fbpx
7-07-2019

Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում. հետաքրքիր լուծումների լուսանկարներ

Ամեն ոք, ով ապրում է բարեկարգ բնակարանում, վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, որի լուսանկարը հետագայում հնարավոր է դառնա նրա հպարտության առարկան: Այնուամենայնիվ, որպեսզի դա տեղի ունենա ճիշտ այդպես, անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն և իրականացնել վերանորոգումը՝ հետևելով շինարարական կանոններով նախատեսված պահանջներին:

Լոգարանի պատերը ներկված են կոնտրաստային դեղին գույնով
  1. Խոնավ սենյակների համար նյութերին առաջարկվող պահանջները
  2. Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, օգտագործվող նյութերի լուսանկարներ և դրանց հատկությունները
    • Ձևավորում ներկվող սվաղով
    • Վերանորոգում PVC վահանակների օգնությամբ
  3. Լոգասենյակի ձևավորում սալիկով. դիզայնի լուսանկարներ
    • Ինչպես սալիկապատել սանհանգույցը և լոգարանը

Խոնավ սենյակների համար նյութերին առաջարկվող պահանջները

Ցանկացած բնակարանում լոգասենյակը և զուգարանը հանդիսանում են ջրամատակարարման և կոյուղու հետ կապված մեծ թվով ինժիներական հաղորդակցությունների կենտրոնացում: Այդ իսկ պատճառով նման տարածքներում ցանկացած վերանորոգում պարտավոր է լուծել այդ տգեղ, սակայն այնքան անհրաժեշտ տարրերի՝ մարդու տեսադաշտից թաքցնելու խնդիրը:

Ջրի մշտական օգտագործումը սանհանգույցում և լոգասենյակում ստեղծում է խոնավ «տրոպիկական» կլիմա: Այս հանգամանքը ստիպում է վերանորոգման աշխատանքներում օգտագործել միայն այն նյութերը, որոնց համար ահարկու չէ օդի ջերմաստիճանի պարբերաբար բարձրացումը և ավելացած խոնավությունը: Կարևոր է ոչ միայն ինքնին խոնավությանը դիմակայությունը, այլև պահանջվում է, որպեսզի նյութը հնարավորություն չտա բազմանալ սնկերին, մանրէներին և բորբոսներին, որոնց խոնավությունը դուր է գալիս:

Ժամանակակից լոգասենյակ սպիտակ նրբերանգներով

Հին տների մեծամասնությունում, որտեղ առաջին հերթին պահանջվում է լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, սենյակները շատ փոքր մակերես ունեն: Այդ իսկ պատճառով, հարդարման ընտրված տեսակը և նյութերը չպետք է ավելի խորացնեն այս իրավիճակը: Բարձր խոնավությունը կարող է պատճառ դառնալ Էլեկտրալարերում կարճ միացումների: Հետևաբար, նյութերը չպետք է հեշտությամբ այրվեն կամ հալման ժամանակ թունավոր նյութեր արձակեն:

Զուգարանն անջատված է լոգասենյակից գիպսակարտոնե միջնապատով

Լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, օգտագործվող նյութերի լուսանկարներ և դրանց հատկությունները

Հասկանալով սանհանգույցների և լոգասենյակների վերանորոգման համար օգտագործվող նյութերին առաջադրվող պահանջները՝ կարելի է դիտարկել դրանցից նրանք, որոնք այսօր վաստակած ժողովրդականություն են վայելում:

Ցնցուղի գոտին երեպատված է փիրուզագույն սալիկներով

Անհրաժեշտ է անմիջապես բացառել այն նյութերը, որոնք չի թույլատրվում օգտագործել լոգասենյակի հարդարման համար: Առաջին հերթին դա փայտանյութն է: Որքան էլ լավ այն մշակված լինի, միևնույն է պարզապես անհնար է այն պահպանել փտումից և անցանկալի «կյանքի» առաջացումից: Ի տարբերություն շոգեբաղնիքի, լոգասենյակում փայտանյութը երբեք չի չորանա, քանի որ այստեղ ջերմաստիճանն այնքան էլ բարձր չէ: Չի կարելի նաև լոգասենյակի հարդարման համար օգտագործել մետաղական երեսպատման նյութեր: Կոռոզիան կոչնչացնի ձեր չարչարանքները կարճ ժամկետներում:

Կարդացե՛ք նաև՝ Զուգարանակոնքի չափերը. ինչպես ընտրել հարմար և օպտիմալ տարբերակ

Դասական ոճի լոգասենյակ

Օգտակար խորհուրդ: Լոգասենյակի ձևավորման համար կարելի է կիրառել ալյումնինե վահանակներ: Դրանք հակված չեն կոռոզիոն ոչնչացման այդ մետաղի քիմիական առանձնահատկությունների շնորհիվ: 

Լոգասենյակի ձևավորման սկանդինավյան ոճ

Ձևավորում ներկվող սվաղով

Ակնհայտ է, որ լոգասենյակի և զուգարանի ձևավորման տվյալ եղանակը լիարժեք գոյության իրավունք ունի: Նմանատիպ որոշ աշխատանքների լուսանկարներ արտացոլում են ձևավորման բավական պայծառ և յուրօրինակ տարբերակներ: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ պատերը և առաստաղը սվաղելիս, պետք է կիրառվեն խոնավ սենյակների կամ արտաքին աշխատանքների համար նախատեսված խառնուրդներ:

Միանգամայն անհրաժեշտ չէ լոգասենյակում օգտագործել դեկկորատիվ սվաղ: Այն անխոս կդառանա գլխացավանքի առարկա կեղտի առումով, որն արագորեն հայտնվում է բոլոր անհարթություններում: Քսված և չորացած սվաղի ներկումը պետք է արվի անջրաթափանց էմալներով: Նման մակերեսների խնամքը բավականին հարմար կլինի, իսկ մի քանի տարի հետո ներկը կարելի է թարմացնել:

Ծովային ոճով սանհանգույցի նորաձև ձևավորում

Այն նյութի հատկանիշները գնահատելիս կարելի է եզրակացնել, որ սվաղն ամենաէժան նյութն է, նույնիսկ ներկելը հաշվի առնելով: Այն հեշտ է քսել՝ ունենալով նման աշխատանքների կատարման համապատասխան տեխնիկա: Ներկված մակերեսի խնամքը պարզ է և հարմար: Այնուամենայնիվ, այս նյութը պահանջում է «խոնավ» աշխատանքներ և սվաղի հին շերտի ամբողջական հեռացում:

Լոգասնեյակում պատերի երեսպատում դեկորատիվ աղյուսով

Խառնուրդի սխալ ընտրության դեպքում կարող է հայտնվել բորբոս և սնկեր: Սովորական սվաղը չունի վառ արտահայտված դեկորատիվ որակներ: Այդ պատճառով լոգասենյակի և զուգարանի վերանորոգման տվյալ եղանակն այսօր ամենաքիչ ժողովրդականությունն է վայելում: Այս սենյակների դիզայնի լուսանկարներն առավելապես արտացոլում են այլ հարդարման նյութեր:

Ներկված պատեր լոգասենյակում

Օգտակար խորհուրդ: Չարժի ձեռնարկել պատերի հարդարումը սվաղով, եթե դրանք երբեք չեն սվաղվել: Սկսնակների համար այս գործընթացը բավական բարդ է: Ժամանակ է հարկավոր, որպեսզի սովորել դա հավասար կատարել:

Վերանորոգում PVC վահանակների օգնությամբ

Պոլիվինիլքլորիդը հանդիսանում է ունիվերսալ նյութ: Դրա հատկություններն այնպիսին են, որ բացառում են ներթափանցելու հնարավորությունը նույնիսկ մոլեկուլյար մակարդակում: Այս հագամանքը հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի կիրառել PVC վահանակները լոգասենյակների և զուգարանների հարդարման համար:

Վահանակներն իրենցից ներկայացնում են երկու շերտով արտադրանք՝ ձողի տեսքով: Դրանց լայնությունը, ինչպես և գույնը տարբեր է: Վահանակների առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր ձողի եզրին գտնվում է փականային միացում՝ «ատամնային» տիպի: Դա թույլ է տալիս շատ ամուր ծածկել պատերի և առաստաղի մակերևույթը՝ վերացնելով ծածկույթի տակ խոնավության ներթափանցման հնարավորությունը:

Լոգասենյակի ձևավորման մեջ տարբեր նյութերի օգտագործում

Հատկանշական է, որ այս նյութի արժեքը հասանելի է գործնականում բոլորի գրպանին: Այն բավականաչափ ամուր է և երկարակյաց: Պլաստիկի նկատմամբ խնամքն ընդհանրապես ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Այն պետք է պարբերաբար սրբել, որպեսզի բծերի հետքեր չմնան: Այդպիսի ծածկույթի մոնտաժը պատերին և առաստաղին հասու է այն մարդկանց, ովքեր գիտեն ինչպես ճիշտ բռնել գործիքները ձեռքերում: Այն իրականացվում է կամ ուղղակիորեն ամբողջովին հարթեցված մակերևույթի վրա կամ հատուկ ուղղորդիչ ճաղավանդակի վրա:

Երկրորդ դեպքում ստացվում է ավելի հավասար պատ, սակայն տարածքի մակերեսի մի մասը «գողացվում է»: Ճաղավանդակով մոնտաժը նաև լուծում է հաղորդակցությունների թաքցման խնդիրը: Որպես թերություն պետք է նշել այս նյութի ցածր էկոլոգիական լինելը և եզրերի ու անկյունների հերմետիկացման անհրաժեշտությունը հերմետիկ նյութով:

Կարդացե՛ք նաև՝ Գունավոր ակրիլային լոգնոցներ: Օրիգինալ արտադրանք նորաձև լոգասենյակի համար

Սանհանգույցի ժամանակակից վերանորոգում սալիկի և ապակու օգտագործմամբ

Այս նյութը հասանելիության շնորհիվ հանդիսանում է ոչ ամենատարածվածը լոգասենյակի և զուգարանի վերանորոգման իրականացման համար: Նշված տարածքների լուսանկարները, PVC վահանակներով ձևավորված, շատ գրավիչ են:

Զուգարանի ձևավորում սալիկով

Լոգասենյակի ձևավորում սալիկով. դիզայնի լուսանկարներ

Զուգարանի և լոգասենյակի ձևավորման համար ավանդական նյութ է հանդիսանում լոգասենյակի սալիկը: Սալիկով հարդարված բնակարանների լուսանկարները գերակշռում են մյուսներից: Սա պատահական չէ: Չ՞է որ կերամիկական սալիկն ամբողջությամբ համապատասխանում է խոնավ տարածությունների համար նյութին առաջադրվող բոլոր պահանջներին: Այն օգտագործվում է ինչպես պատի, այնպես էլ հատակի ձևավորման  համար: Այս նյութի հսկայական քանակությամբ գույներն ու մակերևույթի բնույթը հնարավորություն են տալիս ստեղծել ունիկալ դիզայներական լուծումներ:

Ճիշտ սոսնձված սալիկը բացառում է դրա տակ խոնավության ներթափանցումը, հետևաբար պատերի համար ահարկու չեն ո՛չ սնկերը, ո՛չ բորբոսները, ո՛չ էլ ախտածին մանրէները: Լոգասենյակի սալիկի խնամքից ավելի հեշտ բան չկա: Լուսանկարը հոյակապ ցույց է տալիս, թե ինչպես է փայլում սալիկը, որը պարզապես լվացվել է ցանկացած մաքրող լուծույթով: Բարձր գինը և տեղադրման որոշ բարդություններըն այս նյութի թերություններն են: Սակայն այդ բարդությունները հաղթահարելի են Varpet հավելվածի օգնությամբ, որով կարելի է ամրագրել համապատասխան որակավորված մասնագետի այցը և աշխատանքների կատարումը:

Զուգարանի պատերն ու հատակը երեսպատված են սալիկով

Ինչպես սալիկապատել սանհանգույցը և լոգարանը

Լոգասենյակի սալիկներով հարդարելը, որի դիզայնի լուսանկարները կարելի է հեշտությամբ ընտրել ըստ ճաշակի, բավականին աշխատատար գործընթաց է: Այն սկսվում է նրանից, որ հեռացվում է ողջ հին ծածկույթը: Պերֆորմատորի օգնությամբ պոկում են հին սալիկները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ցեմենտի շերտը: Այնուհետև ամեն ինչ մաքրում են և վերացնում անհարթությունները:

Գունավոր սալիկը հաճախ է օգտագործվում լոգասենյակի դիզայնի ձևավորման համար

Օգտակար խորհուրդ: Հատկակի ծածկի համար ավելի լավ է օգտագործել կերամոգրանիտը: Այն գրեթե չի սահում թրջվելիս: Պատերն ավելի լավ է ձևավորել լոգասենյակի սալիկով: Որոշ կոմպոզիցիաների լուսանկարները շատ օրիգինալ են:

Լակոնիկ ոճով ձյունաճերմակ լոգասենյակ

Սալիկը հատակին փակցվում է առանց բացերի: Յուրաքանչյուր սալիկի պետք է թակել ռետինե մուրճով՝ օդը դուրս մղելու համար: Սալիկների միջև անցքերի փակումը կարող է իրականացվել մեկուսիչ մետաղալարի համապատասխան տրամաչափի կտորով:

Ջուգարանի ձևավորման մեջ օգտագործված փայտանյութ

Պատերը երեսպատվում են բացվածքներով, որոնց միատեսակությունն ապահովվում է հատուկ խաչերով: Այդ խաչերը տեղադրում են սալիկի յուրաքանչյուր անկյունում: Սալիկները սոսնձել սկսում են ներքևից: Անցքերի մշակումը կատարվում է զուգահեռ: Պատերի անկյուններն անպայման պետք է հերմետիկացվեն սիկիկոնե հերմետիկ նյութով:

PVC վահանակները լոգասենյակի ձևավորման մեջ

Վերանորոգման բոլոր նշված եղանակներից ամենահարմարն է հանդիսանում  սալիկով լոգասենյակի ձևավորումը: Այս սենյակի ինտերիերի դիզայնի լուսանկարները խոսում են այն մասին, որ տվյալ նյութը, չնայած իր արժեքին, հանդիսանում է ամենաըժողովրդականը:

Ավելացնենք նաև, որ վերը նշված բոլոր աշխատանքները և լուծումները կարելի է պատվիրել և ստանալ Varpet հավելվածով (այն կարող եք ներբեռնել այստեղից), որի օգնությամբ ձեր հեռախոսից ընդամենը մի քանի հպումով մասնագետ-վարպետը կայցելի ձեզ և կկատարի անհրաժեշտ  աշխատանքները:

varpet
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
6-06-2019
              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:
6-06-2019
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:
6-06-2019
Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:
6-06-2019
Լուսատու սարքավորումների շահագործման կոմֆորտի և հարմարավետության բարձրացման համար տարանցիկ անջատիչի միացման գծագիրն արտացոլում է կոմունիկացիոն սարքավորման աշխատանքի սկզբունքը: Դրա օգնությամբ կարելի է իրականացնել տարածքի լուսավորման կառավարումը ցանկացած կետից:
6-06-2019
Այս հոդվածից կարելի է իմանալ, թե ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. առկա արտադրատեսակների դասակարգումը, դրանց բնութագրական գծերը, գործողության սկզբունքը: Տրվում են խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել բարձրորակ սարքեր ըստ հիմնական չափանիշների, ինչպես նաև ջահի տեղադրման և վերանորոգման գործընթացի մանրամասն նկարագրության ուղենիշներ՝ խափանումների ամենատարածված տարբերակներով:
6-06-2019
Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը: