fbpx
2-02-2020

Խոհանոցային ճկուն ծորակ. Ինչո ՞վ է առավել

 

Նոր դիզայներական հնարքները տան տիկինների կյանքն ավելի են հեշտացնում: Այս առումով նորարարական լուծումը՝ խոհանոցային ճկուն ծորակը, անփոխարինելի գործիք է: Ուզո ՞ւմ եք խոհանոցի ծորակը փոխել, նորը տեղադրել: Խոհանոցի համար հետաքրքիր, ժամանակակից տարբերակ եք փնտրում:

Ուրմեն այս հոդվածը հենց Ձեզ համար է:

Մենք կպատմենք, թե ինչ հնարավորություններ է տալիս խոհանոցային ճկուն ծորակը: Որոնք են դրա առավելություններն ու ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Ճկուն ծորակների ինչ տեսակներ կան:

Այս հոդվածը ընթերցելիս Դուք կտեղեկացնենք նաև հայաստանյան խանութ- սրահներում ճկուն ծորակների կողմնորոշիչ գների մասին:
Դե ինչ, սկսենք սկզբից: Նախ, եկեք հասկանանք. ինչ է ծորակի ճկունությունը:՚

Ավանդական ծորակները սահմանափակ հնարավորություն ունեն, մինչդեռ…
Ցածր դիրքով ծորակը թույլ չի տալիս լվալ խոշոր իրերը կամ ջրով լցնել բարձր տարաները: Շատ բարձր դիրքով ծորակի դեպքում ջուրն այս ու այն կողմ է ցայտում: Խոհանոցային ճկուն ծորակը մշակվել է հենց այս խնդիրների լուծման համար։ Այն թույլ է տալիս ջրի հոսքն ուղղել Ձեզ անհրաժեշտ ուղղությամբ։

Կարևոր։ Այս տեսակի ծորակները կարող են տարաբնույթ ձևափոխությունների ենթարկվել։

Ճկուն խողովակով ծորակների ինչ տեսակներ կան

  • Խոհանոցային ցնցուղներ: Արտաքնապես այն չունի լրացուցիչ տարրեր, սակայն քթիկը քաշելու դեպքում, այն կվերածվի ճկուն խողովակով ցնցուղի:
  • Կիսապրոֆեսիոնալ մոդելներ: Ցնցուղե գլխիկով ճկուն խողովակը տեղադրվում է ծորակի անշարժ խողովակին զուգահեռ:
  • Հանովի ցնցուղե գլխիկով ծորակ: Ճկուն խողովակը բացակայում է։ Ոչ մի շարժական մաս չկա, սակայն շատ բարձր բարձրացված ծորանը և ջրբաժանը տալիս են լրացուցիչ հնարավորություններ:

Ցնցուղով խոհանոցային ծորակների ֆունկցիոնալ առանձնահատկությունները

Ճկուն ծորակները իրենց ֆունկցիոնալ յուրահատկությամբ բաժանվում են երեք տեսակի՝ փականով, լծակով և սենսորային։

  • Փականով: Ծորանի ներքևի հատվածում՝ աջ և ձախ կողմից տեղակայված են փականները, որոնց պտտվելու դեպքում բացվում կամ փակվում է տաք կամ սառը ջրի հոսքը:
  • Լծակով: Ունեն մեկ լծակ, որի տեղաշարժման կողմից կախված տեղի է ունենում ջրի շթի ուժգնության և ջերմաստիճանի կարգավորումը: Լծակն օգտագործելն ավելի հեշտ է, քան փականները:
  • Սենսորային: Առավել հարմար տարբերակ է. ջրի բացման համար ֆիզիկական կոնտակտ չի պահանջվում. սենսորն արձագանքում է ձեռքի մոտեցմանը: Ի դեպ, հոսքի ցանկալի ուժգնության և ջերմաստիճանին հասնելու համար այս ծորակների վրա միևնույնն է գոյություն ունի մեխանիկական կարգավորում:

Ի գիտություն։ Ամենամատչելին փականով ծորակներն են, ավելի թանկը՝ լծակովները, իսկ ահա սենսորային ծորակները կազմում են պրեմիում դասը:

Օգտակար խորհուրդ: Խոհանոցի համար ծորակ ձեռք բերելիս միշտ անհրաժեշտ է խորհրդակցել ծորակի կիրառման եղանակի շուրջ: Երբեմն անգամ փոքր սխալները կարող են հանգեցնել դրա արտաքին տեսքի վնասմանը:

Կարևոր է: Նման ծորակ ձեռք բերելիս հարկավոր է հետաքրքրվել նաև վերանորոգման համար պահեստամասերի վաճառքով, որպեսզի հետագայում՝ դրա անհրաժեշտության դեպքում, դժվարություններ չունենաք: Փոխարինումը դժվար չէ, իսկ ահա անհրաժեշտ և համապատասխան մասը գտնելը միշտ չէ, որ հաջողվում է։

 

Հայաստանյան շուկայում խոհանոցային ճկուն ծորակների գները

Խոհանոցային ճկուն ծորակների գները շատ տարբեր են: Գնային տատանումը կախված է ոչ միայն ծորակի կառուցվածքի բազմազանությունից, այլև արտադրող երկրից:
Խոհանոցային ճկուն ծորակների գները հայաստանյան խանութներում հետևյալն են՝
չինական արտադրության՝ սկսած 15-20 հազ. դրամից,
ռուսական արտադրության՝ 57 հազ․ դրամից,
եվրոպական արտադրության նմանօրինակ ծորակները՝ սկսած 100-200 հազ. դրամից:
Նշենք, որ միևնույն մոդելի գինը կարող է տարբեր լինել նաև ձեռք բերման վայրից կախված

Ի գիտություն: Գոյություն ունի խոհանոցային ճկուն ծորակների ամրացման 3 ստանդարտ տարբերակ: Դրանք կարող են ամրացվել՝ լվացարանին, կահույքին կամ պատին։ Ծորակի ամրացման եղանակը կարող է ընտրվել կախված լվացարանի ձևից և չափերից:

Ուզո՞ւմ եք Ճկուն ծորակ տեղադրել: Չգիտեք ամրացման վերոնշյալ եղանակներից որը ընտրել։ Varpet-ը Ձեր կողքին է:

Փորձառու վարպետը պատրաստ է օգնել Ձեզ: Ցանկացած տեսակի ծորակի տեղադրման և սպասարկման
գործը կարող եք վստահել հմուտ վարպետ-սանտեխնիկին: Նրան հեշտությամբ կարող եք դիմել Varpet
հավելվածի օգնությամբ:

Պարզապես ներբեռնեք Varpet հավելվածն այստեղից ու պատվիրեք համապատասխան ծառայությունը Ձեր
հեռախոսի միջոցով։

 

Հոդվածի ամփոփում

 

Ճկուն ծորակները կարող են տարաբնույթ ձևափոխությունների ենթարկվել։

Ճկուն խողովակով ծորակների տեսակներն են՝

խոհանոցային ցնցուղներ. արտաքնապես այն չունի լրացուցիչ տարրեր, սակայն քթիկը քաշելու
դեպքում վերածվի ճկուն խողովակով ցնցուղի,

կիսապրոֆեսիոնալ մոդելներ. ցնցուղե գլխիկով ճկուն խողովակը տեղադրվում է ծորակի անշարժ
խողովակին զուգահեռ,

հանովի ցնցուղե գլխիկով ծորակ. ճկուն խողովակը բացակայում է։ Ոչ մի շարժական մաս չկա, սակայն շատ
բարձր բարձրացված ծորանը և ջրբաժանը տալիս են լրացուցիչ հնարավորություններ:

Խոհանոցի համար ծորակ ձեռք բերելիս միշտ անհրաժեշտ է խորհրդակցել ծորակի կիրառման եղանակի
շուրջ: Երբեմն անգամ փոքր սխալները կարող են հանգեցնել դրա արտաքին տեսքի վնասմանը:

Շարժական ճկուն խողովակով ծորակ ձեռք բերելիս հարկավոր է հետաքրքրվել նաև վերանորոգման համար
պահեստամասերի վաճառքով, որպեսզի հետագայում՝ դրա անհրաժեշտության դեպքում, դժվարություններ
չունենաք: Փոխարինումը դժվար չէ, իսկ ահա անհրաժեշտ և համապատասխան մասը գտնելը միշտ չէ, որ
հաջողվում է:

Հայաստանյան շուկայում խոհանոցային ճկուն ծորակների գները: Այս ապրանքների գները շատ տարբեր են ոչ միայն կախված ծորակի կառույցվածքի բազմազանությունից, այլև՝ արտադրող երկրից: Հայաստանյան խանութներում խոհանոցային ճկուն ծորակների գները հետևյալն են՝ չինական արտադրության՝ սկսած 15- 20 հազ. դրամից, ռուսական արտադրության՝ 57 հազ․ դրամից, եվրոպական արտադրության նմանօրինակ ծորակները՝ սկսած 100-200 հազ. դրամից: Բացի այդ, միևնույն մոդելի գինը կարող է տատանվել նաև  ձեռք բերման վայրից կախված:

Ծորակներ
Հետաքրքիր հոդվածներ
2-02-2020
Նոր դիզայներական հնարքները տան տիկինների կյանքն ավելի են հեշտացնում: Այս առումով նորարարական լուծումը՝ խոհանոցային ճկուն ծորակը, անփոխարինելի գործիք է: Ուզո ՞ւմ եք խոհանոցի ծորակը փոխել, նորը տեղադրել: Խոհանոցի համար հետաքրքիր, ժամանակակից տարբերակ եք փնտրում: Ուրմեն այս հոդվածը հենց Ձեզ համար է:
2-02-2020
Ողջ ընտանիքին մեկտեղ հավաքող տան ամենաջերմ անկյունը՝ խոհանոցը, դժվար է պատկերացնել առանց ջրի օգտագործման, հետևաբար` առանց լվացարանի։ Այն ոչ միայն պետք է համապատասխանի խոհանոցի ներքին հարդարման ոճին, այլև առավելագույնս հարմար լինի օգտագործման տեսանկյունից։ Ցանկանու՞մ եք նորաձև, դիմացկուն ու միևնույն ժամանակ տարբեր ֆունկցիոնալ հնարավորություններով լվացարան ձեռք բերել։ Այնպիսի տարբերակ, որը կծառայի Ձեզ երկար տարիներ։ Չգիտեք ինչպես ընտրել, ինչը հաշվի առնել։
6-06-2019
Փոքրամասշտաբ բնակարանների բոլոր սեփականատերերն էլ ցանկանում են տարածություն խնայել և բնակարանի յուրաքանչյուր քառակուսի մետրն օգտագործելի դարձնել: Այդ թվում բացառություն չի նաև լոգասենյակը: Հենց 90х90 չափսի բարձր տակդիրով լոգախցիկը կօգնի այդ հարցում: Դա շատ հարմարավետ է, ժամանակակից և ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան սովորական լոգնոցը: Այս ապրանքը գործնական մարդկանց ընտրությունն է, ովքեր ցանկանում են իրենց տունն առավել հարմարավետ դարձնել:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը:
7-07-2019
Ամեն ոք, ով ապրում է բարեկարգ բնակարանում, վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, որի լուսանկարը հետագայում հնարավոր է դառնա նրա հպարտության առարկան: Այնուամենայնիվ, որպեսզի դա տեղի ունենա ճիշտ այդպես, անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն և իրականացնել վերանորոգումը՝ հետևելով շինարարական կանոններով նախատեսված պահանջներին:
7-07-2019
Ջրամատակարարման մշտական կամ ժամանակավոր բացակայության հետ կապված խնդիրը լուծելը պարզ է `բավական է տեղադրել ջրատաքացմամբ ամառանոցային լվացարան: Այս հարմարանքն անհրաժեշտ կլինի տարրական հիգիենիկ գործընթացների ապահովման համար՝ լվացվել աշխատանքից հետո կամ լվանալ այգուց մրգերն ու բանջարեղենը: Ամենից հաճախ այսպիսի մոդելն իրենից ներկայացնում է ծորակ և լվացատաշտ:
2-02-2020
Նոր դիզայներական հնարքները տան տիկինների կյանքն ավելի են հեշտացնում: Այս առումով նորարարական լուծումը՝ խոհանոցային ճկուն ծորակը, անփոխարինելի գործիք է: Ուզո ՞ւմ եք խոհանոցի ծորակը փոխել, նորը տեղադրել: Խոհանոցի համար հետաքրքիր, ժամանակակից տարբերակ եք փնտրում: Ուրմեն այս հոդվածը հենց Ձեզ համար է:
2-02-2020
Ողջ ընտանիքին մեկտեղ հավաքող տան ամենաջերմ անկյունը՝ խոհանոցը, դժվար է պատկերացնել առանց ջրի օգտագործման, հետևաբար` առանց լվացարանի։ Այն ոչ միայն պետք է համապատասխանի խոհանոցի ներքին հարդարման ոճին, այլև առավելագույնս հարմար լինի օգտագործման տեսանկյունից։ Ցանկանու՞մ եք նորաձև, դիմացկուն ու միևնույն ժամանակ տարբեր ֆունկցիոնալ հնարավորություններով լվացարան ձեռք բերել։ Այնպիսի տարբերակ, որը կծառայի Ձեզ երկար տարիներ։ Չգիտեք ինչպես ընտրել, ինչը հաշվի առնել։