fbpx
6-06-2019

Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարան. ընտրության առանձնահատկությունները և դրա դերն ինտերիերում

           Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:

Չժանգոտվող պողպատից լվացարանը խոհանոցի համար ամենապրակտիկ տարբերակն է        
  1. Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարան. օգտագորխման առավելությունները.

  2. Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարան. ինչպիսի հատկություններով պետք է օժտված լինի նյութը.

  3. Խոհանոցի մետաղական լվացարանների արտադրության տեխնոլոգիայի առանձնահատկությունները և դրանց տեսակները.

    1. Որտեղ է տեղադրվում արտաքին և ներկառուցված լավացարանը խոհանոցային կահույքում.

    2. Ինչ առանձնահատկություններով են տարբերվում խոհանոցի ներդրվող լվացարանները.

  4. Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանի մակերևույթի ձևանմուշի ընտրությունը.

  5. Չժանգոտվող պողպատից պատրաստված լվացարանների կոնստրուկցիաների առանձնահատկությունները:

Չժանգոտվող խոհանոցային լվացարան` փայլուն մակերեսով

Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարան. օգտագործման առավելությունները.

      Չժանգոտվող պողպատից խոհանոցային լվացարաններից օգտվում են կացարանների մեծամասնությունում: Արտադրողների կողմից առաջարկվող լվացարանների բազմաթիվ տարբերակների շարքից հենց այս տարբերակն ընտրելու պատճառներից նշենք հետևյալները.

  • երկարակեցությունը համեմատաբար ցածր գնի պարագայում,

  • տեղադրման պարզությունը՝ զուգորդված արտադրանքը գրեթե ցանկացած ոճի ինտերիերում ներառելու հնարավորությամբ:

  • լայն տեսականու առկայություն,

  • հիգիենայի պահանջներին համապատասխանությունը. նյութը չի նպաստում միկրոօրգանիզմների բազմացմանը,

  • սպասարկման պարզությունը,

  • ագրեսիվ նյութերից և կոռոզիայից վնաս չի հասցվում,

  • նյութի առաձգականության, ճկունության և ամրության շնորհիվ բացառվում են պատահական ընկած իրերի հետևանքով մեխանիկական վնասվածքները,

  • պողպատի կարողությունը մինչև 1450ºС ջերմությանը դիմակայելուն թույլ է տալիս չվախենալ եռացած ջրի կամ տաք սպասքի ազդեցութան հետևանքով առաջացող վտանգից,

  • ջերմաստիճանի տատանումների ազդեցությունը սպառնալիք չի ներկայացնում ապրանքանյութի համար,

  • էկոլոգիապես մաքուր կոնստրուկցիան հեշտությամբ վերամշակվում է, կարող է ուղարկվել նաև երկրորդական վերամշակման:

Չժանգոտվող լվացարանի մակերեսը չի փչանում տաք ջրից և լվացող միջոցներից  

          ՈՒշադրույուն: Լվացարանների որոշ մոդելների մուգ մակերևույթը ոչ միայն դիզայներական լուծում է, այլև լրացուցիչ պաշտպանություն մեխանիկական վնասվածքներից:

    Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանին, որը նախընտրում է գնորդների մեծամասնություն, բնութագրական նաև որոշ թերություններ: Դրանց թվում են՝

  • կարճ միացման հավանականությունը. Ժամանակակից խոհանոցում միշտ էլ կգտնվեն կենցաղային էլեկտրասարքեր, ուստի անհրաժեշտ է անհանգստանալ անվտանգության կանոնների պահպանման համար՝ գործ ունենալով բարձր էլեկտրահաղորդականությամբ օժտված նյութի հետ:

  • անխուսափելի է հւոմքային նստվածքների առաջացումը. հայտնված աղային հետքերից ազատվելը հեշտ է՝ մակերևույթը յուրաքանչյուր օտագործումից հետո չոր մաքրելով,

  • լվացարանին հարվածող ջուրը ոչ քիչ աղմուկ է բարձրացնում՝ հատկապես նեղ պողպատի թիթեղի պարագայում. հայտնի արտադրողները թողարկում են ցածրաղմուկ արտադրատեսակներ՝ օգտագործելով հաստ պատեր և կոնստրուկցիայի հակառակ կողմում տեղադրելով ռետինե կամ պլաստիկ պաստառներ,

  • բարակ պատերով ապրանքին բնութագրական է նաև ծորակի տատանումները, երբ փոխվում է ջրի ճնշումը, քանի որ պողպատե թիթեղը թեքվում է:

          Չժանգոտվող լվացարանի մակերեսը չի փչանում տաք ջրից և լվացող միջոցներից)

          ՈՒշադրույուն: Լվացարանների որոշ մոդելների մուգ մակերևույթը ոչ միայն դիզայներական լուծում է, այլև լրացուցիչ պաշտպանություն մեխանիկական վնասվածքներից:

     Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանին, որը նախընտրում է գնորդների մեծամասնություն, բնութագրական նաև որոշ թերություններ: Դրանց թվում են՝

  • կարճ միացման հավանականությունը. Ժամանակակից խոհանոցում միշտ էլ կգտնվեն կենցաղային էլեկտրասարքեր, ուստի անհրաժեշտ է անհանգստանալ անվտանգության կանոնների պահպանման համար՝ գործ ունենալով բարձր էլեկտրահաղորդականությամբ օժտված նյութի հետ:

  • անխուսափելի է հւոմքային նստվածքների առաջացումը. հայտնված աղային հետքերից ազատվելը հեշտ է՝ մակերևույթը յուրաքանչյուր օտագործումից հետո չոր մաքրելով,

  • լվացարանին հարվածող ջուրը ոչ քիչ աղմուկ է բարձրացնում՝ հատկապես նեղ պողպատի թիթեղի պարագայում. հայտնի արտադրողները թողարկում են ցածրաղմուկ արտադրատեսակներ՝ օգտագործելով հաստ պատեր և կոնստրուկցիայի հակառակ կողմում տեղադրելով ռետինե կամ պլաստիկ պաստառներ,

  • բարակ պատերով ապրանքին բնութագրական է նաև ծորակի տատանումները, երբ փոխվում է ջրի ճնշումը, քանի որ պողպատե թիթեղը թեքվում է:

Հաստ պողպատյա թիթեղով լվացարանն աղմուկ չի արձակում դրա մեջ ջուրն ընկնելիս  

Նաև հնարավոր է սեփական ուժերով հաղթահարել աղմուկը: Բավական է լվացարանի հատակի հակառակ կողմին քսել սովորական մոնտաժային փրփուրի շերթ և թողնել այն չորանա մի քանի օր:

     Ուշադրություն: Ավելի լավ է ընտրել հոսքի հեռահար կառավարմամբ լվացարան, այդ դեպքում հարկ չի լինի ձեռքերը մտցնել կեղտոտ ջրի մեջ խցանը հանելու համար:

     Պողպատե մակերևույթի խոտորման տեսքով վնասվածք կարող է առաջանալ ուր ձևի ծանր առարկայի ընկնելու հետևանքով: Ճիշտ է, իրադարձությունների զարգացման այսպիսի սցնենարը չափազանց քիչ է հավանական:

Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարան. ինչպիսի հատկություններով պետք է օժտված լինի նյութը

     Որակյալ ապրանքի վաճառքն ուղեկցվում է անձնագրի տրամադրմամբ, որը պարտադիր պարունակում է նշում օգտագործված պողպատի տեսակի և միջազգային ստանդարտներին պողպատի ապրանքանիշի համապատասխանության մասին:

Սննդամթերքի համար նախատեսված բորձրորակ պողպատից լվացարանն ավելի թանկ է է, քան սովորական չժանգոտվող պաղպատից արտադրանքը     

     Արտադրողները թիթեղների հաստությսւնը սահմանում են բավականին լայն միջակայքում՝ 0.4մմ-ից մինչև 1.2մմ: Այն պատրաստում են այսպիսի ապրանքանիշների պողպատից.

     AISI304 (ապրանքանիշում կարող են օգտագործվել այլ նշանակություններ՝ 304 կամ 08Х18Н10): Եվրոպական արտադրողների կողմից թողարկված ապրանքներ ձեռք բերելիս հնարավոր է հանդիպել ապրանքանշման այսպիսի տարբերակների՝ (EN) 1.4301 կամ (DIN) X5CrNI18-10: Այսպես ապրանքնշված խառնուրդի մեջ ածխածնի պարունակությունը ենթադրվում է 0.8%-ից ցածր, քրոմի (18%) և նիկելի (մոտավորապես 8-10%) համադրությունը համարվում է իդեալական: Այս տարբերակը նախընտրելի է, քանի որ կիրառում են հատուկ սննդամթերքի համար նախատեսված պողպատ: Այս ապրանքանիշի չժանգոտվող պաղպատից խոհանոցի լվացարան ձեռք բերելու համար հարկավոր կլինի ներդնել համեմատաբար մեծ գումար:

     AISI204: Այլ մակնշում է 204: 204 ապրանքանիշի պողպատն ավելի հեշտ է մշակել, ինչն ազդում է դրա գնի և դրանից պատրաստված արտադրանքների գնի վրա: Գնելով 204 մակնիշի չժանգոտվող պողպատից լվացարան՝ կհաջողվի ավելի քիչ միջոցներ ծախսել: Այն կծառայի ոչ շատ երկար, քանի որ խառնուրդում քրոմի քանակությունն ավելի քիչ է, որն ապահովում է դիմացկունությունը: Ավելի մեծ նշանակություն ունի նիկելի սակավ քանակությունը, որով ապահովվում է կորոզիոն պրոցեսների հակազդեցությունը:

Կարդացե՛ք նաև՝ Ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան

Հարստացված պողպատից լվացարանն առանձնանում է հարթ և փայլուն մակերեսով   

     Ի գիտություն: Հայելային մակերևույթով լվացարանները դասվում են լյուքս դասին և, ընդունված կարծիքի համաձայն, դրանց մասին հոգ տանելը մի քանի անգամ հեշտ է քան մնացածի:

     Ոչ շատ բարեխիղճ արտադրողները չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարաններն արտադրում են վատ որակի պողպատներից, որոնք նախատեսված են միայն տեխնիկական օգտագործման համար: Գործ ունենալով 12X17G9AN4 կամ DIN-X8CrMnNi188 մակնշմամբ նյութի հետ՝ անհրաժեշտ է հասկանալ, որ օգտագործված է AISI202 ապրանքանիշի պողպատ: Հետևաբար, շատ հնարավոր է, որ ժամանակի ընթացում կհայտնվեն կորոզիայի հետքեր, կփոխվի գույնը, մակերևույթը կծածկվի բծերով:

     Ուստի չարժի ձեռք բերել չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարան ինտերնետ-խանութի միջոցով, այլ պետք է ընտրել իրական առևտրի կենտրոնում, որպեսզի հնարավոր լինի հավաստիանալ դրա որակի վերաբերյալ վիզուալ զննման միջոցով: Հասկանալ արդյոք կոնստրուկցիան պատրաստված է պատշաճ կերպով՝ խոհանոցում շահագործման համար համապատասխան հատկություններով խառնուրդից, կօգնի մագնիսը: Ենթադրվում է, որ դրա սահելն ապրանքի մակերևույթին պետք է լինի անխոչընդոտ: Մագնիսի կպչելը կոնստրուկցիայի ուղղահայաց մասին անշուշտ վկայում է օգտագործված նյութի ցածր որակի մասին:

Խոհանոցային դրոշմված լվացարանը չունի ոչ մի կարվող միացման տեղ     

Խոհանոցի մետաղական լվացարանների արտադրության տեխնոլոգիայի առանձնահատկությունները և դրանց տեսակները

     Չժանգոտվող պողպատից լվացարան կարելի է պատրաստել երկու եղանակով՝ եռակցման կամ դրոշմելու միջոցով: Այս տեսանկյունը ևս որոշակի նշանակություն ունի ինչպիսի խոհանոցային լվացարան ընտրելու որոշման կայացման համար:

     Եռակցվող լվացարանների պատրաստումը նախատեսում է մի քանի մասերի միացում: Եռակցվող կարերի շնորհիվ միացնում են գավաթը և հիմքերը: Այդպիսի կոնստրուկցիայի ամենախնդրահարույց մասն են հանդիսանում եռակցվող կարերը, որոնց տեղերում ոչ բավարար որակով կատարման դեպքում ժամանակի ընթացքում կարող է սկսվել կաթոցով ջրի արտահոսքը: Եռակցվող լվացարանների գինը նշանակալիորեն բարձր է, քան դրոշմվողներինը: Բացատրությունը կայանում է եռակցման ընձեռած հնարավորություններն օգտագործելու առավելությունների մեջ, որոնք են.

  • տարրերով պատրաստումը թույլ է տալիս արտադրելիս մոդելավորման մեջ կիրառել մեծ ճկունություն, զգալիորեն բարձրացնել ինչպես առանձին դետալների, այնպես էլ ամբողջ կոնստրուկցիայի որակը.

  • լայն պողպատյա թիթեղի կիրառումը թույլ է տալիս կոնստրուկցիան դարձնել ավելի ամուր, հուսալի և քիչ աղմկոտ.

  • խորության, ձևի և չափի առումով առանձին մասերի պատրաստման համար եռակցվող մոդելների տեսականին տարբերվում է մեծ բազմազանությամբ:

Խոհանոցային լվացարան՝ համալրված մանրուքների պահպանման և աղբի հավաքման համար բաժիններով

     Փայլեցման միջոցով կարերի մշակումը դրանք լիովին անտեսանելի է դարձնում:, Խոհանոցային մեծ կահույքի համար նախատեսված խորը տարողությամբ լվացարանները, որոնք կիրառելի են նաև հանրային սննդի կազմակերպություններում, պատրաստում են բացառապես եռակցման եղանակով:

  Դրոշմվող լվացարանները հիմնականում տեղադրվում են այն խոհանոցներում, որտեղ չի ենթադրվում ապրանքի օգտագործումը ծանրաբեռնված ռեժիմով: Դրոշվող կոնստրուկցիաները պատրաստում են՝ օգտագործելով հատուկ հաստոցներ: Ամբողջական պողպատյա թիթեղի օգտագործումը պարզեցված տեխնոլոգիական պրոցեսի ընթացքում դրականորեն է ազդում գնի վրա: Այս եղանակի թերությունների շարքին են դասում մակերևույթի ոչ նույնական հաստությունը պատրաստման տեխնոլոգիայի խախտման դեպքում: Բացի այդ չի հաջողվի ստանալ բավականին մեծ չափսերի և խորության արտադրանք՝ նկատի ունենալով ստանդարտ պողպատյա թիթեղի օգտագործման սահամափակումները:

     Երկար ժամանակ դրոշմման եղանակով պատրաստվող լվացարանների գավաթի խորությունը չէր գերազանցում 150մմ-ն: Այժմ մի շաչք արտադրողներ կարողացել են հաղթահարել այդ շեմը՝ բարձրացնելով սեփական արտադրանքի մրցունակությունը:

Կոմպակտ խոհանոցային լվացարան՝ լրացուցիչ ափով

Որտեղ է տեղադրվում արտաքին և ներկառուցված լավացարանը խոհանոցային կահույքում.

Լվացարանի ընտրության վրա ազդող գործոններից մեկն է հանդիսանում այն եղանակը, որով պատրաստվում են տեղադրել:

Ելնելով տեղադրման եղանակից՝ խոհանոցային լվացարանները լինում են.

  • ներկառուցվող և ինտեգրվող,

  • արտաքին,

  • փակցվող:

     Արտաքին լվացարանով համալրվում են խրուշչովյան նախագծի խոհանոցները, որտեղ լվացարանը անկյունում է:

     ՈՒշադրություն: Էժան արտաքին լվացարանները չեն կոմպլեկտավորվում ամրաններով, և դրանք անհրաժեշտ է ձեռք բերել առանձին: Եթե ամրանները չկիրառել, ապա լվացարանը կշարժվի օգտագործման ընթացքում:

     Արտաքին լվացարանը տեղադրելը դժվար չէ: Այն դրվում է կահույքի մակերևույթին: Բացի տեղադրման պարզությունից և ցածր գնից, այսպիսի կոնստրուկցիայի կարևոր առավելություն է հանդիսանում պողպատյա թիթեղի հաստությունը՝ ոչ պակաս 1մմ: Սակայն այս դեպքում թերություն է հանդիսանում կահույքի վրա խոնավության առաջացումը: Կահույքը կարող է բավականին շուտ փչանալ, եթե չհետևել ճաքերի վիճակին:

Փակցվող չժանգոտվող պողպատից խոհանոցային լվացարան

     Ինտեգրվող լվացարանները հանդիսանում են խոհանոցային կահույքի մեջ ներկառուցվող լվացարաններ: Կահույքի տեսակը նշանակություն չունի, սակայն տեղադրումը հղի է բարդություններով, մասնավորապես, ֆրեզերային գործողության իրականացման հետ կապված: Գավաթը, որպես կանոն, իջեցնում են կահույքի մակերևույթից ներքև: Խոհանոցային կահույքի մեջ ներկառուցված կոնստրուկցիան բավական թանկ արժե՝ պայմանավորված իր յուրահատուկ արտաքին տեսքով: Բացի այդ, ինտեգրվող լվացարանը համակցված է խոհանոցային կահույքի հետ, որի պատրաստման համար օգտագործում են բնական կամ արհեստական քարեր:

Այս տարբերակներից որն էլ նախընտրեք, տեղադրման համար կարող եք դիմել փորձառու վարպետին՝ Varpet հավելվածի օգնությամբ:

Ինչ առանձնահատկություններով են տարբերվում խոհանոցի ներդրվող լվացարանները

     Առավել հաճախ խոհանոցներում տեղադրում են ներդրվող լվացարաններ: Այս տեսակկի կոնստրուկցիաների ունիվերսալությունը թույլ է տալիս.

  • տեղադրել այն ճիշտ այնպես, ինչպես արտաքին լվացարանը.

  • տեղադրել կահույքի մակերևույթին. լվացարանի կողքերում տեղադրվում է պաշտպանիչ շերտ, որը պահպանում է կահույքը խոնավությունից.

  • կահույքի սալիկի տակ ներդրվող խոհանոցային լվացարանը ևս մեկ թանկարժեք տարբերակ է. այս լվացարանները ներդաշնակ տեսք ունեն քարե մակերևույթով կահույքի հետ:

Ներդրվող չժանգոտվող պողպատից լվացարանի տեղադրում կահույքի մեջ     

    Կահույքի մեջ լվացարանի տեղադրումն ավելի դժվար է, քան ուղղակի տեղադրել այն մակերևույթին, հետևաբար և այդպիսի ներդրվող մոդելների գինն ավելի բարձր է:

     Այդպիսի կոնստրուկցիան տեղադրում են դրա համար նախատեսված հատուկ կազմաձևի մեջ: Հավաքածուում նախատեսված են հատուկ ամրաններ: Տեղադրումից հետո անհրաժեշտ է կատարել համապատասխան հերմետիկացում, որպեսզի կահույքի մեջ խոնավություն չառաջանա և չփչացնի այն:

    Չժանգոտվող պողպատից ներկառուցվող լվացարան ձեռք են բերում գնորդների մեծամասնություն՝ դրա հարմարության, հիգիենայի և համեմատաբար ցածր գնի նկատառումով:

Կարդացե՛ք նաև՝ Խոհանոցային ճկուն ծորակը որպես կենցաղի կատարելագործման իրական միջոց

Լվացարանի փայլուն մակերեսը ներդաշնակ է հայ-տեք ոճի խոհանոցին

  Ձևանմուշային (ռելիեֆային): Հարթ և փայլուն «ատլասե» մակերևույթը հարկ է ապահովել մշտական շարունակական խնամքով, որպեսզի ազատվել հայտնվող կաթիլների հետքերից և փոքրագույն վնասվաքներից: Ձևանմուշային մակերևույթը բնական կտորի տեսքով դեկորով կարելի է տեղադրել՝ չվախենալով բծերի և պատահական վնասվածքների առաջացումից: Սակայն որոշակի դժվարություններ կծագեն՝ կապված այդպիսի մակերեսի խնամքի հետ:

    Օգտակար խորհուրդ: Փայլուն կամ ռելիեֆային մակերեսով լվացարանը կարելի է տեղադրել ցանկացած ոճի խոհանոցում:

  PVD- ծածկույթի կիրառումը արույրի, թանկարժեք մետաղների կամ բրոնզի հետ մակերևույթի համար ստեղծում է լրացուցիչ պաշտպանություն: Դեկորատիվ ծածկույթը կարելի է կիրառել դասական ոճի, պրովանս կամ քանթրի, մինիմալիստական կամ հայ-տեք ոճի դիզայնի համար:

Երկգավաթ լվացարան տարբերի չափսի բաժիններով

Չժանգոտվող պողպատից պատրաստված լվացարանների կոնստրուկցիաների առանձնահատկությունները

    Լվացարանի կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում գավաթը: Դասական նախագծում այն մեկն է, դրա խորությունը կազմում է 180մմ: 160մմ-ից պակաս խորությամբ լվացարանները համարվում են փոքր, դրանք շատ հարմար չեն օգտագործելու համար, քանի որ արագ են լցվում ջրով, իսկ ջրի ցայտերը թռչում են լվացարանից հեռու: 200մմ-ից ավել խորությամբ լվացարաններից օգտվելը նույնպես շատ հարմար չէ, քանի որ հարկ կլինի բավականին կռանալ դրա վրա:

    Ըստ ձևի լվացարանները լինում են՝

  • քառակուսի. 500մմ-ի կամ 600մմ-ի հավասար կողմով,

  • ուղղանկյուն. առավել տարածված տարբերակներն են` 600×500մմ, 780×500մմ և 800×600մմ,

  • կլոր՝ 400-500մմ տրամագծով,

  • օվալաձև,

  • հնգանկյունաձև կամ վեցանկյունաձև:

    Արտահոսքի անցքը կարող է լինել 11/2 դյույմ տրամագծով, որը սովորական է և հարմար հասարակ սիֆոնի համար: Ժամանակակից մոդելներում արտահոսքի անցքի տրամագիծը մեծացված է մինչև 31/2 դյույմ, ինչը թույլ է տալիս տեղադրել սննդի մնացորդների կուտակիչ և արագ բաց թողնել ջուրը:

Չժանգոտվող պողպատից լվացարան մթերքի սառեցման համար վանդակաճաղով   

      Ավելի շատ հարմարավետության համար լվացարանները կարող են հավաքվել մեկ երկու կողային թևերով կահույքը խոնավության ներթափանցումից և մեխանիկական վնասներից պաշտպանելու, ինչպես նաև սպասքի հարմար տեղավորման համար:

      Կարևոր է: Խնայողական գների սեգմենտի եռակցվող մոդելները կարող են կոմպլեկտավորվել ավելի ցածրարժեք մետաղից թևերով: Սակայն լվացարանի բոլոր դետալները վիզուալ նույն տեսքի են , հետևաբար անհրաժեշտ է մագնիսով ստուգում իրականացնել:

        Բարձրորակ լվացարաններն արտադրողները կոմպլեկտավորում են լրացուցիչ զանազան աքսեսուարներով, որոնց օգտակարությունը երբեմն վիճարկվում են սպառողների կողմից.

  • քամոցով. սովորական քամիչի նման զամբյուղում կարելի է տեղադրել սառեցված կամ լվացած մթերքը. տեղադրվում է լվացարանում կամ դրա կողքը,

  • բաժանիչ տախտակով (պլաստիկ կամ փայտե). միաշերտ կամ երշերտ բաժանիչ տախտակն ամրացնում են գավաթի եզրին՝ ապահովելով շարժման հնարավորություն,

  • լվացած սպասքի համար չորանոցով. Այն ռելիեֆային մակերևույթին ամրացնելով թույլ են տալիս սպասքից ծորացող խոնավությանը հայտնվել լվացարանում,

  • զտիչով. Անցքի ներքևում տեղադրված կոնստրուկցիան նախատեսված է դրանում հայտնված թափոնները մանրացնելու համար, բացառությամբ պինդ նյութերի, մազերի և թելերի. զտիչի աշխատանքն ապահովում է էլեկտրականությունը կամ ջի հոսքը. Սպասքը լվանալը հեշտանում է, սակայն անհրաժեշտ է պահպանել սարքը վերը նշված անցանկալի առարկաների ընկնելուց:

Գունավոր կահույքի մեջ ներկառուցված չժանգոտվող պողպատից լվացարան        

Չժանգոտվող պողպատից լվացարանների բազմազանությունն այնպիսին է, որ կարելի է ընտրել ցանկացած չափսի խոհանոցին համապատասխանող որևէ բան՝ անկախ ոճային ձևավորման առանձնահատկություններից:

Վերը նշված չժանգոտվող պողպատից լվացարանների բոլոր տեսակների տեղադրման և սպասարկման աշխատանքները կարող եք վստահել հմուտ վարպետ-սանտեխնիկին՝ ուղղակի պատվիրելով համապատասխան ծառայությունը հեռախոսից Varpet հավելվածի միջոցով, որը կարող եք ներբեռնել այստեղից:

varpet
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
6-06-2019
              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:
6-06-2019
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:
6-06-2019
Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:
6-06-2019
Լուսատու սարքավորումների շահագործման կոմֆորտի և հարմարավետության բարձրացման համար տարանցիկ անջատիչի միացման գծագիրն արտացոլում է կոմունիկացիոն սարքավորման աշխատանքի սկզբունքը: Դրա օգնությամբ կարելի է իրականացնել տարածքի լուսավորման կառավարումը ցանկացած կետից:
6-06-2019
Այս հոդվածից կարելի է իմանալ, թե ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. առկա արտադրատեսակների դասակարգումը, դրանց բնութագրական գծերը, գործողության սկզբունքը: Տրվում են խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել բարձրորակ սարքեր ըստ հիմնական չափանիշների, ինչպես նաև ջահի տեղադրման և վերանորոգման գործընթացի մանրամասն նկարագրության ուղենիշներ՝ խափանումների ամենատարածված տարբերակներով:
6-06-2019
Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը: