fbpx
2-02-2020

Ուզո՞ւմ եք վաննա ընտրել. չգիտեք ինչպես ընտրություն կատարել

 

 

Լոգասենյակը վերանորոգելիս շատերը հին սանտեխնիկան նորով են փոխարինում: Մինչդեռ վաննա
ընտրելու հարցում երբեմն տարակուսում են:
Այսօր, սակայն, օրեցօր շուկայում նոր և հետաքրքիր առաջարկներ են հայտնվում: Գնորդներն այժմ
ընտրության լայն հնարավորություններ ունեն։

Դե ինչ, Դուք նույնպես ուզո՞ւմ եք վաննա գնել: Չգիտեք ինչպես ընտրել հարմար տարբերակ հենց Ձեր
լոգասենյակի համար: Ինչին է պետք ուշադրություն դարձնել։ Ինչպես ստուգել որակը կամ այլ նմանատիպ
հարցեր ունեք: Հոգ չէ:

Մենք կպատմենք Ձեզ այդ ամենի մասին։ Կօգնենք հասկանալ. ինչին է պետք ուշադրություն դարձնել:
Այսպես, հոդվածը կարդալիս Դուք կտեղեկանաք, թե ինչ տեսակի վաննաներ կան, և, թե ինչ
տարբերություններ ունեն դրանք։ Կկարողանաք ինքնուրույն ստուգել որակյալ է տվյալ ապրանքը, թե՝ ոչ։
Կծանոթանաք ժամանակակից սանտեխնիկայի շուկայում առաջարկվող գունավոր վաննաներին. ինչ
ազդեցություն ունեն գույները լոգարանում ու ինչն է պետք հաշվի առնել:
Բացի այդ, Ձեզ կպատմենք նաև հայաստանյան շուկայում առաջարկվող վաննաների տեսականու ու գների
մասին, և, թե ինչից կախված այն կարող է բարձրանալ։

Ի դեպ, Varpet-ի օգտատե՞ր եք. հոդվածում կարող եք ծանոթանալ նաև մեր գործընկերոջ կողմից Varpet
հավելվածի օգտատերերին տրամադրած զեղչի մասին:
Հետաքրքրեց: Ուրեմն, շարժվենք առաջ:

Վաննա գնելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ պարամետրերին.

  •  պատրաստման նյութը/ նյութերը
  •  չափ
  • ձև
  •  նրբերանգ(եթե գունավոր մոդել է)
    Վաննաների համար առաջարկվող նյութերն են՝ ակրիլը, չուգունը, պողպատը, քարը, ապակին և փայտը։
    Հայաստանյան շուկայում, սակայն, հիմնականում տարածված են ակրիլային վաննաները։ Այդ
    տարբերակներին մեր երկրում բաժին է ընկնում սանտեխնիկայի շուկայում վաճառքի 99% -ը: Ի դեպ,
    դրանք տարածված լինելուց բացի նաև ավելի մատչելի են:

 

Ակրիլային վաննաներ. ինչին ուշադրություն դարձնել

 

Ի գիտություն։ Ակրիլային վաննաները թեթև քաշ ունեն, որը տատանվում է 15-ից մինչև 25կգ։
Ակրիլից վաննաները լինում են էժան և թանկ: Էժան տարբերակները, որպես կանոն, պատրաստված են
արտամղված ակրիլից: Այս տարբերակներն իրենց ձևը լավ չեն պահպանում: Տեղադրման ժամանակ
մետաղից կամ տախտակից հիմնակմախք է անհրաժեշտ:
Թանկ տարբերակները պատրաստված են ձուլածո ակրիլից: Դրանք իրենց ձևը լավ են պահպանում: Այն
կարելի է ամրացնել ստանդարտ տոտիկներով: Ի դեպ, ձուլածո ակրիլը ուշ է վնասվում:
Օգտակար տեղեկություն։ Ժամանակակից ակրիլային վաննաները կարող են ստանալ ցանկացած ձև, ինչով
ո՛չ չուգունե, ո՛չ պողպատե մոդելները չեն կարող պարծենալ:

Ակրիլից պատրաստված վաննաների առավելությունները.

  •  ակրիլից վաննաները թեթև են՝ 15-30 կգ,
  • կարելի է ցանկացած ձև տալ. պետք է, սակայն, հաշվի առնել. որքան որակյալ է ակրիլը, այնքան
    դժվար է ձև տալը,
  • վաննայի գույնը կարելի է ինտերիերին հարմարեցնել,
  • նյութը հարթ է, բայց սղլիկ չէ,
  • ակրիլը չուգունի պես՝ ջրի ձայնը կլանում է:

Ուշադրություն: Այս տարբերակն իր թերություններն ունի. տաք ջրի հետ երկար շփումից, ժամանակի
ընթացքում միկրոճաքեր են առաջանում: Բացի այդ, ակրիլից վաննաները շուտ են քերծվում, մաքրող
միջոցներով մաքրելիս մակերևույթը վնասվում է: Եթե լոգարանը շատ կեղտոտ է, ապա լավ կլինի սպիրտով
մաքրել: Շատ հաճախ պատերը բարակ են լինում, ինչի հետևանքով ճկվում են, և կարող են հատակը
վնասել:

Օգտակար խորհուրդ: Որակյալ ակրիլը միատոն է լինում՝առանց դեղին լաքաների և կտրուկ հոտի: Պատերի
հաստությունը նվազագույնը 4 մմ պետք է լինի, իսկ հատակը հարթ է և հավասար: Ակրիլային վաննա
ընտրելիս, ուշադրություն դարձրեք, որ պատերն ու հատակը Ձեր քաշից չճկվեն:

Կարևոր է: Հիշեք, լավ որակի լոգարանները թանկ են, բայց անհամեմատ երկար կծառայեն: Ակրիլի
դեպքում՝ամեն ինչ կախված է մոդելի ընտրությունից:

Ինչպես հասկանալ որակյալ է արտադրանքը, թե՝ ոչ…

Ժամանակակից սանտեխնիկայի շուկան առաջարկում է վաննաների բավականին լայն տեսականի:

Ուշադրություն։ Կոնստրուկցիա ընտրելիս մասնագետները խորհուրդ են տալիս դիտարկել ապրանքի
եզրաշերտը։ Այստեղ կարևոր նրբություն կա: Հաճախորդին մոլորության մեջ գցելու համար որոշ անազնիվ
արտադրողներ հաճախ լցոնում են եզրաշերտերը ավելի շատ, քան բուն մոդելը:

Ինչպես ստուգել՝

  •  Պետք է սեղմել վաննայի գավաթի ներքևի մասը: Եթե կոնստրուկցիան պատրաստված է բոլոր
    կանոններով, ապա այն չի ճկվի:
  • Ստուգման համար ևս մեկ եղանակ կա՝ լուսավորել ներքևի մասը լապտերով: Եթե լույսը տեսանելի
    է վաննայի ներքևի մասը թափանցելով, նշանակում է, որ ամրապնդման հաստությունը քիչ է, քան
    անհրաժեշտ է: Հետևաբար նման արտադրանքը վատ որակի է:

 

Չուգունե վաննաներ. ինչ առանձնահատկություններ ունեն

 

Կարևոր է: Չուգունը ուշ է տաքանում, բայց երկար ժամանակ ջուրը չուգունե վաննայի մեջ չի սառչում:

Սանտեխնիկայի հայաստանյան շուկայում չուգուն(թուջե) արտադրատեսակների ընտրությունը մեծ չէ։ Այս
կոնստրուկցիաները ոչ վաղ անցյալում մեծ ժողովրդականություն էին վայելում: Այժմ, սակայն, չուգունե
մոդելները տեղափոխվել են շքեղության դաս:
Այս նյութից պատրաստված գունավոր արտադրատեսակների գները բավականին բարձր են, քանի որ հաճախ
նման վաննաները հավաքվում են ձեռքով:
Չուգունե վաննաների էմալը դժվար է վնասվում, իսկ մաքրելիս դժվարություն չի առաջացնում: Սովետական
հին չուգունե վաննաները 150-200 կգ էին կշռում, իսկ նոր արտադրվողների տարբերակները՝ 70- 100
կգ:
Չուգունե վաննաները ուղղանկյունաձև են լինում: Եթե Ձեզ համար ձևը նշանակություն չունի, ապա առանց
որևէ կասկածի, չուգունե վաննա ընտրեք:

Կարևոր է: Չուգունից պատրաստված վաննաները շատ դիմացկուն են և հուսալի: Դրանք Ձեզ երկար
կծառայեն:

 

Պողպատե վաննաներ. ինչո՞վ են այս մոդելներն առանձնանում

 

Պողպատե վաննաները բավական էժան են: Այս տեսակի վաննաները, չուգունե վաննաների համեմատ,
տարբեր ձևերի են լինում, քաշն էլ անհամեմատ ավելի թեթև է՝մոտ 30 կգ:

Կարևոր է: Գլխավոր թերությունն այն է, որ պողպատը լավ ձայնարտադրություն ունի: Նման տեսակի
վաննա ընտրելիս, նշանակում է՝ ջուրը բացելուց, ձայնն ամբողջ բնակարանով մեկ կտարածվի:

Իհարկե, կարող եք վաննայի հատակին մոնտաժային փրփուր քսել, որպեսզի ձայնամեկուսացում լինի, սակայն այդ
խնդիրն ամբողջովին լուծել չի հաջողվի:
Բացի այդ, հարկ է նշել, որ պողպատը տաքությունը լավ չի պահում, հետևաբար ջուրը շուտ կսառչի:
Մասնագետների խոսքով՝ պողպատե վաննաների թերություններից է նաև ցածր դիմացկունությունը:

Օգտակար խորհուրդ: Պողպատե տարբերակներ գնելու փոխարեն ավելի լավ է չուգունե կամ ակրիլային
վաննաներ ընտրել: Չուգունե վաննաները բարդ են տեղադրվում, բայց երկար կծառայեն, իսկ ակրիլի
դեպքում՝ամեն ինչ կախված է մոդելի ընտրությունից:

Հետաքրիքր է։ Ապակուց, փայտից և քարից պատրաստված նմուշները բացառիկ մոդելներ են, որոնցով
հետաքրքրված են հիմնականում հարուստ գնորդները։ Նմանատիպ մեկ վաննայի գինը կարող է կազմել
տասնյակ հազար դոլար կամ եվրո: Հայաստանյան շուկայում նման վաննաներ գրեթե չեն հանդիպում։

Չափերն ու ձևերը

Կարևոր է։ Ապրանքն ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տանտերերի կառուցվածքին և
նախապատվություններին՝ մոդելի համապատասխանող տարբերակն ընտրելու համար:

Վաննայի օպտիմալ լայնությունը 75-80 սմ է, սակայն այս պարամետրի ընտրությունը կախված է
հավաքածուից:

Ժամանակակից արտադրողներն առաջարկում են ձևերի բազմազանություն՝

  •  ստանդարտ ուղղանկյունաձև,
  • մեծ շրջանաձև,
  • կոմպակտ տեղադրվող և էկոնոմ անկյունաձև,
  • դիզայներական առանձին տեղակայվող:

Ինչ վերաբերում է արտադրանքի երկարությանը, ապա հնարավոր է գտնել հետևյալ չափերը`120, 130,
140, 150, 160, 170, 180, 190, 200 սմ: Սա երաշխավորում է, որ յուրաքանչյուր գնորդ կկարողանա
ընտրել իր սանհանգույցի համար կատարյալ տարբերակ:
Վաննայի առավել հարմար բարձրությունը հատակի մակերեսից 70 սմ է: Սա հնարավորություն է տալիս
օգտվել ապրանքից ոչ միայն մեծահասակներին, այլև՝ երեխաներին: Կոնստրուկցիաների խորությունը պետք
է լինի մոտավորապես 60 սմ: Դա բավական է, որպեսզի ջուրը լիովին ծածկի վաննայում պառկած մարդու
մարմինը:

Վաննայի գույնը. չեզոք նրբերանգ, թե՞ գունավոր…

Այժմ սանտեխնիկայի վաճառակետերում կարելի է հանդիպել ոչ միայն տարբեր նյութերից պատրաստված
արտադրանքներ, այլև վաննաների տարատեսակ գունային առաջարկներ:

Չեզոք նրբերանգ

Ամենապարզ տարբերակը սպիտակ սանտեխնիկայի կամ չեզոք նրբերանգների ընտրությունն է: Այս դեպքում
իհարկե էքսկլյուզիվություն պետք չէ ակնկալել: Այդուամենայնիվ, նման արտադրանքը կարելի է
հեշտությամբ տեղադրել ցանկացած ինտերիերում:

Հետաքրքիր տեղեկություն։ Գնորդներն ավելի հաճախ գերադասում են ճերմակ դասական մոդելները:
Ճերմակ գույնի համադրությունը (լոգնոցի, լվացարանի և զուգարանակոնքի) մշտապես մաքրության և
կարգուկանոնի էտալոնն է համարվում:

Գունավոր մոդելներ

Այս տարբերակները վերջերս են հայտնվել սանտեխնիկայի շուկայում: Գունավոր սանտեխնիկան
լոգասենյակին յուրօրինակ տեսք և տրամադրություն կհաղորդի: Անկրկնելի դիզայն եք ուզում ունենալ,
գունավոր մոդելները կօգնեն Ձեզ այդ հարցում:

Օգտակար խորհուրդ: Սանտեխնիկայի գունավոր հավաքածուի առկայությունը ենթադրում է պատերի և
հատակի հասարակ ձևավորում: Հակառակ դեպքում լոգասենյակը կարող է ստանալ պայծառ, բայց անճաշակ
տեսք:

Կարևոր է։ Գունավոր մոդելներ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել սենյակի չափերը։ Մուգ ու սառը
նրբերանգները տեսողականորեն մեծացնում են սենյակը, իսկ տաք և արևոտ գույները, ընդհակառակը,
փոքրացնում են այն: Կարևոր է նաև, որպեսզի ընտրված հավաքածուն միավորվի մեկ ոճով, դիզայնով, նաև
գույնով:

Գունավոր հավաքածու ընտրելիս պետք է հաշվի առնել.

Լոգասենյակի համար գունավոր կոնստրուկցիաներ գնելիս պետք է հաշվի առնել սեփականատերերի կողմից
գունային ընկալման առանձնահատկություններն ու նրբությունները:

Կարևոր է: Գույները տարբեր ազդեցություններ ունեն: Կոնստրուկցիաների ճիշտ ընտրված գույնը կարող է
վերականգնել էներգետիկ հավասարակշռությունն ու ներդաշնակեցնել սեփականատիրոջ հոգեհուզական
վիճակը:

Ինչպես են ազդում գույները՝

1. Կարմիր գույնն ապահովում է անվտանգության և պաշտպանվածության զգացում: Այս գույնի
սանտեխնիկան լավագույնս համապատասխանում է այն մարդկանց, ովքեր սիրում են տաք լոգանք

ընդունելիս մտածել լռության մեջ՝ տքնաջան աշխատանքային օրվա ավարտից հետո: Բացի այդ,
կարմիր երանգները խթանում են մարսողական համակարգի աշխատանքը:
2. Նարնջագույն սանտեխնիկան օգնում է հանգստանալ և ուշադրությունը կենտրոնացնել: Հարմար է
նրանց համար, ում բնորոշ են հաճախակի տրամադրության վայրիվերումները և ուժգին
ապրումները:
3. Լոգասենյակի ձևավորման համար դեղին գույնը նպաստում է վերականգնել լավ տրամադրությունը
և ազատվել բացասական էներգիայից:
4. Կանաչ նրբերանգները (օրինակ, լոգասենյակի գունավոր սալիկների տեսքով) կօգնեն ձերբազատվել
անքնությունից, ինչպես նաև հանգստանալ և ակտիվացնել մարդու օրգանիզմի
ինքնավերականգնումը: Ի դեպ, կանաչ նրբերանգները խթանում են մարդու օրգանիզմի
ինքնավերականգնմանը:
5. Կապույտ գույնը հանգստացնող ազդեցություն ունի, այն կարգավորում է մտքերն ու
զգացմունքները: Կապույտի նրբերանգներն ակտիվացնում են օրգանիզմը, տալիս կենսական
էներգիայի հոսք: Այդպիսի գունավոր պողպատե վաննաները կօգնեն առավոտյան թարմանալ:
6. Մանուշակագույն գույնը խորհուրդ է տրվում «արտույտներին», ովքեր սիրում են արթնանալ
արևածագին: Հենց նրանց են համապատասխանում լոգասենյակի մանուշակագույն լվացարանները:
7. Լոգասենյակում բեժ գույնը կլցնի տարածքը ջերմությամբ և հարմարավետությամբ: Այս
երանգներով ինտերիերի ձևավորումը ստեղծում է ռոմանտիկ մթնոլորտ:
8. Սևը ուժի և կենտրոնացվածության գույնն է: Սև վաննան ոճի և դրա տիրոջ գերազանց ճաշակի
ցուցանիշն է: Ներդաշնակ լուսավորություն ընտրելու դեպքում, այս սանտեխնիկան շատ նորաոճ և
ժամանակակից տեսք կունենա:

Օգտակար խորհուրդ: Լոգասենյակի համար գունավոր կոնստրուկցիա գնելիս անհրաժեշտ է ուշադրություն
դարձնել լուսավորությանը։ Հաճախ գունավոր սանտեխնիկայի համար օգտագործվում է չեզոք գույնի
լուսավորություն:

Ի գիտություն: Միագույն պատրաստված լոգնոցի, զուգարանակոնքի, լվացարանի և սանհանգույցի այլ
դետալների համադրությունը ոչ միայն շինությանը կհաղորդի անկրկնելի հմայք, այլ նաև թույլ կտա այն
վիզուալ ընդարձակել:

Հայաստանյան շուկայում առկա վաննաների գները հետևյալն են.

Հայաստանյան շուկայում այժմ առկա են հիմնականում ոչ թե գունավոր, այլ սպիտակ վաննաներ։
Հիմնականում վաճառվում են վաննաների հետևյալ տարբերակները՝
չինական արտադրության ակրիլային տարբերակ՝ սկսած 90- 200 հազ. դրամից (կախված չափերից և
որակից),
չուգունե տարբերակ՝ սկսած 400 հազ. դրամից:
ֆրանսիական արտադրության ակրիլային տարբերակ՝ սկսած 167 հազ. դրամից:

լեհական արտադրության ակրիլային տարբերակ՝ սկսած 260 հազ. դրամից:

Ի գիտություն։ Վաննաների գները կարող են բարձրանալ կախված հավելյալ ֆունկցիաներից, ինչպիսիք են
օրինակ՝ հիդրոմերսումը կամ յուրօրինակ լուսավորումը:

Ի դեպ, հոգեբանները պնդում են, որ հիդրոմերսումը հզոր հակասթրեսային մեթոդ է:

Որոշեցիք վաննա գնել կամ Ձեր ունեցած տարբերակը փոխել.

Մենք կօգնենք Ձեզ:

Վաննաների տեղադրում, ապամոնտաժում, փոխարինում, խցանման բացում. Այս բոլոր ծառայությունները
կարող եք վստահել հմուտ վարպետներին։ Պարզապես ընտրեք անհրաժեշտ ծառայությունը՝ Varpet
հավելվածի միջոցով և ամրագրեք Ձեզ անհրաժեշտ աշխատանքների
պատվերը՝ այստեղից

 

Հոդվածի ամփոփում

 

Վաննա գնելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ պարամետրերին՝ պատրաստման նյութը, չափ, ձև,
նրբերանգ(եթե գունավոր մոդել է)։

Վաննաների համար առաջարկվող նյութերն են՝ ակրիլը, չուգունը, պողպատը, քարը, ապակին և փայտը։
Հայաստանյան շուկայում հիմնականում տարածված են ակրիլային վաննաները։ Հենց այդ տարբերակներին
է բաժին է ընկնում մեր երկրում սանտեխնիկայի շուկայում վաճառքի 99% -ը:

Ակրիլային վաննաներ. այս տեսակի վաննաները լինում են էժան և թանկ։ Ակրիլային վաննաներին կարելի
է ցանկացած ձև տալ։ Պետք է հաշվի առնել. որքան որակյալ է ակրիլը, այնքան դժվար է ձև տալը։ Կարևոր
է. ակրիլի դեպքում՝ամեն ինչ կախված է մոդելի ընտրությունից:

Ակրիլային վաննաներ ընտրելիս, ուշադրություն դարձրեք, որ պատերն ու հատակը Ձեր քաշից չճկվեն:
Որակյալ ակրիլը միատոն է լինում՝ առանց դեղին լաքաների և կտրուկ հոտի: Պատերի հաստությունը
նվազագույնը 4 մմ պետք է լինի, իսկ հատակը հարթ է և հավասար: Կարևոր է. ակրիլից վաննաներ գնելիս,
պետք է հիշել, որ լավ որակի լոգարանները թանկ են, բայց կծառայեն Ձեզ երկար տարիներ:

Չուգունե վաննաներ. սանտեխնիկայի հայաստանյան շուկայում չուգունե արտադրատեսակների
ընտրությունը մեծ չէ։ Հարկ է նշել, որ այս կոնստրուկցիաները ոչ վաղ անցյալում մեծ
ժողովրդականություն էին վայելում: Այժմ, սակայն, չուգունե մոդելները տեղափոխվել են շքեղության դաս:

Կարևոր է. չուգունը ուշ է տաքանում, բայց ջուրը այդտեղ երկար ժամանակ չի սառչում: Այս տեսակի
վաննաները բավականին ծանր են, սովետական հին չուգունե վաննաները 150-200 կգ են, իսկ նոր
արտադրվողները՝ 70- 100 կգ: Չուգունե վաննաները ուղղանկյունաձև են լինում: Եթե Ձեզ համար ձևը

նշանակություն չունի, ապա առանց որևէ կասկածի, չուգունե վաննա ընտրեք: Դրանք շատ դիմացկուն են և
հուսալի. երկար կծառայեն:

Պողպատե վաննաներ. այս տարբերակները բավական էժան են: Այս տեսակի վաննաները, չուգունե
վաննաների համեմատ, տարբեր ձևերի են լինում, իսկ քաշն էլ անհամեմատ թեթև է՝մոտ 30 կգ: Կարևոր է.
գլխավոր թերությունն այն է, որ պողպատը լավ ձայնարտադրություն ունի: Նման տեսակի վաննա
ընտրելիս, նշանակում է, որ ջուրը բացելուց, ձայնն ամբողջ բնակարանով մեկ կտարածվի: Իհարկե, կարող
եք վաննայի հատակին մոնտաժային փրփուր քսել, որպեսզի ձայնամեկուսացում լինի, սակայն այդ խնդիրն
ամբողջովին լուծել չի հաջողվի: Բացի այդ, հարկ է նշել, որ պողպատը տաքությունը լավ չի պահում,
հետևաբար ջուրը շուտ կսառչի:

Օգտակար խորհուրդ: Պողպատե տարբերակներ գնելու փոխարեն ավելի լավ է չուգունե կամ ակրիլային
վաննաներ ընտրել: Չուգունե վաննաները բարդ են տեղադրվում, բայց երկար կծառայեն, իսկ ակրիլի
դեպքում՝ամեն ինչ կախված է մոդելի ընտրությունից:

Հետաքրիքր է։ Ապակուց, փայտից և քարից պատրաստված նմուշները բացառիկ մոդելներ են, որոնցով
հետաքրքրված են հիմնականում հարուստ գնորդները։ Նմանատիպ մեկ վաննայի գինը կարող է կազմել
տասնյակ հազար դոլար կամ եվրո: Հայաստանյան շուկայում նման վաննաներ գրեթե չեն հանդիպում։

Վաննայի գույնը. Անձի տրամադրության և լոգասենյակում մթնոլորտի ձևավորման վրա գույները տարբեր
ազդեցություններ ունեն (գույների նշանակությունը ներկայացված է մի քանի պարբերություն վերև):

Գնորդներն ավելի հաճախ գերադասում են ճերմակ դասական մոդելները: Ճերմակ գույնի համադրությունը
(լոգնոցի, լվացարանի և զուգարանակոնքի) մշտապես մաքրության և կարգուկանոնի էտալոնն է
համարվում: Իհարկե այս դեպքում էքսկլյուզիվություն պետք չէ ակնկալել: Այդուամենայնիվ, նման
արտադրանքը կարելի է հեշտությամբ տեղադրել ցանկացած ինտերիերում:

Գունավոր մոդելները վերջերս են հայտնվել սանտեխնիկայի շուկայում: Դրանք լոգասենյակին յուրօրինակ
տեսք և տրամադրություն են հաղորդում: Կարևոր է. գունավոր մոդելներ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի
առնել սենյակի չափերը։ Մուգ ու սառը նրբերանգները տեսողականորեն մեծացնում են սենյակը, իսկ տաք և
արևոտ գույները, ընդհակառակը, փոքրացնում են այն: Նախընտրելի է, որպեսզի ընտրված հավաքածուն
միավորվի մեկ ոճով, դիզայնով, նաև գույնով:

Օգտակար խորհուրդ: Սանտեխնիկայի գունավոր հավաքածուի առկայությունը ենթադրում է պատերի և
հատակի հասարակ ձևավորում: Հակառակ դեպքում լոգասենյակը կարող է լինել պայծառ, բայց՝ անճաշակ:

Հայաստանյան շուկայում առկա վաննաների գները հետևյալ են։ Հայաստանյան շուկայում հիմնականում
առկա են ոչ թե գունավոր, այլ սպիտակ վաննաներ։ Վաճառքում կան չինական արտադրության ակրիլային
տարբերակ՝ սկսած 90- 200 հազ. դրամից (կախված չափերից և որակից), չուգունե տարբերակ՝ սկսած
400 հազ. դրամից: Ֆրանսիական արտադրության ակրիլային տարբերակ՝ սկսած 167 հազ. դրամից,
լեհական արտադրության ակրիլային տարբերակ՝ սկսած 260 հազ. դրամից: Ի դեպ, վաննաների գները

կարող են բարձրանալ կախված հավելյալ ֆունկցիաներից, ինչպիսիք են օրինակ՝ հիդրոմերսումը կամ
յուրօրինակ լուսավորությունը:

Լոգախցիկներ
Հետաքրքիր հոդվածներ
2-02-2020
Ուզո՞ւմ եք լոգախցիկ տեղադրել: Չգիտեք, թե որ տարբերակն է առավել հարմար:   Մենք կօգնենք Ձեզ հասկանալ, թե ինչն է կարևոր լոգախցիկ ընտրելիս,  կպատմենք լոգախցիկների չափսերի, տեսակների, դրանց առավելությունների ու թերությունների մասին:  Ինչու ոչ կտեղեկացնենք նաև հայաստանյան շուկայում լոգախցիկների գների մասին: Հոդվածը կարդալուց հետո Դուք կկարողանանք ինքնուրույն ընտրել հարմար տարբերակ հենց Ձեր լոգասենյակի համար: Ի դեպ, Varpet-ի օգտատե՞ր եք. հոդվածում կարող եք ծանոթանալ նաև մեր գործընկերոջ կողմից Varpet հավելվածի օգտատերերին տրամադրած զեղչի մասին:  Հետաքրքրեց: Դե ինչ, քայլ առ քայլ սկսենք բացել փակագծերը: 
2-02-2020
Լոգասենյակը վերանորոգելիս շատերը հին սանտեխնիկան նորով են փոխարինում: Մինչդեռ վաննա ընտրելու հարցում երբեմն տարակուսում են: Այսօր, սակայն, օրեցօր շուկայում նոր և հետաքրքիր առաջարկներ են հայտնվում: Գնորդներն այժմ ընտրության լայն հնարավորություններ ունեն։ Դե ինչ, Դուք նույնպես ուզո՞ւմ եք վաննա գնել: Չգիտեք ինչպես ընտրել հարմար տարբերակ հենց Ձեր լոգասենյակի համար: Ինչին է պետք ուշադրություն դարձնել։ Ինչպես ստուգել որակը կամ այլ նմանատիպ հարցեր ունեք: Հոգ չէ:
6-06-2019
Փոքրամասշտաբ բնակարանների բոլոր սեփականատերերն էլ ցանկանում են տարածություն խնայել և բնակարանի յուրաքանչյուր քառակուսի մետրն օգտագործելի դարձնել: Այդ թվում բացառություն չի նաև լոգասենյակը: Հենց 90х90 չափսի բարձր տակդիրով լոգախցիկը կօգնի այդ հարցում: Դա շատ հարմարավետ է, ժամանակակից և ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան սովորական լոգնոցը: Այս ապրանքը գործնական մարդկանց ընտրությունն է, ովքեր ցանկանում են իրենց տունն առավել հարմարավետ դարձնել:
6-06-2019
Նոր լոգնոցի ընտրության խնդիրը ծանոթ է շատերին, ուստի ակրիլային  նմուշները նորույթ չեն: Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ այս ապրանքները կարող են բազմագույն լինել: Հետևաբար, այս հրապարակումը տեղեկություն է պարունակում այն մասին, թե ինչպիսի ակրիլային գունավոր լոգնոցներն են իդեալական համապատասխանում այս կամ այն ինտերիերին, ինչպես նաև կներկայացնի, թե ինչով են դրանք տարբերվում նմանատիպ այլ մոդելներից:
6-06-2019
Թվում է, թե ավելի հեշտ խնդիր չկա, քան լոգասենյակում լուսավորությունը կազմակերպելը, որի լուսանկարը հետաքրքրություն կներկայացնի իրենից: Սակայն այս կարծիքը չի համապատասխանում իրականությանը:
7-07-2019
Ամեն ոք, ով ապրում է բարեկարգ բնակարանում, վաղ թե ուշ կիրականացնի լոգասենյակի և զուգարանի վերանորոգում, որի լուսանկարը հետագայում հնարավոր է դառնա նրա հպարտության առարկան: Այնուամենայնիվ, որպեսզի դա տեղի ունենա ճիշտ այդպես, անհրաժեշտ է կատարել այդ սենյակների հարդարման նյութերի ճիշտ ընտրություն և իրականացնել վերանորոգումը՝ հետևելով շինարարական կանոններով նախատեսված պահանջներին:
2-02-2020
Ուզո՞ւմ եք լոգախցիկ տեղադրել: Չգիտեք, թե որ տարբերակն է առավել հարմար:   Մենք կօգնենք Ձեզ հասկանալ, թե ինչն է կարևոր լոգախցիկ ընտրելիս,  կպատմենք լոգախցիկների չափսերի, տեսակների, դրանց առավելությունների ու թերությունների մասին:  Ինչու ոչ կտեղեկացնենք նաև հայաստանյան շուկայում լոգախցիկների գների մասին: Հոդվածը կարդալուց հետո Դուք կկարողանանք ինքնուրույն ընտրել հարմար տարբերակ հենց Ձեր լոգասենյակի համար:
2-02-2020
Լոգասենյակը վերանորոգելիս շատերը հին սանտեխնիկան նորով են փոխարինում: Մինչդեռ վաննա ընտրելու հարցում երբեմն տարակուսում են: Այսօր, սակայն, օրեցօր շուկայում նոր և հետաքրքիր առաջարկներ են հայտնվում: Գնորդներն այժմ ընտրության լայն հնարավորություններ ունեն։ Դե ինչ, Դուք նույնպես ուզո՞ւմ եք վաննա գնել: Չգիտեք ինչպես ընտրել հարմար տարբերակ հենց Ձեր լոգասենյակի համար: Ինչին է պետք ուշադրություն դարձնել։ Ինչպես ստուգել որակը կամ այլ նմանատիպ հարցեր ունեք: Հոգ չէ: