fbpx
4-04-2019

Կանոնադրություն

Ընկերության կանոնադրությունը

Պայմանագրի կնքումը չի պահանջում երկկողմանի ստորագրում, սակայն Ընկերությունն իրավունք ունի իր ցանկությամբ, առանց պատճառների բացատրման կամ հիմնավորման պահանջելու Օգտատիրոջից ներկայանալ իր գրասենյակ և ստորագրել սույն Հրապարակային օֆերտան:

Ընկերության Ծառայություններն Օգտատերին տրամադրվում են անվճար:

Ակցեպտի միջոցով ընդունելով սույն Հրապարակային օֆերտայի դրույթները՝ Օգտատերն Ընկերությանը երաշխավորում է, որ

  •  գրանցման փուլում նշված տվյալները, այդ թվում՝ անձնական, ստույգ են,
  • Հրապարակային օֆերտան ակցեպտավորել, այսինքն Պայմանագիրը կնքել է կամավոր, այդ թվում՝ ա) ամբողջովին ծանոթացել է Հրապարակային օֆերտայի պայմաններին, բ) ամբողջովին գիտակցում է Պայմանագրի կնքման և կատարման հետ կապված իր գործողությունների նշանակությունն ու հետևանքները,
  • ունի բոլոր անհրաժեշտ իրավունքներն ու լիազորությունները, որոնք անհրաժեշտ են Պայմանագրի կնքման և կատարման համար:

 

Էլեկտրոնային առևտրային հարթակի շահագործման սահմանափակումները.

Ընկերությունը չի երաշխավորում Էլեկտրոնային առևտրային հարթակի և ծառայությունների 24-ժամյա հասանելիությունը:

Ընկերությունը չի երաշխավորում, որ Ծառայությունների ծրագրային ապահովումը կամ Էլեկտրոնային առևտրային հարթակը չեն պարունակում սխալներ կամ միշտ սահուն են գործում և չի բացառում, որ Էլեկտրոնային առևտրային հարթակի շահագործման ընթացքում կարող են լինել դրա հասանելիության և սարքավորումների կամ ծրագրային ապահովման հետ համատեղելիության կամ փոխգործակցության սահմանափակումներ:

Ընկերությունը չի երաշխավորում նաև Էլեկտրոնային առևտրային հարթակի և ծառայությունների հասանելիությունը բոլոր կամ որոշակի տեսակի հեռախոսների և օպերացիոն համակարգերի համար:

Այնուամենայնիվ, Ընկերությունը տեղեկացնում է, որ Էլեկտրոնային առևտրային հարթակը նախատեսված է IOS և Android օպերացիոն համակարգերով նախատեսված սարքերի համար:

   Ծրագրերը գործում են վերը նշված օպերացիոն համակարգերի հետևյալ տեսակներից սկսած՝ Android  –  4.2 (Jelly Bean) 17, IOS – 10.0:

 

Օգտատիրոջ գրանցումը.

             Օգտատեր դառնալ ցանկացող անձը պետք է անցնի գրանցման գործընթաց Էլեկտրոնային առևտրային հարթակում: Գրանցման ընթացքում Օգտատիրոջը տրամադրվում է իր կողմից նշված Մուտքանուն, որը հետագայում Օգտատիրոջ կողմից գործածվում է Էլեկտրոնային առևտրային հարթակն օգտագործելիս: Գաղտնաբառը տրամադրվում է Անձնակազմի կողմից` ուղարկելով այն Օգտատիրոջ՝ էլեկտրոնային առևտրային հարթակում նշված հեռախոսահամարին:

   Էլեկտրոնային առևտրային հարթակում գրանցման ընթացքում Օգտատերը պարտավոր է լրացնել իր Անձնական էջի ձևավորման համար անհրաժեշտ ամբողջ հավաստի և թարմ տեղեկատվությունը, այդ թվում` էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, անունն ու ազգանունը: Էլեկտրոնային առևտրային հարթակի գրանցման ձևաթերթը Օգտատիրոջից կարող է լրացուցիչ տեղեկատվություն պահանջել: Անձնական էջը լրացնելիս Օգտատերը դրանով իսկ հավաստում է, որ այնտեղ պարունակվող տեղեկատվությունը դարձնում է հանրային, այսինքն հնարավոր հասանելի բոլոր Օգտատերերին:

                Օգտատերը պատասխանատու է Գրանցման գործընթացում իր կողմից ներկայացված տեղեկատվության հավաստիության, թարմության, ամբողջականության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության և երրորդ անձանց պահաջներից զերծ լինելու համար: Օգտատերն ինքնուրույն է կրում գրանցման և Էլեկտրոնային առևտրային հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալների (Մուտքանուն ու Գաղտնաբառ) պահպանման և գաղտնիության պատասխանատվությունը: Ընկերության Ծառայություններին առնչվող բոլոր գործողությունները, որոնք իրականացվել են Օգտատիրոջ Մուտքանվան ու Գաղտնաբառի օգտագործմամբ, համարվում են իրականացված վերջինիս կողմից: Օգտատերը  երրորդ անձանց առջև ինքնուրույն է կրում պատասխանատվություն այն բոլոր գործողությունների համար, որոնք կատարվել են Օգտատիրոջ Մուտքանվան ու Գաղտնաբառի օգտագործմամբ: Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում, եթե երրորդ անձանց կողմից խախտվել են Օգտատիրոջ իրավունքները, որոնք չարտոնագրված մուտք են ստացել Օգտատիրոջ Մուտքանուն-Գաղտնաբառ զույգին:  Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից Օգտատիրոջ Մուտքանվան ու Գաղտնաբառի անօրինական օգտագործման համար:

              Գրանցման ընթացքում Օգտատերը տալիս է իր համաձայնությունը սույն Հրապարակային օֆերտային և կրում է այնտեղ նշված իրավունքներն ու պարտականությունները, որոնք կապված են Էլեկտրոնային առևտրային հարթակի շահագործման հետ:

Էլեկտրոնային առևտրային հարթակում Օգտատիրոջ հաջող գրանցումից հետո Ընկերությունն Օգտատիրոջ հանդեպ կրում է սույն Հրապարակային օֆերտայով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

 

Վարպետի ստուգման գործընթացը.

Որպես Վարպետ Օգտատեր գրանցվել ցանկացող անձը նախքան Գրանցման գործընթացն սկսելն անցնում է Ստուգման գործընթաց, ինչը ենթադրում է Օգտատիրոջ տվյալների ստուգում, ինչպես նաև թեստավորման անցկացում: Ստուգումն անցկացնելու համար անձը հրավիրվում է Անձնակազմի հետ հարցազրույցի:

Վարպետի կարգավիճակը տրամադրվում է Անձնակազմի կողմից՝ ըստ իր հայեցողության՝ թեստավորման արդյունքների և Օգտատիրոջից պահանջված տեղեկատվության հիման վրա: Անձնակազմն իրավունք ունի առանց բացատրության չտրամադրելու Վարպետի կարգավիճակ՝ անկախ այն ծախսերից և ջանքերից, որոնք անձը կրել է Ստուգումն անցնելիս: Վարպետի կարգավիճակ տրամադրելու դեպքում Անձնակազմն Օգտատիրոջը տալիս է Մուտքանուն-Գաղտնաբառ զույգը:

 

Պատվերի տեղադրման և կատարման կանոնները.

Հաճախորդները կարող են Էլեկտրոնային առևտրային հարթակում տեղադրել այնտեղ նշված ծառայությունների/աշխատանքների ցանկում նախատեսված ցանկացած տեսակի ծառայության/աշխատանքի պատվեր:

Պատվերի ընդունման պահից Պատվիրատուի և Կատարողի Անձանական էջերը և կոնտակտային միջոցները հասանելի են դառնում միմյանց:

Պատվերի ընդունման պահից Կատարողը միջոցներ է ձեռնարկում հնարավորինս սեղմ ժամկետում՝ որպես կանոն տասնհինգ րոպեի ընթացքում, Էլեկտրոնային առևտրային հարթակում նախատեսված կոնտակտային միջոցով կապ հաստատել Պատվիրատուի հետ:

Պատվերի ընդունման պահից Պատվիրատուն և Կատարողը համարվում են ծառայությունների մատուցման/աշխատանքի կատարման պայմանագիր կնքած: Ըստ անհրաժեշտության և Պատվերի համաձայն՝ Պատվիրատուն և Կատարողը կարող են կազմել և ստորագրել պայմանագիր կամ ցանկացած այլ փաստաթուղթ:

Կատարողը պարտավոր է Պատվերում նշված ժամին այն կատարելու նպատակով անձամբ ներկայանալ Պատվերում նշված վայր, եթե հեռախոսազանգի միջոցով Պատվիրատուի կողմից պայմանավորվածությունը փոփոխության չի ենթարկվել կամ Պատվերը չի չեղարկվել:

Կատարման ենթակա աշխատանքի ծավալը, բնույթը կամ այլ պայմաննները Պատվերում նշվածից տարբերվող լինելու դեպքում Կատրողը կապ է հաստատում Անձնակազմի հետ Պատվերի պայմանները փոփոխելու հարցը քննարկելու և նոր Պատվեր հաստատելու նպատակով, որից հետո կամ Պատվերը չեղարկվում է կամ նոր Պատվեր է հաստատվում:

Պատվերի կատարման ժամանակ ևս, եթե առկա է լինում աշխատանքի ծավալի փոփոխություն, Կատարողը պարտավոր է իրազեկել Անձնակազմին՝ նոր Պատվեր ամրագրելու համար:

 Կատարողը պարտավոր է, իսկ Պատվիրատուն իրավունք ունի պահանջելու վճարել միայն Պատվերի արժեքը:

Վարպետը Պարտավոր է.

  • Պատվերը կատարել և Պատվերի արժեքը ստանալ անձամբ,
  • Պատվիրատուից չպահանջել Պատվերի արժեքից բացի այլ գումար,
  • ապահովել Պատվերի կատարման բարձր որակ,
  • Պատվիրատուի հետ լինել բարեհամբույր և սիրալիր,
  • չմիջամտել Պատվիրատուի կողմից իրեն գնահատելու գործընթացին,
  • չփոխանցել Պատվիրատուին իր անձնական և կոնտակտային տվյալները, հետագայում այդ Պատվիրատուից պատվեր չընդունել Էլեկտրոնային առևտրային հարթակից դուրս:

Պատվիրատուն և Կատարողը պարտավոր են Ընկերության Ծառայությունների միջոցով հաստատելու Պատվերի կատարման և վճարման փաստը:

Պատվիրատուի և Կատարողի միջև կնքված` ծառայությունների մատուցման/առաջադրանքի կատարման պայմանագրի արդյունքում առաջացած փոխհաշվարկները Կողմերն իրականացնում են ինքնուրույն (առանց Ընկերության միջամտության):

 

Հաղորդագրությունների ծառայություն

Գրանցվելուց հետո Օգտատերը հնարավորություն ունի օգտվել հաղորդագրությունների փոխանցման համակարգից, որը թույլ է տալիս տեղեկատվության փոխանակումն Անձնակազմի և այլ Օգտատերերի միջև: Այս ծառայության միջոցով իրականացվող նամակագրությունը չի համարվում անձնական: Օգտատերն, օգտագործելով տվյալ ծառայությունը, ընդունում է այն փաստը, որ Անձնակազմը ցանկացած ժամանակ իրավունք ունի կարդալու ուղարկված հաղորդագրությունները:

Օգտատերը համաձայնվում է Անձնակազմից ստանալ հաղորդագրություններ ցանկացած ժամանակ և ցանկացած բնույթի, այդ թվում` գովազդային: Անձնակազմն իրավունք ունի լրացնել Օգտատերերի կողմից ուղարկված հաղորդագրությունների տեքստը գովազդային նյութերով: Անձնակազմը չի իրականացնում Օգտատերերի կողմից միմյանց ուղարկվող հաղորդագրությունների վերափոխում (սկզբնական դիտում, գնահատում և ֆիլտրում): Օգտատերերին արգելվում է հաղորդագրությունների ծառայությունն օգտագործել հետևյալ նպատակներով.

  1. Իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, միջազգային իրավունքի նորմերը,
  2. Բեռնել, ուղարկել, փոխանցել կամ այլ կերպ մատչելի դարձնել հատուկ թույլտվություն չանցած ցանկացած գովազդային տեղեկատվություն, սպամ սխեմաներ, «բրգաձև սխեմաներ», «շղթայական նամակներ»,
  3. Բեռնել, ուղարկել, փոխանցել կամ այլ կերպ մատչելի դարձնել այնպիսի նյութերի հրապարակումը, որոնք ապօրինի են, վնասակար են, սպառնալիք են, վիրավորում են բարոյականությունը, զրպարտություն են, խախտում են հեղինակային իրավունքները, քարոզում են ատելություն և/կամ մարդկանց խտրականություն՝ ռասայի, ազգության, սեռի, կրոնի և այլ  սոցիալական հատկանիշներով պայմանավորված,
  4. Բեռնել, ուղարկել, փոխանցել կամ այլ կերպ մատչելի դարձնել այնպիսի նյութերի հրապարակումը, որոնք խախտում են երրորդ անձանց իրավունքները:

Անձնակազմն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում Օգտատերերի անձնական հաղորդագրությունները հասանելի դարձնել երրորդ անձանց:

 

Օգտատերերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը.

Օգտատերն իրավունք ունի.

  • «Էլեկտրոնային առևտրային հարթակի տրամադրման ծառայությունների մատուցման վերաբերյալ Պայմանագրի կնքելու հրապարակային առաջարկի» ակցեպտավորման դեպքում օգտվելու Ընկերության Ծառայություններից,
  • բողոքներ ներկայացնել Անձնակազմին այլ Օգտատերերի կողմից սույն Հրապարակային օֆերտայի խախտման փաստերով:

 

Օգտատերը պարտավոր է.

  • Ընկերության Ծառայություններից օգտվելիս պահպանել «Էլեկտրոնային առևտրային հարթակի տրամադրման ծառայությունների մատուցման վերաբերյալ Պայմանագիր կնքելու հրապարակային առաջարկով» սահմանված բոլոր պայմանները,
  • չչարաշահել ընձեռնված հնարավորությունները, ինքնուրույն կամ երրորդ անձանց ներգրավմամբ Ընկերության Ծառայությունները չօգտագործել այնպիսի նպատակներով, որոնք կարող են դասակարգվել որպես անբարեխիղճ մրցակցություն, օրենքի այլ խախտում, չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք ազդում են էլեկտրոնային առևտրային հարթակի բնականոն գործունեության վրա,
  • պահպանել ստորև ներկայացվող արգելքները:

 

Օգտատիրոջն արգելվում է.

  •       որպես Օգտատեր գրանցվել ուրիշի անունից կամ փոխարեն («կեղծ հաշիվներ»),
  • Օգտատերերին շփոթմունքի մեջ գցել` իր անձի վերաբերյալ տրամադրելով ոչ հավաստի տեղեկատվություն կամ օգտագործելով այլ գրանցված օգտատիրոջ մուտքանունն ու գաղտնաբառը,
  • հրապարակել, տարածել, տալ օգտագործման հնարավորություն կամ ցանկացած այլ ձևով օգտագործել տեղեկատվություն, որը պարունակում է սպառնալիքներ, վարկաբեկում, վիրավորում, արատավորում է այլ Օգտատերերի կամ երրորդ անձանց պատիվն ու արժանապատվությունը կամ գործարար համբավը կամ խախտում է նրանց անձնական կյանքի անձեռնմխելիությունը, խախտում է անչափահասների իրավունքները, գռեհիկ է կամ ոչ հարիր, պարունակում է պոռնոգրաֆիկ պատկերներ և տեքստեր կամ անչափահասների մասնակցությամբ սեռական բնույթի տեսարաններ, պարունակում է կենդանիների հետ անմարդկային վերաբերմունքի տեսարաններ, պարունակում է ինքնասպանություն կատարելու միջոցների և ձևերի նկարագրություն, պարունակում է ինքնասպանություն կատարելու ցանկացած դրդում, քարոզում և/կամ նպաստում է ռասայական, կրոնական, էթնիկ ատելության կամ անհանդուրժողականության բորբոքմանը, քարոզում է ֆաշիզմ կամ ռասայական գերակայության գաղափարախոսություն, պարունակում է ծայրահեղական նյութեր, քարոզում է հանցավոր գործունեություն կամ պարունակում է այդպիսի արարքներ կատարելու ցուցումներ կամ ուղղություններ, պարունակում է սահմանափակ հասանելիությամբ տեղեկատվություն, որը ներառում է պետական և առևտրային գաղտնիք, երրորդ անձանց մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկատվություն, պարունակում է թմրանյութերի գովազդ կամ դրանց օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում` «թվային թմրանյութերի» (ձայնային ֆայլեր, որոնք բինաուրալ ռիթմերի միջոցով ազդում են մարդու ուղեղի վրա), պարունակում է թմրանյութերի շրջանառության, դրանց պատրաստման եղանակների վերաբերյալ տեղեկատվություն կամ թմրանյութ օգտագործելու խորհուրդներ, խաբեություն են, ինչպես նաև խախտում են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց այլ իրավունքներն ու շահերը կամ խախտում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը,
  • ցանկացած ձևով, այդ թվում՝ խարդախությամբ, վստահության չարաշահմամբ, ջարդելով փորձել ստանալ այլ Օգտատիրոջ մուտքանունն ու գաղտնաբառը,
  • իրականցնել այլ անձանց անձնական տվյալների անօրինական հավաքում և մշակում,
  • հրապարակել, տարածել, տալ օգտագործման կամ այլ կերպ օգտագործել ցանկացած այլ տեղեկատվություն, որն ըստ Անձնակազմի համարվում է անցանկալի, չի համապատասխանում Էլեկտրոնային առևտրային հարթակի ստեղծման նպատակներին, ոտնահարում է Օգտատերերի շահերը կամ այլ պատճառով համարվում է էլեկտրոնային առևտրային հարթակում տեղադրելու համար անցանկալի:

 

Օգտատիրոջ պատասխանատվությունը.

Օգտատերերն իրենք են կրում Էլեկտրոնային առևտրային հարթակի օգտագործման ընթացքում իրենց գործողության/անգործունեության հետևանքով առաջացած պատասխանատվությունը:

Օգտատերը պարտավորվում է իր ջանքերով և իր հաշվին լուծելու Պատվերների կատարման հետ կապված վեճերը և կարգավորելու երրորդ անձանց հավակնությունները կամ փոխհատուցելու հավակնությունների և հայցերի արդյունքում Ընկերությանը պատճառված վնասները (այդ թվում՝ դատական ծախսերը), եթե այդ հավակնությունների և հայցերի հիմք են հանդիսացել Ընկերության Ծառայություններն օգտագործելիս Օգտատիրոջ գործողությունները կամ անգործությունը:

Օգտատերը ամբողջովին պատասխանատու է

  • օրենսդրության պահանջների, այդ թվում՝ գովազդի, մտավոր սեփականության, մրցակցության վերաբերյալ օրենսդրության պահպանման համար,
  • որպես Օգտատեր էլեկտրոնային հավելվածում գրանցվելիս իր կողմից նշված տեղեկությունների հավաստիության համար:

Օգտատերերի կողմից սույն Հրապարակային օֆերտայի խախտման դեպքում Անձնակազմն իրավունք ունի կասեցնելու (ժամանակավոր արգելք) Օգտատիրոջ մուտքը Էլեկտրոնային առևտրային հարթակ, իսկ կոպիտ և/կամ կրկնվող խախտումների դեպքում` մերժել Օգտատիրոջ մուտքը էլեկտրոնային առևտրային հարթակ (մշտական արգելք):

Խախտումները, որոնք կարող են հանգեցնել Վարպետի կարգավիճակից զրկման կամ կարգավիճակի կասեցման.

  • Վարպետը ստացել է հինգ և ավել բացասական գնահատական,
  • Վարպետը Պատվերի մեկնաբանություններում նշել է իր կոնտակտային տվյալները կամ կատարել է հղումներ այնպիսի կայքերի, որոնք պարունակում են այդ տվյալները կամ հնարավորություն են տալիս այլ կերպ կապ հաստատել Վարպետի հետ, ներառյալ Վարպետի աշխատանքները կամ պորտֆոլիոն ցուցադրող կայքերը,
  • Պատվերի մեկնաբանություններում Վարպետն օգտագործել է անհարգալից արտահայտություններ, վիրավորանքներ, քննարկել է Պատվերին չառնչվող հարցեր,
  • Անձնակազմը Պատվիրատուներից Վարպետի վերաբերյալ բողոքներ է ստացել (կոպտություն, գռեհիկություն, անհամարժեք հաղորդակցում, պայմանավորվածությունների խախտում և այլն),
  • Վարպետն ընդունել է Պատվերը, սակայն առանց Պատվիրատուի հետ համաձայնեցման և առանց Պատվերը չեղարկելու հրաժարվել է կատարել այն, ինչը հանգեցրել է կոնֆլիկտային իրավիճակի կամ Պատվերի չկատարմանը,
  • Վարպետն ընդունել է Պատվերը, սակայն իր փոխարեն այն կատարելու է ուղարկել այլ անձի (օրինակ, ընկերոջը, քրոջը կամ հարևանին),
  • Վարպետը խախտել է իր էջում տեղադրված նկարի վերաբերյալ պահանջները: Նկարի վրա պետք է պատկերված լինի բացարձակապես միայն Վարպետը (դեմքը` խոշոր պլանով), առանց այլ անձանց, առարկաների կամ կենդանիների,
  • Վարպետ խախտել է Անձնակազմի հետ հաղորդակցման կանոնները: Անձնակազմը կոչված է հետևելու, որպեսզի բոլոր Օգտատերը պահպանեն «Էլեկտրոնային առևտրային հարթակի տրամադրման ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր կնքելու հրապարակային առաջարկի» դրույթները, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելու Օգտատերերին, թե ինչպես ճիշտ լրացնեն իրենց էջերը, ինչպես ճիշտ գրեն մեկնաբանություններ և առաջարկություններ Պատվերների վերաբերյալ: Անձնակազմի հետ վիճահարույց հարցերը քննարկելու համար Օգտատերերը պետք է օգտագործեն միայն կապի ուղիղ միջոցներ` հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ: Արգելվում է հանրորեն վիճել Անձնակազմի հետ կամ քննարկել վերջինիս գործողությունները: Անձնակազմի գործողությունների կամ անգործության դեմ կարելի է բողոքել` [email protected] էլեկտրոնային փոստով նամակ ուղարկելով:

 

Վարպետի կարգավիճակը կասեցվում է հետևյալ դեպքերում և ժամկետներով՝

  1. Պատվերը ոչ հարգելի, անհասկանալի կամ կասկածելի չեղարկելը՝ 15 օր,
  2. Պատվերի կատարման ժամը և օրը փոխելը՝ 45 օր,
  3. Պատվերի արժեքը փոխելը ՝ 45 օր:
  4. Պատվերն ընդունելը և չկատարելը՝ 60 օր,

1-ին կետում նշված խախտումը երրորդ անգամ կատարելու դեպքում Վարպետի կարգավիճակը կասցվեում է 90 օրով:

2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված խախտումները կրկին կատարելու դեպքում Վարպետի կարգավիճակը դադարեցվում է:

Միևնույն ժամանակ Ընկերությունը սահմանափակված չէ վերը նշված հիմքերով և ժամկետներով, և ցանկացած պահի Անձնակազմի հայեցողությամբ Վարպետի կամ Կատարողի կարգավիճակները կարող են հանվել կամ կասեցվել առանց պատճառները բացատրելու:

Վարպետը որպես պատասխանատվության միջոց Պատվիրատուին պարտավոր է վճարել 250 000 ՀՀ դրամ, եթե իր կոնտակտային տվյալները փոխանցել կամ այլ ձևով հասանելի է դարձրել վերջինիս կամ հետագայում Էլեկտրոնային առևտրային հարթակից դուրս պատվեր է ընդունել նրանից:

 

Ընկերության իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը.

Ընկերությունն իրավունք ունի.

  • ցանկացած պահի արգելելու ցանկացած Օգտատիրոջ օգտագործել Էլեկտրոնային առևտրային հարթակը և Ծառայությունները,
  • տեխնիկական, տեխնոլոգիական կամ այլ պատճառներով, որոնք խոչընդոտում են Ծառայությունների մատուցումը, ժամանակավորապես կասեցնելու Օգտատիրոջը Ծառայությունների մատուցումը մինչև այդ խոչընդոտների վերացումը,
  • դադարեցնելու Ծառայությունների մատուցումը և/կամ միակողմանիորեն արտադատական կարգով լուծել «Էլեկտրոնային առևտրային հարթակի տրամադրման ծառայությունների մատուցման վերաբերյալ Պայմանագիր կնքելու հրապարակային առաջարկը»՝ համապատասխան ծանուցումն ուղարկելով Օգտատիրոջ այն էլեկտրոնային հասցեին կամ հեռախոսահամարին, որը վերջինս նշել է Էլեկտրոնային առևտրային հարթակում գրանցվելիս, եթե Օգտատերը խախտել է «էլեկտրոնային առևտրային հարթակի տրամադրման ծառայությունների մատուցման վերաբերյալ Պայմանագիր կնքելու հրապարակային առաջարկով» սահմանված պարտավորությունները:

 

Ընկերությունը պարտավոր է.

  • Օգտատիրոջը Ծառայությունները տրամադրել «Էլեկտրոնային առևտրային հարթակի տրամադրման ծառայությունների վերաբերյալ պայմանագիր կնքելու հրապարակային առաջարկ»-ով սահմանված կարգով և պայմաններով,
  • Ծառայությունները տրամադրելիս ապահովել Օգտատիրոջ մուտքն իր Անձնական էջին՝ ընտրված Մուտքանվան և Գաղտնաբառի օգտագործմամբ:

Հրապարակային օֆերտայի գործունեության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում Ընկերությունը ներդնում է բոլոր ջանքերը կանխելու Էլեկտրոնային առևտրային հարթակի աշխատանքի ցանկացած ձախողում կամ սխալ, իսկ դրանց առաջացման դեպքում՝ վերացնելու դրանք առավելագույն սեղմ ժամկետներում: Ընդ որում, Ընկերությունը չի երաշխավորում ձախողման կամ սխալի առաջացումը Պատվերը տեղադրելիս, այդ թվում՝ ծրագրային ապահովման աշխատանքների շրջանակներում:

 

Ընկերության պատասխանատվությունը.

Հրապարակային օֆերտայի պայմանների խախտման դեպքում Կողմերը կրում են Հրապարակային օֆերտայով և/կամ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

Ընկերությունը որևիցե պարագայում չի կրում որևէ պատասխանատվություն

  • ցանկացած գործողության/անգործության համար, որոնք հանդիսանում են Օգտատիրոջ և/կամ երրորդ անձանց ուղղակի կամ անուղղակի գործողությունների արդյունք,
  • Օգտատիրոջ և/կամ երրորդ անձանց անուղղակի ծախսերի կամ կորցրած եկամտի նկատմամբ անկախ նրանից, թե Ընկերությունը կարող էր կանխել այդ վնասների առաջացման հնարավորությունը, թե ոչ,
  • Օգտատիրոջ կողմից ընտրված վճարման միջոցի օգտագործման (օգտագործման անհնարինության) կամ օգտագործման (օգտագործման անհնարինության) ցանկացած հետևանքի, ինչպես նաև Օգտատիրոջ և/կամ երրորդ անձանց կողմից օգտագործվող տեղեկատվության ստացման և/կամ օգտագործման ցանկացած ձևի և/կամ միջոցի նկատմամբ:  

                Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այն կորուստի կամ այլ վնասների համար, որոնք Օգտատերը կրել է երրորդ անձանց գործողությունների պատճառով:            

 

Կիրառվող օրենսդրությունը և վեճերի լուծման կարգը.

              Ընկերության և Օգտատերերի միջև հարաբերությունները կարգավորվում են բացարձակապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

              Սույն Հրապարակային օֆերտայի գործողության հետ կապված ցանկացած վեճի և տարաձայնության առաջացման դեպքում Ընկերությունն ու Օգտատերը ներդնում են բոլոր ջանքերը բանակցությունների միջոցով դրանք լուծելու համար: Եթե վեճերը ողջամիտ ժամկետում չեն լուծվում բանակցությունների միջոցով, ապա նրանք ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դատական կամ արտադատական եղանակներով:

 

Հրապարակային օֆերտայի ուժի մեջ մտնելու և փոփոխելու կարգը.

Հրապարակային օֆերտան, Հրապարակային օֆերտային կից և դրա անբաժանելի մաս հանդիսացող հավելվածները և դրանց փոփոխություններն ուժի մեջ են մտնում Էլեկտրոնային առևտրային հարթակում տեղադրման պահից:

Օգտատիրոջ համար սույն Հրապարակային օֆերտան ուժի մեջ է մտնում Հրապարակային օֆերտային նրա միանալու պահից և գործում է անժակետ:

Հրապարակային օֆերտայում և դրա հավելվածներում փոփոխություններ կարող են կատարվել ցանկացած պահի:  Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի իր հայեցողությամբ  փոփոխել սույն Հրապարակային օֆերտան և/կամ այն չեղյալ համարել: Հրապարակային օֆերտային և դրա փոփոխություններին ծանոթանալը համարվում է յուրաքանչյուր Օգտատիրոջ անձնական պատասխանատվությունը: Օգտատերերը պարտավոր են Էլեկտրոնային առևտրային հարթակի և/կամ Ընկերության Ծառայությունների օգտագործումից առաջ ծանոթանալ Հրապարակային օֆերտայի գործող տարբերակին:

Փոփոխություններ կատարելու դեպքում այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում էլեկտրոնային առևտրային հարթակում փոփոխված Հրապարակային օֆերտայի տեղադրման պահից, եթե փոփոխությունների ուժի մեջ մտնելու այլ ժամանակատված սահմանված չէ հենց Հրապարակային օֆերտայում կամ դրա փոփոխություններում:

Օգտատերերի համար սույն Հրապարակային օֆերտայի փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանք վերջիններիս՝ Էլեկտրոնային առևտրային հարթակում գրանցման ընթացքում նշված էլեկտրոնային հասցեին ուղարկելու կամ այլ կերպ նրանց հասանելի դարձնելու պահից:

Եթե Օգտատերը համաձայն չէ Հրապարակային օֆերտայի փոփոխված տարբերակին, ապա նա պետք է անհապաղ դադարեցնի Ծառայություններից օգտվելը: Էլեկտրոնային առևտրային հարթակը և/կամ Ընկերության Ծառայությունները օգտագործել շարունակող Օգտատերը համաձայն է Հրապարակային օֆերտայի փոփոխություններին:

varpet
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
4-04-2019
6-06-2019
              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:
6-06-2019
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:
6-06-2019
Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:
6-06-2019
Լուսատու սարքավորումների շահագործման կոմֆորտի և հարմարավետության բարձրացման համար տարանցիկ անջատիչի միացման գծագիրն արտացոլում է կոմունիկացիոն սարքավորման աշխատանքի սկզբունքը: Դրա օգնությամբ կարելի է իրականացնել տարածքի լուսավորման կառավարումը ցանկացած կետից:
6-06-2019
Այս հոդվածից կարելի է իմանալ, թե ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. առկա արտադրատեսակների դասակարգումը, դրանց բնութագրական գծերը, գործողության սկզբունքը: Տրվում են խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել բարձրորակ սարքեր ըստ հիմնական չափանիշների, ինչպես նաև ջահի տեղադրման և վերանորոգման գործընթացի մանրամասն նկարագրության ուղենիշներ՝ խափանումների ամենատարածված տարբերակներով:
6-06-2019
Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը: