fbpx
3-03-2020

Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ:
Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է
առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական
վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր
վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական
հնարավորություններին համապատասխան:

Չգիտեք ինչի՞ց սկսել: Ինչպե՞ս պլանավորել նորակառույցում բնակարանի տարածքներն ու վերանորոգման
հաջորդականությունը:

Անհանգստանո՞ւմ եք միջնապատերի տեղադրման ու էլեկտրամոնտաժման աշխատանքների վերաբերյալ: Այս հոդվածը հենց Ձեզ համար է, կարող է օգնել:

Ի դեպ, Varpet-ի օգտատե՞ր եք. հոդվածում կարող եք ծանոթանալ նաև մեր գործընկեր խանութ- սրահների
կողմից Varpet հավելվածի օգտատերերին տրամադրված զեղչերի մասին:
Հետաքրքրե՞ց, ուրեմն, հաճելի ընթերցում։

Ի՞նչ է իրենից ներկայացնում բնակարանը նորակառույցում

Նորակառույցում բնակարանի վերանորոգումը կախված է դրա վիճակից, որով այն հանձնվում է ապագա տերերին: Այն կարող է լինել.

  • ընդգրկուն շինություն նախագծային վերանորոգմամբ՝ նախատեսված ազատ պլանավորման համար,
  • նախնական ձևավորմամբ բնակարաններ,
  • ընդհանուր հարդարմամբ բնակարաններ

Կարևոր է: Նորակառույցում վերանորոգված բնակարան գնելը միշտ չէ, որ հաջող գաղափար է:
Կառուցապատողներն հաճախ օգտագործում են անորակ նյութեր վերանորոգման և հարդարման
աշխատանքներ կատարելիս: Իհարկե, այդ ամենն ազդում է բնակարանի գնի ոչ արդարացի բարձրացման
վրա:

Օգտակար խորհուրդ: Շինանյութերն ավելի լավ է ձեռք բերել ձմռանը, երբ դիտվում է շուկայի
ակտիվության անկում, իսկ աշխատանքներն ավելի լավ է սկսել գարնանը:

Այժմ շատերը նախընտրում են ընդգրկուն շինություն՝ նախատեսված ազատ պլանավորման համար: Այդտեղ ամեն ինչ հարկավոր է կատարել զրոյից, ինչը լավ հնարավորություն է բոլոր աշխատանքներն որակյալ իրականացնելու համար:

Տարածքը ձևավորելիս, եթե ցանկություն ունեք իրականություն դարձնել համարձակ դիզայներական
գաղափարներ, ապա ավելի լավ է ընտրեք ազատ պլանավորման բնակարան: Ընդհանուր հարդարմամբ
բնակարանն իրենից ներկայացնում է կոսմետիկ վերանորոգման համար պատրաստ անհրաժեշտ
կոմունիկացիաներով տարածք:

Սենյակների և կոմունիկացիաների դասավորության պլանավորում

Նորակառույցում բնակարանի նորոգումը սկսվում է հիմնական կոմունիկացիաների տեղանքի
պլանավորմամբ և անցկացմամբ: Իհարկե, այն կախված է ձեռք բերված շինության նախագծից:

Տարածության գրագետ կազմակերպում

Սովորաբար նոր շենքի բնակարանները վաճառվում են ազատ պլանավորմամբ, որտեղ առկա են միայն
դատարկ պատեր: Մի կողմից սա լավ հնարավորություն է Ձեր դիզայներական մտահղացումները կյանքի
կոչելու համար, իսկ մյուս կողմից էլ այդպիսի ազատությունն ունի մի շարք սահմանափակումներ, որոնց
խախտումը կհանգեցնի որոշակի սանկցիաների կիրառման:

Ի գիտություն: Անձնական նախապատվությունների հիման վրա մշակվում է բնակարանի նախագիծը, որը
կարելի է պատվիրել ինտերիերի դիզայներին: Նախագիծը պետք է հաստատվի գործող օրենսդրության
համաձայն:

Հաջորդիվ կարելի է անցնել ինժեներական հաղորդակցության անցկացման նախագծի պատրաստմանը: Այն
կազմվում է սանտեխնիկական և էլեկտրական սարքավորումների և խոշոր կահույքի տեղադրման հիման
վրա:

Բնակարանի վերաձևափոխման ժամանակ խստիվ արգելվում է հետևյալը.

  • գազի վառարանով խոհանոցային գոտու միավորումը բնակելի սենյակի հետ,
  • դեպի սանհանգույց մուտքի տեղադրումը խոհանոցից կամ բնակելի սենյակից,
  • խոհանոցի տեղափոխումը սանհանգույցի կամ բնակելի սենյակի տեղը,
  • լոգասենյակի տեղափոխումը հարևանների բնակելի տարածքների տակ,
  • օդափոխության անցքի փակում և ոչ միայն:

Կարևոր է: Չի կարելի սենյակների ձևավորումը կատարել առանց բնական լույսի: Ցանկալի է մշակել
շինության ինտերիերի դիզայնի գունային լուծումները մինչև նախնական հարդարման սկիզբը, որպեսզի
խուսափեք հետագա գունային տարբերություններից:
Տեխնիկական թույլտվություններ են պահանջում՝ գազի հետ կապված բոլոր աշխատանքները, ճակատների
ճարտարապետական տեսքը փոխելու հետ կապված աշխատանքները, լոգասենյակների կամ
սանհանգույցների տեղափոխման կամ ընդլայնման հետ կապված աշխատանքները և այլն:

Ի՞նչ կարելի է անել առանց թույլտվության

Նորակառույցում ինքնուրույն վերանորոգման ժամանակ առանց տեխնիկական թույլտվությունների կարելի
է կատարել հետևյալ աշխատանքները, որոնց մասին պետք է միայն տեղեկացնել համապատասխան
մարմնին.

  • դռնային մուտքերի հանումը կամ տեղադրումը ոչ կրող միջնապատերի հատվածում,
  • լրացուցիչ ոչ կրող միջնապատերի տեղադրում,
  • ոչ կրող միջնապատերի ապամոնտաժում,
  • պատշգամբների և կիսապատշգամբների ապակեպատում:

Աշխատանքների ցանկը, որոնք կարելի է իրականացվել առանց պատկան մարմիններին ծանուցման.

  • շինության կոսմետիկ վերանորոգման իրականացում,
  • նոր ինժեներական սարքավորումների տեղադրում, որոնց պարամետրերը և տեխնիկական
    կառուցվածքը նման է նախորդին,
  • շենքի ճակատների վրա արտաքին տեխնիկական սարքերի՝ օդորակիչների, պաշտպանիչ ցանցերի,
    ալեհավաքների տեղադրում,
  • ինքնուրույն շարժվող կամ ճոճանակային տիպի դռների և ցուցափեղկերի տեղադրում՝ առանց
    շինության չափսերի փոփոխության,
  • կիսապատշգամբների, պատշգամբների և այլ արտաքին կառույցների արտաքին տեսքի
    փոփոխություն,
  • գազի և ջեռուցման սարքավորումների վերադասավորում:

Կարևոր է: Տարածքի վերաձևափոխումը պահանջում է մանրամասն հաշվարկներ: Կյանքի համար
վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար ավելի լավ է այս փուլը վստահել պրոֆեսիոնալներին:

Բնակարանի ոճային ձևավորումը

Հարմարավետ և նորաձև բնակարան ունենալու համար անհրաժեշտ է անմիջապես որոշել դրա ոճային ձևավորումը: Դրա համար կարող եք օգտվել փորձառու դիզայների ծառայություններից, ով կստեղծի լուսանկար-նախագիծ Ձեր անձնական նախասիրությունների և պահանջների հիման վրա: Նախագծի օգնությամբ կարող եք առավելագույնս արդյունավետ օգտագործել բնակարանի պիտանի մակերեսը:
Իհարկե, կարելի է նաև ինքնուրույն մշակել ոչ թանկարժեք դիզայն: Այդ հարցում Ձեզ կօգնեն
համացանցում տեղադրված բնակարանների նորոգման լուսանկարները:

Ի գիտություն: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մինչև վերանորոգումը սկսելը կարելի է
վիզուալիզացնել բնակարանի հարդարման և ձևավորման արդյունքը:

Վերանորոգման փուլերի ցուցակի ստեղծումը

Ձևավորման ընդհանուր ուղղությունն ընտրելուց հետո կարելի է անցնել վերանորոգման փուլերի ցուցակի
ստեղծմանը: Այստեղ ամեն ինչ անհրաժեշտ է մտածել մինչև անգամ ամենաչնչին մանրուքը: Այն թույլ կտա
ապագա էլեկտրական լարերի և այլ ինժիներական կոմունիկացիաների տեղադրումը բնակարանում
կանխամտածված իրականացնել:

Ի գիտություն: Մանրամասն պլանը իր մեջ պետք է ներառի բնակարանի վերանորոգման նախահաշիվը՝
անհրաժեշտ գործիքների և նյութերի ցանկով, այդ նյութերի առաքման ծախսերը, շինարարական աղբի
տեղափոխման ծախսերը և ոչ միայն: Այդ ամենից հետո միայն լավ կլինի սկսել բնակարանի ուրվագծային
ձևավորումը:

Նորակառույցում բնակարանի վերանորոգման հաջորդականությունը

Նորակառույցում բնակարանի նորոգումը սկսվում է ուրվագծային ձևավորումից: Սրանք ամենակեղտոտ
աշխատանքներն են, որոնք իրականացվում են միանգամից բոլոր սենյակներում: Ուրվագծային
վերանորոգումը ներառում է.

  • պատուհանների և մուտքի դռան ապամոնտաժում՝ բացվածքների հնարավոր ընդլայնմամբ կամ
    փոքրացմամբ,
  • նոր դռան և պատուհանների տեղադրում նախագծի համաձայն հին միջնապատերի քանդում և
    նորերի կառուցում,
  • պատերում անցքերի և ակոսների բացում կոմունիկացիաների տեղակայման համար,
  • նախագծին համաձայն էլեկտրական լարերի անցկացում՝ վահանակի, բաշխիչ տուփերի,
    վարդակների տակդիրների տեղադրմամբ, որոնց միացվում են մալուխների ծայրերը,
  • ցածրավոլտ հոսանքով լարերի տեղադրում (հեռախոս, ինտերնետ, հեռուստցույց, անվտանգության
    համակարգեր),
  • առաստաղի և պատերի ձայնամեկուսացում, հարթեցում
  • տաք և սառը ջրամատակարարման խողովակաշարի տեղադրում, միացում կողուղու համակարգին,
  • պատշգամբի և կիսապատշգամբի ապակեպատում և ձևավորում,
  • հատակի պատրաստում. ջեռուցում և հարթեցված ամրացնող շերտով պատում,
  • լոգարանի և սանհանգույցի ձևավորում:

Խոհանոցում և լոգարանում սալիկների տեղադրումը կատարվում է բնակարանի նախնական հարդարման
փուլում:

Վերանորոգման վերջնական փուլը բաղկացած է աշխատանքների հետևյալ ցանկից.

  • պատի երեսպատում հարդարման նյութերով,
  • հատակային ծածկի տեղադրում,
  • միջսենյակային դռների տեղադրում,
  • կողափայտերի և շրիշակների (плинтус) տեղադրում,
  • վարդակների և անջատիչների տեղադրում,
  • կենցաղային տեխնիկայի միացում,
  • կահույքի և դեկորատիվ տարրերի տեղադրում:

Օգտակար խորհուրդ: Խորհուրդ է տրվում հատակը տեղադրել վերանորոգման վերջին փուլում, որպեսզի
չվնասվի նյութի մակերևույթը:

Ի գիտություն: Հաճախ նորակառույց-բնակարաններում տեղադրվում են անորակ դռներ, որոնք պահանջում են պարտադիր փոխարինում ավելի թանկարժեք և հուսալի արտադրանքով:

Ապամոնտաժման աշխատանքներ

Մինչ այս փուլի սկիզբն արդեն մշակված է շինության նախագիծը: Կարող են ապամոնտաժվել գոյություն
ունեցող ոչ կրող միջնապատերը՝ տարածքի մակերեսի վերաձևափոխման, ընդլայնման կամ փոքրացման
նպատակով:
Ցանկության դեպքում կարելի է նաև պատշգամբի որոշակի մասի ապամոնտաժում իրականացնել՝
վերածելով այն ցուցափեղկով պատուհաններով կիսապատշգամբի:

Կարևոր է: Հիմնական պատերը ենթակա չեն քանդման: Դրանց ֆունկցիոնալ նշանակությունն արտացոլված
է շինության տեխնիկական անձնագրում:

Միջնապատերի տեղադրում

Ազատ նախագծով նոր բնակարանում միջսենյակային միջնապատեր, համաձայն մշակված նախագծի, կարելի է կառուցել շատ կարճ ժամանակահատվածում:
Բնակարանում միջնապատերի կառուցման համար ամենաժողովրդական նյութը հանդիսանում է
գիպսակարտոնը, որը տեղադրվում է մետաղյա պրոֆիլներով կոնստրուկցիաների վրա: Այդպիսի
կոնստրուկցիան օժտված է բարձր դիմացկունությամբ և խոնավակայունությամբ: Սակայն կառուցման
գործընթացը բավականին աշխատատար է: Ի դեպ, առաստաղի և միջնապատի գագաթի միջև անհրաժեշտ է
թողնել 35-40 մմ նեղ բացվածք, որը լցվում է մոնտաժային փրփուրով:
Հաջորդ ոչ պակաս ժողովրդականություն վայելող տարբերակը հանդիսանում է միջսենյակային
միջնապատերի տեղադրումը գազաբետոնե կամ փրփրաբետոնե բլոկներով: Կարևոր է: Բարձր
խոնավությամբ սենյակների համար ավելի լավ է օգտագործել փրփրաբետոնը, որը բնութագրվում է
գոլորշու ցածր կլանմամբ: Լավ ձայնամեկուսացում ստեղծելու համար պետք է օգտագործել ոչ պակաս, քան
75մմ հաստությամբ արտադրատեսակները:

Ավելի քիչ ժողովրդականություն վայելող տարբերակ է շինարարական հաստ աղյուսից միջնապատերի
կառուցումը: Նման միջնապատը զբաղեցնում է ազատ տարածության զգալի մասը:

Կարդացե՛ք նաև՝ Տան վերանորոգում. ինչպես և ինչից սկսել

Էլեկտրամոնտաժման աշխատանքներ

Այս գործն սկսելուց առաջ անհրաժեշտ է հաշվարկել որքան և ինչ սարքեր պետք է օգտագործվեն:

Ի գիտություն: Էլեկտրամոնտաժման աշխատանքները կատարելուց առաջ անհրաժեշտ է մշակել բնակարանի էլեկտրամատակարարման մանրամասն նախագիծ՝ միացման բոլոր կետերի նշմամբ:

Օգտակար խորհուրդ: Բաշխիչ բոլոր տուփերում անհրաժեշտ է պահուստային տեղ և լարեր թողնել՝
հետագայի համար:

Նոր բնակարանի համար խորհուրդ է տրվում տեղադրել էլեկտրական լարերի մի քանի գիծ, որոնք
կօգտագործվեն հզոր էլեկտրասպառիչների սնուցման համար: Օրինակ՝ լուսավորության գծեր, վարդակների գծեր, հզոր խոհանոցային և կենցաղային տեխնիկայի գծեր:

Այստեղ կարևոր է հետևել որոշ կանոնների.

  • Յուրաքանչյուր սենյակ պետք է մտնի առնվազն երկու ճյուղ՝ լուսավորության և վարդակների
    համար,
  • Լարերի տեղադրումը կատարվում է խիստ ուղղահայաց կամ հորիզոնական ուղղությամբ, լարերի
    բոլոր միացումներն ու ճյուղավորումները պետք է փաթեթավորվեն մեկուսիչ տուփերում,
  • սենյակներում անջատիչներն անհրաժեշտ է տեղադրել մուտքի դռան մոտ՝ շուրջ 1.5մ հատակից
    բարձր,
  • միջին վիճակագրական սովորական բնակարանի համար վարդակների քանակը սովորաբար կազմում
    է 6քմ-ի համար 1 հատ:

Սանտեխնիկական հաղորդակցությունների տեղադրում

Բնակարանում սանտեխնիկայի տեղադրումն իրականացվում է նախապես ուրվագծված պլանի համաձայն:
Եթե սեփականատերերը չեն բնակվում բնակարանում, ապա սանտեխնիկական սարքերի տեղադրումը կարելի է իրականացնել վերանորոգման ամենավերջում:

Կարևոր է: Նորակառույցում առանց հաղորդակացությունների բնակարանի դեպքում սանտեխնիկական
կոմունիկացիաների տեղադրումն իրականացվում է լոգախցիկի, զուգարանակոնքի, ծորակների և
լվացարանների տեղը որոշելուց հետո, իսկ սանտեխնիկական սարքերի տեղադրումը՝ուրվագծային
վերանորոգումից հետո:

Նորակառույցում առաստաղի վերանորոգումը. ի՞նչ տարբերակներ են առաջարկվում

Ամենամատչելի տարբերակը հանդիսանում է առաստաղի մակերևույթի ներկումը կամ սպիտակեցումը: Սա
արդարացված եղանակ է իդեալական հարթ մակերևույթի դեպքում: Այնուամենայնիվ, եթե մակերևույթն
ունի աննշան անհարթություններ, դրանք հարկ է վերացնել սվաղի օգնությամբ, ինչը ծախսատար,
աշխատատար և կեղտոտ գործընթաց է:
Ավելի ընդունելի տարբերակ է հանդիսանում ցանկացած տիպի գիպսակարտոնե կոնստրուկցիայի
տեղադրումը՝ հիմնակմախքի լողացող ամրացմամբ: Այս դեպքում մակերևույթի ամբողջականությունը չի
խախտվի օրինակ՝ շինության մաշվածության հետևանքով:

Ի գիտություն: Կախովի առաստաղները հանդիսանում են ամենաօպտիմալ լուծումն առաստաղային
մակերևույթի հարթեցման համար: Այդպիսի տարբերակի թերությունը հանդիսանում է նյութի բարձր
արժեքը: Բացի այդ, կախովի կոնստրուկցիան նվազեցնում է պատերի բարձրությունը 10-15սմ:

Ամենատարածված եղանակը հանդիսանում է ձգվող առաստաղի տեղադրումը: Տվյալ աշխատանքը
կատարվում է մասնագիտացված կազմակերպության կողմից՝ կարճ ժամկետներում: Արդյունքում կարելի է
ստանալ իդեալական հարթ առաստաղ ցանկացած գույնի և կառուցվածքի:

Կարևոր է: Նմանատիպ առաստաղի հիմնական թերությունը հանդիսանում է դրա ցածր դիմացկունությունը. կահույքով կամ սուր առարկայով կարելի է անվերադարձ վնասել այն:

Նորակառույցի համար ևս մեկ հարմար տարբերակ է առաստաղի ձևավորումը PVC կամ MDF
վահանակներով: Այս ապրանքի լայն տեսականու շարքում կարելի է ընտրել փայտի թանկարժեք տեսակների
իմիտացիայով արտադրանք:

Պատերի պատրաստման առանձնահատկությունները

Շինությունում պատերը կարող են պատրաստված լինել բետոնից, երկաթբետոնից, աղյուսից կամ գազի
սիլիկատից:
Որոշ դեպքերում, պատերի համար կառուցապատողը կարող է օգտագործել բարձրորակ երկաթբետոնե
վահանակներ, որը բավարար է միայն ծեփամածիկել: Շատ դեպքերում պատերն անհրաժեշտ է
հավասարեցնել սվաղի օգնությամբ:

Ի գիտություն: Բարձր խոնավությամբ սենյակների համար նպատակահարմար է կիրառել ավազացեմենտային բաղադրություններ, որոնց համար նախապես տեղադրվում է ամրանային ցանց:

Հատակ. տեղադրում, հարթեցում և հղկում

Հատակային ծածկի տեղադրումն իրականացվում է վերանորոգման ավարտական փուլում: Նոր
բնակարանում հատակն իրենից ներկայացնում է «մերկ» մոնոլիտ սալաքար, որն անհրաժեշտ է ոչ միայն
հարթեցնել, այլև տաքացնել և ձայնամեկուսացնել: Դրա համար կարելի է օգտագործել կերամզիտ, որն
օժտված է լավ ջերմա և ձայնամեկուսիչ հատկություններով: Նախքան կերամզիտի տեղադրումը լոգարանում և սանհանգույցում անհրաժեշտ է հատակային ջրամեկուսացման շերտ տեղադրել: Դրանից հետո անհրաժեշտ է իրականացնել հատակի հարթեցում՝ օգտագործելով ավազացեմենտային հարթեցնող շերտ կամ լցնովի հատակ:

Ի գիտություն: Ավազացեմենտային խառնուրդն ամբողջությամբ չորանում է 3-4 շաբաթից, ինչը ձգձգում է
վերանորոգման աշխատանքների ընթացքը: Լցնովի հատակներն ավելի տեխնոլոգիական տարբերակներ են:
Դրանց խառնուրդն ունի բավականաչափ հեղուկ բաղադրություն, ինչը թույլ է տալիս այն հավասարաչափ
լցնել ամբողջ տարածքով և ստանալ հորիզոնական մակարդակ: Օգտակար խորհուրդ: Հատակը լցնելուց
առաջ հիմքը պետք է կրկնակի գրունտացվի ակրիլային գրունտանյութով:

Ի գիտություն: Ավելի նպատակահարմար է օգտագործել լցնովի հատակները, երբ բարձրությունների
տարբերությունը կազմում է ոչ ավել, քան 4սմ: Ավելի էական տարբերությունների դեպքում կարելի է
իրականացնել ավազացեմենտային հարթեցնող շերտ, իսկ դրա վերևում տեղադրել լցնովի հատակի շերտ՝
ավելի հարթ մակերևույթ ստանալու համար: Այս տարբերակն առավել նախընտրելի է, երբ որպես
հատակային ծածկույթ, օգտագործվելու է լամինատը կամ մանրահատակը:

Լցնովի հատակները չորանում են 5-7 ժամվա ընթացքում: Լինոլիումը կամ սալիկներն արդեն կարելի է
տեղադրել 2 օր հետո, իսկ հատակի փայտե ծածկույթը՝ 7 օր հետո:
Գոյություն ունի ևս մեկ ժամանակակից լուծում: Դա չոր հավաքովի հատակների տեղադրումն է: Սա արագ
եղանակ է մի քանի օրից վերջնական ձևավորման համար հարթ մակերևույթ ստանալու համար: Սակայն,
այս տարբերակներն ավելի թանկ արժեն:
Ցանկացած տարբերակ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ հատակի բարձրորակ պատրաստումը
հատակային ծածկույթի երկարատև շահագործման գրավականն է:

Նորակառույցում բնակարանի նորոգում՝ նյութերով և առանց նյութերի

Նոր շենքում բնակարանը կարող է լինել ազատ պլանավորման, նախնական կամ ընդհանուր հարդարմամբ:
Դրանից կախված շինարարական ընկերություններն առաջարկում են կատարել նորակառույցում բնակարանի վերանորոգման տեսակներից մեկը, որի գինը որոշվում է աշխատանքների ցանկով.

  • Էկոնոմ,
  • բազային,
  • ամբողջական:

Էկոնոմ փաթեթը ներառում է աշխատանքի հետևյալ տեսակները.

  • էլեկտրալարերի տեղադրում,
  • միջնապատերի տեղադրում,
  • հատակի հարթեցված շերտի իրականացում,
  • պատի և առաստաղի մակերևույթների հարթեցում և մատչելի երեսպատում,
  • լինոլիումի տեղադրում,
  • շրիշակների տեղադրում,
  • դռների տեղադրում,
  • պատրաստի կոմունիկացիաների վրա սանտեխնիկական սարքավորումների մոնտաժ:

Ի գիտություն: Ինքնուրույն կապիտալ վերանորոգում կատարելու որոշում կայացնելիս անհրաժեշտ է հաշվի
առնել նաև հատուկ սարքավորումների ձեռքբերման կամ վարձակալության համար լրացուցիչ ծախսերը:

Բազային փաթեթը բաղկացած է աշխատանքների նույն ցանկից, որոնց գումարվում են.

  • սանտեխնիկական սարքերի ներքո գտնվող կոմունիկացիաների մոնտաժը,
  • կախովի առաստաղի տեղադրումը,
  • լոգարանի և սանհանգույցի հարդարումը սալիկներով,
  • լուսավորման սարքերի տեղադրումը:

Ամբողջական վերանորոգումը ենթադրում է միջոցառումների համալիր, որն ընդունակ է վերածել դատարկ
տարածությունը հարմարավետ բնակարանի: Բազային փաթեթի համար իրականացվող աշխատանքներին
ավելացվում են հետևյալ միջոցառումները.

  • բնակարանի նախագիծ-դիզայնի ստեղծում,
  • պատերի և առաստաղի հարդարում որակյալ նյութերով,
  • լամինատի տեղադրում,
  • ցանկացած տեսակի և բարդության սանտեխնիկակայի և ինժեներական կոմունիկացիաների
    տեղադրում:

Այսպես, նորակառույցում բնակարանի վերանորոգումը ենթադրում է հաղորդակցությունների անցկացման և հարդարման աշխատանքների որակյալ և ճշգրիտ պլանավորում: Վերանորոգման գործում շատ գործեր
կարելի է կատարել ինքնուրույն կամ էլ օգտվել մասնագետի ծառայությունից:

Այդուամենայնիվ, դժվարանո՞ւմ եք. օգնություն է պետք

Նորակառույցում բնակարանի նորոգումը բավականին բարդ է: Հենց դրա համար էլ լավագույն տարբերակն
է այս գործը հմուտ մասնագետին վստահելը: Նրա օգնությամբ կարող եք Ձեր մտածածը արագ և որակով
կյանքի կոչել:

Եվ այսպես, սեփական կյանքն ու առողջությունը տարբեր վտանգների ենթարկելու փոխարեն, կարող եք
հրավիրել մասնագետի: Varpet հարթակում գրանցված փորձառու վարպետները պատրաստ են օգնել Ձեզ:
Պարզապես ներբեռնեք Varpet հավելվածն այստեղից և պատվիրեք համապատասխան ծառայությունը:

Ուշադրություն։ Varpet-ի օգտատերերին

Որոշել եք սկսել Ձեր բնակարանի նորոգումը: Այս զեղչերը հենց Ձեզ համար են:
Մեր հարթակի տարբեր գործընկեր խանութ- սրահները Varpet հավելվածի օգտատերերին տրամադրում են
հատուկ զեղչեր՝ տարբեր ապրանքներ գնելու դեպքում։ Տրամադրվող զեղչերի ամբողջական ցանկին կարող
եք ծանոթանալ Varpet հավելվածի «Գործընկերներ» բաժնում, որտեղ քարտեզի վրա կարող եք գտնել
խանութ- սրահների հասցեների, հեռախոսահամարների ու տրամադրվող զեղչերի մասին ինֆորմացիա:
Պարզապես ներբեռնեք Varpet հավելվածն և օգտվեք համապատասխան զեղչերից:

Հաճելի գնումներ:

Հոդվածի ամփոփում

Նորակառույցում վերանորոգված բնակարան գնելը միշտ չէ, որ հաջող գաղափար է: Կառուցապատողներն
հաճախ օգտագործում են անորակ նյութեր վերանորոգման և հարդարման աշխատանքներ կատարելիս:
Իհարկե, այդ ամենն ազդում է բնակարանի գնի ոչ արդարացի բարձրացման վրա:

Շինանյութերն ավելի լավ է ձեռք բերել ձմռանը, երբ դիտվում է շուկայի ակտիվության անկում, իսկ
աշխատանքներն ավելի լավ է սկսել գարնանը:

Տարածքը ձևավորելիս, եթե ցանկություն ունեք իրականություն դարձնել համարձակ դիզայներական
գաղափարներ, ապա ավելի լավ է ընտրեք ազատ պլանավորման բնակարան: Ընդհանուր հարդարմամբ
բնակարանն իրենից ներկայացնում է կոսմետիկ վերանորոգման համար պատրաստ անհրաժեշտ
կոմունիկացիաներով տարածք:

Սենյակների և կոմունիկացիաների դասավորության պլանավորում: Նորակառույցում բնակարանի
նորոգումը սկսվում է հիմնական կոմունիկացիաների տեղանքի պլանավորմամբ և անցկացմամբ: Իհարկե,
այն կախված է ձեռք բերված շինության նախագծից:

Տարածության գրագետ կազմակերպում: Սովորաբար նոր շենքի բնակարանները վաճառվում են ազատ
պլանավորմամբ, որտեղ առկա են միայն դատարկ պատեր: Մի կողմից սա լավ հնարավորություն է Ձեր
դիզայներական մտահղացումները կյանքի կոչելու համար, իսկ մյուս կողմից էլ այդպիսի ազատությունն
ունի մի շարք սահմանափակումներ, որոնց խախտումը կհանգեցնի որոշակի սանկցիաների կիրառման: Ի
գիտություն: Անձնական նախապատվությունների հիման վրա մշակվում է բնակարանի նախագիծը, որը կարելի է պատվիրել ինտերիերի դիզայներին: Նախագիծը պետք է հաստատվի գործող օրենսդրության
համաձայն: Հաջորդիվ կարելի է անցնել ինժեներական հաղորդակցության անցկացման նախագծի
պատրաստմանը:

Տարածքի վերաձևափոխումը պահանջում է մանրամասն հաշվարկներ: Կյանքի համար վտանգավոր
իրավիճակներից խուսափելու համար ավելի լավ է այս փուլը վստահել պրոֆեսիոնալներին: Ժամանակակից
տեխնոլոգիաների շնորհիվ մինչև վերանորոգումը սկսելը կարելի է վիզուալիզացնել բնակարանի
հարդարման և ձևավորման արդյունքը:

Չի կարելի սենյակների ձևավորումը կատարել առանց բնական լույսի:

Նորակառույցում բնակարանի նորոգումը սկսվում է ուրվագծային ձևավորումից: Սրանք ամենակեղտոտ
աշխատանքներն են, որոնք իրականացվում են միանգամից բոլոր սենյակներում: Ուրվագծային
վերանորոգումը ներառում է դռների և պատուհանների տեղադրում և ոչ միայն:
Խոհանոցում և լոգարանում սալիկների տեղադրումը կատարվում է բնակարանի նախնական հարդարման
փուլում:
Ընդհանուր հատակը խորհուրդ է տրվում տեղադրել վերանորոգման վերջին փուլում, որպեսզի չվնասվի
նյութի մակերևույթը:

Ապամոնտաժման աշխատանքներ: Կարող են ապամոնտաժվել գոյություն ունեցող ոչ կրող միջնապատերը՝
տարածքի մակերեսի վերաձևափոխման, ընդլայնման կամ փոքրացման նպատակով: Ցանկության դեպքում կարելի է նաև պատշգամբի որոշակի մասի ապամոնտաժում իրականացնել: Կարևոր է: Հիմնական պատերը
ենթակա չեն քանդման:

Միջնապատերի տեղադրում: Ազատ նախագծով նոր բնակարանում շինության ներքին տարածության
ձևավորման համար տեղադրում են միջսենյակային միջնապատեր՝ համաձայն մշակված նախագծի: Դրանք
կարելի է կառուցել կարճ ժամանակահատվածում: Ի գիտություն: Բնակարանում միջնապատերի կառուցման
համար ամենաժողովրդական նյութը հանդիսանում է գիպսակարտոնը, որը տեղադրվում է մետաղյա
պրոֆիլներով կոնստրուկցիաների վրա:

Կարևոր է: Բարձր խոնավությամբ սենյակների համար ավելի լավ է օգտագործել փրփրաբետոնը, որը
բնութագրվում է գոլորշու ցածր կլանմամբ: Լավ ձայնամեկուսացում ստեղծելու համար պետք է օգտագործել ոչ պակաս, քան 75մմ հաստությամբ արտադրատեսակները: Ավելի քիչ ժողովրդականություն վայելող տարբերակ է հանդիսանում շինարարական հաստ աղյուսից միջնապատերի կառուցումը: Նման միջնապատը զբաղեցնում է ազատ տարածության զգալի մասը:

Էլեկտրամոնտաժման աշխատանքներ: Գործն սկսելուց առաջ անհրաժեշտ է հաշվարկել որքան և ինչ սարքեր պետք է օգտագործվեն: Անհրաժեշտ է մշակել բնակարանի էլեկտրամատակարարման մանրամասն նախագիծ՝ միացման բոլոր կետերի նշմամբ: Նոր բնակարանի համար խորհուրդ է տրվում տեղադրել
էլեկտրական լարերի մի քանի գիծ, որոնք կօգտագործվեն հզոր էլեկտրասպառիչների սնուցման համար:

Բնակարանում սանտեխնիկայի տեղադրումն իրականացվում է նախապես ուրվագծված պլանի համաձայն:
Եթե սեփականատերերը չեն բնակվում բնակարանում, ապա սանտեխնիկական սարքերի տեղադրումը կարելի է իրականացնել վերանորոգման ամենավերջում:

Նորակառույցում առաստաղի վերանորոգումը: Ամենամատչելի տարբերակը հանդիսանում է առաստաղի
մակերևույթի ներկումը կամ սպիտակեցումը իդեալական հարթ մակերևույթի դեպքում: Մնացած դեպքերում
ավելի ընդունելի է ցանկացած տիպի գիպսակարտոնե կոնստրուկցիայի տեղադրումը: Կախովի
առաստաղները հանդիսանում են ամենաօպտիմալ լուծումն առաստաղային մակերևույթի հարթեցման
համար: Նմանատիպ առաստաղի հիմնական թերությունը հանդիսանում է դրա ցածր դիմացկունությունը.
կահույքով կամ սուր առարկայով կարելի է անվերադարձ վնասել այն:

Պատերի պատրաստման առանձնահատկությունները: Շինությունում պատերը կարող են պատրաստված
լինել բետոնից, երկաթբետոնից, աղյուսից կամ գազի սիլիկատից: Ի գիտություն: Բարձր խոնավությամբ
սենյակների համար նպատակահարմար է կիրառել ավազացեմենտային բաղադրություններ, որոնց համար
նախապես տեղադրվում է ամրանային ցանց:

Հատակ. տեղադրում, հարթեցումն և հղկում: Հատակային ծածկի տեղադրումն իրականացվում է
վերանորոգման ավարտական փուլում: Նոր բնակարանում հատակն իրենից ներկայացնում է «մերկ»
մոնոլիտ սալաքար, որն անհրաժեշտ է ոչ միայն հարթեցնել, այլև տաքացնել և ձայնամեկուսացնել: Դրա
համար կարելի է օգտագործել կերամզիտ, որն օժտված է լավ ջերմա և ձայնամեկուսիչ հատկություններով:
Կան նաև այլ տարբերակներ, սակայն ցանկացած տարբերակ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ
հատակի բարձրորակ պատրաստումը հատակային ծածկույթի երկարատև շահագործման գրավականն է:

Այսպես, նորակառույցում բնակարանի վերանորոգումը ենթադրում է հաղորդակցությունների անցկացման և հարդարման աշխատանքների որակյալ և ճշգրիտ պլանավորում: Վերանորոգման գործում շատ գործեր
կարելի է կատարել ինքնուրույն կամ էլ օգտվել մասնագետի ծառայությունից:

varpet
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
6-06-2019
              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:
6-06-2019
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:
6-06-2019
Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:
6-06-2019
Լուսատու սարքավորումների շահագործման կոմֆորտի և հարմարավետության բարձրացման համար տարանցիկ անջատիչի միացման գծագիրն արտացոլում է կոմունիկացիոն սարքավորման աշխատանքի սկզբունքը: Դրա օգնությամբ կարելի է իրականացնել տարածքի լուսավորման կառավարումը ցանկացած կետից:
6-06-2019
Այս հոդվածից կարելի է իմանալ, թե ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. առկա արտադրատեսակների դասակարգումը, դրանց բնութագրական գծերը, գործողության սկզբունքը: Տրվում են խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել բարձրորակ սարքեր ըստ հիմնական չափանիշների, ինչպես նաև ջահի տեղադրման և վերանորոգման գործընթացի մանրամասն նկարագրության ուղենիշներ՝ խափանումների ամենատարածված տարբերակներով:
6-06-2019
Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը: