fbpx
6-06-2019

Բարձր տակդիրով 90х90 չափսի անկյունային լոգախցիկ. օպտիմալ տարբերակ լոգասենյակի համար

 

Փոքրամասշտաբ բնակարանների բոլոր սեփականատերերն էլ ցանկանում են տարածություն խնայել և բնակարանի յուրաքանչյուր քառակուսի մետրն օգտագործելի դարձնել: Այդ թվում բացառություն չի նաև լոգասենյակը: Հենց 90х90 չափսի բարձր տակդիրով լոգախցիկը կօգնի այդ հարցում: Դա շատ հարմարավետ է, ժամանակակից և ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան սովորական լոգնոցը: Այս ապրանքը գործնական մարդկանց ընտրությունն է, ովքեր ցանկանում են իրենց տունն առավել հարմարավետ դարձնել:

90×90 չափսով խորը տակդիրով ժամանակակից լոգնոցները կարող են ունենալ բազմաթիվ ֆունկցիաներ, որոնցից են, օրինակ, սաունան, հիդրոմերսումը կամ գոլորշու կարգավորումը և այլն

1. Բարձր տակդիրով լոգախցիկներ. օգտագործման առավելությունները.

2. Անկյունային լոգախցիկների չափսերը. Արտադրատեսակների պարամետրերը.

2.1. Polar ընկերոության 80х80 չափսի մատչելի անկյունային լոգախցիկներ.

2.2. Հանրաճանաչ մոդել. Niagara 90х90 չափսի անկյունային լոգախցիկ.

2.3. Timo ֆիննական հուսալի անկյունային լոգախցիկներ.

2.4. 120х80 չափսի Erlit խորը տադիրով անկյունային լոգախցիկներ.

2.5. Roca ֆիրմայի 120х120 չափսի ծավալուն անկյունային լոգախցիկ.

2.6. Այլընտրանքային տարբերակ. ցածր տակդիրով անկյունային լոգախցիկ

3. Ինչպես ընտրել սիֆոն բարձր տակդիրով անկյունային լոգախցիկի համար.

4. 90х90 չափսի բարձր տակդիրով անկյունային լոգախցիկ. տեղադրման առանձնահատկությունները.

4.1. Ինչպես հավաքել անկյունային լոգախցիկը.

5. Անկյունային լոգախցիկներ. չափսերը, գները և լուսանկարներ

Բարձր տակդիրով լոգախցիկներ. օգտագործման առավելությունները.

Ժամանակակից սանտեխնիկայի շուկան համալրվում է նորանոր տարբերակներով: ՈՒստի մասնագիտացված խանութներում հեշտ է գտնել մատչելի անկյունային լոգախցիկներ ցանկացած ճաշակի համար: Նույնիսկ փոքր լոգասենյակում հեշտորեն կտեղավորվի 70х70 չափսի անկյունային լոգախցիկը: Դրա օգտագործումը տարածություն է ազատում այլ իրերի համար, օրինակ ` լվացքի մեքենայի և այլն:

Խորը տակդիրների կարևոր առավելությունն այն է, որ դրանք թույլ են տալիս դյուրացնել դրանց տակ թաքնված ենթակառուցվածքների սպասարկումը

Սա նման խցիկի հիմնական առավելությունն է, քանի որ 1 քառակուսի մետրի վրա պարունակվում է հարմար սարքավորում հիգիենիկ լոգանք ընդունելու համար: Օպտիմալ և ամենատարածված չափսն է հանդիսում 90×90 սմ-ը: Այդպիսի լոգախցիկի մեջ ցանկացած ոք իրեն հարմարավետ կզգա, չի կաշկանդվի պատերով, իսկ կոնստրուկցիան հեշտորեն կտեղավորվի լոգասենյակում:

Շատ հաճախ 100×100 կամ 90×90 չափսի բարձր տակդիրով անկյունային լոգախցիկ ընտրում են երիտասարդ ընտանիքները: Չէ որ, խորը տակդիրի շնորհիվ, կարելի է դրանում անձնամբ ընկղմվել, լողացնել երեխային, կամ էլ լվանալ մանր սպիտակեղենը: Նման խցիկների նշանակալի առավելություններ են նաև հետևյալ բնութագրերը.

1. Լոգախցիկի ներքին միջավայրի տաքացումը: Օդը արագ տաքանում է, իսկ ջերմաստիճանը՝ պահպանվում երկար:

2. Տակդիրի տարողունակությունը: Դրա շնորհիվ կարելի է ոչ միայն ցնցուղ ընդունել, այլև լոգանք՝ ինչպես լոգնոցում: Ապրանքի չափսերը թույլ են տալիս լողանալ ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին:

3. Ենթակառուցվածքները թաքցնելը: Հատուկ մետաղյա շրջանակը հեշտությամբ թաքցնում է բոլոր խողովակները:

4. Վնասվածքների նվազագույն ռիսկը և հարևանների բնակարան ջրի ներթափանցման հավանականության բացակայությունը: Խցիկից ջուրը չի թափվում լոգասենյակի հատակին, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ սայթաքել կամ փչացնել սեփական կամ ներքևի հարևանի վերանորոգումը:

5. Բարձր խուցը հնարավորություն է տալիս ոտքերը հանգստացնող լոգանքներ կատարել

6. Բացի այդ, շատ լոգախցիկներ հագեցած են տարբեր հավելումներով, որոնք թույլ են տալիս ավելի հարմարավետ դարձնել ցնցուղի ընդունումը: Օրինակ, հիդրոմերսման ֆունկցիան օգնում է վերացնել հոգնածությունը աշխատանքային օրվանից հետո, իսկ ռադիոն՝ բարձրացնել տրամադրությունը:

90×90 չափսի բարձր տակդիրով անկյունային լոգախցիկի գծագիրը

Օգտակար խորհուրդ: 90×90 չափսի բարձր տակդիրով լոգախցիկը ոչ բոլորովին է հարամարավետ տարեց մարդկանց համար, քանի որ նրանց այդքան էլ հարմար չէ անցնել արտադրատեսակի բարձր եզերքի վրայով: Այս դեպքում ավելի լավ է գնել 100×100 չափսի անկյունային լոգախցիկ ցածր տակդիրով:

Որոշ ժամանակակից մոդելներ հագեցած են հատուկ տեղով, որտեղ կարելի է նստել ցնցուղ ընդունելու ժամանակ հանգստանալու համար կամ էլ հարմարավետ տեղավորվել լոգանքի համար:

Անկյունային լոգախցիկների չափսերը. Արտադրատեսակների պարամետրերը

Հնարավոր է ձեռք բերել անկյունային լոգախցիկ ինչպես բարձր, այնպես էլ ցածր տակդիրով: Արտադրողները իրենց արտադրանքը տարբերակում են նաև երկրաչափական սկզբունքով.

  • կիսաշրջանաձևհարմար են բազմաբնակարան շենքերի միջին չափսի լոգասենյակների համար,

  • քառակուսի – փոքր լոգարանների համար,

  • անկյունային – ոչ ստանդարտ նախագծերի համար,

  • ուղղանկյուն – միջին և մեծ սենյակների համար:

Խորը տակդիրով ցնցուղը հնարավորություն է ներդաշնակորեն համատեղել երկու բաղադրիչները` ցնցուղը և փոքր լոգնոցը

Փոքր չափսի լոգախցիկները գերազանց համապատասխանում են բնակարանների, քաղաքից դուրս փոքր տների և ամառանոցների, բաղնիքների և սաունաների համար: Անկյունային լոգախցիկների ստանդարտ մոդելներն ունեն հետևյալ չափսերը՝ 80х80, 70х90, 90х90, 100х80: Այս արտադրատեսակները համալրված են ընդհանուր գործառույթներով:

Լոգախցիկի միջին չափսերը հարմար են միջին վիճակագրական ընտանիքի համար: Քանի որ պատերը չեն կաշկանդում շարժվել բարձրահասակ տղամարդուն և հարմարավետ են ոչ մեծ երեխայի լողանալու համար, ուստի բարձր տակդիրը հնարավորություն է տալիս լողանալ նաև նստած դիրքում: Այդպիսի ժամանակակից արտադրատեսակները համալրվում են լրացուցիչ ֆունկցիաներով, որոնցից է հիդրոմերսումը: Դրանց չափսերն են՝ 100×100, 110×80, 120×80; 120×120:

Մեծ ընդարձակ լոգախցիկներ իրենց կարող են թույլ տալ 15քմ և ավել մակերես ունեցող լոգասենյակների սեփականատերերը: Այդպիսի լոգախցիկների չափսերն են՝ 130×130, 140×140, 150×90, 170×90:

Ապրանքն ընտրելիս ավելի լավ է նախապատվությունը տալ անկյունային լոգախցիկներին: Այն ավելի շատ ազատ տարածք ունի, քան նույն չափսի ուղղանկյուն կամ քառակուսի լոգախցիկը: Անկյունային լոգախցիկում մարդը տեղավորվում է անկյունից անկյուն, այլ ոչ թե կենտրոնում:

Կարևոր է հաշվի առնել ոչ միայն լոգախցիկի չափսը, այլև այն շինության տրամաչափերը, որտեղ նախատեսվում է տեղադրել դա

Լոգախցիկների ժամանակակից շուկան առաջարկում է ապրանքների հսկայական ընտրություն, որոնց մեջ հեշտ է գլուխը կորցնել: Արտադրատեսակն ընտրելիս անհրաժեշտ է ապավինել հետևյալ բնութագրիչներին՝

  • լոգախցիկի չափսը,

  • տակդիրի բարձրությունը,

  • լոգախցիկի ապրանքանիշը,

  • ապրանքի մոդելը.

  • դիզայնը:

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել լոգախցիկի որակին: Քանի որ այս իրն էժան չի, ապա այն հաճախ փոխարինել չի ստացվի:

Օգտակար խորհուրդ: Նախապատվությունը պետք է տալ հայտնի բրենդների և վստահելի համբավ ունեցող մոդելների լոգնոցով անկյունային լոգախցիկներին: Չէ՞ որ ավելի լավ է մեկ անգամ հատկացնել կլորիկ գումար, քան միշտ ծախսել կոնստրուկցիաների վերանորոգման համար:

Նախքան լոգախցիկի տեղադրումը, անհրաժեշտ է չափել առաստաղների բարձրությունը, քանի որ որոշ մոդելներում տակդիրի բարձրությունն անցնում է 40սմ-ից, և կոնստրուկցիան կարող է ուղղակիորեն չտեղավորվել

Ներկայումս ամենատարածված ապրանքանիշերն են Polar, Niagara, Timo, Erlit, Roca բրենդները: Այժմ ուսումնասիրենք դրանք ավելի մանրմամասն:

Polar ընկերոության 80х80 չափսի մատչելի անկյունային լոգախցիկներ

Այս 80×80 չափսի բարձր տակդիրով անկյունային լոգախցիկը ունիվերսալ տարբերակ է ցանկացած շինության համար: Այս մոդելը կոմպակտ է, սակայն հաղթանդամ մարդու համար հարմար չի լինի ցնցուղ ընդունելը:

Մոդելը համալրված է ծորակով, ոչ մեծ դարակով, այստեղ օգտագործվում են ալյումինե պրոֆիլներ և աղեղներ: Դռները պատրաստված են մուգ երանգավորված ապակուց: Խցիկում մոնտաժված է անվտանգ 4մմ հաստությամբ ապակի՝ ներկված սխիտակ գույնով: Ցնցուղի գլխիկը ամրացված է ճկուն ճկախողովակին: Տակդիրի բարձրությունը կազմում է 40սմ: Այն պատված է մետաղական շրջանակով: Պատրաստման ընթացքում կիրառվում է կարծրացում, ինչն ապահովում է տակդիրի լրացուցիչ ամրությունը:

Տվյալ 80×80 չափսի լոգախցիկն ունի 200սմ բարձրություն, ինչը թույլ է տալիս արտադրատեսակին իդելական տեղավորլվել նույնիսկ ցածր առաստաղ ունեցող սենյակում:

Սանտեխնիկա արտատրող հոնկոնգյան Polar ընկերությունն իրեն գերազանց է դրսևորել սամտեխնիկայի շուկայում, իսկ դրա լոգախցիկներն առանձնանում են իրենց գերազանց որակով՝ ողջամիտ գնի դիմաց

Հանրաճանաչ մոդել. Niagara 90х90 չափսի անկյունային լոգախցիկ

Niagara ֆիրմայի կոնստրուկցիայի կմախքը կազմված է բարձր դիմացկուն ալյումինի խառնուրդից: Տակդիրի ոտքերը կարգավորվում են: Խցիկի ետին ապակին պատրաստված է ճերմակ հավասարակշռված ապակուց: Ապակե շերտավարագույրներն անթափանց են, ծալքավոր, 5մմ հաստությամբ: Ապրանքի գագաթը պատված է ջրամեկուսիչ նյութով: Դռները պատրաստված են այնպես, որ եթե դրանք կոտրվեն, ապա ոչ թե կտորների կբաժանվեն, այլ գնդիկների, ինչը նվազեցնում է վնասվածքի վտանգը:

Լոգախցիկի պրոֆիլը քրոմապատ է: Ցնցուղի ծորակը պատրաստված է արույրի խառնուրդից: Առկա է ռեժիմները փոփոխելու հնարավորություն: Կա դարակ հիգիենիկ միջոցների համար: Արտադրողը 1 տարվա երաշխիք է տրամադրում ապրանքի համար:

Niagara սանտեխնիկայի արտադրողի կողմից 90x90 չափսի անկյունային խցիկի հաջողված մոդել, որի պատերը և տակդիրը պատրաստված են եվրոպական բարձրորակ ճերմակ ակրիլից

Timo ֆիննական հուսալի անկյունային լոգախցիկներ

Տվյալ մոդելի արտադրող՝ ֆիննական Timo ապրանքանիշ: Արտադրատեսակի անկյունային լոգախցիկի տակդիրը պատրաստված է ակրիլե թիթեղից: Տվյալ նյութն առանձնանում է շահագործման շարունակական ժամկետով: Դռները շարժական են, տեղակայված են ինքնակարգավորվող անվակների վրա: Լոգախցիկը համալրված է հուսալի և որակյալ հիդրոմերսման համակարգով:

«Տ-կոշտության» տեխնոլոգիաների շնորհիվ կոնստրուկցիայի պրոֆիլը կայուն է դեֆորմացիաների նկատմամբ: Դրա մակերեսը մշակված է պաշտպանիչ օքիդից բյուրեղային ժապավենով: Մշակման եղանակը` էլեկտրաքիմիական անոդավորում. ապահովում է նյութի կայունությունը մեխանիկական վնասվածքների նկատմամբ:

Լոգախցիկը համալրված է լայնածավալ ֆունկցիոնալությամբ՝ տրոպիկական ցնցուղով, աշխատանքի մի քանի ռեժիմներ ունեցող ծորակով, ներքին օդափոխությամբ, դեկորատիվ լույսերով: Կառավարման համակարգում ներառված է հեռակառավարման վահանակը: Մոդելի ապակին հավասարակշռված է, անվտանգ, կոտրվելիս փշրվում է գնդիկների:

Տակդիրի ձևը կիսաշրջանաձև է: Տեղադրումը դժվար չէ, բայց պահանջում է հետևել հրահանգներին: Այս մոդելի գինը միջինից բարձր է:

Հայտնի ֆիննական արտադրող Timo-ի գերազաց որակի լոգախցիկ, որում ամեն ինչ մտածված է մինչև մանրուքները

120х80 չափսի Erlit խորը տադիրով անկյունային լոգախցիկներ

Տվյալ մոդելի արտադրողը չինական Erlit ընկերությունն է: Այս լոգախցիկի գլխավոր տարբերիչ հատկանիշը ասիմետրիկ ձևն է: Տակդիրն առանձնանում է ամուր կմախքով: Մոդելի առջև ապակիները անթափանց են, հետինները՝ ճերմակ: Դռները շարժուն են՝ պատրաստված 4մմ հաստությամբ հավասարակշռված ապակուց: Խցիկը հագեցած է բոլոր հիմնական ֆունկցիաներով: Նաև կան լրացուցիչ գործառույթներ՝ օդափոխություն, հիդրոմերսում, տրոպիկական ցնցուղ: Կառավարումն իրականացվում է հեռակառավարման վահանակով: Ցնցուղի գլխիկն ամրացվում է ռեյլինգի վրա, առկա են մի քանի դարակներ:

Առավել հաճախ այսպիսի խցիկներն ընտրում են մասնավոր տներում և բնակարաններում տեղադրելու համար: Չնայած լավ որակին և գործառույթների լայն ընտրությանը, մոդելի գինը թանկ չէ: Բացի այդ այս խցիկները պատրաստվում են բացառապես էկոլոգիապես մաքուր նյութերից: Իսկ այն բանի շնորհիվ, որ տակդիրը համալրված է սիֆոնով, խցիկի սեփականատերը պաշտպանված է կոյուղուց տհաճ հոտերի առաջացումից: Լոգախցիկի ջրի հոսքը բացվում և փակվում է ոտքով սեղմելու օգնությամբ:

Roca ֆիրմայի 120х120 չափսի ծավալուն անկյունային լոգախցիկ

120×120 չափսի ծավալային լոգախցիկը նախատեսված է մեծ լոգասենյակներում տեղադրման համար: Խցիկի դռները շարժուն են, ամրանում են մետաղական պրոֆիլի վրա, որը պատրաստված կարող է լինել 2 տարբերակով՝ սպիտակ և արծաթագույն: Առջևի մասը բաղկացած է 2 մասից՝ 2 դուռ և 2 ֆիքսված ապակի դռների երկայնքով: Ապակիների հաստությունը 4մմ է: Օգտագործողների կարծիքներն այս մոդելի մասին բացառապես դրական են:

Roco եվրոպական արտադրողից լոգախցիկների հավաքածուն հատուկ մշակված է մեծ լոգասենյակների համար, հանդիսանում է կատարելության և նրբագեղության գագաթնակետ

Այլընտրանքային տարբերակ. ցածր տակդիրով անկյունային լոգախցիկ

Սույն մոդելը հիանալի փոխարինում է վերը նկարագրված խորը տակդիրով արտադրատեսակներին: Այսպիսի ցնցուղի առանձնահատկությունը ջրի հոսքի ուրույն համակարգի մեջ է, որը չի պահում ջուրը սարքավորման մեջ: Դրա շնորհիվ սարսափելի չէ նույնիսկ ջրի ամենաուժգին ճնշումը: Դա հատկապես ակտուալ է այնպիսի ֆունկցիաների օգտագործման դեպքում, ինչպիսիք են տրոպիկական ցնցուղը և հիդրոմերսումը: Մեկ այլ առավելություն է ցածր շեմը, որը դժվարություն չի պատճառում ներս մտնել և դուրս գալ լոգախցիկից:

90×90 չափսի ցածր տակդիրով անկյունային լոգախցիկը կուրախացնի օգտագործողներին դիզայնի բազմազանությամբ: Արտադրատեսակը հեշտ է թվում կապված ապակիների և հայելային մակերևույթների օգտագործման հետ կապված: 80×80 չափսի ցածր տակդիրով անկյունային լոգախցիկը փոքր լոգասենյակի համար հիանալի զարդարանք կլինի: Բացի այդ, այսպիսի չափսի մոդելը շատ հարմար է շահագործման համար: Ընդ որում բոլոր անհրաժեշտ գործառույթներն առկա են տվյալ կոմպակտ արտադրատեսակում: 100×100 չափսի ցածր տակդիրով անկյունային լոգախցիկն ավելի թանկ արժե, բայց այդպիսի մոդելն առավել հարմարավետ է:

Լոգախցիկի տակդիրի սիֆոնի չափսերը

Ինչպես ընտրել սիֆոն բարձր տակդիրով անկյունային լոգախցիկի համար

Սիֆոնը ցանկացած լոգախցիկի ամենակարևոր մասն է: Այն խոչընդոտում է կոյուղուց լոգասենյակ տհաճ հոտերի ներթափանցմանը: Ինքնըստինքյան սիֆոնը կոր խողովակ է, որի միջոցով օգտագործված ջուրը հեռացվում է լոգախցիկի տակդիրից: Առավել հաճախ օգտագործում են հիդրոփականով սովորական սիֆոն: Սակայն հիմա կան ավելի ժամանակակից մոդելներ՝ ավտոմատ սիֆոններ հպումային փականով համակարգով:

Հպումային համակարգը թույլ է տալիս հատուկ կոճակին ոտքով մեկ անգամ սեղմելով փակել փականը, որպեսզի տակդիրում ջուր հավաքել: Նմանատիպ շարժումով ջուրը հեռացվում է: Դա հարմար է, բայց այդպիսի սիֆոնն ավելի թանկ է սովորականներից:

Սիֆոնները միմյանցից տարբերվում են ձևով: Դրանք լինում են շեփորաձև, շշանման, և ծալքավոր: Վերջին տեսակը հարմար է ցանկացած լոգախցիկի համար, քանի որ դրա մոնտաժն իրականացնելը հեշտ է նույնիսկ անմատչելի տեղերում:

Էժան լոգախցիկ գնելիս սիֆոնի համար պետք չէ անհանգստանալ: Սակայն լոգախցիկի այս հատվածը արագ է շարքից դուրս գալիս և պահանջում է փոխարինում: Դրա համար անհրաժեշտ է իմանալ ջրահեռացման անցքի տրամագիծը: Ստանդարտ չափս է 45-60սմ:

Եթե ընտանիքում կան տարեցներ կամ սահմանափակ կարողություններով մարդիկ, ապա նախընտրելի է ընտրել ցածր տակդիրով լոգախցիկ, որի մեջ ավելի հեշտ է մտնել և դուրս գալ

90х90 չափսի բարձր տակդիրով անկյունային լոգախցիկ. տեղադրման առանձնահատկությունները.

Տեղադրման ընթացքում գլխավորըը սխալներից խուսափելն է: Ամենատարածված սխալներն ու դրանց լուծումներն են.

  1. Արտադրանքի վատ հերմետիզացումը: Դա հրահրում է խոնավության առաջացում լոգախցիկի տակդիրի տակ: Այս թերությունը վերացնելու համար անհրաժեշտ է պատել դետալների հանգույցները սիլիկոնե հերմետիկ միջոցներով:

  2. Լոգախցիկի հատակի և կողուղու խողովակի մակարդակի սխալ հարաբերակցությունը: Այս դեպքում ջուրը դանդաղորեն հոսում է և կուտակվում է: Ուղղել անհամապատասխանությունը պարզ է, ողղակի պետք է կարգաբերել տակդիրի ոտքերը:

  3. Դռների բացման համար սխալ տեղադրված ուղեկալները: Դա ուղղելու համար նպատակահարմար է վերափոխել ստորին և վերին պրոֆիլները:

  4. Լոգախցիկի տակդիրի մակարդակը բավարար չափով չի սահմանվել: Այս դեպքում ջրի մի մասը չի հեռացվում: Խնդիրը լուծելը հեշտ է: Անհրաժեշտ է հավասարեցնել խցիկի ոտքերը:

Անկյունային լոգախցիկը տեղադրելը նույնիսկ այդ գործում ոչ մեծ փորձ ունեցող մարդու կարողությունների սահմաններում է

Ինչպես հավաքել անկյունային լոգախցիկը

Ցանկության դեպքում ցանկացած խցիկ կարելի է հավաքվել սեփական ձեռքերով: Նախ անհրաժեշտ է նախապատրաստել բոլոր գործիքները և հստակորեն հետևել լոգախցիկի ուղեցույցի բոլոր հրահանգներին: Այդ դեպքում կարելի է վստահ համազված լինել խցիկի տեղադրման ճշտության մեջ:

Տեղադրման գործընթացը պայմանականորեն բաժանվում է հետևյալ փուլերի՝

  1. Լոգախցիկը տեղադրվում է սենյակի անկյունում մետաղական հիմքի վրա:

  2. Լոգախցիկի ներքին հատակին ամրացվում են խողովակները: Դրա ձևից կախված խողովակներն ամրացվում են խաչաձև կամ զուգահեռ:

  3. Որպեսզի տակդիը լցված ջրից չճկվի, շրջանակի տակ դասավորվում են աղյուսներ:

  4. Հաջորդիվ կատարվում են սանտեխնիկական աշխատանքները. ջրի հոսքի անցկացումը, լրացուցիչ սարքավորումների տեղադրումը: Այս ամենը մանրամասն ներկայացված է ուղեցույցում:

  5. Եզրափակիչ փուլում իրականացվում է դռների և խցիկի տանիքի մոնտաժը:

Օգտակար խորհուրդ: Լոգախցիկի մակերևույթն անհրաժեշտ է մշակել դրա համար նախատեսված հատուկ միջոցներով: Խստռրեն արգելվում է կիրառել հարթեցնող հանքանյութերի բարձր պարունակությամբ միջոցներ:

Շահագործման բոլոր կանոններին հետևելը երաշխավորում է լոգախցիկի երկար և անվտանգ օգտագործումը: Եթե չեք վստահում սեփական ուժերին, ապա խցիկի տեղադրման համար ավելի լավ է դիմել մասնագետի:

Նախքան լոգախցիկը հավաքելն անհրաժեշտ է ուսումնասիրել ուղեցույցը

Լոգախցիկն ապամոնտաժելն ավելի հեշտ է, քան հավաքելը: Դրա համար անհրաժեշտ է կատարել հետևյալը.

  1. Անջատել խցիկը ջրատար խողովակներից և էլեկտրականությունից:

  2. Հեռացնել հնացած հերմետիկացումը:

  3. Հանել ծորակը և դարակները:

  4. Հեռացնել դռները և ապակիները:

  5. Հեռացնել կմախքը և տակդիրը:

Լոգախցիկը ճիշտ ապամոնտաժել կօգնի կոնստրուկցիայի հավաքման ուղեցույցը: Գծագիրը հնարավորություն կտա հավաստիանալ քայլերի ճշտության մեջ:

Անկյունային լոգախցիկներ. չափսերը, գները և լուսանկարներ

Բարձր տակդիրով լոգախցիկների գնային շարքը բավականին լայն է և կախված է բազմաթիվ գործոններից: Գինն ուղակիորեն կապված է այնպիսի հատկանիշներից, ինչպիսիք են՝

  • պատրաստման ընթացքում օգտագործվող նութերի որակը,

  • արտադրող երկիրը,

  • մոդելի ֆունկցիոնալ հագեցվածությունը,

  • խցիկի չափսերը

  • տակդիրի խորությունը:

Անկյունային լոգախցիկի գները խստորեն կտարբերվեն ոչ միայն կախված կառուցվածքի բազմազանությունից, այլև կախված արտադրող երկրից

Միևնույն մոդելի գինը կարող է տատանվել նաև ձեռք բերման վայրից կախված: Յուրաքանչյուր վաճառող կարող է տարբեր գին սահմանել: Բրենդային խցիկները միշտ թանկ են: Բացի այդ, արտադրող ընկերությունները կարող են զարդարել ապրանքը թանկարժեք քարերով, ոսկե և արծաթե դետալներով, փղոսկրի կամ մարմարյա տարրերով: Որոշ մոդելներ համալրված են զվարճացնող և հանգստացնող գործառույթներով. ռադիո, լուսավորություն, հեռախոս, հիդրոմերսում, նստելու հնարավորություն: Այդպիսի ֆունկցիոնալության առկայությունը բարձրացնում է ապրանքի արժեքը:

Սանտեխնիկայի շուկայի առաջատարներն են հանդիսանում իտալական լոգախցիկները: Դրանք համարվում են ամենահուսալին և ոճայինը, հետևաբար և թանկմ արժեն մնացածից: Հաջորդում են Ամերիկայից արտադրողները, այնուհետև՝ գերմանական և ֆիննական բրենդները:

Ամենաէժան լոգախցիկները River Don ֆիրմայի 70х70 չափսի լոգախցիկներն են: Այդպիսի արկղերն ունե ձևավորման տարբեր եղանակներ: Այդ չափսի սովորական մոդելի գինը կարող է կազմել շուրջ 80000 դրամ: Փոքր չափսի խցիկներն ունեն տարբեր կառուցվածքներ, հետևաբար դրանց բոլոր մոդելների գները տարբեր են: 90х90 չափսի ոչ սովորական ձևավորման լոգախցիկների գները կամցում են շուրջ 160000 դրամ: Լրացուցիչ ֆունկցիաներով էքսկլյուզիվ մոդելների գները կարող է հասնել շուրջ 300000 դրամի:

Հաճախ 90х90 չափսի խորը տակդիրով լոգախցիկը թանկարժեք և հայտնի բրենդների արտադրանք է, ինչն էական ազդեցություն է ունենում դրա գնի վրա)

Օպտիմալ ընտրված լոգախցիկը հնարավորություն է տալիս լոգասենյակում տարածությունը դարձնել մաքսիմալ ֆունկցիոնալ և տարողունակ: Ավելի լավ է ընտրել խորը տակդիրով լոգախցիկ, որը կատարում է նաև լոգնոցի գործառույթ: Ժամանակակից դիզայներական մտքի շնորհիվ սովորական ստանդարտ խցիկը վերածվել է հրաշքի:

Ցնցուղներ
Հետաքրքիր հոդվածներ
6-06-2019
Փոքրամասշտաբ բնակարանների բոլոր սեփականատերերն էլ ցանկանում են տարածություն խնայել և բնակարանի յուրաքանչյուր քառակուսի մետրն օգտագործելի դարձնել: Այդ թվում բացառություն չի նաև լոգասենյակը: Հենց 90х90 չափսի բարձր տակդիրով լոգախցիկը կօգնի այդ հարցում: Դա շատ հարմարավետ է, ժամանակակից և ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան սովորական լոգնոցը: Այս ապրանքը գործնական մարդկանց ընտրությունն է, ովքեր ցանկանում են իրենց տունն առավել հարմարավետ դարձնել:
6-06-2019
Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային  նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել: Հետևաբար, այս հրապարակումը տեղեկություն է պարունակում այն մասին, թե ինչպիսի ակրիլային գունավոր լոգնոցներն են իդեալական համապատասխանում այս կամ այն ինտերիերին, ինչպես նաև կներկայացնի, թե ինչով են դրանք տարբերվում նմանատիպ այլ մոդելներից:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Ամեն ոք, ով ապրում է բարեկարգ բնակարանում, վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, որի լուսանկարը հետագայում հնարավոր է դառնա նրա հպարտության առարկան: Այնուամենայնիվ, որպեսզի դա տեղի ունենա ճիշտ այդպես, անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն և իրականացնել վերանորոգումը՝ հետևելով շինարարական կանոններով նախատեսված պահանջներին: