3Dմոդելավորում Gcode CNC Чпу
Պատրաստում եմ G-code ծրագրեր ֆրեզերային և սղոցող հաստոցների համար:
Ծրագրերը մշակվում են PowerMill համակարգի միջոցով, ինչն ապահովում է աշխատանքի բարձր որակն ու անվտանգությունը: Մինչ հաստոցին հանձնելը, յուրաքանչյուր ծրագիր անցնում է մանրակրկիտ սիմուլյացիոն փորձարկում, ինչը բացառում է բախումները կամ այլ տեխնիկական խնդիրները աշխատանքի ընթացքում:
Ծրագրերի որակը երաշխավորված է նաև իմ անձնական փորձով՝ որպես քարի և փայտի մշակման հաստոցների օպերատոր: Գիտեմ աշխատանքի բոլոր նրբությունները ներսից:
• Ծրագրերի գինը՝ սկսած 5000 դրամից (մատչելի և որակյալ):
• Առկա է պատրաստի 3D մոդելների մեծ տեսականի, որոնց համար ծրագրերի պատրաստումն արժե ավելի էժան, քան զրոյից նոր մոդել ստեղծելը:
Մոդելավորումն իրականացվում է Rhino 3D ծրագրով:
Մանրամասների համար գրեք կամ զանգահարեք:
#3Dմոդելավորում #Gcode #CNC #Հաստոց #ЧПУ #PowerMill #Rhino3D #ՔարիՄշակում #ՓայտիՄշակում