կողմից:
Այս պաստառները «հեղուկ պաստառներ» անվանումն են ստացել, քանի որ օգտագործվում են հեղուկ
վիճակում, իսկ արտաքուստ պաստառ են հիշեցնում:
Պաստառների այս տեսակը հարմար է ոչ միայն բնակելի շինությունների, այլև գրասենյակների
հարդարման համար: Իրենց տեխնոլոգիայի յուրահատկության և անկրկնելիության շնորհիվ այս
պաստառներն աչքի են ընկնում իրենց ճոխ գունապնակով և գների մատչելիությամբ:
Պատերի հարդարման ծածկույթները՝ պաստառները, վաղուց են կիրառվում, իսկ հեղուկ պաստառները
շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս, սակայն արդեն իսկ հասցրել են գրավել իրենց տեղը
հարդարման համար օգտագործվող նյութերի կողքին:

Ի՞նչ են իրենցից ներկայացնում հարդարման այս նյութերը, ինչպե՞ս կիրառել դրանք: Որո՞նք են այս
տեսակի պաստառների առավելությունները: Այս և այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել այս
հոդվածում:

Եկեք միասին ուսումնասիրենք հեղուկ պաստառները՝ դրանց ընտրությունը դարձնելով հաճելի գործընթաց,
իսկ մեր խորհուրդները կարող են օգնել Ձեզ այդ գործում:

Հետաքրքրե՞ց. Ձեզ բարի ընթերցում:

Ի՞նչ է հեղուկ պաստառը

Պաստառների հսկայական բազմազանության մեջ հեղուկ պաստառները հատուկ տեղ են զբաղեցնում: Այս տեսակի պաստառներն օրեցօր ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում՝ դառնալով սովորական թղթի տարբերակների գերազանց այլընտրանք: Այս պաստառների բավականին հարուստ գունապնակը թույլ է տալիս իրականացնել դիզայնի ցանկացած գաղափար:
Հեղուկ պաստառներն, ըստ էության, դեկորատիվ սվաղ են: Դրանք վաճառքում ներկայացված են հիմնականում չոր տեսքով. նման են փշուրների, որոնք փաթեթավորված են տոպրակներում:

Այս պաստառների հիմնական բաղադրիչներն են.

  • բջջանյութի և բամբակի մանրաթելերը,
  • ներկանյութը,
  • սոսինձը,
  • դեկորատիվ բաղադրիչները (հատիկներ, գալարներ, փայլեր, հանգույցներ):

Ինչպես են օգտագործում այն

Հեղուկ պաստառը շինարարական խառնուրդ է, որն հարկավոր է լուծել գոլ ջրում այնպիսի չափաբաժնով,
որը տրված է օգտագործման ցուցումների մեջ: Ցանկության դեպքում խառնուրդին կարելի է ավելացնել
նաև հատուկ թելերի և շինարարական փայլանյութի հավելումներ, որոնք նույնպես կարելի է ձեռք բերել
հեղուկ պաստառների հետ:
Ջրում լուծված զանգածը (հեղուկ պաստառը) պատին քսում են մալայի կամ շպակլիի օգնությամբ, ինչպես
հարդարման սվաղների մյուս տեսակները:

Վերջնական արդյունքը գեղեցիկ ծածկույթն է, որն ունի գերազանց ջերմա և ձայնամեկուսիչ
հատկություններ: Հեղուկ պաստառներն էկոլոգիապես մաքուր արտադրանք են, չկան տվյալ նյութի
օգտագործման սահմանափակումներ, բացառվում է տհաճ խոտի առկայությունը՝ ինչպես ծեփելու, այնպես
էլ հետագա շահագործման ժամանակ:

Հեղուկ պաստառների առավելությունները

Եթե սովորական պաստառների դեպքում պետք է մակերևույթը նախօրոք հարթեցնել. հեղուկ պաստառների
դեպքում նման խնդիր չկա: Այս տեսակի պաստառն անհարթ մակերևույթները կարող է ծածկել, փոքր
անցքերն ու փոքր ճաքերը կարող է փակել:
Հատկապես, եթե տունը նոր է, այդ դեպքում երբեմն ճաքեր են հայտնվում պատի վրա:

Հեղուկ պաստառն այդ ներքին ճաքերն ինքն իրենով փակում է:

Այս տեսակի պաստառներն ամբողջ աշխարհում արժանացել են սպառողների դրական գնահատականներին իրենց բնորոշ առավելությունների շնորհիվ.

  • Կիրառման թեթևությունն ու հեշտությունը: Խառնուրդը պատրաստելու համար չի պահանջվի շատ
    տեղ և թանկարժեք գործիքներ: Քսելու գործընթացն այնքան պարզ է, որ կկարողանա նույնիսկ ոչ
    պրոֆեսիոնալը:
  • Ունիվերսալությունը: Հեղուկ պաստառները համատեղելի են գրեթե բոլոր նյութերի հետ. բետոն,
    փայտ, գիպսակարտոն, փայտամանրաթելային սալիկ, MDF, գիպս, նրբատախտակ, ներկ և նույնիսկ մետաղ: Քսելուց հետո ստացվում է ողորկ մակերես, հետևաբար պետք չէ անհանգստանալ հանգույցների, կցամասերի և այլ միացումների մասին: Բացի այդ, դրանք կարող են թաքցնել աննշան անհարթություններն ու խոռոչները:
  • Լավ կենցաղային ցուցանիշներ: Հեղուկ պաստառները վանում են փոշին, դիմանում են ջերմության
    տատանումներին, չեն ներքաշում հոտերը, չեն այրվում, հրակայուն են և չեն ենթարկվում
    դեֆորմացիայի:
  • Էսթետիկ գրավչություն: Այս հարդարման նյութը, իր կառուցվածքի շնորհիվ, թույլ է տալիս
    ստեղծել տարբեր դեկորատիվ լուծումներ:
  • Մատչելի գինը:

Ի գիտություն: Եթե պատը, որի վրա քսված է հեղուկ պաստառը, կեղտոտվել է, ապա ծածկույթն
ամբողջովին թարմացնելու կարիք չկա: Բավարար է խոնավացնել անհրաժեշտ հատվածը ջրով, հեռացնել
այն շպակլիի օգնությամբ, և միայն այդ մասը լրացնել նոր բացած խառնուրդով:

Հեղուկ պաստառների կիրառման տեխնոլոգիան

Սոսնձվող բաղադրիչի առկայությունը թույլ է տալիս կիրառել պաստառների այս տեսակը գրեթե ցանկացած մակերևույթին: Եկեք պարզենք. ինչպե՞ս քսել այն պատին:

Մակերևույթի նախնական պատրաստումն ու հեղուկ պաստառների կիրառումը

Հեղուկ պաստառները հանդիսանում են շատ մատչելի հարդարման նյութեր, իսկ կիրառման համար պարտադիր չէ պատի իդեալական հարթությունը, հետևաբար, նախապատրաստական աշխատանքներում մեծ ներդրումներ չեն պահանջվում:
Այս պաստառները կարելի է ուղղակիորեն կիրառել սվաղի վրա: Որակյալ արդյունք ստանալու համար նպատակահարմար է իրականացնել մակերևույթի նախապատրաստումը.

  • Պետք է հեռացնել բոլոր կեղտերը պատերից, ինչպես նաև հին պաստառները, ճաքճքած սվաղը և
    ներկը: Բացի այդ անհրաժեշտ է հեռացնել բոլոր դուրս եկած տարրերը, օրինակ՝ մեխերը և
    պտուտակները: Կարևոր է: Եթե որոշ տարրերի հեռացումն անհնար է, ապա դրանք պետք է
    գրունտացնել կամ ներկել ջրաէմուլսիոն ներկով: Մետաղական ելուստների դեպքում օգտագործվում
    է յուղաներկ:
  • Գիպսակարտոնե պատերը պահանջում են ոչ միայն հանգույցների, այլև ամբողջ մակերևույթի սվաղում:
  • Հեղուկ պաստառների ներքո ամբողջ մակերևույթն անհրաժեշտ է գրունտացնել. գրունտանյութը
    քսվում է 1-2 շերտով:
  • Սև աշխատանքի վերջնական փուլը կլինի հատուկ սվաղի քսումը պաստառների տակ: Այն կարելի է
    փոխարինել ջրաէմուլսիոն ներկով:

Կարևոր է: Պետք է նկատի ունենալ, որ պաստառների տակ պատերի գույնը պետք է միատեսակ լինի,
ցանկալի է սպիտակ, կամ պաստառների հետ նույն գունային գամմայում: Հակառակ դեպքում, չորանալուց հետո մուգ տարածքներն աչքի կընկնեն:

Հեղուկ պաստառների բաղադրության պատրաստումը

Պատրաստելուց առաջ պետք է մանրամասն ծանոթանալ ուղեցույցին: Սովորաբար բաղադրությունը պետք է պատրաստել մոտ 5-10 ժամ առաջ նախքան այն քսելը: Պատրաստման համար տաք ջրով (20-40 աստիճան) ոչ մեծ տարայի մեջ լցնում են բաղադրատարրերը՝ նախապես խառնելով դրանք, եթե բաղադրիչները փաթեթավորված են տարբեր տոպրակներում:

Բոլոր համամասնությունները պետք է պահպանվեն ըստ ուղեցույցի, սակայն, սովորաբար մեկ փաթեթի
համար (1կգ) պահանջվում է 4,5լ ջուր: Պետք է ստացվի թթվասերանման մածուկ: Եթե ստացված
զանգվածը շատ պինդ է, ապա կարելի է դրան մի փոքր ջուր ավելացնել:

Ի գիտություն: Հեղուկ պաստառ պատրաստելիս, կարելի է այն խառնել ձեռքով, ընդ որում պետք է հետևել, որպեսզի գնդիկներ չմնան: Փորձառու մասնագետները խորհուրդ չեն տալիս խառնելու համար օգտագործել հարիչը: Երկար թելերի և մանրաթելերի առկայության պարագայում դրանք կարող են կտրվել իրարից:

Կարդացե՛ք նաև՝ Տան վերանորոգում. ինչպես և ինչից սկսել

Օգտակար խորհուրդ: Մեկ տարայում հարկավոր է խառնել մեկ ամբողջական փաթեթի պարունակությունն
ամբողջությամբ: Անհրաժեշտ է միանգամից պատրաստել լուծույթի այնքան քանակ, որը կծածկի պատն
անկյունից անկյուն, որպեսզի անցումներում տարբերություն չնկատվի: Ստացված լուծույթը պետք է թողնել
մի քանի ժամ, սակայն կիրառելուց առաջ այն պետք է լավ խառնել:

Ի գիտություն: Եթե կոմպոզիցիան ենթադրում է դեկորատիվ տարրերի առկայություն (փայլեր, հատիկներ և այլն), առաջին հերթին ջրի մեջ լցնում են դրանք, և միայն դրանից հետո ավելացնում են հիմքը: Եթե
բաղադրիչները խոշոր են թվում, դրանք կարելի է ինքնուրույն ծեծել և ավելացնել մանրացված տեսքով:

Հեղուկ պաստառների առավելությունները.

  • քսելուց կցակարեր չկան,
  • յուրահատուկ ռելիեֆային կազմություն են ստեղծում,
  • պատերը հարթեցնում են՝ կրճատելով հարդարման վրա ծախսվող ժամանակը,
  • պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութերից,
  • հականեխիչ հատկություններ ունեն, փոշի չեն կլանում,
  • վնասված հատվածը կարելի է հեշտ հեռացնել և տեղում նորից քսել, որևէ տարբերություն չի զգացվում,
  • չեն խամրում արևի լույսի ճառագայթներից, ջերմակայուն են,քիչ ջրի դեպքում՝ նաև ջրակայուն են
  • հատուկ միկրոբյուրեղային կառուցվածքի շնորհիվ ձայնամեկուսիչ են
  • 6-8 տարի կարող են ծառայել:

Ինչպես դրանք պատին քսել. գործիքները

Քսելու համար անհրաժեշտ գործիքներն են՝ շպակլին, քերիչը, ձևավոր ռելիեֆով վալիկը (եթե
նախատեսվում է ռելիեֆային ծածկույթ), հատուկ ատրճանակը: Տարածքում դրական ջերմաստիճանը (10
աստիճանից ոչ պակաս) պարտադիր նախապայման է հեղուկ պաստառների կիրառման համար:

Հեղուկ պաստառները քսելու գործընթացը շատ հեշտ է: Գլխավորը ճշգրտությունն է, ուշադրությունն ու ցանկությունը:

Ստեղծագործական ջիղով մարդիկ այս գործընթացից յուրահատուկ հաճույք կստանան, քանիոր այս պաստառները հնարավորություն են տալիս ստեղծել տարբեր դեկորատիվ նախշեր և կերպարներ: Ինչպե՞ս ճիշտ քսել: Պետք է վերցնել պաստառի մի փոքր խմբաքանակ ձեռքով կամ շպակլիով, տարածել այն նախապատրաստված մակերևույթին: Քսելու համար հաճախ կիրառում են հատուկ քերիչներ:

Ամբողջ գործընթացը բարդ չէ, քան սովորական սվաղելու պրոցեսը: Շերտի պահանջվող հաստությունը 2-3մմ է, չնայած պաստառների տարբեր տեսակների համար այն կարող է տարբեր լինել:
Գործիքն ուժեղ սեղմել չարժի, սակայն խորհուրդ է տրվում քերիչը բռնել պատի հանդեպ որոշակի անկյան
տակ (5-15 աստիճան): Դա թույլ կտա ստեղծել անհրաժեշտ հաստության հավասարաչափ շերտ:
Հավասարեցնել պետք է տարբեր ուղղությամբ շարժումներով: Սակայն կարելի է կապակցել շպակլիի
շարժման ուղղությունները, եթե դա նախատեսված է դիզայնով: Վերջնական փուլը կլինի ամբողջ
մակերևույթի հավասարեցումը ջրում թրջած քերիչով:

Կարևոր է: Միատարր, անթերի մակերևույթ ստանալու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն
դարձնել հանգույցների և սահմանների վրա: Եթե որևէ հատված ստացվել է տեսանելի թերությամբ, այն
կարելի է հեռացնել ջրով թրջելով:

Պատկերներ պատի վրա հեղուկ պաստառներով և լուսանկարները, որոնք առկա են համացանցում, կօգնեն Ձեզ համոզվել, թե որքան պարզ է հեղուկ պաստառների կիրառման գործընթացը:

Օգտակար խորհուրդ: Հեղուկ պաստառների իրական ծախսը կարող է տարբերվել արտադրողի կողմից
նշվածից: Այն սովորաբար մի փոքր ավելի է լինում: Եթե փաթեթի վրա նշված է 1կգ 4-6քմ համար, ապա
ամբողջ նյութն անհրաժեշտ է վերցնել 1 փաթեթ 3-4քմ համար հաշվարկով:

Պատկերներ պատի վրա հեղուկ պաստառներով

Ի գիտություն: Նախ նկարն անում են մատիտով կամ մարկերով, կարելի է օգտագործել նաև հատուկ
ձևապատկերներ:

Այս պաստառները շատ են սիրում դիզայներները, քանի որ դրանց օգնությամբ կարելի է ստեղծել անհավանական նախշեր և նկարներ՝ այդպիսով յուրաքանչյուր ինտերիեր դարձնելով յուրօրինակ և օրիգինալ: Սակայն, տունը անկրկնելի դարձնելու համար պարտադիր չի ստանալ դիզայների
մասնագիտություն: Համացանցում կարելի է գտնել ինտերիերի նկարներով հեղուկ պաստառների
բազմաքանակ լուսանկարներ: Դրանք մանրամասն ուսումնասիրելով, կարելի է հեշտությամբ անկրկնելի
զարդարանք ստեղծել, որը կուրախացնի Ձեզ նաև այն պատճառով, որ ինքնուրույն է արված:Պատերին զարդարանք ստեղծելու գործընթացը համառ աշխատանք է, որը պահանջում է մեծ համբերություն, ժամանակ և ջանքեր: Այնուամենայնիվ, արդյունքը դրան արժանի է: Կարելի է միացնել երևակայությունը և ստեղծել իրական հեղինակային գլուխգործոց: Ի դեպ, հեղուկ պաստառներն իդեալական հարմար են երեխայի սենյակի ձևավորման համար:

Կարևոր է: Չի կարելի քսել տարբեր գույների հատվածները միանգամից ամբողջությամբ, անհրաժեշտ է
սպասել մինչև ամբողջական չորանալը, այնուհետև լրացնել բացերը: Եզրագծերը կարելի է ընդգծել
մարկերով կամ ֆլոմաստերով՝ ամբողջ պատկերի չորանալուց հետո միայն:

Ինչպե՞ս քսել հեղուկ պաստառներն առաստաղին

Առաստաղին քսելու տեխնոլոգիան նույնն է, ինչ պատերինը: Սակայն, առաստաղի ձևավորման համար հարմար է օգտագործել հեղուկ պաստառների կիրառման ևս մեկ եղանակ՝ ցողատրճանակով փչելը: Այս տարբերակի առանձնահատկությունն այն է, որ անհրաժեշտ է պատել այն մի քանի շերտով:

Կարևոր է: Այն սենյակներում, որտեղ խոնավության մակարդակը բարձր է, օրինակ, լոգասենյակում կամ խոհանոցում, անհրաժեշտ է լրացուցիչ ծածկույթ կիրառել ակրիլե լաքի շերտով, ինչը կավելացնի մակերևույթի խոնավադիմացկունությունը: Այն պետք է կատարվի պաստառների չորանալուց հետո միայն:

Սենյակը հեղուկ պաստառով պատելուց հետո, կարելի է այն անմիջապես օդափոխել: Լավ է, որ
պաստառները չորանան բնական եղանակով:
Դրանք իրենց վերջնական տեսքը ձեռք կբերեն 12 ժամ հետո, սակայն լավ կլինի պաստառները թողնել
մինչև 48 ժամ, որպեսզի չորանան:

Կարևոր է: Պաստառներ ընտրելիս, պետք է նույն խմբաքանակի գլանափաթեթներից վերցնել, քանի որ
տարբեր խմբաքանակներում, պաստառների գույնը կարող է թեթևակի տարբերվել:

Կարդացե՛ք նաև՝ Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

Հայաստանյան շուկայում հեղուկ պաստառների գները

Հայաստանյան շուկայում հեղուկ պաստառները հայտնվել են համեմատաբար վերջերս: Դրանց փաթեթի
գինը կախված է արտադրողից, խառնուրդի կազմից և լցանյութի տեսակից: Շուկայում առաջարկվում են
օրինակ՝ ճապոնական արտադրության հեղուկ պաստառներ, որոնց մեկ տուփն արժե 8000 դրամ, այն
կարող է ծածկել 3 քառակուսի մետր: Պարսկական արտադրության տարբերակների 1 կիլոգրամի գինը
սկսվում է 4000 դրամից հասնելով մինչև 10-12 հազ. դրամի: Շուկայում առկա են նաև ռուսական
արտադրության հեղուկ պաստառներ, որոնց գինը սկսվում է մոտ 2500- 3000 դրամից: Ըստ
վաճառողների՝ ճապոնական տարբերակներն ավելի որակյալ են:
Դե ինչ, որոշեցիք այս գարնանը Ձեր բնակարանի ներքին հարդարանքին թարմություն հաղորդել հենց այս
տեսակի պաստառների օգնությամբ: Հրաշալի է: Անհրաժեշտ է հիշել գխավորը. տարածքը ձևավորելիս կարևոր է պահպանել խորհուրդ տրվող բոլոր հրահանգներն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև՝ ճիշտ
համամասնությունները: Դե իսկ ստեղծագործական տրամադրությունն ու սեփական տունը հարմար և
անկրկնելի դարձնելու ցանկությունն, անպայման կօգնեն Ձեզ այս գործում:

Այդուամենայնիվ, ուզում եք գործը վարպետին վստահել…

Եթե դժվարանում եք, կասկածում կամ մտածում եք, որ հնարավոր է ինչ-որ բան այնպես չանեք, ինչը կարող է փչացնել Ձեր տան արտաքին տեսքը, ապա լավ կլինի դիմեք վստահելի մասնագետի:

Varpet հարթակում գրանցված հմուտ վարպետները կարձագանքեն հաշված րոպեների ընթացքում:
Պարզապես ներբեռնեք Varpet հավելվածն այստեղից ու պատվիրեք համապատասխան ծառայությունը:

Հոդվածի ամփոփում

Այս պաստառներն ըստ էության դեկորատիվ սվաղ են: Դրանք վաճառքում ներկայացված են հիմնականում չոր փշուրների տեսքով: Հեղուկ պաստառների հիմնական բաղադրիչներն են՝ բջջանյութի և բամբակի մանրաթելերը, ներկանյութը, սոսինձը և դեկորատիվ բաղադրիչները (հատիկներ, գալարներ, փայլեր, հանգույցներ):

Ինչպես են օգտագործում այն: Այն ընդամենը հարկավոր է լուծել գոլ ջրում այնպիսի չափաբաժնով, որը
տրված է օգտագործման ցուցումների մեջ: Ցանկության դեպքում խառնուրդին կարելի է ավելացնել նաև հատուկ թելերի և շինարարական փայլանյութի հավելումներ, որոնք նույնպես կարելի է ձեռք բերել հեղուկ պաստառների հետ:
Հեղուկ պաստառը պատին քսում են մալայի կամ շպակլիի օգնությամբ, ինչպես հարդարման սվաղների մյուս տեսակները: Վերջնական արդյունքը գեղեցիկ ծածկույթն է, որն ունի գերազանց ջերմա և ձայնամեկուսիչ հատկություններ: Հեղուկ պաստառներն էկոլոգիապես մաքուր արտադրանք են:

Հեղուկ պաստառն ինչով է առավել սովորական պաստառներից: Սովորական պաստառների դեպքում պետք է մակերևույթը նախօրոք հարթեցնել. հեղուկ պաստառների դեպքում այդպիսի խնդիր չկա: Այս տեսակի պաստառն անհարթ մակերևույթները կարող է ծածկել, փոքր անցքերն ու փոքր ճաքերը կարող է փակել:
Քսելու գործընթացը շատ պարզ է. նույնիսկ ոչ պրոֆեսիոնալը այդ ամենից գլուխ կհանի:
Եթե պատը, որի վրա քսված է հեղուկ պաստառը, կեղտոտվել է, ապա ծածկույթն ամբողջովին թարմացնելու կարիք չկա: Բավարար է խոնավացնել անհրաժեշտ հատվածը ջրով, հեռացնել այն շպակլիի օգնությամբ, և միայն այդ մասը լրացնել նոր բացած խառնուրդով:
Հեղուկ պաստառները կարելի է ուղղակիորեն կիրառել սվաղի վրա: Սակայն որակյալ արդյունք ստանալու
համար նպատակահարմար է իրականացնել մակերևույթի նախապատրաստումը՝ հեռացնել բոլոր կեղտերը
պատերից, ինչպես նաև հին պաստառները, ճաքճքած սվաղը, ներկը և այլն: Կարևոր է: Պաստառների տակ պատերի գույնը պետք է միատեսակ լինի, ցանկալի է սպիտակ, կամ պատառների հետ նույն գունային
գամմայում: Հակառակ դեպքում, չորանալուց հետո մուգ տարածքներն աչքի կընկնեն:

Բաղադրության պատրաստում: Սովորաբար բաղադրությունը պետք է պատրաստել մոտ 5-10 ժամ առաջ
նախքան այն քսելը: Պատրաստման համար տաք ջրով (20-40 աստիճան) ոչ մեծ տարայի մեջ լցնում են
բաղադրատարրերը՝ նախապես խառնելով դրանք, եթե բաղադրիչները փաթեթավորված են տարբեր տոպրակներում:

Ըստ ուղեցույցի սովորաբար մեկ փաթեթի համար (1կգ) պահանջվում է 4,5լ ջուր: Պետք է ստացվի
թթվասերանման մածուկ: Եթե ստացված զանգվածը շատ պինդ է, ապա կարելի է դրան մի փոքր էլ ջուր
ավելացնել: Ի գիտություն: Հեղուկ պաստառ պատրաստելիս պետք է հետևել, որպեսզի գնդիկներ չմնան:Հեղուկ պաստառները նկարով, ինչպես նաև դեկորատիվ լցոնումներով, առանձնահատուկ հետաքրքիր են նայվում:

Հեղուկ պաստառների առավելություններին են՝ պատերը հարթեցնում են՝ կրճատելով հարդարման վրա
ծախսվող ժամանակը, պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութերից, հականեխիչ հատկություններ
ունեն, փոշի չեն կլանում, վնասված հատվածը կարելի է հեշտ հեռացնել և տեղում նորից քսել, որևէ
տարբերություն չի զգացվում, չեն խամրում արևի լույսի ճառագայթներից, ջերմակայուն են, քիչ ջրի
դեպքում՝ նաև ջրակայուն են, հատուկ միկրոբյուրեղային կառուցվածքի շնորհիվ ձայնամեկուսիչ են,
ինչպես նաև 6-8 տարի կարող են ծառայել:

Հեղուկ պաստառները կարելի է օգտագործել ինչպես պատերի, այնպես էլ առաստաղների ձևավորման
համար:

Պատերին հեղուկ պաստառները քսելը շատ հեշտ է: Հեղուկ պաստառները քսելու գործընթացը դժվար չէ:
Ստեղծագործական ջիղով մարդիկ այս գործընթացից յուրահատուկ հաճույք կստանան, քանի որ այս
պաստառները հնարավորություն են տալիս ստեղծել տարբեր դեկորատիվ նախշեր և կերպարներ:

Քսելու համար անհրաժեշտ գործիքներն են՝ շպակլին, քերիչը, ձևավոր ռելիեֆով վալիկը և հատուկ
ատրճանակը: Տարածքում դրական ջերմաստիճանը (10 աստիճանից ոչ պակաս) պարտադիր նախապայման
է հեղուկ պաստառների կիրառման համար: Շերտի պահանջվող հաստությունը 2-3մմ է, չնայած պաստառների տարբեր տեսակների համար այն կարող է տարբեր լինել:

Հեղուկ պաստառների իրական ծախսը կարող է տարբերվել արտադրողի կողմից նշվածից: Եթե փաթեթի վրա նշված է 1կգ 4-6քմ համար, ապա ամբողջ նյութն անհրաժեշտ է վերցնել 1 փաթեթ 3-4քմ համար հաշվարկով: Այս պաստառների օգնությամբ կարելի է ստեղծել անհավանական նախշեր և նկարներ՝ այդպիսով յուրաքանչյուր ինտերիեր դարձնելով յուրօրինակ և օրիգինալ:

Չի կարելի քսել տարբեր գույների հատվածները միանգամից ամբողջությամբ, անհրաժեշտ է սպասել մինչև ամբողջական չորանալը, այնուհետև լրացնել բացերը: Եզրագծերը կարելի է ընդգծել մարկերով կամ ֆլոմաստերով՝ ամբողջ պատկերի չորանալուց հետո միայն: Ի գիտություն: Հեղուկ պաստառներն իդեալական հարմար են երեխայի սենյակի ձևավորման համար:

Պաստառների այս տեսակը համապատասխանում է նաև առաստաղի դեկորատիվ ձևավորման համար:
Առաստաղին քսելու տեխնոլոգիան նույնն է, ինչ պատերինը: Բացի այդ, այս դեպքում կարելի է
օգտագործել հեղուկ պաստառների կիրառման ևս մեկ եղանակ՝ ցողատրճանակով փչելը: Այս դեպքում այն
անհրաժեշտ է պատել մի քանի շերտով:

Կարևոր է: Այն սենյակներում, որտեղ խոնավության մակարդակը բարձր է, օրինակ, լոգասենյակում կամ
խոհանոցում, անհրաժեշտ է լրացուցիչ ծածկույթ կիրառել ակրիլե լաքի շերտով, ինչը կավելացնի
մակերևույթի խոնավադիմացկունությունը: Այն պետք է կատարվի պաստառների չորանալուց հետո միայն:

Սենյակը հեղուկ պաստառով պատելուց հետո, կարելի է այն անմիջապես օդափոխել: Լավ է, որ
պաստառները չորանան բնական եղանակով: Դրանք իրենց վերջնական տեսքը դրանք ձեռք կբերեն 12 ժամ հետո, սակայն լավ կլինի պաստառները թողնել մինչև 48 ժամ, որպեսզի չորանան:

Հայաստանյան շուկայում հեղուկ պաստառների գները հետևյալն են: Դրանց փաթեթի գինը կախված
արտադրողից, խառնուրդի կազմից և լցանյութի տեսակից կարող է տարբերվել: Շուկայում առաջարկվում
են օրինակ՝ ճապոնական արտադրության հեղուկ պաստառներ, որոնց մեկ տուփն արժե 8000 դրամ, այն
կարող է ծածկել 3 քառակուսի մետր: Պարսկական արտադրության տարբերակների 1 կիլոգրամի գինը
սկսվում է 4000 դրամից հասնելով մինչև 10-12 հազ.դրամի: Շուկայում առկա են նաև ռուսական
արտադրության հեղուկ պաստառներ, որոնց գինը սկսվում է մոտ 2500- 3000 դրամից:

Ըստ վաճառողների՝ ճապոնական տարբերակներն ավելի որակյալ են:

Ներկապատում
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է ավարտել: Այս պնդումը հաճախ կարելի է լսել: Սակայն, այն ճիշտ է միայն այն դեպքում, երբ չկա հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր: Այս հոդվածում մենք կպատմենք Ձեզ, թե ինչպես կարող եք այդ ամենը կազմակերպել: Հոդվածն ընթերցելիս Դուք կիմանաք, թե ինչպես որոշել վերանորոգման տեսակը և դիզայնը: Կկարողանաք նաև հասկանալ, հաշվարկել և կազմել վերանորոգման աշխատանքների արժեքը: Կծանոթանաք տների վերանորոգման աշխատանքների հերթականությանն ու սենյակի հարդարման տարբերակներին: Բացի այդ, կներկայացնենք նաև օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել Ձեզ խուսափել մի շարք սխալներից:
4-04-2020
Հեղուկ պաստառներն աշխարհում հայտնի են տարբեր անվանումներով. Ֆրանսիայում՝ որպես «պատերի զարմանահրաշ ծածկույթ», Ճապոնիայում՝ «մետաքսե զարդածածկ»: Այն երբեմն կոչում են նաև «դանիական ծեփ», քանի որ այս տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է դանիացի մասնագետների կողմից:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը:
7-07-2019
Հեղուկ պաստառները շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս, բայց արդեն հասցրել են գրավել իրենց հատուկ տեղը այլ հարդարման նյութերի շարքում: Չնայած շատերը դեռ գերադասում են դասական թղթի պաստառները՝ սխալմամբ ենթադրելով, որ ավելի հեշտ է աշխատել դրանց հետ: Ավելի մանրամասն ուսումնասիրենք ի՞նչ են իրենցից ներկայացնում հարդարման այս նյութերը՝ հեղուկ պաստառները, ինչպե՞ս կիրառել դրանք պատին և այլ մակերևույթներին: Իրականությանը համապատասխանում է արդյո՞ք որ դրանց կիրառումը բարդ աշխատատար գործընթաց է, որը պահանջում է հատուկ նախապատրաստություն:
7-07-2019
Շինությունների ժամանակակից ձևավորումն անիմաստ է առանց գիպսակարտոնե շերտերի օգտագործման: Այս նյութը ժողովրդականություն է վայելում ոչ պատահական: Շնորհիվ իրենց փափկության և ճկունության, շերտերը կարելի է կտրել երիզով, պատել և կարել դրանցով գրեթե ցանկացած մակերևույթ: Շատ հաճախ այս նյութով պատում են առաստաղային կախովի կոնստրուկցիաները, որոնք կարող են լինել հասարակ կամ բազմամակարդակ: Օրինակ, կարելի է կոնստրուկտավորել ննջասենյակի համար առաստաղներ գիպսակարտոնից. դրանց լուսանկարներ և տեղադրման գործընթացի նկարագրությունը գտնելը դժվար չէ:
10-10-2019
Խոհանոցն օջախի կենտրոնն է: Ոչ միայն սուրճի և թարմ խմորեղենի հոտն են այստեղ ստեղծում հարմարավետության զգացողություն: Կացարանի այս հատվածում ավելորդ չեն լինի նորաոճ ինտերիերը, և ամենակարևորը, հարդարման նյութերը: Խոհանոցային տարածքների շահագործման պայմանների առանձնահատկությունը որոշում է ոչ միայն կահույքի մակերեսի, այլև հատակի երեսպատման ուղղությունը: Ամրությունը, խոնավադիմացկունությունը, խնամքի պարզությունը, երկարատև շահագործման հնարավորությունը այն չափանիշներն են, որոնք պետք է հաշվի առնել: Այսօր կան բազմաթիվ ծածկույթներ, որոնք լավ տեսք կունենան խոհանոցում: Լինոլեումը, փայտե հատակները, խցանային ծածկույթները գեղեցիկ տեսք ունեն, սակայն դրանք այնքան էլ գործնական չեն խոհանոցում շահագործման համար և պահանջկոտ են խնամքում: Ծածկույթի ժամանակակից հոյակապ լուծում է խոհանոցի համար հատակային սալիկը: Հիմնական տեսակների լուսանկարները և գները, ինչպես նաև արտադրողների դիտարկումը կօգնեն ճիշտ ընտրություն կատարել:
3-03-2020
Վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է ավարտել: Այս պնդումը հաճախ կարելի է լսել: Սակայն, այն ճիշտ է միայն այն դեպքում, երբ չկա հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր: Այս հոդվածում մենք կպատմենք Ձեզ, թե ինչպես կարող եք այդ ամենը կազմակերպել: Հոդվածն ընթերցելիս Դուք կիմանաք, թե ինչպես որոշել վերանորոգման տեսակը և դիզայնը: Կկարողանաք նաև հասկանալ, հաշվարկել և կազմել վերանորոգման աշխատանքների արժեքը: Կծանոթանաք տների վերանորոգման աշխատանքների հերթականությանն ու սենյակի հարդարման տարբերակներին: Բացի այդ, կներկայացնենք նաև օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել Ձեզ խուսափել մի շարք սխալներից:
4-04-2020
Հեղուկ պաստառներն աշխարհում հայտնի են տարբեր անվանումներով. Ֆրանսիայում՝ որպես «պատերի զարմանահրաշ ծածկույթ», Ճապոնիայում՝ «մետաքսե զարդածածկ»: Այն երբեմն կոչում են նաև «դանիական ծեփ», քանի որ այս տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է դանիացի մասնագետների կողմից: