Միանալ ծրագրին

Հաճախորդների գրանցման գործընթացը

Օգտատեր դառնալ ցանկացող անձը պետք է անցնի գրանցման գործընթաց Varpet հարթակում: Գրանցման ընթացքում Օգտատիրոջը տրամադրվում է իր կողմից նշված Մուտքանուն, որը հետագայում Օգտատիրոջ կողմից գործածվում է Varpet հարթակն օգտագործելիս: Գաղտնաբառը տրամադրվում է Անձնակազմի կողմից` ուղարկելով այն Օգտատիրոջ՝ էլեկտրոնային առևտրային հարթակում նշված հեռախոսահամարին:

Գաղտնաբառը տրամադրվում հարթակում գրանցման ընթացքում Օգտատերը պարտավոր է լրացնել իր Անձնական էջի ձևավորման համար անհրաժեշտ ամբողջ հավաստի և թարմ տեղեկատվությունը, այդ թվում` էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, անունն ու ազգանունը:

Օգտատերը պատասխանատու է Գրանցման գործընթացում իր կողմից ներկայացված տեղեկատվության հավաստիության, թարմության, ամբողջականության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության և երրորդ անձանց պահաջներից զերծ լինելու համար: Օգտատերն ինքնուրույն է կրում գրանցման և Varpet հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալների (Մուտքանուն ու Գաղտնաբառ) պահպանման և գաղտնիության պատասխանատվությունը: Ընկերության Ծառայություններին առնչվող բոլոր գործողությունները, որոնք իրականացվել են Օգտատիրոջ Մուտքանվան ու Գաղտնաբառի օգտագործմամբ, համարվում են իրականացված վերջինիս կողմից:

 

Վարպետի գրանցման և ստուգման գործընթացը

Որպես Վարպետ Օգտատեր գրանցվել ցանկացող անձը նախքան Գրանցման գործընթացն սկսելն անցնում է Ստուգման գործընթաց, ինչը ենթադրում է Օգտատիրոջ տվյալների ստուգում, ինչպես նաև թեստավորման անցկացում: Ստուգումն անցկացնելու համար անձը հրավիրվում է Անձնակազմի հետ հարցազրույցի:

Վարպետի կարգավիճակը տրամադրվում է Անձնակազմի կողմից՝ ըստ իր հայեցողության՝ թեստավորման արդյունքների և Օգտատիրոջից պահանջված տեղեկատվության հիման վրա: Անձնակազմն իրավունք ունի առանց բացատրության չտրամադրելու Վարպետի կարգավիճակ՝ անկախ այն ծախսերից և ջանքերից, որոնք անձը կրել է Ստուգումն անցնելիս: Վարպետի կարգավիճակ տրամադրելու դեպքում Անձնակազմն Օգտատիրոջը տալիս է Մուտքանուն-Գաղտնաբառ զույգը:

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play