Varpet

Хотите забронировать услуги и отслеживать статусы? Скачайте приложение Varpet

Download on the App StoreGet it on Google Play
Varpet Partner

Ищете вакансию? Присоединяйтесь к нашей команде, скачав приложение Partner.

Download on the App StoreGet it on Google Play

Категории

    Varpet

    Другое

    Наши сайты

    Подпишитесь на интересные новости.

    Thanks! You're subscribed.
    © 2026 — Разработано Addevice. Все права защищены.
    Политика конфиденциальности|Условия использования

    Армения

    Varpet
    Varpet
    ГлавнаяГлавнаяМаркетплейсМаркетплейсУслугиУслуги
    1. Главная
    2. ›
    3. Блог
    4. ›
    5. Разрыхление почвы
    19 Марта 2021

    Разрыхление почвы

    By VarpetСадоводство
    Разрыхление почвы

    Հողի փխրեցումը բույսերի առողջության, աճի տեմպի և բերքատվության վրա ազդող կարևորագույն գործոններից մեկն է: Հայտնի է, որ խիտ ու չոր հողում մշակովի կուլտուրաներն ավելի դանդաղ են աճում, ավելի վատ են զարգանում և ավելի հաճախ են հիվանդանում, քան փխրեցրած հողում: Նման խնդիրներից խուսափելու համար փորձառու հողագործները խորհուրդ են տալիս հողը տնկարկների շուրջ պարբերաբար փխրեցնել: Եթե ձեզ ծանոթ չեն հողի փխրեցման տեխնիկան և ձևերը, խորհուրդ ենք տալիս օգտվել Varpet հավելվածի հմուտ այգեպանների ծառայությունից, ովքեր հետագա մշակման համար հողը լավագույնս կնախապատրաստեն։ Բացի այդ, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ հողի փխրեցման առանձնահատկություններին, տեխնիկային և փխրեցման աշխատանքների իրականացման ճիշտ ժամկետներին։

    Ին՞չ է իրենից ներկայացնում հողի փխրեցումը. դրա իրականացման անհրաժեշտությունը

    Հողի փխրեցումը հողի խոնավության և օդի թափանցելիությունը բարելավելու համար իրականացվող հիմնական միջոցներից մեկն է: Մեխանիկական փխրեցման համար օգտագործվում են ձեռքի հատուկ գործիքներ։

    Ճիշտ կատարված փխրեցման արդյունքում բարելավվում է թթվածնի, խոնավության և սննդանյութերի մատակարարումը բույսերի արմատներ, որն էլ ազդում է բերքի որակի և աճի վրա։

    Հողի փխրեցումն ունի երկու կարևոր գործառույթ: Նախ, այն օգնում է թույլ բույսերին ճեղքել հողի մակերեսը և ավելի արագ աճել: Երկրորդը, երբ բերրի վերին շերտը փափկում է, դրա մեջ ստեղծվում են բազմաթիվ ալիքներ և դատարկ տարածքներ, որոնց միջոցով ջուրը հեշտությամբ հասնում է դեպի բույսերի արմատները: Ջրելուց կամ անձրևից հետո հողի մակերևույթը հարթվում է և փակում բոլոր ճեղքերը: Եթե ​​դրանից հետո արևոտ օր լինի, կձևավորվի կոշտ կեղև: Ջուրը պարզապես կուտակվելու է մակերեսի վրա և գոլորշանալու է՝ չհասնելով արմատներին։

    Փորձառու այգեգործները, ովքեր զբաղվում են բերքի մշակմամբ, տարվա ընթացքում մի քանի անգամ իրականացնում են հողու փխրեցում։ Փխրեցման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տեղումներից հետո հողի վրա առաջացած կոշտ կեղևը կանխում է բույսի արմատային համակարգի պատշաճ սնուցումը, իսկ փխրեցման բացակայության դեպքում տնկարկների շուրջ հողի մակերևույթն ավելի է խտանում և կոշտանում, որն իր հերթին հանգեցնում է կանաչ տարածքների աճի դանդաղեցմանը, ցողունների դեֆորմացիային և նոսրացմանը՝ ընդհուպ մինչև արմատների չորացում:

    Հողի մշակում

    Փխրեցումը օգնում է նաև օրգանական նյութերի հավասարաչափ բաշխելուն ինչպես հողի մակերևույթին, այնպես էլ խորքերը՝ հողի համար ծառայելով որպես օրգանական պարարտանյութ: Հողի լրացուցիչ պարարտացման դեպքում փխրեցրած հողն ավելի արագ և արդյունավետ է կլանում պարարտանյութերը։ Հողի պարբերաբար փխրեցումն օգնում է պաշտպանել բույսերը վնասատուներից՝ վերացնելով ընդերքում եղած վնասատուների բները։ Սա թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել վնասատուների պոպուլյացիան հողում՝ առանց օգտագործելու թունավոր քիմիական նյութեր: Պետք է նշել մի կարևոր հանգամանք ևս․ փխրեցումը նպաստում է նաև մոլախոտերի քանակի նվազմանը: Հողը մանրակրկիտ փխրեցնելուց հետո մոլախոտերը սկսում են ավելի պակաս ակտիվությամբ աճել և ավելի դանդաղ տարածվել։

    Հողի փխրեցման նպատակը և մեթոդները Փխրեցումը հողի մշակման կարևոր փուլերից մեկն է։ Ժամանակին կատարված հողի մշակումը կօգնի լուծել մի քանի խնդիր․

    • հողը դարձնել ավելի փափուկ և հարթ, ստեղծել օպտիմալ միջավայր բույսերի և միկրոֆլորայի աճի և զարգացման համար
    • հողի բուսասանիտարական պայմանների պահպանում
    • էրոզիայի պրոցեսների կանխարգելում, ջրի, հումուսի, սննդանյութերի անարդյունավետ կորուստների կրճատում
    • հողի մակերեսի հավասարեցում
    • պարարտանյութերի մատակարարում խորը շերտեր
    • վերին շերտերում խոնավության պահպանում
    • մոլախոտերի դեմ պայքար
    • ցանքի խորության վրա հողի շերտի խտացում
    • հողի և մշակաբույսերի հետագա վերամշակման համար պայմանների ստեղծում:

    Հողի փխրեցումը պետք է իրականցվի ցանքից և առաջին ջրումից հետո, այնուհետև պարբերաբար՝ ամեն անձրևից ու ջրելուց հետո: Եթե ​​տեսնում եք, որ հողի վերին շերտի վրա ճաքեր են առաջացել, նշանակում է՝ այն կարծրացել է և փխրեցման կարիք ունի։ Գոյություն ունի հողի փխրեցման մի քանի տարբերակ․

    Կարդացե՛ք նաև՝ Այգեգործություն. օգտակար զբաղմունք. ի՞նչն է կարևոր այս գործում

    Հողի փխրեցման ժամկետները

    Հողի փխրեցման ժամկետները

    Տնկարկների շուրջ հողի փխրեցման ժամանակը և հաճախականությունը կախված է տարածաշրջանի որոշակի կլիմայական և եղանակային առանձնահատկություններից: Եթե չգիտեք՝ եբ է ճիշտ կատարել հողի փխրեում, վստահեք հողի մշակման հետ կապված ցանացած աշխատանքներ Varpet հավելվածի այգեպաններին, և աշնանը ձեր այգին կուրախացնի ձեզ առատ և առողջ բերքով։ Հիմնականում հողի առաջին փխրեցումն իրականացվում է հողը փորելուց անմիջապես հետո՝ ապրիլին։ Այս դեպքում հողը փորում են 20-25 սանտիմետր խորությամբ, որից հետո այն փխրեցնում են և հավասարեցնում։

    Մարգերը սովորաբար փխրեցվում են տնկված սերմերի շարքերի երկարությամբ՝ չվնասելով արմատները: Փխրեցված հողը հեշտությամբ է ներծծում ջուրը, և բույսերը, պարբերաբար ստանալով ջրի անհրաժեշտ քանակությունը, սկսուն են արագ ծլել։ Հաճախակի փխրեցումները օգնում են ավելի հեշտոթյամբ մաքրել շարքերի միջև աճած մոլախոտերը: Այդ պատճառով շարքերի միջև հեռավորությունը խորհուրդ է տրվում անել այնքան, որ ձեզ համար ավելի հեշտ լինի իրականացնել փխրեցման աշխատանքները։

    Լոլիկի, կաղամբի, սմբուկի, կծու կամ քաղցր պղպեղի սածիլները տնկելուց հետո հողը փխրեցնում են երկու շաբաթ անց: Կարտոֆիլի պալարները ցանելուց հետո խորհուրդ է տրվում կարտոֆիլով մարգերը փխրեցնել ցանքից մեկ կամ մեկուկես շաբաթ հետո։ Վարունգի և սխտորի մարգերի հողը փխրեցնում են առաջին ծիլերի հայտնվելուց հետո։ Գազարի, ճակնդեղի և սոխի տնկարկներում մարգերի միջև ընկած տարածքը կարելի է զգուշորեն փխրեցնել նախքան սերմերը ծլելը:

    Խորհուրդ է տրվում փխրեցման հաճախականությունը որոշել՝ ելնելով մակերեսի վրա կոշտ կեղևի ձևավորման արագությունից։ Որքան արագ է այն ձևավորվում, այնքան ավելի հաճախ պետք է իրականացվի փխրեցումը: Օպտիմալ հաճախականությունը համարվում է շաբաթական 2-3 անգամ: Աշնանային վարից հետո սովորաբար հողը չեն փխրեցնում: Ընդհակառակը, պետք է թողնել, որ մակերեսի վրա առաջանա կոշտ կեղև:

    Հողի փխրեցման խորությունը

    Հող, վար, այգեգործություն

    Հողի փխրեցման խորությունը կախված է աճած բերքի հատկություններից (բույսի բարձրությունը, արմատային համակարգի տրամագիծը և կառուցվածքի տեսակը): Այսպիսով, մանր սերմերից (գազար, ճակնդեղ, կանաչի) աճեցրած մշակաբույսերով մարգերի հողը պետք է փխրեցնել միայն մակերեսորեն և բացառապես մարգերի միջև ընկած տարածքներում։ Տարեկան խոտաբույսերի դեպքում տնկարկների շուրջ հողը փխրեցվում է 10-11 սանտիմետր խորությամբ։ Բազմամյա բույսերի և թփերի դեպքում հողը փխրեցվում է 15-20 սանտիմետր խորությամբ։ Խորհուրդ է տրվում տարեկան ծաղիկների շուրջ հողը փխրեցնել 4-5 սանտիմետր խորությամբ:

    Ուղղաձիգ ցողունով դեկորատիվ բույսերի դեպքում (պիոններ, փիփերթ) խորհուրդ է տրվում մշակել հողը 8-9 սանտիմետր խորության վրա՝ փորձելով չմոտենալ թփի հիմքին: Սոխուկով բույսի դեպքում հողը պետք է փխրեցվի ավելի փոքր խորությամբ՝ մոտ 4-6 սանտիմետր:

    Բանջարեղենային մշակաբույսերի (լոլիկ, կաղամբ, քաղցր կամ կծու պղպեղ) մարգերում հողը փխրեցնելիս հաշվի է առնվում բույսերի բարձրությունը: Որքան բարձր և փարթամ է բույսը, փխրեցվող մակերեսի խորությունը պետք է լինի ավելի փոքր: Ամենախորը փխրեցումն իրականացվում է գարնանը վարից հետո։ Այս դեպքում վարած հողը փխրեցվում է 20 սանտիմետր խորությամբ: Ամռանը բանջարեղենի և դեկորատիվ մշակաբույսերի մեծ մասի համար հողը փխրեցվում է 5-6 սանտիմետր խորությամբ:

    Только на Varpet

    Эксклюзивные истории, которых нет нигде больше

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման մարտկոցների ընտրությունն ու տեղադրումը

    Ջեռուցման համակարգերի բազմազանության մեջ տարածքը տաքացնելու ամենատարածված միջոցը ջեռուցման մարտկոցներն են: Բնակարանում կամ առանձնատանը ճիշտ տեղադրված ջեռուցման մարտկոցների առկայ…

    25 Փետրվարի 2022
    Обрезка и опрыскивание деревьев и кустарников

    Обрезка и опрыскивание деревьев и кустарников

    За садом нужен постоянный уход, чтобы осенью радовал вас богатым урожаем и красивым видом. Любая работа в саду требует особых знаний. Прежде чем приступить к работе, давайте узнаем, зачем нужна весенняя обрезка и опрыскивание деревьев и кустарников.

    16 Марта 2021
    Цветные акриловые ванны

    Цветные акриловые ванны

    Оригинальные изделия для стильной ванной комнаты Благодаря современным дизайнерским решениям выбор ванны стал намного проще. Не все знают, что на рынке сантехники представлены цветные ванны из таких материалов, как акрил, сталь, камень.

    11 Марта 2021
    Натяжной потолок

    Натяжной потолок

    Натяжной потолок в квартире больше не считается роскошью, а разумным выбором по соотношению цена-качество. Для быстрого и монтажа натяжного потолка рекомендуем обратиться к специалисту, который сможет качественно выполнить замеры и монтажные работы.

    02 Февраля 2021
    Подвесные потолки

    Подвесные потолки

    В дизайне интерьера квартиры или любого другого помещения потолок считается одним из главных, а иногда и единственным декоративным элементом. Подвесные потолки стали незаменимыми и часто используются не для функциональности, а для дизайна.

    26 Января 2021
    Облицовка зданий, возможности и важные пункты

    Облицовка зданий, возможности и важные пункты

    Прежде чем перейти к процессу облицовки, необходимо выбрать соответствующий материал, установить способ укладки и многое другое.

    23 Декабря 2020
    Дачный умывальник с водонагревателем

    Дачный умывальник с водонагревателем

    Решить проблему с постоянным или временным отсутствием водоснабжения просто – достаточно установить умывальник дачный с подогревом воды.

    07 Августа 2020
    Солнечные батареи своими руками. Доступный источник питания

    Солнечные батареи своими руками. Доступный источник питания

    Установка солнечных панелей постепенно набирает свою популярность. Однако далеко не все могут позволить приобрести дорогостоящее оборудование.

    07 Августа 2020
    Напольная плитка для кухни: фото и цены популярных видов

    Напольная плитка для кухни: фото и цены популярных видов

    Кухня –это центр домашнего очага. Не лишними в этой части жилища будут стильный интерьер и, самое главное, практичные отделочные материалы.

    07 Августа 2020
    Ремонт ванной комнаты и туалета. фотографии интересных решений

    Ремонт ванной комнаты и туалета. фотографии интересных решений

    Каждый рано или поздно будет делать ремонт ванной комнаты. Нужно сделать правильный выбор материала для отделки этих помещений, произвести ремонт с соблюдением требований.

    07 Августа 2020
    Умный дом: оборудование, или добро пожаловать в будущее

    Умный дом: оборудование, или добро пожаловать в будущее

    Умный дом – это гарантия спокойствия хозяина. Человек больше может не волноваться обо всех процессах, которые происходят в помещении во время отсутствия всех членов семьи.

    06 Августа 2020
    Жидкие обои

    Жидкие обои

    Жидкие обои на рынке появились недавно, разберемся подробнее, что представляют собой жидкие обои, как их наносить на стену и другие поверхности.

    06 Августа 2020
    Ремонт квартиры в новостройке. как и когда следует начать

    Ремонт квартиры в новостройке. как и когда следует начать

    При выборе квартиры в новостройке чаще всего предпочтение отдается той квартире, в которой ещё не сделан ремонт. Это связано с тем, что в этом случае покупка обходится намного дешевле.

    06 Августа 2020
    Укладка тротуарной плитки на бетонное основание

    Укладка тротуарной плитки на бетонное основание

    В этой статье мы узнаем специфичность укладки тротуарной плитки на бетонное основание: рассмотрим преимущества и недостатки данной технологии.

    06 Августа 2020
    Люстры с дистанционным управлением

    Люстры с дистанционным управлением

    Какими особенностями обладают люстры с пультом управления: классификация существующих изделий, их отличительные черты, принцип действия.

    06 Августа 2020
    Гипсакартонные потолки для спальни. фотографии и процесс установки

    Гипсакартонные потолки для спальни. фотографии и процесс установки

    Современная отделка помещений немыслима без использования гипсокартонных листов. Очень часто этим материалом обшивают потолочные подвесные конструкции.

    06 Августа 2020
    Освещение ванных комнат

    Освещение ванных комнат

    Вроде бы нет более простой задачи, чем сделать монтаж освещения в ванной комнате. Однако это мнение не соответствует действительности.

    06 Августа 2020