fbpx
6-06-2019

Վարդակ. ինչպես միացնել էլեկտրատեխնիկական կցամասերն առանց մասնագետի օգնության

Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:

Նույնիսկ նորաթուխ էլեկտրիկը կարող է տեղադրել վարդակը և միացնել այն
  1. Վարդակ. ինչպես միացնել կոնստրուկցիան բնակելի շինությունում: Տեղադրման վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը.

    1. Վարդակի տեղադրման միջին գինը և ինչից է այն կախված.

    2. Ինչպիսի վարդակներ և անջատիչներ է ավելի լավ գնել բնակելի շինությունում տեղադրելու համար.

    3. Վարդակների միացման տարածված եղանակները և սխեմաները.

  2. Ինչպես միացնել հողանցմամբ վարդակը. Տարածված արտադրատեսակների տեղադրման տեխնոլոգիաները.

    1. Վարդակի տակ տուփի տեղադրման քայլերը.

    2. Ինչպես տեղադրել վարդակը վահանակի մեջ.

    3. Ինչպես միացնել երկթև վարդակը. բլոկով արտադրատեսակների տեղադրման խորհուրդներ.

    4. Համակարգչային վարդակից ինտերնետ միացնելու տեխնոլոգիան.

    5. Հեռուստացույցի վարդակի միացումը սեփական ձեռքերով.

    6. Ինչպես միացնել հեռախոսի վարդակը առանց վարպետի օգնության

Վարդակ. ինչպես միացնել կոնստրուկցիան բնակելի շինությունում: Տեղադրման վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը

       Էլեկտրացանցին վարդակի միացումը պատասխանատու ընթացակարգ է: Այս գործընթացի իրականացումը պահանջում է էլեկտրականության մոնտաժի բոլոր նրբությունների, ինչպես նաև անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքներ: Բանը նրանում է, որ էլեկտրամիացման կետերի ծանրաբեռնումը կախված է էներգիայի սպառման կետերի քանակից: Որքան շատ են շահագործվող վարդակները, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը: Այդ իսկ պատճառով պահանջների ցանկացած խախտում տհաճ հետևանքների կհանգեցնի:

Վարդակների մոնտաժի աշխատանքը սկսելն անհրաժեշտ է մաիայն այն դեպքում, երբ բացարձակ համոզված եք, որ ցանցում լարում առկա չէ       

       Վարդակների և անջատիրների մոնտաժի ժամանակ սխալը կարող է այնպիսի երևույթների պատճառ դառնալ, ինչպիսիք են՝

  • կոնտակտների հալեցում,

  • էլեկտրական տեխնիկայի գերտաքացում,

  • հրդեհավտանգ իրավիճակի առաջացում:

    Կարևոր է: Առանց համապատասխան գիտելիքների և հմտությունների տիրապետման ավելի լավ է հանձն չառնել էլեկտրական մալուխներին առնչվող աշխատանքներ: Մասնագետը կարող է ապահով և ճիշտ տեղադրել վարդակը, իսկ այդ ծառայության արժեքն այնքան էլ բարձր չէ ռիսկի դիմելու համար:

Վարդակի տեղադրման միջին գինը և ինչից է այն կախված

       Մասնագիտական սպասարկման առավելությունը կայանում է ցանցի տեխնիկական պահանջներին լիովին հետևելու մեջ:

Մոնտաժի արժեքն ուղղակիորեն կախված է աշխատանքի ընդհանուր ծավալից և բարդությունից        

    Փորձառու էլեկտրիկը նախքան աշխատանքը սկսելը հաշվի կառնի բոլոր այն գործոնները, որոնք կարող են ազդել արդյունքի և անվտանգության որակի վրա.

  • միացվող էլեկտրական սարքերի ընդհանուր հզորությունը,

  • շինությունում օդի խոնավության աստիճանը,

  • միակցիչի տեսակը, որով համալրված են միացվող սարքերը,

  • ներկառուցված էլեկտրոնային բաղադրիչի օգտագործման անհրաժեշտությունը:

        Վարդակների մասնագիտացված տեղադրում. Էլեկտրիկի ծառայության արժեքները.

    Ներքին վահանակ գիսպի մեջ – 900 դրամ

    Ներքին վահանակ աղյուսի մեջ – 1100 դրամ

    Ներքին վահանակ բետոնի մեջ – 1300 դրամ

    Մեկտեղանի հեռուստացույցի վարդակ – 1900 դրամ

    Հեռախոսի վարդակ – 1900 դրամ

    Տարանցիկ հեռուստացույցի վարդակ – 2200 դրամ

    Վարդակի տակդիր էլեկտրական վառարանի համար բետոնի մեջ – 2200 դրամ

    Տեղադրման տուփ գիպսի կամ աղյուսի մեջ – 2200 դրամ

    Տեղադրման տուփ բետոնի մեջ – 2600 դրամ

    Վարդակ էլեկտրական վառարանի համար աղյուսի մեջ – 3000 դրամ

    Համակարգչային վարդակ – 3300 դրամ

    Աշխատանքի ճշգրիտ արժեքը կախված է բազմաթիվ գործոններից, այդ ցուցանիշի վրա ազդում են հետևյալ պարամետրերը.

  • աշխատանքի ընդհանուր ծավալը և բարդությունը,

  • հիմնանյութը,

  • շենքի շահագործման պայմանները,

  • վարդակի տեսակը (արտաքին կամ ներկառուցվող) և այլն:

Բարձրորակ էլեկտրամոնտաժման աշխատանքները ենթադրում են ոչ միայն գրագետ տեղադրում, այլև օգտագործվող սարքավորումների և նյութերի ողջ համալիրի պատասխանատու ընտրություն        

       Աշխատանքների արժեքը կարող է տատանվել կախված նրանից, թե ինչպիսի հոսանք է վարդակում, ինչպես նաև թե որքան է դրա լարումը: Որպես կանոն, տնային ցանցերում հոսանքը փոփոխական է, իսկ լարումը կազմում է 220 վոլտ: Մասնավոր տները սովորաբար սնուցվում են 360Վ եռաֆազ ցանցից: Պետք է նշել, որ եռաֆազ հոսանքով տներում վարդակի տեղադրման արժեքն ավելի թանկ է, քան ստանդարտ ցանցում:

        Աշխատանքների արժեքը կարող է աճել, եթե վարդակի տեղադրման համար անհրաժեշտ է նոր անցք բացել կամ զգալիորեն մեծացնել հինը: Բացի դրանից, գոյություն ունի տարբերություն գոյություն ունի սարքի մոնտաժի գնի միջև, երբ տեղադրումն առնչվում է միայն արտադրանքի մեխանիզմին կամ էլ այն ենթադրում է վարդակի տակդիրի ամբողջական փոխարինում: Վերջնական գինը գոյանում է նաև լրացուցիչ աքսեսուարների օգտագործման հաշվին:

    Եվս մեկ ազդող գործոն են հանդիսանում կանոնակարգող փաստաթղթերը, որոնք սահմանում են վարդակների և անջատիչների տեղադրման բարձրությունը՝ կախված դրանց նշանակությունից: Ստանդարտ կանոնակարգերը պահանջում են տեղադրել վարդակը հատակից 40-45սմ բարձրության վրա, իսկ անջատիչը՝ 100-105սմ:

Կարդացե՛ք նաև՝ Տարանցիկ անջատիչ. տարբեր վայրերից միացման գծագիր

Վարդակների և անջատիչների տեղադրման բարձրությունից է կախված տեղադրման աշխատանքների արժեքը    

Ինչպիսի վարդակներ և անջատիչներ է ավելի լավ գնել բնակելի շինությունում տեղադրելու համար

    Վաճառքում առկա են վարդակների բազմաթիվ տարատեսակներ: Արտադրանքի մի մասն ունի ունիվերսալ նշանակություն, մյուսներն էլ օժտված են որոշակի հնարավորություններով: Ոչ բոլոր տեսակի վարդակներն ու անջատիչներն են հարմար կենցաղում օգտագործման համար: Սարքավորման ընտրությունը կախված է շինության տեսակից, որում այն պետք է տեղադրվի: Օրինակ, լողավազանների, խոհանոցների և լոգարանների համար նախատեսված են անջրանցիկ հատկություններով մոդելներ:

    Օգտակար խորհուրդ: Հողանցմամբ վարդակի միացման համար անհրաժեշտ է երեք ջլանի մալուխ: Դրանցից մեկը միանում է ֆազին, մյուսը՝ զրոյին, իսկ երրորդը՝ գետնին: Առնաց հողանցման կոնտակտի արտադրատեսակները ենթադրում են երկջիլ մալուխի օգտագործում:

    Վարդակների հանրաճանաչ տեսակները և դրանց առանձնահատկությունները.

C1a – բացակայում են հողանցման կոնտակտները,

C2a – հողանցման կոնտակտները կողային տեղակայմամբ,

C3a – գնդասեղաձև հողանցման կոնտակտով,

C5 – հողանցման կոնտակտները բացակայում են,

C6 – լայն անցքերով պատառաքաղի առջև:

    C1a մակնիշի կոնստրուկցիաներն իրենցից ներկայացնում են բաշխիչ սարքավորումներ առանց հողանցման հնարավորության: Այս տեսակի վարդակների տեղադրումն իրականացվում է էլեկտրամատակարարման ցանցի այն հատվածներում, որտեղ փոփոխական հոսանքի արժեքը չի գերազանցում 16 ամպերը, իսկ մշտականինը՝ 10 ամպերը: Դրանք նախատեսված են ցածր հզորության սարքավորումների սպասարկման համար:

Էլեկտրական վարդակների ժամանակակից տեսակները ներառում են էլեկտրական ցանցերի անվտանգության բոլոր տեխնիկական պահանջները և ստանդարտները        

        C2a վարդակներում նախատեսված է ներքին տերմինալ, որը նախանշված է PE մալուխի մատակարարման համար: Այս ապրանքները նախատեսված են էլեկտրական վառարանների, պոմպերի, լվացքի մեքենաների, ինչպես նաև աման լվացող մեքենաների սպասարկման համար: C3a մակնշմամբ կոնստրուկցիաները շատ բաներով նման են նախորդ տարբերակին: Տարբերակիչ հատկանիշ է հանդիսանում հողանցման կոնտակտների տեղակայման վայրերը, ինչպես նաև կոնֆիգուրացիան:

    C5 պիտակով վարդակը դասվում է խորհրդային արտադրության ավանդական նմուշների շարքին: Այս արտադրատեսակները պատառաքաղի առջև կլոր ելուստով ունեն քառակուսի ձև: Այս մոդելները համապատասխանում են հին էլեկտրասարքավորումների սպասարկման համար: Հոսանքի առավելագույն թույլատրելի ուժը 6Ա է: C6 մակնշմամբ նշված արտադրանքը համարվում է եվրո-վարդակ: Դրանք ունիվերսալ են և հարմար:

    Առանձնացնում են անջատիչների հետևյալ տեսակները.

  • ստեղնային,

  • կոճակային,

  • ճոպանային,

  • դիմմերներ,

  • պտտվող,

  • սենսորային,

  • ակուստիկ:

Վարդակ՝ համակցված երկստեղն անջատիչով էլեկտրական ցանցերի կառավարման համար երկու կամ ավել տեղադրման թաքստոցով   

        Ինչպես վարդակները, ըստ տեղադրման տեսակի անջատիչները լինում են արտաքին և ներքին: Վաճառքում դրանք հանդիպում են առանձին սարքավորման տեսքով կամ էլ որպես վարդակի հետ բլոկի բաղադրիչ տարր:

Վարդակների միացման տարածված եղանակները և սխեմաները

          Եթե վարդակը տեղադրվում է բետոնե հիմքի վրա, ապա դրա համար անհրաժեշտ կլինի պատի մեջ հատուկ ալիք բացել հորատման միջոցով: Այնուհետև անցք է բացվում վարդակի համար, տեղադրվում են լարերը և կատարվում է տակդիրի տեղադրումը մեխանիզմի հետ: Գիպսակարտոնում վարդակի տեղադրումն իրականացվում է նույն հերթականությամբ: Միակ տարբերությունն այն է, որ դա շատ ավելի քիչ ջանքեր է պահանջում:

          Կավե և փայտե պատերի վրա վարդակի տեղադրումը ենթադրվում է կատարել բաց եղանակով: Հակառակ դեպքում շահագործումը կլինի հրավտանգ: Այդպիսի մակերևույթներին կոնստրուկցիան տեղադրվում է տակդիրի հետ միասին:

Հողանցմամբ եռաֆազ վարդակի միացման սխեմա    

      Օգտակար խորհուրդ: Եթե օգտագործվելու է զուգակցված արտադրանք, ապա որպես լարերի միջադիրներ կարելի է օգտագործել հատուկ պլաստիկ տուփ՝ մալուխ-ալիք:

      Գոյություն ունեն վարդակների միացման մի քանի եղանակներ:

  1. «Աստղ» – միացման զուգահեռ տեսակը,

  2. «Շլեյֆ» – միացման հաջորդական տեսակ (երկայնափեշ):

    «Շլեյֆ» միացման եղանակի դեպքում յուրաքանչյուր հաջորդող ապրանքը փաստացի նվում է նախորդից: Այս եղանակը թույլ է տալիս միացնել եռակի վարդակ կամ էլ հավաքել հորիզոնական կամ ուղղահայաց շարքում 5 կամ ավել կոնստրուկցիաներ: «Շլեյֆ» մեթոդի թերությունների շարքին է դասվում ցածր հուսալիությունը: Խորհուրդ չի տրվում այդպիսի վարդակներից միացնել հզոր սարքավորումներ:

    «Աստղ» սխեմայով արտադրատեսակների միացումը ենթադրում է ուղիղ միացում բաշխիչ տուփին: Ընդ որում, յուրաքանչյուր տարր ստանում է սեփական լարեր, ուստի կարելի է դրանից առանց ռիսկի միացնել, օրինակ, համակարգիչը:

Լարերի միացման երկու տեսակ՝ վարդակ-էլեկտրական ապահովիչ («աստղ») և էլեկտրական ապահովիչ-վարդակ-վարդակ-վարդակ «շլեյֆ»

Ինչպես միացնել հողանցմամբ վարդակը. Տարածված արտադրատեսակների տեղադրման տեխնոլոգիաները

    Լարերի տեղակայումը վարդակի նկատմամբ կարող է իրականացվել բաց և փակ եղանակներով: Տեխնոլոգիայի ընտրությունը կախված է մի շարք գործոններից, որոնց թվում են.

  • միջավայրի քիմիական ակտիվությունը,

  • հրավտանգությունը,

  • օդի խոնավության աստիճանը,

  • փոշոտվածությունը,

  • պայթյունավտանգությունը:

    Լարերի տեղակայումն արտաքին եղանակով իրականացվում է պատերի մակերեսին: Դրա համար օգտագործում են սողանների տարատեսակ տարբերակներ: Այս մեթոդն ունի ինչպես առավելությունների, այնպես էլ թերություններ:

Լարերի տեղակայումն առաստաղին բաց եղանակով   

    Բաց լարերի առավելությունները.

  1. Վերանորոգման պարզեցված համակարգը, քանի որ մալուխները դրսից են.

  2. Պատերի հորատման անհրաժեշտություն չկա.

  3. Մոնտաժի պարզ համակարգ, որը շատ ժամանակատար չէ:

    Թերությունների շարքին է դասվում արդյունքի ոչ էսթետիկ լինելը, քանի որ ձգված լարերն ի վիճակի են փճացնել տարածքի ինտերիերը:     Բացի այդ, բաց համակարգը ենթարկվում է արտաքին գործոնների ազդեցությանը: Առկա է լարերը վնասվելու ռիսկ:

    Հողանցմամբ վարդակի տեղադրման համար լարերի բաց համակարգը կարելի է ձևավորել տարբեր եղանակներով.

  • բաց թողնել առաստաղի և պատերի մակերևույթի երկայնքով,

  • թաքցնել տուփում,

  • դիմակավորել ցանկացած մետաղական տարրերով,

  • անցկացնել խողովակների միջով,

  • թաքցնել պլինտուսների կամ էլեկտրական կողափայտերի ներսում:

Կողատուփում լարերը տեղադրելով կարելի է ոչ միայն լուծել էսթետիկական խնդիրը, այլև ապահովել էլեկտրալարերի լավագույն պաշտպանություն    

Վարդակի տակ տուփի տեղադրման քայլերը

  Վարդակի տակդիրի համար խորությյան ձևավորման համար անհրաժեշտ կլինի հորատիչ և հատուկ թագ-տակդիր: Նախապես պատին արվում են նշումները: Առաստաղից նվազագույն հեռավորությունը 15 սմ է: Գազի սարքավորումները չպետք է մոտ գտնվեն լարերին: Նվազագույն թույլատրելի հեռավորությունը 50 սմ է:

    Խորության ձևավորման հերթականությունը.

  1. Հորատիչի վրա տեղադրվում է թագաձև գլխիկը,

  2. Համաձայն նշմանը սահմանված վայրում հորատվում է խորությունը,

  3. Հորատման գործընթացը դադարում է այն ժամանակ, երբ տակդիրի հատակը սեղմվում է պատի մեջ.

  4. Այդ հատվածի միջուկը հեռացվում է պերֆորմատորի օգնությամբ: Այս աշխատանքների համար որպես այլընտրանք կարող են օգտագործվել փորագրիչը և մուրճը.

  5. Հավասարեցվում է խորության հետին պատը:

Հորատիչի օգնությամբ վարդակի տակդիրների տեղադրման համար փորվածքի ձևավորում    

    Կմնա միայն կատարել տուփի նախնական տեղադրումը: Եթե վարդակի տակդիրը լավ տեղավորվում է, կարելի է սեղմելկափարիչը և անցքի միջով անկացնել մալուխը: Դրանից հետո տուփի կողային և ետին պատերը պատվում են գիպսի փոքր քանակությամբ և սեղմվում են փորվածքում:

Ինչպես տեղադրել վարդակը վահանակի մեջ

    Էլեկտրական կցամասերի տեղադրման գործընթացը բաղկացած է մի քանի փուլից: Սկզբի համար հոսանքազրկվում է ցանցը: Դրա համար անհրաժեշտ է անջատել ավտոմատ ապահովիչները, որոնք տեղադրված են բնակարանի հոսանքի մուտքի վրա, կամ ել ետ պտտեցնել խցանները: Նախքան ներքին վարդակները տեղադրելն անհրաժեշտ է համոզվել, որ ցանցում բացակայում է հոսանքը: Դրա համար կարելի է օգտագործել մուլտիմետր:

    Եթե իրականացվում է վարդակի փոխարինում, ապա նախ պետք է կատարել ապամոնտաժում: Դրա համար հին սարքավորման վրա հեռացվում է կափարիչը, և ետ են պտտվում սեղմակող տարրերի պտուտակները: Դրանից հետո պետք է փոքր-ինչ քաշել վարդակը տուփից և անջատել այն սնուցող լարերը:

Կարդացե՛ք նաև՝ Ջահեր հեռակառավարման վահանակով. կոնստրուկցիայի ընտրության, տեղադրման և վերանորոգման կանոնները

Մոնտաժման տուփերում վարդակի տեղադրում, որի հատուկ անցքերով անցնում են էլեկտրական լարերը    

    Հաջորդիվ իրականացվում է մաքրումը: Լարի ծայիրին, որն անցնում է վարդակի հատուկ անցքով, անհրաժեշտ է հանել մեկուսիչը մոտ 15-20սմ երկարությամբ: Եթե մեկուսիչ նյութը միայնակ է, բավական է հատվածում ջլերը հեռացնել միմյանցից 5-10սմ: ՎԱրդակի միացման համար անհրաժեշտ է միացնել դրա ծայրերը սնուցող մալուխի հետ: Լարի մերկ մասը մտցվում է տերմինալի մեջ, որից հետո այն ձգվում է հեղույսներով:

    ՈՒշադրություն: Հեղույսները պետք է շատ ուշադիր ձգել, այլապես հնարավոր է լարը դուրս մղել:

  Որպեսզի միացումը ստացվի ավելի հուսալի, մետաղալարերը պետք է թեքել 4-5մմ տրամագծով փոքր օղակով: Եթե իրականացվում է վարդակի բլոկի կամ հողանցմամբ մի արտադրատեսակի տեղադրում, ապա հողանցման լարը պետք է միացնել դրա համար նախատեսված տերմինալին: Երբ բոլոր սնուցող լարերը միացված են, կոնստրուկցիան տեղադրվում է տուփի մեջ: Ընդ որում, պետք է հետևել, որ արտադրանքի աշխատանքային մասը հարթ տեղակայված լինի, առանց շեղումների:

  Ապա պետք է տուփում թաքցնել բոլոր լարերը և ամրացնել վարդակը սեղմիչ տարրերով և պտուտակներով: Կմնա մարացնել միայն արտաքին ծածկը:

Առաջին հայացքից վարդակի տեղդրումը շատ հեշտ է թվում, սակայն այն ունի իր դժվարությունները, պետք է չափազանց ուշադիր լինել որպեսզի խուսափել վնասվածքներից: Ավելի լավ է այս աշխատանքը վստահել հմուտ վարպետին, ում կարող եք կանչել ձեր սմարտֆոնից մի քանի հպումով՝ Varpet հավելվածի օգնությամբ:

Վարդակի ամրացում սեղմիչ տարրերի օգնությամբ

Ինչպես միացնել երկթև վարդակը. բլոկով արտադրատեսակների տեղադրման խորհուրդներ

  Կրկնակի վարդակների տեղադրման հերթականությունը կախված է դրա կառուցվածքի տեսակից: Այն կարող է լինել հավաքովի կամ ստացիոնար: Երկրորդ տարբերակի տեղադրումը ենթադրում է կցորդիչ կոնտակտների օգտագործում, որոնք նախատեսված են վարդակ արտադրողների կողմից: Սնուցող լարերը մաիցվում են տարբեր հաղորդալարերի թիթեղիկներին: Չի թույլատրվում նույն թիթեղիկին ֆազի և զրոյականի միացումը: Համակարգի հավաքման այսպիսի տարբերակը պոտենցիալ վտանգավոր է: Հավանականություն կա, որ ավտոմատի միացման դեպքում կառաջանա կարճ միացում: Արդյունքում էլ լարերը կվնասվեն:

  Ըստ էության, տարրերի զույգի տեղադրումը միացված բլոկում ոչնչով չի տարբերվում երկու միայնակ վարդակի միացումից: Արդյունքը ստացվում է այնպես, ինչպես ցանցին միացված լիներ երկարացման լար: Այնուամենայնիվ, ունենալ մի քանի վարդակներ մեկի փոպարեն, չարժե դրանցում միաժամանակ միացնել մի քանի շատ հզոր սարքեր, օրինակ՝ տաքացուցիչներ: Այդ դեպքում կծանրաբեռնվի առաջին վարդակին միացված լարը: Եթե տվյալ մալուխը նախատեսված չի այդպիսի շահագործման համար, ապա հրդեհ կառաջանա:

  Վարդակների բլոկը տեղադրելուց առաջ շատ կարևոր է ճիշտ ընտրել վայրը: Եթե էլեկտրական կցամասերը տեղադրվում են խոհանոցում, ապա այն կարելի է տեղավորել կահույքի վերևում այնպես, որպեսզի էլեկտրական սարքավորումները հարմար միացվեն: Հյուրասենյակում բլոկային արտադրատեսակներն օգտագործվում են հեռուստացույցի և համակարգչի միացման համար: Վարդակները և բոլոր լարերը կարելի է տեղավորել անմիջապես սարքի իրանի ետևում: Լոգասենյակի համար կարելի է օգտագործել երեք տարրից բաղկացած կոնստրուկցիա:

  Բնակելի սենյակներում, որտեղ միաժամանակ աշխատում են մի քանի կենցաղային սարքեր, ավելի լավ է տեղադրել վարդակ անջատիչի հետ մի իրանում)

  ՈՒշադրություն: Լոգասենյակում ջրի նվազագույն հեռավորությունը վարդակից պետք է լինի 60սմ: Պետք չէ մոտ տեղադրել սարքավորումը: Այս սենյակի համար ավելի լավ է ընտրել խոնավությունից պաշտպանված մոդել:

Համակարգչային վարդակից ինտերնետ միացնելու տեխնոլոգիան

  Ինտերնետի սպասարկման համար նախատեսված արտադրատեսակները վերաբերում են լարերի թույլ հոսանքով տիպին: Այս դեպքում ցանցային վարդակի միացումը կարող է կատարվել որպես եռամաս բլոկի բաղադրիչ, որին մասնակցում են՝

  • ստանդարտ 220Վ վարդակը,

  • հեռուստացույցի կոնստրուկցիան,

  • ինտերնետ-վարդակը:

  Համակարգչային վարդակի տեղադրելու գործընթացը սկսվում է թույլ հոսանքով վահանակի վրա երթուղիչի տեղադրմամբ: Այն միացվում է 220Վ ուժային վարդակին: Այնուհետև անհրաժեշտ է սփռել 4 զույգ լարերով մալուխը: Ավելի լավ է օգտագործել 5E շարքին պատկանող UTP տարբերակը:

Ըստ միացման տեսակի տարբեր սարքեր ինտերնետին միացնելու վարդակ      

    Տեղադրումն իրականացվում է վահանից ուղիղ դեպի տուփը: Մալուխը տեղադրվում է վարդակի տակդիրի մեջ 15սմ ավելցուկով: Վարդակից հեռացվում է տակդիրը և դրվում մղիչը: Իրականացվում է շրջանակի տեղադրումը, եթե կոնստրուկցիան թույլ է տալիս դա այս փուլում: 25×3մմ չափով պտուտակների օգնությամբ ամրացվում է ամբողջ արտադրատեսակը: Դրանից հետո պետք է կտրել և վարդակում 15սմ-ից ոչ ավել երկարությամբ ավելցուկով թողնել սնուցող լարը, դրա վրայից հանել վերևի մեկուսիչ շերտը ստրիպպերի օգնությամբ 2,5սմ կտրվածքով: Մերկ ջլերը պետք է բաժանել իրարից:

      Հետագա քայլերն այսպիսին են.

  • վերցվում է վարդակի ներքին կողմը,

  • ըստ մակնիշի դրա վրա իրականացվում է ջլերի և կոնտակտների միացումն ըստ գույնի,

  • կափարիչն ամրացվում է՝ ապահովելով միացումը,

  • ջլերի դուրս եկած ծայրերը կտրվում են:

      Դրանից հետո վարդակը վերադարձվում է մղիչի մեջ, իրականացվում է դիմային մասի և դեկորատիվ շրջանակի տեղադրումը: Մնում է միայն ճիշտ իրականացնել մալուխի միացումը կապի վահանակի մեջ գտնվող երթուղիչին:

Տարբեր ինտերնետ սարքավորումների միացման վարդակ

Հեռուստացույցի վարդակի միացումը սեփական ձեռքերով

      Ժամանակակից հեռուստացույցն օժտված է բազմաթիվ ֆունկցիաներով: Բացի ստանդարտ և կաբելային ալիքների հեռարձակումից այս սարքավորումն օժտված է լրացուցիչ հնարավորություններով.

  • ինտերնետ հասանելիություն,

  • բջջային սարքերի միջոցով վիդեո և ֆոտո կոնտենտի դիտում,

  • խաղային ներդիրների օգտագործում և այլն:

      Հետևաբար, բնակարանների շատ սեփականատերերի մոտ հարց է ծագում, քանի վարդակ տեղադրել հեռուստացույցի ետևում և ինչպիսին դրանք պետք է լինեն:

Ինտերնետ մալուխի միացման գծագիր

      

      Նվազագույն հավաքածուն ներառում է`

  • էլեկտրական վարդակ (2 հատ),

  • հեռուստացույցային (1 հատ),

  • ինտերնետ-վարդակ (1 հատ):

      Անտենային մալուխի միացման համար նախատեսված վարդակին սովորաբար միացվում է հեռուստացույցը, որն աշխատում է մալուխից կամ եթերային անտենայից: Մալուխը մատուցվում է վարդակին թույլ հոսանքով բաշխիչ տուփի միջոցով: Ինտերնետ-վարդակի միացումն իրականացվում է երթուղիչից վերը նշված եղանակով: Ստանդարտ արտադրանը տեղադրվում է շլեյֆ միացման կամ «աստղ» մեթոդի միջոցով:

Հասարակ հեռուստացույցային վարդակի ներքին կառուցվածքը 

Ինչպես միացնել հեռախոսի վարդակը առանց վարպետի օգնության

    Այս տարբերակի միացումը բավականին հեշտ է, քան ստանդարտ էլեկտրական վարդակների տեղադրումը: Կոնստրուկցիան կարող է թաքնված լինել կամ էլ որպես վահանակ պատի վրա:

      Բաց մեթոդով ցանկալի է տեղադրել վարդակը մալուխային ալիքում.

  1. հաղորդալարերը հոսանքազրկվում են,

  2. վարդակն ամրացվում է շրջանակում,

  3. լարը դուրս է գալիս մալուխային ալիք,

  4. եզրերում հեռացվում է մեկուսիչը 1սմ կտրվածքով,

  5. ամրացվում է շրջանակը և տեղադրվում վարդակը,

  6. գծագրին համապատասխան միացվում են լարերը,

  7. վարդակն ամրացվում է և փակվում կափարիչը:

    Նման կերպով մոնտաժվում են վարդակների այլ տեսակները մալուխ ալիքին: Դրան կարող են միացվել ինտերնետի համար նախատեսված արտադրատեսակներ, անջատիչներ և այլն:

Գրեթե բոլոր TV-վարդակների արտաքին տեսքը նույնն է. պլաստիկ վահանակ, որն ամրացվում է երկու պտուտակի օգնությամբ և հեռուստացույցային մուտք ուղիղ կենտրոնում

Շատ դեպքերում տեղադրման սխեման նույն տեսքն ունի: Ընդ որում պետք է միայն հաշվի առնել ցանցի պարամետրերը և արտադրանքի կառուցվածքային առանձնահատկությունները: Դրանցից շատերն ունեն հրահանգներ տեղադրման ընթացակարգի մանրամասն նկարագրությամբ: Անհրաժեշտ է խստորեն հետևել արտադրողի պահանջներին, եթե աշխատանքը կատարվում է սեփական ձեռքերով:

Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշակի մտավախություններ ունեք ինքնուրույն աշխատանքը ճիշտ կատարելու հարցում, ապա ավելի լավ է օգտվել Varpet հավելվածի ընձեռած բոլոր հնարավորություններից՝ ուղղակիորեն հեռախոսից ամրագրելով անհրաժեշտ ծառայության պատվերը, որը կկատարի հմուտ մասնագետ-վարպետը:

varpet
Հետաքրքիր հոդվածներ
3-03-2020
Բնակարանի նորոգումը նորակառույց շենքում ունի բազմաթիվ նրբություններ: Ընդհանրապես, նորակառույցում բնակարան ընտրելիս առավել հաճախ նախապատվությունը տրվում է առանց հարդարման կացարանին: Իհարկե, նման անշարժ գույքի գինը շատ ավելի ցածր է, քան սովորական վերանորոգված բնակարաններինը: Բացի այդ, այս տարբերակը հնարավորություն է տալիս կատարել բոլոր վերանորոգման և հարդարման աշխատանքները սեփական ցանկություններին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան:
6-06-2019
              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:
6-06-2019
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:
6-06-2019
Այս հոդվածում կուսումնասիրենք ինչպիսի առանձնահատկություններ ունի էլեկտրատեխնիկական կցամասերի այնպիսի տեսակը, ինչպիսին վարդակն է, ինչպես տեղադրել և միացնել կոնստրուկցիան ցանցին, ինչպիսի հերթականությամբ կատարել գորխողությունները, տարածված սխեմաները և մասնագետների խորհուրդները անվտանգության պահպանման վերաբերյալ:
6-06-2019
Լուսատու սարքավորումների շահագործման կոմֆորտի և հարմարավետության բարձրացման համար տարանցիկ անջատիչի միացման գծագիրն արտացոլում է կոմունիկացիոն սարքավորման աշխատանքի սկզբունքը: Դրա օգնությամբ կարելի է իրականացնել տարածքի լուսավորման կառավարումը ցանկացած կետից:
6-06-2019
Այս հոդվածից կարելի է իմանալ, թե ինչ առանձնահատկություններ ունեն հեռակառավարման վահանակով ջահերը. առկա արտադրատեսակների դասակարգումը, դրանց բնութագրական գծերը, գործողության սկզբունքը: Տրվում են խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել բարձրորակ սարքեր ըստ հիմնական չափանիշների, ինչպես նաև ջահի տեղադրման և վերանորոգման գործընթացի մանրամասն նկարագրության ուղենիշներ՝ խափանումների ամենատարածված տարբերակներով:
6-06-2019
Այսօր շատ ամառանոցների սեփականատերեր զբաղված են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքով: Արևային վահանակների տեղադրումն աստիճանաբար ձեռք է բերում իր ժողովրդականությունը: Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց գնել թանկարժեք սարքավորումներ:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը: