fbpx
4-04-2020

Ներքին հարդարման հրաշալի միջոց. հեղուկ պաստառներ. ինչպես կիրառել դրանք

Հեղուկ պաստառներն աշխարհում հայտնի են տարբեր անվանումներով. Ֆրանսիայում՝ որպես «պատերի
զարմանահրաշ ծածկույթ», Ճապոնիայում՝ «մետաքսե զարդածածկ»: Այն երբեմն կոչում են նաև
«դանիական ծեփ», քանի որ այս տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է դանիացի մասնագետների
կողմից:
Այս պաստառները «հեղուկ պաստառներ» անվանումն են ստացել, քանի որ օգտագործվում են հեղուկ
վիճակում, իսկ արտաքուստ պաստառ են հիշեցնում:
Պաստառների այս տեսակը հարմար է ոչ միայն բնակելի շինությունների, այլև գրասենյակների
հարդարման համար: Իրենց տեխնոլոգիայի յուրահատկության և անկրկնելիության շնորհիվ այս
պաստառներն աչքի են ընկնում իրենց ճոխ գունապնակով և գների մատչելիությամբ:
Պատերի հարդարման ծածկույթները՝ պաստառները, վաղուց են կիրառվում, իսկ հեղուկ պաստառները
շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս, սակայն արդեն իսկ հասցրել են գրավել իրենց տեղը
հարդարման համար օգտագործվող նյութերի կողքին:

Ի՞նչ են իրենցից ներկայացնում հարդարման այս նյութերը, ինչպե՞ս կիրառել դրանք: Որո՞նք են այս
տեսակի պաստառների առավելությունները: Այս և այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել այս
հոդվածում:

Եկեք միասին ուսումնասիրենք հեղուկ պաստառները՝ դրանց ընտրությունը դարձնելով հաճելի գործընթաց,
իսկ մեր խորհուրդները կարող են օգնել Ձեզ այդ գործում:

Հետաքրքրե՞ց. Ձեզ բարի ընթերցում:

Ի՞նչ է հեղուկ պաստառը

Պաստառների հսկայական բազմազանության մեջ հեղուկ պաստառները հատուկ տեղ են զբաղեցնում: Այս
տեսակի պաստառներն օրեցօր ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում՝ դառնալով սովորական թղթի
տարբերակների գերազանց այլընտրանք: Այս պաստառների բավականին հարուստ գունապնակը թույլ է
տալիս իրականացնել դիզայնի ցանկացած գաղափար:
Հեղուկ պաստառներն, ըստ էության, դեկորատիվ սվաղ են: Դրանք վաճառքում ներկայացված են
հիմնականում չոր տեսքով. նման են փշուրների, որոնք փաթեթավորված են տոպրակներում: Այս
պաստառների հիմնական բաղադրիչներն են.

  • բջջանյութի և բամբակի մանրաթելերը,
  • ներկանյութը,
  • սոսինձը,
  • դեկորատիվ բաղադրիչները (հատիկներ, գալարներ, փայլեր, հանգույցներ):

Ինչպես են օգտագործում այն

Հեղուկ պաստառը շինարարական խառնուրդ է, որն հարկավոր է լուծել գոլ ջրում այնպիսի չափաբաժնով,
որը տրված է օգտագործման ցուցումների մեջ: Ցանկության դեպքում խառնուրդին կարելի է ավելացնել
նաև հատուկ թելերի և շինարարական փայլանյութի հավելումներ, որոնք նույնպես կարելի է ձեռք բերել
հեղուկ պաստառների հետ:
Ջրում լուծված զանգածը (հեղուկ պաստառը) պատին քսում են մալայի կամ շպակլիի օգնությամբ, ինչպես
հարդարման սվաղների մյուս տեսակները:

Վերջնական արդյունքը գեղեցիկ ծածկույթն է, որն ունի գերազանց ջերմա և ձայնամեկուսիչ
հատկություններ: Հեղուկ պաստառներն էկոլոգիապես մաքուր արտադրանք են, չկան տվյալ նյութի
օգտագործման սահմանափակումներ, բացառվում է տհաճ խոտի առկայությունը՝ ինչպես ծեփելու, այնպես
էլ հետագա շահագործման ժամանակ:

Հեղուկ պաստառների առավելությունները

Եթե սովորական պաստառների դեպքում պետք է մակերևույթը նախօրոք հարթեցնել. հեղուկ պաստառների
դեպքում նման խնդիր չկա: Այս տեսակի պաստառն անհարթ մակերևույթները կարող է ծածկել, փոքր
անցքերն ու փոքր ճաքերը կարող է փակել:
Հատկապես, եթե տունը նոր է, այդ դեպքում երբեմն ճաքեր են հայտնվում պատի վրա: Հեղուկ պաստառն
այդ ներքին ճաքերն ինքն իրենով փակում է:
Այս տեսակի պաստառներն ամբողջ աշխարհում արժանացել են սպառողների դրական գնահատականներին
իրենց բնորոշ առավելությունների շնորհիվ.

  • Կիրառման թեթևությունն ու հեշտությունը: Խառնուրդը պատրաստելու համար չի պահանջվի շատ
    տեղ և թանկարժեք գործիքներ: Քսելու գործընթացն այնքան պարզ է, որ կկարողանա նույնիսկ ոչ
    պրոֆեսիոնալը:
  • Ունիվերսալությունը: Հեղուկ պաստառները համատեղելի են գրեթե բոլոր նյութերի հետ. բետոն,
    փայտ, գիպսակարտոն, փայտամանրաթելային սալիկ, MDF, գիպս, նրբատախտակ, ներկ և նույնիսկ մետաղ: Քսելուց հետո ստացվում է ողորկ մակերես, հետևաբար պետք չէ անհանգստանալ հանգույցների, կցամասերի և այլ միացումների մասին: Բացի այդ, դրանք կարող են թաքցնել աննշան անհարթություններն ու խոռոչները:
  • Լավ կենցաղային ցուցանիշներ: Հեղուկ պաստառները վանում են փոշին, դիմանում են ջերմության
    տատանումներին, չեն ներքաշում հոտերը, չեն այրվում, հրակայուն են և չեն ենթարկվում
    դեֆորմացիայի:
  • Էսթետիկ գրավչություն: Այս հարդարման նյութը, իր կառուցվածքի շնորհիվ, թույլ է տալիս
    ստեղծել տարբեր դեկորատիվ լուծումներ:
  • Մատչելի գինը:

Ի գիտություն: Եթե պատը, որի վրա քսված է հեղուկ պաստառը, կեղտոտվել է, ապա ծածկույթն
ամբողջովին թարմացնելու կարիք չկա: Բավարար է խոնավացնել անհրաժեշտ հատվածը ջրով, հեռացնել
այն շպակլիի օգնությամբ, և միայն այդ մասը լրացնել նոր բացած խառնուրդով:

Հեղուկ պաստառների կիրառման տեխնոլոգիան

Սոսնձվող բաղադրիչի առկայությունը թույլ է տալիս կիրառել պաստառների այս տեսակը գրեթե ցանկացած
մակերևույթին: Եկեք պարզենք. ինչպե՞ս քսել այն պատին:

Մակերևույթի նախնական պատրաստումն ու հեղուկ պաստառների կիրառումը

Հեղուկ պաստառները հանդիսանում են շատ մատչելի հարդարման նյութեր, իսկ կիրառման համար
պարտադիր չէ պատի իդեալական հարթությունը, հետևաբար, նախապատրաստական աշխատանքներում մեծ ներդրումներ չեն պահանջվում:
Այս պաստառները կարելի է ուղղակիորեն կիրառել սվաղի վրա: Որակյալ արդյունք ստանալու համար
նպատակահարմար է իրականացնել մակերևույթի նախապատրաստումը.

  • Պետք է հեռացնել բոլոր կեղտերը պատերից, ինչպես նաև հին պաստառները, ճաքճքած սվաղը և
    ներկը: Բացի այդ անհրաժեշտ է հեռացնել բոլոր դուրս եկած տարրերը, օրինակ՝ մեխերը և
    պտուտակները: Կարևոր է: Եթե որոշ տարրերի հեռացումն անհնար է, ապա դրանք պետք է
    գրունտացնել կամ ներկել ջրաէմուլսիոն ներկով: Մետաղական ելուստների դեպքում օգտագործվում
    է յուղաներկ:
  • Գիպսակարտոնե պատերը պահանջում են ոչ միայն հանգույցների, այլև ամբողջ մակերևույթի սվաղում:
  • Հեղուկ պաստառների ներքո ամբողջ մակերևույթն անհրաժեշտ է գրունտացնել. գրունտանյութը
    քսվում է 1-2 շերտով:
  • Սև աշխատանքի վերջնական փուլը կլինի հատուկ սվաղի քսումը պաստառների տակ: Այն կարելի է
    փոխարինել ջրաէմուլսիոն ներկով:

Կարևոր է: Պետք է նկատի ունենալ, որ պաստառների տակ պատերի գույնը պետք է միատեսակ լինի,
ցանկալի է սպիտակ, կամ պաստառների հետ նույն գունային գամմայում: Հակառակ դեպքում, չորանալուց
հետո մուգ տարածքներն աչքի կընկնեն:

Հեղուկ պաստառների բաղադրության պատրաստումը

Պատրաստելուց առաջ պետք է մանրամասն ծանոթանալ ուղեցույցին: Սովորաբար բաղադրությունը պետք է պատրաստել մոտ 5-10 ժամ առաջ նախքան այն քսելը: Պատրաստման համար տաք ջրով (20-40
աստիճան) ոչ մեծ տարայի մեջ լցնում են բաղադրատարրերը՝ նախապես խառնելով դրանք, եթե
բաղադրիչները փաթեթավորված են տարբեր տոպրակներում:

Բոլոր համամասնությունները պետք է պահպանվեն ըստ ուղեցույցի, սակայն, սովորաբար մեկ փաթեթի
համար (1կգ) պահանջվում է 4,5լ ջուր: Պետք է ստացվի թթվասերանման մածուկ: Եթե ստացված
զանգվածը շատ պինդ է, ապա կարելի է դրան մի փոքր ջուր ավելացնել:

Ի գիտություն: Հեղուկ պաստառ պատրաստելիս, կարելի է այն խառնել ձեռքով, ընդ որում պետք է հետևել,
որպեսզի գնդիկներ չմնան: Փորձառու մասնագետները խորհուրդ չեն տալիս խառնելու համար օգտագործել
հարիչը: Երկար թելերի և մանրաթելերի առկայության պարագայում դրանք կարող են կտրվել իրարից:

Կարդացե՛ք նաև՝ Տան վերանորոգում. ինչպես և ինչից սկսել

Օգտակար խորհուրդ: Մեկ տարայում հարկավոր է խառնել մեկ ամբողջական փաթեթի պարունակությունն
ամբողջությամբ: Անհրաժեշտ է միանգամից պատրաստել լուծույթի այնքան քանակ, որը կծածկի պատն
անկյունից անկյուն, որպեսզի անցումներում տարբերություն չնկատվի: Ստացված լուծույթը պետք է թողնել
մի քանի ժամ, սակայն կիրառելուց առաջ այն պետք է լավ խառնել:

Ի գիտություն: Եթե կոմպոզիցիան ենթադրում է դեկորատիվ տարրերի առկայություն (փայլեր, հատիկներ և
այլն), առաջին հերթին ջրի մեջ լցնում են դրանք, և միայն դրանից հետո ավելացնում են հիմքը: Եթե
բաղադրիչները խոշոր են թվում, դրանք կարելի է ինքնուրույն ծեծել և ավելացնել մանրացված տեսքով:

Հեղուկ պաստառների առավելությունները.

  • քսելուց կցակարեր չկան,
  • յուրահատուկ ռելիեֆային կազմություն են ստեղծում,
  • պատերը հարթեցնում են՝ կրճատելով հարդարման վրա ծախսվող ժամանակը,
  • պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութերից,
  • հականեխիչ հատկություններ ունեն, փոշի չեն կլանում,
  • վնասված հատվածը կարելի է հեշտ հեռացնել և տեղում նորից քսել, որևէ տարբերություն չի զգացվում,
  • չեն խամրում արևի լույսի ճառագայթներից, ջերմակայուն են,քիչ ջրի դեպքում՝ նաև ջրակայուն են
  • հատուկ միկրոբյուրեղային կառուցվածքի շնորհիվ ձայնամեկուսիչ են
  • 6-8 տարի կարող են ծառայել:

Ինչպես դրանք պատին քսել. գործիքները

Քսելու համար անհրաժեշտ գործիքներն են՝ շպակլին, քերիչը, ձևավոր ռելիեֆով վալիկը (եթե
նախատեսվում է ռելիեֆային ծածկույթ), հատուկ ատրճանակը: Տարածքում դրական ջերմաստիճանը (10
աստիճանից ոչ պակաս) պարտադիր նախապայման է հեղուկ պաստառների կիրառման համար:

Հեղուկ պաստառները քսելու գործընթացը շատ հեշտ է: Գլխավորը ճշգրտությունն է, ուշադրությունն ու
ցանկությունը: Ստեղծագործական ջիղով մարդիկ այս գործընթացից յուրահատուկ հաճույք կստանան, քանիոր այս պաստառները հնարավորություն են տալիս ստեղծել տարբեր դեկորատիվ նախշեր և կերպարներ:
Ինչպե՞ս ճիշտ քսել: Պետք է վերցնել պաստառի մի փոքր խմբաքանակ ձեռքով կամ շպակլիով, տարածել
այն նախապատրաստված մակերևույթին: Քսելու համար հաճախ կիրառում են հատուկ քերիչներ: Ամբողջ
գործընթացը բարդ չէ, քան սովորական սվաղելու պրոցեսը: Շերտի պահանջվող հաստությունը 2-3մմ է,
չնայած պաստառների տարբեր տեսակների համար այն կարող է տարբեր լինել:
Գործիքն ուժեղ սեղմել չարժի, սակայն խորհուրդ է տրվում քերիչը բռնել պատի հանդեպ որոշակի անկյան
տակ (5-15 աստիճան): Դա թույլ կտա ստեղծել անհրաժեշտ հաստության հավասարաչափ շերտ:
Հավասարեցնել պետք է տարբեր ուղղությամբ շարժումներով: Սակայն կարելի է կապակցել շպակլիի
շարժման ուղղությունները, եթե դա նախատեսված է դիզայնով: Վերջնական փուլը կլինի ամբողջ
մակերևույթի հավասարեցումը ջրում թրջած քերիչով:

Կարևոր է: Միատարր, անթերի մակերևույթ ստանալու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն
դարձնել հանգույցների և սահմանների վրա: Եթե որևէ հատված ստացվել է տեսանելի թերությամբ, այն
կարելի է հեռացնել ջրով թրջելով:

Պատկերներ պատի վրա հեղուկ պաստառներով և լուսանկարները, որոնք առկա են համացանցում, կօգնեն Ձեզ համոզվել, թե որքան պարզ է
հեղուկ պաստառների կիրառման գործընթացը:

Օգտակար խորհուրդ: Հեղուկ պաստառների իրական ծախսը կարող է տարբերվել արտադրողի կողմից
նշվածից: Այն սովորաբար մի փոքր ավելի է լինում: Եթե փաթեթի վրա նշված է 1կգ 4-6քմ համար, ապա
ամբողջ նյութն անհրաժեշտ է վերցնել 1 փաթեթ 3-4քմ համար հաշվարկով:

Պատկերներ պատի վրա հեղուկ պաստառներով

Ի գիտություն: Նախ նկարն անում են մատիտով կամ մարկերով, կարելի է օգտագործել նաև հատուկ
ձևապատկերներ:

Այս պաստառները շատ են սիրում դիզայներները, քանի որ դրանց օգնությամբ կարելի է ստեղծել
անհավանական նախշեր և նկարներ՝ այդպիսով յուրաքանչյուր ինտերիեր դարձնելով յուրօրինակ և
օրիգինալ: Սակայն, տունը անկրկնելի դարձնելու համար պարտադիր չի ստանալ դիզայների
մասնագիտություն: Համացանցում կարելի է գտնել ինտերիերի նկարներով հեղուկ պաստառների
բազմաքանակ լուսանկարներ: Դրանք մանրամասն ուսումնասիրելով, կարելի է հեշտությամբ անկրկնելի
զարդարանք ստեղծել, որը կուրախացնի Ձեզ նաև այն պատճառով, որ ինքնուրույն է արված:
Պատերին զարդարանք ստեղծելու գործընթացը համառ աշխատանք է, որը պահանջում է մեծ
համբերություն, ժամանակ և ջանքեր: Այնուամենայնիվ, արդյունքը դրան արժանի է: Կարելի է միացնել երևակայությունը և ստեղծել իրական հեղինակային գլուխգործոց: Ի դեպ, հեղուկ պաստառներն
իդեալական հարմար են երեխայի սենյակի ձևավորման համար:

Կարևոր է: Չի կարելի քսել տարբեր գույների հատվածները միանգամից ամբողջությամբ, անհրաժեշտ է
սպասել մինչև ամբողջական չորանալը, այնուհետև լրացնել բացերը: Եզրագծերը կարելի է ընդգծել
մարկերով կամ ֆլոմաստերով՝ ամբողջ պատկերի չորանալուց հետո միայն:

Ինչպե՞ս քսել հեղուկ պաստառներն առաստաղին

Առաստաղին քսելու տեխնոլոգիան նույնն է, ինչ պատերինը: Սակայն, առաստաղի ձևավորման համար
հարմար է օգտագործել հեղուկ պաստառների կիրառման ևս մեկ եղանակ՝ ցողատրճանակով փչելը: Այս
տարբերակի առանձնահատկությունն այն է, որ անհրաժեշտ է պատել այն մի քանի շերտով:

Կարևոր է: Այն սենյակներում, որտեղ խոնավության մակարդակը բարձր է, օրինակ, լոգասենյակում կամ
խոհանոցում, անհրաժեշտ է լրացուցիչ ծածկույթ կիրառել ակրիլե լաքի շերտով, ինչը կավելացնի
մակերևույթի խոնավադիմացկունությունը: Այն պետք է կատարվի պաստառների չորանալուց հետո միայն:
Այդուամենայնիվ, խոնավ տարածքներում խորհուրդ չի տրվում հեղուկ պաստառ օգտագործել:

Սենյակը հեղուկ պաստառով պատելուց հետո, կարելի է այն անմիջապես օդափոխել: Լավ է, որ
պաստառները չորանան բնական եղանակով:
Դրանք իրենց վերջնական տեսքը ձեռք կբերեն 12 ժամ հետո, սակայն լավ կլինի պաստառները թողնել
մինչև 48 ժամ, որպեսզի չորանան:

Կարևոր է: Պաստառներ ընտրելիս, պետք է նույն խմբաքանակի գլանափաթեթներից վերցնել, քանի որ
տարբեր խմբաքանակներում, պաստառների գույնը կարող է թեթևակի տարբերվել:

Կարդացե՛ք նաև՝ Նորակառույցում բնակարանի նորոգումը. ինչպես և երբ իրագործել

Հայաստանյան շուկայում հեղուկ պաստառների գները

Հայաստանյան շուկայում հեղուկ պաստառները հայտնվել են համեմատաբար վերջերս: Դրանց փաթեթի
գինը կախված է արտադրողից, խառնուրդի կազմից և լցանյութի տեսակից: Շուկայում առաջարկվում են
օրինակ՝ ճապոնական արտադրության հեղուկ պաստառներ, որոնց մեկ տուփն արժե 8000 դրամ, այն
կարող է ծածկել 3 քառակուսի մետր: Պարսկական արտադրության տարբերակների 1 կիլոգրամի գինը
սկսվում է 4000 դրամից հասնելով մինչև 10-12 հազ. դրամի: Շուկայում առկա են նաև ռուսական
արտադրության հեղուկ պաստառներ, որոնց գինը սկսվում է մոտ 2500- 3000 դրամից: Ըստ
վաճառողների՝ ճապոնական տարբերակներն ավելի որակյալ են:
Դե ինչ, որոշեցիք այս գարնանը Ձեր բնակարանի ներքին հարդարանքին թարմություն հաղորդել հենց այս
տեսակի պաստառների օգնությամբ: Հրաշալի է: Անհրաժեշտ է հիշել գխավորը. տարածքը ձևավորելիս կարևոր է պահպանել խորհուրդ տրվող բոլոր հրահանգներն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև՝ ճիշտ
համամասնությունները: Դե իսկ ստեղծագործական տրամադրությունն ու սեփական տունը հարմար և
անկրկնելի դարձնելու ցանկությունն, անպայման կօգնեն Ձեզ այս գործում:

Այդուամենայնիվ, ուզում եք գործը վարպետին վստահել…

Եթե դժվարանում եք, կասկածում կամ մտածում եք, որ հնարավոր է ինչ-որ բան այնպես չանեք, ինչը կարող
է փչացնել Ձեր տան արտաքին տեսքը, ապա լավ կլինի դիմեք վստահելի մասնագետի:

Varpet հարթակում գրանցված հմուտ վարպետները կարձագանքեն հաշված րոպեների ընթացքում:
Պարզապես ներբեռնեք Varpet հավելվածն այստեղից ու պատվիրեք համապատասխան ծառայությունը:

Հոդվածի ամփոփում

Այս պաստառներն ըստ էության դեկորատիվ սվաղ են: Դրանք վաճառքում ներկայացված են հիմնականում
չոր փշուրների տեսքով: Հեղուկ պաստառների հիմնական բաղադրիչներն են՝ բջջանյութի և բամբակի
մանրաթելերը, ներկանյութը, սոսինձը և դեկորատիվ բաղադրիչները (հատիկներ, գալարներ, փայլեր,
հանգույցներ):
Ինչպես են օգտագործում այն: Այն ընդամենը հարկավոր է լուծել գոլ ջրում այնպիսի չափաբաժնով, որը
տրված է օգտագործման ցուցումների մեջ: Ցանկության դեպքում խառնուրդին կարելի է ավելացնել նաև
հատուկ թելերի և շինարարական փայլանյութի հավելումներ, որոնք նույնպես կարելի է ձեռք բերել հեղուկ
պաստառների հետ:
Հեղուկ պաստառը պատին քսում են մալայի կամ շպակլիի օգնությամբ, ինչպես հարդարման սվաղների մյուս տեսակները: Վերջնական արդյունքը գեղեցիկ ծածկույթն է, որն ունի գերազանց ջերմա և ձայնամեկուսիչ հատկություններ: Հեղուկ պաստառներն էկոլոգիապես մաքուր արտադրանք են:

Հեղուկ պաստառն ինչով է առավել սովորական պաստառներից: Սովորական պաստառների դեպքում պետք է մակերևույթը նախօրոք հարթեցնել. հեղուկ պաստառների դեպքում այդպիսի խնդիր չկա: Այս տեսակի պաստառն անհարթ մակերևույթները կարող է ծածկել, փոքր անցքերն ու փոքր ճաքերը կարող է փակել:
Քսելու գործընթացը շատ պարզ է. նույնիսկ ոչ պրոֆեսիոնալը այդ ամենից գլուխ կհանի:
Եթե պատը, որի վրա քսված է հեղուկ պաստառը, կեղտոտվել է, ապա ծածկույթն ամբողջովին թարմացնելու
կարիք չկա: Բավարար է խոնավացնել անհրաժեշտ հատվածը ջրով, հեռացնել այն շպակլիի օգնությամբ, և
միայն այդ մասը լրացնել նոր բացած խառնուրդով:
Հեղուկ պաստառները կարելի է ուղղակիորեն կիրառել սվաղի վրա: Սակայն որակյալ արդյունք ստանալու
համար նպատակահարմար է իրականացնել մակերևույթի նախապատրաստումը՝ հեռացնել բոլոր կեղտերը
պատերից, ինչպես նաև հին պաստառները, ճաքճքած սվաղը, ներկը և այլն: Կարևոր է: Պաստառների տակ պատերի գույնը պետք է միատեսակ լինի, ցանկալի է սպիտակ, կամ պատառների հետ նույն գունային
գամմայում: Հակառակ դեպքում, չորանալուց հետո մուգ տարածքներն աչքի կընկնեն:

Բաղադրության պատրաստում: Սովորաբար բաղադրությունը պետք է պատրաստել մոտ 5-10 ժամ առաջ
նախքան այն քսելը: Պատրաստման համար տաք ջրով (20-40 աստիճան) ոչ մեծ տարայի մեջ լցնում են
բաղադրատարրերը՝ նախապես խառնելով դրանք, եթե բաղադրիչները փաթեթավորված են տարբեր
տոպրակներում:

Ըստ ուղեցույցի սովորաբար մեկ փաթեթի համար (1կգ) պահանջվում է 4,5լ ջուր: Պետք է ստացվի
թթվասերանման մածուկ: Եթե ստացված զանգվածը շատ պինդ է, ապա կարելի է դրան մի փոքր էլ ջուր
ավելացնել: Ի գիտություն: Հեղուկ պաստառ պատրաստելիս պետք է հետևել, որպեսզի գնդիկներ չմնան:

Հեղուկ պաստառները նկարով, ինչպես նաև դեկորատիվ լցոնումներով, առանձնահատուկ հետաքրքիր են
նայվում:

Հեղուկ պաստառների առավելություններին են՝ պատերը հարթեցնում են՝ կրճատելով հարդարման վրա
ծախսվող ժամանակը, պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութերից, հականեխիչ հատկություններ
ունեն, փոշի չեն կլանում, վնասված հատվածը կարելի է հեշտ հեռացնել և տեղում նորից քսել, որևէ
տարբերություն չի զգացվում, չեն խամրում արևի լույսի ճառագայթներից, ջերմակայուն են, քիչ ջրի
դեպքում՝ նաև ջրակայուն են, հատուկ միկրոբյուրեղային կառուցվածքի շնորհիվ ձայնամեկուսիչ են,
ինչպես նաև 6-8 տարի կարող են ծառայել:

Հեղուկ պաստառները կարելի է օգտագործել ինչպես պատերի, այնպես էլ առաստաղների ձևավորման
համար:

Պատերին հեղուկ պաստառները քսելը շատ հեշտ է: Հեղուկ պաստառները քսելու գործընթացը դժվար չէ:
Ստեղծագործական ջիղով մարդիկ այս գործընթացից յուրահատուկ հաճույք կստանան, քանի որ այս
պաստառները հնարավորություն են տալիս ստեղծել տարբեր դեկորատիվ նախշեր և կերպարներ:

Քսելու համար անհրաժեշտ գործիքներն են՝ շպակլին, քերիչը, ձևավոր ռելիեֆով վալիկը և հատուկ
ատրճանակը: Տարածքում դրական ջերմաստիճանը (10 աստիճանից ոչ պակաս) պարտադիր նախապայման
է հեղուկ պաստառների կիրառման համար: Շերտի պահանջվող հաստությունը 2-3մմ է, չնայած
պաստառների տարբեր տեսակների համար այն կարող է տարբեր լինել:

Հեղուկ պաստառների իրական ծախսը կարող է տարբերվել արտադրողի կողմից նշվածից: Եթե փաթեթի վրա նշված է 1կգ 4-6քմ համար, ապա ամբողջ նյութն անհրաժեշտ է վերցնել 1 փաթեթ 3-4քմ համար
հաշվարկով:

Այս պաստառների օգնությամբ կարելի է ստեղծել անհավանական նախշեր և նկարներ՝ այդպիսով
յուրաքանչյուր ինտերիեր դարձնելով յուրօրինակ և օրիգինալ: Չի կարելի քսել տարբեր գույների
հատվածները միանգամից ամբողջությամբ, անհրաժեշտ է սպասել մինչև ամբողջական չորանալը, այնուհետև լրացնել բացերը: Եզրագծերը կարելի է ընդգծել մարկերով կամ ֆլոմաստերով՝ ամբողջ
պատկերի չորանալուց հետո միայն: Ի գիտություն: Հեղուկ պաստառներն իդեալական հարմար են երեխայի
սենյակի ձևավորման համար:

Պաստառների այս տեսակը համապատասխանում է նաև առաստաղի դեկորատիվ ձևավորման համար:
Առաստաղին քսելու տեխնոլոգիան նույնն է, ինչ պատերինը: Բացի այդ, այս դեպքում կարելի է
օգտագործել հեղուկ պաստառների կիրառման ևս մեկ եղանակ՝ ցողատրճանակով փչելը: Այս դեպքում այն
անհրաժեշտ է պատել մի քանի շերտով:

Կարևոր է: Այն սենյակներում, որտեղ խոնավության մակարդակը բարձր է, օրինակ, լոգասենյակում կամ
խոհանոցում, անհրաժեշտ է լրացուցիչ ծածկույթ կիրառել ակրիլե լաքի շերտով, ինչը կավելացնի
մակերևույթի խոնավադիմացկունությունը: Այն պետք է կատարվի պաստառների չորանալուց հետո միայն:
Այդուամենայնիվ, խոնավ տարածքներում խորհուրդ չի տրվում հեղուկ պաստառ օգտագործել:

Սենյակը հեղուկ պաստառով պատելուց հետո, կարելի է այն անմիջապես օդափոխել: Լավ է, որ
պաստառները չորանան բնական եղանակով: Դրանք իրենց վերջնական տեսքը դրանք ձեռք կբերեն 12 ժամ
հետո, սակայն լավ կլինի պաստառները թողնել մինչև 48 ժամ, որպեսզի չորանան:

Հայաստանյան շուկայում հեղուկ պաստառների գները հետևյալն են: Դրանց փաթեթի գինը կախված
արտադրողից, խառնուրդի կազմից և լցանյութի տեսակից կարող է տարբերվել: Շուկայում առաջարկվում
են օրինակ՝ ճապոնական արտադրության հեղուկ պաստառներ, որոնց մեկ տուփն արժե 8000 դրամ, այն
կարող է ծածկել 3 քառակուսի մետր: Պարսկական արտադրության տարբերակների 1 կիլոգրամի գինը
սկսվում է 4000 դրամից հասնելով մինչև 10-12 հազ.դրամի: Շուկայում առկա են նաև ռուսական
արտադրության հեղուկ պաստառներ, որոնց գինը սկսվում է մոտ 2500- 3000 դրամից:

Ըստ վաճառողների՝ ճապոնական տարբերակներն ավելի որակյալ են:

Painting
Articles
3-03-2020
(Հայերեն) Վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է ավարտել: Այս պնդումը հաճախ կարելի է լսել: Սակայն, այն ճիշտ է միայն այն դեպքում, երբ չկա հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր: Այս հոդվածում մենք կպատմենք Ձեզ, թե ինչպես կարող եք այդ ամենը կազմակերպել: Հոդվածն ընթերցելիս Դուք կիմանաք, թե ինչպես որոշել վերանորոգման տեսակը և դիզայնը: Կկարողանաք նաև հասկանալ, հաշվարկել և կազմել վերանորոգման աշխատանքների արժեքը: Կծանոթանաք տների վերանորոգման աշխատանքների հերթականությանն ու սենյակի հարդարման տարբերակներին: Բացի այդ, կներկայացնենք նաև օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել Ձեզ խուսափել մի շարք սխալներից:
4-04-2020
(Հայերեն) Հեղուկ պաստառներն աշխարհում հայտնի են տարբեր անվանումներով. Ֆրանսիայում՝ որպես «պատերի զարմանահրաշ ծածկույթ», Ճապոնիայում՝ «մետաքսե զարդածածկ»: Այն երբեմն կոչում են նաև «դանիական ծեփ», քանի որ այս տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է դանիացի մասնագետների կողմից:
6-06-2019
It would seem easier arranging lighting in the bathroom, a photo of which will be of interest. However, this opinion is not true. Indeed, in order to illuminate this room with sufficiently bright soft diffused light, which creates coziness and comfort, it is necessary to have certain specific knowledge. We will try to convey their basic concept in this article.
7-07-2019
You can often hear that repairment is easy to start, but hard to finish. The statement is true when the owners do not have a clear goal and a detailed plan of action regarding the transformation of the home. Therefore, it is important to have a clear idea of what should result in the end. Starting home repairs, you need to carefully think through all the steps and purposefully follow in the direction of implementation of the plan. How to do this, tells this article.
7-07-2019
Liquid wallpaper has appeared on the market relatively recently, but has already has managed to win its special place among other finishing materials. Although many still prefer classic paper wallpapers to them, mistakenly believing that it is easier to work with. We will examine in more detail what constitutes a finishing coating - liquid wallpaper, how to apply them to a wall and other surfaces. Whether their application is really a complex labor-intensive process that requires special training.
7-07-2019
Modern design of buildings is meaningless without the use of gypsum plasterboard layers. This material is popular no matter what it is. Due to their softness and flexibility, layers can be cut into edging, sheathe and sew with almost any surface. Very often this material is fitted with ceiling suspension constructions that can be simple or multi-level. For example, one can construct ceilings for a living room with gypsum plasterboard: it's not difficult to find their photos and description of the installation process.
10-10-2019
The kitchen is the center of the home. Not only the smell of coffee and fresh pastries create a feeling of comfort here. A stylish interior and, most importantly, practical finishing materials will not be superfluous in this part of the home. The specifics of the operating conditions of the kitchen premises determines the direction of the choice of lining not only for furniture surfaces, but also for the floor. Strength, wear resistance, ease of maintenance, the possibility of long-term operation - these are the main criteria that should be taken into account. Today, there are many coatings that will look good in the kitchen. Linoleum, wooden floors, cork coverings have a beautiful appearance, but they are not very practical for use in the kitchen and demanding care. An excellent modern solution to the coating will be floor tiles for the kitchen. Photos and prices of the main types, as well as a review of manufacturers will help make the right choice.
3-03-2020
(Հայերեն) Վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է ավարտել: Այս պնդումը հաճախ կարելի է լսել: Սակայն, այն ճիշտ է միայն այն դեպքում, երբ չկա հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր: Այս հոդվածում մենք կպատմենք Ձեզ, թե ինչպես կարող եք այդ ամենը կազմակերպել: Հոդվածն ընթերցելիս Դուք կիմանաք, թե ինչպես որոշել վերանորոգման տեսակը և դիզայնը: Կկարողանաք նաև հասկանալ, հաշվարկել և կազմել վերանորոգման աշխատանքների արժեքը: Կծանոթանաք տների վերանորոգման աշխատանքների հերթականությանն ու սենյակի հարդարման տարբերակներին: Բացի այդ, կներկայացնենք նաև օգտակար խորհուրդներ, որոնք կարող են օգնել Ձեզ խուսափել մի շարք սխալներից:
4-04-2020
(Հայերեն) Հեղուկ պաստառներն աշխարհում հայտնի են տարբեր անվանումներով. Ֆրանսիայում՝ որպես «պատերի զարմանահրաշ ծածկույթ», Ճապոնիայում՝ «մետաքսե զարդածածկ»: Այն երբեմն կոչում են նաև «դանիական ծեփ», քանի որ այս տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է դանիացի մասնագետների կողմից: