Varpet

Хотите забронировать услуги и отслеживать статусы? Скачайте приложение Varpet

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Ищете вакансию? Присоединяйтесь к нашей команде, скачав приложение Partner.

Download on the App StoreGet it on Google Play

Категории

    Varpet

    Другое

    Наши сайты

    Подпишитесь на интересные новости.

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Разработано Addevice. Все права защищены.
    Политика конфиденциальности|Условия использования

    Армения

    Varpet
    Varpet
    ГлавнаяГлавнаяМаркетплейсМаркетплейсУслугиУслуги
    1. Главная
    2. ›
    3. Блог
    4. ›
    5. Освещение ванных комнат
    06 Августа 2020

    Освещение ванных комнат

    By VarpetВанная комната
    Освещение ванных комнат

    Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը: Որպեսզի այս սենյակը պայծառ լուսավորել փափուկ ցրված լուսավորությամբ, որը ստեղծում է հարմարավետություն և ներդաշնակություն, պահանջվում է տիրապետել որոշակի մասնագիտական գիտելիքների: Դրանց հիմնական կոնցեպցիան կփորձենք ներկայացնել այս հոդվածում:

    Լոգարանում լուսավորության մի քանի աղբյուրներ

    Ինչի՞ց է կախված լոգարանում լուսավորության ընտրությունը

    Որպեսզի լոգարանում ճիշտ կազմակերպել լուսավորության համակարգը, անհրաժեշտ է հասկանալ, որ ընտրությունը կախված է հետևյալ կարևոր գործոններից.

    • Տարածքի գունային միջավայրից և ինտերիերի ձևավորման ոճից,
    • Սենյակը ֆունկցիոնալ գոտիների բաժանելու առանձնահատկությունից,
    • Ամրացված լուսատուների տեղադրման մակարդակների քանակից,
    • Լուսատու սարքավորումների գրագետ ընտրությունից,
    • Վերանորոգվող տարածքի չափսերից,
    • Տարածքը լուսավորության օգնությամբ վիզուալ փոփոխելու մարդու կարողությունից:
    Լոգնոցի լուսավորում
    “Լոգնոցի յուրահատուկ լուսավորում”

    Առաջին հերթին պետք է նշել, որ պետք է նախքան լոգասենյակի վերանորոգումը մտածել լույսի աղբյուրների տեղադրման վայրերի համար լուսավորման համակարգի կոնկրետ լուծումներով կոնցեպցիայի մասին: Տարբեր օբյեկտների լուսանկարները կօգնեն որոշում կայացնել ընդհանուր կոմպոզիցիայի վերաբերյալ: Անհրաժեշտ է, որ նախատեսված լինի ամեն ինչ. անցկացված լինել լուսատուների համար մալուխները, համալրված լինեն գիպսակարտոնե կախոցները, ձեռք բերված լինի լոգնոց, որն ունի լուսավորման հնարավորություն, և ձեռնարկված լինեն մյուս անհրաժեշտ միջոցները:

    Պետք է նշել նաև, որ լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելիս ձեզ օգնության կհասնի Varpet հավելվածը, որի միջոցով հնարավոր է հեշտությամբ պատվիրել փորձառու վարպետի ծառայությունները:

    Լոգարանի ջահ
    “Լոգարանի ջահը պետք է պատրաստված լինի անջրաթափանց նյութերից”

    Ինչպիսի՞ն է լինում լոգասենյակի լուսավորությունը, տարբերակների լուսանկարներ և տարբեր առաստաղներում տեղադրման հնարավորություն

    Լոգարան կիրառման համար պիտանի բոլոր լուսատուները կարելի է դասակարգվել ըստ մի քանի չափանիշների.

    • Ըստ սենյակում տեղակայման մակարդակի կարելի է առանձնացնել պատի, առաստաղի և նույնիսկ հատակի լուսատուներ:
    • Ըստ մակերևույթի նկատմամբ դիրքի դրանք կարող են լինել՝ բաց կամ ներկառուցված:
    • Ըստ այն աշխատանքային գոտու, որտեղ տարածվում է դրանց լույսը, անհրաժեշտ է նշել նրանք, որոնք տեղադրվում են հայելու կամ դռան մոտ, պահարաններում կամ լոգնոցի վերևում:
    • Ըստ լամպերի տեսակի տարբերում են հալոգեն, շիկացման, լյումինեսցենտ, LED լուսադիոդային, մետաղական հալոգեն:
    • Ըստ օգտագործման նպատակի՝ գլխավոր կամ ընդհանուր, աշխատանքային (ուղղորդված կամ հատուկ) և լրացուցիչ դեկորատիվ:
    Պատի և առաստաղի լուսավորություն
    “Պատի և առաստաղի լուսավորության համատեղություն”

    Օգտակար խորհուրդ

    Լոգարանի լուսավորման ձևավորման պլանավորման փուլում պետք է նախօրոք հաշվարկել էլեկտրական ցանցի վրա այս սենյակից ընկնող ծանրաբեռնվածությունը: Լոգասենյակի առավել խոնավությամբ պայմանավորված անհրաժեշտ է այս ճյուղին տեղադրել առանձին ավտոմատ ապահովիչ, որը պաշտպանելում է ցանցը կարճ միացումից:

    Ջահը լուսավորում է լվացարանը և հայելին
    “Ջահը լուսավորում է լվացարանը և հայելին”

    Լոգասենյակի առաստաղների և դրանց համապատասխան լուսավորման սարքերի տեսակները

    Գոյություն ունի առաստաղային կոնստրուկցիաների մի քանի տարբերակ, որոնցով վերանորոգելիս համլրում են լոգասենյակը: Դրանց լուսանկարները միշտ որևէ տեսակի լուսավորման պատկեր ունեն: Սովորական ներկված առաստաղներին կարող ենք նկատել կախովի լուսատուներ: Դրանց ընտրությունը բավականին բազմազան է, իսկ շատերը հատուկ նախագծված են լոգարանների համար, քանի որ ունեն առավելագույն պաշտպանությունը խոնավությունից:

    Կախովի կոնստրուկցիաները, ինչպիսիք են գիպսակարտոնե, պլաստիկ վահանակներից կամ սալիկներից առաստաղները, ամենից հաճախ վերազինված են ներկառուցված կետային լուսատուներով: Այն հարմար է և էսթետիկ, և միևնույն ժամանակ անվտանգ, քանի որ բոլոր մալուխները ապահով թաքցված են: Կետային լուսատուներն օգտագործվում են նաև ձգվող առաստաղների դեպքում: Եթե լոգասենյակում կառուցված է մի քանի աստիճանից կազմված առաստաղային համակարգ, ապա կարելի է նրանց միջև կիրառել լուսադիոդային լուսավորում:

    Կարդացե՛ք նաև՝ Տարանցիկ անջատիչ. տարբեր վայրերից միացման գծագիր

    Առաստաղային լուսատուներ
    “Առաստաղային լուսատուների հետ համատեղված ջահեր”

    Ինչ վերաբերում է լոգասենյակի լուսավորման համար կիրառվող լամպերի տեսակին, ապա այսօր ամենաժողովրդականը հանդիսանում են հալոգեն և լյումինեսցենտ լամպեր: Միևնույն ժամանակ, դեռևս հանդիպում են զգալի քանակությամբ շիկացման լամպեր, ինչպես նաև սկսել են հայտնվել LED լույսի աղբյուրները:

    Իրականում այնքան էլ կարևոր չէ, թե ինչպիսի լամպ է օգտագործվում լուսավորման սարքում: Կարևորն այն է, թե ինչպես է այս սարքը համապատասխանում այն պահանջներին, որոնք սովորաբար ներկայացվում են սարքավորումներին, որոնք աշխատում են այնպիսի յուրահատուկ միջավայրում, ինչպիսին է լոգարանը:

    բազմաֆունկցիոնալ լուսավորություն
    “Մտացված բազմաֆունկցիոնալ լուսավորություն լոգասենյակում”

    Ի՞նչ պահանջեր են առաջ քաշվում լոգասենյակի լուսատուներին

    Քանի որ լոգասենյակի տարածքն իր յուրահատկությամբ ունի խոնավության և ջերմաստիճանի տատանումների առավելագույն մակարդակ, ապա և օգտագործվող էլեկտրական սարքավորումների հատուկ պահանջներ.

    • Լուսատուները չպետք է վախենան դրանց վրա խոնավության և նույնիսկ ջրի ցայտերի ընկնելուց: Դա անհնար է դարձնում շիկացման լամպերի օգտագործումն առանց պաշտպանիչ կաղապարների, քանի որ տաք լամպի վրա ջրի ընկնելիս տեղի է ունենում դրա ոչնչացում՝ տաք փշրանքների ցրմամբ, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների և այրվածքների: Լոգարանում լուսավորության սարքավորումների պաշտպանվածության մակարդակը խոնավությունից պետք է սկսվի IP24-ից:
    Թաքնված լուսավորում
    “Լուսավորումը թաքնված է պատային նիշում”
    • Լոգնոցի գոտին կամ լոգախցիկը պետք է հագեցած լինի միայն ցածր լարման լամպերով՝ մինչև 12Վ:
    • Լոգախցիկի կամ լոգնոցի անմիջական հարևանությամբ (մոտ 60սմ) թույլատրվում է օգտագործել միայն էլեկտրական հոսանքի հարվածից երկրորդ կարգի պաշտպանվածությամբ լուսատուներ:
    Լոգասենյակի հիմնական և լրացուցիչ լուսավորություն
    “Լոգասենյակի հիմնական և լրացուցիչ լուսավորություն”
    • Լոգասենյակում օգտագործվող ցանկացած լամպ պետք է համալրված լինի պաշտպանիչ կաղապարով, իսկ դրա մետաղյա բաղադրատարրերը պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից:
    Փափուկ ցրված լուսավորություն
    “Փափուկ ցրված լուսավորության օրինակ”

    Օգտակար խորհուրդ

    Պետք չի ծանրաբեռնել լոգասենյակն էլեկտրական սարքավորումներով: Մալուխների և լուսատու սարքերի չափից շատ քանակը վաղ թե ուշ կհանգեցնի կարճ միացման:

    Ինչպե՞ս ճիշտ անցկացնել լուսավորությունը լոգասենյակում

    Որպեսզի լոգասենյակում լուսավորությունը ճիշտ կազմակերպել, պետք է իմանաք որոշ կանոններ և կանոնակարգեր: Օգտագործվող լույսի աղբյուրների քանակը մեծապես կախված է սենյակի տարածությունից: 4.5մ² տարածք ունեցող ստանդարտ լոգասենյակը կարող է բավականին որակյալ լուսավորվել առաստաղի վրա տեղադրված մեկ լուսատուվ, որն ունի երկու 60Վտ-անոց լամպ:

    Միևնույն ժամանակ չի խանգարի ևս մեկ լամպը հայելու մոտ, եթե տանը տղամարդ կա: Չէ՞ որ սափրվելը լավ լուսավորության պայմաններում ավելի հարմար է: Ինչու չէ, կանայք էլ են հաճախ սիրում դիմահարդարումն անել լոգարանում:

    Պատի լուսատուներ
    “Պատի լուսատուները տեղադրված են մեծ հայելու երկու կողմերում”

    Ընդարձակ լոգասենյակները պահանջում են լուսավորել յուրաքանչյուր ֆունկցիոնալ գոտի. լողանալու (այնտեղ, որտեղ տեղադրված է լոգնոցը կամ լոգախցիկը), լվացվելու և այլն: Լվացվելու գոտում լուսավորումը պետք է լինի բնական և համաչափ ոչ ավելի քան 600 լյուքս լույսի հոսքին: Այդ պատճառով հայելու մոտ չարժի տեղադրել լյումինեսցենտ լամպեր, որոնք ուժգին խորացնում են ստվերը և դեմքը դարձնում են անբնական կապտականաչավուն գույնի:

    Լուսավորման ներդաշնակություն
    “LED լուսավորման օգտագործման օրինակներ”

    Պետք չի մոռանալ նաև ներդաշնակության պահանջների մասին լոգասենյակում վերանորոգում իրականացնելիս: Լուսանկարները, որտեղ լամպերը լիովին համապատասխանում են սենյակի ինտերիերի բոլոր գույներին, ավելի գրավիչ են: Սպիտակ պատերի վրա ձևավորման տաք գույները կազմում են հիանալի ներդաշնակություն ճերմակ նրբերանգներով լուսադիոդային և շիկացման լամպերի հետ: Եթե պատերը դեղին են, ապա LED-երը, հալոգեն լամպերը և թափանցիկ ապակիներով շիկացման լամպերը լավ տեսք կունենան:

    Ինտերիերի դեղնականաչ ձևավորումը պահանջում է նույն լամպերի օգտագործումը, սակայն <3300Կ գունային ջերմաստիճանով: Ձևավորման կարմիր և նարնջագույն գույները պահանջում են նույն ջերմաստիճանի ավելի փափուկ լուսավորություն: Սառը երանգների համար հարմար են LED-երը, լյումինեսցենտ և մետաղական հալոգեն լամպերը` 3000-ից մինչև 5000Կ չեզոք սպիտակ լույսով:

    Կետային լուսավորություն
    “Կետային լուսավորություն գիպսակարտոնե առաստաղում”

    Աստիճանային լուսավորություն

    Սովորաբար նկատվում է որոշակի շերտավորություն լոգասենյակի լուսավորությունում: Որոշ լուծումների լուսանկարները դա շատ լավ ցույց են տալիս:

    Վերին մակարդակի լուսավորումը համարվում է այն, որը հատակի մակարդակից 180սմ և ավել բարձրության վրա է գտնվում: Այն կարող է բաղկացած լինել ինչպես մի քանի լուսատու սարքավորումներից, այնպես էլ միայն մեկից: Հետևաբար երևակայության թռիչքն այստեղ անսահման է. աստղային երկնքից մինչև միակ շքեղ ջահը: Առաստաղի վրա կարող են լինել մի քանի շարք լամպեր, որոնք լուսավորում են յուրաքանչյուր իր գոտին:

    Կարդացե՛ք նաև՝ Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

    Ցնցուղի գոտու առաստաղային լուսավորում
    “Ցնցուղի գոտու առաստաղային լուսավորում”

    Լուսավորության միջին մակարդակը բարձր չէ մարդու աչքի մակարդակից: Դրա խնդիրն է լուսավորել հայելու գոտին: Սափրվելու համար բավական է հայելու վերևում մեկ լուսատուն, իսկ դիմահարդարման համար անհրաժեշտ կլինի լուսավորությունը կատարել երկու հակառակ կողմից:

    Օգտակար խորհուրդ

    Լոգարանում շատ օգտակար է հատկապես կահույքի ներքին տարածության լուսավորումը: Դրա համար կարող է ծառայել լուսադիոդային ժապավենը: Այն կարող է օգտագործվել նաև լոգնոցի եզրերը զարդարելու համար:

    Լոգասենյակում կահույքի լուսավորում
    “Լոգասենյակում կահույքի լուսավորման տարբերակներ”

    Հատակային ծածկին հատակից ոչ ավել քան 10սմ բարձրության վրա գտնվում է ստորին մակարդակը: Ամենից հաճախ դա դեկորատիվ ստորին լուսավորում է լոսադիոդային ժապավենից կամ հերմետիկ լուսատուներից բաղկացած:

    Այսպիսով, հեշտ բան չէ լոգասենյակի լուսավորումը: Առաջարկվող լուսանկարներն ու հրահանգները կօգնեն ճիշտ կազմակերպել այն: Իսկ լավագույն տարբերակն այս գործը հմուտ վարպետին վստահելն է, ինչը հնարավոր է միայն շնորհիվ Varpet հավելվածի (այն կարող եք ներբեռնել այստեղից), որով կարող եք ընտրել էլեկտրիկի ծառայությունները և ուղղակի սպասել, մինչև ձեր վարպետը կժամանի և կկատարի բոլոր անհրաժեշտ աշխատանքները կատարյալ լուսավորություն ունենալու համար:

    #ванная комната#освещение сантехник#inchpes chisht anckacnel lusavorutyun

    Только на Varpet

    Эксклюзивные истории, которых нет нигде больше

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Разрыхление почвы

    Разрыхление почвы

    Разрыхление почвы - один из наиболее важных факторов, влияющих на здоровье растений, скорость роста и урожайность. Известно, что на плотных и сухих почвах культуры медленнее растут, хуже развиваются и чаще болеют, чем на мягких пористых почвах. Рекомендуем ознакомиться с особенностями, техникой разрыхления почвы и сроками проведения работ.

    19 Марта 2021
    Обрезка и опрыскивание деревьев и кустарников

    Обрезка и опрыскивание деревьев и кустарников

    За садом нужен постоянный уход, чтобы осенью радовал вас богатым урожаем и красивым видом. Любая работа в саду требует особых знаний. Прежде чем приступить к работе, давайте узнаем, зачем нужна весенняя обрезка и опрыскивание деревьев и кустарников.

    16 Марта 2021
    Цветные акриловые ванны

    Цветные акриловые ванны

    Оригинальные изделия для стильной ванной комнаты Благодаря современным дизайнерским решениям выбор ванны стал намного проще. Не все знают, что на рынке сантехники представлены цветные ванны из таких материалов, как акрил, сталь, камень.

    11 Марта 2021
    Натяжной потолок

    Натяжной потолок

    Натяжной потолок в квартире больше не считается роскошью, а разумным выбором по соотношению цена-качество. Для быстрого и монтажа натяжного потолка рекомендуем обратиться к специалисту, который сможет качественно выполнить замеры и монтажные работы.

    02 Февраля 2021
    Подвесные потолки

    Подвесные потолки

    В дизайне интерьера квартиры или любого другого помещения потолок считается одним из главных, а иногда и единственным декоративным элементом. Подвесные потолки стали незаменимыми и часто используются не для функциональности, а для дизайна.

    26 Января 2021
    Облицовка зданий, возможности и важные пункты

    Облицовка зданий, возможности и важные пункты

    Прежде чем перейти к процессу облицовки, необходимо выбрать соответствующий материал, установить способ укладки и многое другое.

    23 Декабря 2020
    Дачный умывальник с водонагревателем

    Дачный умывальник с водонагревателем

    Решить проблему с постоянным или временным отсутствием водоснабжения просто – достаточно установить умывальник дачный с подогревом воды.

    07 Августа 2020
    Солнечные батареи своими руками. Доступный источник питания

    Солнечные батареи своими руками. Доступный источник питания

    Установка солнечных панелей постепенно набирает свою популярность. Однако далеко не все могут позволить приобрести дорогостоящее оборудование.

    07 Августа 2020
    Напольная плитка для кухни: фото и цены популярных видов

    Напольная плитка для кухни: фото и цены популярных видов

    Кухня –это центр домашнего очага. Не лишними в этой части жилища будут стильный интерьер и, самое главное, практичные отделочные материалы.

    07 Августа 2020
    Ремонт ванной комнаты и туалета. фотографии интересных решений

    Ремонт ванной комнаты и туалета. фотографии интересных решений

    Каждый рано или поздно будет делать ремонт ванной комнаты. Нужно сделать правильный выбор материала для отделки этих помещений, произвести ремонт с соблюдением требований.

    07 Августа 2020
    Умный дом: оборудование, или добро пожаловать в будущее

    Умный дом: оборудование, или добро пожаловать в будущее

    Умный дом – это гарантия спокойствия хозяина. Человек больше может не волноваться обо всех процессах, которые происходят в помещении во время отсутствия всех членов семьи.

    06 Августа 2020
    Жидкие обои

    Жидкие обои

    Жидкие обои на рынке появились недавно, разберемся подробнее, что представляют собой жидкие обои, как их наносить на стену и другие поверхности.

    06 Августа 2020
    Ремонт квартиры в новостройке. как и когда следует начать

    Ремонт квартиры в новостройке. как и когда следует начать

    При выборе квартиры в новостройке чаще всего предпочтение отдается той квартире, в которой ещё не сделан ремонт. Это связано с тем, что в этом случае покупка обходится намного дешевле.

    06 Августа 2020
    Укладка тротуарной плитки на бетонное основание

    Укладка тротуарной плитки на бетонное основание

    В этой статье мы узнаем специфичность укладки тротуарной плитки на бетонное основание: рассмотрим преимущества и недостатки данной технологии.

    06 Августа 2020
    Люстры с дистанционным управлением

    Люстры с дистанционным управлением

    Какими особенностями обладают люстры с пультом управления: классификация существующих изделий, их отличительные черты, принцип действия.

    06 Августа 2020
    Гипсакартонные потолки для спальни. фотографии и процесс установки

    Гипсакартонные потолки для спальни. фотографии и процесс установки

    Современная отделка помещений немыслима без использования гипсокартонных листов. Очень часто этим материалом обшивают потолочные подвесные конструкции.

    06 Августа 2020