fbpx
2-02-2020

Զուգարանակոնք. ինչպես ընտրել. ինչին ուշադրություն դարձնել

 

Զուգարանակոնքի ընտրությանը շատ կարևոր է: Սխալ զուգարանակոնք գնելու դեպքում դրանից օգտվելն անհարմար կլինի։ Այնպես որ, այս հարցին հարկ է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ։ 

Ուզո ՞ւմ եք զուգարանակոնքը փոխել, նորը տեղադրել: Չգիտեք, ինչպես ընտրել: Մտածում եք, որ տարբերակն է առավել հարմար: 

Մենք կօգնենք Ձեզ ճիշտ ընտրություն կատարել:

Այսպես, եկեք միասին հասկանանք, թե ինչն է կարևոր զուգարանակոնք ընտրելիս:  Ինչին է պետք ուշադրություն դարձնել, ինչ տարբերակներ կան: 

Կպատմենք, թե որ մոդելներն ինչ առանձնահատկություններ ունեն: Կխոսենք արտադրանքի պատրաստման համար օգտագործված նյութի կարևորություն մասին, որպեսզի չվնասեք Ձեր առողջությունը: Բացի այդ, խոսենք նաև ջրահեռացման բաքի մասին, և թե ինչպես կարելի է խնայել կոմունալ ծախսերը:

Այս հոդվածը կարդալուց հետո Դուք կկարողանաք ինքնուրույն ընտրել Ձեզ անհրաժեշտ տարբերակը:

Ի դեպ, Varpet-ի օգտատե ՞ր եք. հոդվածում կարող եք ծանոթանալ նաև մեր գործընկերոջ կողմից Varpet հավելվածի օգտատերերին տրամադրած զեղչի մասին:

Սա այն էր, ինչ փնտրում էինք: Ուրեմն հաճելի ընթերցում:

Կարևոր: Շատերը սանտեխնիկա ընտրելիս հիմնականում ուշադրություն են դարձնում միայն արտադրանքի որակին և այլ տեխնիկական հնարավորություններին: Մասնագետներն այս մոտեցումը, սակայն, սխալ են համարում։

Գնման ժամանակ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել հետևյալ կետերին.
  • զուգարանակոնքի չափսերի համապատասխանությանը շինության չափսերին,
  • գրավիչ արտաքին տեսքը՝ համապատասխանությունը ընդհանուր դիզայնին,
  • օգտագործման հարմարավետությունը տան բոլոր բնակիչների համար,
  • հեշտ տեղադրումը:
Զուգարանակոնքի միջին պարամետրերը հետևյալն են.
  • հախճապակե արտադրատեսակներ` 26-31,5 կգ,
  • ճենապակե զուգարանակոնքեր`24.5-29 կգ,
  • չժանգոտվող պողպատից սանտեխնիկա`12-19 կգ
  • չժանգոտվող պողպատից սանտեխնիկա՝ 12-19 կգ,
  • մարմարե մոդելները համարվում են ամենածանրը, դրանց քաշը կազմում է 100-150 կգ,
  • ամենաթեթևը հատուկ պլաստիկից սանտեխնիկան է`10.5 կգ:
Զուգարանակոնքի չափսեր. ինչը հաշվի առնել`
  • Տեղադրումից հետո զուգարանակոնքը չպետք է խանգարի սանհանգույցում նորմալ տեղաշարժմանը, չպետք է խոչընդոտի մուտքային դուռը կամ պահարանների դռները բացելիս:
  • Զուգարանակոնքի վրա հարմար տեղավորվելու համար դրա առջևում պետք է թողնել առնվազն 60 սմ ազատ տարածություն։ Ընդհանուր առմամբ, սակայն, այդ ցուցանիշը կախված է նաև մարդու հասակից. եթե հեռավորությունը փոքր լինի, ապա ծնկները կհպվեն պատին կամ կահույքին:
  • Զուգարանակոնքի բարձրությունից է կախված, թե որքան հարմար կլինի դրա վրա նստելը: Ճիշտ է համարվում տեղադրման այնպիսի բարձրությունը, երբ նստած դիրքում ոտքերը գտնվում են հատակին, այլ ոչ թե կախված են օդում։Հակառակ դեպքում ոտքերն ամընդհատ լարված կլինեն:
  • Լայնությունն ընտրելիս նույնպես պետք է առաջնորդվել սանտեխնիկայից առավել հաճախ օգտվող մարդու կազմվածքից: Կարևորն այն է, որ նստելու ընթացքում մկաններում չառաջանա ցավի զգացողություն: Այսպես, եզերքը շատ նեղ լինելու դեպքում, ափերն անընդհատ ճնշում կգործադրի ոտքերի վրա, իսկ եզերքը ծայրաստիճան լայն լինելու դեպքում, ոտքերն արագ կթմրեն:

 

Առողջությունը չվտանգելու համար. կարևոր է, թե ինչ նյութից է պատրաստված զուգարանակոնքը

 

Լավ է գնել բարձրորակ պլաստիկից պատրաստված արտադրանք, որը նախապես մշակվել է հակաբակտերիալ միջոցներով։         

Խորհուրդ չի տրվում օգտագործել փայտից պատրաստված նստատեղեր։ Դրա վրա հնարավոր չէ քսել հակաբակտերիալ ծածկույթ: Մինդեռ փայտի ծակոտկենության պատճառով նստատեղը կլանում է վնասակար գոլորշիներ և մանրէներ, որոնք կարող են հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:

Կարևոր։ Մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել նաև զուգարանի կափարիչին. հաճախ, երբ զուգարանի կափարիչն օգտագործելուց հետո ընկնում և հարվածում է նստատեղին և օղակին, կարող է հանգեցնել աքսեսուարի կոտրմանը։ Կարևոր է նաև, որպեսզի այն ավելորդ աղմուկ չառաջացնի։

 

Ջրահեռացման բաքը. ինչպես տնտեսել

 

Ժամանակակից զուգարանակոնքերի մեծամասնությունն ունեն արտահոսքի 2 ռեժիմ՝ առավելագույն և կես ծավալով, ինչը թույլ է տալիս խնայել կոմունալ ծախսերը: Տարբեր մոդելներ ունեն բաքի տարբեր թողունակություն։

Հետաքրքիր է իմանալ: Սանտեխնիկները նշում են, որ առավելագույն բացթողնման համար օգտագործում են 3.5-4լ ջուր, իսկ քիչ քանակության համար բավարար է 1.5լ: 

Ի դեպ, անկախ բաքի ծավալից ջրահեռացման փականը կարելի է կարգավորել որոշակի քանակությամբ ջրի արտահոսքի համար։

Հետաքրքիր է:Առաջին բաքով զուգարանակոնքը մշակվել է Մեծ Բրիտանիայում 1596թ.-ին Ջոն Հարինգթոնի կողմից: Սանտեխնիկայի առաջին սեփականատերը դարձավ Էլիզաբեթ թագուհին:

 

Այժմ շուկայում  ընտրություն կատարելն ավելի հեշտ է 

 

Այժմ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Այդ
ամենը գնորդին հնարավորություն է տալիս ընտրել համապատասխան նմուշը՝ ստանդարտ, կախովի կամ
նույնիսկ զուգարանում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:

 

Մանկական զուգարանակոնքեր

 

Առանձին խմբում կարելի է առանձնացնել մանկական զուգարանակոնքերը։ Դրանք տեղադրվում են ինչպես նախադպրոցական հաստատություններում, այնպես էլ բնակարաններում: Երեխաների համար նախատեսված զուգարանակոնքերի ստանդարտ չափսերը հետևյալն են՝

  • երկարությունը պետք է լինի 28-40սմ-ի սահմաններում,
  • լայնությունը`21-29 սմ,
  • բարձրությունը`13-33 սմ, այս բնութագիրը կախված է նաև երեխայի տարիքից և կազմվածքի առանձնահատկություններից։

Կարևոր է։ Պետք չէ մոռանալ, որ երեխաներն արագ են մեծանում, ուստի անհրաժեշտ է նախապես ընտրել 20-25% ավել չափսով սարքավորում:

Մասնագետները խորհուրդ են տալիս տեղադրել մանկական զուգարանակոնքը միայն այն դեպքում, երբ սանհանգույցում կա բավարար ազատ տարածություն։ Հակառակ դեպքում անհրաժեշտ է զուգարանակոնքի վրա տեղադրել հատուկ հարմարանք, որի օգնությամբ երեխային հարմար կլինի օգտվել սանտեխնիկայից: Այժմ նույնիսկ մշակված են աստիճանով վրադիր հարմարանքներ, որոնք օգնում են երեխային բարձրանալ զուգարանակոնքի վրա նույնիսկ առանց ծնողի օգնության:

 

Անկյունային մոդելներ. որ դեպքում ընտրել այն

 

Զուգարանակոնքի չափսն ընտրում են ելնելով այն տարածքի լայնությունից, որտեղ պլանավորվում է
տեղադրել սարքավորումը։ Որոշ սանհանգույցներում, հատկապես որտեղ մակերեսը սահմանափակ է,
հաճախ նախընտրում են տեղադրել անկյունային մոդելներ։ Այդ մոդելները կարող են լինել հատակին
ամրացվող կամ կախովի:
Օգտակար տեղեկություն։ Անկյունային զուգարանակոնքը հնարավորություն է տալիս բոլոր
ենթակառուցվածքները թաքցնել և փոքր սանհանգույցում ավելի շատ ազատ տարածություն թողնել:

 

Կախովի զուգարանակոնքեր. ինչով են առանձնահատուկ

 

Վաճառակետերում առավել հաճախ հանդիպում են հետևյալ չափսերով կախովի զուգարանակոնքեր՝

  • լայնություն` 355-370մմ,
  • խորություն` 470-580մմ,
  • բարձրություն` 390-420:

Օգտակար տեղեկություն։ Պետք է նշել, որ կախովի մոդելներն ունեն նվազ քաշ, քան բաքով կոմպակտ զուգարանակոնքերը: Կախովի մոդելները բնութագրվում են ոտքերի բացակայությամբ: Ուստի այս տարբերակը ընտրելիս նշյալ հանգամանքը ևս պետք է ուշադրություն դարձնել: 

Ի դեպ, զուգարանակոնքի կշռի վրա ազդում է ոչ միայն զուգարանակոնքի չափը կամ ձևը, այլ նաև նյութի տեսակը, որից  պատրաստված է այն:

 

Ներկառուցված զուգարանակոնքեր. ինչու են գրավիչ այս մոդելները

 

Oրեցօր մեծ տարածում ստացող այս մոդելները նույնպես, ինչպես կախովի տարբերակները, ժամանակից ինտերիերի բնութագրական են համարվում: 

Այս մոդելների լայն տարածումը կապում են նաև այն հանգամանքի հետ, որ բոլոր բաղադրատարրերը, որոնք աչքի համար շատ գրավիչ չեն, օրինակ՝ ջրահեռացման խողովակը, բաքը, կոյուղու խողովակները և միացումները, թաքցվում են կեղծ վահանակի ետևում: Հիմնականում տեսանելի է լինում միայն ջրի բացթողնման կոճակը։

Ի գիտություն: Այն, որ ջրահեռացման բաքը տեղակայված է միջպատային տարածությունում, որը մշակվում է ձայնամեկուսիչ նյութերով, զգալիորեն կրճատվում է ջրի բացթողնման և բաքի լցոնման աղմուկը: Այս հանգամանքը ևս գրավիչ է դարձնում տվյալ արտադրանքը։

Ներկառուցված զուգարանակոնքերի ստանդարտ չափսերը հիմնականում հետևյալն են՝

  • բարձրություն՝ 350-400մմ,
  • խորություն՝ 480-700մմ,
  • լայնություն՝ 350-360մմ

Կարևոր։ Տեղադրման ժամանակ պետք է հաշվի առնել սարքավորման տրամաչափերը, քանի որ դրանց հիման վրա պետք է հատուկ տեղ հատկացնել, որտեղ կթաքցվեն բոլոր ենթակառուցվածքները:

 

Ոչ ստանդարտ չափս կամ բնութագիր է պետք. կարելի է պատվիրել

 

Եթե վաճառակետերում չի գտնվում տարածքի մակերեսին համապատասխանող զուգարանակոնքի օպտիմալ չափս, կարելի է պատվիրել սանտեխնիկայի նմուշը ըստ անհրաժեշտ պարամետրերի:

Առավել հաճախ զուգարանակոնքի ոչ ստանդարտ չափսեր պատվիրում են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այս դեպքում անհրաժեշտ է, որպեսզի սարքավորումը ոչ միայն ունենա մեծացված չափսեր, այլև համալրված լինի հատուկ բռնակներով և նստատեղերով: Այդպիսի մոդելների բարձրությունը 15-20սմ ավել է, քան ստանդարտ տարբերակներինը:

Կարևոր։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար խորհուրդ է տրվում գնել նստատեղերի մոդելներ, որոնք համալրված են յուրահատուկ բռնակներով:

 

Կարևոր։ Եթե զուգարանակոնքն օգտագործում է սայլակով մարդը, ապա նստատեղի բարձրությունը չպետք է գերազանցի հաշմանդամի սայլակի չափսերը: Սովորաբար այս պարամետրը 50-60սմ է: 

 

Հայաստանյան շուկայում առկա զուգարանակոնքերի գները հետևյալ են.

 

Սովորական, ստանդարտ զուգարանակոնքերը՝ 

չինական, ռուսական արտադրության՝ սկսած 35- 40 հազ. դրամից 

եվրոպական արտադրության՝ սկսած 95- 100 հազ. դրամից

Կախովի զուգարանակոնքերի գները՝

Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 105 հազ. դրամից,

եվրոպական արտադրության՝ սկսած 100-150 հազ. դրամից,

թուրքական, լեհական արտադրության՝ սկսած 160 հազ. դրամից։

Մանկական տարբերակների գները՝ 

Մեր հարցումները ցույց տվեցին, որ ոչ բոլոր խանութներն ունեն մանկական տարբերակներ։ 

Նշենք։ Առանձին մանկական զուգարանակոնքի գները կարող են սկսել անգամ մի քանի հարյուր հազարից։ Մինչդեռ զուգարանի վրա հարմարեցվող փոքրիկների համար նախատեսված հարմարանքների գները սկսում են՝ 5-8 հազ. դրամից։

Ուշադրություն։ Varpet-ի օգտատերերին

Մեր գործընկեր «Նոր տուն» խանութների ցանցը Varpet հավելվածի օգտատերերին տրամադրում է մեկանգամյա զեղչ՝ 20%-ի չափով՝ ցանկացած ապրանք գնելու դեպքում։

 

Պատրաստվո՞ւմ եք զուգարանակոնք տեղադրել. Varpet-ը կօգնի Ձեզ

 

Զուգարանակոնքերի տեղադրում, փոխարինում, խցանում, ջրթափ համակարգի փոխարինում և վերանորոգում, ընդհանուր կարգավորում և սպասարկում. այս բոլոր հարցերում Ձեզ պատրաստ է օգնել հմուտ վարպետը:

Պարզապես պատվիրեք համապատասխան ծառայությունը Ձեր հեռախոսից Varpet հավելվածի միջոցով։ Այն կարող եք ներբեռնել այստեղից:

 

Հոդվածի ամփոփում

 

Գնման ժամանակ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել հետևյալ կետերին՝զուգարանակոնքի չափսերի համապատասխանությանը շինության չափսերին, գրավիչ արտաքին տեսքը՝ համապատասխանությունը ընդհանուր դիզայնին,օգտագործման հարմարավետությունը և հեշտ տեղադրումը:

Զուգարանակոնքի սխալ չափսեր ընտրելու դեպքում դրանից օգտվելն անհարմար կլինի։ 

Տեղադրումից հետո զուգարանակոնքը չպետք է խանգարի սանհանգույցում նորմալ տեղաշարժմանը: Սարքավորումը չպետք է խոչընդոտի մուտքային դուռը կամ պահարանների դռները բացելիս: 

Զուգարանակոնքի բարձրությունից է կախված, թե որքան հարմար կլինի դրա վրա նստելը: Ճիշտ է համարվում տեղադրման այնպիսի բարձրությունը, երբ նստած դիրքում ոտքերը գտնվում են հատակին, այլ ոչ թե կախված են օդում։

Զուգարանակոնքի վրա հարմար տեղավորվելու համար անհրաժեշտ է, որ դրա առջև առնվազն 60 սմ ազատ տարածություն լինի։

Մանկական տարբերակ տեղադրելիս  մասնագետները խորհուրդ են տալիս նախապես ընտրել 20-25% ավել չափսով սարքավորում։Պետք չէ մոռանալ, որ երեխաներն արագ են մեծանում։

Կախովի մոդելներն ունեն նվազ քաշ, քան բաքով կոմպակտ զուգարանակոնքերը։ Զուգարանակոնքի կշռի վրա ազդում է նաև նյութի տեսակը, որից պատրաստված է այն:

Անկյունային մոդելները հիմնականում տեղադրում են փոքր սանհանգույցում. այն հնարավորություն է տալիս ավելի շատ ազատ տարածություն թողնել։  

Ներկառուցված զուգարանակոնքերն  օրեցօր լայն տարածում են ստանում նրա շնորհիվ, որ բոլոր բաղադրատարրերը թաքցվում են կեղծ վահանակի ետևում: Տեսանելի է լինում միայն ջրի բացթողնման կոճակը։ Բացի այդ, այս մոդելներն զգալիորեն անաղմուկ են։ Կարևոր. այս մոդելը ընտրելիս պատի մեջ պետք է հատուկ տեղ հատկացնել, որտեղ կթաքցվեն բոլոր ենթակառուցվածքները:

Զուգարանակոնքի ոչ ստանդարտ չափսեր պատվիրում են հիմնականում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այս դեպքում անհրաժեշտ է, որպեսզի սարքավորումը ունենա մեծացված չափսեր, ինչպես նաև համալրված լինի հատուկ բռնակներով և նստատեղերով:  Կարևոր. եթե զուգարանակոնքն օգտագործում է սայլակով մարդը, ապա նստատեղի բարձրությունը չպետք է գերազանցի հաշմանդամի սայլակի չափսերը:

Կարևոր է նյութը, որից պատրաստված է զուգարանակոնքը, որպեսզի չվնասեք Ձեր առողջությունը: Լավ է գնել բարձրորակ պլաստիկից պատրաստված արտադրանք, որը նախապես մշակվել է հակաբակտերիալ միջոցներով։ Խորհուրդ չի տրվում օգտագործել փայտից պատրաստված նստատեղեր։ Դրա վրա հնարավոր չէ քսել հակաբակտերիալ ծածկույթ: Հակառակ դեպքում այն կարող է կլանել վնասակար գոլորշիներ և մանրէներ, որոնք կարող են հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: 

Կարևոր։ Մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել նաև զուգարանի կափարիչին. դրա սխալ ընտրությունը կարող է անընդհատ ընկնել և  հարվածել նստատեղին։ Կարևոր է նաև, որ այն ավելորդ աղմուկ չառաջացնի։

Հայաստանյան շուկայում լոգախցիկների գները շատ տարբեր են։ 

Սովորական, ստանդարտ զուգարանակոնքեր կարելի է գտնել սկսած 35- 40 հազ.դրամից, կախովի զուգարանակոնքեր՝ 100-150 հազ.դրամից։ Մանկական տարբերակների գները կարող են սկսել անգամ մի քանի հարյուր հազար դրամից։ Ի դեպ, ոչ բոլոր խանութներն ունեն մանկական տարբերակներ։

Լվացարաններ և զուգարանակոնքեր
Հետաքրքիր հոդվածներ
2-02-2020
Զուգարանակոնքի ընտրությանը շատ կարևոր է: Սխալ զուգարանակոնք գնելու դեպքում դրանից օգտվելն անհարմար կլինի։ Այնպես որ, այս հարցին հարկ է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ։  Ուզո ՞ւմ եք զուգարանակոնքը փոխել, նորը տեղադրել: Չգիտեք, ինչպես ընտրել: Մտածում եք, որ տարբերակն է առավել հարմար:  Մենք կօգնենք Ձեզ ճիշտ ընտրություն կատարել:
6-06-2019
Փոքրամասշտաբ բնակարանների բոլոր սեփականատերերն էլ ցանկանում են տարածություն խնայել և բնակարանի յուրաքանչյուր քառակուսի մետրն օգտագործելի դարձնել: Այդ թվում բացառություն չի նաև լոգասենյակը: Հենց 90х90 չափսի բարձր տակդիրով լոգախցիկը կօգնի այդ հարցում: Դա շատ հարմարավետ է, ժամանակակից և ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան սովորական լոգնոցը: Այս ապրանքը գործնական մարդկանց ընտրությունն է, ովքեր ցանկանում են իրենց տունն առավել հարմարավետ դարձնել:
6-06-2019
Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային  նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել: Հետևաբար, այս հրապարակումը տեղեկություն է պարունակում այն մասին, թե ինչպիսի ակրիլային գունավոր լոգնոցներն են իդեալական համապատասխանում այս կամ այն ինտերիերին, ինչպես նաև կներկայացնի, թե ինչով են դրանք տարբերվում նմանատիպ այլ մոդելներից:
6-06-2019
              Անհնար է պատկերացնել սանհանգույցն առանց զուգարանակոնքի: Դեռ ոչ շատ վաղուց բոլորը տեղադրում էին գրեթե միատեսակ բաքով հագեցված հավաքածուներ, որոնք հաճախ չէին տեղավորվում սենյակի տրամաչափերի մեջ: Ներկայումս այս խնդիրը լուծվել է, քանի որ վաճառակետերում ներկայացված են տարբեր ձևերի, գույների և չափերի զուգարանակոնքեր: Գնորդը հնարավորություն ունի ընտրելու համապատասխան նմուշը, որը կարող է լինել կախովի, սոլո-զուգարանակոնք կամ նույնիսկ սենյակում իդեալական տեղավորվող մանկական տարբերակը:
6-06-2019
Չժանգոտվող պողպատից խոհանոցի լվացարանը դիտարկվում է կերակուր պատրաստելու խոհանոցային վառարանի հետ մեկտեղ՝ որպես ընտանիքի սննդի կազմակերպման հետ կապված երկու հիմնական տարրերից մեկը: Լավ ընտրված ապրանքը թույլ կտա խնամքով լվանալ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը: Օգտագործված սպասքը կհաջողվի արագ բերել կատարյալ մաքրության: Նախընտրած ոճով խոհանոցային տարածության կազմակերպումը սեփականատիրոջ համար դժվարություն չի կազմի:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Ամեն ոք, ով ապրում է բարեկարգ բնակարանում, վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, որի լուսանկարը հետագայում հնարավոր է դառնա նրա հպարտության առարկան: Այնուամենայնիվ, որպեսզի դա տեղի ունենա ճիշտ այդպես, անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն և իրականացնել վերանորոգումը՝ հետևելով շինարարական կանոններով նախատեսված պահանջներին:
7-07-2019
Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան: Այս հարմարանքն անհրաժեշտ կլինի տարրական հիգիենիկ գործընթացների ապահովման համար՝ լվացվել աշխատանքից հետո կամ լվանալ այգուց մրգերն ու բանջարեղենը: Ամենից հաճախ այսպիսի մոդելն իրենից ներկայացնում է ծորակ և լվացատաշտ:
2-02-2020
Զուգարանակոնքի ընտրությանը շատ կարևոր է: Սխալ զուգարանակոնք գնելու դեպքում դրանից օգտվելն անհարմար կլինի։ Այնպես որ, այս հարցին հարկ է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ։  Ուզո ՞ւմ եք զուգարանակոնքը փոխել, նորը տեղադրել: Չգիտեք, ինչպես ընտրել: Մտածում եք, որ տարբերակն է առավել հարմար:  Մենք կօգնենք Ձեզ ճիշտ ընտրություն կատարել: